lili-4
23.01.2008, 21:58
Երթուղային տաքսու տաքությունից հետո դրսի ցուրտն ավելի տհաճ էր, ու ստիպում էր կծկվել, շտապել: Կանգառից աշխատավայր երկար չէր, չէի հասցնի շատ մրսել: Արդեն անգիր գիտեի, թե հիմա ով է անցնում: Միշտ նույն ժամին , նույն ճանապարհին, նույն մարդիկ: Չէինք ճանաչում, բայց դեմքով գիտեինք, անգամ մեկի պակասը զգում էինք: Սպասիր, էս ի՞նչ նոր դեմք է, մինչև հիմա չէի տեսել, բարձացրի հայացքս ու… Չէ, չեմ շփոթել, դա ոչ թե նոր դեմք էր, այլ մեր վարչապետի նկարն էր` փակցված մայթի վրա գտնվող կրպակին: Պարզապես նկարն այքան մեծ էր, որ թվաց, թե անցորդ է: Անմիջապես աչքի ընկավ կարգախոսը. Առաջ, Հայաստան: Մի տես է, ինչպե~ս կուրախանան մեր քաղաքի բոլոր Հայաստանները: Մեզ, հենց մեզ է, որ մեր վարչապետն առաջ ընթանալու հրահանգ է տալիս, դա քիչ է՞: երանի~ անունս Հայաստան լիներ: Մեր քաղաքի բոլոր Հայաստաններին նախանձելով հասա աշխատավայր: Ուզում էի դուռը բացել, ու նորից նույն դեմքը: Հիմա էլ մեր ֆիրմայի անունի փոխարեն նույն պաստառից էր, նույն առաջ, Հայաստանով: Այ թե կուրախանար մերաշխատավայրի Հայաստանը: Բախտդ սիրեմ Քաջ Նազար:
Գործերս այսօր ծանր էին լինելու: Հարկայինի հետ կապված խնդիրներ կար: Վերցրի փաստաթղթերս ու անհույս գնացի: Ճանապարհին ամեն մի խանութի ու սրահի, կրպակի ու բնակարանի պատուհաններից ինձ ոգևորում, դեպի առաջ էր մղում մեր վարչապետը:Այնքան էր այդ նկարն իր կարգախոսով լցրել իմ ճանապարհը, իմ միտքը, որ ծանոթներիս բարևին պատասխանելու փոխարեն առաջ , Հայաստան էի ասում: Հետզհետե տրվեցի այս լավ գաղափարին: Առաջ, իհարկե առաջ: Բայց ո՞ր ուղղությամբ գնանք: Ձախ պետք չի, չէ, մենք լևի գնացող ազգ չենք , հետո էլ մեր ձախում թուրքերն են, մեր ինչի՞ն են պետք: Ա՞ջ, չէ, չարժե, դեռ չենք մարսել աջ գնացածի պտուղները: Դրանց հանգիստ թողնենք: Ե՞տ պետք չի, ախր առաջ է ասում: Ուրեմն միայն առաջ ու առաջ: Բայց տեսնես Սահակաշվիլին ոնց կարձագանքի: Չեմ կարծում, որ հյուրընկալ դիմավորի: Բայց սպասիր, սպասիր, չլինի՞ Էս կարգախոսում կիսատ միտք կա, որ մենք ենք հասկանալու: Հասկացա, այ թե տանջում են մեզ, ստիպում մտածել: Ո՞նց չէի շուտ հասկացել: Ախր դա նշանակում է առաջ Հայստանով մեկ: էն որ ասում են թուրդ աջ ու ձախ կտրում է: Բա հիմա մեր Հայաստանում ինչի՞ չի կտրելու: Ու իմ էս գյուտից ոգևորված մտա հարկային: Թղթերս տվեցի, որ նայեն, բայց չգիտեմ, թե ինչի էի անձնագիրս էլ բերել: Բայց միայն գիտեմ, որ երբ անձնագիրս բացեցին, ողջ բաժինը ոտքի կանգնած ինձ էր նայում, ժպտում, հետո էլ արագ- արագ սկսեցին գործերիս ընթացք տալ: Դեռ չէի հասցրել գլխի ընկնել, թե ինչ է կատարվում, արդեն ամեն ինչ պատրաստ էր: Չլինի՞ Էս գյուտս գնահատեցին: Ինքս իմ աչքին մի թիզ բարձրացա: Ոնց որ անունս Հայաստան լիներ:
Դուրս եկա սենյակից, անձնագիրս բացեցի ու գոռում եմ, գոռում, ախր անձնագրիս մեջ անուն ազգանունիս փոխարեն գրված էր առաջ Հայստան, իսկ իմ նկարի տեղ ինձ էր նայում մեր վարչապետը: Գոռոցս այնքան ուժեղ էր, որ ինքս մ ձայնից արթնացա: Նայեցի չորս կողմս: Փառք Աստծո, երազ էր: Ուրախ, որ այս ամենը միայն երազ էր, ոչ իրականություն, մոտեցա պատուհանին ,որ մեկ անգամ էլ համոզվեմ: Ախ, լավ էր, շատ լավ: Ճիշտ է, ցուրտ է դուրսը, բայց տնից այսօր դուրս գալու գործ չունեմ, կարող եմ միայն հիանալ ու չբողոքել ցրտից: Նայեցի չորս կողմն ու նորից.
-Ա~, ա~ա~ա~ա~, առաջ, Հայաստան:
Չէի կարողանում ինքս ինձ տիրապետել,մի բերան գոռում էի ու քնից արթնացրի տնեցիներին: Մեր դիմացի շենքի պատին 2*3 –ի վրա/չնկատեցի մետր, թե կիլոմետր/ մի պաստառ էր` վարչապետի նկարով, վրան էլ գրած. Առաջ, Հայաստան…
Հետո էլ ասում են, թե երազներն իրականություն չեն դառնում…