PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեմբո / Rambo (2008)



BOBO
24.01.2008, 21:36
Ժող էս կինոն ով ա տեսել?:)
Էսօր նայեցի, համ շատ լավն էր:hands համ էլ լավ դաժան էր:(

masivec
26.04.2009, 11:31
Ժող էս կինոն ով ա տեսել?:)
Էսօր նայեցի, համ շատ լավն էր:hands համ էլ լավ դաժան էր:(
Ես կինոթատրոնում եմ դիտել ու լավ ել նայվում էր, բայց դե տարիքով ա էլի Ստիլվետրը:(

Աթեիստ
26.04.2009, 11:49
Հիանալի ֆիլմ էր, առանց հոլիվուդյան պաթոսի, 1 հոգով աշխարհը փրկելու և այլն հեքիաթների:
Ծերուկը լավ հիշողություններով է պատրաստվում լքել բեմը:

Հայկօ
26.04.2009, 14:07
Շատ լավն ա: «Վերադարձ ակունքներին», ես կասեի: Վաղուց ա՝ էսպիսի հին դպրոցի մարտաֆիլմ չէր եղել: Սիրում եմ, է՛լի, էդ one-man army կինոները: Պլյուս՝ դաժանության բարձրագույն աստիճան: Համ էլ Ռեմբոն լեգենդ ա, պաշտամունք. ցանկացած կինոման պիտի մենակ իրա հայտնի դանակը ու գլխին փաթաթած կտորը կրկին անգամ տեսնելուց էքստազ ապրի: Ջունգլիներ, թակարդներ, վայրի կրակոցներ, մինչև գոտկատեղը հանված Ռեմբո... Է՜h, նոստալգիա... :D

Իսկ Ստալոնեն էդ կինոյում ուղղակի հիացնում ա: Անձամբ ես կերազեի վաթսուն տարեկանում էդպիսի մարմին ու էդպիսի եռանդ ունենալ: Հալալ ա:

BOBO
26.04.2009, 14:57
Ես կինոթատրոնում եմ դիտել ու լավ ել նայվում էր, բայց դե տարիքով ա էլի Ստիլվետրը:(
Իրար հետ չէինք?:))

masivec
26.04.2009, 16:12
Իրար հետ չէինք?:))
Հա:love:D
Ես էլ կուզեյի էտ տարիքում տենց մարմնի կառուցվածք ունենայ:))