PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչակրաց արշավանքներ

Ambrosine
25.01.2008, 00:48
Այստեղ խոսենք այս արշավանքների մասին... ինչի համար սկսվեցին, դրանց նպատակը, պատճառները, արդյունքները... մի խոսքով
Հ.Գ. եթե կուզեք, թեկուզ ամեն արշավանք առանձին-առանձին կքննարկենք:)

Որոնեցի, բայց այսպիսի թեմա չգտա, եթե լինի, խնդրում եմ ջնջեք:)

Դեհհհ, սկսեցինք...

Sunny Stream
25.01.2008, 00:54
ես առանձնապես տեղյակ չեմ պատմական ստույգ տվյալներից, բայց...
...երբ մտածում եմ Ջիհադի մասին ու սարսափելի զայրանում, որ ուրիշ կրոնը կարող է մարդուն էդպիսի վայրենությունների դրդել, մեկ էլ հիշում եմ Խաչակրաց արշավանքներն ու ամաչում... Շատ եմ ամաչում ու զայրանում որպես քրիստոնյա, որպես մարդ...

Ambrosine
25.01.2008, 01:12

Եվ ով կոչ արեց սկսելու արշավանքները......անձամբ Հռոմի պապ Ուրբան 2-ը:
Իրոք ամոթ է, 1000 ամոթ:angry

ChildOfTheSky
25.01.2008, 01:20
Կասեմ միայն այս արշավանքները մահանա էին արևելքը թալանելու համար ու կազմակերպվում էին հիմնականում այն ժամանակվա հզորագույն ուժերի կողմից , այն է Հռոմի Պապը , Վատիկանի ու Ջենովայի կառավարիչները , Ֆրանսիայի ու Բրիտանիայի թագավորները : Ու ամոթ բան չկա , որ Պապն էր կազմակերպիչներից մեկը , այն ժամանակ դա լրիվ ուրիշ կոչում էր , ավելի շուտ քաղաքական քան հոգեվորական :

Chilly
25.01.2008, 01:21
խաչակրաց արշավանքները անջնջելի սև բիծ են քրիստոնեության գաղափարախոսության վրա

Sunny Stream
25.01.2008, 01:55
Ու ամոթ բան չկա , որ Պապն էր կազմակերպիչներից մեկը , այն ժամանակ դա լրիվ ուրիշ կոչում էր , ավելի շուտ քաղաքական քան հոգեվորական :
Խնդիրը էդքան էլ կոչումը չի... այլ էն, որ էդ վայրենություններն արվում էին "սուրբ նպատակով"...:angry... տեսնես իրանք հավատացել ե՞ն իրանց ասածին...:think

ChildOfTheSky
25.01.2008, 02:01
Որ չհավատային , ինկվիզիցիան պաժառ կտար :B

Նորմարդ
25.01.2008, 10:54
Ինձ թվում է շարքային զինվորների միայն չնչին մասն էր առաջնորդվում և ոգեշնչվում արշավանքների գաղափարախոսությամբ :), իհարկե կաին ֆանատիկների խմբեր, որ մինչև հոգուխորքը հավատացած էին թե գնում են ազատագրելու Տիրոջ գերեզմանը անհավատներից, սակայն մեծամասնությունը արկածախնդիր, աղքատ ազնվականներ էին, անհաջողակ իրենքց ընտանիքում նրանք գնում էին փառք և հարստություն վաստայելու:

Սակայն եկեք չմոռանանք, խաչակարաց արշավանքները նպաստեցին Կիլիկյան պետության կայացման հարցում, կամ ավելի ճիշտ Կիլիկյան Հայաստանի կառավարիչները հիանալի կարողացան օգտագործել արշավանքները իրենց դիրքերը ամրապնդելու և թագավորություն ստեղծելու համար, սա դիվանագիտույան փայլուն օրինակ է:)

ChildOfTheSky
25.01.2008, 13:19
Հաստատ չեմ հիշում , երկրորդ կամ երրորդ արշավանքի ժամանակ Վենետիկի դոժը ` մի 90-ն անց կույր ծերունի , հավաքելով իր մոտ խաչակիրներին , համոզում է , որ նրանց թշնամին Ստամբուլն է , այդպես ասպարեզից հեռացնելով Վենետիկի ու Ջենովայի տնտեսական մրցակցին :

Նորմարդ
25.01.2008, 15:24

Երկրորդը հաստատ չէր, ու Ստամբուլ էլ չեր այլ Կոստանդնուպոլիս էր:P

Սերխիո
25.01.2008, 19:48
Ուղղակի արշավանքի գլխավոր նպատակը այն էր ,որ այդ ժամանակ Եվրոպայում կային բազմաթիվ ազնվականներ ,որոնք միայն կոչումով էի ազնվական `թիկնոցի ազնվակններ , բայց չունեին ապրուստ ,միջոցներ ,հող ,ուստի նրանց այդպիսի միջոցներով ապահովելու համար ,նրանց ուղղեցին դեպի մուսալմանակն աշխարհի հողերի վրա ,դրա համար էլ առաջին արշավանքը կոչվում է <<ազնվականների արշավանք>> :

Հ.Գ.
այդ չքավոր ազնվականները պատուհաս էին երկրի համար:

Նորմարդ
25.01.2008, 19:49

Դե համ ես էլ եմ էդ ասել;)

Սերխիո
25.01.2008, 19:54
Դե համ ես էլ եմ էդ ասել;)

:o հա ,Նոր ջան ,նոր կարդացի նման իմաստ կար ,բայց ես ցիտել եմ Գագիկ Հարությունյանի դասախոսությունից`միջին դարերի պատմի դասախոսիս:)
համել ,ես թեման իմ համար մասնագիտական ա ,ես գրագողություն չեմ անում:D

Bergmann
25.01.2008, 22:50
մեկ էլ հիշում եմ Խաչակրաց արշավանքներն ու ամաչում... Շատ եմ ամաչում ու զայրանում որպես քրիստոնյա, որպես մարդ...

Ամաչել ու զայրանալ պետք է միայն Չորրորդ արշավանքի համար, մասնավորապես Կոստանդնուպոլիսը գրավելու համար

weber
21.06.2008, 23:29
Խաչակիրներն ահագին ժամանակ հարեվանություն են արել կիլիկիային: Սկզբում վնասել են ապա հետագայում օգնել մամլուքների դեմ պայքարում:

Ambrosine
22.06.2008, 01:57
Խաչակիրներն ահագին ժամանակ հարեվանություն են արել կիլիկիային: Սկզբում վնասել են ապա հետագայում օգնել մամլուքների դեմ պայքարում:

հետո նորից վնասել...:)

Տրիբուն
24.06.2008, 12:36
Ամաչել ու զայրանալ պետք է միայն Չորրորդ արշավանքի համար, մասնավորապես Կոստանդնուպոլիսը գրավելու համար
Մենք որ ամաչելու բան չունենք: Թող կաթոլիկները ամաչեն, որ չորրորդ արշավանքով այնպիսի հարված հասցրեցին Պոլիսին ու Բյուզանդական կայսրության ընդհանուր առմամբ, ու արդյունքում ողջ արևելյան քրիստոնեությանը, որ հետագայում հույները, հայերը ու արևելքի մյուս քրիստոնեաները չկարողացան կանգնեցել իսլամական էքսպանսիան արևելքում: Մի կողմից մամելյուքները, մյուս կողմից սելջուկները բոլորիս հերն անիծեցին: Իսկ չորրոդ արշավանքի ժամանակ լատինները Պոլիսը այնպես են թալանել, որ հետագայում նույնիսկ օսմանները չկարողացան հասնել վայրագության այդ աստիճանին:

Իսկ չորրորդից հետո մնացած բոլոր արշավանքները լրիվ անիմաստ ու աննպատակ արշավանքներ էին: Ի՞նչ էին անում կաթոլիկները Թունիսում ու Եգիպտոսում, սուրբ հողը նեղոսի դելտա էր տեղափոխվել: Լյուդովիկոս IX էլ Սուրբ նիքնեյմն են տվել ձախողված արշավանքի համար: Սրա արշավանքներից հետո էր, որ կատաղած արաբական աշխարհը գրավեց սուրբ հողում կաթոլիկների վերջին դիրքերը - Յաֆան, Անտիոքը, Դե Շեվալյեն ու վերջում էլ Աքրան:

Իսկ մերոնց պրո-պապական քաղաքականությունը մեզ վերջնականապես թշնամացրեց մամլյուքների հետ: Ո՞վ գիտի, եթե չլինեին վերջին կաթոլիկոտ Լուսինյաները, կարող է Կիլիկյան մինչև օրս էլ մնացած լիներ:

Freddie
26.06.2008, 00:38
Ամենա զիլը, որ Բարբարոսան Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց։ :PՄեր բնությունը մեր վրեժն էր առնում:D:D Բարբարոսա էր չէ՞ գերմանացի արքայի անունը։

Ambrosine
26.06.2008, 01:03
Ամենա զիլը, որ Բարբարոսան Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց։ :PՄեր բնությունը մեր վրեժն էր առնում:D:D Բարբարոսա էր չէ՞ գերմանացի արքայի անունը։

:ahaՖրիդրիխ Շիկամորուս կամ Բարբարոսա: եթե չեմ սխալվում Սելևկիա գետում խեղդվեց: Բայց դրանից ուրախանալ պետք չի, քանի որ թագ էր խոստացել Լևոնին, իսկ քանի որ խեղդվեց, Կիլիկիան թագավորություն ճանաչելը հետաձգվեց;)

Lion
14.10.2008, 18:04
Ամենա զիլը, որ Բարբարոսան Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց։ :PՄեր բնությունը մեր վրեժն էր առնում:D:D Բարբարոսա էր չէ՞ գերմանացի արքայի անունը։

Ինչքան գիտեմ Բարբարոսան մեզ վատություն չի արել:think

Hayk Avetisyan
14.10.2008, 20:47
Царство небесное ֆիլմը նայեք, կակրազ խաչակրած արշավանքների մասին ա, հաջողված կինոյա:

Lion
15.10.2008, 12:27
Կինոն լավն է... բայց մի քիչ խեղում է իրականությունը: Մանսնավորապես, իրականում Երուսաղեմի ոչ մի "հերոսական" պաշտպանություն էլ չի եղել: Սալահ-էդ-Դինը մոտեցել է քաղաքին, այն հանձնվել է շատ կարճ դիմադրությունից հետո...:P

Lion
14.11.2009, 15:06
"Ոչ մի ազգ խաչի զինվորներին այնչափ հոժարությամբ օգնության չասավ, որքան հայերը, որոնք հայթայթեցին զորք, զենք, ձի և պարեն",- հետագայում կգրի Հռոմի Գրիգոր XIII պապը` խաչակրաց արշավանքների հետ առնչված այն բացառիկ գործիչներից մեկը, որը իրոք գնահատել է հայերի ցույց տված օժանդակությունը խաչակիրներին

Lion
02.12.2009, 16:56
"Խաչակրաց արշավանքները միջնադարի պատմության ամենավառ էջերից էին: Դրանք իրենց տեսակի մեջ բացառիկ արկածախնդրություններ էին, որոնք նման չէին ոչ միգրացիայի ու ոչ էլ գաղութացման և որոնցում իրենց մասնակցությունն ունեցան որևէ կենտրոնացված կառավարում չունեցող կամավորներ Եվրոպայի բոլոր անկյուններից",- այսպես է բնորոշում Խաչակրաց I արշավանքի էությունը Պեռնու Ռեժին` բավականին ճշգրիտ բնութագրելով այն…

anahit96
06.01.2012, 18:55
Ամենա զիլը, որ Բարբարոսան Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց։ :PՄեր բնությունը մեր վրեժն էր առնում:D:D Բարբարոսա էր չէ՞ գերմանացի արքայի անունը։

Ֆրիդրիխ Շիկամորուս Բարբարոսա՝ Հռոմեական սրբազան կայսրության/Գերմանիայի/ կայսր:Բայց իսկականից շատ հիմարնա եղել:Ծանր սպառազենը վրան կմտնե՞ն գետը :ok

anahit96
06.01.2012, 18:57
Կինոն լավն է... բայց մի քիչ խեղում է իրականությունը: Մանսնավորապես, իրականում Երուսաղեմի ոչ մի "հերոսական" պաշտպանություն էլ չի եղել: Սալահ-էդ-Դինը մոտեցել է քաղաքին, այն հանձնվել է շատ կարճ դիմադրությունից հետո...:P

Հաաա,ֆիլմաը լավնա,հուզիչա նույնիսկ,,,բայց պատմությունը խեղաթյուրել են

Lion
06.01.2012, 21:47
Ֆրիդրիխ Շիկամորուս Բարբարոսա՝ Հռոմեական սրբազան կայսրության/Գերմանիայի/ կայսր:Բայց իսկականից շատ հիմարնա եղել:Ծանր սպառազենը վրան կմտնե՞ն գետը :ok

Տարբեր վերսիաներ կան - ամենահավանականն այն է, որ ձին խրտնել կամ սայթաքել է և կայսրն ընկել է թամբից: Նման ռազմիկ կայսեր համար իրոք որ անհեթեթ մահ...