PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրօգուտ աշխատանք



Grieg
22.01.2008, 03:17
Ուշադրություն,

մտավոր թեր զարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց 9րդ դասարանի երեխաները հետ միասին այպիսի մի հանրօգուտ ծրագիր է մշակվել `
Գիշերօթիկ դպրոցի երեխաները ձայնագրում են հետաքրքիր աուդիո գրքեր` հեքիաթներ,ասմունքներ և այլն , ապա այն անվճար բաժանվում է կույր և տեսողական դժվարություներ ունեցող երեխաների համար: Գիշերօթիկի երեխաների համար դա հնարավորություն կարող է հանդիսանալ ապացուցելու որ ֆիզիկական արատները չեն կարող լինել խոչնդոտ հասարակության ինտեգրմանը և նրանում կարևոր դեր իրականցնելու համար, իսկ տեսողական դժվարություններ ունեցող երեխաները հնարավորություն կունենան ունկնդրել հետաքրքիր նյութեր իրենց հասակակիցների կատարմամբ:

Որպեսզի ծրագիրը ունենա ընթացք և արդյունք անհրաժեշտ է օգնել երեխաներին կատարել ձայնագրությունները, այսինքն պետք են մարդիկ ովքեր կկարողանան ժամանակ տրամադրել և այցելելով դպրոց ~ ստեղծել երեխայի համար բարենպաստ աշխատանքային մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում տալ խորհուրդ կամ ծառայել օրինակ ապա ձայնագրել երեխային
/համակարգչի միջոցով/: Նաև կարող են օգնել այն անձիք ովքեր որակյալ կմշակեն աուդիո նյութերը` աղմուկները վերացնելու, երաժշտություն ավելացնելու համար և այլն:Նաև անհրաժեշտ են մարդիկ ովքեր ընտրեն հետաքրիր հեքիաթներ և առակներ և կկատարեն որոշակի մշակում որպիսզի ավելի հարմար լինի այն ձայնային տեսքի վերածելու:

Մի խոսքով պետք են պինդ մարդիկ ովքեր սիրում են երեխաների հետ աշխատանքը, ովքեր եռանդ ունեն կատարելու հանրօգուտ աշխատանք և նպատակասլաց են: Որպիսզի պատահաբար թյուրիմացություներ չլինեն նշեմ որ ֆինանսական վարձատրություն չի նախատեսվում~ սակայն դրա փոխարեն կվարձատրվեք երեխաների ժպիտներով և նրանց հետ անցկացրած րոպեներով~ և միաժամանակ կմասնակցեք մի հետաքրքիր, հանրօգուտ, նախադեպը չունեցող նախագծի իրակացմանը:
Քանի որ ֆինանսներից խոսեցի նշեմ որ ՄԱԿը դպրոցների լավագույն ծրագրերի շրջանակում կֆինանսավորի դպրոցին գրքերի,տեխնիկայի, սենյակի կոսմետիկ վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը:Բացի դրանից երեխաների հանգստի համար կհատկացվի գումար 100.000 դրամի չափով:

Բացի աուդիոգրքերից նաև նախատեսվում է գրանցել կարճ վիդեո հոլովակներ լսողական դժվարություն ունեցող երեխաների համար, հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր կօգնեն հետաքրքիր սցենարներ մշակել և երեխային փոխանցել անհրաժեշտ հմտություները երեխային հոլովակը իրականցնելու համար:

սպասում եմ հարցերի առաջարկություների դիտողություների և այլն այս թեմայում
..կամ հետևալ միջոցներով իմակ` vhovhan[at]gmail[dot]com, ICQ` #71537566

:)
__
http://armkids.blogspot.com
http://www.youtube.com/vhovhan
http://www.bigfamily.am

Belle
22.01.2008, 14:06
Շատ եմ ուզում օգնեմ, ասեք, երբ, որտեղ, ոնց /ավելի կոնկրետ/, կաշխատեմ ինչ-որ ձևով օգտակար լինել: :)

Undina
22.01.2008, 14:17
I'm in,:hands Լավ գործա. ասեք երբ ու կաշխատեմ գործիս տեղից պոկվել ու գալ:ok

StrangeLittleGirl
22.01.2008, 23:01
Վա՜յ, Վարդա՛ն, չես պատկերացնի, թե ինչքան եմ ուզում օգնել: Ինձ համար ևս մեկ վարձատրություն կլինի. մասնագիտական պրակտիկա: Երբ ICQ-ում լինես, խոսենք, հա՞: Մեկ էլ մի բան: Ես շատ ալարկոտ եմ, եթե կարող ես, ինձ անընդհատ բզիր:

Նավաստի
23.01.2008, 13:13
Ես էլ, Ես էլ.... Ինձ չմոռանաք...

Grieg
25.01.2008, 15:51
Շատ ուրախ եմ, որ այսքան ցանկացողներ կան կարծում եմ ճիշտ կլինի հաջորդ կիրակի հանդիպել ծանոթանալ և քննարկել ով ինչ ինչպես կարող է անել, մինչ այդ կփորձեմ հնարավորին չափ օգտակար տեղեկություն քաղել :) .
և այսպես փետրվարի 3ին ժամը 15:00-ին հարմար է բոլորին ՞ :)

Belle
25.01.2008, 15:59
Շատ ուրախ եմ, որ այսքան ցանկացողներ կան կարծում եմ ճիշտ կլինի հաջորդ կիրակի հանդիպել ծանոթանալ և քննարկել ով ինչ ինչպես կարող է անել, մինչ այդ կփորձեմ հնարավորին չափ օգտակար տեղեկություն քաղել :) .
և այսպես փետրվարի 3ին ժամը 15:00-ին հարմար է բոլորին ՞ :)

Ինձ ոնցոր հարմար է: Կհավաքվենք, մնացածը տեղում: ;)

Նավաստի
25.01.2008, 21:21
Երևակայի ինձ էլ է հարմար:

Chuk
26.01.2008, 16:25
Փաստորեն մեզ դուք էիք զանգահարել, խորհուրդներ հարցնելու համար :)
Այնպես որ, կարճ ներկայանամ: 2.5 տարի առաջ իրականացրել ենք բավական մեծ ծավալի աշխատանք, որն անվանվել էր «Խոսող գրքեր»: Կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի համար լսաձայնագրվել է գրականության դպրոցական ծրագրով նախատեսված ողջ նյութը՝ հավելումներով: Բավական աշխատատար ու իրականում բավական բարդ գործ է, ցանկանում եմ նախօրոք զգուշացնել:

Պահանջում է ոչ միայն նյարդեր, այլև բավական ներդրումներ՝ որակյալ գործ անելու համար, կապված, մասնավորապես, տեխնիկայի ձեռք բերման կամ ստուդիայի վարձակալման հետ:

Ինչևէ, ես ինքս, ցավոք, չնայած մեծ ցանկությանս, մինչև ծառայության ավարտս չեմ կարող մասնակցել գործին: Ասենք, անկեղծանալու դեպքում պետք է խոստովանեմ, որ դրանից հետո էլ այժմ չեմ կարող ասել, կմասնակցեմ, թե ոչ, քանի որ մի քանի նմանատիպ հզոր և հույժ կարևոր ծրագրեր են նախապատրաստվում, որոնց պիտի մասնակցեմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Բայց հուսով եմ, որ եթե այդ ժամանակ այս ծրագիրը դեռ գործի, ապա իմ մասնակցությունը կբերեմ, կկարողանամ համատեղել:

Ամեն դեպքում կաշխատեմ հաջորդ կիրակի օրը մասնակցել հանդիպմանը, չբացառելով որ իմ ունեցած փորձը ինձ թույլատրի խորհուրդներով օգնել ձեզ:

Ամեն դեպքում ողջունում եմ ձեր նախաձեռնությունը :redhat

Grieg
29.01.2008, 15:23
Փաստորեն մեզ դուք էիք զանգահարել, խորհուրդներ հարցնելու համար :)
Այնպես որ, կարճ ներկայանամ: 2.5 տարի առաջ իրականացրել ենք բավական մեծ ծավալի աշխատանք, որն անվանվել էր «Խոսող գրքեր»: Կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի համար լսաձայնագրվել է գրականության դպրոցական ծրագրով նախատեսված ողջ նյութը՝ հավելումներով: Բավական աշխատատար ու իրականում բավական բարդ գործ է, ցանկանում եմ նախօրոք զգուշացնել:

Ճիշտն ասած տեղյակ չեմ գուցե և իմ ծանոթները զանգարահարել են, քանի որ որոշ մարդկանց խնդրել եմ հետաքրքրվեն։ Ես նույնպես գտնում եմ, որ դա բարդ գործ է և ուրախ եմ, որ այդ օրը կլինի մի մարդ ով ունի փորձ այդ բնագավառում :ok

հանդիպում ենք Ժող. ինստիտուտի դիմաց /Իսահակյան Նալբանդյան խաչմերուկ/ Փերտվարի 3ին ժամը 15:00 :)

Grieg
03.02.2008, 13:01
~կհանդիպենք ժամը 15.00 ին ;-)

Belle
06.04.2008, 15:09
էսօր գնացել էինք :)
Ծառատունկ և .... էլի շատ լավ բաներ

Չգիտեմ ինչից սկսել . . .

Էնքան շատ բան կա ասելու: Անչափ երջանիկ եմ, երջանիկ եմ, որ գնացի, անսահման հաճելի զգացումներ են մեջս: մինչև հիմա աչքերիս առաջ են երեխեքի գոհ ժպիտները, ուրախությունից փայլող աչքերը, որոնք մի տեսակ խորհրդավոր թախիծ ունեին անթեղած:
Շաատ շնորհակալ եմ Վարդանից, նրա շնորհիվ ես իմացա էս ծրագրի մասին ու հիմա երջանիկ եմ` զգալով, որ կարողացա ժպիտ ու ուրախություն պատճառել այդ անմեղ /իրոք, անմեղ բառը լավագույնս բնութագրում է նրանց/ էակներին:
Աննկարագրելի հաճույք էր տեսնել` ինչ ձգտում ունեն սովորելու, աշխատելու: Բա ֆուտբոլը :hands պիտի տեսնեիք ինչ էնրգիա կար էդ երեխեքի մեջ:

Մի խոսքով` իդեալակն օր էր, ամեն ինչ կանեմ, որ էսպիսի օրերը և իմ, և երեխաների կյանքում շատ լինեն: Հիմա նույնիսկ չգիտեմ, ավելի շատ ես եմ ուրախացել մեր այցելությունից, թե երեխաները, բայց նրանց «Էլի կգաք, չէ?»--ն ինձ համար ամեն ինչ է:

Վարդան, մի անգամ էլ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Լ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ! ! !

Grieg
14.04.2008, 13:38
ժող ռեժիսյորներ և օպերատորներ են պետք, կարող են նաև սկսնակ լինել.. դերասանները կան, սցենարների ընդհանուր պատկերացում էլ կա, իսկ նկարահանող չկա :(

Grieg
22.04.2008, 18:22
մի քանի նկարներ ծառատունկից ,
շնորհակալություն բոլորին օգնության համար~

հատուկ շնորհակալություն Belle-ին և Amaru-ին, որ շարունակում են օգնել:)

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/181920.jpg

http://media5.dropshots.com/photos/326892/20080422/181922.jpg

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/181923.jpg

http://media5.dropshots.com/photos/326892/20080422/181925.jpg

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/181926.jpg

http://media4.dropshots.com/photos/326892/20080422/181927.jpg

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/181929.jpg

http://media4.dropshots.com/photos/326892/20080422/181930.jpg

http://media4.dropshots.com/photos/326892/20080422/181951.jpg

ֆուտբոլ.. ճիգերը իզուր էին :D խաղը հաղթեցին երեխաները

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/181938.jpg

http://media5.dropshots.com/photos/326892/20080422/182459.jpg

Belle
22.04.2008, 18:49
հատուկ շնորհակալություն Belle-ին և Amaru-ին, որ շարունակում են օգնել
:oy շնորհակալության կարիք չկա ;)

նկարները շատ լավն են, երեխեքը ահագին կուրախանան :)

իսկ ֆուտբոլըըըը :hands :hands :hands
վերջն էր, կյանքում տենց ֆուտբոլ չէի տեսել /ես էլ կեսից "վրատարն" էի/ :D

Belle
07.05.2008, 20:16
ժող ռեժիսյորներ և օպերատորներ են պետք, կարող են նաև սկսնակ լինել.. դերասանները կան, սցենարների ընդհանուր պատկերացում էլ կա, իսկ նկարահանող չկա

պետք է նաև նկարահանման-ձայնագրման ստուդիա, որ երեխեքին ձայնագրենք

Sunny Stream
07.05.2008, 23:40
ժող ռեժիսյորներ և օպերատորներ են պետք, կարող են նաև սկսնակ լինել.. դերասանները կան, սցենարների ընդհանուր պատկերացում էլ կա, իսկ նկարահանող չկա :(

Վա~յ, սա ի՞նչ է, բաց եմ թողել :( ուշացել ե՞մ, եթե չէ` կարող եմ օգնել ;) կփորձեմ ռեժիսորություն անել, նկարահանել էլ կարող եմ :oy

Apsara
07.05.2008, 23:45
Վա~յ, սա ի՞նչ է, բաց եմ թողել :( ուշացել ե՞մ, եթե չէ` կարող եմ օգնել ;) կփորձեմ ռեժիսորություն անել, նկարահանել էլ կարող եմ :oy

Ես Վարդանին ասել եմ քեզ մասին, ասել եմ որ կարող է քեզ դիմել և դու 100 տոկոս կօգնես նրանց՝ իրականացնելու այդ ծրագիրը, որ հանկարծ այն կիսատ չմնա, բայց երևի կամ մոռացել է կամ ամաչել է, հույսով եմ ուշ չէ

StrangeLittleGirl
08.05.2008, 01:52
Վարդանին իմ գոյության մասին էլ հիշեցրու էլի: Մի երկու անգամ խիստ զբաղվածության պատճառով չեմ կարողացել գալ, հետո մոռացել է:

Grieg
08.05.2008, 16:03
:oy որ վերադառնամ Թեղուտից կգրեմ :)

Sunny Stream
08.05.2008, 20:40
:oy որ վերադառնամ Թեղուտից կգրեմ :)

Այսօր մի քիչ զրուցեցի Մարիամի հետ (մականունս գուշակեց :o ինքն էլ է Ակումբի՞ց, թե՞ Նոստրադամուսի հետ կապեր ունի...), ասաց, որ բավականին շտապ են էդ նկարահանումները, դե դուք մինչև երկուշաբթի անհասանելի եք, ես էլ երեքշաբթի երևի թե կթեթևանամ ու կկարողանանք քննարկել... կսպասեմ մանրամասների, հաստատ մի բան կանենք, ընկերներս էլ կմիանան ;)

Belle
09.05.2008, 11:03
Այսօր մի քիչ զրուցեցի Մարիամի հետ (մականունս գուշակեց :o ինքն էլ է Ակումբի՞ց, թե՞ Նոստրադամուսի հետ կապեր ունի...), ասաց, որ բավականին շտապ են էդ նկարահանումները, դե դուք մինչև երկուշաբթի անհասանելի եք, ես էլ երեքշաբթի երևի թե կթեթևանամ ու կկարողանանք քննարկել... կսպասեմ մանրամասների, հաստատ մի բան կանենք, ընկերներս էլ կմիանան ;)

Շատ մեծ անհամբերությամբ քեզ կսպասեմ ;)
Մարիամը ակումբից չի, ուղղակի քո մասին գիտեի, որ թե էս հարցում, թե Թեղուտի հարցում մեր կողմից ես ;)

Իսկ Բյուրին շուտվանից ենք սպասում, Բյուրրր, հուսով եմ կգաս :love

Վաղը, չնայած Վարդանը ստեղ չի լինի, բայց մենք /ակումբից ես ու Ամառուն/ գնալու ենք Նուբարաշեն: Ցանկացողները կարող են միանալ :)

Grieg
12.05.2008, 12:30
կան ելի մարդիկ ովքեր ցակնանցում են երեխաներին օգնել հեքիաթ պատմել ? :)

Երկնային
12.05.2008, 13:50
կան ելի մարդիկ ովքեր ցակնանցում են երեխաներին օգնել հեքիաթ պատմել ? :)
իսկ ո՞նց են էդ հեքիաթները պատմում… :oy

Belle
12.05.2008, 16:47
իսկ ո՞նց են էդ հեքիաթները պատմում… :oy

դե պիտի ուղղակի նստես երեխայի կեղքը, նայես ճիշտ կարդա, ու օգնես, որ պատմի, շատ հեշտ է, միայն ցանկություն է պետք ;)

Sunny Stream
15.05.2008, 21:28
ծառատունկի վիդեոները հիմնականում նայեցի... ինչ լա՜վ դեմք բալիկներ են :roll, ես ու քույրիկս մի լավ ծիծաղեցինք նրանց չարաճճիությունների վրա :D ինձ մի հարց է հետաքրքրում՝ էս երեխաները ամեն օր մշակում-խնամում ե՞ն իրենց տնկած ծառերը... դե, գոնե շաբաթվա մեջ զբաղվում ե՞ն էդ գործով, հիմա էդ այգին ի՞նչ տեսք ունի

Belle
15.05.2008, 21:42
ծառատունկի վիդեոները հիմնականում նայեցի... ինչ լա՜վ դեմք բալիկներ են :roll, ես ու քույրիկս մի լավ ծիծաղեցինք նրանց չարաճճիությունների վրա :D ինձ մի հարց է հետաքրքրում՝ էս երեխաները ամեն օր մշակում-խնամում ե՞ն իրենց տնկած ծառերը... դե, գոնե շաբաթվա մեջ զբաղվում ե՞ն էդ գործով, հիմա էդ այգին ի՞նչ տեսք ունի

դե, ճիշտն ասած, ծառերը ջրելկու հետ մի քիչ խնդիրներ կան, դրանով երեխեքը չեն զբաղվում, բայց որ Ալեքսը իռ տնկած ամեն մի ծառը հավեսով պաչում էր, նոր էր հաջորդ ծառին անցնում, կառծում եմ շատ բան է ասում ;) ընդհանռապես, ես անցյալ անգամ խոսել եմ բնապահպանության մասին, երեխեքի վեռաբեռմունքը շատ լավ էր, սեր կա :hands
Սեդ, իսկ երբ ենք գնալու, վաղը կարողա գնացող կա՞, թե՞ շաբաթ

Belle
18.05.2008, 16:31
էսօր երեխեքին տարել էինք Էջմիածին /Մայր աթոռ, Գայանե, Հռիփսիմե/ :)
էդ երեխեքը եկեղեցի գնալն ու մոմ վառելը լրիվ ուրիշ ձև են ընկալում, մի զարմացեք, մոմ են վառել, եկել են ասում. ՛"Գիտես, ես երազանք էլ եմ պահել"՛ :)
շատ լավ անցավ, ահագին բան սովորեցին ու հաճելի ժամանակ անցկացրին
Նկարները Վարդանին կխնդրենք, կդնի
Ափսոս, որ Ամառն ու Ձնծաղիկը չկային

Հ. Գ. Սեդ, կներես, եթե իմանայի չգիտես, անպայման կզանգեի :oy

Freddie
28.06.2008, 21:43
Ժողովու՜րդ, աչքիս ուշացել եմ հա՞։ :cry Հիմա այս ամենը շարունակվու՞մ է։ Կարող եմ ես էլ միանամ։:oy