PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվերնագիր

Artgeo
27.09.2006, 11:26
Իմ առաջին պատմվածքն է։ Դեռ անվերնագիր։

Մի քանի ոչ ցենզուրային բառեր կան

Հ.Գ. Սրբագրիչ՝ Uluana
Հովանավոր՝ Winston Lights
Ոգեշնչող՝ Կյանք
Նեռվերի դեղ՝ Արշակ
Համով ուտելիք՝ Ֆրի
Սիրելի վեբ կայք՝ akumb.am
Մարդս՝ Բյուրակն
Շնորհակալություն ծնողներիս
:P

Taurus
27.09.2006, 11:52
Իսկ տղայի անունը ինչ դրեցին?

Ուլուանա
27.09.2006, 12:05
Ուրեմն այսպես։ Պատմվածքն ինձ բավականին դուր եկավ :) (հատկապես իմ սրբագրելուց հետո :D (կատակ))։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հեղինակի առաջին պատմվածքն է, կարելի է ասել, որ շատ լավ է։ :hands Գրելաոճն էլ հավանեցի։ ;)

Խոստովանեմ, որ այնքան էլ չեմ սիրում վատ վերջաբանով ստեղծագործություններ, սակայն այս դեպքում ուրիշ ավարտ երևի չէր էլ կարելի սպասել, չնայած ես, ամեն դեպքում, չեմ արդարացնում ինքնասպանությունը։ :think

Գագոն նախքան այդ աղջկան բռնաբարելն էլ, ելնելով իր կյանքի ունայնությունից, ներքուստ հակված էր ինքնասպանության... Այդ բռնաբարությունը պարզապես պատրվակ էր... այսպես ասած՝ վերջին կաթիլը, որը ստիպեց նրան վերջ դնել իր կյանքին, կյանք, որի մեջ նա ոչ մի կերպ չէր կարողանում իմաստ գտնել...:(

Գիտեմ, որ շատ փիլիսոփայեցի, կներեք...:oy

Ուլուանա
27.09.2006, 12:07
Իսկ տղայի անունը ինչ դրեցին?
Այ մարդ, իսկի պատմվածքի անունը չգիտեին ինչ դնեին, դու ասում ես՝ տղայի անունը...:D

Taurus
27.09.2006, 12:10
Դե հետաքրքիր կլիներ որ պատվածքի անունը լիներ էտ էրեխու անունը :

Ուլուանա
27.09.2006, 12:14
Դե ուրեմն եկեք միացյալ ուժերով երեխային անուն դնենք։:P

Artgeo
27.09.2006, 12:16
Դե ուրեմն եկեք միացյալ ուժերով երեխային անուն դնենք։:P
Ես դեմ եմ

Taurus
27.09.2006, 12:17
Ես դեմ եմ

Դե դու միշտ էլ դեմ ես:
Լավ հեղինակ ես, տեր կանգնի:P

Ուլուանա
27.09.2006, 12:39
Ես դեմ եմ
Լավ, որ այդպես է, թող երեխան էլ պատմվածքի նման մնա անվերնագիր... էէէ... անանուն։:D

Annushka
27.09.2006, 12:54
Առաջարկում եմ մի քանի վերնագրեր..

Այ թե ինչ է լինում, երբ հասում տղամարդը մնում է առանց զուգընկերոջ...
Ամեն ինչում մեղավոր են ֆերմենտները,....
Պեդոֆիլիա...
Վերածնունդ...
Նրա վախճանը...
Աստված նրան մոռացել էր...
Կյանքից լքվածը..
:D Չդիմացավ.... :D
Ախ, այդ ազդրերը...
Մեղավոր անմեղը...

Իսկ երեխայի անունը կարելի էր դնել թեկուզ Աշոտիկ :D :oy

Ուլուանա
27.09.2006, 13:01
Լավ, ժողովուրդ, եկեք լրջանանք ու փորձենք մի կարգին վերնագիր գտնել պատմվածքի համար։ Կարծում եմ՝ արժե, որ լավ պատմվածքը լավ էլ վերնագիր ունենա։

Առաջարկում եմ վերնագիրը դնել «Բռնաբարվածը»... Առաջին հայացքից թվում է, թե խոսքն աղջկա մասին է, բայց իրականում հենց իր՝ Գագոյի մասին է, քանի որ կյանքը կարծես բռնաբարած լիներ նրան...:think

Արշակ
27.09.2006, 13:43
Հայտնեմ վերաբերմունքս պատմվածքում քննարկված թեմայի վերաբերյալ։

Որքանով որ հասկանում եմ, այս պատմվածքի ու սրա նման մյուս բոլոր պատմվածքների գլխավոր նպատակը այսպես ասած կյանքի ունայնությունն ու դատարկությունը ներկայացնելն է։ Հիմա ավելի ու ավելի շատ մարդիկ են այդ ունայնությունը զգում։ Մարդկանց ամեն կերպ ներշնչում են այդ ունայնությունը։ Դա արվում է տարբեր փիլիսոփայական, հոգեբանական տեսությունների միջոցով, կյանքի պայմանների՝ պետական, հասարակական, սոցիալական կարգերի միջոցով։ Դրա մեջ ներգրավված են հեռուստատեսությունը և ընդհանրապես բոլոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները։
Իսկ ինչու՞ են այդ ամենը ներշնչում մարդկանց։ Որովհետև կյանքը ունայն, անիմաստ, դատարկ տեսնող մարդուն ու հասարակությանը շատ հեշտ է կառավարել։ Այդպիսի մարդիկ հեշտությամբ են արտաքին ազդեցությունների ենթարկվում։ Հեշտությամբ են դրդվում պահի տակ գործողությունների…

Պատմվածքի վերնագիրը կդնեի «Կյանքի ունայնությունը» կամ ավելի լավ է՝ «Նպատակի պակասը»

Artgeo
27.09.2006, 14:09

ԵՎս մեկ անգամ ապացուցեցիր, որ

Նեռվերի դեղ՝ Արշակ
;)

Riddle
27.09.2006, 14:55
Պատվածքն ամբողջովին անկում էր: Անկում էր ապրում հենց սկզբից: Բարձրանալու համար պիտի ինչ որ բանից բռնվեր, իսկ այդ ինչ որ բանը չգտավ: Ստիպված, համարյա գիտակցաբար իջավ մինչև կյանքի տականքը, որովհետև միշտ էլ իջնելը բարձրանալուց հեշտ է, իսկ նա ընտրեց հեշտը, քանի որ հոգնած էր, ձանձրացած ու հուսահատ: Սթափվեց այդ մրուրի մեջ, և որոշեց փրկել իրեն, որովհետև սարսափելի է այնտեղ, որտեղ մրուրն էլ է վերջանում:

Լէգնա
27.09.2006, 14:58

սովորեք

Esmeralda
27.09.2006, 16:23
Իմ կարծիքով քո նկարագրած մարդը նման բան չէր անի.... չէր կարող պարզապես...

Ուլուանա
27.09.2006, 16:34
Հայտնեմ վերաբերմունքս պատմվածքում քննարկված թեմայի վերաբերյալ։

Իսկ վերաբերմունքդ պատմվածքի վերաբերյա՞լ... :P նկատի ունեմ որպես ստեղծագործություն։

Պատմվածքի վերնագիրը կդնեի «Կյանքի ունայնությունը» կամ ավելի լավ է՝ «Նպատակի պակասը»
Հետաքրքիր է, սկզբում իմ մտքով էլ էր անցել «Ունայնություն» վերնագիրը։;)

Ուլուանա
27.09.2006, 16:51
Իմ կարծիքով քո նկարագրած մարդը նման բան չէր անի.... չէր կարող պարզապես...
Իսկ ինչու՞...:o Նկատի ունես, որ լավ մարդ էր, դրա համա՞ր։

Esmeralda
27.09.2006, 17:47
Իսկ ինչու՞...:o Նկատի ունես, որ լավ մարդ էր, դրա համա՞ր։
Չգիտեմ դա լավ եք համարում, թե ոչ... բայց նա ընդունակ չէր նման բանի...
Կարող ա՝ պահի տակ մտքով տենց մի բան անցներ... ցանկություն լիներ... բայց հաստատ իրեն չէր կորցնի այդպես.... դա իմ կարծիքն է...

Արշակ
27.09.2006, 17:54
Իսկ վերաբերմունքդ պատմվածքի վերաբերյա՞լ... :P նկատի ունեմ որպես ստեղծագործություն։ Ցանկացած գրական ստեղծագործություն կարելի է քննադատել ու գնահատել ըստ նրա բովանդակության ու ըստ այդ բովանդակությունը, ասելիքը ներկայացնելու ձևի, ոճի։
Բովանդակության մասին արդեն խոսել եմ, իսկ ոճի մասին առանձնապես ասելու բան չունեմ։ Պարզ շարադրանք է, որը ինձ համար միշտ էլ նախընտրելի է եղել։ Ուրիշ առանձնահատկություն, որի մասին կարելի է ասել, առայժմ չեմ նկատել։

Ուլուանա
27.09.2006, 18:35
Չգիտեմ դա լավ եք համարում, թե ոչ... բայց նա ընդունակ չէր նման բանի...
Կարող ա՝ պահի տակ մտքով տենց մի բան անցներ... ցանկություն լիներ... բայց հաստատ իրեն չէր կորցնի այդպես.... դա իմ կարծիքն է...
Իսկ իմ կարծիքով, նա մինչև այդ էլ էր իրեն կորցրած...:think Չգիտեմ, բայց ես լիովին պատկերացնում եմ նրա հոգեվիճակը, և իրադարձությունների այդպիսի ընթացքը լրիվ բնական եմ համարում։ Գուցե դրանից մի քանի ժամ առաջ նրա մտքով էլ չէր անցնի, որ ինքն ընդունակ է նման բանի, բայց այդ պահին նա ընդունակ գտնվեց դա անելու, իսկ նման վիճակի հասնելու նախապայմաններն իրականում շատ վաղուց կային... :(

Գագոն արդեն վաղուց խոր դեպրեսիա էր ապրում։ Նրա այդ հոգեվիճակը դեպրեսիայի վառ դրսևորում էր... :cry2 Իսկ դեպրեսիայի վերջը երբեմն հենց այդպես է լինում...:think

StrangeLittleGirl
27.09.2006, 20:27
Ամեն ինչում մեղավոր են ֆերմենտները,....
Ֆերմենտ չէ, հորմոն :D

Ուլուանա
27.09.2006, 21:27
Ֆերմենտ չէ, հորմոն :D
Օֆ, էլի սկսեց...:{ Բժշկական դիտողություններ անելու փոխարեն պատմվածքի մասին կարծիք գրեիր։:P

StrangeLittleGirl
27.09.2006, 21:31
Հեղինակին արդեն ասել եմ կարծիքս :P

Մելիք
28.09.2006, 12:42
Անկեղծ էր, դրա համար էլ շատ լավն էր, սյուժեն ինքնանպատակ չեր,սարքած չէր ուղղակի պատմվածք սարքելու համար, այլ հենց նեքին իրականության ու դեպքերի զարգացման հնարավոր ձևի "ռեալիզացումն" էր: Ու էդ երկուսը իրար հետ շատ ներդաշնակ էին: Ուզում եմ ասել՝ սյուժեի կոնկրետ հենց են զարգացումը, որ ընտրված էր, ամենաշատն էր համապատասխանում սկզբում նկարագրված հոգեվիճակին: Մալադեց:hands

Guest
28.09.2006, 16:41
... կարելի է ասել, որ շատ լավ է։ :hands Գրելաոճն էլ հավանեցի։ ;)

Միակ բանը ինչ շատ թույլ էր՝ դա գրելավոճն է, իմ կարցիքով դեռ շատ ա պետք կատարելագործվել և աշխատել, մնացացը բավականին լավ էր.

Guest
28.09.2006, 17:22
Հայտնեմ վերաբերմունքս պատմվածքում քննարկված թեմայի վերաբերյալ։

Որքանով որ հասկանում եմ, այս պատմվածքի ու սրա նման մյուս բոլոր պատմվածքների գլխավոր նպատակը այսպես ասած կյանքի ունայնությունն ու դատարկությունը ներկայացնելն է։ Հիմա ավելի ու ավելի շատ մարդիկ են այդ ունայնությունը զգում։ Մարդկանց ամեն կերպ ներշնչում են այդ ունայնությունը։ Դա արվում է տարբեր փիլիսոփայական, հոգեբանական տեսությունների միջոցով, կյանքի պայմանների՝ պետական, հասարակական, սոցիալական կարգերի միջոցով։ Դրա մեջ ներգրավված են հեռուստատեսությունը և ընդհանրապես բոլոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները։
Իսկ ինչու՞ են այդ ամենը ներշնչում մարդկանց։ Որովհետև կյանքը ունայն, անիմաստ, դատարկ տեսնող մարդուն ու հասարակությանը շատ հեշտ է կառավարել։ Այդպիսի մարդիկ հեշտությամբ են արտաքին ազդեցությունների ենթարկվում։ Հեշտությամբ են դրդվում պահի տակ գործողությունների…

Պատմվածքի վերնագիրը կդնեի «Կյանքի ունայնությունը» կամ ավելի լավ է՝ «Նպատակի պակասը»

Արշակ ջան, 3 փորձ կատարեցի, այդպես էլ չկարողացա մինչև վերջ կարդալ.
Նյարդերս չհերիքան:(

Ուլուանա
28.09.2006, 18:33
Միակ բանը ինչ շատ թույլ էր՝ դա գրելավոճն է, իմ կարցիքով դեռ շատ ա պետք կատարելագործվել և աշխատել, մնացացը բավականին լավ էր.
Բոլորովին համաձայն չեմ։
Իսկ, ըստ քեզ, ի՞նչն էր «բավականին լավ»։ Ի՞նչ նկատի ունես «մնացածը» ասելով։:think

kiki
29.09.2006, 00:32
կխոսեմ կարճ ՝ դուրս եկավ ...
իմ կարծիքով այդ մարդը պարզապես հոգեկան խանգարում ստացած մանյակ էր, սովորական մարդը , ինչպիսի դեպրեսսիոն վիճակում էլ լինի, նման քայլ չի անի , հաստատ կկարողանա իրեն կառավարել ...

Artgeo
14.11.2006, 15:09
Բոլորին շնորհակալություն կարծքների համար :)

Անկեղծ էր, դրա համար էլ շատ լավն էր, սյուժեն ինքնանպատակ չեր,սարքած չէր ուղղակի պատմվածք սարքելու համար, այլ հենց նեքին իրականության ու դեպքերի զարգացման հնարավոր ձևի "ռեալիզացումն" էր: Ու էդ երկուսը իրար հետ շատ ներդաշնակ էին: Ուզում եմ ասել՝ սյուժեի կոնկրետ հենց են զարգացումը, որ ընտրված էր, ամենաշատն էր համապատասխանում սկզբում նկարագրված հոգեվիճակին: Մալադեց:hands
Դավ... Մենք իրար հասկացանք

Ի դեպ վերնագիրը որոշել եմ թողնել «Անվերնագիր»... Պատճառներ ունեմ։

Angelina
14.11.2006, 15:15
Բոլորին շնորհակալություն կարծքների համար :)

Դավ... Մենք իրար հասկացանք

Ի դեպ վերնագիրը որոշել եմ թողնել «Անվերնագիր»... Պատճառներ ունեմ։
Եթե ուզում ես իմանալ, ճիշտ էլ արել ես, այդպես ավելի հետաքրքիր է:

kiki
15.11.2006, 00:06
ես չգիտեի որ մի հատ անվերնագիր էլ կա այստեղ ...

Dayana
28.08.2008, 00:04
Արթ վատն էր :( գիշերվա կեսին հիմար դեմքով նստած նայում եմ էկրանին, ու ինչ-որ նոմալ բան գրելու, կամ գոնե լացելու փոխարեն հիմարացած նայում եմ էկրանին :( կներես, գրակն ոճ, խոսի ու=, ոչինչ չզգացի :(

Սերխիո
28.08.2008, 21:38
Արթուր ջան , որ կարդում էի մի պահ ծիծաղից թուլացել էի , ախր կային բառեր ,որոնց չէի սպասում ու հռհռոցս դրել էի , բայց վերջը ահավոր էր …

Ռուֆուս
28.08.2008, 21:45
Լավը չէր :(

Կաթիլ
28.08.2008, 22:13
Կոմպլեքսավորված, կամքի ուժից զուրկ, ոչնչի համար չպայքարող «երևույթ» էր էդ մարդը... զարմանում եմ, ո՞նց էդքան ուժ գտավ իր մեջ ու կախվեց :8 :

Dayana
28.08.2008, 22:17
Կոմպլեքսավորված, կամքի ուժից զուրկ, ոչնչի համար չպայքարող «երևույթ» էր էդ մարդը... զարմանում եմ, ո՞նց էդքան ուժ գտավ իր մեջ ու կախվեց :8 :
Կներես Կաթիլ ջան ՝ պրի վսյոմ ուվա=ենիի կ տեբե պիտի ասեմ, որ էս մարդը թուլակամ չէր, ուղղակի զզված էր :( ես իրան լրիվ հասկանում եմ, ու էն, որ ինքը սրիկայաբար վարվեց աղջկա հետ, երևի սպասելի էր ....

Հ.Գ. Իսկ գործն իսկապես լավն է, եկեք ընդունենք, որ Արթուրը լավ է ներկայացրել կյանքից զզված հերոսին, նրա երևի թե միակ սրիկայությունն ու դրան համար=եք ինքնասպանությունը :)

ivy
28.08.2008, 22:28
Ես էլ կարդացի։
Իմ կարծիքով ամբողջ գործը սիմվոլիկա էր։ Թեև նկարագրված են ռեալ տեսարաններ, բայց ինձ թվում է՝ թաքնված իմաստ ունեն դրանք։

Սկզբում առանց ենթատեքս փնտրելու էլ երևում է, որ մարդն իրեն «Սպիտակ ագռավ» է զգում, չի գտնում իր տեղը։ Նկարագրված մի քանի տեսարաններ, հատկապես՝ երթուղայինի տգեղ հրմշտոցները, ցույց են տալիս, թե ինչպես է Գագոն աշխատում է հետ մնալ «ամբոխային ապականությունից». ամեն անգամ մոտենում է՝ որպես դրա մի մասը դառնալ, «ընդունվելու» անհաջող փորձ... բայց առանց մասնակից լինելու հեռանում, որովհետև, այնուամենայնիվ, չի կարող ձուլվել այդ ճահճին, իրենը չի դա...

Պոռնիկի հետ տեսարանը ցույց է տալիս, թե ինչպես մարդը այնումանայնիվ քայլ է անում՝ «միանալու կեղտին», բայց քթին բռունցք է ստանում։ Ու սա հետաքրքիր պահ է, քանի որ դրանից առաջ միայն երևում է այն, որ Գագոն ինքը չի ուզում լինել տգեղ իրականության մասնիկը, իսկ այստեղ փորձում է դա անել... ու ի՞նչ, իրեն պարզ ցույց են տալիս, որ դա իր տեղը չի. ապականություն իրենը չի։ Վերջնական մերժում տգեղ աշխարհի կողմից։ Եվ ի՞նչ է անում մարդը, ով մերժված է կեղտի մեջ լողացող իրականությունից։ Իր իսկ ձեռքով ոչնչացնում է այն միակ մաքուրը, որ դեռ տեսնում է շուրջը։ Ու դա էլ հենց իր անձի վերջնական վախճանն է։ Իսկ տղա երեխայի ծնունդն իմ կարծիքով միայն գալիս է մատնանշելու, որ Գագոյի պատմությունը կրկնվելու է...

Գործը ամբողջական է, իմաստալից։ Կարող եմ հասկանալ, թե ինչու է հեղինակը գրել այն։ Եվ հույս ունեմ, որ նկարագրված հոգեվիճակը քչերին է ծանոթ։

Բարեկամ
28.08.2008, 23:14
Էրեխեք, որ ասում եք վատն ա, ի՞նչն ա վատը: Թողած զգացողություննե՞րը: Ուրեմն հաջողված ա: Ես էս շուտ էի կարդացել, երևի մի երկու տարի առաջ, ու լավ տպավորվել էր: Հիմա ցանկություն չունեմ վերընթերցելու, բայց ոչ մի ֆանտաստիկ բան չկա էս պատմության մեջ: Զարգացման հնարավոր ընթացքով: Ուղղակի երբ որ հեղինակը մտովի էդ ընթացքը անց ա կացնում, էդ կարող ա կանխարգելում ա, բայց մյուս կողմից էլ կարող ա և հակառակը՝ ներշնչում ա ու հւոշում: Բարդ ա, մի խոսքով…

Lion
29.08.2008, 18:25
Ինձ դուր չեկավ: Թող ների ինձ հեղինակը այս կարծիքիս համար, բայց... դուր չեկավ: Դեռ կմտածեմ, կոնկրետ ինչը, բայց առաջին զգացածս սա էր:(