PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժարգոնը ժամանակակից հայ գրականության մեջ

StrangeLittleGirl
23.01.2008, 02:45
Մի ժամանակ առանձին խոսել ենք ժարգոնի մասին, բայց եկեք այսօր կենտրոնանք հենց ժամանակակից հայ գրականության մեջ կիրառվող ժարգոնի վրա: Ի՞նչ եք կարծում, առանց դրա հնարավո՞ր է, որ գրականությունը գոյատևի, թե՞ դա անհրաժեշտություն է: Մեր գրողները ճի՞շտ են կիրառում ժարգոնը, թե՞ ոչ:

Լ.յ.ո.վ.
23.01.2008, 02:57
Մեր գրողները ճի՞շտ են կիրառում ժարգոնը, թե՞ ոչ:
Ճիշտն ասած չեմ հանդիպել,որ մեր գրողները ժարգոնով գրեն:
Ինչ վերաբերվում է առհասարակ ժարգոնին մեր առօրյաում,չեմ թաքցնի ես իմ բանավոր խոսքի մոտ 90% -ում խոսում եմ ժարգոնով,ու առանց դրա չեմ պատկերացնում մեր բոլորիս բանավոր խոսքը,համ էլ մի քիչ ծիծաղալու կլինի:D
Եթե այս պահից սկսած բոլորս սկսենք խոսել առանց ժարգոնի ապա գալիք սերունդը կխոսի մաքուր,գրական հայերենով,բայց դե սա ընդամենը իմ երազանքներն են:oy
Իրականությունն էլ այն է,որ ոնց հասկանում եմ գնալով ժառգոնը մտնելու է մեր գրականի մեջ,վաղ թե ուշ այդ բանը կլինի,ինչպես եղավ Խ. Աբովյանի ժամանակ:

StrangeLittleGirl
23.01.2008, 08:48
Ժարգոնն արդեն մտել է հայ գրականության մեջ, երևի չես կարդացել: Իսկ ժարգոնով խոսելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում. բոլոր ազգերն էլ ունեն իրենց ժարգոնները: Հարցը ժարգոնով գրելն է:

Chuk
10.02.2008, 01:02
Չեմ կիսում այն տեսակետը, թե ժարգոնը մտել է ժամանակակից հայ գրականության մեջ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կա ժամանակակից հայ գրականություն մի ճյուղավորում, որում մտել է ժարգոնը: Բայց դրան զուգահեռ կան նաև բազմաթիվ գործեր՝ ոչ ժարգոնով: Բյուր, իսկ եթե հենց դա նկատի ունեիր, ներողություն եմ խնդրում սխալ ըմբռնման համար: Ինչևէ:

Իմ վերաբերմունքը այս հարցին, կարծեմ, ֆորումում բազմիցս արտահայտել եմ: Բայց չալարելով կենտրոնանամ նաև կոնկրետ խնդրի՝ ժամանակակից հայ գրականության ու ժարգոնի փոխհարաբերության վրա:

Ես բավական բացասական վերաբերմունք ունեմ ժարգոնով գրված գրականության նկատմամբ: Իմ մեջ ձևավորված ստերեոտիպները հաճախ նույնիսկ հարկադրում են ժարգոնով գրված գիրքը փակել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու: Ստիպված եմ լինում ինքս ինձ վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի կարդամ: Սակայն խոսեմ ավելի առարկայական, ներկայացնելով իմ բացասական վերաբերմունքի բուն պատճառները:

Ժարգոնի և բարբառի մուտքը գրականություն կարող եմ ընդունել միայն այն դեպքում, երբ որ այն գեղեցիկ ժարգոն կամ գեղեցիկ բարբառ է, ճկուն է, կարող է դրական տեղաշարժ ապահովել լեզվի զարգացման գործում: Խնդիրն այն է, որ գրականությունը իր ընթերցողին «հարկադրում է» փոխել սեփական լեզուն, այն արմատավորվում է ընթերցողի մտքում, աստիճանաբար դառնում նրա լեզուն: Այս գործընթացի արագությունը կախված կլինի ստեղծագործության սիրված ու տարածված լինելու փաստերից, որակից, ասելիքի լրջությունից, հետաքրքրությունից, մի շարք այլ հանգամանքներից:

Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է ինքն իր առաջ հաշվետու լինի այն հարցում, որ եթե ինքը դառնում է սիրված հեղինակ, արվեստագետ, ապա ինքնըստինքյան վերածվում է իր ընթերցողի ոչ պաշտոնական ուսուցչի: Սա բավական պատասխանատու, պարտավորեցնող տիտղոս է: Հեղինակը պարզապես իրավունք չունի տարբերվելու, ժամանակակից երևալու, համարձակ թվալու կամ այլ պատճառով շտապ, չմտածված, հետևանքների մասին չխորհած որոշում կայացնել: Արդյո՞ք հիմա ձևավորված ժարգոնն այնքան լավն է, որ ստեղծագործողը, արվեստագետը պետք է խթանի ժողովրդի մեջ այն արմատավորվելուն, խորանալուն: Չեմ կարծում: Չեմ կիսում այդ տեսակետը: Գիտեմ, որ շատերն ինձ հետ կվիճեն այս հարցում, որ սա քննարկման բավական լայնածավալ ու առանձին թեմա է, սակայն այս պահին ունեմ համոզմունք, որ առավելապես ռուսերեն ու թուրքերեն բառերով հագեցած, տգեղ հոլովումների ենթարկված բառերով, սխալ շարահյուսություններ պարունակող, այլ բացասական առանձնահատկություններ ունեցող ժարգոնն այն լեզուն չի, որին մենք արժանի ենք:

Ես գիտեմ, որ շատերն ինձ այստեղ կուզեն հակադարձել ու ասել, որ իբր ժարգոնն արդեն կա ու գնալով խորանում է ու հեղինակը, ստեղծագործողը չէ, որ պետք է այն ավելի խորացնի: Այն կխորանա առանց իր միջնորդության էլ: Թույլ տվեք չհամաձայնվել ու ներկայացնել իմ տեսակետը:

Կա մարդկանց մի խումբ, որն այսօր այդ ժարգոնի կրողը չէ կամ կրում է ոչ ամբողջովին: Ընդ որում այդ մասսան հիմնականում ընթերցող մասսան է: Սա այն մասսան է, որն իր զրույցներով, իր լեզվով կարող է խոչընդոտել ժարգոնի խորանալուն, իսկ ավելի կոնկրետ, հանդիսանալով ժարգոնի հստակ հակակշիռ, այն բերում է ժարգոնի ոչ թե մի ուղղությամբ զարգացմանը, այլ փոփոխություններ կրելուն, միջինացնելուն և ավելի շատ ժարգոնում դրական տեղաշարժ է ապահովում: Մինչդեռ ժարգոնով գրված գրականությունն առաջին հերթին ուղղվում է հասարակության հենց այս խավին, ակամա փոխում նրա լեզուն և, ըստ էության,վերացնում է ժարգոնի հակակշիռը: Մինչդեռ գրականությունը կարող է օգտագործվել այդ հակակշիռն ավելի ուժեղացնելու համար, այն է, գրավելով ժարգոնով խոսող հասարակության ուշադրությունը, ակամա դրական տեղաշարժ ապահովել նրա լեզվում:

Բերեմ պարզ օրինակ: Ակումբում հենց սկզբից արգելեցինք ժարգոնի օգտագործումը: Ես չեմ կարող փաստել, որ այն ակումբում բացակայել է (ցավոք), սակայն կարող եմ փաստել, որ բավական շատ են եղել գրական կամ գրականին մոտ, ոչ ժարգոնային զրույցները, քննարկումները, որոնք շատերի լեզվում,ըստ իմ դիտարկումների, դրական տեղաշարժ են ապահովել: Սա ընդամենը ակումբն է, որը երբեք չի կարող այնքան ազդեցիկ լինել, ինչքան գրական լավ ստեղծագործությունը: Ուրեմն, ըստ իս, գրականությունը, ստեղծագործողները առավել քան պետք է հետևեն այս սկզբունքին:

Թերևս այս մի ուղղության մասին շատ տարածվեցի, մինչդեռ այլ պատճառներ էլ կան, որոնք ինձ հարկադրում են բացասական վերաբերմունք ունենալ ժարգոնով և հատկապես ներկայումս տարածված ժարգոնով գրված ստեղծագործությունների նկատմամբ:

Ժարգոնը շատ արագ փոփոխվող և բնակության վայրին ուժեղ կապված երևույթ է: Այսինքն վստահաբար կարելի է փաստել, որ ժարգոնով գրված գրականությունը հիմնականում նախատեսված է ժամանակի տվյալ պահին տարածության տվյալ կետում բնակվողների համար: Մի՞թե այդպիսի ստեղծագործություններին կարելի է գրականություն կամ լուրջ գրականություն անվանել: Ըստ էության կարելի է, բայց դրա համար այդ ստեղծագործության իմաստային, որակական կողմը, ասելիքը չափազանց հզոր պետք է լինի, որպեսզի այն կարողանա գոյություն ունենալ տարածության մեջ ու ժամանակում միշտ: Այդպիսի ստեղծագործությունների օրինակներ կան թե հայ գրականությունում, թե համաշխարհային գրականությունում, չեմ բերի: Բայց այդպիսիք քիչ են, իրականում: Եվ կարող եմ պնդել, որ այդպիսի ստեղծագործությունների մեծ մասն իրենց արժեքը չէին կորցնի գրական լեզվով կամ այլ ժարգոնով, բարբառով կամ նույնիսկ լեզվով գրված լինելու դեպքում: Այսինքն այդպիսի ստեղծագործությունների հիմնական համն ու հոտը ժարգոնը չէ: Այդ դեպքում ո՞րն է ժարգոնով գրելու իմաստը: Մինչդեռ, այսպես ասեմ, «հասարակ» ստեղծագործությունները, որոնք առանձնապես ասելիք չունեն, լուրջ չեն, երբեմն իրենց սպառողին կարող են գտնել միայն ժարգոնով գրված լինելու դեպքում, որովհետև կգտնվի ընթերցողի մի խումբ, որը ժամանակակիցության, համարձակության, նորամուծության, իրեն հասանելի լեզվի կամ նման այլ դրդապատճառով կդառնա տվյալ հեղինակի, ստեղծագործության ընթերցողը:

Մի՞թե լավ ստեղծագործողը պետք է փնտրի այս ընթերցողին, թե՞ նա պետք է գտնի այս ընթերցողի մտածելակերպը փոխելուն, նրա գրական ճաշակը բարձրացնելուն, արժեքային համակարգը հարստացնելուն ուղղված ճանապարհը: Արդյոք լավ ստեղծագործողը պետք է սահմանափակվի միայն այսպիսի ընթերցողով, թե՞ պետք է կարողանա գրավել ու ինչ-որ արժեքավոր բան տալ նաև «լավ» ընթերցողին:

Անշուշտ իմ գրածները ինչ-որ տեղ ծայրահեղական են, սակայն կարծում եմ որ այս ծայրահեղական ձևակերպմամբ նրանք բավական լավ են ներկայացնում իմ տեսակետը:

Grieg
10.02.2008, 01:17
ժամանակակից հայ գրականության մեջ ժարգոնը օգտագործվում ա բավականին շատ և գրեթե միշտ անհաջող, գուցե այդչափ հաճախ օգտագործելու պատճառը այն է որ երիտասարդ հեղինակները ցանկանում են լինել օրիգինալ, նորաձև և այլն սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով ժարգոնի գերհագեցվացության պատճառով արդյունքում ուղղակի անհամ բան է ստացվում

Ուլուանա
10.02.2008, 01:46
Chuk–ի հետ լիովին համաձայն եմ։ ;) Դժվար է պատկերացնել, որ որևէ իսկապես արժեքավոր ստեղծագործություն կարող է իր արժեքը թեկուզ որոշ չափով կորցնել գրական լեզվով գրվելու դեպքում... Իսկ եթե ստեղծագործության գլխավոր համ ու հոտ տվողը ժարգոնն է, ապա այդ ստեղծագործությանը հաստատ շատ կարճատև ու անցողիկ համբավ է սպասում, եթե, իհարկե, ընդհանրապես սպասում է...

Սերխիո
10.02.2008, 01:56
չեմ պատկերացնում ,որ ժարգոնը գարկանության մեջ կարող է համ ու հոտ մտցնել:think
բացի դա մի հարց էլ`ժամանակակից հայ գրականության կա ?:o:[

այ բարբառը ուրիշ է, օրինակ` լոռվա բարբառը Թումանյանի գրականության մեջ:ok

Anushiki
20.11.2008, 17:31
Ցանկացած ստեղծագործ միտք պետք է ուսուցանող նշանակություն ունենա: Բառապաշարի հարստությունը, բառերի ճիշտ, տեղին և դիպուկ օգտագործումը կարևոր նախապայման է: Փողոցային բառապաշարից ավելին ատում եմ գռեհկաբանությունները: Չեմ վախենում Վիոլետ գրիգորյանների երկրպագուներից:P` հայտարարելով, որ դա արվեստ չէ և ժամանակը իր գործն անշուշտ անելու է: Փողոցային խոսքն թող օգտագործեն ՈՒՀԱ-ում, շոուներում և նման էժանագին զվարճանքի ոլորտներում: Գրականությունը բարձր է այդ ամենից: Շատերն ժամանակակից ասելով հասկանում են սանձարձակ ազատություն, գռեհկաբանություն, երևույթներն մինչև վերջ բացահայտելու և խորհրդավորությունը կորցնելու միտումները: Պետք է կարողանալ գնահատել և սիրել վեհն ու բարձրարժեքը:

Լուսաբեր
20.11.2008, 20:09
չեմ պատկերացնում ,որ ժարգոնը գարկանության մեջ կարող է համ ու հոտ մտցնել:think
այ բարբառը ուրիշ է, օրինակ` լոռվա բարբառը Թումանյանի գրականության մեջ:ok
Լիովին համամիտ եմ :ok

Շինարար
05.09.2009, 16:19
Իմ կարծիքով, եթե ժարգոնը այնպես է օգտագործվում, որ աչք չի ծակում, կարելի է: Ցանկացած բան, որ օգտագործվում է գրականության մեջ, պետք է այնպես լինի, որ ընթերցողը այլ տարբերակ չպատկերացնի, պետք է պատճառաբանված լինի: Բերեմ "Տիտանիկ" ֆիլմի օրինակը: Սեքսի տեսարանը այնտեղ ինչ նուրբ է պատկերված, բայց միևնույն ժամանակ ռեժիսյորը չի խուսափում մերկ տեսարանից, օրինակ եթե նկարիչը մերկ կին է նկարում, բնական է, որ բնորդը պետք է մերկ լինի, այլ տարբերակ չկա: Մեզանում ժարգոնը հաճախ չարաշահում են մոդայիկ երևալու համար, նույնը բարբառային խոսքի մասին կարող եմ ասել: Մաթևոսյանը գրական լեզվով այնպես է գրում, որ միանգամից հասկանում ես, որ կերպարները Լոռեցի են: ԿԱՐԵԼԻ Է ՆԱև ԳՐԵԼ ԳՐԱԿԱՆ ԺԱՐԳՈՆՈՎ:

Մեղապարտ
05.09.2009, 17:14
Ըբդհաբրապես ժարգոնը լեզվի մի մասն է կազմում և բնորոշում է մարդու պատկանելիությունը սոցիալական այս կամ այն խմբին:
Գրական ստեղծագործությունները բնականաբար օգտագործում են ժարգոնը և դա լավ է :
Այլ խնդիր է թե ժարգոնը կարելի է օգտագործել ամենօրյա շփումների ժամանակ :
Հաջորդը ժարգոնի (սլենգի) որ տեսակն է դոմինանտ, սա արդեն այլ հարց է:
Հայաստանյան իրականության մեջ առավել կիրառելի է հանցագործ աշխարհի կողմից օգտագործվող ժարգոնը նրան հատուկ դարձվածաբանական ձևակերպումներով , շեշտադրումներով և էմոցիոնալ ներկապնակով, օրինակ «ախպեր,արա ախպեր» կամ «չջոգող մարդ»:

Ուլուանա
05.09.2009, 21:43
Իմ կարծիքով, եթե ժարգոնը այնպես է օգտագործվում, որ աչք չի ծակում, կարելի է: Ցանկացած բան, որ օգտագործվում է գրականության մեջ, պետք է այնպես լինի, որ ընթերցողը այլ տարբերակ չպատկերացնի, պետք է պատճառաբանված լինի: Բերեմ "Տիտանիկ" ֆիլմի օրինակը: Սեքսի տեսարանը այնտեղ ինչ նուրբ է պատկերված, բայց միևնույն ժամանակ ռեժիսյորը չի խուսափում մերկ տեսարանից, օրինակ եթե նկարիչը մերկ կին է նկարում, բնական է, որ բնորդը պետք է մերկ լինի, այլ տարբերակ չկա: Մեզանում ժարգոնը հաճախ չարաշահում են մոդայիկ երևալու համար, նույնը բարբառային խոսքի մասին կարող եմ ասել: Մաթևոսյանը գրական լեզվով այնպես է գրում, որ միանգամից հասկանում ես, որ կերպարները Լոռեցի են: ԿԱՐԵԼԻ Է ՆԱև ԳՐԵԼ ԳՐԱԿԱՆ ԺԱՐԳՈՆՈՎ:
Համաձայնելով՝ փորձեմ մի լրացում կամ, ավելի ճիշտ, լուսաբանում մտցնել. երբ հերոսները ժարգոնով խոսող են, ապա ստեղծագործության մեջ նրանց խոսակցությունը ժարգոնով ներկայացնել ընդամենը իրականության ճիշտ արտացոլում է նշանակում, հակառակ դեպքում նույնիսկ աղավաղում ու կեղծում կլիներ, հետևաբար ժարգոնի գործածությունն այս դեպքում միանգամայն արդարացված կարելի է համարել, բայց երբ հեղինակի խոսքն է ժարգոնով ներկայացվում, դա արդեն ուրիշ հարց է։ Անձամբ ինձ համար որոշակիորեն ընդունելի չէ. տհաճ է, միաժամանակ ընկալում եմ որպես մի տեսակ արհամարհական վերաբերմունք ընթերցողի նկատմամբ, ինչպես նաև հավակնոտության նշան, թեկուզև թաքնված ;) Վերջին ասածս վերաբերում է այն գրողներին, որոնք շատ լավ կարող են գրել գրական լեզվով, բայց գերադասում են ժարգոնը՝ հավանաբար դա ազատամտության վառ դրոևորում համարելով։ Իսկ այն ստեղծագործողները, որոնց լեզվական գիտելիքները միայն ժարգոնով գրելուն են բավարարում, առավել ևս ավելի լավ է՝ բոլորովին չգրեն։

ministr
05.09.2009, 22:24
Գրականության մեջ տանել չեմ կարողանում ժարգոնը: Հիմա ինչ որ "առաջադիմականներ են" հայտնվել ու գրում են ժարգոնով: Այդ դեպքում բերեք եկեղացական լեզուն էլ սարքենք ժարգոնով:

Հայկօ
05.09.2009, 22:26
Համաձայնելով՝ փորձեմ մի լրացում կամ, ավելի ճիշտ, լուսաբանում մտցնել. երբ հերոսները ժարգոնով խոսող են, ապա ստեղծագործության մեջ նրանց խոսակցությունը ժարգոնով ներկայացնել ընդամենը իրականության ճիշտ արտացոլում է նշանակում, հակառակ դեպքում նույնիսկ աղավաղում ու կեղծում կլիներ, հետևաբար ժարգոնի գործածությունն այս դեպքում միանգամայն արդարացված կարելի է համարել, բայց երբ հեղինակի խոսքն է ժարգոնով ներկայացվում, դա արդեն ուրիշ հարց է։ Անձամբ ինձ համար որոշակիորեն ընդունելի չէ. տհաճ է, միաժամանակ ընկալում եմ որպես մի տեսակ արհամարհական վերաբերմունք ընթերցողի նկատմամբ, ինչպես նաև հավակնոտության նշան, թեկուզև թաքնված ;) Վերջին ասածս վերաբերում է այն գրողներին, որոնք շատ լավ կարող են գրել գրական լեզվով, բայց գերադասում են ժարգոնը՝ հավանաբար դա ազատամտության վառ դրոևորում համարելով։ Իսկ այն ստեղծագործողները, որոնց լեզվական գիտելիքները միայն ժարգոնով գրելուն են բավարարում, առավել ևս ավելի լավ է՝ բոլորովին չգրեն։

Պարզապես ժարգոնը պիտի ինքնանպատակ չլինի: Այսինքն՝ եթե ստեղծագործությունը լավն է, ու մանավանդ եթե այդ լավը լինելը պայմանավորված է նաև ժարգոնի տեղին գործածմամբ, ապա ժարգոնի գործածությունը արդարացված է ու ավելին՝ անխուսափելի ու ճիշտ: Սակայն եթե ստեղծագործությունը դատարկ է, ոչ մի ժարգոն այն չի փրկի: Փորձեք ժարգոնային ստեղծագործությունը մտովի փոխակերպել գրական-կիրթի. եթե գործը գոնե մասամբ պահպանում է իր ուժը, նշանակում է՝ այն ժարգոնով չէր պայմանավորված, այսինքն՝ հեղինակը պարզապես ցանկացել է իր կոնկրետ միտքը ներկայացնել հենց այդ կաղապարի մեջ, ինչից գործը շահել է կամ կորցրել, բայց սա արդեն կարևոր չէ: Իսկ եթե ժարգոնային ստեղծագործությունը ձեզ դուր չի գալիս, ու այնտեղից ժարգոնային արտահայտությունները հանելուց հետո էլ գործը շարունակում է մնալ դատարկ ու անիմաստ,ապա սա նշականում է՝ հեղինակ, մոտակա կամուրջից քեզ թալիր ձորը:

Շինարար
06.09.2009, 00:12

Ես ուղղակի Ուլուանայի և Հայկոյի ասածներին կավելացնեի միայն այն, որ ԳՐՈՂԸ կարող է ամենագրական բառապաշարով ժարգոնային խոսքի տպավորություն ստեղծել: Այո, գողական աշխարհի ներկայացուցիչը գրական ստեղծագործության մեջ կարող է ոչ թե ժաժիգալկա, այլ կրակայրիչ օգտագործել, և ԳՐՈՂԸ կարող է դա այնքան համոզիչ արտահայտել, որ ոչ ոք չտարակուսի: Ոչ ոք չի զարմանում, որ Տիգրան Մեծը կամ Վարդան Մամիկոնյանը գրական երկերում արևելահայ գրական լեզվով են խոսում, ընդ որում նույն ստեղծագործության մեջ արևելահայ գրական լեզվով են խոսում նաև պարսիկները կամ հռոմեացիները: Ինքս սովորական կյանքում էլ աշխատում եմ հնարավորինս գրական խոսել միաժամանակ այնպես, որ խոսքս վերամբարձ և կեղծ չթվա, ու պատկերացրեք` ստացվում է: Կարելի է նույնիսկ գրական հայհոյել, մինչդեռ մեր շատ գրողներ համարձակ թվալու համար իրենց ստեղծագործությունները լցնում են այնպիսի բառերով, որ...
Իսկ ո?վ է ասում, որ այսօրվա մեր երիտասարդությունը այդաստիճան ժարգոնացված է, ինքս բանակում տեսել եմ` ինչպես են երտասարդ տղաները իրարից ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ խնդրում, իրար անվանում ՆԵՆԳ և ՍՐԻԿԱ բառերով: Դա շատ նորմալ էր նայվում: Մեր երիտասարդությունը հակված է դեպի լավը, ուղղակի դեպի վատը ուղղորդողներն են շատ: Եթե ամեն կողմից քարոզվում է պպզել, թքել, ժարգոնավատ լինել կենսաձևը, ուրեմն ոչ ոք իրավունք չունի մարդկանցից այլ բան պահանջելու: Եվ եթե գրողները, ես հատուկ եմ այստեղ այս բառը փոքրատառով գրում, արդարացնում են իրենց կողմից ժարգոնի կիրառումը հասկանալի լինելու պատճառաբանությամբ, սրանով իրենք միայն ցույց են տալիս իրենց անգիտակ, չասեմ` տգետ, լինելը ընթերցողի իրական մակարդակից և միաժամանակ, այո, վիրավորում են դրանով իսկ մեզ` ընթերցողներիս: Մենք շատ ավելի կիրթ ենք, ու սա վերաբերվում է պոտենցիալ ընթերցողների բացարձակ մեծամասնությանը` սկսած ամենախուլ գյուղի ութնավարտ միջակ սովորողից և երրորդ մասեցի լավերից: Ի միջի այլոց, եթե այդ գրողները գոնե մի անգամ ներկա եղած լինեին տղայական թեմաների, հիմա թեմա են ասում և ոչ ՌԱԶԲՈՐԿԱ, ապա կհարստացնեին իրենց բառապաշարը այնպիսի բառերով, ինչպես բացատրվել, արտահայտվել, ի վիճակի լինել ընկալելու, հարգալից վերաբերմունք, ուշադրություն հրավիրել և այլն, և այլն...

Անի Ներկարար
02.07.2011, 17:36
Չեմ կիսում այն տեսակետը, թե ժարգոնը մտել է ժամանակակից հայ գրականության մեջ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կա ժամանակակից հայ գրականություն մի ճյուղավորում, որում մտել է ժարգոնը: Բայց դրան զուգահեռ կան նաև բազմաթիվ գործեր՝ ոչ ժարգոնով: Բյուր, իսկ եթե հենց դա նկատի ունեիր, ներողություն եմ խնդրում սխալ ըմբռնման համար: Ինչևէ:

Իմ վերաբերմունքը այս հարցին, կարծեմ, ֆորումում բազմիցս արտահայտել եմ: Բայց չալարելով կենտրոնանամ նաև կոնկրետ խնդրի՝ ժամանակակից հայ գրականության ու ժարգոնի փոխհարաբերության վրա:

Ես բավական բացասական վերաբերմունք ունեմ ժարգոնով գրված գրականության նկատմամբ: Իմ մեջ ձևավորված ստերեոտիպները հաճախ նույնիսկ հարկադրում են ժարգոնով գրված գիրքը փակել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու: Ստիպված եմ լինում ինքս ինձ վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի կարդամ: Սակայն խոսեմ ավելի առարկայական, ներկայացնելով իմ բացասական վերաբերմունքի բուն պատճառները:

Ժարգոնի և բարբառի մուտքը գրականություն կարող եմ ընդունել միայն այն դեպքում, երբ որ այն գեղեցիկ ժարգոն կամ գեղեցիկ բարբառ է, ճկուն է, կարող է դրական տեղաշարժ ապահովել լեզվի զարգացման գործում: Խնդիրն այն է, որ գրականությունը իր ընթերցողին «հարկադրում է» փոխել սեփական լեզուն, այն արմատավորվում է ընթերցողի մտքում, աստիճանաբար դառնում նրա լեզուն: Այս գործընթացի արագությունը կախված կլինի ստեղծագործության սիրված ու տարածված լինելու փաստերից, որակից, ասելիքի լրջությունից, հետաքրքրությունից, մի շարք այլ հանգամանքներից:

Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է ինքն իր առաջ հաշվետու լինի այն հարցում, որ եթե ինքը դառնում է սիրված հեղինակ, արվեստագետ, ապա ինքնըստինքյան վերածվում է իր ընթերցողի ոչ պաշտոնական ուսուցչի: Սա բավական պատասխանատու, պարտավորեցնող տիտղոս է: Հեղինակը պարզապես իրավունք չունի տարբերվելու, ժամանակակից երևալու, համարձակ թվալու կամ այլ պատճառով շտապ, չմտածված, հետևանքների մասին չխորհած որոշում կայացնել: Արդյո՞ք հիմա ձևավորված ժարգոնն այնքան լավն է, որ ստեղծագործողը, արվեստագետը պետք է խթանի ժողովրդի մեջ այն արմատավորվելուն, խորանալուն: Չեմ կարծում: Չեմ կիսում այդ տեսակետը: Գիտեմ, որ շատերն ինձ հետ կվիճեն այս հարցում, որ սա քննարկման բավական լայնածավալ ու առանձին թեմա է, սակայն այս պահին ունեմ համոզմունք, որ առավելապես ռուսերեն ու թուրքերեն բառերով հագեցած, տգեղ հոլովումների ենթարկված բառերով, սխալ շարահյուսություններ պարունակող, այլ բացասական առանձնահատկություններ ունեցող ժարգոնն այն լեզուն չի, որին մենք արժանի ենք:

Ես գիտեմ, որ շատերն ինձ այստեղ կուզեն հակադարձել ու ասել, որ իբր ժարգոնն արդեն կա ու գնալով խորանում է ու հեղինակը, ստեղծագործողը չէ, որ պետք է այն ավելի խորացնի: Այն կխորանա առանց իր միջնորդության էլ: Թույլ տվեք չհամաձայնվել ու ներկայացնել իմ տեսակետը:

Կա մարդկանց մի խումբ, որն այսօր այդ ժարգոնի կրողը չէ կամ կրում է ոչ ամբողջովին: Ընդ որում այդ մասսան հիմնականում ընթերցող մասսան է: Սա այն մասսան է, որն իր զրույցներով, իր լեզվով կարող է խոչընդոտել ժարգոնի խորանալուն, իսկ ավելի կոնկրետ, հանդիսանալով ժարգոնի հստակ հակակշիռ, այն բերում է ժարգոնի ոչ թե մի ուղղությամբ զարգացմանը, այլ փոփոխություններ կրելուն, միջինացնելուն և ավելի շատ ժարգոնում դրական տեղաշարժ է ապահովում: Մինչդեռ ժարգոնով գրված գրականությունն առաջին հերթին ուղղվում է հասարակության հենց այս խավին, ակամա փոխում նրա լեզուն և, ըստ էության,վերացնում է ժարգոնի հակակշիռը: Մինչդեռ գրականությունը կարող է օգտագործվել այդ հակակշիռն ավելի ուժեղացնելու համար, այն է, գրավելով ժարգոնով խոսող հասարակության ուշադրությունը, ակամա դրական տեղաշարժ ապահովել նրա լեզվում:

Բերեմ պարզ օրինակ: Ակումբում հենց սկզբից արգելեցինք ժարգոնի օգտագործումը: Ես չեմ կարող փաստել, որ այն ակումբում բացակայել է (ցավոք), սակայն կարող եմ փաստել, որ բավական շատ են եղել գրական կամ գրականին մոտ, ոչ ժարգոնային զրույցները, քննարկումները, որոնք շատերի լեզվում,ըստ իմ դիտարկումների, դրական տեղաշարժ են ապահովել: Սա ընդամենը ակումբն է, որը երբեք չի կարող այնքան ազդեցիկ լինել, ինչքան գրական լավ ստեղծագործությունը: Ուրեմն, ըստ իս, գրականությունը, ստեղծագործողները առավել քան պետք է հետևեն այս սկզբունքին:

Թերևս այս մի ուղղության մասին շատ տարածվեցի, մինչդեռ այլ պատճառներ էլ կան, որոնք ինձ հարկադրում են բացասական վերաբերմունք ունենալ ժարգոնով և հատկապես ներկայումս տարածված ժարգոնով գրված ստեղծագործությունների նկատմամբ:

Ժարգոնը շատ արագ փոփոխվող և բնակության վայրին ուժեղ կապված երևույթ է: Այսինքն վստահաբար կարելի է փաստել, որ ժարգոնով գրված գրականությունը հիմնականում նախատեսված է ժամանակի տվյալ պահին տարածության տվյալ կետում բնակվողների համար: Մի՞թե այդպիսի ստեղծագործություններին կարելի է գրականություն կամ լուրջ գրականություն անվանել: Ըստ էության կարելի է, բայց դրա համար այդ ստեղծագործության իմաստային, որակական կողմը, ասելիքը չափազանց հզոր պետք է լինի, որպեսզի այն կարողանա գոյություն ունենալ տարածության մեջ ու ժամանակում միշտ: Այդպիսի ստեղծագործությունների օրինակներ կան թե հայ գրականությունում, թե համաշխարհային գրականությունում, չեմ բերի: Բայց այդպիսիք քիչ են, իրականում: Եվ կարող եմ պնդել, որ այդպիսի ստեղծագործությունների մեծ մասն իրենց արժեքը չէին կորցնի գրական լեզվով կամ այլ ժարգոնով, բարբառով կամ նույնիսկ լեզվով գրված լինելու դեպքում: Այսինքն այդպիսի ստեղծագործությունների հիմնական համն ու հոտը ժարգոնը չէ: Այդ դեպքում ո՞րն է ժարգոնով գրելու իմաստը: Մինչդեռ, այսպես ասեմ, «հասարակ» ստեղծագործությունները, որոնք առանձնապես ասելիք չունեն, լուրջ չեն, երբեմն իրենց սպառողին կարող են գտնել միայն ժարգոնով գրված լինելու դեպքում, որովհետև կգտնվի ընթերցողի մի խումբ, որը ժամանակակիցության, համարձակության, նորամուծության, իրեն հասանելի լեզվի կամ նման այլ դրդապատճառով կդառնա տվյալ հեղինակի, ստեղծագործության ընթերցողը:

Մի՞թե լավ ստեղծագործողը պետք է փնտրի այս ընթերցողին, թե՞ նա պետք է գտնի այս ընթերցողի մտածելակերպը փոխելուն, նրա գրական ճաշակը բարձրացնելուն, արժեքային համակարգը հարստացնելուն ուղղված ճանապարհը: Արդյոք լավ ստեղծագործողը պետք է սահմանափակվի միայն այսպիսի ընթերցողով, թե՞ պետք է կարողանա գրավել ու ինչ-որ արժեքավոր բան տալ նաև «լավ» ընթերցողին:

Անշուշտ իմ գրածները ինչ-որ տեղ ծայրահեղական են, սակայն կարծում եմ որ այս ծայրահեղական ձևակերպմամբ նրանք բավական լավ են ներկայացնում իմ տեսակետը:

Այնքան լիարժեք ու բովանդակալից էր գրածդ,որ առանց առարկելու միանշանակ համաձայն եմ քեզ հետ: Կարծես իմ սրտից խոսեիր:

Malxas
05.07.2011, 20:19
Արտահայտեմ իմ կարծիքը:
Ժարգոնը գրականության մեջ անընդունելի եմ համարում: Եթե գրողը ցանկանում է ներկայացնել իր հերոսին, որը ժարգոնով է խոսում, ոչ թե պետք է կրկնօրինակի փողոցային ժարգոնը, այլ գրական վարպետության միջոցով ստեղծի տպավորություն, որ իր հերոսը ժարգոնով է խոսում:
Տիպիկ օրինակ է Հաջողության Ջենթլմենները ֆիլմը: Տպավորություն է, որ հերոսները ժարգոնով են խոսում, բայց այն կապ չունի հանցագործների ժարգոնի հետ և ստեղծվել է ֆիլմը ստեղծողների աշխատանքի արդյունքում:
Արվեստը, այդ թվում նաև գրականությունը, իր սիրողին խաբելու վրա է հիմնված: Ընդ որում խաբել բառը վատ իմաստով չեմ օգտագործում: Երբ դերասանը դատարկ բաժակը ձեռքին ձևացնում է, թե սուրճ է խմում, ոչ թե ինքն է զգում սուրճի համը, այլ հանդիսատեսին է համոզում, որ իբր խմում է: Տեսնում ես մի հիասքանչ նկար, որի իդեալական պատկերված է թվում, բայց երբ մոտենում ես, պարզվում է, որ վրձնի անհասկանալի ու անհեթեթ հարվածների համադրություն է: Երաժշտության մեջ նույնպես: Շոստակովիչը երաժշտության միջոցով պատմում է, որ բեմում ամենահիասքանչ վալս են պարում, բայց չի ներկայացնում վալսի մեղեդին` միայն տպավորություն է ստեղծում: