PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրել սկզբից,թախծել վերջում…

Lernci
19.01.2008, 23:07
Ահա նորից բացվում է օրը սենյակում իմ մթագնած,
Եւ ես նորից տեսնում եմ քո փայլող սիլուետը պատիս վրա:
Որտեղ ես սեր իմ նորածիլ կամ էլ պատրանք անհետացող,
Արդյոք հիշու՞մ ես, թե ջնջել ես քո հոգուց դու ինձ:

Ես քեզ տեսա այն պուրակում, որտեղ աստղերն էին երգում
Եւ իրար սեր էին անվերջ, բացատրում:
Ես քեզ տեսա այն պուրակում ուր ինձ ծառերն էին շշնջում.
_Նա է քո սերը, նրան էիր սպասում:

Մի օր հիշում ես, երբ եկա քեզ հյուր քո իսկ երազում,
Դու ինձ ժպտում էիր,ես` սեր էի պատմում:
Ավաղ ամենը այդ մնաց միայն քո երազում,
Դու երբեք չես սիրի ինձ իրականում:

Այնպես կուզեի երազում քո ինչ-որ բան մոռանալ,
Որպեսզի ետ գալու համար ես ունենաի պատճառ:
Այնպես կուզեի երազում քո թեկուզ սիրտս մոռանալ,
Որպեսզի ետ գալու համար միշտ ունենաի պատճառ:

Chilly
25.01.2008, 01:31
ընդհանուր առմամբ վատ չէ, բայց միջի կրակն ըստ իս պակասում է... ես քեզ խորհուրդ կտայի մի քիչ ավելի շատ կարդալ... ;)
հետո էլ ինչու քո գրածներից էլի չես դնում, որ միայն մեկով կարծիք չձևավորվի...

Lernci
27.01.2008, 20:57
Chilly ջան, ջերմ խոսքերի համար շնորակալություն:Եթե դեմ չես մի խորհարդ էլ ես քեզ տամ. մարդկանց կարդացած կամ չկարդացած լինելու մասին կարծիք հայտնելուց առաջ, նրանց լավ ճանաչիր:;)

StrangeLittleGirl
27.01.2008, 21:02
Ճիշտն ասած, ինձ բացարձակապես դուր չեկավ: Ո՛չ ձևավորված ոճ կար, ո՛չ կենդանություն: Պարզապես ոնց որ ցանկացած մեկը գրիչը վերցներ, որոշեր ինչ-որ բան գրել, այնքան որ գրած լիներ՝ անկախ նրանից, թե որակն ինչպիսին կլինի:

Կներեք, եթե շատ խիստ արտահայտվեցի:

Սերխիո
27.01.2008, 21:17

Բյուր ջան ,ես չեմ կարդացել ,բայց կարծում եմ ,սա պրոֆեսիոնալ պոետների ակումբ չի ,որ բծախնդրորոեն քննադատել ,կարծում եմ բոլոր էլ կարող են գրիչ վերցնել ու իրենց հոգում կատարվողը գրի առնեն , անկախ ամեն ինչ`բառապաշարից, ընկալումներից,մտքի թռիչքից...

Գալաթեա
27.01.2008, 21:27
Chilly ջան, ջերմ խոսքերի համար շնորակալություն:Եթե դեմ չես մի խորհարդ էլ ես քեզ տամ. մարդկանց կարդացած կամ չկարդացած լինելու մասին կարծիք հայտնելուց առաջ, նրանց լավ ճանաչիր:;)

Համարձակվում եմ ենթադրել, որ Chilly-ի ասածի պատճառը այնքան ոճական անհարթությունները չէին, որքան ուղղագրական և կետադրական սխալները :)

Ներեցեք իհարկե, բայց ես անձամբ կարծում եմ, որ գրական ստեղծագործության մեջ դրանք պետք է իսպառ բացակայեն: Կամ էլ գրվածը պետք է այնքան հանճարեղ լինի, որ ուղղագրությունը չշեղի ուշադրությունդ :)

Lernci
27.01.2008, 21:28
Ես պոետ չեմ և ինձ համարում եմ ցանկացած մեկը, իսկ գրելեմ սա ոչ թե ինչ-որ բան գրելու նպատակով, այլ ուղղակի թղթին եմ հանձնել այն ինչ գլուխս լցվեց մի ակնթարթում:Այս խոսքերը ունեն նաև երաժշտություն. գուցե ինտերնետում դրա բացակայությունն է ձեր մոտ նման բացասական կարծիք ստեղծելու պատճառ դարձել: :think

Lernci
27.01.2008, 21:58
Ես հայերեն ստեղնաշարի հետ աշխատելու մեծ փորձ չունեմ, այնպես որ ուղղագրական ու կետադրական սխալներս խնդրում եմ ներեք:

StrangeLittleGirl
27.01.2008, 22:00
Բյուր ջան ,ես չեմ կարդացել ,բայց կարծում եմ ,սա պրոֆեսիոնալ պոետների ակումբ չի ,որ բծախնդրորոեն քննադատել ,կարծում եմ բոլոր էլ կարող են գրիչ վերցնել ու իրենց հոգում կատարվողը գրի առնեն , անկախ ամեն ինչ`բառապաշարից, ընկալումներից,մտքի թռիչքից...
Ես համաձայն եմ քեզ հետ, որ սա ոչ պրոֆեսիոնալների տեղ է, բայց ոչ պրոֆեսիոնալ էլ կա, ոչ պրոֆեսիոնալ էլ: Անձամբ ինձ համար շատ տհաճ է, եթե մեկը մտնի Ակումբ, կարդա նման որակի ստեղծագործություններ և այդպիսով կարծիք կազմի այստեղի ստեղծագործողների մասին: Չգիտեմ, երևի շատ խիստ եմ ու պատահաբար այս հեղինակն աչքովս ընկավ: Բայց կարծում եմ, որ որևէ բան հանրությանը ներկայացնելուց առաջ պետք է մի քիչ մտածել ու պատրաստ լինել նաև բացասական կարծիքներին: Թե չէ բոլորն էլ գրում են այն, ինչ մտքներին գալիս է, բայց ոչ բոլորն էլ ներկայացնում հանրության դատին:

Chuk
27.01.2008, 22:01
Լեռնցի, մի վիրավորվիր ու մի ազդվիր հնչած քննադատությունից:
Քննադատվում են նույնիսկ լավագույն պոետները:
Իսկ ակումբում եթե գովեն այն ստեղծագործությունը, որը չեն հավանել, կհամարեմ, որ ակումբը փակելու ժամանակն է:
Կարծում եմ լավագույն ելքը այդ քննադատություններից օգուտ քաղելն է: Գուցե նրանց ասածները օգնեն առավել լավ գործեր ստեղծել, առավել լավ ստեղծագործել ու վաղը գովերգվել ;)

Սերխիո
27.01.2008, 22:11
: Չգիտեմ, երևի շատ խիստ եմ ու պատահաբար այս հեղինակն աչքովս ընկավ:

:Dես այդպես էլ գիտեի ,քանի որ իմ տափակ ու անմակարդակ գրածները չես կարդացել ,հակառակ դեպքում ,ինձ անարգանքի սյունին կգամեիր ակումբի կլասը գցելու համար;)

Lernci
27.01.2008, 22:33
Թե չէ բոլորն էլ գրում են այն, ինչ մտքներին գալիս է, բայց ոչ բոլորն էլ ներկայացնում հանրության դատին:

Կներեք եթե սխալվում եմ, բայց ինձ թվում է հանրության դատն էլ նրա համար է, որ իր բացասական կամ դրական կարծիքը հայտնի: Իսկ ձեր խոսքերից ես ենթադրեցի, որ հանրությունը այնքան իմաստուն է, որ իր թանկագին ժամանակը չի վատնում որևէ միջին կամ թեկուզ վատ ստեղծագործություն քննադատալու համար:

StrangeLittleGirl
27.01.2008, 22:39

Այո՛, մոտավորապես այդպես: Եթե հանրությունը մի քիչ խիստ լիներ, ամեն պոետիկ չէր համարձակվի անմշակ, հազարավոր սխալներով ստեղծագործությունը տեղադրել:

Սերխիո
27.01.2008, 22:44
Եթե հանրությունը մի քիչ խիստ լիներ, ամեն պոետիկ չէր համարձակվի անմշակ, հազարավոր սխալներով ստեղծագործությունը տեղադրել:

6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:;)

StrangeLittleGirl
27.01.2008, 22:53
6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:
Էստեղ երևի իմ սխալն էր, որ «Լեզվական սխալների վրա ուշադրություն մի՛ դարձրու, եթե դրանք չեն ազդում ստեղծագործության վրա» դարձրել եմ «Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր»: Երևի մի քիչ անհասկանալի է ստացվել ձևակերպումս: Հետևից չընկնել, այսինքն՝ չկախվել ամեն մի փոքրիկ սխալից, բայց երբ սխալներն ազդում են ամբողջ գործի վրա, իհարկե պետք է դրանց մասին խոսել:

Ուլուանա
27.01.2008, 23:12

Համաձայն եմ, օրինակ, այսպիսի սխալներին, որոնք, ի դեպ, կարող են նաև պարզապես վրիպակ լինել, չարժե անդրադառնալ.

Որպեսզի ետ գալու համար միշտ ունենաի պատճառ:

Բայց հաճախ իսկապես աչք ծակող ու իմաստի վրա բացասաբար ազդող սխալներ են լինում, էլ չեմ ասում, որ կոնկրետ այս բանաստեղծության մեջ կետադրական նշանները հաճախ իսպառ բացակայում են, իսկ որոշ տեղերում դրանք դրված են այնտեղ, որտեղ չպետք է դրվեին՝ իմաստային թյուրիմացություններ առաջացնելով... Դրանք այնքան շատ են, որ նույնիսկ իմաստ չունի կոնկրետ օրինակներ բերելը...

Այնուամենայնիվ, որպեսզի չստացվի, թե ուղղակի «օդի մեջ» քննադատում եմ, գրեմ կոնկրետ թերությունների մասին. ընդհանուր առմամբ՝ բանաստեղծությունը չուներ ո՛չ հանգ, ո՛չ ռիթմ, իսկ ցանկացած բանաստեղծության համար եթե ոչ հանգը, ապա գոնե ռիթմը անհրաժեշտություն է, հակառակ դեպքում գրվածքը դառնում է ընդամենը կարճ ու հավասար տողերով դասավորված արձակ։ Սակայն, ինչպես գիտենք, արձակն էլ ի՛ր հերթին ունի որոշակի չափանիշներ ու կանոններ, որոնց այս ստեղծագործությունը նույնպես չի բավարարում։ Բանաստեղծության մեջ շատ են անտեղի կրկնությունները, որոնք, կոպիտ ասած, ձանձրացնող են... Վերջին տողը, օրինակ, դրա ամենավառ դրսևորումն է, բայց դա միակը չէ։ Եվ, ի վերջո, բանաստեղծությունը ողողված է բազմիցս ծեծված սիրային ստանդարտ բառակապակցություններով։

Կներես, քեզ վիրավորելու նպատակ չունեմ ամենևին, բայց կարծում եմ, որ եթե ինչ–որ բան ներկայացնում ես հանրությանը՝ կարծիքներ ու տպավորություններ լսելու համար, ապա պետք է նաև պատրաստ լինես քննադատության։ Չէ՞ որ, ինչպես Chuk–ն ասաց, հենց քննադատությունների շնորհիվ են ստեղծագործողները կատարելագործվում։

Ի դեպ, հանկարծ այնպիսի տպավորություն չլինի, թե այստեղ բոլորը հանճարեղ ստեղծագործողներ են համարվում, ու միայն քեզ ենք համարում քննադատության արժանի, ո՛չ, պարզապես ոչ միշտ և ոչ բոլորն են արտահայտվում բացասական կարծիք ունենալու դեպքում, ես ինքս էլ եթե գոնե ինչ–որ դրական բան չեմ ունենում ասելու, պարզապես ոչինչ չեմ գրում սովորաբար, ուղղակի երբ քննադատվողները սկսում են բողոքել քննադատությունից՝ զուտ պաշտպանվելու նպատակով, այ այդ ժամանակ արդեն չեմ կարողանում չխառնվել...

Lernci
28.01.2008, 11:46
Հասարակություն ջան, ներողություն, որ նման անմակարդակ ու անգրագետ խզբզանքներով խայտառակում եմ ֆոռումը ու գցում եմ դրա անունը::cry