PDA

Դիտել ողջ տարբերակը : Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ



StrangeLittleGirl
20.01.2008, 16:17
- Դու Ակումբում գրանցված ես վաղուցվանից, կարելի է ասել՝ առաջին օրերից, բայց ակտիվորեն գրառումներ սկսեցիր անել ավելի քան մեկ տարի անց: Ինչու՞:
- Ես Vision ֆորումի անդամ էի: Այնտեղ մի օր տեսա Ակումբի մասին հայտարարությունը, առանց երկար մտածելու գրանցվեցի: Դրանից անմիջապես հետո ֆորումներում մասնակցելու բոլոր տիպի ցանկություններս հօդս ցնդեցին, Vision-ում պասիվացա, Ակումբում այդպես էլ չակտիվացա: Մի օր՝ շատ ժամանակ անց, Մալազիայում էի ու ինձ մի տեսակ մենակ էի զգում… Հայերեն շփվելու կարիք ունեի: Հիշեցի Ակումբի մասին, սկսեցի գրել:
- Բայց դու ժամանակ առ ժամանակ հայտնվում էիր Ակումբում, կոչ անում, որ բոլորը «Հայ սուպերսթարում» Աննա Ավետյանի օգտին քվեարկեն: Դու նրա հետ ինչ-որ կա՞պ ունես, թե՞ պարզապես դուրդ եկել էր:
- Դա հենց գրանցմանս ժամանակներն էին ոնց որ: Բոլոր տեղերում էլ էդ կոչն անում էի, շատ էի սիրում նրան… Ուրիշ ոչ մի կապ չունեմ:
- Իսկ Մալազիայում ի՞նչ գործ ունեիր:
- Ընկերս, որը հիմա ամուսինս է, գործուղման էր էնտեղ, ես էլ գնացել էի մոտը, ու քանի որ երկու ամսից ավելի էնտեղ էի բնակվում, ժամանակն իզուր չկորցնելու համար նաև պրակտիկա էի անցնում մի միջազգային դպրոցում՝ որպես կրթական կոնսուլտանտ:
- Կպատմե՞ս մի քիչ ամուսնուդ մասին: Ինչպե՞ս եք ծանոթացել:
- Ուղիղ մի տարի առաջ էր: Մի քանի ամիս էր, ինչ եկել էի Գերմանիա, ու էնպես էր ստացվել, որ պիտի էստեղի իմ հին բնակարանը հանձնեի: Նորը գտնելու անհրաժեշտություն էր առաջացել: Ինտերնետում հայտարարություններ կարդացի, որոնցից մեկն էլ ամուսնուս էր պատկանում: Հանձնում էր իր բնակարանը, քանի որ մի քանի ամսով պետք է գործուղման գնար Մալազիա: Գնացի բնակարանը տեսնելու: Բնակարանը չվերցրի… բայց սկսեցինք հանդիպել: Հետո էլ իրար հետ գնացինք Մալազիա, հետ եկանք ու սկսեցինք ապրել այդ նույն բնակարանում, որտեղ էլ ապրում եմ մինչև օրս:
- Բոլորս գիտենք, որ Գերմանիայում ես: Ի՞նչ ես անում այնտեղ:
- Սովորում եմ Մյունխենի պետական համալսարանում: Չորս ամսից ավարտում եմ:
- Ինչու՞ հենց Գերմանիա:
- Գերմանիան ինձ համար ինքնանպատակ չէր: Ուզում էի գնալ Հայաստանից ու նաև ուզում էի արտասահմանում կրթություն ստանալ իմ ուզած մասնագիտությամբ, որը նաև մեծ ծախսերի հետ կապված չէր, Գերմանիայում էր: Դիմեցի, ընդունվեցի (դե Գերմանիայում ուսումն անվճար էր մինչև վերջերս):
- Ինչու՞ էիր ուզում Հայաստանից գնալ: Միայն կրթություն ստանալու՞, թե՞ ուրիշ պատճառներ էլ կային:
- Արդեն էնքան եմ խոսել դրա մասին, որ քիչ է մնում՝ հոդված գրեմ: Լավ չէր ինձ Հայաստանում ոչ մի իմաստով… Ավելի ճիշտ, բոլոր իմաստներով վատ էր: Հայաստանն իմ երկիրը չէ, իմ տունը չէ… Ինչքան էլ տխուր է դա խոստովանելը, բայց դա այդպես է: Երբ ամեն վայրկյան զգում ես, որ դու այդ հասարակության անդամ չես, որ դու ապրում ես ոչ քո կյանքով, երբ ինքնակայացման ու ինքնաիրացման դաշտ չկա… և ուղեղդ երկու կես է լինում, երբ սիրտդ կամաց-կամաց հալվում է ցավից, չարժե մնալ այդ երկրում:
- Գերմանիան քո տու՞նն է:
- Քիչ-քիչ դառնում է:
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ դու երբևէ չես վերադառնա Հայաստան ապրելու:
- Ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք, դրա համար չեմ ասում… Բայց եթե կա մի բան, որը ամենամոտն է երբեքին, ապա դա իմ՝ Հայաստան վերադառնալն է:
- Հյուր չե՞ս գա:
- Հյուր կգամ, արդեն եկել եմ մի անգամ՝ հոկտեմբերին:
- Իսկ երբ գնացիր Գերմանիա, միանգամից քեզ էդպես լա՞վ զգացիր, թե՞ ինչ-որ դժվարությունների հանդիպեցիր:
- Դժվարությունների չեմ հանդիպել, մշակութային շոկ չեմ ունեցել: Առաջին օրվանից ամեն ինչ շատ լավ է անցել: Էստեղ եթե մի քիչ խելք ունես, հետևում ես օրենքներին ու կարգին, դժվար որևէ խնդիր ունենաս ցանկացած ասպարեզում: Ես մշակութային շոկ Հնդկաստանում եմ ունեցել վերջերս: Ա՛յ, էնտեղ ահագին դժվար էր:
- Հնդկաստանում ի՞նչ էիր անում:
- Այցելության էի գնացել ամուսնուս հարազատներին:
- Ամուսինդ հնդի՞կ է:
- Հա՛: Ուրիշ ազգ և ուրիշ կրոն… Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն:
- Դա ի՞նչ մշակութային շոկ էր: Ի՞նչն էր քեզ էդպես ցնցել:
- Եթե ուղղակի գնայի այցելելու այդ երկիրը, երևի էդքան մեծ շոկ չէր լինի: Իսկ երբ հասկանում ես, որ դու հիմա ինչ-որ իմաստով դրա մի մասնիկն ես կամ այն պիտի դառնա քո մի մասնիկը, մի քիչ դժվար է ներգրավվել դրա մեջ… ավանդույթները, սովորույթները, նորմերը, արժեքները… Ու պիտի էդ ամեն ինչը սովորեմ, որովհետև ապրում եմ այդ մշակույթը կրող մարդու հետ ու մի օր երեխաներս են լինելու դրա կրողը:
- Երգչուհի Ալանիս Մորիսեթը Հնդկաստանից վերադառնալուց հետո այնքան էր ոգեշնչվել, որ մի ամբողջ ալբոմ գրեց: Իսկ դու՞: Քո ստեղծագործական մտքի վրա ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ այդ ճամփորդությունը:
- Վերջին հեքիաթս, որը տեղադրված է Ակումբում, ծնվել է Հնդկաստանից հետ գալու ճանապարհին: Մի քիչ սիրային երանգներ ունի. հաստատ Հնդկաստանի և ամուսնուս ազդեցությունն է կրում: Համ էլ շատ ցնդած բաներ է պարունակում: Դա էլ իմ մշակութային շոկից առաջացած կիսախփնված վիճակի ազդեցությունն է: Իմ ստեղծագործական վերելքն էլ ցնդած հեքիաթներն են… դե ես ու՜ր, Ալանիս Մորիսեթն ու՜ր:
- Քո ցնդած հեքիաթների հերոսներին որտեղի՞ց ես ճարում: Նախատիպեր ունե՞ն, թե՞ երևակայությանդ ծնունդն են:
- Ես ինքս ցնդած եմ ոտքից գլուխ: Դրանից ավելի էլ ի՞նչ նախատիպ է պետք: Գլխումս չգիտեմ որտեղից առաջացող բոլոր խելառությունները հանձնում եմ թղթին:

Ծով
20.01.2008, 16:34
Լավն էր։ Ահագին բան իմացա Ivy-ի մասին։ Հարցազրույցներում Բյուրի օբյեկտիվությունն եմ սիրում։ Հարցերի ձևակերպումը։ Մասնավորապես հենց հարցականների տեղն ու դերը։
Երջանիկ եղիր, Ivy ջան:)


և ուղեղդ երկու կես է լինում, երբ սիրտդ կամաց-կամաց հալվում է ցավից, չարժե մնալ այդ երկրում:
Մեջբերված մտքից օրեցօր վախենում եմ:(, չնայած չափանիշները կարծում եմ՝ տարբեր են։
Ակումբն էլ երկրի պես մի բան ա դարձել։ Հայկական կտոր;)..ուրախ եմ, որ դու կաս, ստեղծագործում ես ու քո ներկայությամբ հաճույք ես պատճառում մեզ:love

քաղաքացի
20.01.2008, 16:36
Հարցազրույցը դուրս չեկավ :(

Հարցերի պատասխանները երբն լավն էին, երբեմն էլ՝ շատ հուզիչ: :8
Ivy-ին էլ ճանաչեցինք :)

ivy
20.01.2008, 16:51
Ես էլ իմ կարծիքն ասեմ: :)
Մի քիչ փաստագրական է ստացվել հարցազրույցը, բայց երևի հենց այդպիսին էլ պիտի լիներ, երբ առանձնապես ոչ մի բան չգիտես մարդու մասին և ուզում ես պարզել, թե ով է:

Ընդհանուր առմամբ, ինձ շատ հետաքրքիր էր. շնորհակալ եմ, Բյուր, իմ վիրտուալ և իրական կյանքի առաջին հարցազրույցի համար: :)

Selene
20.01.2008, 17:10
Բյուր, Ivy, շնորհակալություն երկուսիդ էլ:)
Շատ լավ էր, հետաքրքիր, Ivy-ին ավելի ճանաչեցի:), բայց կարդալիս, երբ հասա վերջին, թվաց, թե կիսատ է տեղադրված հարցազրույցը:think կամ էլ, գուցե ես էի շատ ուզում շարունակություն կարդալ:8:oy

Chuk
20.01.2008, 17:48
Առաջին հարցը, որ առաջացավ մեջս հետևյալն է. «Տեսնես ivy-ին vision-ում ճանաչե՞լ եմ» :oy

Կիսատության զգացում ունեմ հարցազրույցից, կարծես շատ սպասված հարցեր ու դրանց պատասխանների չեմ հանդիպել, բայց միաժամանակ ինձ հարցազրույցը ստիպել է ավելի ամբողջական կարծիք կազմել ivy-ի մասին, ավելի հարգել ու սիրել նրան, բայց որոշ դեպքերում ցավել: Ցավել, որ մեր երկրում շատ անհատներ չեն կարողանում ինքնարտահայտվել ու իրենց գտնում են այլ տեղերում, ցավել ոչ թե այդ անհատների համար, այլ մեր՝ մեր երկրի համար:

Շնորհակալություն Բյուր և Ivy :)

Արշակ
20.01.2008, 19:48
Հետաքրքիր էր։ Ապրե՛ք։:)
Բայց քիչ էր. էլի եմ ուզում։:P

Ivy, Հնդկաստանում մշակութային շոկիդ մասին մի օր (կամ եթե հարմար է՝ հենց այս թեմայում) ավելի մանրամասն կպատե՞ս։ Հետաքրքիր է և՛ քեզ ավելի լավ ճանաչելու առումով, և՛ որպես ընդհանրապես եվրոպացու կողմից արևելքի ընկալման հավանաբար տիպիկ օրինակ։

Cassiopeia
20.01.2008, 19:58
Ակումբի այն եզակի հարցազրույցներից, որ ինձ բավական նորություն ու ինֆորմացիա տվեց Ivy անդամի մասին …

FactorX
20.01.2008, 20:24
Ծիշտն ասած Ivy-ի համար մի քիչ ցավում եմ :) որովհետև համոզված չեմ, որ նրան հաջողվեց գտնել ինքն իրեն, հուսով եմ ես սխալվում եմ և մաղթում եմ նրան ամենալավ բաները :)
P.S. Ես չէի ուզենա գնալ Հայաստանից

ivy
20.01.2008, 20:41
Ծիշտն ասած Ivy-ի համար մի քիչ ցավում եմ :) որովհետև համոզված չեմ, որ նրան հաջողվեց գտնել ինքն իրեն, հուսով եմ ես սխալվում եմ և մաղթում եմ նրան ամենալավ բաները :)
P.S. Ես չէի ուզենա գնալ Հայաստանից

Ինձ համար ցավել ամենևին պետք չի, այ ուրախանալ կարող ես: :)
Այնպես ես ասում, «այդպես էլ չգտավ ինքն իրեն», կարծես կյանքս ավարտվել է արդեն: ;)Ես ընթացքում եմ և շատ ճիշտ ուղու վրա:
Ոչ մեկին երբեք կոչ չեմ արել հեռանալ Հայաստանից, քավ լիցեք, ասելիքս այն է, որ ամեն մարդ պիտի ապրի այնտեղ, որտեղ իրեն զգում է «տանը»:

Մեկ էլ մի բան ասեմ հարցազրույցի հետ կապված: Այնտեղ, որտեղ գրված է «Ուրիշ ազգ և ուրիշ կրոն… Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն», խնդրում եմ այս արտահայտությաունն ընդունել հումորով և մի փոքր հեգնանաքով, և բզկտելը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր դեմ են նման ամուսնություններին, ոչ թե ուրիշ կրոնին ու մշակույթին: ;)

StrangeLittleGirl
20.01.2008, 20:47
Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն», խնդրում եմ այս արտահայտությաունն ընդունել հումորով և մի փոքր հեգնանաքով, և բզկտելը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր դեմ են նման ամուսնություններին, ոչ թե ուրիշ կրոնին ու մշակույթին:
Վերջը ասեցիր էլի: Ճիշտն ասած, ես արդեն պատրաստվում էի ադմիններից կամ մոդերներից մեկին խնդրել, որ ջնջածս բառը վերականգնեն:

ivy
20.01.2008, 20:51
Վերջը ասեցիր էլի: Ճիշտն ասած, ես արդեն պատրաստվում էի ադմիններից կամ մոդերներից մեկին խնդրել, որ ջնջածս բառը վերականգնեն:

Բա ո՞նց չասեի. էստեղ մարդիկ արդեն խղճում են ինձ: :))

StrangeLittleGirl
20.01.2008, 20:54
Բա ո՞նց չասեի. էստեղ մարդիկ արդեն խղճում են ինձ:
Ի՞նչ ես կարծում, եթե էդ բառը լիներ, էլի կխղճայի՞ն:

FactorX
20.01.2008, 21:53
Ivi Ինձ թվումա դու ինձ մի քիչ ճիշտ չհասկացար, :) դե լավ ինչևէ… ուրախ եմ որ ճիշտ ուղու վրա ես ;) :P :hands

Artgeo
20.01.2008, 23:58
Ընդհանուր առմամբ, ինձ շատ հետաքրքիր էր
Ահագին նոր բան իմացա՞ր քո մասին :D

Լավն էր :)

dvgray
21.01.2008, 00:10
Շատ լավ զրույց էր: Ապրեք երկուստ էլ:

Ինձ համար ցավել ամենևին պետք չի, այ ուրախանալ կարող ես: :)

Ես ուրախանում եմ քո համար :):

Malu
21.01.2008, 01:05
Որքան շատ ինֆորմացիա ստացա, այնքան հարցերս շատացան քո չափազանց հետաքրքիր անձի նկատմամբ: Թեև ինչ-որ մի բան էլ երևի պետք է մութ մնա, որ շարունակես հետաքրքիր մնալ :)

ivy
21.01.2008, 02:18
Ivy, Հնդկաստանում մշակութային շոկիդ մասին մի օր (կամ եթե հարմար է՝ հենց այս թեմայում) ավելի մանրամասն կպատե՞ս։ Հետաքրքիր է և՛ քեզ ավելի լավ ճանաչելու առումով, և՛ որպես ընդհանրապես եվրոպացու կողմից արևելքի ընկալման հավանաբար տիպիկ օրինակ։

Պատասխանում եմ Հնդկաստանի ու մշակութային շոկի վերաբերյալ հարցիդ:
Նախ, համոզված եմ, որ եթե Հայաստանից գնայի Հնդկաստան էտքան ուժեղ չէր լինի ցնցումը, ինչքան հիմա եղավ, քանի որ արդեն սովորել եմ Գերմանիայի բարքերին, ու կոնտրաստը աննկարագելի մեծ էր:

Հնդկաստանը տիպիկ կոլեկտիվիստ երկիր է՝ հակառակ եվրոպական ինդվիդուալիզմին: Խմբային արժեքները՝ լինի դա ընտանիքինը, թե ողջ հասարակությանը, ամեն ինչից վեր են դասվում: Ընտանեկան օրենքները, պատիվը, ավանդույթները հասնում են սրբության: Գրեթե իսպառ բացակայում է անձի «պրիվատության» գաղափարը: Անգամ եթե ուզում ես մի պահ մնալ մենակ, հեռու բոլորից, դա գրեթե անհնար է. դրանից անպայման որևէ մեկը իրեն վիրավորված կզգա, քանի որ եթե գիշեր չի, ապա ենթադրաբար դու պիտի մարդկանց մեջ լինես ու շփվես: Ընտանիքն ամենամեծ արժեքն է, ամուսնալուծությունները հազվադեպ ու արտառոց դեպքեր են: Չկա հարազատներից վիրավորվել, բարեկամների հետ կռվել, իրար տուն չգնալ և նման բաներ. եթե անգամ հազար բարեկամ ունես, բոլորը քո ամենամտերիմ մարդիկ են մինչև կյանքիդ վերջը, որոնց հետ պիտի անընդհատ ժամանակ անցկացնես:

Հնդիկները շատախոս են, ակտիվ, աղմկոտ, տաքարյուն: Մի խոսքով՝ ինչ-որ իմաստով նման են հայերին, բայց ամեն ինչ պատկերացրեք ավելի թանձր գույներով: Քանի որ ես Հայաստանում էի անընդհատ շոկի մեջ, պարզ է, թե ինչ էր ինձ հետ կատարվում Հնդկաստանում:
Կարգ ու կանոն ոչ մի տեղ չի պահպանվում, ամեն ինչ կարելի է անել փողով ու ծանոթով: Օտարերկրացին դիտվում է՝ որպես «ֆռռացնելու» ու ավել փող աշխատելու լավ հնարավորություն:
Փողոցները նման են գունագեղ, վառվռուն ու աղմկոտ քաոսի, որում մարդիկ խառնված են կենդանիների հետ... ու շատ են, շատ, անտանելի շատ: Մեկը ուղտով է շարժվում, մեկը փղով գործից տուն է գնում, հազարավոր մոտոցիկլներ, միլիոնավոր մեքենաներ ու ռիքշաներ, ամեն տեղ վազվզող կապիկներ, սկյուռեր, եզներ, խոզեր, այծեր, շներ... Ազգային տարազով կանայք՝ գլխներին մեծ ամանով մրգեր կամ ջրի կարասներ, հազար ու մի մանրուք վաճառող առևտրականներ, որոնք հետևիցդ անվերջ կանչում են՝ Madam, madam...

Էլ ինչ ասեմ: Երևի նաև այն, որ մեծերի հանդեպ հարգանքը էնտեղ հասնում է պաշտամունքի: Մեծին տեսնելիս պիտի կռանաս, ձեռք տաս ոտքին:
Պիտի անընդհատ լինես շատ պարկեշտ հագնված, ոչ մի բարեմասնություն չպիտի ընդգծվի կամ բացվի, դա անբարոյականության գագաթնակետը կլինի կնոջ համար:

Ուտելու սովորույթները մի առանձին խոսակցություն է... Հնդկական ուտելիքների հետ պիտի զգույշ լինել, եթե հնդիկ չես. օրգանիզմդ կարող է չդիմանալ: Ամեն ինչ ահավոր կծու է, լի տարբեր համեմունքներով, շատ յուղոտ. ու միայն արտաքինից երբեք չես հասկանա դիմացդ ինչ տիպի ուտելիք է, շատ է տարբերվում ամեն ինչից... Ալկոհոլ գրեթե երբեք չեն օգտագործում... նույնիսկ հարսանիքներին չկա: Հնդիկները հիմնականում բուսակեր են, քանի որ հինդուիզմը բռնություն չընդունող կրոն է: Թեև կրոնը արգելում է միայն կովի միսը, բայց հիմնականում բոլորն էլ լրիվ բուսակեր են: Ամեն ինչ ուտում են գդալով կամ ձեռքերով, պատառաքաղ որպես այդպիսին բացարձակապես կիրառման մեջ չի: Բայց դե ես առանց պատառաքաղի կյանքին արդեն սովորել էի Մալազիայում: ;)

Հնդկաստանի մշակույթը գժվելու բան է, շատ հարուստ է ու հին... Հետաքրքիր ու մեզ համար առեղծվածային թվացող բաներ շատ ունեն: Միայն Թաջ Մահալը տեղով լեգենդ է, էլ չեմ ասում թագավորական բոլոր պալատների, տաճարների, աստվածներին նվիրված շինությունների ու արձանների մասին... Անչափ հետաքրքիր է:

Ու դե իհարկե չափված ձևված Եվրոպայից հետո էտ ամենը ոնց որ ուրիշ մոլորակ լիներ... Ապշեցնող է, որ նույն երկրագնդի վրա կյանքը կարող է այդաստիճան տարբեր լինել... Ինչ հետաքրքիր է աշխարհը: :)

Ուլուանա
21.01.2008, 04:51
Վերջը էնքան ուշացրեցի, մինչև Բյուրն ինձնից առաջ ընկավ... :( :)
Հաճույքով կարդացի, բայց ինձ համար էլ էր մի տեսակ կիսատ... Այսինքն՝ ավելի շատ ինֆորմացիա էի սպասում։ Բայց ամեն դեպքում լավ էր։ Գուցե էն մնացած բացն էլ մի օր ես լրացնեմ... :oy

Ի դեպ, ivy, շատ հետաքրքիր էին Հնդկաստանի մասին այս վերջին գրառումդ. փոքրիկ տեքստում այնքան խիտ ինֆորմացիա էիր ընդգրկել, այնքան պատկերավոր էիր ներկայացրել, որ ահագին պատկերացում կազմեցի Հնդկաստանի մասին։ :)

malaletka
15.05.2008, 00:09
նոր կարդացի հարցազրույցը....ու պարզապես հիացաց եմ...ու ապշած համարձակությանդ վրա.!!!

Overdose
15.05.2008, 12:32
Հարցազրույցը վատը չէր, բայց տխուր էր այնքանով, որ կլասիկ "Նահանջ առանց երգի"-էր: Մի հայ էլ պակասեց մեր ազգից

ivy
15.05.2008, 12:41
Հարցազրույցը վատը չէր, բայց տխուր էր այնքանով, որ կլասիկ "Նահանջ առանց երգի"-էր: Մի հայ էլ պակասեց մեր ազգից

Երգելուց միշտ էլ վատ եմ եղել ու չգիտեմ` կոնկրետ ինչից եմ պակասել, բայց ես հայ եմ ու պատրաստվում եմ դեռ երկար մնալ: ;)

WArmanW
15.05.2008, 14:42
Նախանձ չեմ, բայց նախանձում եմ, ոչ թե քեզ, այլ ընկերներիդ, ովքեր տեսել ու գրկել են քեզ:

Հ.Գ. Նկարդ պատրաստա:

Overdose
15.05.2008, 21:29
Երգելուց միշտ էլ վատ եմ եղել ու չգիտեմ` կոնկրետ ինչից եմ պակասել, բայց ես հայ եմ ու պատրաստվում եմ դեռ երկար մնալ: ;)
"Մուսա լեռան քառասուն օրը" կարդացել ես? Այնտեղ մի դրվագ կա, երբ գլխավոր հերոս Գաբրիելը իր թուրք բարեկամից խնդրում է շրջապատումից դուրս բերել ու փրկել իր ֆրանսուհի կնոջը: Թուրքը կտրականապես մերժում է խնդրանքը, ասելով - "քո կինը պիտի բաժանի քո և քո ազգի ճակատագիրը", թեև եթե շատ ուզեր, կարող էր կատարել խնդրանքը: Նույնը և քո դեպքում: Դու մինչև կյանքիդ վերջը հայ կմնաս, բայց նույնը կարող ես ասել քո երեխաների մասին??

firewall
15.05.2008, 23:41
Ivy, քո նոր հարցազրույցների կարող ենք սպասել՞ :) :oy