PDA

Դիտել ողջ տարբերակը : Hi-Line (2008-2014)

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

Cassiopeia
19.01.2008, 12:32
Ինձ հետաքրքիր է, կա ի՞նչ որ մեկը ֆորումում, ով օգտվում է Արմենթելի այդ ծառայությունից: Ի՞նչ թերություններ ու առավելություններ եք նկատել: Արժե օգտվել դրանից թե չէ…:think

Աթեիստ
19.01.2008, 12:40
Ծանոթներից մեկը վճարում է 4800 դրամը, քաշում 100մբ-ը, դրանից հետո ունենում է շաաաատ դանդաղ ինտերնետ, որն օգտագործում է արբանյակային կոդավորված հեռուստաալիքների կոդերը ստանալու համար:
Օգտվողները շատ գոհ են արագությունից:

Cassiopeia
19.01.2008, 12:41
Փաստորեն արժե ռիսկի դիմել:)

Sosoyan
19.01.2008, 13:18
Ու տենց ամեն ամիս վճարելով 4800 ունենում ես առանց տրաֆիկի լիմիտի ինտերնետ, ուղակի 5կբ/ս արագությամբ, ճիշտ հասկացա? Իսկ միացնելը բացի 9600 մոդեմի արժեքից, էլի ինչ-որ բանա պետք?

Cassiopeia
19.01.2008, 13:24
Ու տենց ամեն ամիս վճարելով 4800 ունենում ես առանց տրաֆիկի լիմիտի ինտերնետ, ուղակի 5կբ/ս արագությամբ, ճիշտ հասկացա? Իսկ միացնելը բացի 9600 մոդեմի արժեքից, էլի ինչ-որ բանա պետք?

Եթե չեմ սխալվում, 9600 դրամ ասինխրոն դսլ մոդեմի արժեքն է, միացման արժեքը՝ 4800 դրամ (սրանք միանվագ ծախսերն են) ու արդեն յուրաքանչյուր 100ՄԲ-ի դիմաց՝ 4800դրամ

Աթեիստ
19.01.2008, 13:32
Ու տենց ամեն ամիս վճարելով 4800 ունենում ես առանց տրաֆիկի լիմիտի ինտերնետ, ուղակի 5կբ/ս արագությամբ, ճիշտ հասկացա? Իսկ միացնելը բացի 9600 մոդեմի արժեքից, էլի ինչ-որ բանա պետք?

Անհրաժեշտ վճարումները
Միանվագ վճարում
ADSL մոդեմ (ZTE Մոդեմ ZXDSL 831) 9600դր
ADSL փաթեթի ակտիվացման վճար (միացում) 4800դր

ADSL փաթեթի վճարը (ըստ Ինտերնետի օգտագործման ծավալի, մուտքի և ելքի մեգաբայթեր, ՄԲ)
100 ՄԲ 4800
200 ՄԲ 6720
300 ՄԲ 8160
500 ՄԲ 10800
800 ՄԲ 14880
1000 ՄԲ 16800
2000 ՄԲ 27600
3000 ՄԲ 39600
5000 ՄԲ 62400

Հ.Գ. Մի քիչ ուշացա :)

Sosoyan
19.01.2008, 14:00
Հա այդքանը արմենտելի սայտում ել ա գրած, ուղակի ուզում եմ իմանամ, ենթադրենք, այդ 100մբ-ը վերջացավ ու արագությունը դարձավ 5կբ/ս, և այդ ժամանակ օգտագործած ինետի մբ-երի համար պետքա վճարել թե ոչ? եթե տենց ա, ուրեմն կվճարեմ 4800 ամսեկան ու սաղ ժամանակ դաունլոդ կանեմ, ոնց որ առանց լիմիտ, տենցա գալիս?

Աթեիստ
19.01.2008, 14:24

Ճիշտ ես, 100մբ-ից հետո քաշիր ինչքան կարող ես, բայց արագությունն այնքան ցածր է, որ անգամ ICQ-ն սերվերին չի միանում:

REAL_ist
19.01.2008, 14:37
ADSL փաթեթի վճարը (ըստ Ինտերնետի օգտագործման ծավալի, մուտքի և ելքի մեգաբայթեր, ՄԲ)
100 ՄԲ 4800
200 ՄԲ 6720
300 ՄԲ 8160
500 ՄԲ 10800
800 ՄԲ 14880
1000 ՄԲ 16800
2000 ՄԲ 27600
3000 ՄԲ 39600
5000 ՄԲ 62400
թալանա լռիվ

Sosoyan
19.01.2008, 14:39
Բա գրած էր 5կբ/ս չլինի բիտերով նկատի ունեն :D Է տենց չանցավ շատ թանգ ա :angry

Աթեիստ
19.01.2008, 14:41
թալանա լռիվ

Ոչ այն մարդկանց համար, որոնք ինտերնետն օգտագործում են ոչ թե download-ի, այլ շփվելու համար:
Րոպեավճարի փոխարեն վճարելով ամիսը 4800 դրամ` ունենում են ինտերնետ, որը չի խանգարում հեռախոսին, և շաաաատ արագ է:

Armeno
19.01.2008, 15:30
Բա գրած էր 5կբ/ս չլինի բիտերով նկատի ունեն Է տենց չանցավ շատ թանգ ա
Կարո՞ղ ա ետի կպնելու արագությունն ա 5 kbps, եթե տենց ա, ուրեմն դայլ ապից մոտ 8 անգամ դանդաղա՞

Tigana
19.01.2008, 22:14
Եթե ճիշտ հասկացա պետք ա սկզբից 9600 դրամ տալ սարքի համար,բայց էդ նույն մոդեմը չի? մոդեմ համարյա սաղս էլ ունենք:

Sunun
19.01.2008, 22:18
9600 դրամ մոդեմն ա 4800 միանգամյա միացման վարձը, իսկ ինչ վերաբերվում է մոդեմին դա հատուկ ԴՍԼ մոդեմ է որից դժվար թե ձեր տանը լինի

Cassiopeia
19.01.2008, 22:20
Sunun, իսկ կանխավճարը սպառվելուց հետո, մինիմալ արագությամբ ինետի համար առանձին գումար չի՞ գանձվելու:think

Sunun
19.01.2008, 22:22
Ոչ իհարկե

Tigana
19.01.2008, 22:23
Բայց մեկա թանկ ա գալիս:

Cassiopeia
19.01.2008, 22:23
Իսկ տրաֆիկը հսկելու վեբ էջ կա՞

Sunun
19.01.2008, 22:24
Դեռ ոչ կլինի հետո, իսկ մոտավոր իմանալու համար օգտագործեք Տրաֆիկ կաունտեր ծրագիրը

Cassiopeia
19.01.2008, 22:25
Բայց մեկա թանկ ա գալիս:

Իսկապես թանկ է, բայց օրինակ ինձ համար, որ այլընտրանք չունեմ, բավական հարմար տարբերակ է, եթե հաշվի առնենք, որ ամսեկան առնվազն 20000 դրամ հեռախոսավարձ եմ վճարում:

Ավելացվել է 1 րոպե անց
Մեկ հարց ևս. ԱՀԿ դիմելուց ի՞նչքան ժամանակ է տևում գրանցման և այլն գործընթացը: Եվ արդյո՞ք մերժում ստանալու հնարավորություն կա:

Ավելացվել է 3 րոպե անց
Ու այդ կանխավճարով տրամադրվող ՄԲ-երի մեջ հաշվակվում են արդյո՞ք հայկական ցանցերի տրաֆիկը:

Armeno
19.01.2008, 22:34
Հիմի եդ մինիմալ արագությունը Download ի դեպքում 5 կիլոբայթ/վայրկյան ա

Sunun
19.01.2008, 23:15
Էլի եմ կրկնում կարաք ԱՏՍ չգնաք զանգեք պատվեր տաք մաքսիմում 7 օրվա ընթացքում գան միացնեն մերժում ենք միայն այն դեպքում եթե մեծ պարտք կա հեռախոսագծի վրա, հայկական. տրաֆիկը հաշվարկվում է, մինչև 5 կիլոբայթ/վայրկյան է մաիլ, ԻՍՔ ստուգելու համար և շատ թեթեվ սայտեր բացելու համար

Sosoyan
19.01.2008, 23:34
Ինձ թվում նենց կամաց են սարքե, որ մի ամիս դաունլոդ անես մի քանի մբ հազիվ քաշի :D , թե չե ստաբիլ 5կբ/ս քիչ չի, ամսվա կտրվածքով միջինը կարաս 5-6 գիգբայտ քաշես

keyboard
23.01.2008, 16:41
1mb 48 դրամ թալան է:D իմ կարծիքով արժե ծախսել մի քիչ ավելին և ունենալ 1մբ 25 դրամով:think

BOBO
23.01.2008, 16:59
1mb 48 դրամ թալան է:D իմ կարծիքով արժե ծախսել մի քիչ ավելին և ունենալ 1մբ 25 դրամով:think
Դե պրինցիպի կարաս ՄԲ-ը 12,48 դրամով էլ ունենաս:D

keyboard
23.01.2008, 18:16
Դե պրինցիպի կարաս ՄԲ-ը 12,48 դրամով էլ ունենաս:D
դե կամաց-կամաց կեժանանա....:hands

Egern.net
23.01.2008, 20:13
ես օգտվում եմ, ու կարող եմ կիսել տպավորություններս: Ունի լավ առավելություններ և ներվայնացնող թերություններ:

1. Արտակարգ արագ է: Ասենք webcamով խոսելիս որևէ խնդիր չկա որակի հետ, youtube-ի վիդեոները 2 անգամ արագ են "buffering լինում" քան playback-ն է: Այս ամենը զուգակցվում է տրաֆիկի շատ արագ կործանման հետ :) DAP ծրագրով մինիմալ արագությունը 120-130kb/s է, միջինը` 200-300, մաքսիմումը ինձ հետ հանդիպել է 680kb/s Գուգլի սերվերներից: 3 ամիսների ընթացքում 3-4 դեպք եղավ, որ երեկոյան ժամերին արագությունը կտրուկ ընկավ: Արմենտելում ասում էին` պատճառը ծանրաբեռնվածությունն է: 2008ին կարծես դեռ չի պատահել:
2. Ժամանակը սխալ են հաշվում.... իմ հաշվարկներով ամիսը փոխվում է առնվազն 1 ժամ շուտ: ունեմ փաստեր, որոնք իհարկե Արմենտելի "մասնագետներին" չհամոզեցին: Դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ի դրությամբ տրաֆիկը 490MB էր (ամսեկան 500 ենք վերցնում): Վերջին մեկ ժամվա ընթացքում ԱՄՆ էին խոսում և ծրագրեր քաշում: 23.45-ին արդեն հասել էր 630ՄԲի, իսկ արագությունը ամենևին չէր նվազում: Հունվարի 15ին մեր տրաֆիկը 360ՄԲ էր, իսկ արագությունը սահմափակվեց (իրականում միջին արագությունը դարձավ 5բայթ/վ էր): Զանգեցինք Արմենտելի բոլոր հնարավոր "օպերատորներին" և "մասնագետներին": Վերջինները երբեմն այնպիսի մտքեր էին արտահայտում որ.... Հայրս բացատրում էր, որ սխալ է տեղի ունեցել` բոլոր մանրամասներով (մի 5 հոգու նույն բանը պատմել է): ԱՏՍում ասում էին "դա մեր պրոբլեմը չի, զանգեք 1-09", 1-09-ում ասում էին "զանգեք ձեր ԱՏՍ" և այլն և այլն....
3. Էլի սպասարկման մասին: Մի կիրակի օր (կարծեմ հունվարի 13ին էր) արտասահմանյան ինտերնետը կորավ: Զանգեցի ընկերոջս (որը արմենտելից չի օգտվում), ասեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Արմենտելում ինձ բառացիորեն ասեցին` "կաբել է վնասվել, Հայաստանում ինտերնետ չկա!": Ասեցի, որ երևի իրենց կաբելն է միայն, որովհետև ընկերս ինտերնետում է հիմա: Լսեիք, թե օպերատորը ինչ տոնով ասեց "տենց բան հնարավոր չի, Հայաստանում ինտերնետ չկա": Մի խոսքով, սպասարկումը շատ Արմենտելավարի է արվում:
4. Մի թերություն էլ :) network.am-ը չի բացում ;)

Բայց արագությունն ու ինտերնետի որակը մոռացնել է տալիս ամեն ինչ... շատ հաճելի է թափառել այսպիսի ինտերնետով (500ՄԲը աննկատելի 9 թռնում): Թերություններն էլ` դե մեր Արմենտելն ա, շատ հեռու են նորմալ սպասարկումից...

էս ինչքան գրեցի...

keyboard
24.01.2008, 10:08
Թերություններն էլ` դե մեր Արմենտելն ա, շատ հեռու են նորմալ սպասարկումից...

Իրոք որ շատ բաներ ես էլ չգիտեի, բայց հիմա արդեն իմացա, դե միայն Արմենտելը չէ Հայաստանում առհասարակ սպասարկման ոլորտ չկա, անգամ Էյչ Էս Բի Սի բանկն են հայացրե,լ էնպես որ ոչ մի առիթ չունենք դժգոհելու:) հայ ենք և պիտի հպարտանանք դրանով:hands:hands

Barça
24.01.2008, 22:56
ժողովուրդ ջան ես տենցել չհասկացա ինքը որ անջատվումա 5 կիլոբայթ վայրկյան ա թե 5 կիլոբիթ? թե ընդհանրապես 5 բիթ?
եթե ինչ որ մեկտ գիտեք գրեք էլի.
ու մեկել մի բան, որ դառնումա էտքան դանդաղ տենց ինչքան կարա մնա? կարանք ասենք մի 2 ամիս տենց օգտագործենք.
ու մեկել նքը հեռախոսը զբաղացնումա թե չե?

Egern.net
25.01.2008, 10:03
հեռախոսը չի զբաղացվում ընդհանրապես:

Իսկ արագությունը պաշտոնապես գրված ա 5կբայթ/վ, բայց իրականում շատ ցածր է, գրեթե անտանելի: Ասենք հազիվ Գուգլ էր բացում իմ մոտ: Մի խոսքով, ինչքան հասկացա դրա վրա հույս դնել իմաստ չունի

Sunun
26.01.2008, 14:00
Ի դեպ արդեն կարող եք ստուգել Ձեր ԱԴՍԼ-ի բալանսը այցելելով http://hilinestat.armentel.com/ ի դեպ էջը հասանելի է միայն եթե ձեր համակարգիչը միացված է ԱԴՍԼ գծով, և Ձեր հեռախոսահամարով

Egern.net
27.01.2008, 10:03
հիանալի նորություն ! շնորհակալություն

RaMeSsEs-ll
27.01.2008, 16:25
Ի դեպ արդեն կարող եք ստուգել Ձեր ԱԴՍԼ-ի բալանսը այցելելով http://hilinestat.armentel.com/ ի դեպ էջը հասանելի է միայն եթե ձեր համակարգիչը միացված է ԱԴՍԼ գծով, և Ձեր հեռախոսահամարով
Ձեր գրառումներից, ավատարի նկարից ու կարմիր տառերից ենթադրում եմ, որ բավականին լուրջ կապ ունեք արմենտելի հետ, դրա համար հարցերիս 85,3% -ը ձեզ եմ ուղղում:
1. Չգիտեք արդյոք այդ զարմանահրաշ ու աննախադեպ Hi-Line ինտեռնետաին ծառայությունը անսահման (без лимит) տարբերակ ունի՞, ու եթե ունի` ապա քանի՞ հարյուր հազար դրամ կարժենա:
2. Կուզենաի իմանայի թե ի՞նչ տարբերություն կա ասենք` Մոսկվաի ինտեռնետ կապի ու Հայաստանի ինտեռնետ կապի մեջ (բացի գնային տարբերությունից): Մոսկվայում ես օգտագործում էի հենց այս նույն DSL կապը, որը ապահովում էր ինձ Strim ֆիրման, ու անսահման (без лимит) տարիֆի համար վճարում էի ամսեկան 1100 ռուբլի, այսինքն մոտ 44$:
3. Մեկ էլ շատ հետաքրքիր է տոն օրերին, <<խոզի բդի>> նման սակագները կթանկանա՞ն թե՞ ոչ:
P.S. Նախապես շնորհակալ եմ ձեր ԹԱՆԿԱԳԻՆ ուշադրության համար::)

Sunun
27.01.2008, 16:49
Առանց լիմիտ դեռ չկա, կարելի է ասել նույն սիստեմայով ա գործում տենց տարբերություն չկա, չէ դժվար թանկանա դեռ կարողա էժանանա

Cassiopeia
29.01.2008, 14:37
Մի այսպիսի հարց. եթե նախօրոք վերցված լիմիտը վերջացավ, պիտի անպայման սպասենք հաջորդ ամսվան այն կրկին լիցքավորելու համար, թե կարող ենք անմիջապես (easy card-ի լիցքավորման նման) լիցքավորել, դիմելով համապատասխան սպասարկման կետ::think

Sunun
30.01.2008, 10:18
Կարող եք լիցքավորել զանգելով կամ այցելելով Սպասարկման կենտրոն

Արմէն
30.01.2008, 17:01
Բավականին հետաքրքիր առաջարկ էր թվում մինչև որ որոշեցի ավելի լուրջ զբաղվել Hi-Line ունենալու հարցով և զանգեցի 8899 համարով։ Օպերատորը ինձ տեղեկացրեց, որ եթե ամսվա ընթացքում սպառել եմ իմ ամսեկան լիմիտը և ուզում եմ ավելացնել, կարող եմ միայն նախկինից ավելի մեծ լիմիտ ձեռք բերել։ Օրինակ, եթե իմ ամսեկան լիմիտը 200 MB է, դա սպառելուց հետո չեմ կարող 100 MB տարիֆը պատվիրել։ Նոր պատվերները պետք է լինեն ոչ պակաս քան իմ նախկին տարիֆը, տվյալ դեպքում, 300 կամ ավել MB տարիֆներ։ Քանի որ նոր ամսվա հաշվարկներում ամիսը սկսում են նախկին ամսվա ամենավերջինը օգտագործած տրաֆիկով, փաստորեն, մի անգամ ավելի շատ տրաֆիկ պատվիրելով, ստիպված ես շարունակել այդ նոր, ավելի բարձր տրաֆիկով։

Sunun, քանի որ Արմենտելից ամենաշատը դու ես գլուխ հանում, կօգնես հասկանալ օպերատորը ինձ պայմանները ճիշտ է ներկայացրել, թե, այնուամենայնիվ, հնարավոր է ամսվա ընթացքում պատվիրել ավելի փոքր ծավալով տրաֆիկ։

Sunun
01.02.2008, 08:57
Չէ կարող ես ավելացնել ավելի փոքր ծավալով փաթեթ. իսկ ամիսը սկսելուց էլ առաջ կարող ես զանգահարել և ասել թե որ փաթեթն ես ուզում, որ ամսվա սկզբում միացվի

Egern.net
01.02.2008, 20:26
ասեմ, ժողովուրդ ջան, ինձ որպես փորձառուի լսեք ;).

ուրեմն. հունվար ամսին (մի քանի գրառում վերև պատմածիս պատճառով) մենք ստիպված էինք ավելացնել տրաֆիկ: Ուրեմն հայրս խնդրեց ավելացնել ևս 200ՄԲ, և եթե սուտ չասեմ, 5 անգամ հարցրեց. "եթե հիմա 200 ավելացնեք, հաջորդ ամիս 500 կլինի, թե՞ 200", և 5 անգամ ասեցին "անպայման 500": Բայց, ինչպես միշտ, Արմենտելի "մասնագետները" լավ ծանոթ չէին իրենց ծառայության պայմաններին ու հնարավորություններին, և փետրվարին մեզ Արմենտելը մատուցեց հերթական տհաճ անակնկալը` 200ՄԲ ամսեկան լիմիտ... Դա մեզ պատճառում է 4000 դրամի վնաս....

Իմ նախորդ գրառումներից մեկում պատմել էի, որ Արմենտելի համակարգիչները (համենայն դեպս HiLine-ի) ամիսը փոխում են ոչ թե ժամը 24.00-ին, այլ մեկ ժամ շուտ: Պատմել էի նաև, որ Արմենտելի ոչ մի "մասնագետի" դա ապացուցել/համոզել չհաջողվեց: Հիմա, երբ Արմենտելը արդեն հնարավորություն է տալիս օնլայն ստուգել հաշվեկշիռը, արդեն կարող եմ ներկայացնել շատ կոնկրետ փաստ: Կցված սքրինշոթը նկարվել է հունվարի 31-ին ժամը 23.08 րոպեին: Ինչպես երևում է, արդեն նոր հաշվարկ է սկսվել զրոյից դեռ ամիսը չփոխված:

Sunun, կխնդրեի Ձեզ պարզել այս հարցը... այս սխալի պատճառով մենք բավական վնասներ կրեցինք հատկապես նյարդային համակարգի....

Արմէն
03.04.2008, 18:11
Sunun, քանի որ Արմենտելի ծառայությունների մասին բավականին լավ ես տեղյակ, երևի կօգնես իրավիճակը պարզել։

Երեկ զանգահարեցի և վերջապես պատվիրեցի Hi-Line ծառայությունը։ Օպերատորը շատ բարեհամբույր պատվերս ընդունեց, մի քանի հարցերի էլ կարողացավ պատասխանել /այսինքն՝ իր պատասխանները տրամաբանական էին/։ Միակ հարցը, որ բաց մնաց և վստահ չեմ, որ ճիշտ պատասխան ստացա, հետևյալն է.

Ամսվա ընթացքում կարող եմ հեռախոսով փոխել իմ ամսեկան փաթեթի սահմանաչափը։ Բայց, ըստ օպերատորի, նախքան այդ հնարավորությունից օգտվելը անհրաժեշտ է ևս մեկ անգամ լրացուցիչ այցելել Արմենտելի գրասենյակ և գրավոր դիմում ներկայացնել, որ թույլատրվի հեռախոսով սահմանաչափ փոխել։ Իմ հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ դիմումը գրել պայմանագիրը ստորագրելու պահին /պայմանագիրը և անհրաժեշտ սարքավորումները տուն են բերելու/ օպերատորը ևս մի անգամ շեշտեց, որ ոչ, հեռախոսով սահմանաչափ փոխելու հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է անձնագրով և անհրաժեշտ մյուս փաստաթղթերով այցելել Արմենտելի գրասենյակ և միայն այնտեղ ներկայացնել դիմումը։

Քանի որ նախկինում էլ Արմենտելի օպերատորները «փայլել են» զանազան ծառայությունների պայմաններից բացարձակ անտեղյակությամբ, ուզում եմ մի անգամ էլ ավելի վստահելի աղբյուրից հավաստիանալ, արդյո՞ք, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պայմանագիրը կնքելուց հետո մի անգամ էլ այցելել Արմենտելի գրասենյակ և դիմում ներկայացնել հեռախոսով սահմանաչափի փոփոխության հնարավորությունից օգտվելու համար։ Թե պայմանագրում քառանիշ կոդը գրելուց հետո և պայմանագիրը ստորագրությամբ վավերացնելուց հետո այլ լրացուցիչ պայմանագրեր/դիմումներ ներկայացնելու կարիք չկա։

Sunun
04.04.2008, 09:43
Հարգելիս քեզ ցավոք սխալ պատասխան են տվել , երբ բերեն սարքավորումները ձեզ կոդը կտան բանավոր և դրանից հետո կարող եք ձեր թվարկած գործողությունները կատարել զանգի միջոցով, իսկ օպերատորի անունը եթե հիշեք ու ինձ հուշեք շատ լավ կլինի

Արմէն
07.04.2008, 23:22
Susun, շնորհակալ եմ պատասխաններիդ համար: Ճիշտն ասած չեմ հիշում օպերատորի անունը ու չեմ կարծում կարիք կա ինչ-որ մեկի անուն նշել: Եթե Արմենտելը ուզում է ավելի հստակ պատկեր ունենալ թե ինչպես են հաճախորդների հետ շփվում իր աշխատողները, կարող է տարբեր վերահսկիչ մեխանիզմներ ներմուծել, օրինակ, այսպես կոչված Mystery Shopper մեխանիզմը:

այս պահին արդեն միացած եմ Hi Line կապով: Բավական լավ տպավորություններ ունեմ առայժմ, չնայած չեմ փորձել ստուգել թե խոստացված արագության համեմատ ինչքան է իմ կապի ռեալ արագությունը: Համենայնդեպս Հայաստանում իմ օգտագործած կապերից լավագույնների /ամենաարագների/ հետ կարող է մրցել: Միակ "թերությունը" այն է, որ չես զգում թե ինչպես է սահմանաչափդ սպառվում :)

Իսկ մնացած սպասարկման և օպերատորների հերթական արկածների մասին կասեմ, որ սպասարկումը շատ ավելի լավն էր քան սպասում էի Արմենտելից :) Սարքը բերեցին, ճիշտ այն ժամին ինչ ժամի որ պայմանավորվել էինք, շատ քաղաքավարի, բարեհամբույր ու արագ պայմանագիրը ստորագրվեց, հարցերին բավականին սպառիչ պատասխաններ ստացա: Օպերատորների հետ կարելի է մի քիչ էլ աշխատել ավելի որակյալ սպասարկում ապահովելու համար /չնայած որոշ օպերատորներ բավականին բանիմաց տպավորություն թողեցին, ու հստակ և իրականությանը մոտ պատասխաններ ստացա/ և դրանից հետո հնարավոր կլինի Արմենտելի վատ համբավը քայլ առ քայլ փոխել:

մոռացա ավելացնել, որ սարքը շատ հեշտությամբ միացրեցի, չնայած նայած որ քայլ առ քայլ ուղեցույցը միայն Windows XP գործառնական համակարգի համար է: Apple-ի OS X գործառնական համակարգը լրիվ անտեսել եք :)

Arm.
24.05.2008, 13:06
Sunun քեզ մի այսպիսի հարց ունեմ.
Hi Line կապ նախատեսում են տալ անլիմիտ բայց գրաֆիկով այսինքն այս ժամից այն ժամը և կարժենա xxx

Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար.

Sunun
25.05.2008, 16:20
Դեռ այդպիսի ծրագիր չկա իմ իմանալով

Գրիգոր
16.06.2008, 13:20
Դեռ այդպիսի ծրագիր չկա իմ իմանալով
Դուք Բի լայնի աշխատող եք?
Ես էլ ապագա...

Ավելացվել է 5 րոպե անց

Բավականին հետաքրքիր առաջարկ էր թվում մինչև որ որոշեցի ավելի լուրջ զբաղվել Hi-Line ունենալու հարցով և զանգեցի 8899 համարով։ Օպերատորը ինձ տեղեկացրեց, որ եթե ամսվա ընթացքում սպառել եմ իմ ամսեկան լիմիտը և ուզում եմ ավելացնել, կարող եմ միայն նախկինից ավելի մեծ լիմիտ ձեռք բերել։ Օրինակ, եթե իմ ամսեկան լիմիտը 200 MB է, դա սպառելուց հետո չեմ կարող 100 MB տարիֆը պատվիրել։ Նոր պատվերները պետք է լինեն ոչ պակաս քան իմ նախկին տարիֆը, տվյալ դեպքում, 300 կամ ավել MB տարիֆներ։ Քանի որ նոր ամսվա հաշվարկներում ամիսը սկսում են նախկին ամսվա ամենավերջինը օգտագործած տրաֆիկով, փաստորեն, մի անգամ ավելի շատ տրաֆիկ պատվիրելով, ստիպված ես շարունակել այդ նոր, ավելի բարձր տրաֆիկով։

Sunun, քանի որ Արմենտելից ամենաշատը դու ես գլուխ հանում, կօգնես հասկանալ օպերատորը ինձ պայմանները ճիշտ է ներկայացրել, թե, այնուամենայնիվ, հնարավոր է ամսվա ընթացքում պատվիրել ավելի փոքր ծավալով տրաֆիկ։
Կարծում եմ էտ խնդիրն էլ չկա, քանի որ անլիմիտ փաթեթները շատ ձեռնատու են համեմատ այլ առաջարկների և արագությունն էլ վատ չէ.

Ձայնալար
16.06.2008, 13:26
Sunun ջան էս ծառայությունից մենակ թվային ԱՀԿ-ների բաժանորդները կարող են օգտվել չէ՞

Գրիգոր
16.06.2008, 13:27
Որ խնդրեմ կասեք, թե Մասիսում Hi - line - ը երբ կգործի???
Նախապես շնորհակալություն...

Sunun
25.06.2008, 17:45
Այո ծառայությունուն ը տրամադրվում միայն թվային կայաններին, արդեն հասանելի է Էջմիածնում,Սևանում և շատ այլ բնակավայրերում

no666
25.06.2008, 18:40
իսկ կարաս ներկայացնես բոլոր բնակավայրերի ցանկը և ընդարձկման ցանկը

Sunun
25.06.2008, 19:06
շուտով կներկայացնեմ, նշեմ ուղղակի բոլոր տեղերում էլ լինելու է ծառայությունը

Ֆելո
25.06.2008, 23:39
մի հարց. 256/32-ի upload-ը բարձրացնելու միակ ձևը 30000-նոցը վերցնելնա? թե կարանք ասենք վճարենք 12000-ի փոխարեն 15000 ու ստանանք 256/64

Axlqalaq
26.06.2008, 11:45
մի հարց. 256/32-ի upload-ը բարձրացնելու միակ ձևը 30000-նոցը վերցնելնա? թե կարանք ասենք վճարենք 12000-ի փոխարեն 15000 ու ստանանք 256/64

որ ըլնի լավ կլնի....:tsamon

Sunun
26.06.2008, 13:13
այո տարբերակները դրանք և մեգաբայտերով տարբերակը կա

REAL_ist
04.07.2008, 16:42
չեմ ջոգում ես հայլայնի բեզլիմիտը ադնակլասնիկի հետ չունի?:angry
թե մենակ իմ մոտա որ ես երկու օրա չի մտնում?
արմենթելը մնումա արմենթել էլի:angry:angry

Սամվել
04.07.2008, 16:44
չեմ ջոգում ես հայլայնի բեզլիմիտը ադնակլասնիկի հետ չունի?:angry
թե մենակ իմ մոտա որ ես երկու օրա չի մտնում?
արմենթելը մնումա արմենթել էլի:angry:angry

Աչքիս ձեռ չի տալիս :D թե չէ ինչքան էլ բեզլիմիտ սաղ կլիենտները օրը 22 ժամ ընդեղ են... կանալը խեղդում են :D:D:D:hands

REAL_ist
04.07.2008, 17:14
ես ակումբնել չէր բացում եր էս երկու օրա ու վաբշե լռվելովա ակումբը բացում

_DEATH_
04.07.2008, 17:53
3 օրա կայֆավատ են լինում վրես, 4-5 ժամ դնում եմ փորձի միանալ, ասում յուսերը կամ փասսը սխալա :angry, երեք օրվա մեջ 2 անգամ էր հաջողվել միանալ, զանգում էի ասում եին մոդեմը անջատի, 5 րոպեից միացրու կդզվի, կեսժամից միացնում էի դզված չէր լինում, ամբողջ գիշերը թողելուց հետո էլ: Նոր զանգեցի ասում մեր մոտ փասսեչի հետ կապված պրոբլեմ կա, որ տառերովա լինում տենցա լինում :angry, էս իրեք օրա զանգում եմ փասս բան ամեն ինչ ստուգում չեն ասում:
ադնակլասնիկը ստիպված cgi proxy եմ բացում ու էտ սայթը ինձ էտքան չի հետաքրքրում, ինչքան rapidshare-ից որ ֆայլ քաշել չի լինում :(

REAL_ist
04.07.2008, 17:56
cgi proxy
ետի ուրդուց կարանք ճարենք?
չնայած նոր զանգեցի ասեցին ես քանի օրա կդզվի ինչ որ պրոբլեմ կա, ռապիդիցել չի լնում քաշել որտեվ ասումեն սաղ մի IP ով են:o

_DEATH_
04.07.2008, 18:10
ետի ուրդուց կարանք ճարենք?
չնայած նոր զանգեցի ասեցին ես քանի օրա կդզվի ինչ որ պրոբլեմ կա, ռապիդիցել չի լնում քաշել որտեվ ասումեն սաղ մի IP ով են:o

http://anonymouse.org/anonwww.html հեսա մի հատ օրինակ :)

http://www.freeproxy.ru/ru/free_proxy/cgi-proxy.htm ստեղ մտի ինչքան ուզես կա:

rapid-ից քաշելու համար էլ rapidleech կա :B, բայց ուր քցում եմ մի երկու ժամից ջնջում են :(

REAL_ist
04.07.2008, 18:14
աբրիս ախպերս

Axlqalaq
04.07.2008, 19:04
cgi proxy ինչի համար ա???:B

Yellow Raven
04.07.2008, 19:12
cgi proxy ինչի համար ա???:B
Որ եթե սայթը պրյամոյ չի բացում,էտ պրոքսիի միջոցով բացիhttp://www.akumb.am/images/smilies/coool.gif

_DEATH_
04.07.2008, 20:08
Արդեն գժվա 8899 զանգելուց :(: Կարո՞ղ ա ինչոր մեկը հասկանա ինչիցա անջատելուց հետո բաց սեսիայա մնում ու էլի որ ուզում եմ լոգին լինեմ ասումա username/password սխալ ա :(:

Sunun
04.07.2008, 20:28
Վորտեվ մոդեմդ կախում ա դրա համար միացրա յու ես բի ով ու էդ խնդիրը էլ չես ունենա

_DEATH_
04.07.2008, 20:36
Վորտեվ մոդեմդ կախում ա դրա համար միացրա յու ես բի ով ու էդ խնդիրը էլ չես ունենա

մերսի :), էտ նոր զանգեցի ասեցին USB-ով փորձի, վերջին միանալուց առաջին անգամ USB-ով միացրեցի, հիմա հլը ռիսկ չեմ անում անջատեմ, որովհետև վերջին անգամ անջատելուց հետո 2-3 ժամ չէր միանում: Չէի պատկերացնում, որ տենց մոմենտ կարողա լինի, USB-ն էլ աշխատող երկու հատ պորտա մնացել :(, հազիվ էի յոլա գնում:
Է՜՜ԷԷ հեսա կոմպս քանդեմ USB սարքեմ:

ցեղակրոն
05.07.2008, 14:38
ասեմ, ժողովուրդ ջան, ինձ որպես փորձառուի լսեք ;).

ուրեմն. հունվար ամսին (մի քանի գրառում վերև պատմածիս պատճառով) մենք ստիպված էինք ավելացնել տրաֆիկ: Ուրեմն հայրս խնդրեց ավելացնել ևս 200ՄԲ, և եթե սուտ չասեմ, 5 անգամ հարցրեց. "եթե հիմա 200 ավելացնեք, հաջորդ ամիս 500 կլինի, թե՞ 200", և 5 անգամ ասեցին "անպայման 500": Բայց, ինչպես միշտ, Արմենտելի "մասնագետները" լավ ծանոթ չէին իրենց ծառայության պայմաններին ու հնարավորություններին, և փետրվարին մեզ Արմենտելը մատուցեց հերթական տհաճ անակնկալը` 200ՄԲ ամսեկան լիմիտ... Դա մեզ պատճառում է 4000 դրամի վնաս....

Իմ նախորդ գրառումներից մեկում պատմել էի, որ Արմենտելի համակարգիչները (համենայն դեպս HiLine-ի) ամիսը փոխում են ոչ թե ժամը 24.00-ին, այլ մեկ ժամ շուտ: Պատմել էի նաև, որ Արմենտելի ոչ մի "մասնագետի" դա ապացուցել/համոզել չհաջողվեց: Հիմա, երբ Արմենտելը արդեն հնարավորություն է տալիս օնլայն ստուգել հաշվեկշիռը, արդեն կարող եմ ներկայացնել շատ կոնկրետ փաստ: Կցված սքրինշոթը նկարվել է հունվարի 31-ին ժամը 23.08 րոպեին: Ինչպես երևում է, արդեն նոր հաշվարկ է սկսվել զրոյից դեռ ամիսը չփոխված:

Sunun, կխնդրեի Ձեզ պարզել այս հարցը... այս սխալի պատճառով մենք բավական վնասներ կրեցինք հատկապես նյարդային համակարգի....

Բարև Egern, այդ ո՞ր ծրագրով ես չափում քո տրաֆիկը։

_DEATH_
09.07.2008, 10:14
Ժող հենց էս պահին արտասահմանյան սայթերը ինչոր մեկի մոտ բացումա՞

Artgeo
09.07.2008, 10:51
Ժող հենց էս պահին արտասահմանյան սայթերը ինչոր մեկի մոտ բացումա՞
Բիլայնում ասին «տղաները գիշեր ցերեկ աշխատում են»...

AG16
09.07.2008, 14:02
Ժող հենց էս պահին արտասահմանյան սայթերը ինչոր մեկի մոտ բացումա՞Պռոբլեմներ են ծագել...

_DEATH_
09.07.2008, 18:52
Պռոբլեմներ են ծագել...

Դառելա ֆրինետ, առավելություններից էլ freenet.am-ը չի բացում ու upload-ը ավելի դանդաղա:

Dr. M
09.07.2008, 19:01
1mb 48 դրամ թալան է:D իմ կարծիքով արժե ծախսել մի քիչ ավելին և ունենալ 1մբ 25 դրամով:think

իմ WiFi-ով 1մբ 20 դրամ է իսկ հայկականը 5 դրամ :think

AG16
09.07.2008, 21:29
Առավոտը ասին օրվա մեջ կդզվի, մինչև հիմա նույննա::hands

_DEATH_
09.07.2008, 21:45
Առավոտը ասին օրվա մեջ կդզվի, մինչև հիմա նույննա::hands

Ճիշտ էլ ասել են, օրվա մեջ 10 րոպեով դզվել էր: :D
Իրանց պռոբլեմնա չեն կարում դզեն լիքը հաճախորդ կկորցնեն:

AG16
09.07.2008, 22:33
Ճիշտ էլ ասել են, օրվա մեջ 10 րոպեով դզվել էր: :D
Իրանց պռոբլեմնա չեն կարում դզեն լիքը հաճախորդ կկորցնեն:
Բա ուրիշ ի՞նչ լավ ծառայություն կա, որ սենց չլինի:

Ավելացվել է 7 րոպե անց
Նոր ոնց-որ դզվեց:

Telman
09.07.2008, 23:30
Դզվելա բայց դանդաղա:think

Hayk Avetisyan
13.07.2008, 23:03
Ես բոլոր գրառումները կարդացի և ուզում եմ օգնեք <հայլայլից> օգտվողներ, համեմատենք իմ ինետը ու ձերը իմանամ սենցել յոլլա տանեմ, որ հայ լայն միացնեմ կընգնեմ ծուղակը?:

հայկական սայթեր-անվճար 1մբ դոունլոադ և ափլոադ - 15 դրամ արագությունը առավոտները ու գիշերվա կեսին <գնա գալիս եմ արագ ա>, օրվա պիկ աշխատանքային ժամերին ու երեկոյան <կուտվի> արագություն:

VS

hiline

AG16
13.07.2008, 23:12
արագությունը առավոտները ու գիշերվա կեսին <գնա գալիս եմ արագ ա>

Ինչքանա՞

Hayk Avetisyan
13.07.2008, 23:44
Ինչքանա՞

ներկա պահի դրությամբ opera ով վիդեո ամ ից կլիպ եմ քաշում 33 ից 35 կբ/ս ակումբից օգտվելով հանդերձ: Դե մոռացա ասեմ նայած թե ինչ սայթիցես օգտվում, արտասահմանյանները որոնք փողով են էլ ավելի արագ ա , էրեգ 40 մբ մեքենայի գիրք եմ քաշել տեվելա 20 րոպե, վոնցա? Բայց հենց բաննել էտա որ ինչ ուզում քաշում ես բայց ինչքան ուզում չես քաշում:8, ամիսը 9000 միջինը փող եմ տալիս: Դրա համար ինձ ասեք հայլաննա ձեռնտու թե իմը լավա?

REAL_ist
14.07.2008, 00:10
Հայլայնը միջինը 20–ի տակա քաշում

AG16
14.07.2008, 00:54
ներկա պահի դրությամբ opera ով վիդեո ամ ից կլիպ եմ քաշում 33 ից 35 կբ/ս ակումբից օգտվելով հանդերձ: Դե մոռացա ասեմ նայած թե ինչ սայթիցես օգտվում, արտասահմանյանները որոնք փողով են էլ ավելի արագ ա , էրեգ 40 մբ մեքենայի գիրք եմ քաշել տեվելա 20 րոպե, վոնցա? Բայց հենց բաննել էտա որ ինչ ուզում քաշում ես բայց ինչքան ուզում չես քաշում:8, ամիսը 9000 միջինը փող եմ տալիս: Դրա համար ինձ ասեք հայլաննա ձեռնտու թե իմը լավա?
Նայած թե որը, Hi-line 256-ը 1 ժամում քաշումա մոտավորապես 100mb, այսինքն 20 րոպեում մոտավորապես 34mb, իսկ Hi-line 1024-ը 1 ժամում 400մբ, 20 րոպեում` մոտավորապես 134mb, գներն ել՝
Hi-line 256-ամիսը 12000
Hi-line 1024-ամիսը 30000

VisTolog
14.07.2008, 08:40

Էտքան դանդաղա՞ :o
Ես 30mb-ը 6-7 րոպեյում եմ քաշում.

Ավելացվել է 1 րոպե անց
ՈՒ դա էն դեպում, երբ կապս 90%-ա լինում.

Hayk Avetisyan
14.07.2008, 09:28
Նայած թե որը, Hi-line 256-ը 1 ժամում քաշումա մոտավորապես 100mb, այսինքն 20 րոպեում մոտավորապես 34mb, իսկ Hi-line 1024-ը 1 ժամում 400մբ, 20 րոպեում` մոտավորապես 134mb, գներն ել՝
Hi-line 256-ամիսը 12000
Hi-line 1024-ամիսը 30000

դուք նկատած կլինեք, տենց բան կա, որ հենց տեսնում են միքիչ շատ ես օգտվում, չեմ ասում կինո մինոներ քաշել, ուղակի անընդմեջ ինֆորմացիա ես նայում, էտ ժամանակ իրանց խոստացած 256 կբ արագութունը քցեն? չնայած թեկուզ կինո քաշես, օրենքով պայմանագրի մեջ մտած անլիմիթը ոչ մեկ իրավունք չունի ասի շատ մի մտի: Ուզում եմ իմանամ կարողա ծուղակ ա? տենց բոլորը քաշեն , հենց տեսնեն կախվածության մեջ են իրանցից սկսեն պոչ խաղացնել, արագություն քցել, գին բարձրացնել...:

Ներսես_AM
14.07.2008, 10:00
Արմենտելը ոչ մի տեղ չի ասել որ ինքը երաշխավորումա այդ արագությունը:
ինքը ասումա մաքսիմքում էտքան ... թե իրականում ինչքան կլինի էտ արդեն իրանք ոնց կուզեն

AG16
14.07.2008, 14:52
Էտքան դանդաղա՞ :o
Ես 30mb-ը 6-7 րոպեյում եմ քաշում.

Քոնը ի՞նչ կապա

VisTolog
14.07.2008, 17:09
Քոնը ի՞նչ կապա
RealTime Wireless
1mb=10դրամ

Hayk Avetisyan
14.07.2008, 17:20
RealTime Wireless
1mb=10դրամ

Ավելի մանրամասն կասես? հայկական զոնան , upload ը, քաշելու գինը, և վերջապես իրանց սայթը ասա:

VisTolog
14.07.2008, 17:33
Իրանց սայթը մահացածա. :D
Չնայած ես քեզ խորհուրդ չէի տա :secret :)
Էս էլ իրանց գնացուցակը. հայկական սայթերը վճարովիյա :(
http://my.realtime.am/pricelist.doc

AG16
14.07.2008, 17:35
RealTime Wireless
1mb=10դրամ
արագությունը 512kbps-ա՞

VisTolog
14.07.2008, 17:39
արագությունը 512kbps-ա՞
Չէ, նայած թե քո մոտ կապն ինչքանա բռնում. եթե 100% բռնի, մի 100kb կլինի.

AG16
14.07.2008, 17:42
100kb կլինի.100 կիլոբայթ թե՞ կիլոբիտ

VisTolog
14.07.2008, 17:45
100 կիլոբայթ թե՞ կիլոբիտ
կիլոբայթ

Ավելացվել է 30 վայրկյան անց
ոնցոր :))

ցեղակրոն
15.07.2008, 17:32
Դարցիներ ջան, Կիեվյան փողոցում (Օրբելու խաչմերուկ) հասանելի ի՞նչ ինտերնետ մատակարարողներ գիտեք, բացի Հայլայնից։

Սամվել
15.07.2008, 17:43
կիլոբայթ

Ավելացվել է 30 վայրկյան անց
ոնցոր :))

100 Կիլոբայթ/վ –» 800Կբիտ/վ ... ՔՈՒԱՆՇ :B

VisTolog
15.07.2008, 18:44
http://www.speedtest.net/result/296441487.png
http://www.speedtest.net/result/296441998.png

ՈՒ սրանք հլը 100% արագությունը չի.

Doberman
20.07.2008, 13:22
ժող իմը 256 անլիմիտա 20-30kb/s download լավա թե քիչա Բիլայնի ասելով պետքա 256 լիներ ետ ինչիցա մոտս այդպես?

_DEATH_
20.07.2008, 13:48
ժող իմը 256 անլիմիտա 20-30kb/s download լավա թե քիչա Բիլայնի ասելով պետքա 256 լիներ ետ ինչիցա մոտս այդպես?

Բիլայնի ասելով 256 kbit/s-ա մաքսիմում, այսինքն 256/8=32 kb/s: Իմ մոտ եթե սեռվերը լիմիթ չունի 30-31 kb/s քաշումա, չգիտեմ քո մոտ ինչի համարա 20-30 :think

Elmo
20.07.2008, 16:12
Բիլայնի ասելով 256 kbit/s-ա մաքսիմում, այսինքն 256/8=32 kb/s: Իմ մոտ եթե սեռվերը լիմիթ չունի 30-31 kb/s քաշումա, չգիտեմ քո մոտ ինչի համարա 20-30 :think

Իկս Բիլայնը արագությունը երաշխավորվածա՞ տալիս ամեն մեկին:

REAL_ist
20.07.2008, 17:27
երաշխավորված չի, բայց թու թու թու ստաբիլ աշխատումա, միջինը 25–ի տակ քաշումա, այսինքն 200կբից չի ինջնում արագությունը, մեկումեջ չնայած լինումա դանդաղումա, բայց շուտա դզվում

_DEATH_
20.07.2008, 17:28
Իկս Բիլայնը արագությունը երաշխավորվածա՞ տալիս ամեն մեկին:

Ճիշտն ասած չգիտեմ, բայց իմ մոտ արագությունը ստաբիլա: Մեկել մի հատ ծրագրով ADSL մոդեմի համար օպտիմալացրել եմ, նորմալ աշխատումա հիմա, թե չէ մինչև էտ անընդհատ կախում էր, սկսում էր դանդաղել, մոդեմը անջատում կեսժամից էի միացնում որ դզվեր:

Elmo
20.07.2008, 17:45
երաշխավորված չի, բայց թու թու թու ստաբիլ աշխատումա, միջինը 25–ի տակ քաշումա, այսինքն 200կբից չի ինջնում արագությունը, մեկումեջ չնայած լինումա դանդաղումա, բայց շուտա դզվում

Ես չեմ հասկանում ի՞նչ ա լինելու երբ ԲիԼայնը ունենա ասենք 1000 բաժանորդ 1Mb/s արագությամբ: Ինչքան ես գիտեմ իրա Հայաստան բերած օպտիկաի թողունակությունը 100 Mb/s:

Sunun
20.07.2008, 19:29
Սխալ գիտեք, շատ ավելի մեծ ա ու դեռ մեծանալու էլ ա, կներեք ուղղակի չափը չեմ կարող նշել

Doberman
20.07.2008, 19:35
լավ իմ մոտ էլ դզվեց 30 դառավ ետ սայտից էր դանդաղել ես 1 շաբատ ա քաշել եմ արդեն 561mb մենակ Download masterna քաշել հլը չեմ ասում online կինոները :hands:hands:hands:hands
իսկ կարող է 256 ավելանա 30kb/s դառնա ասենք 50kb/s...................

_DEATH_
20.07.2008, 19:48

չէ 32 kb/s մաքսիմում, դրանից ավել հնարավոր չի:

aerosmith
23.07.2008, 00:30
ակումբցիներ ջան!!!!մի բան հարցնեմ
էն անձնավորությունը, ում անունով, որ մեր հեռախոսնա, գտնվում ա արտերկրում, հիմա լիազորագրի մեջ պետքա նշվի, որ էդ լիազորագիրը ուղղված է ARMENTEL-ին՞՞
, թե՞ BEELINE-in, ham էլ կխնդրեմ որ եթե մեկնումեկդ կարաք ասեք լիազորագիրը ոնց պետքա գրվի, մեկել տեց էլ չջոկեցի սահմանապակ-ի դեպքում իջնումա 5կիլոբիթ/վ, թե՞ 5կիլոբայթ/վ

REAL_ist
23.07.2008, 00:39
Լիազորագիրը վերևը մեջտեղը մեծ մեծ գրումեք Լիազորագիր, հետո գրումեք ես՝ եսինչ եսինչյանս գտնվելով արտերկրում լիազորում եմ եսինչ եսինչյանին իմ անունից պայմանագիր ստորագրել "Արմենտել" ՓԲԸ–ի հետ, վերջում էլ ստորագրությունը
մեկել ինչքան գիտեմ եթե ասենք փոստով կամ հեռագրով ուղղարկվի ետ լիազորագիրը, փոստը պետքա հաստատի
"Արմենտել"–ա կազմակերպության անվանումը, դրա համար պետքա գրվի "Արմենտել" ՓԲԸ–ին

_DEATH_
23.07.2008, 16:11
Էլի մենակ հայկական սայթերնա բացում, ֆսյո ես Hi-Line-ից վերջնականապես հրաժարվում եմ: Օրվա մեջ քանի անգամ լինումա չի բացում արտասահմանյան սայթեր հետո դզվումա: Իսկ հիմա արդեն մի ժամա բան չի բացում: Ու առաջին դեպքը չի, մի օր էլ ամբողջ օրը չեղավ:

Rammstein
23.07.2008, 23:20

Քո կարծիքով դա մենակ Հայ-լայնի հետա՞։ Բիլայնի դայլափովել ա տենց լինում։ Բիլայնի Ինտերնետներից ամենալավը բջջայինն ա::think

_DEATH_
24.07.2008, 11:23
Քո կարծիքով դա մենակ Հայ-լայնի հետա՞։ Բիլայնի դայլափովել ա տենց լինում։ Բիլայնի Ինտերնետներից ամենալավը բջջայինն ա::think

արմենտելի պռոբլեմն էր

Արամ
25.07.2008, 22:57
Իմ ելենետից լավը չկա...

aerosmith
30.07.2008, 16:25
մի բան հարցնեմ , արմենտել-ին որ էսօր եդքան տուգանեցին, կարողա դրանից հետո HI-LINE-ը թանկան???թե՞ ընդհակառակը կեժանանա?????

_DEATH_
30.07.2008, 16:49
մի բան հարցնեմ , արմենտել-ին որ էսօր եդքան տուգանեցին, կարողա դրանից հետո HI-LINE-ը թանկան???թե՞ ընդհակառակը կեժանանա?????

HI-LINE-ը տեղով թանկա, ճիշտա Հայաստանում ուրիշ նորմալ բան չկա էտ գնով:

Sosoyan
30.07.2008, 22:06
Էլի մենակ հայկական սայթերնա բացում, ֆսյո ես Hi-Line-ից վերջնականապես հրաժարվում եմ: Օրվա մեջ քանի անգամ լինումա չի բացում արտասահմանյան սայթեր հետո դզվումա: Իսկ հիմա արդեն մի ժամա բան չի բացում: Ու առաջին դեպքը չի, մի օր էլ ամբողջ օրը չեղավ:

Դեմք եք բայց, փաստորեն իրական դեպք ա սա http://www.critiq.ru/articles/39.html :D :hands

Mane137
30.07.2008, 23:31
մի բան հարցնեմ , արմենտել-ին որ էսօր եդքան տուգանեցին, կարողա դրանից հետո HI-LINE-ը թանկան???թե՞ ընդհակառակը կեժանանա?????

տենց էս հարցին ոչ մեկ չպատասխանեց չէ՞ :( ինձ էլ հետաքրքրում

Sosoyan
30.07.2008, 23:49
տենց էս հարցին ոչ մեկ չպատասխանեց չէ՞ :( ինձ էլ հետաքրքրում

Կարծում եմ որ ոչ... Անձամբ ինձ hi-line-ը դզումա ես օրով այլնտրանք չկա, հալալ արեհ արմենտելին, որտեվ զզվում եմ մնացած պրովայդերներից, զանգում ես նենց մունաթով են հետտ խոսում ոնցոր պարտք ես իրանց, իսկ hi-line-ը ընդհակառակ, նենց բարեհամբույր են գտնվում, որ քեզ թվումա դու պարտք մնացիր իրենց, մի խոսքով հերիքա փնովեք hi-line-ին :angry

Elmo
31.07.2008, 10:55
Հալալ ա Hi-Line -ին 300 000 000 դրամ տնտեսական մրցակցության կանոնները խախտելու համար, + 28 000 000՝ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պահանջները չկատարելու համար տուգանք վճարեց մեր պետությանը: Արդար որոշում էր: Հուսով եմ Բիլայնը կշարունակի փոխհատուցել պրովայդերներին, 130 անգամ թանկ վաճառվող ինտերնետի համար:

Sunun
06.08.2008, 08:28
Hi-Line ծառայությունն այժմ հասանելի է մարզերում

2008թ. հուլիս ամսից Beeline-ի ֆիքսված կապի Վանաձոր, Էջմիածին, Սևան և Աշտարակ քաղաքների թվային կայանների բաժանորդները նույնպես հնարավորություն ունեն օգտվել Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունից, որը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա և մինչև 100 անգամ ավելի արագ է, քան dial-up-ը: Առաջարկվող սակագնային փաթեթների լայն ընտրանուց յուրաքանչյուր բաժանորդ կարող է ընտրել իր համար ամենահարմարը և շահավետը:

Վճարելով ֆիքսված ամսավարձ` բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման: Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ և պարզապես ճամփորդել ինտերնետում:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Beeline-ի վաճառքի մոտակա գրասենյակ և մեր կայքէջի համապատասխան բաժիններ կամ զանգահարելով 8899 անվճար հեռախոսահամարով:

Angelochek Pushisti
15.08.2008, 14:09
Էս Hi Line-ին ինչա եղել մենակ հայկական սայթերնա բացում չեմ հասկանում

VisTolog
15.08.2008, 14:16
Էս Hi Line-ին ինչա եղել մենակ հայկական սայթերնա բացում չեմ հասկանում
Մի քանի ժամից կդզվի :))

Ավելացվել է 30 վայրկյան անց
1 կամ ավել նկատի ունեմ

_DEATH_
15.08.2008, 14:19
Մի քանի ժամից կդզվի :))

Ավելացվել է 30 վայրկյան անց
1 կամ ավել նկատի ունեմ

2 ամիսա ամեն օր նույն պատմությունն ա, եթե նենց օրա լինում ամբողջ օրը նորմալ լինումա զարմանում եմ:

VisTolog
15.08.2008, 14:23
Էսօր դուլուպնելա տենց. /dial up/

Armeno
15.08.2008, 14:34
Մենակ Հայկական սայթերա բացում, արդեն մի ժամա, բայց լավ էլ արագա բացում

Ավելացվել է 1 րոպե անց
Մեկել im.beeline.am ի մեջ որ երգը սխմումեմ լսել, ձեն ձի գալիս, ձեր մոտելա տենց՞

Amaru
15.08.2008, 16:04
ֆֆֆ... քանի օր ա սենց ա...
ինչքա՞ն պիտի ասեն՝ մի ժամից կդզվի :aaa

Array
15.08.2008, 19:22
դզվեց ոնցվոր

Գրիգոր
15.08.2008, 22:46
Մի հատ կասեք էտ ով ա Բի Լայնին տուգանել եթե գաղտնիք չէ.

Ռուֆուս
15.08.2008, 22:53
Մի հատ կասեք էտ ով ա Բի Լայնին տուգանել եթե գաղտնիք չէ.

Խի? Ուզում ես գնաս դրա հարցերը լուծես? :D

Moon
15.08.2008, 22:57
վայ, ես շատ զայրացած եմ, այսօր ամբողջ օրը մինչև ժամը 19,00-ն, կապս մեռած էր, ես առաջարկում եմ անունը դնել ոչ թե Hi-line, այլ low and unreachable line.

_DEATH_
15.08.2008, 23:51
վայ, ես շատ զայրացած եմ, այսօր ամբողջ օրը մինչև ժամը 19,00-ն, կապս մեռած էր, ես առաջարկում եմ անունը դնել ոչ թե Hi-line, այլ low and unreachable line.

LU-line ավելի լավա հնչում համ էլ :hands

էլի մեռածա :(

Ռուֆուս
15.08.2008, 23:54
Էլի էս անկապ կապը գնաց.... :angry

Վայ աստված, կլինի մի օր, որ նորմալ ինտերնետ տան? :angry

_DEATH_
15.08.2008, 23:56
Էլի էս անկապ կապը գնաց.... :angry

Վայ աստված, կլինի մի օր, որ նորմալ ինտերնետ տան? :angry

Հա կլինի երբ որ արմենթելը կամ բիլայնը չլինի

Սամվել
16.08.2008, 00:05
Նիկ՝ Beeline Grigor

Մեր ծածկույթը՝http://mobile.beeline.am/geography/zone.wbp
Այցելեք մեզ՝http://beeline.am/
Ես Բի Լայնի աշխատող չեմ...

Ծիծաղելի է անկեղծ ասած :D

Ճիշտն ասած հակված եմ մտածել որ սա Բիլային մարկետոլոգների թազա ստրատեգիանա...

Իրանց ոչ թե աշխատողներն են գովազդում այլ "հասարակ մարդիկ" :8
ձեռի հետ էլ կարան հակագովազդ անեն Վիվայի որպես հասարակ մարդ...

Ապեր մի հատ կբացատրե՞ս էս պահը...

Այցելեք մեզ՝http://beeline.am/
Ես Բի Լայնի աշխատող չեմ...

Bergmann
16.08.2008, 00:07
Ցանկանում եմ էս hi line-ը ստեղծողներին մինչև կյանքի վերջ իրանց տանը սենց (ան)կապ ունենան :))

REAL_ist
16.08.2008, 10:11
ժողովուրդ կարողա ետ մոդեմներիցա որ գնում գալիսա կապը, մոտս ուրիշ կարգին մոդեմեմ դրել ես քանի օրա հլը որ արտասահմանյանը չի անջատվել, կամել ես ետ վախտերը ինտեռնետ չեմ եղել:think

_DEATH_
16.08.2008, 10:14
ժողովուրդ կարողա ետ մոդեմներիցա որ գնում գալիսա կապը, մոտս ուրիշ կարգին մոդեմեմ դրել ես քանի օրա հլը որ արտասահմանյանը չի անջատվել, կամել ես ետ վախտերը ինտեռնետ չեմ եղել:think

Էրեկ մինչև ժամը ~19:00 արտասահմանյանը չկար, հետո ~00:30-ից մինչև չգիտեմ երբ էլի չկար, քո մոտ կար ՞՞ :think

Սամվել
16.08.2008, 10:24
Էրեկ մինչև ժամը ~19:00 արտասահմանյանը չկար, հետո ~00:30-ից մինչև չգիտեմ երբ էլի չկար, քո մոտ կար ՞՞ :think

Ոչ մեկի մոտ էլ չի եղել.. ով Արմենթելի կանալիցա օգտվում... ;)

REAL_ist
16.08.2008, 10:43
երեկ յոթին տաս պակաս հաստատ էլելա:think

Սամվել
16.08.2008, 10:47
երեկ յոթին տաս պակաս հաստատ էլելա:think

հետո ~00:30-ից մինչև չգ

Էս որ հաստատ... մի 20 րոպեով..

Elmo
16.08.2008, 10:50
Մի հատ կասեք էտ ով ա Բի Լայնին տուգանել եթե գաղտնիք չէ.

Կարծեմ ՀԱՅԵՐԵՆ եմ գրել: 300 000 000 Տնտեսական մրցակցությունների հանձնաժողովը, 28 000 000 Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը:

Ավելացվել է 46 վայրկյան անց

Հալալ ա Hi-Line -ին 300 000 000 դրամ տնտեսական մրցակցության կանոնները խախտելու համար, + 28 000 000՝ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պահանջները չկատարելու համար տուգանք վճարեց մեր պետությանը: Արդար որոշում էր: Հուսով եմ Բիլայնը կշարունակի փոխհատուցել պրովայդերներին, 130 անգամ թանկ վաճառվող ինտերնետի համար:

Հեսա

REAL_ist
20.08.2008, 22:28
մոտս icq-ն մինչև մտնումա ծնումա, ետի կապիցա թե մենակ իմ մոտա տենց:think

Artgeo
20.08.2008, 22:35
մոտս icq-ն մինչև մտնումա ծնումա, ետի կապիցա թե մենակ իմ մոտա տենց:think

QIP օգտագործի ;)

REAL_ist
20.08.2008, 22:41
QIP ա մոտս Արտ ջան:D:)

_DEATH_
20.08.2008, 22:42
QIP ա մոտս Արտ ջան:D:)

ապեր իմ մոտ էլ չի միանում էսօր QIP-ը :(, ստիպված icq6 եմ հիմա:

REAL_ist
20.08.2008, 22:43
լավ ետի նորմալա փաստորեն, էսա քցեմ, աբրիս

Scorpion
20.08.2008, 23:09
իմ մոտ ելա ՀայռԼայն ու քիփը նորմալ աշխատումա....:think

_DEATH_
20.08.2008, 23:25
իմ մոտ ելա ՀայռԼայն ու քիփը նորմալ աշխատումա....:think

infium-ը փորձեցի միանում ա մոտս, սովորականը չի միանում:

REAL_ist
20.08.2008, 23:28
իմմոտելա infium–ը հաել դրանով եմ մտնում, ես քանի օրա զոռա մտնելը, սկզբից մի անգամ գրեց ինչ որ նույն IP ից շատեն մտնում դրա համար չի միանում ետ կարգի մի բան

Scorpion
20.08.2008, 23:30
լոոոլ, փորձնական ինֆիումից դուրս եկա, որ հասարակով փորձեմ, հիմա դաժե ինֆիումը էլ չի կպնում :))

_DEATH_
20.08.2008, 23:34
լոոոլ, փորձնական ինֆիումից դուրս եկա, որ հասարակով փորձեմ, հիմա դաժե ինֆիումը էլ չի կպնում :))

icq6 :D, icq-ի բիզնեսը ծախկելու ա էլի :))

Scorpion
20.08.2008, 23:40
դե արի հիմա ել icq6 քաշի...((

REAL_ist
20.08.2008, 23:42
ետել չբացեց:D

Scorpion
20.08.2008, 23:44
ICQ 6-ն ել չի բացու՞մ: :o

REAL_ist
20.08.2008, 23:46
չե, իմ մոտ չբացեց

_DEATH_
20.08.2008, 23:46
Իմ մոտ նորմալ բացումա :think, նոր փորձեցի անջատեմ միացնեմ, նորմալ եղավ:

Scorpion
20.08.2008, 23:48
REAL_ist, քո մոտ անլիմ 12000նոցնա՞ թե...

REAL_ist
20.08.2008, 23:56
հա 12 հզարնոցա

Ավելացվել է 12 րոպե անց
մտավ հազիվ

Scorpion
21.08.2008, 00:12
կայֆ--- iqc6-ն ել չի կպնում

Արամ
21.08.2008, 14:45
QIP ա մոտս Արտ ջան:D:)

Բա ասում ես այսիքյու, ապեր կարողա Ինֆիումնա՞:think

Sunun
21.08.2008, 15:24
ՈւՇԱԴՐՈՒՅՈՒՆ!
20.08.2008-ից HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ

_DEATH_
21.08.2008, 15:30
ՈւՇԱԴՐՈՒՅՈՒՆ!
20.08.2008-ից HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ

:hands Ես էլ զարմացել էի

Արամ
21.08.2008, 16:06
ՈւՇԱԴՐՈՒՅՈՒՆ!
20.08.2008-ից HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ

արաաա:D:D մոռթա....եսի Հայ լայնա կոչվում՞:D:D:D Դիալ ապ

Yellow Raven
21.08.2008, 16:07
Առաջընթացա...

AG16
21.08.2008, 17:09
արաաա:D:D մոռթա....եսի Հայ լայնա կոչվում՞:D:D:D Դիալ ապ
256kbit/s dial-up ե՞ս տեսել

Արամ
21.08.2008, 17:09
256kbit/s dial-up ե՞ս տեսել
բա ասում են 35կբ/ս եք քաշում

_DEATH_
21.08.2008, 17:13
բա ասում են 35կբ/ս եք քաշում

35կբ/ս չի, 30կբ/ս, Խի dail up-ով դու 4-5 կբ/ս-ից ավել ես քաշում հա ՞՞

Արամ
21.08.2008, 17:14
35կբ/ս չի, 30կբ/ս, Խի dail up-ով դու 4-5 կբ/ս-ից ավել ես քաշում հա ՞՞
Իմ ինեթի հետ համեմատած ետի դիալ ապ էլ չի

Sunun
21.08.2008, 17:16
Դե եթե տենց համեմատենք իմ ունեցածի հետ ել քոնն ա DIAL-UP :)

Արամ
21.08.2008, 17:18
Դե եթե տենց համեմատենք իմ ունեցածի հետ ել քոնն ա DIAL-UP :)

Համուզված չեմ ես 350կբ/ս քաշում եմ

AG16
21.08.2008, 17:18
Իմ ինեթի հետ համեմատած ետի դիալ ապ էլ չի
Քոնը ինչքանա՞ վոր

Elmo
21.08.2008, 17:19
բա ասում են 35կբ/ս եք քաշում

256 Kb/s = 32KB/s
1 KB - Կիլոբայթ = 8 Kb - Կիլոբիթ
Գործնականորեն հաշված ա , որ 1 միավոր dwon -ին համապատասխանում ա մոտ 1/4 միավոր UP: Դրա համար 256 Kb/s dwon -ին պետք է համապատասխանի 64 Kb/s UP: Չեմ հասկանում ի՞նչ գյուտ են արել: Չնայած որ սկզբում 32 Kb/s -էր դա էր գյուտ :D

REAL_ist
21.08.2008, 17:19
Բա ասում ես այսիքյու, ապեր կարողա Ինֆիումնա՞
QipInfium 8000 icq6 էլ ունեմ, երկուսնել չեր բացում

Արամ
21.08.2008, 17:37
Քոնը ինչքանա՞ վոր

Վերևիտ գրառումը նայի

Ավելացվել է 1 րոպե անց

256 Kb/s = 32KB/s
1 KB - Կիլոբայթ = 8 Kb - Կիլոբիթ
Գործնականորեն հաշված ա , որ 1 միավոր dwon -ին համապատասխանում ա մոտ 1/4 միավոր UP: Դրա համար 256 Kb/s dwon -ին պետք է համապատասխանի 64 Kb/s UP: Չեմ հասկանում ի՞նչ գյուտ են արել: Չնայած որ սկզբում 32 Kb/s -էր դա էր գյուտ :D

Հիմա չհասկացա....Արմենթելինը ինչքանա՞

Elmo
21.08.2008, 17:42
Վերևիտ գրառումը նայիՀիմա չհասկացա....Արմենթելինը ինչքանա՞

2 անսահմանափակ ունեն 32(արդեն 64)/256 Kb/s 12 000 դրամ ամսեկան և 128(կամ 256 հաստատ չգիտեմ)/1024 Kb/s 30 000 դրամ:
Օգտագործած չկամ կյանքում, որակի մասին չգիտեմ:

Անսահմանափակ սակագնային պլաններ
Hi-Line Unlimited 256
12000
Hi-Line Unlimited 1024 --???? սկի իրանց սայթում նշված չի:
30000

http://www.beeline.am/internet_adsl_tariffs.html

Արամ
21.08.2008, 17:44
2 անսահմանափակ ունեն 32(արդեն 64)/256 Kb/s 12 000 դրամ ամսեկան և 128(կամ 256 հաստատ չգիտեմ)/1024 Kb/s 30 000 դրամ:
Օգտագործած չկամ կյանքում, որակի մասին չգիտեմ:

Շատ անվորակա:[ իմ ինեթի արագությունը 350KB/S

REAL_ist
21.08.2008, 17:46
իմ ինեթի արագությունը 350KB/S
բա գինը ինչքանա?:think

AG16
21.08.2008, 17:47
Շատ անվորակա:[ իմ ինեթի արագությունը 350KB/Sուզում ես ասես 2mbit/s ա՞

Elmo
21.08.2008, 17:51
ուզում ես ասես 2mbit/s ա՞

Ի՞նչ կա զարմանալու իմ մոտ հիմա խեխդած վիճակում ա կանալը, բայց
http://www.speedtest.net/result/311889182.png (http://www.speedtest.net)

ավելին
http://www.speedtest.net/result/311894056.png (http://www.speedtest.net)

ընդհանրապես 2 մեգաբիթ և ավելի հիմնականում ունեմ:

Ավելացվել է 2 րոպե անց

բա գինը ինչքանա?:think

:P իմը անվճարա, տանն էլ աշխատավայրում էլ:

masivec
21.08.2008, 17:56
:oԵվ ինչքանա ետ հաճույքը??:o

Ավելացվել է 57 վայրկյան անց
Ոնց?:o

Elmo
21.08.2008, 18:01
:oԵվ ինչքանա ետ հաճույքը??:o

Ավելացվել է 57 վայրկյան անց
Ոնց?:o

;) Պրովայդերի ադմինիստրատոր լինելը լավ բանա:

masivec
21.08.2008, 18:53
Հաաաաաաաաաա::DԻսկ ուրիշների համար?:think

Elmo
21.08.2008, 19:11
Հաաաաաաաաաա::DԻսկ ուրիշների համար?:think

Գովազդային բնույթի հայտարարություն չանեմ: :)

Hayk Avetisyan
21.08.2008, 19:42
Հնարավոր է հայլայն ի մեկ գծից օգտվի 2 կամ 3 համակարգիչ միաժամանակ? 12000 ոց փաթեթի դեպքում, շաաաատ կդանդաղի?

մեկել ինձ ասեք օրվա կամ շաբաթվա մեջ կապը քանի անգամ ա կտրվում ու քանի րոպեով:

Sunun
22.08.2008, 07:47
Ի դեպ շատ շուտով մի հատ էլ շատ լավ անակընկալի սպասեք :)

Ռուֆուս
22.08.2008, 08:33
Ի դեպ շատ շուտով մի հատ էլ շատ լավ անակընկալի սպասեք :)

Ինչ անակնկալ? Բիլայնը փակվումա? :D

Sunun
22.08.2008, 08:50
Շատ ծիծաղելու էր, մեռա խնդալուց, իսկ թե ինչ կիմանաք շուտով

Armen.181
22.08.2008, 10:18
Հնարավոր է հայլայն ի մեկ գծից օգտվի 2 կամ 3 համակարգիչ միաժամանակ? 12000 ոց փաթեթի դեպքում, շաաաատ կդանդաղի?

մեկել ինձ ասեք օրվա կամ շաբաթվա մեջ կապը քանի անգամ ա կտրվում ու քանի րոպեով:

անձամբ իմ մոտի հայ լայնից ոգտվում են չորս հոգի ,դեռ գոհ ենք,արագություն շատ լավ ա երբ չորսիցս որևէ մեկը բան չի քաշում,,կորելու համար ել կասեմ որ իմ մոտ էս երրորդ օրն ա որ չի կորել ,կորելու դեպքում մի երկու ժամից դզվում ա,եթե պետք ա կարամ ձևը ասեմ վոնց միացնեք,,,

Witcher
22.08.2008, 14:17
<HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ>
:angry
Ես արդեն 1 շաբաթա անընդմեջ տարբեր ֆայլեր եմ քաշում ու տարբեր ծրագրերով 30kb հազվադեպա հասել :think

Armen.181
22.08.2008, 14:22
HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ
:angry
Ես արդեն 1 շաբաթա անընդմեջ տարբեր ֆայլեր եմ քաշում ու տարբեր ծրագրերով 30kb հազվադեպա հասել :think

ապեր չգիտեմ բայց առանց ծրագրերի գիշերը ժամը 2ից հետո մեկել առավոտյան մինչև 10 ը 30 ը անցնում ա

Ռուֆուս
22.08.2008, 16:25
Շատ ծիծաղելու էր, մեռա խնդալուց, իսկ թե ինչ կիմանաք շուտով

Այ ծիծաղալին ձեր մատուցած կապի որակն ա, որ օրը 12 ժամ չկա, իսկ ftp ընդհանրապես չի կպնում:

_DEATH_
22.08.2008, 16:26
<HI-LINE 256 Unlimited Ինտերնետի UP-ը բարձրացվել է մինչև 64Kb-իթ>
:angry
Ես արդեն 1 շաբաթա անընդմեջ տարբեր ֆայլեր եմ քաշում ու տարբեր ծրագրերով 30kb հազվադեպա հասել :think

UP-ը քաշելու հետ ինչ կապ ուներ :think

Armen.181
22.08.2008, 16:32
Շատ ծիծաղելու էր, մեռա խնդալուց, իսկ թե ինչ կիմանաք շուտով

կարողա 12000 հազարի փոխարեն պիտի մուտենք ասենք 20000

Elmo
22.08.2008, 16:39
UP-ը քաշելու հետ ինչ կապ ուներ :think

Ունի ստեղ բացատրել եմ (http://www.akumb.am/showpost.php?p=1054345&postcount=168):

Sunun
22.08.2008, 16:39
Դե եթե ծիծաղելու է ուրիշ կապից օգտվի, իսկ քո նկարագրած խնդիրների լուշումը տրվում է արդեն. չէ լավ բաներ են լինելու :)

AG16
22.08.2008, 16:48
լավ բաներ են լինելու :)
Էլի Hi-Line-ի հետա՞ կապված:

_DEATH_
22.08.2008, 16:52
Ունի ստեղ բացատրել եմ (http://www.akumb.am/showpost.php?p=1054345&postcount=168):

Elmo ջան գիտեմ ասածդ ինչ ա :), բայց Witcher-ը մտածում ա, որ 30 kb/s-ն պտի դառնար 64 kb/s

Angelochek Pushisti
22.08.2008, 16:58
էլի Hi-Line-ի կապը վատացավ ոչ մի կայք չի բացում հաստատ սա էր լավ բանը :P

Elmo
22.08.2008, 17:03
Elmo ջան գիտեմ ասածդ ինչ ա :), բայց Witcher-ը մտածում ա, որ 30 kb/s-ն պտի դառնար 64 kb/s

64/256 արագությամբ 32 KB/s -ը մաքսիմալ քաշման արագություննա, դեռ այսպես կոչված «ծառայողական» և այլ պակետներն էլ հաշվենք 30 -ից ավել պետք չի սպասել, դա կլինի հազվադեպ, կամ երեկոյան ժամերին: Նորից Witcher -ի համար ուզում եմ ուշադրությունը հրավիրել b տառի վրա KB և Kb տարբեր են:

Sunun
22.08.2008, 17:04
Ինետ չկա հիմա. այո Hi-Line հետ ա կապված

Elmo
22.08.2008, 17:05
էլի Hi-Line-ի կապը վատացավ ոչ մի կայք չի բացում հաստատ սա էր լավ բանը :P

Անջատվելա հերթական անգամ, իմ մոտ փոխվեց ֆայբերնեթ:

*K*A*T*U*
22.08.2008, 17:06
Իսկ ե՞րբ կլինի

aerosmith
22.08.2008, 21:20
ժող ջան, մոտս ԻՄ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՄԵԳԱԲԱԸԹԵՐԸ էջը եռռոռ ա տալի, ձեր մոտելա տենց???

Armen.181
22.08.2008, 21:37
ժող ջան, մոտս ԻՄ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՄԵԳԱԲԱԸԹԵՐԸ էջը եռռոռ ա տալի, ձեր մոտելա տենց???

Իմ մոտ ել ա տենց հենց սկզբից ել տենց ա եղել

Witcher
22.08.2008, 22:31
UP-ը քաշելու հետ ինչ կապ ուներ :think

համձայն եմ եթե Տորրենտով, Էմուլով...չես քաշում ու պետք չի որ քաշածտ ուղարկածիցտ պակաս լինի <խոսկը Ռուտեռի պոռտի սահմանափակման մասին չի> իսկ գրածս կիսատ էր մնացել ՈՒՊ-ը Տորրենտով չեմ զգացել տարբերություն առավելագույն հազարից մեկ մի ակնէարթ 5 Kb/s

_DEATH_
22.08.2008, 23:02

Witcher ջան տոռռենտ երեկ չէ առաջի օրը գիշերը քաշում էի 25 kb/s քաշում էր ու 9 kb/s ուղարկում :ok, բայց հիմա ոնցոր էլի դանդաղելա :(

aerosmith
22.08.2008, 23:02
ուրեմն ես 3 օրով տեղափոխվում եմ բարեկամիս տուն, կարամ մոդեմս էլ հետս տանեմ ու իմեթ միանամ, էդ դեպքում կարողա իրանց հաշվին 12000 փող գա, մեկել մուծումները անելուց, նշվումա թե որ հեռախոսահամարներիվ են ինեթ մտե???

Armen.181
22.08.2008, 23:19

dsl պետք ա ակտիվացվատ լինի վոր կարանաս ինտեռնետ մտնես,պիտի վօր չլինի

aerosmith
22.08.2008, 23:25
իսկ ենտադռենք ակտւվացրածա, մուծումը կատարելու ժամանակ նշվումա որ հեռախոսահամարներով են մտե՞՞

Armen.181
22.08.2008, 23:40
իսկ ենտադռենք ակտւվացրածա, մուծումը կատարելու ժամանակ նշվումա որ հեռախոսահամարներով են մտե՞՞

ինչքան գիտեմ չե դեր ա խաղում քո կօդը և անունը տվյալ դեպքում 7410հեռախոսի համարը ,ետե տենց չլիներ ուռեմն առանց կօդ հավաքելու կմտնեիք ինտեռնետ

Ռուֆուս
23.08.2008, 00:11
Դե եթե ծիծաղելու է ուրիշ կապից օգտվի, իսկ քո նկարագրած խնդիրների լուշումը տրվում է արդեն. չէ լավ բաներ են լինելու :)

Եթե ծառայություն եք մատուցում, բարի եղեք պատշաճ ձևով այն տրամադրել

LevX
23.08.2008, 01:31
HiLine-ի օպերատորներից մեկի եւ ընկերոջս խոսակցությունից՝

(Ը) - Բարեւ ձեզ, ես ձեզանից 1Մեգաբիտ արագությամբ ինտերնետ եմ ձեռք բերել, իսկ արագությունը նույնիսկ 256կիլոբիտ չի հասնում, ինչո՞ւմն է խնդիրը:
(O) - Ասացեք ձեր հեռախոսի համարը, որից միացած է ինտերնետը:
(Ը) - Ինչի՞ համար:
(O) - Հիմա խնդիր ունենք, «դզում ենք», սկզբում դզում ենք նրանցը, ով բողոքում է...

եթե ներկա չլինեի այս խոսակցությանը չէի հավատա պատմողներին, ... բայց բողոքելուց մոտ կես ժամ անց արագությունը վերականգնվեց...
Բայց ասում են, թե հույս կա, եւ այդքան վատ չէ իրավիճակը որքան թվում է առաջին հայացքից: Այո, իրենց տված ZTE մոդեմները ավելի հաճախ են կախվում քան օրինակ D-Link-երը, լինելով համարյա նույն գնի (9600 ի դեմ ~11500), բայց հետաքրքիրն այն է, որ ես օգտվում եմ 256կբ/վ արագությամբ անսահմանափակ փաթեթից, ու բացի շաբաթական մի քանի անջատումից մի քանի րոպե/ժամ տեւողությամբ ուրիշ գրե թե ոչինչից բողոքելու ոչինչ չունեմ ...

Ավելացվել է 2 րոպե անց

ինչքան գիտեմ չե դեր ա խաղում քո կօդը և անունը տվյալ դեպքում 7410հեռախոսի համարը ,ետե տենց չլիներ ուռեմն առանց կօդ հավաքելու կմտնեիք ինտեռնետ

Այս հարցը ինձ ել է հետաքրքրում, վաղը իրենց օպերատորներին կհարցնեմ ...

AG16
23.08.2008, 01:44
(O) - Հիմա խնդիր ունենք, «դզում ենք», սկզբում դզում ենք նրանցը, ով բողոքում է...

Երևի չբողոքողներինը չդզեն-ել:D

aerosmith
23.08.2008, 07:54
քյասար սենց մի բան ասեմ, ուրեմն ես գիտեմ մի մարդու password ինձ հետաքրքրում ա եթե էդ մարդու փասս-ով մտնեմ կարողա ամսվա վերջում մուծում կատարելուց սաղ պարզվի???

_DEATH_
23.08.2008, 11:24
HiLine-ի օպերատորներից մեկի եւ ընկերոջս խոսակցությունից՝

(Ը) - Բարեւ ձեզ, ես ձեզանից 1Մեգաբիտ արագությամբ ինտերնետ եմ ձեռք բերել, իսկ արագությունը նույնիսկ 256կիլոբիտ չի հասնում, ինչո՞ւմն է խնդիրը:
(O) - Ասացեք ձեր հեռախոսի համարը, որից միացած է ինտերնետը:
(Ը) - Ինչի՞ համար:
(O) - Հիմա խնդիր ունենք, «դզում ենք», սկզբում դզում ենք նրանցը, ով բողոքում է...

լավ ա պրծել, ես 1 gb-անոց ֆայլ շտապ պետք էր, դրել էի քաշելու, տաս ժամից եկա տենամ 10 mb ա քաշվել :angry, մոդեմի DSL-ի լույսը հանգածա, զանգեցի 8899 ասում են խի ես ստեղ զանգել ատեես զանգի, զանգում եմ ասում են 8899 զանգի :D, բացատրեցի որ նոր եմ զանգել, դրանից հետո մի քանի ժամից նոր դզեցին:

Elmo
23.08.2008, 12:12
Լսել են հարսանիքա չգիտեն ձենը որտեղից ա գալիս:
Լսել են որ մեծ ֆիրմաները մտնում են շուկա ու շուկան գրավում են չգիտեն ոնց են մտնում:
Մոսկվայում Corbina Telecom -ը 7 տարի «պրովայդերների պրովայդեր էր» հետո մտավ փոքրների շուկա և մտավ սենց՝ միացումն անվճար, անսահմանափակի գները՝

Безлимитный интернет. Безлимитные тарифы.
Ежемесячная абонентская плата Скорость передачи данных к абоненту Скорость передачи данных от абонента
450 руб. 2560 Кбит/с 2560 Кбит/с
650 руб. 7500 Кбит/с 7500 Кбит/с
875 руб. 12500 Кбит/с 12500 Кбит/с
1300 руб. 25000 Кбит/с 25000 Кбит/с
http://home.corbina.net/tariffs/inet/
Բազմապատկեք գները 12 -ով և կստանաք դրամով արժեքը:
Իսկ հում վիճակով շուկա նեխուժելուց լինում են նման բողոքներ, ինչը կարդում ենք ֆոռումներում:

REAL_ist
23.08.2008, 12:16
խի ես ստեղ զանգել ատեես զանգի, զանգում եմ ասում են 8899 զանգի
ծանոթ պատմությունա:D ով նոր պտի առնի մոդեմ d-link առեք, համ 1 տարի երաշխիք են տալիս 1 ամսվա փոխարեն, համել նոռմալ աշխատումա, Բիլայնի տված մոդեմը մի ամիս 2 օր աշխատեց, դատչիկով էր, երաշխիքը պրծավ փչացավ:D

Norton
23.08.2008, 12:17
Տենաս մի օր Հայստանում կտենանք էս արագությւնները, էս գներով… Կարծում եմ, քանի Արմենթելնա գլխավորը այդպիսի բան չի լինի:

Elmo
23.08.2008, 12:27
Տենաս մի օր Հայստանում կտենանք էս արագությւնները, էս գներով… Կարծում եմ, քանի Արմենթելնա գլխավորը այդպիսի բան չի լինի:

Corbina -ն հեռախոսի գծերով չի տալիս ինտերնետը, այլ ամբողջ Մոսկվան օպտիկական մալուխներով պատելա: Հեռախոսի գծերով(առավել ևս սովետական) նման արագությունները մասամբ անհասանելի են, իսկ հիմնականում ոչ ստաբիլ:
Խնդիրը նրանում ա որ և Երևանում, և Մոսկվայում, և շատ այլ Խոշոր քաղաքներում կոմունիկացիոն ստորգետնյա ուղիներում տեղ չի մնացել օպտիկայի համար, ստիպված լույսերի հենասյուներով են անցկացնում: Դա ավելի թանկ է և քաղաքապետարանին ամսեկան վճարումներ է պահանջում: Բնականաբար այս ամենը ազդում է կապի գնի վրա:
Բացի այդ մենք հեռու ենք միջազգային օպտիկական մագիստրալներից, իսկ իմ իմանալով երկիր մտնող լարի համար էլ ահագին գումարներ է վճարվում, ու ինչքան գիտեմ հենց լարի թողունակության հետ կապված գինը սարսափելի բարձրանում ա:
Այս ամբողջը և էլի շատ նրբություններ հաշվի առնելով պետք է ասեմ 64/256 - 12 000 դրամ և 128/1024 30 000 դրամ բավականին մատչելի գներ են: Բայց սպասարկման որակի, ռեալ հասցեների բացակայության, սովետական հեռախոսալարերի կիրառման հանգամանքը սառը ջուր ա լցնում Hi-Line -ի գլխին: Մոռացա նշեմ բազմաթիվ անջատումների հագնգամանքը:

_DEATH_
23.08.2008, 12:30
Տենաս մի օր Հայստանում կտենանք էս արագությւնները, էս գներով… Կարծում եմ, քանի Արմենթելնա գլխավորը այդպիսի բան չի լինի:

Էտ արագությունները անպայման կտեսնենք էն ժամանակ, որ էլ Մոսկվայում պետք չլինի :D, հեսա մի 20 տարուց 100 հազար mbit/s-ից 1 tbit/s ա լինելու ինետը, այ էտ ժամանակ կունենանք :D

REAL_ist
23.08.2008, 12:30
ետ ռեալ IP –ի հույս էլ չունենաք հա? չեն կարա անեն?

Elmo
23.08.2008, 12:34
Էտ արագությունները անպայման կտեսնենք էն ժամանակ, որ էլ Մոսկվայում պետք չլինի :D, հեսա մի 20 տարուց 100 հազար mbit/s-ից 1 tbit/s ա լինելու ինետը, այ էտ ժամանակ կունենանք :D

Հարցը ապարատուրան չի, ամբողջ խնդիրը միջավայրն ա: Ինֆորմացիաի հաղորդման միջավայրը: Այ դա չունենք Հայաստանում: Ռադիո-եթերը սպանածա + ռադիոն տենց առագություններ չի ապահովում, օպտիկան թանկա անցկացնելը ու վարձերը, UTP -ով 100 Մբիթ/վ ամեն մեկին ապահովելը անհնարա: Հեռախոսագծերի մասին արդեն նշել եմ:

Ավելացվել է 6 րոպե անց

ետ ռեալ IP –ի հույս էլ չունենաք հա? չեն կարա անեն?

Ի միջայլոց ռեալ IP -ների մասին:
Հեսա իրանց ցանցը
% Information related to '212.73.64.0/19AS12297'

route: 212.73.64.0/19
descr: Armenia Telephone Company
descr: Republic of Armenia
origin: AS12297
mnt-by: ARMENTEL-MNT
source: RIPE # Filtered
Կարմիրով նշած պրեֆիքսը նշանակում ա 2-ի 32-19 աստիճան հատ հանգույց: Այսինքն 2-ի 13 աստիճան հատ ռեալ IP: 2^13=8192 ունեն բայց չգիտեմ խի՞ չեն տալիս: Կամ սերմացու ա, կամ էլ ասենք տան էլ քիչա մոնոպոլ պրովայդեր դառնալու համար:

REAL_ist
23.08.2008, 12:45
8000 հատ ունեն հա փաստորեն, դե եսա մի 80000 հազարով կսկսեն խուրդել

Elmo
23.08.2008, 12:48
8000 հատ ունեն հա փաստորեն, դե եսա մի 80000 հազարով կսկսեն խուրդել

Տենց բան չկա: Կամ ձրի պետքա տան գոնե մի հատը, կամ մաքսիմում 500 դրամ ամսեկան:

_DEATH_
23.08.2008, 13:01
UTP -ով 100 Մբիթ/վ ամեն մեկին ապահովելը անհնարա

UTP -ով չէ, կոմյուտեռի բնագավառում վերջին երկու տարվա մեջ հեղափոխություն ա եղել, հեսա մի քանի տարուց 5 tb-անոց դիսկ ա լինելու, ինետն էլ վաբշե էն արագության ա լինելու, որ HDD նոր կոմպերի վրա դնելը անիմաստ լինելու :), ոնց որ հիմա ֆլոպինա, եթե 1 gb-անոց ցանկացած ֆիլմ կարանաս 1 վարկյանում բեռնես ու նայես, էլ HDD ումա պետք, ծչագրերն էլ սեռվերից են աշխատելու: Հենա մայկռոսոֆթն էլ վերջին Windows-նա հանելու՝ Windows 7, ոնց որ մի քանի տարի առաջ հրաժեշտ տվեցինք DOS-ին, հիմա եկել ա ժամանակը Windows-ի :ok

Elmo
23.08.2008, 13:08

Շատ օպտիմիստորն ես տրամադրված: :) ամեն ինչ եդքան էլ արագ չի լինի մի 20 տարի դեռ UTP-ն կմնա ցանցային լար: Իզուր չեն 7-րդ կատեգորիայի UTP -արտադրում: Մագիստրալները կլինեն օպտիկա, բայց UTP-ն դեռ մնում ա որպես հիմնական լար:

_DEATH_
23.08.2008, 13:29

Կոնկրետ Հայաստան որ հասնի, արդեն մենք երևի բիձա կլնենք :D, բայց դե մի տաս տարուց շահագործման մեջ կլինի իմ կարծիքով, Hi-Line-ի անունն էլ ստիպված պտի փոխեն VeryLow Line :D

Norton
23.08.2008, 13:35
Կոնկրետ Հայաստան որ հասնի, արդեն մենք երևի բիձա կլնենք :D, բայց դե մի տաս տարուց շահագործման մեջ կլինի իմ կարծիքով, Hi-Line-ի անունն էլ ստիպված պտի փոխեն VeryLow Line :D

Ու Արմենթելի աշխատողները էլի ֆորումներում կասեն.՝.արագագործ ինետ էիք ուզու՞մ , դե վայելեք:D կարծում եմ էդ վախտ մեծ առաջընթաց կունենաք ու , արդեն անլիմիտ ինետը կդառնա ասենք 384կբ/վ:

aerosmith
23.08.2008, 14:35
մի բանի վրա եմ զարմանում, մարդ մինչև չզանգի մի երկու հատ "քաղցր" :angry խոսք չասի չեն բիթի ընգնի որ հաշվեկշռի ստուգման էջը վաբշե չի բացում։ Իսկ ICQ-i համար էլ բան չեմ ասում, որ խեղջ կոմպս քռդնավ դրա ձեռը։ Շաբաթ-կիրակի ասին հաստատ չի ըլնի, ես երկուշաբթիի համար էլ խեսք չեն տալիս, կարողա էդ պրոբլեմներից գոնե մեկը լուծվի։

Hayk Avetisyan
23.08.2008, 14:39
դաաաա~ , էս բոլոր գրառումներից մտածեցի ավելի լավ է մնամ իմ պրովայդերի հուսին, ես ել երկմտում էի <կարողա հայ լայն քաշեմ?>

LevX
23.08.2008, 14:48
Տենաս մի օր Հայստանում կտենանք էս արագությւնները, էս գներով… Կարծում եմ, քանի Արմենթելնա գլխավորը այդպիսի բան չի լինի:

Կտեսնենք, բայց ոչ այդ գներով: Մոսկվայում սպառողների քանակը շատ ավելի շատ է հայաստանի բնակիչների քանակից, եւ որպես հետեվանք կազմակերպությունները կարողանում են ձեռք բերել շատ ոչ այդքան թանկ, այսինքն համարյա մեծածախ գներով, իսկ մեզ մոտ նման ծավալների պահանջարկ չկա, ու երբեք չի լինի: Հենց սրա համառ Ռուսաստանի հետ համեմատել չարժէ, ամեն դեպքում հիմա:

Norton
23.08.2008, 14:53

Կարծում եմ, եթե որակյալ ծառայություն լինի, պահաջարկը շատ մեծ կլինի, իսկ գները, թող լինի 2 անգամ թանկ թեկուզ, բայց կապը որակյալ լինի, իսկ հիմա համ թանկա, համ որակ չկա, ու ցավոք ձգտում էլ չկա՝ որակը բարձրացնելու…

Hayk Avetisyan
23.08.2008, 14:58
Կտեսնենք, բայց ոչ այդ գներով: Մոսկվայում սպառողների քանակը շատ ավելի շատ է հայաստանի բնակիչների քանակից, եւ որպես հետեվանք կազմակերպությունները կարողանում են ձեռք բերել շատ ոչ այդքան թանկ, այսինքն համարյա մեծածախ գներով, իսկ մեզ մոտ նման ծավալների պահանջարկ չկա, ու երբեք չի լինի: Հենց սրա համառ Ռուսաստանի հետ համեմատել չարժէ, ամեն դեպքում հիմա:

Էտ դեպքում սենց մի հարց է առաջանում, ինչքան շատ են օգտվողները ենքան սպասարկման գիծը պետքա ուժեղանա, ինչքան քիչ են էնքան գիծը թեթև կլինի: Իսկ հիմա մեր մոտ եսքան քիչ օգտվողներին նույնիսկ չեն կարողանում կամ չեն ուզում արագ ինտերնետ տրամադրեն էտքան բարձր սակագներով հանդերձ:

LevX
23.08.2008, 15:00
դաաաա~ , էս բոլոր գրառումներից մտածեցի ավելի լավ է մնամ իմ պրովայդերի հուսին, ես ել երկմտում էի <կարողա հայ լայն քաշեմ?>

չէ, որպես ՀայԼայն-ի օգտվող, խոչհուրդ եմ տալիս... առնվազն գնային առումով շատ հարմար է: Իսկ այն որ ամսական 2-3 օր գումարային ժամանակով չի աշխատում դրան կարելի է դիմանալ, եթե տան համար է:
Կրկնեմ եւս մեկ անգամ, իր բոլոր թերություններով հանդերձ, ՀայԼայնը առայժմ Երեւանի ամենահարմար կապն է, հաշվի առնելով որակ/արագություն/գին հարաբերությունը:

_DEATH_
23.08.2008, 15:24

ինչ 2-3 օր, ես հաշվում եմ, մինիմում 8 օր գումարայինով իմ մոտ չի եղել էս ամսին, այսինքն ամսվա մոտ 1/3-ը, բանն էլ էնա նենց ժամանակ են անջատում, որ շտապ պետք ա :angry, ոնց են ժամանակը բռնացնում չեմ հասկանում:

LevX
23.08.2008, 15:37
Իդեպ նկատել եմ այսպիսի մի օրինաչափություն: Երբ մոտ մի 20 րոպե չէս օգտագործում ինտերնետ, հետո միացնում ես, 1Մբ/վ կա ու շատ լավ ամեն բան աշխատում է: Միացնում ես ինչ որ մեծ բան քաշելու, ... արագությունը կամանց կամանց ընկնում է: Մոտ մեկ, մեկ ու կես ժամ անց մի 10-15 րոպեյով անջատում ես մոդեմը, հետո միացնում ես, նորից 1Մբ/վ կա ու նորից ամեն բան նորմալ է:
Կարծում եմ իրենք լուրջ խնդիրներ ունեն աշխատակազմի հետ, եթե չէն կարողանում նույնիսկ այսքան ոչ բազմաթիվ օգտվողներին սպասարկեն...

Ավելացվել է 4 րոպե անց
հա մի բանել ավելացնեմ, .. այս վերջին երկու ամիսը՝ հուլիս, օգոստոս, ... ունեցել եմ մոտ 10-12Գբ տրաֆիկ, ու ոչաշխատունակ օրերի քանակը գումարաին չի գերազանցել ~ 5-10% ...
Օրինաչաձություն չկա, բայց մոդեմը անջատում/միացնում եմ մոտ շաբատը մեկ, հիմնականում շաբաթ/կիրակի օրերի միջակայքում....

Իդեպ՝ եթե անջատվում է կապը, այսինքն ինտերնետի լույսը անջատվում է, ապա խնդիրը մոդեմի կամ գծերի մեջ է: Հաճախ մուտքից եկող լարը փոխելը (ոչ ամենաէժանով) եւ մոդեմի փոխելը, օրինակ D-Link-ի, շատ է օգնում, մանավանդ նրանու, ում հեռախոսակայանը հեռու(ֆիզիկապես հեռու) է գտնվում:

Sunun
24.08.2008, 09:24
Real Ip շուտով կմատուցենք, բայց դեռ մանրամասները քննրակվում են, իսկ մինչ այդ 2 լավ բան կլինի Hi-Line համար :)

aerosmith
24.08.2008, 09:33
իսկ չես ակնարկի ինչ լավ բաներ են լինելու, կկարանանք վերջավես ICQ-մտնենք, և մեր հաշվեկշիռը ստուգենք???

Ավելացվել է 15 րոպե անց
HI-LINE-ը քաշելուց, ես դիդմամբ վերցրեցի սահմանափակ տրաֆիկով սակագնային պլան, մենակ նրա համար, որ ընդեղի մասնագետները գլուխ էին գովում, ու յանըմ ետի ավելի արագա, բայց պետքա ասեմ, որ դաունլոդ -ով ոչ մի բանով առավել չի անսահմանափակից։ ու արդեն BEELINE- ասվածը, իրա շահերի համար նոր քաղաքականությունա մշակել՝ արդեն չեմ իմանում որերորդ օրնա հաշվեկշռի վերահսկման էջը չի աշխատում(չեն կարում սարքեն), իսկ երկուշաբթի էլ յանի պետքա էդ պրոբլեմը լուծեն, հիմա սպասենք թե ինչ կանի, կարան սարքեն , թե արդեն մենք սկսենք մասնագետներ ճարել, ու իրանց մոտ ուղարկենք։

Rammstein
24.08.2008, 10:03
...պետքա ասեմ, որ դաունլոդ -ով ոչ մի բանով առավել չի անսահմանափակից։

Իսկ ցանկացած սայտից ա՞ տենց։ Կարող ա էդ սայտի տրաֆիկն ա սահմանափակ։:think

aerosmith
24.08.2008, 10:23
կոնկրետ շատ եմ օգտվում zaycev.net-ic, u microsoft-i պաշտոնական սայթ-ից։

Rammstein
24.08.2008, 10:52
կոնկրետ շատ եմ օգտվում zaycev.net-ic, u microsoft-i պաշտոնական սայթ-ից։

Microsoft-ի մասին բան չեմ կարա ասեմ, բայց zaycev.net-ը կարող ա դանդաղ լինի։ Ինձ պատահել ա (ոչ Hi-Line-ով), որ ուրիշ սայտերիս 100KBps-ով քաշի, իսկ zaycev-ից 30-50։:think

aerosmith
24.08.2008, 10:56
Microsoft-ի մասին բան չեմ կարա ասեմ, բայց zaycev.net-ը կարող ա դանդաղ լինի։ Ինձ պատահել ա (ոչ Hi-Line-ով), որ ուրիշ սայտերիս 100KBps-ով քաշի, իսկ zaycev-ից 30-50։:think

iիսկ եինչ կասես, որ իմ մոտ 15-20-օվա քաշում:think

masivec
24.08.2008, 11:01
Ժողովուրդ հիմա արժի Hi-Line քաշեմ?:think

Rammstein
24.08.2008, 11:02
iիսկ եինչ կասես, որ իմ մոտ 15-20-օվա քաշում:think

Ես հայլայնից չեմ օգտվել, իմ ասածը ուրիշ ինտերնետ էր։

masivec
24.08.2008, 12:03
Հըն?:think

Rammstein
24.08.2008, 12:36
Հըն?:think

Չգիտեմ ախպեր։:)
Չեմ օգտվել...

masivec
24.08.2008, 12:45
Իսկ օգտվողներից ով ինչ կասի?:think

aerosmith
24.08.2008, 12:47
իսկ չես ակնարկի ինչ լավ բաներ են լինելու, կկարանանք վերջավես ICQ-մտնենք, և մեր հաշվեկշիռը ստուգենք???

Ավելացվել է 15 րոպե անց
HI-LINE-ը քաշելուց, ես դիդմամբ վերցրեցի սահմանափակ տրաֆիկով սակագնային պլան, մենակ նրա համար, որ ընդեղի մասնագետները գլուխ էին գովում, ու յանըմ ետի ավելի արագա, բայց պետքա ասեմ, որ դաունլոդ -ով ոչ մի բանով առավել չի անսահմանափակից։ ու արդեն BEELINE- ասվածը, իրա շահերի համար նոր քաղաքականությունա մշակել՝ արդեն չեմ իմանում որերորդ օրնա հաշվեկշռի վերահսկման էջը չի աշխատում(չեն կարում սարքեն), իսկ երկուշաբթի էլ յանի պետքա էդ պրոբլեմը լուծեն, հիմա սպասենք թե ինչ կանի, կարան սարքեն , թե արդեն մենք սկսենք մասնագետներ ճարել, ու իրանց մոտ ուղարկենք։

ախպերս գրածս նայի

masivec
24.08.2008, 12:57
Այսինքն չարջի?:think

Rammstein
24.08.2008, 13:01
Այսինքն չարջի?:think

Մարդ կա ասում ա չարժի, մարդ էլ կա, ասում ա արժի...:think
Ավելի լավ ա մի հատ հարցում լիներ` «Գո՞հ եք Hi-Line-ից»։

REAL_ist
24.08.2008, 13:08
արժի բայց մոդեմը իրանցից չվեկալես, d-link վեկալ 1 տարի երաշխիքովա

aerosmith
24.08.2008, 13:39
արժի բայց մոդեմը իրանցից չվեկալես, d-link վեկալ 1 տարի երաշխիքովա

ես էլ եմ համաձայն!!!:hands

masivec
24.08.2008, 22:28
Ժողովուր ջան մի քիչ ավելի տեղեկացրեք ինձ ելի:ok

nenesys
25.08.2008, 17:49
Ժողովուրդ, ես էս արմենթելի կադրային աշխատողներին չեմ վստահում և ոզում էմ մի բան ձեզնից ճշտեմ. կոտայքի մարզի Չարենցավան քաղաքու թվային հեռախոսակապի գովազդ էին անում ու ես էլ գնացի փոշտ ու հարցրեցի թե այդ կապով կարող եմ արդյոք օգտվել Hi-line ից և նրանք ասացին թէ իհարկե կարող էմ, բայց թե իրենք ավելի լավ տարբերակ են առաջարկում dial-up ով կպնեմ. դե եսել մտա արմենթելի սայտը ու ոնց հասկացա էտ CDSL էն տալիս ու դրանով Hi-line չեմ ունենա. մի բան հուշեք .