PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրտ VS Ուղեղ



FactorX
23.01.2008, 14:15
Իմ կարծիքով որպեսզի մարդ կարողանա իր կյանքում չսխալվել ոչ մի հարցում ու միշտ ճիշտ վարվել ամեն հարցում նա պետք է ունենա սառը դատողություն ու լինի անսիրտ: Իսկ դուք ինչ էք կարծում, որն է ավելի “բարոյական” թեկուզ աստվածաշնչի տեսանկյունից` վարվել սրտի թելադրանքով թե ուղեղի:

*e}|{uka*
23.01.2008, 14:30
Էհ՜ եթե ուղեղը մի բանա ասում , սիրտը մեկ այլ բան ,անջատեք ձեր զգայարաները ու պառկեք քնելու :D

Մարդ այնքան պիտի հոգեբան լինի , որ կարողանա ըմբռնել որ տեղ որին լսի , որը ճիշտ կլինի ,իսկ ավելի լավ կլինի երկուսին էլ համաձայնության բերեք ,որ փոշմանելու առիթ
չլինի :hands

ChildOfTheSky
23.01.2008, 14:56
Չկա սրտի թելադրանք , կա միտք , կա երկընտրանք , կա ճիշտ կամ սխալ որոշում , մեկ էլ կա երազանք , որ ամեն ինչ մեր ուզածով լինի , մեկ մեկ կատարվում ա :)

Dina
23.01.2008, 15:00
Կարծում եմ զգացմունքային մարդկանց մոտ լսել չլսելու հարց չկա, միանշանակ նրանք չեն լսում ուղեղին, թեև քաջ գիտակցում են որ իրենց սրտի թելադրածը սխալ ընտրություն է իրենց համար …

Dayana
23.01.2008, 15:19
Իսկ ինչ կասեք երբ և սիրտդ, և ուղեղդ, և ընկերներդ ու հարազատներդ նույն բանն են ասում :8 բայց դա ամեն մեկի ասելով տարբեր իմաստ է ստանում :8 այ սենց խճճված վիճակ իմ մոտ էր ոչ վաղ անցյալում :) ու ես բոլորին էլ ուղարկեցի գրողի ծոցը :P

Second Chance
23.01.2008, 15:20
Իմ կարծիքով որպեսզի մարդ կարողանա իր կյանքում չսխալվել ոչ մի հարցում ու միշտ ճիշտ վարվել ամեն հարցում նա պետք է ունենա սառը դատողություն ու լինի անսիրտ: Իսկ դուք ինչ էք կարծում, որն է ավելի “բարոյական” թեկուզ աստվածաշնչի տեսանկյունից` վարվել սրտի թելադրանքով թե ուղեղի:
Անսիրտ լինելը դա սխալ է ամենինչ պետք է հավասարակշռված լինի :ok
Ըստ Աստվածաշնչի ճիշտ է Ասծտո կամքով շարժվելը և դա կարող է լինել դեմ և քո սրտին և քո մտավոր պատկերացումներին և տրամաբանությանը, Աստված ուզում է վստահենք իրեն ոչ թե միշտ հենվենք անգամ մեր փորձառություններին, սակայն չենք անարգում փորձառությունը այլ ուղղակի ուզում եմ ասել որ մարդու և սիրտը և միտքը գտնվում են մարդու շնչավոր տիրույթում ըստ հոգի -շունչ -մարմին բաժանման դրա համար ամենաճիշտ քայլերը ,որով մենք պետք է առաջնորդվենք ըստ Աստծո դրանք հոգուց բխող որոշումներն են, այսինքն հոգով վարվենք և այդ ժամանակ արդյունքում բավարարվում է և մեր միտքը և սիրտը:)

Vishapakah
23.01.2008, 16:26
Բոլոր մարդիկ էլ ցանկանում են սրտին լսել, ուղղակի կշռադատելով և հասկանալով հետևանքները, շատ ժամանակ վախենում են և լսում են ուղեղին:
Ես կասեի, լսել սրտին, թե վախենալ? Ով գիտի, գուցե համարձակությունն էլ է ուղեղի հետ կապված::think Ի նկատի ունեմ, ուղեղով մտածող մարդը, միշտ էլ իր սրտի զգացմունքը բարձր կդասի ցանկացած հետևանքից և համարձակ մարդկանց մոտ հետևանքներն էլ, այդքան վտանգավոր չեն լինում:;)

Գաղթական
12.02.2008, 19:25
Իմ կարծիքով որպեսզի մարդ կարողանա իր կյանքում չսխալվել ոչ մի հարցում ու միշտ ճիշտ վարվել ամեն հարցում նա պետք է ունենա սառը դատողություն ու լինի անսիրտ:

ոչ մի դեպքում չե՛մ համաձայնվի այս տեսակետի հետ..
սառը դատողություն ունենալու և/կամ դրանով առաջնորդվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ մարդ անսիրտ լինի..
ճիշտ այնպես՝ ինչպես բոլորովին պարտադիր չէ, որ սրտի թելադրանքով առաջնորդվող մարդն անուղեղ լինի..

կար ժամանակ, երբ անձամբ ես հիմնականում առաջնորդվում էի սրտի թելադրանքով..
կար ժամանակ.. բայց դե ո՞վ է հիմա անսխալ..

առակս չի՛ ուսուցանէ, թե հարկավոր չէ լսել սրտի խոսքը.. բոլորովի՛ն..

պարզապես՝ ես սովորեցի կառավարել զգացմունքներս..
չնայած դա շատ դժվար էր, բայցև պարտադրված..

այժմ՝ ոչ թե դատողություններս եմ համաձայնեցնում ցանկություններիս, այլ՝ ճիշտ հակառակը..
է սիրտ է՝ թող ցավա.. վնասն այնքան մեծ լինել չի կարող, քան թե ուղեղդ ցավա..
բայցև կգա պահը, որ սիրտը կցնծա՝ երբեմնի ընդունված ճիշտ որոշումից ոգեշնչված..

Lapterik
12.02.2008, 19:32
է սիրտ է՝ թող ցավա.. վնասն այնքան մեծ լինել չի կարող, քան թե ուղեղդ ցավա..
բայցև կգա պահը, որ սիրտը կցնծա՝ երբեմնի ընդունված ճիշտ որոշումից ոգեշնչված..

Իսկը ես...:)
Մեկ մեկ մտածում եմ անջատեմ ուղեղս ու շարժվեմ մենակ սրտով, բայց տենց իմ մոտ դժվար թե ստացվի: Ավելի շուտ սիրտս կանջատեմ (անսիրտ մարդ), քան ուղեղս:

Selene
12.02.2008, 19:45
Ես անում եմ էսպես՝՝ լսում եմ սկզբում սրտիս, հետո ուղեղիս, հիմնականում երկուսի հուշումների միջին թվաբանականից եմ օգտվում, իսկ թե մի փոքր առավելություն պիտի տրվի՝, իմ դեպքում դա սիրտն է:oy

այժմ՝ ոչ թե դատողություններս եմ համաձայնեցնում ցանկություններիս, այլ՝ ճիշտ հակառակը..
է սիրտ է՝ թող ցավա.. վնասն այնքան մեծ լինել չի կարող, քան թե ուղեղդ ցավա..
բայցև կգա պահը, որ սիրտը կցնծա՝ երբեմնի ընդունված ճիշտ որոշումից ոգեշնչված..

Իսկ երկրորդ հնարավոր տարբերա՞կը…կան սրտեր, որ չեն դիմանա ու կկոտրվեն:( ու այդ դեպքում արդեն միմիայն կլինի ուղեղի կայսրություն: Իմ համար անընդունելի տարբերակ է:oy

Երկնային
12.02.2008, 19:52
համարում եմ ճիշտ, երբ երկուսին էլ լսում են... այսպես ասած 50/50 :oy հետո շատ ավելի կարևոր է հասկանալ, թե երբ որին ավելի շատ վստահես…

բայց դե ես այդ ճիշտ մարդկանցից մեկը չեմ… ճիշտա ուղեղս անջատված չի, իրան էլ եմ լսում, բայց ավելի շատ առաջնորդվում եմ սրտիս թելադրանքով… սրտով եմ ընտրում ընկերներին… սիրելի մարդկանց… :love
համարյա թե չի սխալվել սիրտս մարդկանց հաշվով… բայց երբ որ սխալվել եմ, ահավոր ծանր եմ տարել…
երևի թե պետք է սովերել մի քիչ ավելի շատ ուղեղին լսել… :oy

Apsara
12.02.2008, 19:56
:o զարմանալի է երբեք մտքովս էլ չի անցել լսել ուղեղիս թելադրանքը, որը միայն սառը հաշվարկ է անում և ավելի շատ այս մատերիալիստական աշխարհի հետ է կապված քան Աստծու և ոգեղենի: Սիրտս չի սխալվել, եթե լսել եմ իրեն, ցավոք հաճախ արտաքին զգայարանները և զգացումները ինչպիսիք են վախը, կիրքը, ագահությունը, ծածկում են սրտիդ ասածը, խանգարում են լսել նրան, և հաճախ մեզ թվում է թե լսեցինք սրտին ու սխալ դուրս եկավ, բայց իրականում մենք նրան չենք էլ լսել:
Իսկ ուղեղի մասին կասեմ, որ այն կարևորագույն մասն է տվյալ աշխարհում մարդու գոյության համար, բայց չպիտի մարդ թույլատրի որ ուղեղը իրեն՝ մարդուն, տիրի և ղեկավարի, եթե սովորեք ղեկավարել ձեր ուղեղը և այնտեղ ծնվող ցանկությունները, որոնք հետագայում սկսում են ղեկավարել ձեզ, ապա կդառնաք իդեալակն մարդ, բայց քանի դեռ իդեալական մարդ չկա.....

Գաղթական
13.02.2008, 18:29
Իսկ երկրորդ հնարավոր տարբերա՞կը…կան սրտեր, որ չեն դիմանա ու կկոտրվեն:( ու այդ դեպքում արդեն միմիայն կլինի ուղեղի կայսրություն: Իմ համար անընդունելի տարբերակ է:oy

ո՛չ..
կլինի ուղեղի ու կոտրված սրտի կայսրություն..

բերեմ մի օրինակ, որը պատահել էր մտերիմներիցս մեկի հետ..

մի հոյակապ Հայ երիտասարդ..
հիանալի ընկեր ու սրտակից բարեկամ..
«լեվի» էինք գնում 3-ով (3-րդն էլ էր Հայ)..
գնում էինք Մոնղոլուհիների մոտ..
համարյա ամեն երեկո..
երաժշտություն, խմիչք, պարեր և այլն և այլն (գուցե ինձ Մոնղոլ ազգի նորմալ ներկայացուցիչ չի հանդիպել՝ չգիտեմ, բայց տեսել ու շփվել եմ շաատ շատերի հետ, ու հանդիպածներիցս 95%-ը չափազանց շատ հակում ունեյին խմիչքի ու տարփանքի նկատմամբ)..
ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ Մոնղոլուհիներից յուրաքանչյուրը (նրանք գումար էին վաստակում խանութից գողություն անելով ու ապրանքն այստեղ-այտնեղ ռեալիզացնելով) իր Հայրենիքում թողել էր ամուսին ու երեխաներ..

որոշ ժամանակ անց՝ նահանջում ենք.. տալով զգալի կորուստներ..
«մերոնքականներից» մեկը այդպես էլ չկարողացավ պոկ գալ..

բոլոր զրույցներից պարզ էր, որ իր մոտ տեղի է ունենում բուռն պայքար՝ սիրտ vs ուղեղ..
տղայի հետ «բացատրական աշխատանքներ» էին փորձում վարել նույնիսկ շրջակայքում ապրող ու ամեն ինչ շատ լավ հասկացող տարիքով Հայ տղամարդիկ..
բայց դե բանը բանից անցնում էր..
ու.. փաստորեն.. այդպես էլ անցավ..
չնայած ամեն ինչի.. չնայած Մոնղոլուհու ընտանիքն.. չնայած իրենից առաջ Մոնղոլուհուն այցելածներին..

հիմա ամուսնացել են, թե ոչ՝ չգիտեմ.. ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց..
Հայ ազգի հիանալի զավակներից մեկը էդպես էլ սկսեց հետզհետե կապերը կտրել Հայրենակիցների հետ..
միայն գիտեմ՝ որ անցել են տարիներ, բայց դեռ միասին են..

Adam_Smith
05.03.2008, 20:22
Հաճախ է պատահում, երբ որևէ մեկը սիրահարվում է <ամբողջ սրտով>, սակայն վերլուծելով տվյալ անձի լավ ու վատ հատկությունները, մարդը հասկանում է, որ այդքան էլ լավ հատկություններով օժտված չէ իր սիրած էակը, որպիսին որ ինքը կցանկանար... ու առաջանում է այսպես կոչված հակամարտություն ՍՐՏԻ և ՈՒՂԵՂԻ միջև:
Ինձ հետ այսպիսի իրավիճակ շատ է պատահել... Այդ դեպքում ո՞ր մեկին պետք է առավելություն տալ ՍՐՏԻ՞Ն թե՞ ՈՒՂԵՂԻՆ:think

Սերխիո
05.03.2008, 20:25
եթե տաս ուղեղին , հնարավոր է հետո զղջաս, իսկ սրտին`միգուցե այդ վատ հատկությունները ժամանակի հետ անցնեն , և ամեն ինչ տեղը ընկնի ...

Adam_Smith
05.03.2008, 20:38
եթե տաս ուղեղին , հնարավոր է հետո զղջաս, իսկ սրտին`միգուցե այդ վատ հատկությունները ժամանակի հետ անցնեն , և ամեն ինչ տեղը ընկնի ...

Բայց չէ՞ որ հնարավոր է, որ սիրահարված <սիրտը> չնկատի կամ էլ չուզենա նկատել վատ կամ անցանկալի հատկությունները...:B:think

Սերխիո
05.03.2008, 20:52
Հաճախ է պատահում, երբ որևէ մեկը սիրահարվում է <ամբողջ սրտով>, սակայն վերլուծելով տվյալ անձի լավ ու վատ հատկությունները, մարդը հասկանում է, որ այդքան էլ լավ հատկություններով օժտված չէ իր սիրած էակը, որպիսին որ ինքը կցանկանար... ու առաջանում է այսպես կոչված հակամարտություն ՍՐՏԻ և ՈՒՂԵՂԻ միջև:


բայց դու էս գրել ,որ վերլուծել ու նկատել է արդեն վատ հատկությունները :

Իսկ ընդհանրապես իմ ասածը այն է, որ սրտին լսելու դեպքում ,ինչ-որ չափով գոնե լավի հույս կա ,ոչ թե կտրականապես վերջ է

@Lika@
05.03.2008, 21:04
Իսկ ընդհանրապես իմ ասածը այն է, որ սրտին լսելու դեպքում ,ինչ-որ չափով գոնե լավի հույս կա ,ոչ թե կտրականապես վերջ է

Երբ սենց գրեցիր իմ մոտ էլ հույս առաջացավ...:love

Երկնային
05.03.2008, 22:09
եթե չեմ սխալվում, սենց թեմա արդեն կա… :think

Anchi
05.03.2008, 23:50
Ամեն դեպքում գերադասում եմ նախապատվությունը տալ սրտի թելադրանքին, որովհետև տարիների հետ այսպես թե այնպես ավելի շատ սկելու ենք ուղեղով մտածել՝ հաշվի չառնելով սրտի թելադրանքը:
Ու եթե նույնիսկ սիրտը սխալ բան է թելադրում, թող այդպես լինի: Գոնե կիմնաս, որ սիրել ես ամբողջ սրտով ու հետո էլ կհասկանաս, որ իմաստացել ես ու կյանքի փորձ ես ձեռք բերել:
Իսկ ո՞վ ասաց, որ կյանքն անսխալ պիտի ապրել: Միևնույն է՝ մարդ Ի՛Ր սխալների վրա է սվորում…

Վոլտերա
21.12.2012, 22:15
Սրտուղեղ