PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ ուզում ես փոխվել 170°-ով...



Artgeo
23.01.2008, 11:18
Երևի շատերի կյանքում է եղել մի պահ, երբ ասել են «Բավ է» ու ցանություն է առաջացել 170°-ով փոխել ու փոխվել։ Ինձ մոտ հիմա այդ ժամանակն է։

Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր նոր են այդ վիճակին հասել։ Ո՞րն է ավելի լավ, միանգամից ամեն ինչ փոխել, թե՞ կամաց-կամաց։ Միգուցե մի փոքր պատմեք ձեր փորձից։

Երվանդ
23.01.2008, 11:24
170 չէ բայց մի 120 աստիճանով եսել եմ հիմա ուզում փոխվեմ ու կարծում եմ հնարավոր է եթե միանգամից անես, թե չի ստացվի, ես մի քանի անգամ փորձել եմ քո ասածով աստիճանաբար ու չի ստացվել:(, տեսնեմ միանգամիցը կստացվի` թե թքելու եմ վերջնական:(

քաղաքացի
23.01.2008, 11:26
Հա, ճիշտ ա ասում Արթուրը: Ասեք, որ ես էլ ձեր խորհուրդին հետևեմ :oy

Արշակ
23.01.2008, 12:12
Միանում եմ խորհուրդի սպասողներին։:D
Բայց արդեն մի տարուց ավել կլինի ո՛չ միանգամից է ստացվում մոտս, ո՛չ էլ՝ կամաց–կամաց։ Աչքիս անհույս կորած մարդ եմ։ :(

ivy
23.01.2008, 12:22
Խորհուրդներ տալու մեծ վարպետ չեմ, բայց երևի թե նախ արժի հասկանալ, թե ինչն է այդ առաջացած վիճակի պատճառը: «Բավ է»-ն ասում է, որ ինչ-որ բանից հոգնել ենք, լավ կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչից՝ գուցե տվյալ սոցիալական միջավայրի՞ց, մեր ներկայիս աշխատանքի՞ց, որոշ հարաբերությունների՞ց, ինքներս մեզնի՞ց, թե՞ ուրիշ մի բանից: Երբ պարզ դառնան պատճառները, ավելի հեշտ կլինի մտածել, «ինչպես» փոխելու մասին: Թե չէ փոխելն ինքնին նպատակ չի կարող լինել, նպատակը պիտի լինի «ինչի համարն» ու «ինչպեսը» , այլապես կարելի է ուղղակի գնալ պլաստիկ վիրահատության. բոլոր 170 աստիճաններն ապահովված կլինեն: :)
Երբ պարզ դառնա, թե կոնկրետ ինչ ու ինչու ենք ուզում փոխել, կարելի է «հեղափոխական քայլերի» պլան ստեղծել ու շարժվել դրանով դեպի մեծ փոփոխությունները՝ հուսալով, որ մեր հեղափոխությամբ ևս հազար հոգու կյանք չենք փոխելու: ;)

dvgray
23.01.2008, 12:24
Արշակի փոխվել չստացվելը լրիվ բնական է ու նորմալ :D :
Եթե նորմալ ու սկզբունքային մարդ ես, ապա անհնարին է փոխել քո կայացած սկզբունքները:
Ավելի լավ է մտածել փոխել այն միջավայրը, որտեղ այդ սկզբունքները արտահայտվելու հնարավորություն ունեն:

Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր :) /, այլ փոխել միջավայրը:

ivy
23.01.2008, 12:32
Իսկ որպես վերջին տարբերակ, երբ ոչ սկզբունքերդ ես կարողանում փոխել, ոչ միջավայրդ, կարելի է ուղղակի փոխել ամեն ինչի հանդեպ վերաբերմունքդ. գոնե ավելի հեշտ կլինի ապրել: :))

StrangeLittleGirl
23.01.2008, 13:00
Իսկ որպես վերջին տարբերակ, երբ ոչ սկզբունքերդ ես կարողանում փոխել, ոչ միջավայրդ, կարելի է ուղղակի փոխել ամեն ինչի հանդեպ վերաբերմունքդ. գոնե ավելի հեշտ կլինի ապրել:
Կարծում եմ՝ ամենադժվար ու ամենաճիշտ տարբերակն է:
Իսկ ես ուզում եմ փոխվել 360 աստիճանով :D
Բայց մենակ չհասկացա ինչու հենց 170 աստիճան

Kita
23.01.2008, 13:19
Կամաց-կամաց ավելի ցանկալի և արդյունավետ է, քանի որ մեկից նորին սովորելը դժվար է, առասվել ևս, երբ կողքից խանգառող ասպեկտներ էլ են լինում::(
Կաևորը ինչից ուզում ես ազատվելն է, իսկապես ընդունես, որ պիտի ազատվես… Խորհուրդները չեն օգնում, եթե մեջդ չնչին կասկած կա կամ հետ կանգնելու մտքեր, կամ այդ ոճի ամեն ինչ:
Մի խոսքով հեշտ չի, առավել ևս, երբ քո հոգու մասնիկներն ես փոխում, հեշտ չի, երբ կողքից ուրիշ ձև են ընդումում այդ փոփոխությունները, հեշտ չի, քանի որ մենակ ես ու երևի թե միայն դու 100 տոկոսով կիմանաս քո մեջի կուտակված պատճառները այդ ամենի հանդեպ:
ՄԻ խոսքով բոլորին հաջողություն;) ) հիշեք, որ երբեմն ավելի լավ է հինը թողնե,լ և ինքներդ ձեզ չկործանել, գուցե հետո չես վերակագնի;)
Հույսով եմ հասկանալի էին ասածներս, մի քիչ խառն էր:oy

Sunny Stream
23.01.2008, 18:12
Մի քանի տարի է` շատ ու շատ ինքնախոստումներս ոչ մի արդյունք չէին տալիս... մի քանի օր լինում էի էնպիսին, ինչպիսին ուզում էի, հետո ամեն ինչ ետ էր շրջվում... Նույնիսկ 4 տարի առաջ "Իմ կյանքի պլանն" էի կազմել` մոտ 10 կետով, թե ինչ եմ ուզում փոխել իմ մեջ, ամեն տարի կարդում էի ու հասկանում, որ ոչ մի առաջընթաց չկա...
Անցած տարի մի քանի օրով մեկնել էի երկրից... Աշխատանքա-ժամանցային գործերով... Շատ ուրախ ժամանակ էի անցկացնում, շատ լավ միջավայրում, բայց էլի մի բան էն չէր... ինքնավստահությու՞ն չկար, թե ի՞նչ... Կանգնեցի հայելու դիմաց ու կյանքումս առաջին անգամ ինքս ինձ հետ խոսեցի... Ինքս ինձ ասացի, որ կմեծանամ, կփոխվեմ... Իսկապես խոսում էի... Բայց դե ոչ մի նշանակալի փոփոխություն չզգացի... Վերադարձանք Հայաստան ու... չեք պատկերացնի... տարբեր մարդիկ, տարբեր վայրերում զարմաքով նկատում էին, որ շատ մեծացել եմ :P Իրենց խոսքերն էլ երևի օգնեցին, ու լիքը բան նախորդ տարվա ընթացքում ինձ մոտ փոխվեց դեպի լավը` ինքնազգացողությունս, ինքնագնահատականս, ավելի հաստատուն սկսեցի քայլել... ու հիմա, եթե բացեմ էդ "Իմ կյանքի պլանը" (վաղուց ժամանակն է վերակարդալ, բայց դե հիշում եմ ինչ էի գրել), համոզված եմ, որ շատ կետերի կողքին կարող եմ դնել + նշանը ;)
Մի խոսքով, ես երբեք չէի հավատում, մինչև սեփական մաշկիս վրա զգացի... նայեք հայելու մեջ փայլող ձեր աչքերին, ժպտացեք ձեզ ու հավատալով ձեր ասածին` խոսեք ձեր արտացոլանքի հետ, համոզեք նրան, որ ճիշտ եք...
Հույս ունեմ` կօգնի :ok

Սերխիո
23.01.2008, 18:45
Երևի շատերի կյանքում է եղել մի պահ, երբ ասել են «Բավ է» ու ցանություն է առաջացել 170°-ով փոխել ու փոխվել։ Ինձ մոտ հիմա այդ ժամանակն է։


Արթ, կարողա քաղաքական հայացքներիդ մասին ա, հիմա ուզում ես Հ1 նայել ու Սերժոին ընտրել:D

Գաղթական
23.01.2008, 19:58
ճիշտն ասած՝ ինձ մոտ ստացվել է փոխվել (աստիճանային առումով չեմ կարող նշել, թե կոնկրետ որքանով, բայց՝ բավականաչափ շատ)
երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի զրկեմ ինձ նրանցից, ինչ, իմ կարծիքով, ինձ մոտ ավելորդ էր (որոշակի սովորություններ, որոշակի հայացքներ, որոշակի հետաքրքրություններ, շուտ բռնկվել և այլն և այլն)
և նույնքան երկար ժամանակ էլ պահանջվեց, որպեսզի ձեռք բերեմ շատ բաներ, ինչ, իմ կարծիքով, լավ կլիներ, որ ունենայի

ինչպես արդեն վերը նշվեց՝ պետք չէ փոխել ԲՈԼՈՐ հայացքները ամեն ինչի ու ամենի նկատմամբ
սա թե՛ սխալ է, թե՛ ընդհանրապես բացսական երևույթ (քանզի կասկածում եմ, թե քո ԱՄԵՆ ԻՆՉ-ին ես ուզում «բավ» ասել)

ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում

թե ընտրես այս տարբերակը, սեփական օրինակից խորհուրդ կտամ, որ պետք չի մոռանալ քեզ ու քո անցյալը ու կուրորեն մերվել շրջակա միջավայրին.. պետք է պատրաստ լինել դիմակայելու ու ո՛չ թե գտնելու քո տեղը այդտեղ (քանի որ այն ուղղակի գոյություն ունենալ չի կարող), այլ՝ ստեղծելու քո տեղն այդտեղ
չափազանց դժվար մի գործընթաց, բայց եթե հանկարծ ստացվի՝ կարելի է շատ երկար վայելել տնկած ծառի պտուղները


իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից

հ.գ. միանում եմ Բյուրակնի զարմանքին, թե ինչո՞ւ հենց 170աստիճանով..

Artgeo
23.01.2008, 20:33
Բայց մենակ չհասկացա ինչու հենց 170 աստիճան

հ.գ. միանում եմ Բյուրակնի զարմանքին, թե ինչո՞ւ հենց 170աստիճանով..
Գաղթական ջան, ինքդ քո հարցին պատասխանել ես

ինչպես արդեն վերը նշվեց՝ պետք չէ փոխել ԲՈԼՈՐ հայացքները ամեն ինչի ու ամենի նկատմամբ
Էն 10-ը չեմ ուզում ու չեմ պատրաստվում փոխել :)


Արթ, կարողա քաղաքական հայացքներիդ մասին ա, հիմա ուզում ես Հ1 նայել ու Սերժոին ընտրել:D
Ես քաղաքական հայացքներ չունեմ։ Ես ունեմ արժեքային համակարգ ու պրինցիպներ, որոնց հավատարիմ եմ եղել ու կլինեմ միշտ։ Ես պատրաստ եմ նույնիսկ Սերժ Սարգսյանին սատարել, եթե ինքը Հ1-ը դարձնի Հանրային հեռուստատեսություն, թույլ տա եթեր դուրս գալ Ա1+-ին և ընդհանրապես ազատ հեռուստաալիքներին շնչելու հնարավորություն տա։ Բանակը դարձնի Հայաստանին ու հայ ժողովրդին արժանի բանակ, որ ծառայելը լինի հպարտության առիթ։ Ոստիկանությունը դարձնի օրենքին ծառայող, այլ ոչ կլանի հանգստությունը պահպանող։ Եվ այլն, և այլն...
Խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները ինձ համար անհերքելի արժեքներ են և դրանց պաշտպանության մեջ միշտ ծայրահեղական եմ լինելու։

Ուլուանա
24.01.2008, 02:19
Ինչպես սեփական փորձից, այնպես էլ այլոց փորձերից (կարծում եմ՝ Ձնծաղիկի փորձն էլ է դրա մասին վկայում) եկել եմ այն համոզման, որ մենք ամեն պահի էլ փոխվում ենք, ուղղակի այդ փոփոխությունների դրսևորման համար առիթներ են պետք, որպեսզի մենք ինքներս նկատենք ու գիտակցենք դրանք, իսկ առիթները ոչ միշտ են մեր ուզած ժամանակ լինում։ Երբ իսկապես ձգտում ենք մեր մեջ փոխել ինչ–որ բան, ապա այդ փոփոխությունը անխուսափելիորեն տեղի է ունենում մեր մեջ։ Չափն, իհարկե, կախված է մեր գործադրած ջանքերից, բայց երբ ջանքեր գործադրելով էլ երկար ժամանակ արդյունքը չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, թե դրանք չկան։ Ամեն դեպքում, պետք չէ հուսահատվել. երբ առիթը գա, անպայման կնկատենք։ ;)

Իսկ ընդհանրապես նոր միջավայրում փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում, քանի որ նոր միջավայրին հարմարվելու համար մենք ուղղակի ստիպված ենք լինում շատ բան փոխել մեր մեջ, և փոփոխությունները կատարվում են արդեն ինքնաբերաբար։

StrangeLittleGirl
24.01.2008, 02:25
Ինչպես սեփական փորձից, այնպես էլ այլոց փորձերից (կարծում եմ՝ Ձնծաղիկի փորձն էլ է դրա մասին վկայում) եկել եմ այն համոզման, որ մենք ամեն պահի էլ փոխվում ենք, ուղղակի այդ փոփոխությունների դրսևորման համար առիթներ են պետք, որպեսզի մենք ինքներս նկատենք ու գիտակցենք դրանք, իսկ առիթները ոչ միշտ են մեր ուզած ժամանակ լինում։ Երբ իսկապես ձգտում ենք մեր մեջ փոխել ինչ–որ բան, ապա այդ փոփոխությունը անխուսափելիորեն տեղի է ունենում մեր մեջ։
Ես ճիշտ հակառակը կասեի: Մենք երբեք չենք փոխվում, պարզապես կյանքի բերումով, ինչ-ինչ պատճառներով սկսում են դրսևորվել տարբեր հատկանիշներ, որոնք մինչ այդ արթնանալու առիթ չեն ունեցել: Ուրիշ հարց է, երբ դու փորձում ես դրանք ուղարկել ուրիշ տեղ, լռեցնել, բայց դրա արդյունքում ուրիշ խումբ հատկանիշներ են դրսևորվում: Արդյունքում՝ ասում ես, որ փոխվել ես:
Ասածս մի՛ շփոթեք զարգանալու հետ: Մարդն անընդհատ զարգանում է: Հենց դրա շնորհիվ է, որ կամաց-կամաց կարողանում է ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում համապատասխան հատկանիշներ դրսևորել:

Երկնային
24.01.2008, 02:40
ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում

իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից.

Դու ասեցիր, շատ բաներ ես քո մեջ փոխել` փոխելով միջավայրդ…
իսկ կայի՞ն բաներ, որ չես ցանկացել, բայց փոխել ես մեջդ` զուտ հասարակությանը դեմ չգնալու պատճառով… օրինակ ի՞նչը…

իսկ եթե վերադառնաս Հայաստան, չի՞ բացառվում, որ կարող ես նորից ձեռք բերելոր ոշակի հատկանիշներ, որոնք փոխել ես ուրիշ մարդակնց հետ ապրելու արդյունքում…

նկատի ունեմ, արդյո՞ք մարդ կարողա այդքան հեշտ փոխվել մեկ մի կողմ, մեկ մյուս ;)

Ուլուանա
24.01.2008, 04:58
Ես ճիշտ հակառակը կասեի: Մենք երբեք չենք փոխվում, պարզապես կյանքի բերումով, ինչ-ինչ պատճառներով սկսում են դրսևորվել տարբեր հատկանիշներ, որոնք մինչ այդ արթնանալու առիթ չեն ունեցել: Ուրիշ հարց է, երբ դու փորձում ես դրանք ուղարկել ուրիշ տեղ, լռեցնել, բայց դրա արդյունքում ուրիշ խումբ հատկանիշներ են դրսևորվում: Արդյունքում՝ ասում ես, որ փոխվել ես:
Ասածս մի՛ շփոթեք զարգանալու հետ: Մարդն անընդհատ զարգանում է: Հենց դրա շնորհիվ է, որ կամաց-կամաց կարողանում է ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում համապատասխան հատկանիշներ դրսևորել:
Բյուր, ես էլ եմ նույն բանն ասում, միայն թե տարբեր ձևակերպումներով ենք խոսում։ Զարգացումն ինքնին փոփոխություն է։ Մարդը պոտենցիալ օժտված է բազմաթիվ հատկանիշներով, որոնք մինչև բարենպաստ հողի հանդիպելը չեն դրսևորվում, այսինքն՝ մարդուն բնորոշ հատկանիշների մի մասն «արթուն» է ու ակտիվորեն դրսևորվում է, մյուս մասն էլ «քնած» է ու միայն որոշակի հանգամանքների դեպքում կարող է արթնանալ՝ դրսևորվել։ Ինչպես նաև նույն հաջողությամբ որոշ «արթուն» հատկանիշներ կարելի է քնեցնել, իսկ այդ «քունն» էլ իր հերթին տարբեր «խորություններ» կարող է ունենալ՝ կախված «քնեցման» եղանակից։ Որքան խորն է քնած հատկանիշը, այնքան ակնհայտ ու կայուն ենք համարում փոփոխությունը։ Հենց այդ «քնած» հատկանիշների «արթնացումն» ու «արթուն» հատկանիշների «քնեցումն» էլ պայմանականորեն անվանում ենք փոփոխություն։ Բա փոփոխությունը հո պոզով–պոչով չի՞ լինում։ :)

Sunny Stream
24.01.2008, 17:49
Ինչպես սեփական փորձից, այնպես էլ այլոց փորձերից (կարծում եմ՝ Ձնծաղիկի փորձն էլ է դրա մասին վկայում) ....Երբ իսկապես ձգտում ենք մեր մեջ փոխել ինչ–որ բան, ապա այդ փոփոխությունը անխուսափելիորեն տեղի է ունենում մեր մեջ։ Չափն, իհարկե, կախված է մեր գործադրած ջանքերից, բայց երբ ջանքեր գործադրելով էլ երկար ժամանակ արդյունքը չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, թե դրանք չկան։ Ամեն դեպքում, պետք չէ հուսահատվել. երբ առիթը գա, անպայման կնկատենք։ ;)
Հա, շատ ճիշտ է... ;)

Իսկ ընդհանրապես նոր միջավայրում փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում, քանի որ նոր միջավայրին հարմարվելու համար մենք ուղղակի ստիպված ենք լինում շատ բան փոխել մեր մեջ, և փոփոխությունները կատարվում են արդեն ինքնաբերաբար։
Ըհը... Բայց մի բան էլ կա... Դե, չեմ կարծում, որ սա ԱրտԳեո-ի պարագան է, ինքը էսպիսի խնդիրներ չի ունենա, բայց ամեն դեպքում...
Հաճախ հասարակությունը տեղ չի թողնում մարդուն ճիշտ ու լիարժեք բացահայտվելու... Ստեղծվում է նրա մասին որոշակի կարծիք, այն քարանում է ու էլ էդ հասարակության մեջ ոչ ոքի մտքով էլ չի անցնում, որ տվյալ մարդուն կարելի է տեսնել լրիվ այլ կերպ, ուրիշ լույսի ներքո... Ու հաճախ, բայց թու-թու-թու ոչ միշտ, էդ մարդիկ սկսում են ինրենց ձևափոխել ու հարմարացնել էն միջավայրին, որտեղ են: Արդյունքում, եթե բախտները բերում է ու միջավայրը փոխում են, իրենք բավականին ուշ բացահայտում են, թե իրենց ինչ էր պետք ու իրենք ինչքան լավը կարող էին լինել, երբ ամեն պետքական բան լիներ ու իրենք էլ մնային, ոնց կային... Կարող է խուճուճ գրեցի, բայց օրինակ կբերեմ. մեր դասարանում մի աղջիկ կար, որ համարվում էր ամենալռակյացն ու ամաչկոտը, հետն էլ առանձնապես մեծ մտավոր ունակություններ չէր ցուցաբերում ու որևէ տեղ չէր թողնում, որ մենք որևէ բնագավառի որևէ հարցով դիմեինք իրեն... Ես էլ էդ դասարան ուշ էի եկել ու ստիպված էի մարդկանց ճանաչել էնպիսին, ինչպիսին իրենք «ընդունված» էին դասարանում... Էդ աղջիկը մեզ հետ չավարտեց, տեղափոխվեց իր նախասիրություններին համապատասխան մի քոլեջ (իսկի էդ նախասիրություններն էլ մեզ նորմալ հայտնի չէին)... Հիմա, վերջերս ես իրեն պարբերաբար հանդիպում եմ քաղաքույմ... Էդ ինչ ճտպտան, լավ աղջիկ է... Ժպտերես, ասող-խոսող, զգում եմ, որ իրեն գտել է (ու մեծ հույս ունեմ, որ ճիշտ եմ զգում), բայց դե ոչ մի բանով չի փոխվել... Դասարանին չհարմարվեց, չդարձավ էնպիսին, որ իր վրա շատ ուշադրություն դարձնեին... Մնաց նույն անտեսված, անկյունում իր համար նստող աղջիկը, բայց հիմա գտավ իր միջավայրն ու զգաց (կամ մինչև հիմա էլ զգում էր, ուղղակի հիմա ինձ ու շատերին էլ հասկացրեց), որ ինքը ճիշտ է էնպիսին, ինչպիսին կա... (... ու ես ինձ շատ մեղավոր զգացի, որ ոչ մի բան չէի նկատել...)
Առակս ցուցանե (:D), որ ամեն դեպքում պետք է սթափ դատել, թե ինչի համար ենք փոխվում, ինչն է, որ մեզ դուր չի գալիս մեր մեջ... Միգուցե դա ընդամենը հասարակության թերությունների ճնշման արդյունք է...

Արշակ
25.01.2008, 00:52
Արշակի փոխվել չստացվելը լրիվ բնական է ու նորմալ :D :
Եթե նորմալ ու սկզբունքային մարդ ես, ապա անհնարին է փոխել քո կայացած սկզբունքները:
Ավելի լավ է մտածել փոխել այն միջավայրը, որտեղ այդ սկզբունքները արտահայտվելու հնարավորություն ունեն:

Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր :) /, այլ փոխել միջավայրը:
Չէ, սկզբունքներս փոխել չեմ ուզում։:) Ես կասեի ոչ թե անհնարին, այլ գուցե չլինող իրավիճակ։ Եթե մարդ ուզում է փոխել իր սկզբունքները, ապա երևի արդեն փոխել է։ Սկզբունքներ ասելով իհարկե նկատի չունենք կապրիզային («պրինցիպի ընկնելու») դրսևորումները։
Ուզում եմ փոխել ապրելակերպս, հաղթահարել թուլություններս ու բնավորությանս թերությունները, որ խանգարում են ապրել իմ ուզած ձևով։ Մոտավորապես տենց։:)
Բայց կարծես կորցրել եմ էս ամենը անելու համար անհրաժեշտ նպատակասլացությունս։ :(

Ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն։ Միջավայրը կարելի է փոխել երկու իմաստով.
1. ազդելով քեզ շրջապատող միջավայրի վրա դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ես։
2. թողնել, լքել տվյալ միջավայրը ու նորում հայտնվել։
Առաջինը միանգամից անել չի լինում սովորաբար։ Երկարաժամկետ ջանքեր են պետք։ Իսկ երկրորդը ծայրահեղ քայլ է ու հաճախ ցավոտ։
Ո՞ր դեպքում ո՞ր տարբերակն է ցանկալի ընտրել։ Կարելի է քննարկել։

Artgeo
29.01.2008, 21:09
Փետրվարի մեկը ռուբիկոնս է :)

Դեկադա
29.01.2008, 22:09
Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր /, այլ փոխել միջավայրը:
Երկար ժամանակ իմ մոտ էլ կար խնդիր փոխվել 170-ից մինչև 360-ը:Փոխել սկզբունքներս`չէի ցանկանում, քանի-որ համարում էի, որ դա հետդարձի քայլ է կայացման ճանապարհից:Իսկ միջավայրն էլ փոխելու հնարավորություն չկար:Երկար փնտրտուքներից հետո արդյունքը եղավ այն, որ ինձ սկսեցին ընդունել այնպիսին ինչպիսին- որ կամ` իմ դրական և բացասական գծերով հանդերձ.:)