PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել



armenisa
22.01.2008, 14:57
Ձեզ հայտնի են նման դեպքեր, Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?

Ձայնալար
22.01.2008, 15:18
Ձեզ հայտնի են նման դեպքեր, Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?

Հնարավոր է:
Էդ դեպքում աղջիկը կարող է ցույց տալ, որ սերը փոխադարձ է: Եթե տղան զգա զփոխադարձումն զգացմունքեաց :D ավելի ինքնավստահ կդառնա համապատասխան հետևանքներով;):

Undina
22.01.2008, 17:07
Ես կարծում եմ, որ եթե տղան չի համարձակվում խոստովանել, աղջիկը անելու վոչինչ չունի. կյանքում առաջին հերթին վախն է կործանում մարդուն

Nargev_s
22.01.2008, 17:11
Այո, կան նման դեպքեր, մեր տղաներին կառաջարկեի ավելի համարձակ լինել, սակայն իհարկե հիմա էլ առաջին իսկ հավանածին սեր չխոստովանեն
;)

Dayana
22.01.2008, 17:14
Ես կարծում եմ, որ եթե տղան չի համարձակվում խոստովանել, աղջիկը անելու վոչինչ չունի. կյանքում առաջին հերթին վախն է կործանում մարդուն

Էդ միգուցե վախ չի, այլ սեփական ուժերին անվստահությում կամ մի ուրիշ բան, երբեմն սիրահարվածները միմյան կողքին լինելիս այսպես ասած խառնվում են ու չեն կարողանում ոչ ճիշտ խոսել, ոչ էլ ճիշտ գրծել, այնպես որ էս դեպքում մեր սիրահարված տղային միանշանակ ու բացահայտորեն թույլ համար չի կարելի ;)

Ձայնալար
22.01.2008, 17:17
Ես կարծում եմ, որ եթե տղան չի համարձակվում խոստովանել, աղջիկը անելու վոչինչ չունի. կյանքում առաջին հերթին վախն է կործանում մարդուն

Ինչի՞ ես կարծում, որ աղջիկը պետք է պարաֆինե դեմքով (կամ էմալե պրոֆիլով) նստի սպասի, որ իրեն ինչ-որ խոստովանություններ անեն: Ես, օրինակ, երբեք չեմ ասի աղջկան այդ խոսքերը, եթե նրա կողմից հետաքրքրվածություն չզգամ: ՈՒ հարցը միայն վախը չէ: Ի՞նչ իմաստ ունի մարդուն անհարմար դրության մեջ գցել, եթե քո սերը նրան պետք չէ: Եվ ընդհանրապես էդ հոպ ու ես քեզ սիրում եմ վիճակները չեմ հասկանում: Սիրում ես ցույց տուր սերդ, եթե փոխադարձ է, ամեն ինչ իրան-իրան կստացվի:

Աբելյան
22.01.2008, 17:19
Ձեզ հայտնի են նման դեպքեր
չէ, բայց մի օր իմ հետ տենց բան կպատահի


Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?
ինչ ուզի կարա անի, բայց ավելի լավ կլինի էտ տղուց յան տա

բայց մի բան չհասկացա. աղջիկն էլ ա՞ տղուն սիրում, թե՞ չէ

Selene
22.01.2008, 17:27
բայց մի բան չհասկացա. աղջիկն էլ ա՞ տղուն սիրում, թե՞ չէ

Կարծում եմ` սիրում է, կամ էլ, առնվազն, անտարբեր չէ, հակառակ դեպքում նման թեմա բացված չէր լինի;) Ու, քանի որ սիրում է, ուրեմն թող իր պահվածքով գոնե տղային վստահություն ու համարձակություն ներշնչի, մեղք չէ՞ խեղճ տղան:angry:)

Տատիկենցս գյուղում մի մարդ է ապրում, երիտասարդ տարիներին 7 տարի շարունակ սիրել է մի աղջկա ու այդպես էլ չի ասել, իսկ երբ այդ աղջիկն ամուսնանալիս է եղել ուրիշի հետ, հարսանիքի օրը այդ տղան ընկերոջն ասել է. «Տեսար՝ ինչ տղա եմ, է, 10 տարի սիրեցի, իսկ աղջկա մտքի ծայրով անգամ նման բան չէր անցնի»: Ուշացածի զուր ինքնասփոփանք:ok

Աբելյան
22.01.2008, 17:31
եթե սիրում ա, ինչի՞ ինքը չխոստովանի

Dayana
22.01.2008, 17:36
եթե սիրում ա, ինչի՞ ինքը չխոստովանի

մոռացել ես՞, հայ ենք չէ, ամոթա :[

Taurus
22.01.2008, 17:38
հարցը նրանում ա, որ տղան ունի ինչ որ դիրք, որոշակի հարաբերություններ էտ աղջկա հետ (ասենք ընկերություն, կամ օրինակ դասարանցին ա), որը նրան թույլ է տալիս շփվել նրա հետ: հիմա վիճակը այնպիսին է լինում, որ ինչքան ժամանակը երկարում է, այնքան տղայի մոտ վախ է առաջանում խոստովանության, այս ամենը վերաբերվում է այն դեպքին, եթե տղան իրոք սիրում է, ու տարիների ընթացքում նա արդեն տարված իր սիրով չի ուզում քանդել այն:
Փոփոխություն է ինում միայն այն դեպքում, երբ աղջկա կյանքոմ էական փոփոխություններ են լինում, ասենք պետք է ամուսնանա, ու տղան արդեն ուրիշ քայլ չւոնի անելու, բացի խոստովանությունից:
Եթե այդ պահն էլ չի օգտագործում, ապա պիտի ևս 4-5 տարի սպասի, եթե ոչ ավելի:

Dayana
22.01.2008, 17:41
Փոփոխություն է ինում միայն այն դեպքում, երբ աղջկա կյանքոմ էական փոփոխություններ են լինում, ասենք պետք է ամուսնանա, ու տղան արդեն ուրիշ քայլ չւոնի անելու, բացի խոստովանությունից:
Եթե այդ պահն էլ չի օգտագործում, ապա պիտի ևս 4-5 տարի սպասի, եթե ոչ ավելի:

Եթե աղջկը ամուսնանում է առավել ևս չի կարելի ասել, մեխկ չի խեղջը, իսկ եթե ինքն էլ զգացմունք ունի, հո հարսանիքից առաջ չի փոշմանելու՞ :8 ավելի խճճվեց պատմությունը, դրա համար թող տղնաերը չվախենան մերժվելուց ու խոստովանեն, իսկ աղջիկները քիչ սեթևեթեն, եթե սիրում են :)

Լեո
22.01.2008, 17:43
Չէ, նման բան դժվար թե հնարավոր է (համենայն դեպս Հայաստանում):

Annushka
22.01.2008, 17:44
Այո, հնարավոր է, որ տղան սիրի աղջկան 4-5 տարի և այդ մասին չասի, ինքս նման դեպքի եմ հանդիպել մեկի կողմից մի 7-8 տարի առաջ:) Ինքս երբեք չէի տառապի թաքուն սիրուց, կամ կասեի, կամ ցույց կտայի, որ նրա նկատմամբ անտարբեր չեմ, և եթե արհամարական վերաբերմունքի հանդիպեի, ապա կփորձեի նրան ուղղակի մոռանալ: Չեմ կարծում, որ միակողմանի սերը երկար կյանք կարող է ունենալ: Իսկ եթե տղան լռում է,իսկ աղջիկը նրա սերը նկատել է և ինքն էլ է սիրում, բայց չտեսնելու է տալիս, ապա կասեմ, որ նրանք երկուսն էլ երեխա են,և վախենում են արտահայտեն իրենց զգացմունքները, և միգուցե գեղեցիկ սեր է կորում այդ պատճառով::love Ես, նկատելով տղայի զգացմունքները, կխոսեի նրա հետ, եթե նույնիսկ փոխադարձ չեն մեր զգացմունքները, կխոսեի ու կփորձեի նրա հետ մնալ գոնե լավ ընկերներ,և չէի ստիպի նրան լուռ տառապել ու չիմանալ ինչպես վարվել: Խոսե'ք նրա հետ, եթե նկատում եք նրա տանջանքը, խոսեք և կհասկանաք միմյանց, եթե դա սեր է, միևնույնն է, դուք նրանից չեք փախչի:)

Second Chance
22.01.2008, 17:45
Եթե տղան չի համարձակվում խոստովանել կարող է լինել միայն երկու պատճառ
1. հստակ զգում է,որ աղջիկն իրեն չի համակրում
2.հաստատ չգիտի աղջիկն իրեն համակրում է թե ոչ վախենում է ձախոխվել
համենայնդեպս եթե կարծվում է որ տղան 2. կետին է մոտ ապա որոշակի փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերելուց նա հաստատ կհամարձակվի խոստովանել:B
այսինքն եթե աղջիկը ցանկանա հաստատ կարող է պարզել դա:ok

Tigana
22.01.2008, 18:29
Ձեզ հայտնի են նման դեպքեր, Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?
Չգիտեմ խոսքը քո մասին ա, թե չէ,բայց ամեն դեպքում կարողա չի սիրում ուղղակի աղջիկնա տենց մտածում,հըն?

Janita Hero
22.01.2008, 19:29
Եթե տղան չի համարձակվում խոստովանել կարող է լինել միայն երկու պատճառ
1. հստակ զգում է,որ աղջիկն իրեն չի համակրում
2.հաստատ չգիտի աղջիկն իրեն համակրում է թե ոչ վախենում է ձախոխվել
համենայնդեպս եթե կարծվում է որ տղան 2. կետին է մոտ ապա որոշակի փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերելուց նա հաստատ կհամարձակվի խոստովանել:B
այսինքն եթե աղջիկը ցանկանա հաստատ կարող է պարզել դա:ok

Ուզում եմ ավելացնել մի բան. եթե աղջիկը չի սիրում, ամենևին էլ չի նշանակում, որ չի սիրի: Աընպիսի աղջիկ չկա, որը լինի անհասանելի, տղան պետք է մի քիչ խորագետ լինի, աղջկան լավ ճանաչի ու հետո անցնի բուն նպատակին:

Ու առհասարակ, ՏՂԱՆԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ, մի քիչ ռիսկովացեք, աղջկա սիրդը մտեք (ոչինչ, թող դա լինի ջ տարի հետո, բայց լինի)


Շնորհակալություն

Սամվել
22.01.2008, 19:54
Հնարավորա :( իմ հետ եղելա :P
գալիս նրանից որ սկզբում վախենում ես հետո խորանումա սկսում ես վոբշե վախենալ :D
ԲԱՅց դե ոնց քցում բռնում եմ ամենաճիշը ինչքան շուտ էնքան լավ տարբերակնա :D
Չեղավ չեղավ ջայնամ գոնե շատ չես տանջվի :D
Էս վերջերս մի հատ տենց թորձեցի շատ լավ էր չեմ տանջվել :D

Իմիջայլոց եթե աղջիկը անտարվեր չի ու ինքը անի առաջի քայլը դա համարժեքա նրան որ ինքը մի հատ կյանքա փրկում ավելի ճիշտ 2 հատ։ Ամեն դեպքում էտ դեպքում մի հատ մեծ ու հավերժ սերա ծնվում։

Ու վոբշե ամենադաժան բանը էնա երբ իմանալով էտ խեղճին տանջում են։
Դե հասկացել ես տենում ես վախենումա հայա գնա ասա հա չէյա գնա ասա չէ թող հավայի չտանջվի ինչ կա ըտե։

վոբշմ ես էլ իմ գրածիս բան չհասկացա կիսահաղորդչահյին ֆիզիկան վրես ազդելա։ Գնացի :D

Lapterik
22.01.2008, 22:16
Մի ասեք էլի հնարավոր ա՞՞՞: Ամեն ինչ էլ հնարավորա, իսկ թե ինչի չի ասում, էտ արդեն ուրիշ հարցա, առաջինը վախ ու վախ փոխադարձ չլինելուց: ԼԱվ երկար գրել չեմ սիրում:
Բայց ես էնքան վատն եմ, որ շատ բաներ ժամանակից շուտ եմ հասկանում, էտ էլ մի բան չի:

Ինչ որ վախ չունեմ գնամ ասեմ, վերջերս հայ հայ էր պիտի մեկին ասեի ու իրա ասելուն չսպասեի, էն էլ թարսի պես ինչ որ մի բան փոխվեց, չասեցի:(

Երկնային
24.01.2008, 04:11
Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել

հնարավոր է… ու սովորաբար դա լինում է այն դեպքում, երբ իրենք ընկերներ են լինում, իսկ տղան համոզված չի լինում` իրեն սիրում է տվյալ աղջիկը, թե ոչ… բնականաբար նախընտրում է մնալ պարզապես ընկեր քան լինել այդ աղջկանից հեռու ու չշփվել հետը… բայց շատ սխալ եմ համարում… կարծում եմ` ավելի լավ է մերժված լինել, քան թե անընդհատ հույսեր փայփայել, ու չհասկանալ թե ինչ կա իրականում… ինքնախաբեությունից վատ բան չկա…

տղաները լռում են իրենց զգացմունքների մասին…իսկ երբ որ աղջկա կյանքում ուրիշ տղա է հայտնվում, այ էդ ժամանակ սկսում են հասկանալ իրենց սխալը, բայց արդեն ուշ է լինում…