PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին



Adam_Smith
19.01.2008, 16:51
Այս հարցը բավականին հետաքրքիր հարց է և համարյա թե բոլոր զարգացած երկրներում ունի էական նշանակություն փաստացի գնաճի մակարդակի վրա ազդեցության տեսանկյունից: Պարզապես հետաքրքիր է ակումբցիների կարծիքը 2008թ վերջին ձևավորված գնաճի մակարդակի վերաբերյալ ուստի...
ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ
ՔԱՆԻ ՏՈԿՈՍՈՎ ՄԻՋԻՆ ՀԱՇՎՈՎ ԿԱՃԵՆ ԿԱՄ ԿՆՎԱԶԵՆ ԳՆԵՐԸ 2008Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ 2007Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ?

davzion
07.06.2008, 20:16
Կարծում եմ ամենաքիչը 20%-ով կաճեն, հաշվի առնելով վերջին քաղաքական իրադարձությունները, մաքսային և հարկային խստացումները և այն հանգամանքը, որ փաստացի 2008-ի ընթացքում կենտրոնական բանկը կարող է նաև ընկնել գործադիր իշխանության ազդեցության տակ (հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի հեղինակությունը և կապերը ՀՀ Կենտրոկան Բանկում), որի դեպքում, իմ կարծիքով, ամենաշուդը կփոփոխվեն դրամի կուրսը և գները::(

ChildOfTheSky
08.06.2008, 14:33
Հենց գների աճը սկսի կախված լինել տնտեսական գործոններից, կարելի կլինի նաև գուշակել, ենթադրություններ անել: Առայժմ այդ ճոխությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ:

Ramzes
09.06.2008, 22:34
Ընդհանրապես Հայաստանում գները մշտապես հակված են աճելու, որը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի օլիգարխների ցանկությամբ, որոնք այս կամ այն ոլորտը իրենց ձեռքում են կենտրոնացրել և օգտագործում են իրենց գրպաններն ավելի լցնելու համար: Ես հազվադեպ եմ հիշում դեպքեր, որ մեր երկրում ինչ-որ մի ապրանք թանկանա, ապա կրկին էժանանա: Հույս չկա, որ գները առաջիկայում նվազելու են, դեռ պետք է սպասել թանկացումների:

Artgeo
10.06.2008, 00:19
Հենց գների աճը սկսի կախված լինել տնտեսական գործոններից, կարելի կլինի նաև գուշակել, ենթադրություններ անել: Առայժմ այդ ճոխությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ:
Ավելացնելու ոչինչ չկա: Սպասումներ լինում են տնտեսագիտական օրինաչափություններով տնտեսություններում: Իսկ վարչապետի ու չճանաչված նախագահի տրամադրությունները անկանխատեսելի են, սակայն ախորժակները հաստատուն աճող...

devil
22.06.2008, 11:59
Գնաճային սպասումները իմ համոզմամբ տատանվում են 8-10 տոկոսի սահմաններում: ՀՀ-ում գնաճին նպաստում են մի շարք գործոններ: Դրանցից առաջինը կարելի է համարել համաշխարհային մակարդակով հանքահումքային ապրանքների գների աճը, որը մեծապես կապված է ԱՄՆ-ի սուբփրայմ ճգնաժամի հետ (ներդրողները նախընտրում են իրենց փողերը ներդնել հանքահումքային ապրանքների` նավթի, ոսկու, մետաղների, հացահատիկի և այլ պարենային ապրանքների մեջ, ինչն էլ առաջացնում է գների աննախադեպ աճ), դրա հետևանքով դոլարի արժեզրկման և եվրոպական ապրանքների գների հարաբերական աճի հետ: Հաջորդ գործոնը, որն ազդում է ՀՀ գնաճի վրա, դա տնտեսության մոնոպոլացման բարձր աստիճանն է: Մյուս գործոնը կարող է դառնալ խստացված հարկային և մաքսային վարչարարությունը, որն իհարկե դրական երևույթ է ինքնին, սակայն դրա ազդեցությունը գնաճի վրա չեզոքացնելու համար կառավարությունը պետք է նաև վարչական միջոցներով փորձի սահմանափակել մենաշնորհը: Անձամբ ես ԿԲ-ից սպասում եմ մոնետար քաղաքականության խստացում, ինչը որոշ չափով է կարող է մեղմել գնաճը: Կառավարության սոցիալական ծրագրերը (թոշակների, պետ. ծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն) նույնպես բավականին մեծ գնաճային ճնշում են ստեղծում:

Axlqalaq
22.06.2008, 12:32
Կարծում եմ ամենաքիչը 20%-ով կաճեն

ինչ, քո ասելով պտի երկրից փախնենք??:think
չէ ավլի լավա մի քիչ հույսով ըլնենք,թե չէ սենց ուր կեթանք ......:hands հույս, հավատ, ...էլ չասեմ