PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեթրո Թալ/Jethro Tull



Ձայնալար
21.01.2008, 22:25
Եվս մեկ լեգենդար բրիտանական ռոք խումբ՝ ձևավորված 1967-1968 թվականներին: Ջեթրո Թալն ունի միանգամայն ուրույն ոճ: Ֆլեյտայի և ռոքի համար սովորական մյուս գործիքների ներդաշնակ համակցությունը թույլ չի տալիս շփոթել այս խմբի սաունդը մեկ այլ բանի հետ: Խմբի հիմնադիրն է լեգենդար Յան Անդերսենը:

Մանրամասն կենսագրական տեղեկություններ, ինչպես նաև նրանց դիսկոգրաֆիան կարող եք գտնել այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Jethro_Tull_(band)#In_popular_culture): Իսկ այս թեմայում եկեք խոսենք Jethro Tull-ի երաժշտությունից::love

Հ.Գ. Ի դեպ ո՞վ ունի իրանց դիսկերից CD կամ MP3, կամ պարզապես համակարգչում տվեք copy անեմ էլի:

StrangeLittleGirl
21.01.2008, 22:35
Ես ունեմ դիսկերից: Որ հիշեցնես, հաջորդ հանդիպմանը կբերեմ:

Ես Jethro Tull-ի գիժ եմ: Ժամանակ կար, երբ օրը 24 ժամ նրանց էի լսում: too late to rock n roll, too young to die երգի համար գժվում եմ:

Dr. M
21.01.2008, 22:37
շաաաաաաաաաաատ եմ սիրում
:hands
ինչ ալբոմ է կոնկրետ հետաքրքրում?

Philosopher
21.01.2008, 22:38
Լավն են: ԴՆ-ի բեռնումներում իրենց հինգ mp3 կա` էստեղ (http://www.dnforum.am/downloads.php?do=cat&id=45), եթե գրանցված ես, կարող ես բեռնել;) Իմիջիայլոց, ես էլ եմ միայն դրանք լսել, բայց իսկապես լավն են:

Ձայնալար
21.01.2008, 22:41
Ես ունեմ դիսկերից: Որ հիշեցնես, հաջորդ հանդիպմանը կբերեմ:

Ես Jethro Tull-ի գիժ եմ: Ժամանակ կար, երբ օրը 24 ժամ նրանց էի լսում: too late to rock n roll, too young to die երգի համար գժվում եմ:

Շնորհակալություն բյուր ջան, որ հիշեմ անպայման կհիշացնեմ :)
Չնայած հազի համար էնքան մեղր կերա երևի հիշողությունս էլ ա լավացել :D
Ես էլ մի ժամանակ շատ էի տարված, հետո սկսեցի ավելի ծանրոտ բաներ լսել, բայց էս վերջերս հիշեցի կարոտեցի ու պարզվեց, որ չունեմ լսելու բան:

Ավելացվել է 3 րոպե անց

Լավն են: ԴՆ-ի բեռնումներում իրենց հինգ mp3 կա` էստեղ (http://www.dnforum.am/downloads.php?do=cat&id=45), եթե գրանցված ես, կարող ես բեռնել;) Իմիջիայլոց, ես էլ եմ միայն դրանք լսել, բայց իսկապես լավն են:

Իսկ սկավառակի տեսքով չունե՞ս :oy

Ավելացվել է 4 րոպե անց

շաաաաաաաաաաատ եմ սիրում
:hands
ինչ ալբոմ է կոնկրետ հետաքրքրում?

Իմ հիշացներից Acualung, Rock Island բայց դե ինչ էլ լինի լավ ա:love

Philosopher
21.01.2008, 22:49
Իսկ սկավառակի տեսքով չունե՞ս :oy

Չէ: Բայց էս թեման մի վերածեք շտապօգնության թեմայի;)

Dr. M
21.01.2008, 23:42
THE BEST
կարող եմ տրամադրել

StrangeLittleGirl
22.01.2008, 13:38
Իմն էլ է ինչ-որ հավաքածու: Առանձին ալբոմներ չունեմ:

Արշակ
23.01.2008, 11:49
Հետաքրքիր երաժշտություն է, ու իրոք նրանց հնչողությունը ուրիշի հետ չես շփոթի։
Բայց, որքան էլ որ զարմանալի է, չեմ սիրում Jethro Tull։ Նույնիսկ էն աստիճանի, որ երբ փոքր քույրս միացնում է, կամ պահանջում եմ անջատել, կամ փախնում եմ սենյակից։ :D Չգիտես ինչու օրգանիզմս ֆիզիկապես չի ընդունում Jethro Tull–ի ռիթմը։ Դիսկոմֆորտ եմ զգում, սիրտս սկսում է վատ աշխատել։

Տանը ունենք Jethro Tull–ի բոլոր ալբոմները երկու հատ mp3 cd–ներով։ Նենց որ, ում որ պետք է, ասեք կգրեմ դիսկի վրա կտամ ;)

StrangeLittleGirl
23.01.2008, 12:39
Տանը ունենք Jethro Tull–ի բոլոր ալբոմները երկու հատ mp3 cd–ներով։ Նենց որ, ում որ պետք է, ասեք կգրեմ դիսկի վրա կտամ
Ինձ պետք է:

Նավաստի
23.01.2008, 12:57
Կայֆամատոռ: Կարելի է ասել ես իրենց երգերի տակ եմ մեծացել:

ArmSOAD
10.02.2008, 14:46
Այս պաստառը ես տեսա Բուլղարիաի Պլովդիվ քաղաքում: Ափսոս ավելի շուտ էի հեռանալու այնտեղից :(

Ռեդ
06.10.2008, 13:45
Մի քանի երգ ասեք մտնենք քաշենք տենանք ինչ ա

Amaru
06.10.2008, 13:58
Մի քանի երգ ասեք մտնենք քաշենք տենանք ինչ ա

մմմ...դե, օրինակ՝

Bouree :love
Aqualung
My Sunday Feeling
Moths :love
Mother Goose
The Wistler :)

Ուլուանա
06.10.2008, 20:04
Հետաքրքիր երաժշտություն է, ու իրոք նրանց հնչողությունը ուրիշի հետ չես շփոթի։
Բայց, որքան էլ որ զարմանալի է, չեմ սիրում Jethro Tull։ Նույնիսկ էն աստիճանի, որ երբ փոքր քույրս միացնում է, կամ պահանջում եմ անջատել, կամ փախնում եմ սենյակից։ :D Չգիտես ինչու օրգանիզմս ֆիզիկապես չի ընդունում Jethro Tull–ի ռիթմը։ Դիսկոմֆորտ եմ զգում, սիրտս սկսում է վատ աշխատել։
Ինձ մոտ էլ է լրիվ նույն վիճակը... :oy Գնահատում եմ նրանց երաժշտությունը, բայց օրգանիզմս մի տեսակ ֆիզիկապես չի ընդունում էդ ռիթմը... Անբացատրելի երևույթ է, բայց փաստ... :think
Հիշում եմ՝ ոնց էինք ես ու Արշակը վատանում, երբ քույրս Jethro Tull էր միացնում։ :{ Ու երկուսով փախնում էինք սենյակից։ :D

Բայց հազար տարի չեմ լսել, կարելի է մի հատ նորովի փորձել։ :roll

Ռուֆուս
06.10.2008, 20:31
Էսօր ամբողջ օրը գործի տեղը Jethro Tull եմ լսել, ու եկա տուն տեսնեմ թեման եք վերակենդանացրել :love

Հայկօ
06.10.2008, 20:34
Ուլուանա Վոկալից ա: Ես տանել չեմ կարողանում: Շատ ա «գեորգինավատ» անում :):

Rhayader
07.10.2008, 16:14
Ես գրեթե լրիվ ունեմ, բացի 80ականների ալբոմներից, որոնք առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում:

Ձայնալար
08.04.2009, 15:28
Ինչպես գիտեք խումբը մայիսի 22-ին հանդես կգա համերգով Երևանում` ՄՀՀ -ում: Ուզում եմ տեղեկացնել, որ տոմսերն արդեն կարող եք պատվիրել զնգահարելով տիկնիկային թատրոն 51 91 78 հեռախոսահամարով: Տոմսերը պաշտոնապես վաճառվում են վաղվանից: Գները` 5000 -ից 30 000: Մանրամասների համար այցելեք www.vgs.am կայքը:

Ներսես_AM
08.04.2009, 16:15
Ժողովուրդ, գիտեմ որ լիքը մարդ կա որ գնալու է համերգին, առաջարկում եմ միասին գնալ առնել տոմսերը, որ իրար հետ լինենք: Եկողները թող գրեն համել ինչ գնանոց տոմս են պատրաստ առնել:

Ես ու Շուշանը + մաքսիմում կգնենք 15000 անոց, օպտիմալը 10000:

Ու եկեք 2 օրում կազմակերպվենք հավաքվենք գնանք առնենք տոմսերը:

Ռուֆուս
08.04.2009, 16:33
Ես 5000դրամանոց եմ ուզում, ավելի թանկը իմաստ չունի, մեկ ա համերգի ժամանակ իջնելու ենք ներքև :)

Ներսես_AM
08.04.2009, 17:05
Դե եթե մոտավոր ասեք ինչա կատրվելու տենց էլ կանենք ինձէլա 5000 ձեռք տալիս, ուղղակի ես ՄՀՀում համերգ չեմ գնացել չգիտեմ ոնցա :oy

Արտիստ
08.04.2009, 17:48
Դե եթե մոտավոր ասեք ինչա կատրվելու տենց էլ կանենք ինձէլա 5000 ձեռք տալիս, ուղղակի ես ՄՀՀում համերգ չեմ գնացել չգիտեմ ոնցա :oy

Մոտավոր՝ դատարկա լինելու, 15000ից բարձր տոմսեր ոչ ոք չի գնելու, ու տենց բեմի մոտ, մի խոսքով, հայկական տարբերակ պատկերացրա, ու ամեն ինչ պարզ կլինի: 5000 առնում ես, գնում նստում ես ուր ուզում ես:

Նու, չնայած, կարողա և այս անգամ...

Ֆրեյա
08.04.2009, 17:57
Դե եթե մոտավոր ասեք ինչա կատրվելու տենց էլ կանենք ինձէլա 5000 ձեռք տալիս, ուղղակի ես ՄՀՀում համերգ չեմ գնացել չգիտեմ ոնցա :oy

Համոզված եք, որ ՄՀՀ ում ա???

Ինչքան գիտեմ Օպերայում ա լինելու... Ամեն դեպքում Լաստ.ֆմ ում տենց ա գրած :think


հ.գ.
Նավթալինի հոտ ա գալիս Ջեթրոյից... :)

Yellow Raven
08.04.2009, 21:57
Ջեթրոյի պաշտոնական կայքում էլա Opera House գրած:think

Ձայնալար
08.04.2009, 22:35
Մտեք vgs.am, աֆիշայի վրա գրվածա ՄՀՀ: Նույնիսկ դահլիճի քարտեզը կա:

Ֆրեյա
12.04.2009, 12:49
Մտեք vgs.am, աֆիշայի վրա գրվածա ՄՀՀ: Նույնիսկ դահլիճի քարտեզը կա:

Հա, ճիշտ ես, ես էլ տեսա հայտարարությունները, գրված է ՄՀՀ :think

Ամեն դեպքում, օպերան հարմար չէ նման համերգների համար, հաստատ ՄՀՀում կլինի :)

Jarre
12.04.2009, 13:33
Իրենց պաշտոնական կայքումել են փոխել ՄՀՀ

Արտիստ
12.04.2009, 19:00
Հմ. Որ տոմս պետք լինի, ձեն հանեք:) Մի հատ ավել կա, կարող եմ նաև պահել;) 5000 ամդ-անոց:)

Che_Guevara
23.04.2009, 19:58
Ո՞վ ինձ կոգնի։ Ինձ պետք ա գտնել համերգի կազմակերպիչներից ինչ որ հասանելի մարդու։ Ո՞վ կազմակերպիչներից ծանոթ ունի։

Նախապես շնորհակալություն։

Jarre
23.04.2009, 21:11
Ո՞վ ինձ կոգնի։ Ինձ պետք ա գտնել համերգի կազմակերպիչներից ինչ որ հասանելի մարդու։ Ո՞վ կազմակերպիչներից ծանոթ ունի։
www.vgs.am -ում, կան կազմակերպիչների տվյալները և բջջայինները։

Tar
06.05.2009, 14:36
Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին

«Անդրկովկասում նմանատիպ խումբ առաջին անգամ է ելույթ ունենալու», - ասում են բրիտանական լեգենդար Jethro Tull խմբի համերգի կազմակերպիչները` «Վիբրոգրաֆուս» ընկերության ղեկավարները, ում աջակցում է «Լույս» հիմնադրամը և «Ամերիաբանկը»: Կազմակերպիչները չեն հերքում, որ Jethro Tull սիրում և Երևանում նրանց լսելու ցանկություն ունեցել են նաև պաշտոնյաներ` ի դեմս վարչապետի, ֆինանսների նախարարի, կրթության արդեն նախկին նախարարի:

Մայիսի 22-ին համերգը կլինի 2 մասից, կհնչեն ինչպես խմբի վաղուց հայտնի գործեր, այնպես էլ նոր կատարումներ: Կենդանի հնչողությամբ համերգը կկայանա մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Երևանյան համերգը Jethro Tull-ի եվրոպական համերգային շրջագայության մաս է կազմում:

Համերգից առաջ Jethro Tull-ի ներկայացուցիչները կհանդիպեն հայ պաշտոնյաների հետ, կունենան մամլո ասուլիս, նաև մի փոքր կշրջագայեն: Խմբի անդամները մեծ պահանջներ չեն ներկայացրել, բծախնդիր են եղել տեխնիկական հարցերում, ինչը կազմակերպիչները բնական են համարում:

«Վիբրոգրաֆուս»-ը նախատեսում է առաջիկայում Երևանում կազմակերպել նաև Deep Purple խմբի ու նաև լեգենդար բիթլ Պոլ Մակարտնիի համերգները, ում հետ արդեն բանակցում են:

Jethro Tull խումբը ձևավորվել է 1968թ-ին Լոնդոնում` խմբի մենակատար Յան Անդերսոնի գլխավորությամբ: 70-ականների կեսերին նրանք արդեն աշխարհի տարբեր բեմերում իրենց կենդանի համերգներով ու մասսայականությամբ չէին զիջում անգամ Led Zeppelin-ին և Rolling Stones -ին: Գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել դրանց ավելի քան 50 մլն օրինակ, և մինչև օրս տարեկան հանդես է գալիս մոտ 100 համերգներով:


Tert.am

Ռուֆուս
06.05.2009, 14:40
Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին

Չէ, իրոք բոլորը գժվել են, էլ ուրիշ երկիր չկա Հայաստան են գալի՞ս :o

:hands Գժանոց

Ներսես_AM
06.05.2009, 14:45
Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին

Մակարտնիի համերգին նենց կգնաաաաաաաամ: Պատանեկան երազանքներիցս մեկնա: :aaa

Ձայնալար
06.05.2009, 14:50
Արաաաա, պատկերացնու՞մ եք Purple-ը գա :o Գժժժժանոց …

Արշակ
06.05.2009, 15:09
Արաաաա, պատկերացնու՞մ եք Purple-ը գա :o Գժժժժանոց …
Կարծեմ 1988–ին եկել էր Deep Purple–ը։

Ձայնալար
06.05.2009, 15:10
Կարծեմ 1988–ին եկել էր Deep Purple–ը։

Յան Գիլլանն էր եկել՝ 89-ին:

Rammer
06.05.2009, 16:15
Դժվար գա Purple-ը: Հազիվ մի 500 հոգի գնա համերգին: Հո Տիկնիկայիում կամ STOP -ում համերգ չեն տալու?:DՇատ հետաքրքիր է թե Jethro Tull քանի հոգի կգա:

Ֆրեյա
06.05.2009, 17:25
Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին


Ըհը :( լավ ա Էլվիս Փրեսլիին չէին նշել էդ ցուցակում :angry
Մի հատ թող կարողանան մի կրեպ համոզել Սիսթըմին կամ Սերժին բերել Հայաստան, հետո կմտածենք :B

հ.գ. ես էլ շատ կուզեի Deep Purple ի համերգին գտնվել.... 1969 թվի համերգին ;)
Նույն գետը երկու անգամ չես մտնի

Ներսես_AM
06.05.2009, 18:36
Ըհը :( լավ ա Էլվիս Փրեսլիին չէին նշել էդ ցուցակում :angry
Մի հատ թող կարողանան մի կրեպ համոզել Սիսթըմին կամ Սերժին բերել Հայաստան, հետո կմտածենք :B

հ.գ. ես էլ շատ կուզեի Deep Purple ի համերգին գտնվել.... 1969 թվի համերգին ;)
Նույն գետը երկու անգամ չես մտնի
Անի ջան Հիմա ասենք թե մայքլ Ջեքսոնին հրավիրեն հայաստան, կգա՞; Կնայի կտեսնի միհատ Զիմբաբվեատիպ երկիրա ոչ մեկ չի գնացել չի եկել, ոչ մի բան հայտնի չի պարզա չի գա: Իսկ հիմա թեկուզ և էս փող աշխատելու համար բիձուկների համերգները ավելի հեշտա կազմակերպել հրավիրել; հետագայում էլ ուրիշները կտեսնեն որ ստեղ տենց ճանաչվածները համերգներ են տվել ու սաղ կայֆ կլինի; Հուսով եմ միտքս հասկացար :)

Արտիստ
06.05.2009, 18:43
Մի հատ թող կարողանան մի կրեպ համոզել Սիսթըմին կամ Սերժին բերել Հայաստան, հետո կմտածենք :B


Ետ ժամանակ համերգի դահիլճը դատարկ կլինի, դրա համար էլ չեն համաձայնվում մեր մոտ ելույթ ունենալ;)

HardRock
06.05.2009, 19:34
Ասում են որ 98-ին երբ Գիլանը իրա խմբի հետ եկել էր Հայաստանը, դուրը եկելա Հայաստանը ու հիմա կարծում եմ հաճույքով նորից կլինի Երևանում: Բայց ամեն ինչ կախված կլինի Jethro Tull-ի համերգից, եթե դահլիճը դատարկ լինի, կարծում եմ կազմակերպիչները ռիսկ չեն անի Փարփլ ու ՄաքՔարթնի բերեն: Եվս մի բան. Փարփլի օֆիցիալ սայթում նայեցի համերգների ցուցակը, ուրեմն մինչև տարվա վերջ արդեն պլանավորվածա ու ես կասկածում եմ որ կարողա էդ գրաֆիկից շեղվեն, չնայած օգոստոսին համերգներ չունեն, կարողա էդ ժամանակ էս կողմերը երևան:

Ֆրեյա ավելի լավ կլիներ 70-74-ին: 69-ին մի քիչ հում էին: In Rock-ը 70 թվինա թողարկվել: Ինձ թվումա դրանից հետո է Փարփլը Փարփլ դարձել:

Yellow Raven
06.05.2009, 21:34
Մենակ ուրախ կլինեմ,բայց Հայաստանում դժավարա լեփ-լեցուն դահլիճ ապահովել... Զուկեռո,Ալան Փարսոն,ճիշտա Փարփլ չէին,բայց դե տենց դատարկ դահլիճներից հետո էլ ով կգա...:(

Norton
06.05.2009, 21:36
Մենակ ուրախ կլինեմ,բայց Հայաստանում դժավարա լեփ-լեցուն դահլիճ ապահովել... Զուկեռո,Ալան Փարսոն,ճիշտա Փարփլ չէին,բայց դե տենց դատարկ դահլիճներից հետո էլ ով կգա...
Դատարկ էր, որովհետև 4 օրում 4 հատ համերգ էին իրար ետևից կազմակերպել, պարզա պետքա դատարկ լիներ:

Yellow Raven
06.05.2009, 21:39
Դատարկ էր, որովհետև 4 օրում 4 հատ համերգ էին իրար ետևից կազմակերպել, պարզա պետքա դատարկ լիներ:
Բայց եթե լիներ ոչ թե Երևանում,այլ մի ուրիշ մեգապոլիսում,կարծում եմ նույնիսկ հերթեր էլ կառաջանային

Norton
06.05.2009, 21:40
Բայց եթե լիներ ոչ թե Երևանում,այլ մի ուրիշ մեգապոլիսում,կարծում եմ նույնիսկ հերթեր էլ կառաջանային
Հա , հարց էլ էտա, Հայաստանում ամիսը մի հատ հնարավորա կազմակերպել:

Արտիստ
06.05.2009, 22:07
Իմիջայլոց ասեմ, որ Ջետրոյի համերգին հավանաբար Վրաստանից երկրպագուների մի պուճուր խումբ կգա Երևան: Ողջունելիա: :)

Ռեդ
10.05.2009, 22:18
Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին
Ո՞ր Մաքարթնին, մեռա՞ծ թե կենդանի :D
Իսկ էդ ցուցակներում Վան Հալեն չկա՞ :oy

Yellow Raven
10.05.2009, 22:25
Ո՞ր Մաքարթնին, մեռա՞ծ թե կենդանի :D
Իսկ էդ ցուցակներում Վան Հալեն չկա՞ :oy

Համենայն դեպս,վերջին տարիներին երգող Մաքքարթնին:D

Ներսես_AM
12.05.2009, 11:47
Մի քիչ առաջ մեյլ ստացա


Հաճելի նորություն!!!
Հաշվի առնելով Jethro Tull-ի երևանյան համերգին ներկա գտնվելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը` մենք որոշել ենք կիրառել զեղչեր: Մայիսի 12-ից մինչև մայիսի 18-ը դուք կարող եք զեղչված տոմսերը ձեռք բերել 15000 դրամով: Զեղչը կիրառվում է բոլոր շարքերի վրա (1-20) !!!

Արտիստ
12.05.2009, 11:51
Մի քիչ առաջ մեյլ ստացա

Սկզբից որ տեսա աչքերիս 1500 դրամ երևաց, արդեն պլակատներ էի պատրաստում որ գնաի բողոքեի Համալիրի շենքի դիմաց:D Են էլ լավ էր:)

Yellow Raven
12.05.2009, 12:08
Դե պարզ էր,որ Հայաստանում հիմնականում էժան տոմսերն են վաճառվելու... Շուտ պետքա էժանացնեին

Ռուֆուս
12.05.2009, 13:10
Հայտարարության մեջ երևի սխալ կա, ճիշտ հայտարարությունը հետևյալն է


Հաճելի նորություն!!!
Հաշվի առնելով Jethro Tull-ի երևանյան համերգին ներկա գտնվելու ցանկություն հայտնած երիտասարդների խիստ սակավաթիվ քանակը` մենք որոշել ենք կիրառել զեղչեր: Մայիսի 12-ից մինչև մայիսի 18-ը դուք կարող եք զեղչված տոմսերը ձեռք բերել 15000 դրամով: Զեղչը կիրառվում է բոլոր շարքերի վրա (1-20) !!! :D

Ռուֆուս
21.05.2009, 12:26
Համերգը վաղն ա, ո՞վքեր են գալու, պայմանավորվենք :)

Ներսես_AM
21.05.2009, 12:30
մունք

Հայկ էո տոմսը քո մոտա՞, թե մեր :D

Ռուֆուս
21.05.2009, 12:33
մունք

Հայկ էո տոմսը քո մոտա՞, թե մեր :D

Քո մոտ ա :)

Բարձրահասակ
21.05.2009, 12:56
Ես էլ եմ գնալու: Մենք հենց սկզբից, հենց լսեցինք համերգի մասին, վերցրեցինք տոմսերը - 5000 դրամով:

cold skin
21.05.2009, 13:02
Ես էլ եմ գնալու: Մենք հենց սկզբից, հենց լսեցինք համերգի մասին, վերցրեցինք տոմսերը - 5000 դրամով:

Երանի:(

Ձայնալար
21.05.2009, 13:24
Ես էլ եմ լինելու` իմ թիկնազորով :)

Chuk
21.05.2009, 13:33
Մունք էլ :)

Ռուֆուս
21.05.2009, 13:39
Կհիշեցնե՞ք համերգը քանիսին է: Եկեք համերգից հետո հանդիպում անենք :)

Yellow Raven
21.05.2009, 14:09
Ես ու Ռեդ Դեվիլսն էլ:)

Ռուֆուս, պաշտոնապես 18:30, բայց դե ինչպես միշտ 19:10 նոր կսկսվի իմ կարծիքով;)

Economist
21.05.2009, 14:18
Ես իմ ծույլիկության պատճառով դեռ տոմս չունեմ:fool
Տեսնես տեղում տոմսեր կլինեն:think

Արտիստ
21.05.2009, 15:40
Ես իմ ծույլիկության պատճառով դեռ տոմս չունեմ:fool
Տեսնես տեղում տոմսեր կլինեն:think

Մեր սպեկուլյանտ ազգակից եղբայրբերը հաստատ որ կվաճառեն;) Հարց է թե ինչ գնով;) Եթե J.Tull շատ ես սիրում, ու կուզես մը գնալ, կարող եմ տոմսս վաճառել քեզ:) Նույն գնով ինչ գնել եմ՝ այսինքն 5000:)

Tar
21.05.2009, 17:25
Հայաստանում է Jethro Tull- խումբը«

Երբ առաջին անգամ ենք այցելում մի երկիր, փորձում ենք ընտրել ծրագիր, որն առավել ամբողջական կներկայացնի մեր երաժշտական գործունեությունը», - բացատրում է Jethro Tull-ի մենակատար Յան Անդերսոնը, ով իր խմբի հետ միասին առաջին անգամ է Հայաստանում: Այցի համար շատ ուրախ է, քանի որ կարծում է` իր հայրենիք Մեծ Բրիտանիայից համերգներով հաճախ չեն գալիս Հայաստան, հետևաբար իրենք արտոնյալ են զգում իրենց: Վաղը նրանք համերգով հանդես կգան մարզահամերգային համալիրում:

4 տասնամյակների գործունեության և 100-ավոր համերգներից ու շրջագայություններից հետո կարող են ասել, որ իրենց ստեղծած երաժշտությունը հասնում է մարդկանց սրտերին, շարունակում է գրավել նորանոր երկրպագուների ու փոխանցվել սերունդներին, քանի որ իրենք ավելի բազմազան գործեր ունեն, քան շատ այլ խմբեր. իրենք կատարում են մի երաժշտություն, որը կարելի է բնորոշել որպես ռոք, ջազ, հաճախ են անդրադառնում արևելաեվրոպական երաժշտությանը: Նույնիսկ ուրախ են, որ ոչ թե շատերի նման ունեն շատ մեծ հաջողություն կոնկրետ ուղղության մեջ, այլ իրենց բազմազանությամբ գերում են մարդկանց որոշակի խմբերի աշխարհի տարբեր անկյուններում:

Նոր սերնդի երաժիշտների վրա իրենց ազդեցությունը զգում են, հիմնականում Մեծ Բրիտանիայում ստեղծագործող ֆոլք երաժշտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում:

Jethro Tull խումբը ձևավորվել է 1968թ-ին Լոնդոնում` խմբի մենակատար Յան Անդերսոնի գլխավորությամբ: 70-ականների կեսերին նրանք արդեն աշխարհի տարբեր բեմերում իրենց կենդանի համերգներով ու մասսայականությամբ չէին զիջում անգամ Led Zeppelin-ին և Rolling Stones-ին: Գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել դրանց ավելի քան 50 մլն օրինակ, և մինչև օրս տարեկան հանդես է գալիս մոտ 100 համերգներով:


Tert.am

Yellow Raven
23.05.2009, 21:03
Հրաշք` :love:love

http://www.youtube.com/results?search_type=&search_query=Jethro+Tull+Yerevan&aq=f

Tar
25.05.2009, 11:18
Համոզված եմ, որ այս թեման նայողները բոլորն էլ գիտեն, բայց համենայն դեպս գրեմ այն երգերը, որոնք երգեցին Երևանում: Չնայած համերգի նախորդ օրը Յան Անդերսոնը ասաց, որ քանի որ Երևանում առաջին անգամն է, դրա համար էլ կերգի 60-ականների երգերը, բայց իրականում երգացանկը բացառությամբ 2 երգի լրիվ համընկնում էր այս տարվա իր երգացանկի հետ (http://www.ministry-of-information.co.uk/setlist/09.htm): Համերգի ընթացքում կատարվեց 17 երգ, 10 երգ առաջին կեսում, 7 երգ` երկրորդում.

Cross-Eyed Mary
Living In The Past
Some Day The Sun Won't Shine For You
Beggar's Farm
Serenade To A Cuckoo
Farm On The Freeway
Fire At Midnight
Heavy Horses
Mother Goose
Bouree

Ընդմիջում

Thick As A Brick
King Henry's Madrigal (Pastime In Good Company)
Dharma For One / Guitar Solo
Sweet Dream
My God
Aqualang
Locomotive Breath

Tar
25.05.2009, 11:29
Էս էլ մի քանի նկար համերգից.

Հարդ
19.09.2009, 13:38
Գործի բերումով, ինձ շատ պետք ա Ջեթրո Թալլ խորությամբ ուսումնասիրել, բայց ամեն անգամ չի ստացվում... բայց մի քանի երգ լսել ու հավանել եմ:

Ապե Ջան
29.07.2010, 20:29
Jethro Tull (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1226349) - դիսկոգրաֆիա

հիանալի կատարումներ