PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուսնություն

Esmeralda
25.09.2006, 22:33
Ժողովուրդ, մի մոտիկ ընկեր ունեմ, շատ լավ տղա... Ինքն ուզում է ամուսնանալ...
23տարեկան է, կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի քիմիական բաժինը, կես տարի էլ սովորել Գերմանիայում... Այժմ սովորում է ասպիրանտուրայում...
Բազմակողմանի զարգացած մարդ է. կարող է խոսել պոեզիայից, երաժշտությունից, սպորտից... Ի դեպ զբաղվել է կարատեով...
Հարսնացու ենք փնտրում!!!
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք (093) 38 38 31 - իրեն
իսկ կողքի կարծիք լսելու համար գրեք ինձ pm.
Մեծ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին....
խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք այս հայտարարությանը...

Մասսագետ
25.09.2006, 22:46
Ես արդեն չեմ կարողանում լուրջ վերաբերվել :lol
Լավ մեր կուրսից տեսնեմ ով կուզի:

Esmeralda
25.09.2006, 22:53
Ես արդեն չեմ կարողանում լուրջ վերաբերվել :lol
Լավ մեր կուրսից տեսնեմ ով կուզի:

Շնորհակալ եմ!!!!
Աշխատիր լուրջ վերաբերվել և մնացածին էլ լրջությամբ ասել... որ գործը գլուխ գա....
5օր ժամանակ ունենք....

Artgeo
26.09.2006, 10:02
Բանակի հաշիվա՞

Sergey
26.09.2006, 10:03
Ժողովուրդ, մի մոտիկ ընկեր ունեմ, շատ լավ տղա... Ինքն ուզում է ամուսնանալ...
23տարեկան է, կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի քիմիական բաժինը, կես տարի էլ սովորել Գերմանիայում... Այժմ սովորում է ասպիրանտուրայում...
Բազմակողմանի զարգացած մարդ է. կարող է խոսել պոեզիայից, երաժշտությունից, սպորտից... Ի դեպ զբաղվել է կարատեով...
Հարսնացու ենք փնտրում!!!
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք (093) 38 38 31 - իրեն
իսկ կողքի կարծիք լսելու համար գրեք ինձ pm.
Մեծ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին....
խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք այս հայտարարությանը...

Եթե ուզում ես մարդիկ լուրջ վերաբերվեն, ինչու՞ նկարները չես կցել՝ երեք տարբեր դիրքերից։:)

Riddle
26.09.2006, 10:20
5օր ժամանակ ունենք....
Իսկ 5 օր հետո ի՞նչ է լինելու:

Esmeralda
26.09.2006, 10:22
Բանակի հաշիվա՞
Չէ... բանակի խնդիր չկա... ասպիրանտուրայում արդեն սովորում է...
Պարզապես ամուսնանալու ժամանակն է եկել, իսկ հարմար թեկնածու չենք գտնում...
Բայց շաատ լավ տղա է... Եթե այդպես չլիներ, հաստատ չէի ստանձնի այս պատասխանատվությունն ինձ վրա...

Esmeralda
26.09.2006, 10:23
Եթե ուզում ես մարդիկ լուրջ վերաբերվեն, ինչու՞ նկարները չես կցել՝ երեք տարբեր դիրքերից։:)
Նախ որովհետև նկարներ հիմա ձեռքիս տակ չկան... հետո էլ, եթե որևէ մեկը ցանկություն հայտնի, կտեսնի նրան իրականում...

Esmeralda
26.09.2006, 10:27
Իսկ 5 օր հետո ի՞նչ է լինելու:
5օրից պիտի գնա Գերմանիա (էլի ուսման հետ կապված)...
Եվ ուզում է, որ արդեն ունենա ընտրյալ այստեղ...
Մի քանի ամսից հետ կգա ու պարզ կլինի արդեն...
Իսկ մի քանի ամիս հեռախոսային ու նամակագրական կապ կպահեն...
Բայց անպայման ուզում է գտնել մեկին, նոր գնա...

Artgeo
26.09.2006, 10:36

Չմեռանք ծանոթությունների սայիտ էլ դառանք, զուտ հետաքրքրության շարժառիթներով թեման չեմ փակում:

Մի բան հարցնեմ: Եթե էդքան լավնա, ուրիշին ինչո՞ւ ես տալիս: Էնա քեզ պահի :P

Esmeralda
26.09.2006, 10:54
Չմեռանք ծանոթությունների սայիտ էլ դառանք, զուտ հետաքրքրության շարժառիթներով թեման չեմ փակում:

Մի բան հարցնեմ: Եթե էդքան լավնա, ուրիշին ինչո՞ւ ես տալիս: Էնա քեզ պահի :P

:D Լավ ասացիր...
Լսե՞լ ես այսպիսի արտահայտություն. «Իդեալներին չեն սիրում»…
Ինքն ինձ համար իդեալ է... Ու ես իրան պարզապես չեմ կարող սիրել և ամուսնանալ...
Համ էլ, որ ճիշտն ասեմ, ես իրան արժանի չեմ...

Հ.Գ. Մերսի, որ չես փակում թեման… Երախտապարտ եմ:)

Sergey
26.09.2006, 11:06
Լսե՞լ ես այսպիսի արտահայտություն. «Իդեալներին չեն սիրում»…

Չգիտեմ ով է հեղինակը, բայց կարծում եմ սիրում են հենց իդեալներին, ավելի ճիշտ այն մարդուն, որ տվյալ պահին մեր խիստ սուբյեկտիվ կարծիքով տեղավորվում է այդ իդեալի կերպարում:)
Բայց դա մի կողմ, մի քիչ շուտ չի՞ նման կտրուկ միջոցներ ձեռնարկելու համար:hands

Esmeralda
26.09.2006, 11:10

Նման արտահայտություն ես լսել էի.... ու քանի որ զգացի, որ ինձ համար էլ է այդպես, դրա համար գրեցի այստեղ...
Իսկ ի՞նչ կտրուկ միջոցներ ձեռնարկելու մասին էր խոսքը... անկեղծ ասած, չհասկացա...

Artgeo
26.09.2006, 11:26
Իսկ նախասիրություններ կա՞ն: Ասենք չաղ կամ նիհար լինի: Լավ ուտելիքներ պատրաստի, երկու սենյականոց բնակարան ունենա, մինուճար լինի: Զոքանչը լինի ջահել ու համակրելի: Կամ ասենք ախպերներ չունենա, կարմիր դիպլոմ ունենա... Տարքային սահմանափակումներ կա՞ն: Ի դեպ նկարը որ դնեիր վատ չէր լինի

Sergey
26.09.2006, 11:28
Նման արտահայտություն ես լսել էի.... ու քանի որ զգացի, որ ինձ համար էլ է այդպես, դրա համար գրեցի այստեղ...
Իսկ ի՞նչ կտրուկ միջոցներ ձեռնարկելու մասին էր խոսքը... անկեղծ ասած, չհասկացա...

Ի նկատի ունեմ այս թեմայի բացումը, եթե դա կտրուկ միջոց չես համարում, ուրեմն կտրուկ միջոցների մասին մեր պատկերացումներն իրարից խիստ տարբեր են:)

Esmeralda
26.09.2006, 11:28
Իսկ նախասիրություններ կա՞ն: Ասենք...
Ասեմ... Ունի քույրեր, որոնք ամուսնացած են արդեն...
Ո՛չ չաղ է, ո՛չ նիհար... Գեղեցիկ կազմվածք ունի, լայնաթիկունք է...
Կարմիր դիպլոմի մասին արդեն ասել եմ... ինքը շատ խելացի է և աշխատասեր...
Իմ կարծիքով իդեալական ամուսին կլինի...
Ի դեպ, չի ծխում...
Նկարը կաշխատեմ ձեռք բերել...

Տարիքային սահմանափակումների մասին....
Եթե ամեն ինչ լավ ընթանա, և մնա միայն տարիքի հարցը, ապա դա էական չէ...

Esmeralda
26.09.2006, 11:40
Ի նկատի ունեմ այս թեմայի բացումը, եթե դա կտրուկ միջոց չես համարում, ուրեմն կտրուկ միջոցների մասին մեր պատկերացումներն իրարից խիստ տարբեր են:)

կտրուկ միջոց եմ համարում....
Անհրաժեշտությունը կար պարզապես...
Հարցը լուրջ է...

Taurus
26.09.2006, 12:10
Եդ տղային ասա թող մեր ֆօռում մտնի ու ինքը իր ուզած աղջկան գտնի , քանի վոր մերոնք սաղ ել լավն են:hands

Esmeralda
26.09.2006, 12:12
Եդ տղային ասա թող մեր ֆօռում մտնի ու ինքը իր ուզած աղջկան գտնի , քանի վոր մերոնք սաղ ել լավն են:hands
առաջարկել եմ, բայց նա ժամանակի հետ կապված խնդիր ունի...
Դրա համար որոշեցինք, որ ես հայտարարություն կտամ:)

Riddle
26.09.2006, 12:17
Ժողովուրդ, մի մոտիկ ընկեր ունեմ, շատ լավ տղա... Ինքն ուզում է ամուսնանալ...
23տարեկան է…
Esmeralda ջան, եթե այդ տղան իրոք թանկ է քեզ, ու քեզ ոչ մի վատություն չի արել, ապա պարզապես խորհուրդ տուր նրան 23 տարեկանում չամուսնանալ:;)

Esmeralda
26.09.2006, 12:22
Esmeralda ջան, եթե այդ տղան իրոք թանկ է քեզ, ու քեզ ոչ մի վատություն չի արել, ապա պարզապես խորհուրդ տուր նրան 23 տարեկանում չամուսնանալ:;)

:) Այդ խորհուրդն արդեն տվել եմ...
Բայց այդ հարցում ամեն մարդ ունի իր տեսակետը...

Artgeo
26.09.2006, 12:24
Ասեմ... Ունի քույրեր, որոնք ամուսնացած են արդեն...
Ո՛չ չաղ է, ո՛չ նիհար... Գեղեցիկ կազմվածք ունի, լայնաթիկունք է...
Կարմիր դիպլոմի մասին արդեն ասել եմ... ինքը շատ խելացի է և աշխատասեր...
Իմ կարծիքով իդեալական ամուսին կլինի...
Ի դեպ, չի ծխում...
Նկարը կաշխատեմ ձեռք բերել...

Տարիքային սահմանափակումների մասին....
Եթե ամեն ինչ լավ ընթանա, և մնա միայն տարիքի հարցը, ապա դա էական չէ...

էդ ամենը աղջկա մասին էի գրել, այսինքն աղջիկան էր վերաբերվում :D

Riddle
26.09.2006, 12:26
Բայց այդ հարցում ամեն մարդ ունի իր տեսակետը...
Այո, նախքան ամուսնանալը::) Իսկ ամուսնությունից հետո մեծամասնությունը մի հայտարարի է գալիս:;)

Esmeralda
26.09.2006, 12:31
էդ ամենը աղջկա մասին էի գրել, այսինքն աղջիկան էր վերաբերվում :D
:D :D
Ուրեմն...
Աղջիկը... Խելացի, համեստ, ոչ շատ սիրուն, ոչ շատ գեշ... բարձրահասակ չլինի... շատ չաղ չլինի... նորմալ էլի... լավ մարդ լինի...

Esmeralda
26.09.2006, 12:33
Այո, նախքան ամուսնանալը::) Իսկ ամուսնությունից հետո մեծամասնությունը մի հայտարարի է գալիս:;)
Իմ կարծիքով 23-ն այնքան էլ փոքր չէ ամուսնոթյան համար...
Կարելի էր մի քիչ էլ սպասել... բայց կատարյալ սխալ չեմ համարում...

Sergey
26.09.2006, 13:16
Այդ տղան գիտի՞, որ իր թեման դարձել է ֆորումի «Օրվա հիթը» :)
Համ էլ քո նշածներից համարյա բոլորն էլ ունեն, նուjնիսկ կարմիր դիպլոմ, դու ասա ավելի առարկայական, ասենք շքեղ առանձնատուն, թանկարժեք մեքենա:)

Arisol
26.09.2006, 13:46
Հմ:think … Բայց վատ թեկնածու չի իմ համար, գիտե՞ս:D : Առավել ևս, որ ես շուտով գնալու եմ Գերմանիա սովորելու;): Բայց ես դեռ չեմ ուզում ամուսնանալ:P , կարո՞ղ է մի քանի տարի սպասել, մինչև մեծանամ, խելք հավաքեմ;)
:D

Մասսագետ
26.09.2006, 13:56

:D :D :D մեռա:

Cassiopeia
26.09.2006, 13:59
Խե՜ղճ տղա, հիմա ականջները հում-հում եփվում են…

kiki
26.09.2006, 14:22
Ասեմ... Ունի քույրեր, որոնք ամուսնացած են արդեն...
Ո՛չ չաղ է, ո՛չ նիհար... Գեղեցիկ կազմվածք ունի, լայնաթիկունք է...
Կարմիր դիպլոմի մասին արդեն ասել եմ... ինքը շատ խելացի է և աշխատասեր...
Իմ կարծիքով իդեալական ամուսին կլինի...
Ի դեպ, չի ծխում...
Նկարը կաշխատեմ ձեռք բերել...
պահո ... իսկը իմ փնտրածը , բա ես կարծում էի շատ բան եմ ուզում տղաներից ու նման մարդ գոյություն չունի ... փոստորեն լավ էլ գոյություն ունի :D :D :D

Աղջիկը... Խելացի, համեստ, ոչ շատ սիրուն, ոչ շատ գեշ... բարձրահասակ չլինի... շատ չաղ չլինի... նորմալ էլի... լավ մարդ լինի...
ժողովուրդ , զգում ե՞ք , ինձ է նկարագրել ... :D :D :D
խելացի ... համեստ :oy ... լիդրը մանող, լիդրը գզող ... չէ էդ մեկը սուտ էր ... :secret

լավ, հիմա լրջանամ, մի րոպե :D ... Էսմերալդա ջան, կներես, չկարես լուրջ չեմ վերաբերվում , պարզապես էս ֆոռումի մարդիկ ամեն մի լուրջ բան կարող են ուրախության վերածել ...

լավ , լրջացա , հը , հը ...
հիմա մի հարց տամ էլի , ես պարզապես էդպես էլ չկարողացա հասկանալ թե ինչպես են մարդիկ կարողանում կյանքի ամենակարևոր հարցը նման ձևով լուծել ...
լավ , ասենք գտավ մեկին , 5 օրում էդ ի՞նչքան պիտի շփվի հետը որ հասկանա որ նա է այն մարդը որ իր կողքին պիտի լինի : էդ հեռվից նամակագրային կապն ու հեռախոսազրույցնեը հեչ են, հավատա, իրական շփմանը ոչինչ չի փոխարինի :
ի՞նչ ասեմ , հաջողություն եմ ձեզ մաղթում , միգուցե և ստացվի :

հ.գ. ես էլ ունեմ մի իդեալական տղամարդ , որը պարզապես ինձ համար ՄԱՐԴ լինելու օրինակ է ... ու մեծ հաճույքով կյանքս կկապեի հետը բայց ... ափսոս եղբայրս է ... ;)

Guest
26.09.2006, 14:28
Ի դեպ, եթե ցանկութուն ունեք գտնել Գեռմանիա կոմանդիրwվկեq գնացող-եկող, կարմիր դիպլոմով ավարտած, երիտասարդ, սիրուն տղա, դիմեք ինձ՝ կարամ մի 100 հոգի առաջարկեմ!:)

Esmeralda
26.09.2006, 15:41
Arisol ջան, հինգ օրում... դե ինչքան որ կհասցնեն ճանաչել... իմ կարծիքով նախնական տպավորություն կարելի է ստանալ... իսկ մի քանի ամսվա հեռախոսանամակագրական կապը չեղածից էլ լավ է այդ ընթացքում....
իսկ հետո, երբ վերադառնա, ամեն ինչ ավելի հստակ տեսանելի կլինի... այիսնքն ինչպես վարվեն... Բացի այդ... իմ կարծիքով նա էլ դեմ չէ նախ լավ ծանոթանալուն... Նա հո միանգամից չի ուզում պսակվի առանց ճանաչել...

Esmeralda
26.09.2006, 15:44
Ի դեպ, եթե ցանկութուն ունեք գտնել Գեռմանիա կոմանդիրwվկեq գնացող-եկող, կարմիր դիպլոմով ավարտած, երիտասարդ, սիրուն տղա, դիմեք ինձ՝ կարամ մի 100 հոգի առաջարկեմ!:)
Կարո՞ղ ա օդաչու ես:8

Annushka
26.09.2006, 16:38
Ժողովուրդ, էսքան խոսել եք, մի հատ անունն էլ չեք ուզում իմանալ… :) Որ անունով ասենք.. թե չէ ...տղեն,հա տղեն.. էդ տղեն, հա էդ տղեն.. :)
Ի դեպ, մեկ էլ ասեք, թե այդ աղջիկը երևանցի պետք ա լինի, թե կարող է նաև ջրջանից լինել, .... մի քանի կուրսեցի առաջարկեմ.. ասենք աշտարակցի, կամ... կամ:D ղափանցի..:D :) կամ լոռեցի... Ի՞նչ կասեք:P Բայց անունը շատ հետաքրքիր ա… մեկ էլ ծննդյան օրն ու թիվը... հորոսկոպը կարդանք:)

Esmeralda
26.09.2006, 16:58

Սպասում էի սրան... բայց ինչ-որ ուշացավ...
Անունը Հմայակ է... աղջիկը կարող է լինել նաև շրջանից, միայն թե հայ լինի...
Ի դեպ, Հմայակը կիրովականցի է...
Ծննդյան ամսաթիվը... 30.12.1983
Հորոսկոպով Այծեղջյուր...
Ի դեպ, ասեմ, որ Այծեղջյուրները շատ լավ ամուսին են լինում... ընտանքին նվիրված, աշխատող... լուրջ... Օրինակ, Իմ պապան այծեղջյուր է... ու իրանից լավ մարդ չկա:)

StrangeLittleGirl
26.09.2006, 17:08
Ասում ես լուրջ վերաբերվենք: Հայտարարությունով ամուսնությունը լու՞րջ է :D

Esmeralda
26.09.2006, 17:19
Ասում ես լուրջ վերաբերվենք: Հայտարարությունով ամուսնությունը լու՞րջ է :D
Սովորաբար ոչ... դրա համար էլ հատուկ նշել եմ, որ լուրջ վերաբերվեք...

Guest
26.09.2006, 18:36
Կարո՞ղ ա օդաչու ես:8

չէ:P ծրագրավորղ;)

Ուլուանա
26.09.2006, 19:16
Ծննդյան ամսաթիվը... 30.12.1983
Հորոսկոպով Այծեղջյուր...
Ի դեպ, ասեմ, որ Այծեղջյուրները շատ լավ ամուսին են լինում... ընտանքին նվիրված, աշխատող... լուրջ... Օրինակ, Իմ պապան այծեղջյուր է... ու իրանից լավ մարդ չկա:)
:o Յա՜... Էս չլինի՞ թե Chuk-ն է անունը փոխել ու պատրաստվում է Գերմանիա գնալ։:D Ախր ինքն էլ է ծնվել 30.12.1983-ին։ :D

Լավ, սա, իհարկե, կատակ էր, իսկ եթե ավելի լուրջ խոսենք, երևի այս թեմայից հետո որտեղ Հմայակ անունով տղա տեսնենք, մտածելու ենք, որ էս տղան է։ Դե, անունը բավականին հազվադեպ հանդիպող անուններից է։:think

StrangeLittleGirl
26.09.2006, 22:20
Լավ, մի րոպե: Էս ի՜նչ լավ առիթ է: Ես էլ կարծում էի տանն եմ մնալու: Մի խոսքով, ես համաձայն եմ, բայց պետք է ինձ էլ հետը Գերմանիա տանի

Մասսագետ
26.09.2006, 22:35
Իմիջայլոց, եթե քրոջս Գերմանիա տանի, ֆինանսապես կապահովեմ, էսօրվանից տասովկի կհելնեմ:

Esmeralda
26.09.2006, 22:46
Լավ, մի րոպե: Էս ի՜նչ լավ առիթ է: Ես էլ կարծում էի տանն եմ մնալու: Մի խոսքով, ես համաձայն եմ, բայց պետք է ինձ էլ հետը Գերմանիա տանի
Եթե ուզում ես, կարող եմ հանդիպում կազմակերպել, միաժամանակ կքննարկենք Գերմանիա մասին կամ առանձին գնալու հարցերը...
Խնդրում եմ, իսկապես լուրջ մոտենալ հարցին...

Esmeralda
26.09.2006, 22:52
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հմայակի նկարը.

Մասսագետ
26.09.2006, 22:57
Իսկ էն կապույտ շարֆով աղջիկը չի՞ ուզում ամուսնանա

Esmeralda
26.09.2006, 23:04
Իսկ էն կապույտ շարֆով աղջիկը չի՞ ուզում ամուսնանա
Գերմանացի է... եթե հետաքրքիր է, կարող եմ ճշտել ;)

Esmeralda
26.09.2006, 23:08
Քանի որ կարի որակը խանգարում է, որ պարզ երևա... ապա ցանկության դեպքում լավորակ նկարը կարող եք տեսնել այստեղ՝
http://freenet.am/~ani2007/Hmayak.jpg

Մելիք
26.09.2006, 23:08
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հմայակի նկարը.
Յաաա:o ,էս տղւ անունը հաստատ հմայակ ա՞:o
Ինձ թվում ա Արթուր ա, ինքն էլ Հադրութ ա ծառաել, ու ԵՊՀ էլ չի սովորել:

Esmeralda
26.09.2006, 23:11
Յաաա:o ,էս տղւ անունը հաստատ հմայակ ա՞:o
Ինձ թվում ա Արթուր ա, ինքն էլ Հադրութ ա ծառաել, ու ԵՊՀ էլ չի սովորել:
:D
չէ, Մելիք ջան, ինչ ասել եմ, կատարյալ ճշմարտություն է...

Artgeo
26.09.2006, 23:12
ինձ էլ կարմրից... երկու հատ

Մելիք
26.09.2006, 23:14
Գերմանացի է... եթե հետաքրքիր է, կարող եմ ճշտել ;)
Հա, ինձ էլ ա հետաքրքիր:nyam
Արա Հովո, քո հետ էլ խոսալու կա. յան տու:angry

Մելիք
26.09.2006, 23:16
:D
չէ, Մելիք ջան, ինչ ասել եմ, կատարյալ ճշմարտություն է...
հա, վայ, էս Արթուրը չի:oy

Esmeralda
27.09.2006, 00:57
Ի՜նչ եսասեր եք...
Ամենքդ Ձեզ համար ընտրում եք... իսկ Հմայակի ամուսնության համար մի բան չեք անում...:(

Ուլուանա
27.09.2006, 08:54
Ժողովուրդ, աշխատեք լուրջ վերաբերվել, վերջիվերջո, մի օր է մնացել...:oy
Երբ նշված ժամկետը լրանա, խոստանում եմ այս թեման տեղափոխել համապատասխան «...» բաժին։ :D , քանի որ դուք նրան արդեն այդպիսի ուղղվածություն եք տվել...:think Բայց քանի դեռ ժամկետը չի լրացել, աշխատեք քիչ ցանցառանալ։ Հասկանում եմ, որ դժվար է, բայց ձեզ զսպեք։

Sergey
27.09.2006, 10:26
Յաաա:o ,էս տղւ անունը հաստատ հմայակ ա՞:o
Ինձ թվում ա Արթուր ա, ինքն էլ Հադրութ ա ծառաել, ու ԵՊՀ էլ չի սովորել:

Այստեղ մարդ կա, որ Հադրութ է ծառայել ու ԵՊՀ չի սովորել, բայց հեչ ցանկություն չունի ամուսնանալ:hands

StrangeLittleGirl
27.09.2006, 10:58
Դե կազմակերպենք հանդիպումը:
Ու՜խ, կգնամ Գերմանիա, նեգրիս կգտնեմ

Esmeralda
27.09.2006, 15:15
Դե կազմակերպենք հանդիպումը:
Ու՜խ, կգնամ Գերմանիա, նեգրիս կգտնեմ
Ես խնդրում եմ, իսկ դու.... :(

kiki
27.09.2006, 20:38
Arisol ջան, հինգ օրում... դե ինչքան որ կհասցնեն ճանաչել... իմ կարծիքով նախնական տպավորություն կարելի է ստանալ... իսկ մի քանի ամսվա հեռախոսանամակագրական կապը չեղածից էլ լավ է այդ ընթացքում....
իսկ հետո, երբ վերադառնա, ամեն ինչ ավելի հստակ տեսանելի կլինի... այիսնքն ինչպես վարվեն... Բացի այդ... իմ կարծիքով նա էլ դեմ չէ նախ լավ ծանոթանալուն... Նա հո միանգամից չի ուզում պսակվի առանց ճանաչել...
ինձ թվում է, դու այս պոստով ինձ էիր պատասխանում ,բայց անունս շփոթել ես ... :D

kiki
27.09.2006, 20:47
ժողովուրդ, նայում եմ նկարին նայում, դեմքը ահավոր ծանոթա, հետո կասկացա որ Սերժ Սարգսյանին են նմանացնում շատ, լուրջ եմ ասում, մի հատ խոշոր պլանով աչքերի հայացքն ու քթի ձևը նայեք ու փորձեք պատկերացնել ...

Esmeralda
27.09.2006, 21:07
ինձ թվում է, դու այս պոստով ինձ էիր պատասխանում ,բայց անունս շփոթել ես ... :D
:D չգիտտեմ ինչու էի մտածել, թե Արիսոլն է գրել:D
բայց արդեն երկրորդ անգամ է հետս նման բան պատահում....

kiki
27.09.2006, 21:14
ոչինչ ներելի է, վերջապես տղա ես ամուսնացնում, գլուխդ խառն է ... :D

Kita
29.09.2006, 16:12
Անունը Հմայակ է…:D կներես… չեմ կարող…
արի մի օրով մեր համալսարան տանենք… ինչ ձևի,չաէսի, տարիքի… ամեն ինչ…մի քիչ ուրախանամ…:hands

Esmeralda
29.09.2006, 17:24
Անունը Հմայակ է…:D կներես… չեմ կարող…
արի մի օրով մեր համալսարան տանենք… ինչ ձևի,չաէսի, տարիքի… ամեն ինչ…մի քիչ ուրախանամ…:hands
Չհասկացա... ինչի՞ վրա ուրախանաս...

Angelina
08.11.2006, 11:22
Կարծում եմ, որ ամուսնությունը շատ լուրջ բան է, չպետք է թեթև նայել:

Kita
08.11.2006, 12:21
Չհասկացա... ինչի՞ վրա ուրախանաս...

դու չես տեսել մեր աղջիկնեռին....:) համենայն դեպս մոտիկից

kiki
08.11.2006, 13:21
Էսմերալդա , ի՞նչ եղավ էդ տղայի վիճակը , գտա՞վ մեկին թե՞ չէ ...

Srtik
17.03.2007, 04:59
Իսկականից հետաքրքիր է...ի՞նչ եղավ...

Esmeralda
07.07.2007, 13:07
Չէ, դեռ չի գտել իր կեսին:8

Guest
07.07.2007, 13:08
Չէ, դեռ չի գտել իր կեսին:8

:) ապսոս, իսկ ես բալետ էի անում:

Goqor
07.07.2007, 14:04
Սպասում էի սրան... բայց ինչ-որ ուշացավ...
Անունը Հմայակ է... աղջիկը կարող է լինել նաև շրջանից, միայն թե հայ լինի...
Ի դեպ, Հմայակը կիրովականցի է...
Ծննդյան ամսաթիվը... 30.12.1983
Հորոսկոպով Այծեղջյուր...
Ի դեպ, ասեմ, որ Այծեղջյուրները շատ լավ ամուսին են լինում... ընտանքին նվիրված, աշխատող... լուրջ... Օրինակ, Իմ պապան այծեղջյուր է... ու իրանից լավ մարդ չկա:)

:D:hands

Ավելացվել է 11 րոպե անց

Ի դեպ, ասեմ, որ Այծեղջյուրները շատ լավ ամուսին են լինում... ընտանքին նվիրված, աշխատող... լուրջ... Օրինակ, Իմ պապան այծեղջյուր է... ու իրանից լավ մարդ չկա:)
իմ քիչ գրառումներին ավելացնում եմ էս մեկը ջնջողներ թափով գործի անցեք հիմա ձեր աշխատելու ժամանակնա : Ես առաջարկում եմ էտ տղուն գործի անցնի Կիրովականի մի մարդու բենզալցակայանում էտռ վախտ իդեալական ու կարևորը հավեսով քցիբ մարդ դառնալուց հետո կպսակենք (գոնե բենզակալոնկի տիրոջից մի բան սովորի) ԱՇԽԱՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԸ:

araqscomp
25.06.2011, 12:12
Կարծում եմ, որ ամուսնությունը շատ լուրջ բան է, չպետք է թեթև նայել:

Եսէլ եմ այդպես կարծում: