PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել եթե մարդ իրեն պատկերացնում է ավելին, քան ինքը կա



Delicada
26.09.2006, 14:18
Հիմա կբացատրեմ նւյնիսկ կարողա կան մարդիկ որ ինձ կհասկանան ինչ անել եթե հիմնարկում , աշխատավայրում մի մարդ իրեն դնում է իր պատկերացրած մարդու տեղը
Զգում է որ ինքը շեֆ է մեեեեեեեեեեեծ , բայց իրականում մի հատ փուչ անձ է:
Ո՞նց վարվել տենց մարդկանց հետ… Ցույց տալ իրենց տեղը թե համեստորեն լռել?
Ի"նչ կասեք հ

քաղաքացի
26.09.2006, 14:21
Փորձիր, անտեսել: Ուշադրություն մի դարձրու, թե չե ավելի «մեծացնի» իրեն:

Riddle
26.09.2006, 14:43
Հիմա կբացատրեմ նւյնիսկ կարողա կան մարդիկ որ ինձ կհասկանան ինչ անել եթե հիմնարկում , աշխատավայրում մի մարդ իրեն դնում է իր պատկերացրած մարդու տեղը
Զգում է որ ինքը շեֆ է մեեեեեեեեեեեծ , բայց իրականում մի հատ փուչ անձ է:
Ո՞նց վարվել տենց մարդկանց հետ… Ցույց տալ իրենց տեղը թե համեստորեն լռել?
Ի"նչ կասեք հ
Քանի որ պատկերացնում եմ արդեն, թե այդ «տեղը ցույց տալու» ցանկությունն ինչքան մեծ է, ապա խորհուրդ կտայի չզրկել քեզ այդ հաճույքից: Ցույց տուր տեղը, հետո արդեն պարտքը կատարած մարդու հանգստությամբ կարող ես լռել՝ բայց ոչ թե համեստորեն, այլ արհամարհանքով:

Delicada
26.09.2006, 15:01
Քանի որ պատկերացնում եմ արդեն, թե այդ «տեղը ցույց տալու» ցանկությունն ինչքան մեծ է, ապա խորհուրդ կտայի չզրկել քեզ այդ հաճույքից: Ցույց տուր տեղը, հետո արդեն պարտքը կատարած մարդու հանգստությամբ կարող ես լռել՝ բայց ոչ թե համեստորեն, այլ արհամարհանքով:
Շաաաաաաաաաատ մեծ է
Դե էլի լռես բայց ինչքան մարդիկ գժի տեղ են դնում զգում ես:
Հետո էլ որ խոսում ես զարմանում են ասում են յաաա դու խոսալ էլ գիտես
:angry էնքան կատաղած եմ:
Կարայիք պատկերացնել որ մի հատ հասարակ աշխատող կարա մյուսին ասի ինչու ես ընդմիջման գնում… Դու էլ ես հաց ուտում ինչի՞…
Եսիմ բայց կարծում եմ արդեն իմ փորձից ելնելով որ լռել պետք չի
եթե մարդ հիմարա պետք ասել գիտես ինչ դու հիմար ես:

Taurus
26.09.2006, 21:34
Իսկ դու իրա հետ մի շբվիր, ավելի ճիշտ արհամարիր ու մի խոսա հետը , քեզ հարցա տալիս ? դու էլ ընենց ցույց տուր յանիմ ինքը չկա , քու խոսքերից ինքը փուչ մարդա, այդ դեպքում ինքը երեք օր չի դիմանա ու ինքը կբացի այդ մասին թեման, բայց դու դա ել արհամարաիր, ու ինքը կզգա իրա անպետքությունը քո համար , ուրեմն ինքը արդեն շեֆ չի , բա:think

Մասսագետ
26.09.2006, 23:01
Խոսքը արծաթ ա, լռությունը՝ ոսկի: Տես էս էրկուսից, որն ես ավելի շատ սիրում, էն էլ արա:

Anul
26.09.2006, 23:47
կամ էլ ասենք ՄՈՒԿԸ ԳՆԱՑ, ԾԱԿԸ ԳՏԱՎ-ով պորձիր:D

John
27.09.2006, 22:17
Երևի նման դեպքերում լավ շշպռել է պետք, որ լեզուները էլ չբացվի: Մենակ մեր դասարանի աղջիկներից երեքի հետ այդպես եմ վարվել ու չեք պատկերացնի, թե հիմա ոնց են հաճոյանում՝ դրանով իմ աչքում ավելի ստորանալով… Ես իմ ուզածին հասնում եմ էդ եղանակով, թե ինչքանով է ճիշտ՝ ժամանակը ցույց կտա…

Բարեկամ
28.09.2006, 06:44
Մարդ միշտ ասածի համար ա փոշմանում՝ էդ մեկ: Լեզվիցդ դուրս եկած խոսքը քո տերն ա, պահածը՝ քո ստրուկը՝ էդ երկու: Մեկն էլ՝ քնած չգիտեմ ինչի բունը չեն բզբզում:

Րոպեի հաճույքի համար չարժի օրերդ թունավորել::[

StrangeLittleGirl
28.09.2006, 07:22
Համեստորեն լռել: Դրանից լավ բան չկա ;)

Cassiopeia
28.09.2006, 09:36
Անձամբ ես չեմ կարծում, թե լռությամբ կարելի է այս պարագայում արդյունքի հասնել: Ախր նման դեպքում այդ մեծամիտին կթվա, թե ինքը հաղթել է, չէ՞ որ ասում են. լռությունը համաձայնության նշան է:
Կարծում եմ անհրաժեշտ է լավ մտածել ինչ-որ բան ասելուց առաջ, բայց անպայման ասել ու չլռել: Իսկ հետո թող դրան փոխարինի արհամարհական լռությունը, որ սպանիչ է…

Delicada
28.09.2006, 09:48
Անձամբ ես չեմ կարծում, թե լռությամբ կարելի է այս պարագայում արդյունքի հասնել: Ախր նման դեպքում այդ մեծամիտին կթվա, թե ինքը հաղթել է, չէ՞ որ ասում են. լռությունը համաձայնության նշան է:
Կարծում եմ անհրաժեշտ է լավ մտածել ինչ-որ բան ասելուց առաջ, բայց անպայման ասել ու չլռել: Իսկ հետո թող դրան փոխարինի արհամարհական լռությունը, որ սպանիչ է…
Երևի թե քեզ հետ համաձայն եմ լիովին:
Ախր որ լռում ես այդ մարդը կարծում է թթ դու բան փես հասկանում: Այլ ոչ թե չես ուզում իջնել իր մակարդակին:

Annushka
28.09.2006, 10:03
Երևի թե քեզ հետ համաձայն եմ լիովին:
Ախր որ լռում ես այդ մարդը կարծում է, թե դու բան չես հասկանում: Այլ ոչ թե չես ուզում իջնել իր մակարդակին:
Իրոք, թույլ մի տուր, որ կարծեն, թե դու իրենց խոսքերը կուլ ես տալիս, մեղմ ասած, ինչ կուզեն, կասեն, կանեն գլխիդ :angry … Բայց եթե լռես, կմտածի, որ էդ ա, կարա քեզ կառավարի, վաղը մյուս օր ավելի առաջ կգնա. Դրանց նմանները արհամարհանքից չեն հասկանում…:D Ինքը էդքան գաղափար չունի:fool Ուղղակի իրենց ասածին մի սուր խոսքով պատասխանի,:good կամ եթե թույլ տեղ ունեն, կպի դրանց, մի քիչ հեգնի.. արհամարհական տոնով խոսի, բայց մի լռի:) Ես չէի լռի, հաստատ, որովհետև մինչև մտքիս ու սրտիս կուտակվածը ինձ վիրավորողին չասեմ, չեմ հանգստանա.:goblin Հա պետք ա հիշեմ, ջղայնանամ, ներվերս փչացնեմ, իսկ երբ ասում ես, հանգստանում ես… Դու առաջին հերթին մտածի, որ դրանով նրանք ուզում են քո նկատմամբ առավել երևան իրենց հիվանդ երևակայությամբ, :blin ուրեմն հարկավոր ա դրանց հախից գալ:angry Ու թող ամեն ճիճու իմանա իր տեղը… :ok Իսկ երբ ասում են,թե յա, դու խոսել էլ գիտես, դու էլ ասա, թե … "Կարողա՞ ուզում ես իմանաս, թե էլ ինչեր գիտեմ, ընկեր ջան,;) :P Պետք ա՞, սովորացնե՜մ:D "

Delicada
28.09.2006, 13:21
Ու թող ամեն ճիճու իմանա իր տեղը… :ok Իսկ երբ ասում են,թե յա, դու խոսել էլ գիտես, դու էլ ասա, թե … "Կարողա՞ ուզում ես իմանաս, թե էլ ինչեր գիտեմ, ընկեր ջան,;) :P Պետք ա՞, սովորացնե՜մ:D "

Լավ միտք ասեցիր : Կարելի է օգտագործել մյուս անգամ:hands

StrangeLittleGirl
28.09.2006, 17:22
Անձամբ ես չեմ կարծում, թե լռությամբ կարելի է այս պարագայում արդյունքի հասնել: Ախր նման դեպքում այդ մեծամիտին կթվա, թե ինքը հաղթել է, չէ՞ որ ասում են. լռությունը համաձայնության նշան է:
Թող թվա, քեզ ի՞նչ: Դու քո կյանքով շարունակիր ապրել:

Մասսագետ
28.09.2006, 23:08
Ես իմ կյանքում շատ բաներ եմ ասել, որ ավելի լավ կանեի չասեի ու շատ բաներ չեմ ասել, որ ավելի լավ կանեի ասեի: Բայց ասածներիս համար նաև ամաչում եմ, իսկ չասածներիս համար փոշմանում:
«Խոսացողը պիտի ձի ունենա, որ ասելուց հետո նստի ձին ու գնա»:
Արա էս ի՞նչ մի փիլիսոփոյություններ գրեցի:
Մի խոսքով, կարաս էդ մարդուն ցույց տաս, որ ինքը էն չի ինչ կարծում ա առանց կարծիքդ իրա մասին արտահայտելու, կարծիքդ արտահայտելու դեպքում ինքը չի փոխվելու (երևի);

Բարեկամ
29.09.2006, 10:55
«Խոսացողը պիտի ձի ունենա, որ ասելուց հետո նստի ձին ու գնա»:
;

:aha դուս գա գործից…

liiliana
20.02.2007, 13:56
Ըստ ինձ երբեք չի կարելի լռել, ես էլ աշխատում եմ այնտեղ, որտեղ մեծ կոլոկտիվ է , և իհարկե այդպիսինները շատ են հանդիպում, դու պետք է ավեի ինքնավստահ լինես և ցույց տաս, որ դու ավելին արժես, իսկ նա դատարկություն է…Գիտեմ երբեմն շատ անհարմար պահեր են լինում,.երբ չես կարողանում նրան արժանի պատասխան տալ, բայց երբեք ցույց չտաս, որ նա կարող է կառավարել քեզ ...
Եթե տեսնում ես, որ արդեն չափը անցնում է ապա ասա, որ երբեք չես իջնի նրա մակարդակին և արհամարելով շարունակիր քո գործը … :)

Մանե
21.04.2009, 21:16
Ասե՞մ ինչ եմ անում:PՑավոք կամ բարեբախտաբար կուրսում մի տենց ինքնագոհ երևույթ ունենք,որ իբր ինքն ա,որ կա:ես էլ ամբողջ օրը կարելի ա ասել տարբեր առարկաներից անկապ հարցերով ծաղրում եմ:D:oy«Խեղճն» էլ չի ջոկում ու հարցերիս մեջ խորանում ա:D:DԷն օրը ես ու կուրսեցիս «անտեսանելի 1»-ի թեորեմ ենք հորինել,մի հատ անկաաաապ ինտեգրալ գրել ու տվել իրա ձեռքը,խողճը 3 ժամ գլուխ ջարդեց,բայց վերջում պատիվը թույլ չտվեց խոստովանի,որ չի լուծել:D:D:D/իրականում անկապ,անլուծելի խնդիր էր:D/Հետը տարավ տուն,որ լուծի:D
Մի խոսքով ես ծաղրում եմ,ով ոնց ուզում ա,հասկանա:P

Lion
21.04.2009, 21:24
Ի՞նչ անել եթե մարդ իրեն պատկերացնում է ավելին, քան ինքը կա

Սովորական ու սովորույթ դարձած... չափազանցություն է:B Կյանքը այդ մարդուն կդնի հենց այն տեղը, որին նա վերջիվերջո արժանի է:)

Gayl
21.04.2009, 23:12
Խոսքը արծաթ ա, լռությունը՝ ոսկի: Տես էս էրկուսից, որն ես ավելի շատ սիրում, էն էլ արա:
Արծաթն էլ ընենց վատ ազնիվ մետաղ չի,այս պարագայում Արծաթը ոսկու գին ունի:

Արևհատիկ
09.05.2009, 02:03
Ես արդեն պատկերացնում եմ քո վիճակը:Իմ շրջապատում էլ տենց մարդիկ կան ու ես իրանց փորձում եմ ակնարկներով զգուշացնել, որ տենց չի ոնց որ իրանք են մտածում

Dorian
10.05.2009, 14:07
Թող թվա, քեզ ի՞նչ: Դու քո կյանքով շարունակիր ապրել:

Էս խոսքերն արժի ոսկե տառերով գրել մագաղաթի վրա ու կախել բոլոր նրանց ննջասենյակներում, ովքեր քիչ ա իրանց են ալարում մի հատ հայլիի մեջ նայելն, մի հատ էլ դիմացին են քննադատում, կամ չգիտես ինչի իրենց կյանքի նպատակը դարձնում դիմացինին փոխել, կամ վրան ազդել:
Այ մարդ, մի քիչ էլ դուք էգոիստ եղեք՝ փորձեք ձեզ փոխել, ձեզ ավելի լավը դարձնել, ոչ թե ուրիշի սխալներն ուղղել ու նրան «կատարելագործել»: :P Դուրներդ չի գալիս ինչ-որ մեկի պահվածքը՝ դուք տենց մի պահեք ձեզ: Թող ինքը պահի ու վատամարդ լինի: :angry

Jarre
19.05.2009, 20:57
Ի՞նչ անել եթե մարդ իրեն պատկերացնում է ավելին, քան ինքը կա

Եթե չի ուզում այդ երազանքների ամպերից ներքև իջնել ու ազնվություն ունենա ինքն իրեն տեսնելու այնպիսին, ինչպիսին իրականում կա, ապա պարզապես պետք է խղճալ

ministr
20.05.2009, 00:38
Եթե էդ մարդը քեզ չի խանգարում ոնց ուզումա թող ապրի .. ինչա եղել?

"Green eyes"
28.01.2011, 13:19
Օրինակ ես մտածում եմ ,որ երբեմն պետք է լռել,այդ ժամանակ արհամարհել, չէ որ արհամարհանքը ամենամեծ զենքն ա, բայց սպասել ճիշտ ժամանակին,իսկ երբ պահը գա ասել :
Ուղղակի պետք է սպասել ,որ հարմար պահ ստեղծվի ,այսինքն ճիշտ ժամանակ լինի ,երբ մենակ լինեք,կողմնակի մարդ չլինի,այդ ժամանակ ասել այն ինչ մտածում ես,ճշտից լավ բան չկա,թեկուզ որ ցավալի լինի և նեղանա:Ավելի լավա երեսին ասել, քանց թե մեջքի հետևից խոսալ:

VisTolog
28.01.2011, 13:41
Վերջերս նույն խնդիրը ես ունեի մեկի հետ կապված, ու էդ մեկը ահավոր ձևի աչքիցս ընկավ: Միայն տենց ժամանակ ես կարողանում մարդու իրական դեմքը տեսնել երբ ասում ես, որ ինքը նա չի, ում տեղն իրան դրելա::)



ՀԳ Աչքիս բոյին էր խաբնվել::think