PDA

Դիտել ողջ տարբերակը : Աղի բլիթ



Undina
21.01.2008, 15:31
Ինչպես բոլորս գիտենք … Այսինքն երևի թե բոլորս գիտենք, որ երեկ ըստ մեր եկեղեցու Սուրբ Սարգիսի տոնն էր… ՈՒՌԱ.........:)
Ըստ ավանդույթի 20-21 գիշերը սիրահարները կամ նրանք, ովքեր սպասում են իրենց կեսին, ուտում են աղի բլիթ, որը պատրաստել է որբևայրի կին…Պիտի որ երազում տեսնեք ձեր կյանքի կեսին…:love
Կարծումեմ մեր ակումբցիներից շատերը աղի բլիթ կերել են…

Եկեք պատմենք թե ինչ ենք տեսել երազում…:think:love

Vahe
21.01.2008, 21:11
Էդ երեկ էր հա? Երեկ սաղ գիշեր չկարողացա քնեի, երեւի աղի բլիթ չէի կերել դրանից էր:

Grieg
21.01.2008, 21:17
ես ել եի մոռացել, բայց գիշերը շատ սոված տուն եկա ու աղի պանիր կերա շատ, դրանից հետո գիշերը քնել չեր ստացվում գնում եի ժամանակ առ ժամանակ ջուր խմելու ու վերջ մի կերպ քնեցի, էհ երեվումա ծանր դեպք եմ :( , կամ լրիվ կեսերս իմ մեջ են :hands

Sunny Stream
21.01.2008, 21:18
Իսկ ես պարապում էի... :D (լավ է` չեմ կերել, թե չէ, վախենամ, Աքիլլեսն ու Հեկտորը կռվեին ինձ ջուր տալու համար:D )
Բայց ավանդույթը սիրում եմ... Լավն է, մերն է, ժողովրդական է... Մեր տանը էդպես չի, բայց սիրում եմ, երբ պատմում են, որ` այ, տատիկս հատուկ ձևը գիտի թխելու, ամեն տարի մեծ իրադարձություն է մեզ համար, երբ տատիկս աղի բլիթ է թխում... Հետո` ճիշտ երազներ շատ են լինում... Երևի նրանց մոտ, ովքեր հավատում են... Թե չէ ես մինչև հիմա ոչ մի անգամ բլիթն ամբողջական չեմ կերել ու թեմային մոտ երազ էլ չեմ տեսել... Մի անգամ ամբողջ դասարանս էի տեսել (դե արի ու ընտրի...:D), բայց ոչ մեկն էլ ջուր չառաջարկեց, որովհետև չէի ծարավել...

Երկնային
21.01.2008, 21:20
ո՞նց եք կերել էդ թույնը, մի տարի փորձեցի, նենց ահավոր էր :D

չեմ կերել, դրա համար ոչ մի ասպետ էլ չեմ տեսել... :oy բայց ոնց որ թե ինչ-որ չորացած ձի էր էդ կողմերը վազվզում :D

Vahe
21.01.2008, 22:42
ո՞նց եք կերել էդ թույնը, մի տարի փորձեցի, նենց ահավոր էր :D

չեմ կերել, դրա համար ոչ մի ասպետ էլ չեմ տեսել... :oy բայց ոնց որ թե ինչ-որ չորացած ձի էր էդ կողմերը վազվզում :D

Ասպետը չգիտեմ, բայց ձին մուրազ է))

Սերխիո
21.01.2008, 23:30
մի հատ հարց տամ ,եթե դուք ինչ որ մեկին սիրում եք ու ուզում եք իրան տեսնել ,բայց ուրիշ ձեր ծանոթին եք տեսել ,դա չի ազդի ձեր տրամադրվածության վրա ?,ասենք ձեզ սկսեք ներշնչել ,որ իրա հետ չեք լինելու :

Annushka
22.01.2008, 00:55
Երեխեք, էս աղի բլիթին այսքան էլ ի հավատացեք,:) Ձեզ մի պարզ օրինակ բերեմ.. իմ ծանոթ աղջիկներից մեկը մի քանի տարի առաջ աղի բլիթի օրը Պարույր Սևակին էր տեսել... պատկերացնում եք ինչ մանթո իրավիճակ :D Հիմա այդ խեղճը հո չէր սպասելու Սևակին:) Մեկ ուրիշն էլ իր ծանոթներից շատերին էր տեսել:)
Այնպես որ պարզապես սիրուն հավատացեք ու եթե դեռ չեք հանդիպել ձեր կեսին, ապա փնտրեք, և կգտնեք. և հիշեք,որ նա,ում փնտրում եք, միգուցե և շատ մոտ է , ձեր կողքին... Սերը ժամ ու ժամանակ չի ճանաչում, և երբ գալիս է, հավատացեք, նրանից անհնար է փախչել… Ի միջիայլոց, այն հիմնականում այցելում է, երբ ամենաքիչն են նրան սպասում, դա ուղղակի ճակատագիր է, և երբ հանդիպում ես ՆՐԱՆ, դա զգում ես հոգով և սրտով:love
Այպես որ մի տարվեք ինքնադատաստանով և ինքնապատժմամբ:P

Undina
22.01.2008, 11:11
Ես անցած տարի ինձ հազիվ ստիպեցի, որ էդ անիմաստ երևույթը ուտեմ… :[ զզվելի էր…:[
Բայց դե կերա… ու երազ տեսա:D երազիս մեջ էս աշխարհում ով ասես ինչ ասես որ չբերեց…;) գազար, ձմերուկ, գինի,………:8 ու վերջում չգիտեմ թե ով մի վեդրո ջուր բերեց, լցրեց գլխիս, վերջում էլ վեդրոն տվեց գլխիս………:think ու ես զարթնեցի:think Էս ինչա նշանակում…:oy

Dina
23.01.2008, 16:33
Ես այս տարի որոշեցի որ էլ երբեք չեմ ուտելու այդ աղի բլիթը:angry
Ես այդպիսի ահավոր գիշեր դեռ չէի ապրել…
Չնայած որ ահռելի տանջանքներով ինձ ստիպեցի մինչև վերջ ուտել,(շատ աղի էր ստացվել), ամբողջ գիշեր չկարողացա քնել ծարավությունից, ու ստիպված 3։30 –ի կողմերը սկսեցի ջուր խմել…
Ու այդ ջուր խմելու պրոցեսը շարունակվեց ամբողջ գիշեր:D
Մի խոսքով ինչքան տանը ջուր կար խմեցի ու այդպես ել չքնեցի, ուր մնաց էլ երազ տեսնեյի :D

Adam
23.01.2008, 16:38
Ես մի 2 տարի առաջ կերա և երազիս գնացի ու ցայտաղբյուրից ջուր խմեցի :D:D

Mari
23.01.2008, 19:08
Դե լավ, ես էլ պատմեմ:
Մի 2 տարի առաջ, ասեցի լավ, ուտեմ, տեսնեմ: Ուրեմն այսպես. կերա, սրտխառնուք սկսվեց մոտս, բայց չզգացի էլ՝ ինչպես քնեցի: Հիմա տեսնում եմ իմ սենյակում իբր պառկած եմ ու ինձ ահավոր վատ եմ զգում:Մահճակալի կողքն էլ մի հատ անծանոթ է կանգնած՝ սև շորերով: Ասեցի՝ մի բաժակ ջուր կտա՞ք: Ասեց, վեր կաց, վերցրու: Ես էլ ասեցի վատ եմ զգում: Ինքն էլ ասեց՝ «ոչինչ դիմացի, մնաց մի.../չեմ հիշում մի օր, մի տարի, թե ինչ/»: Ու ջուրը տվեց: Ես էլ ջուրը խմեցի, Ինքն էլ՝ «Մա՛ր, արագացրու՛, խմի, ուշանում ենք, այսօր հանդիպման ենք»: Մեկ էլ ես ու ինքը ինքնաթիռում ենք, ու ուղեկցորդուհին ասեց՝ «Բարի գալուստ ԼՂՀ»: Դե չեմ ասի երազիս հաջորդ օրը ինչ եղավ...:P
Դե ես էլ քանի որ դեմքը այդքան էլ լավ չեմ հիշում, որոշեցի այս տարի էլ ուտեմ/անորոշությունը լավ բան չէ/: Կերա::) Հիմա էլ իրանք ընտանիքով եկել էին մեր տուն: Ինքը էլի սև շորերով էր: Գնացի պատշգամբ թարմ օդ շնչելու, մեկ էլ բարձր երաժշտություն միացավ՝ «4 կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված», մի խոսքով, <Գետաշեն> երգը: Մի պահ երազում թվաց, թե սբորնի պունկտում եմ /տանը լիքը մարդ կար/, ու ինձ Գետաշեն են տանում:
Էլի էդ սևավորվածը եկավ, ու ջուր տվեց: Դեմքը չտեսա/հաջորդ անգամ ակնոցներով եմ քնելու/: Ասելիքս ինչ է՝ պրիչյոմ զդես Գետաշեն...:think

Երկնային
24.01.2008, 01:07
էսօր իմացա, որ ընկերուհներիցս մեկը աղի բլիթ էր կերել, ու երազում իրան փիղ էր ջուր տվել :D
անցած տարի էլ խեղճ աղջկան հարևանի ամուսինն էր ջուր բերել :D

էնպես որ հավատալու բան չկա :D :P

Peace
03.02.2012, 20:25
Այսօր հեռուտատեսությամբ ասացին, որ աղի բլիթի փոխարեն կարող եք նաև թթվի ջուր խմել:

Նաիրուհի
03.02.2012, 20:37
Հեռուստատեսությամբ շատ բան են ասում :angry
Ամեն տարի էլ ուտում եմ, որովհետև դուր է գալիս էդ սպասումը։ Մի երկու տարի անգամ մեծ աչաչողության եմ վերածել էդ երեկոն. ընկերուհիներով, հարազատներով հավաքվել ենք մեր տանը, նշել, ուրախացել, աղի բլիթ կերել, պառկել... ու ամբողջ գիշեր չենք քնել։ :lol

Ասածս էն է, որ սիրուն ավանդույթ է ուղղակի, ի՞նչ մի խորացել եք՝ համով է, համով չի, զզվելի է, զզվելի չի, տեսա երազ, չտեսա... Կարևորը՝ սրտիկ-մրտիկներից զերծ տոն է :love

Ժունդիայի
03.02.2012, 21:04
Ով ինձ երազում տենա, թագավորությանս կեսն իրան կտամ: Դե ձեզ տեսնեմ, ձեզ տեսնեմ, շտապե´ք աղի բլիթ ուտել:

Հայուհի
03.02.2012, 22:26
Ով ինձ երազում տենա, թագավորությանս կեսն իրան կտամ: Դե ձեզ տեսնեմ, ձեզ տեսնեմ, շտապե´ք աղի բլիթ ուտել:

Զամանչիվո :hands

Ո՛չ կերել եմ, ո՛չ էլ կուտեմ :))

Valentina
03.02.2012, 22:31
իմ համար տենց էլ աղի բլիթ թխող չեղավ :( :D
էսօր հեռուսատեսությամբ հաղորդում էր, հաղորդավարն ասեց որ մի տարի կերել ա գիշերը իրա շանն ա տեսել երազում :
Հա ինչ էի ասում, դեռ աղի բլիթ կերած չկամ, բայց հաճույքով լսում եմ դրա հետ կապված զվարճալի պատմությունները :))

Agni
03.02.2012, 22:58
Սաղ հեչ տատիսա խառնվել իրար:D
Հոգնած անջատված եկել եմ տուն, տասիս կայծկլտացող աչքերով ասումա. «Հըն, առե՞լ ես աղի բլիթ»... Ես էլ զարմացած նայում եմ , շատ ուշ տեղ հասավ, որ էսօր էտ օրնա:
Հիմա տխուր-տխուր նստածա, իմանայի սենց կտխրի հանուն իրա կուտեի :)):