PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր բաժին



Chuk
26.04.2006, 00:11
Բացվել է նոր բաժին՝ "Քաղաքականություն" վերնագրով:
Խնդրում ենք այսուհետև քաղաքականության վերաբերյալ թեմաները բացել այս բաժնում:

Chuk
26.04.2006, 00:12
Բացվել է նոր բաժին՝ "Հայտարարություններ" վերնագրով: Այն ունի երկու ենթաբաժին. "Առք և վաճառք" ու "Աշխատանք":
Խնդրում ենք օգտագործել ըստ նշանակության և հիշել, որ գովազդը ակումբում արգելվում է:

Chuk
17.09.2006, 03:29
Դեսից - Դենից բաժնում բացվել է նոր ենթաբաժին.

Ի՞նչ կա-չկա...
Բամբասանք, կռիվներ ու վեճեր, սիրո խոստովանություններ, սուրճի բաժակի շուրջը զրույցներ և բազում այլ օֆտոպակույտեր: Միմյանց վիրավորելը խստիվ արգելվում է նաև այստեղ:

Նկատենք, որ այս բաժնում կատարված գրառումներից գրառումների հաշվիչի արժեքը չի մեծանալու:

Chuk
17.09.2006, 03:30
Վաղուց էր զգացվում մեդիային նվիրված բաժնի կարիքը, որը արդեն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
Ամեն ինչ հեռուստատեսության ու ռադիոյի, դրանցով հեռարձակվող կինոների, հեղինակային ու ոչ հեղինակային հաղորդումների, տեսահոլովակների, երաժշտությունների, գովազդների, թերթերի, ամսագրերի և այլնի մասին

Chuk
15.10.2006, 15:04
1. Բացվել է նոր թեմատիկ բաժինների խումբ՝ «Գիտություն» վերնագրով:

2. «Գիտություն» թեմատիկ բաժիններ խմբում բացվել է նոր թեմատիկ բաժին.
Ֆիզիկա
Դասական մեխանիկայից մինչև քվանտային ռադիոֆիզիկա:

3. «Գիտություն» թեմատիկ բաժիններ խմբում բացվել է նոր թեմատիկ բաժին.
Մաթեմատիկա
Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա:

4. «Գիտություն» թեմատիկ բաժիններ խմբում բացվել է նոր թեմատիկ բաժին.
Քիմիա, Կենսաբանություն
Քիմիական Տարրերից մինչև ամբողջական օրգանիզմներ:

Chuk
04.02.2007, 17:18
Առկա պահանջին համապատասխան «Արվեստ, Մշակույթ, Կրթություն» թեմատիկ բաժինների խմբում բացվել են նոր ենթաբաժիններ, որոնք են.

1. «Նկարչություն» բաժնում բացվել է նոր ենթաբաժին.

Լուսանկարչություն
Ամեն ինչ լուսանկարչության մասին:


2. «Գրականություն» բաժնի «Ստեղծագործողի անկյուն» ենթաբաժնում բացվել է նոր ենթաբաժին.

Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
Այստեղ կարող եք ներկայացնել ձեր ոչ հայերեն ստեղծագործությունները, կազմակերպել դրանց քննարկումները:

Chuk
06.01.2008, 19:29
Հաշվի առնելով առկա պահանջը և բազում առաջարկները, բացվել են հետևյալ բաժինները.

«Ընդհանուր ֆորում» բաժինների խմբում բացվել է բաժին.
1. Կրոն
Կրոններ, կրոններին վերաբերող հարցեր, նրանց ստեղծման պատմությունը, հիշարժան իրադարձություններ:

«Գիտություն բաժինների խմբում բացվել է 2 բաժին.
2. Իրավաբանություն
Մարդու իրավունքներն ու պարտականությունները, օրենքը, նրա գերակայությունը և կիրառումը:

3. Տնտեսագիտություն
Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մանր և միջին բիզնես և այլն:

«Գրականություն» բաժնում բացվել է 2 ենթաբաժին.
4. Հայ գրականություն
Նախագրային գրականություն, Ոսկեդարյան հայ գրականություն, միջնադարյան հայ գրականություն, 20-րդ դարի հայ գրականություն՝ գրողներն ու նրանց գործերը:

5. Ժամանակակից հայ գրականություն
Մեր կողքին ապրող հայ գրողների գործերը, նրանց կյանքն ու գործունեությունը:


Առաջիկայում այդ բաժիններին համապատասխանող, բայց նախկինում այլ բաժիններում բացված բոլոր թեմաները կտեղափոխվեն համապատասխան բաժիններ: Խնրդում ենք, այդպիսիք նկատելու դեպքում տեղեկացրեք ավագ մոդերատորներին կամ ադմինիստրատորներին:

Chuk
06.01.2008, 19:49
6. Ինտիմ անկյուն
18+

Ուշադրություն, այս բաժինը նախատեսված է միայն մեծահասակների համար: Այն տեսանելի է միայն «Մեծահասակներ» խմբի համար, որի ղեկավարն է ArtGeo-ն: Եթե ցանկանում եք անդամակցել այս խմբին, ապա անդամակցության հայտ ներկայացրեք այս (http://www.akumb.am/profile.php?do=editusergroups) էջից: Խմբի ղեկավարը կորոշի Ձեր անդամակցության հարցն իր հայեցողությամբ: Տարիքային ցենզին չբավարարելու կասկածի դեպքում Ձեր հայցը չի հաստատվի: Բաժնում գործելու են հատուկ կանոններ, որոնք կսահմանի խմբի ղեկավարը: Բարի ժամանց:

Chuk
16.09.2008, 02:09
Դեսից-Դենից բաժնում ստեղծվել է նոր ենթաբաժին

Երկխոսություններ
Այս բաժնում ստեղծվում են թեմաներ, կոնկրետ երկու ակումբցիների զրույցների համար

Chuk
03.11.2008, 22:02
Ջնջվել է նախորդ գրառման մեջ նշված երկխոսություններ չհաջողված բաժինը:

Առկա պահանջին համապատասխան «Արվեստ, Մշակույթ, Կրթություն» թեմատիկ բաժինների խմբի «Գրականություն» բաժնի «Ստեղծագործողի անկյուն» ենթաբաժնում բացվել է նոր ենթաբաժին.

Համատեղ ստեղծագործություններ
Այս բաժնի ստեղծագործությունները ակումբցիները գրում են միասին, մրցույթների ու խաղերի տեսքով:



«Ստեղծագործողի անկյուն» բաժնից այս բաժին են տեղափոխվել թվով 19 թեմաներ:

Chuk
03.11.2008, 22:44
«Դեսից-Դենից» բաժնում բացվել է նոր բաժին.

Խոհանոց
Խոհարարական գաղտնիքներ, համեղ ուտեստների բաղադրատոմսեր:

Բարի ախորժակ :)

Chuk
03.11.2008, 23:49
«Դեսից-Դենից» բաժնում բացվել է նոր ենթաբաժին.


Երևան
Երևանի կյանքը, թանգարաններն ու հուշարձանները, խանութներն ու տրանսպորտը, հայտնի երևանցիներն ու Երևանի առնչվող այլ հարցեր:

Chuk
26.01.2009, 02:18
«Վեբ» բաժնում ավելացել է նոր ենթաբաժին.

Վեբ կայքերի քննարկում
Այս բաժնում ակումբցիները ներկայացնում են իրենց ստեղծած կայքերը՝ դրանց մասին քննարկումներ կազմակերպելու, գնահատականներ լսելու համար: