Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Hi-Line (2008-2014)

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 [22] 23 24 25 26 27 28 29

Artyom
07.06.2011, 20:57
Ժող, ինչ-որ մեկը պատրաստվում ա՞ նոր Մեգա+ (http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html) փաթեթի համար պայմանագիր վերակնքել::think

Universe
07.06.2011, 21:03
Լռիվ խայտառակ են.
http://beeline.am/internet/internet_arm.htm
Մի օր չեղավ մարդ մտնի բիլայն ու խելքը գլխին աշխատող բան տեսնի...
Հիմա ուզում եմ օրինակ ակցիաները նայեմ, ասումա 404 error , տենց ակցիա էլ կա՞...

0david0
07.06.2011, 21:07

Լինկը սխալա... :))
http://beeline.am/internet/hiline/offer_am.html

0david0
07.06.2011, 21:12
Ժող Հայ-Լայնի W8901G մոդեմների համար նոր V6 (http://www.tp-link.com/support/download.asp?a=1&m=TD%2DW8901G&h=V6) ֆիրմվեյր ա դուրս եկել, արժե փոխել, թե՞ ձեռքը կրակն եմ ընկնելու :think

Վահե-91
07.06.2011, 21:36

հա փորձի, տենանք լավնա թե չէ, որ ես ել փոխեմ

բայց նոր նայեցի էդ ոնց որ ուրիշ մոդեմների համարա գրածա for v6 hardware only ու ինքը first firmware-նա: Ստեղ նայի (http://www.tp-link.com/ru/support/download.asp?a=1&m=TD%2DW8901G&h=V6)

0david0
07.06.2011, 21:40
հա փորձի, տենանք լավնա թե չէ, որ ես ել փոխեմ

:nea Մոդեմս փչացնելու հավես չունեմ, համ էլ ոնց ջոկեցի V3-ի վրա V6 չի լինի:

Ապե Ջան
07.06.2011, 23:50
Մոդերատորական: Գրառումը ջնջված է:

http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html
ուղղակի ինֆորմացիայի մասին ավելի շուտ տեղեկացրի:

Pagan_Angel
08.06.2011, 00:36
էս muztruba-ն վաշէ աշխատում ա՞

Ապե Ջան
08.06.2011, 01:46
էս muztruba-ն վաշէ աշխատում ա՞

Աշխատում է, բայց ինձ մոտ ոչ նորմալ:

Artgeo
08.06.2011, 01:49
http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html
ուղղակի ինֆորմացիայի մասին ավելի շուտ տեղեկացրի:

Նախնական պայմաններն այլ էին: Միայն նոր բաժանորդներին էր տրամադրվում: Այսօր փոխվել է:
Բայց քո դնելու ժամանակ պաշտոնապես հայտարարված չէր, որ Մեգա+ փաթեթն ազատ տրվում է, նույնիսկ վերակնքելով:

Ապե Ջան
08.06.2011, 01:54

Պայմանները չի փոփոխվել: Իսկ երեկ արդեն 6 ամիս օգտվող պայմանագիր է վերկնքվել նոր՝ «Մեգա+» (http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html) սակագնային պլանին անցում կատարելով:
Խնդրում ավելի կոնկրետ ցույց տուր ինչն էր երեկ ուրիշ, որ այսօր փոփոխվել է:

Artgeo
08.06.2011, 02:13

Մեգա + սակագնային փաթեթն արդեն մոտ մեկ ամիս է կա, բայց տրամադրվում էր ՄԻԱՅՆ նոր միացումներին ու ոչ սպասարկման կենտրոններում:
Էս երկու օրն ա փոխվել պայմանները:

Ապե Ջան
08.06.2011, 02:20
Մեգա + սակագնային փաթեթն արդեն մոտ մեկ ամիս է կա, բայց տրամադրվում էր ՄԻԱՅՆ նոր միացումներին ու ոչ սպասարկման կենտրոններում:
Էս երկու օրն ա փոխվել պայմանները:

Սպասարկման կենտրոնները ի՞նչ կապ ուներ: Իսկ ես գրել էի, որ արդեն օգտվում եմ:

Artgeo
08.06.2011, 02:23
Սպասարկման կենտրոնները ի՞նչ կապ ուներ: Իսկ ես գրել էի, որ արդեն օգտվում եմ:
Կոնկրետ էդ պահին պաշտոնական տեղեկատվություն չկար: Գրառումը էդ պահին ոչ պաշտոնական տեղեկատվություն էր, որը չուներ պաշտոնական հղում ու ենթակա էր ջնջման:

Ապե Ջան
08.06.2011, 02:27
Կոնկրետ էդ պահին պաշտոնական տեղեկատվություն չկար: Գրառումը էդ պահին ոչ պաշտոնական տեղեկատվություն էր, որը չուներ պաշտոնական հղում ու ենթակա էր ջնջման:
Հարցիս ամբողջովին չպատասխանեցիր:

Artgeo
08.06.2011, 02:32
Հարցիս ամբողջովին չպատասխանեցիր:
Ավելացնելու բան չունեմ:

Ապե Ջան
08.06.2011, 02:39
Ավելացնելու բան չունեմ:

Հենց ենպես ոչինչ մի գրի:

Մեգա + սակագնային փաթեթն արդեն մոտ մեկ ամիս է կա, բայց տրամադրվում էր ՄԻԱՅՆ նոր միացումներին ու ոչ սպասարկման կենտրոններում:
Էս երկու օրն ա փոխվել պայմանները:

Պատասխանը չունե՞ս դրա համար ավելացնելու բան չունես: :))

Artgeo
08.06.2011, 09:53
Հենց ենպես ոչինչ մի գրի:
Պատասխանը չունե՞ս դրա համար ավելացնելու բան չունես: :))
Գրածիս մեջ լրիվ պատասխանները կային: Նորից, կետ առ կետ գրում եմ:
1. Սակագնային փաթեթը մոտ մեկ ամիս է գոյություն ունի:
2. Տրամադրվում էր միայն նոր միացումներին:
3. Տրամադրվում էր ՈՉ սպասարկման կենտրոններում: Շրջիկ վաճառողների միջոցով:
4. Պայմանները նոր են փոխվել:
5. Քո գրառում անելու ժամանակ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հղում չկար փոփոխությունների վերաբերյալ: Այն, որ դու վերցրել ես, պաշտոնական տեղեկատվություն չի: Նույն հաջողությամբ ես կարող եմ գրել որևէ պրովայդերի թեմայում, որ անվճար ինտերնետ ունեմ:
6. Վերևում նշվածի հիման վրա գրառումն ենթակա էր ջնջման:

Այլ հարցեր կա՞ն:

Վահե-91
08.06.2011, 09:58
http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html

Ահա հղումն ու պայմանները՝

Վերակնքելով պայմանագիրը «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթի շրջանակներում «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից ավել օգտվող բաժանորդները ստանում են առաջին ամիսն անվճար:
«Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:
«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն նույն կամ ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:

Rammstein
08.06.2011, 11:30
Ժող, մի հարց ունեմ. նախորդ ամսվա 20-ին վերակնքել եմ պայմանագիրը ու անցել եմ «Մեգա» փաթեթին, առաջին ամիսն էլ ասեցին, որ անվճար ա, քանի որ նախորդ տարեկան պայմանագիրը փետրվարին էր լրացել: Հիմա էդ առաջին ամիսն անվճարը պիտի լինի մայիսի 20-ից հունիսի 20-ի համա՞ր, թե՞ հունիսի 1-ից հուլիսի 1-ի համար: Ուղղակի մայիս ամսվա հեռախոսի պարտքը մոտավորապես նախորդ ամիսների չափ էր, դեռ մի բան էլ ավել, հեչ չէր զգացվում, որ 12 օրվա ինետի գումարը պակաս ա: :think

Artgeo
08.06.2011, 11:41

Եթե մայիսի 20 ին ես վերակնքել
20.05 - 20.06 անվճար
20.06-01.07 վճարովի
ու հետո սովորական, ամեն ամիս

Rammstein
08.06.2011, 12:33
Եթե մայիսի 20 ին ես վերակնքել
20.05 - 20.06 անվճար
20.06-01.07 վճարովի
ու հետո սովորական, ամեն ամիս

Մերսի, իսկ եթե ուզում եմ անցնեմ «Մեգա+»-ին, ճիշտ կլինի մինչեւ ամսի 20-ը սպասեմ, որ էս անվճարը չկորի, հետո նոր վերակնքեմ, չէ՞:

Artgeo
08.06.2011, 12:43
Մերսի, իսկ եթե ուզում եմ անցնեմ «Մեգա+»-ին, ճիշտ կլինի մինչեւ ամսի 20-ը սպասեմ, որ էս անվճարը չկորի, հետո նոր վերակնքեմ, չէ՞:
Եթե չեմ սխալվում, վերակնքելու դեպքում չի կորում, մինչև 20.06 կշարունակես օգտվել անվճար, արդեն նոր փաթեթից:

Rammstein
08.06.2011, 14:34
Եթե չեմ սխալվում, վերակնքելու դեպքում չի կորում, մինչև 20.06 կշարունակես օգտվել անվճար, արդեն նոր փաթեթից:

Հմմմ, զանգեցի, օպերատորը հակառակն ասեց:

Համենայն դեպս էս ամիս չեմ վերակնքի ու դեռ հարց ա, հետո կվերակնքեմ, թե չէ, մեկ ա գիշերվա 1-ից հետո հազվադեպ ա լինում, որ 1-2 ժամից ավել նստեմ:

Artgeo
08.06.2011, 16:05

Հավանաբար իրար սխալ եք հասկացել: Մնում ա անվճար մեկ ամիսը:

0david0
08.06.2011, 21:20
Ժող այսինքն եթե ես հիմա անցնեմ Մեգա+ փաթեթին, պիտի մյուս ամսվանից նոր արագանա գիշերները՞՞՞ (http://beeline.am/internet/hiline/hiline_price_am.html) :(

Վահե-91
08.06.2011, 21:24
Ժող այսինքն եթե ես հիմա անցնեմ Մեգա+ փաթեթին, պիտի մյուս ամսվանից նոր արագանա գիշերները՞՞՞ (http://beeline.am/internet/hiline/hiline_price_am.html) :(

ամսի 1 - 25 -ը կարաս ասես փոխեն, մաքսիմում մյուս օրը փոխվածա լինում

yerevanci
08.06.2011, 21:28
էսօր ես էլ գնացի ու վերակնքեցի պայմանագիրս, հիմա 8000 դրամի դիմաց արագությունը 1024/512 կբ/վ (ցերեկային ժամերին 09:00 -ից մինչև 00:59-ը), իսկ գիշերային ժամերին 01:00-ից մինչև 08:59-ը՝ արագությունը 2048/1024 կբ/վ, տեսնենք գիշերը ինչ կլինի

բայց ծիծաղելին այն էր, որ աշխատողն ինքը չգիտեր սրա մասին, էտ պահին իմացավ, զարմացավ ու արագ զանգեց կենտրոնական գրասենյակ, որ կարգավորումները կարողանա տալ :D

0david0
09.06.2011, 00:19
էսօր ես էլ գնացի ու վերակնքեցի պայմանագիրս, հիմա 8000 դրամի դիմաց արագությունը 1024/512 կբ/վ (ցերեկային ժամերին 09:00 -ից մինչև 00:59-ը), իսկ գիշերային ժամերին 01:00-ից մինչև 08:59-ը՝ արագությունը 2048/1024 կբ/վ, տեսնենք գիշերը ինչ կլինի

Այժմ խնդրում եմ ասա արդյունքների մասին :)

Ապե Ջան
09.06.2011, 01:23
Կապի որակի վատացում չի նկատվում:

0david0
09.06.2011, 13:01
Ժող վերջը մի հատ նորմալ բան չիմացա, Բիլայնի կենտրոնում ուզում եմ երկարացնեմ պայմանագիրը անցնեմ Մեգա+, ասում են այսօրվանից բոլորի մոտ կարագանա գիշերները, զանգում եմ 100 ճշտելու համար տենցա թե չէ, երկար սպասելուց հետո անջատում են, պիտի Բիլայնի ու Վիվայի աշխատողների տեղերը փոխել, որ Յիրիկյանը դրանց սպասարկել սովորեցնի :(

Ապե Ջան
09.06.2011, 13:07
Ժող վերջը մի հատ նորմալ բան չիմացա, Բիլայնի կենտրոնում ուզում եմ երկարացնեմ պայմանագիրը անցնեմ Մեգա+, ասում են այսօրվանից բոլորի մոտ կարագանա գիշերները, զանգում եմ 100 ճշտելու համար տենցա թե չէ, երկար սպասելուց հետո անջատում են, պիտի

Այսինքն ո՞նց, բոլոր սովորական օգտվողները, որ օգտվում են «Մեգա» անսահմանափակ, բայց գիշերները ոչ արագ ինետից արդեն պետք է անցնե՞ն «Մեգա+» - ի::8

Բիլայնի ու Վիվայի աշխատողների տեղերը փոխել, որ Յիրիկյանը դրանց սպասարկել սովորեցնի :(

Չեի ասի: Վերջերս «ՎիվաՍել ՄՏՍ» - ում ևս սպասարկման որակը ընկել է: Այս պահին իմ կարծիքով բարձունքում է՝ «Օրանժը»::)

0david0
09.06.2011, 13:15
Այսինքն ո՞նց, բոլոր սովորական օգտվողները, որ օգտվում են «Մեգա» անսահմանափակ, բայց գիշերները ոչ արագ ինետից արդեն պետք է անցնե՞ն «Մեգա+» - ի::8

Ոչ պետքա պայմանագիր կնքեն 1 տարով, նոր օնլայն խորհրդատուին հարցրեցի, սպասարկման կենտրոնում բանից բեխաբարներ են հավաքված :))

Չեի ասի: Վերջերս «ՎիվաՍել ՄՏՍ» - ում ևս սպասարկման որակը ընկել է: Այս պահին իմ կարծիքով բարձունքում է՝ «Օրանժը»::)

Դե թեկուզ Օրանժ, բայց որ ամենացածր մակարդակի վրայա Բիլայնինը, էտ հաստատ :ok

Universe
09.06.2011, 13:19
Աաաաաաաաաաաա....
Այ ժողովուրդ ջան, տենց բան չկա, նոր զանգեցի բիլայն ասումա եթե ուզում ես մեգա + ին անցնել, պետքա պարտադիր ասենք եթե 1 մեգաբիթից 2 մեգաբիթին, ապա դարձնես չորս գիշերները, այսինքն մի քայլ , մի պլան առաջ գնաս, ապա նոր քեզ կտրամադրեն մեգա +....

Ասումա կամ էլ պետքա նոր բաժանորդ լինեք, ասում եմ ընգեր ջան, ես համարյա 3 տարիյա օգտվում եմ հայլայնից, բայց ինձ նոր բաժանորդ եմ համարում, ասումա չէ, դուք նոր բաժանորդ չեք, ասում եմ դե որ նոր բաժանորդ չեմ, լիմիտ մի հատ ինձ ասա, որ իմանամ դանից էն կողմ մարդ հին բաժանորդա...
Դեմք են լրիվ....

Վահե-91
09.06.2011, 14:03

կանոնների մեջ գրածա, որ մեգա-ից մեգա+ - ին անցնելիս պետք չի, նախընտրելիից մեգա+ անցնելիսա պետք մի քայլ առաջ գնալ: Զանգի օպերատորին բացատրի էդ, կարողա ինքն էլ տեղյակ չի

«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն նույն կամ ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:

Universe
09.06.2011, 14:06
կանոնների մեջ գրածա, որ մեգա-ից մեգա+ - ին անցնելիս պետք չի, նախընտրելիից մեգա+ անցնելիսա պետք մի քայլ առաջ գնալ: Զանգի օպերատորին բացատրի էդ, կարողա ինքն էլ տեղյակ չի

Հա բացատրում ես էլի ինքն իրաննա ասում...
Զանգեցի մեկ ուրիշ օպերատոր վերցրեց, էս մեկն ասեց սկի պայմանագիր վերակնքել պետք չի եթե մեգա ից ես ներկա պահին օգտվում...
Մի խոսքով, հեսա մի շաբաթել թող անցնի, նոր խելքները գլուխները կլինի կզանգեմ նորմալ բան կասեն...

Okamigo
09.06.2011, 14:33
ԱրմենՏել-ը գործարկել է Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ` գիշերային ժամերին արագության ավելացմամբ

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) գործարկել է Hi-Line ծառայության “Մեգա+” անսահմանափակ նոր սակագնային փաթեթներ:

Նոր սակագնային փաթեթներում “Մեգա+256”, “Մեգա+512” եւ “Մեգա+1024” գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ կավելանա ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը:

“Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը “Մեգա+256”, “Մեգա+512”, “Մեգա+1024” եւ “Մեգա +2048” կազմում է համապատասխանաբար 4500, 6000, 8000 եւ 12000 դրամ:

“ԱրմենՏել-ը շարունակում է մնալ Հայաստանի ինտերնետ-շուկայի առաջատարը, ինչը փաստում են տարբեր վերլուծական աղբյուրների տվյալները: Հայաստանի ինտերնետ օգտագործողների գրեթե կեսը ընտրում է մեր ծառայությունը, եւ մենք ուրախ ենք հերթական անգամ մեր բաժանորդներին անակնկալ մատուցել` ինտերնետի արագության ավելացման տեսքով: Մաղթում ենք մեր հաճախորդներին աշխատանքից եւ համաշխարհային ցանցում շփվելուց ստանալ միայն դրական լիցքեր”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահին կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա+” սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

“Մեգա+” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:

Միացման պայմանների ինչպես նաեւ սակագնային փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

itel.am

0david0
09.06.2011, 21:41
Պայմանագրովա հաստատ, Նախընտրելիից Մեգա անցնելու համար պայմանագիր, Մեգայից Մեգա+ին անցնելու համար պայմանագիր, մի քանի ամիս հետո էլ ուրիշ փաթեթ են գործարկելու ու ասելու են դրա համար էլ պայմանագիր, որ բաժանորդ չկորցնեն, թե չէ առանց պայմանագրի կարային ավելացնեին արագությունները:

Artgeo
09.06.2011, 23:11
ՄԵԳԱ + ին անցնելու համար, պետք է մոտենալ սպասարկման կենտրոն, վերակնքնել պայմանագիրը ևս մեկ տարով ու անցնել +1 փաթեթ ավելի բարձր արագության, լինի դա ՄԵԳԱ թե Նախընտրելի փաթեթ:

Ի դեպ, եթե փչացել է Բիլայնից անվճար ստացած մոդեմը, կարելի է մոտենալ սպասարկման կենտրոն, վերակնքել պայմանագիրը և ստանալ նոր մոդեմ, լրիվ անվճար:

Շուտով էլի անակնկալներ ու ԱՆԱԿՆԿԱԼ կլինի: ;)

Հ.Գ. Մենակ չսկսեք էլի քննարկել թե ինչ անակնկալ, հետևեք նորություններին:

Հայկօ
09.06.2011, 23:16
իմ իրեք գեգը չի ավելնալու՞

Artgeo
09.06.2011, 23:23
իմ իրեք գեգը չի ավելնալու՞
«Գեգ» որ լսում եմ, ոնց որ չագուչով գլխիս խբեն:

Տեխնիկապես 3 մբ/վ-ից ավել հնարավորություն չկա, բայց... Նորություններին հետևեք:

Rammstein
09.06.2011, 23:47
ՄԵԳԱ + ին անցնելու համար, պետք է մոտենալ սպասարկման կենտրոն, վերակնքնել պայմանագիրը ևս մեկ տարով ու անցնել +1 փաթեթ ավելի բարձր արագության, լինի դա ՄԵԳԱ թե Նախընտրելի փաթեթ:

Artgeo, հիմա սայտին հավատա՞մ, թե՞ քեզ:
Այստեղ (http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html), պայմանների վերջին կետում չափազանց հստակ գրված ա.

«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն նույն կամ ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:

0david0
10.06.2011, 00:22
3Մբ/վ-ից ավել հնարավորություն կա, 4Մբ/վ (http://beeline.am/internet/hiline/hiline_speed_am.html), որը տալիս են մեգաբայթային փաթեթից օգտվողներին, դրա համար անսահմանափակ փաթեթների դեպքում 3Մբ/վ-ից ավել չեն տրամադրում :think

Varzor
10.06.2011, 00:34
«Գեգ» որ լսում եմ, ոնց որ չագուչով գլխիս խբեն:
Տեխնիկապես 3 մբ/վ-ից ավել հնարավորություն չկա, բայց... Նորություններին հետևեք:

"ցանցել" արա (Cancel) :D Գլուխդ լավ պահիր, որովհետև ճիշտ բաներ ես ասում :)
Թեորեապես ADSL տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ավելի մեծ արագություններ, սակայն մեր ԱՀԿ-ների և գծալարային կապի պայմաններում, հեռտավորություններից կախված, ինչպես նաև "թանկարժեք" մոդեմների կիրառմամբ հազիվ թե 4-ից ավել ստանանք :)
Ապագան (այսինքն մենակ մեր մոտա ապագա, շատ տեղերում արդեն ներկայա :) օպտիկամանրաթելային կապուղիների մասսայական ներդրման մեջ է` ելնելով մեր երկրի բարռ ռելևֆային կառուցվածքից:)

Ապե Ջան
10.06.2011, 00:56

Ի դեպ, թեմայից շեղվելով հավելեմ, որ «Բիլայնը» արդեն երկար ժամանակ է զբաղված օպտիկամանրաթելային ցանցի պատրաստման աշխատանքներով:

Վահե-91
10.06.2011, 10:14
Ի դեպ, թեմայից շեղվելով հավելեմ, որ «Բիլայնը» արդեն երկար ժամանակ է զբաղված օպտիկամանրաթելային ցանցի պատրաստման աշխատանքներով:

ինչքան գիտեմ Կենտրոն համայնքում օպտիկամանրաթելայինա կապուղին

Zangezur
10.06.2011, 15:56
ինչքան գիտեմ Կենտրոն համայնքում օպտիկամանրաթելայինա կապուղին

Իսկ կբացատրեք, թե բիլայնը ոնցա պատրաստվում օպտիկայով կապ տրամադրի: Օպտիկան բերելուա շենքի մոտ՞՞՞՞

Artgeo
10.06.2011, 17:33
Artgeo, հիմա սայտին հավատա՞մ, թե՞ քեզ:
Այստեղ (http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html), պայմանների վերջին կետում չափազանց հստակ գրված ա.
Սայտինը ավելի ճիշտ ա գրած, Մեգան կարա նույն արագությանը մնա: Ընդ որում Մեգա ու Մեգա+ տարբերությունը միայն էդ գիշերվա պահն ա :

ՄԵԳԱ.ՆԵՏ
Նեթբուկ կամ նոութբուք տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերելու դեպքում
256/128 - 2 250 դրամ
512/256 - 3 000 դրամ
1024/512 - 4 000 դրամ
2048/1024 - 6 000 դրամ

Ակցիա - Մեգա ԱՄԱՌ
Մանրամասները շուտով:

Petrosyanv
10.06.2011, 22:40

Արագությունները եթե կրկնապատկեն շատ լավ կլինի...

0david0
10.06.2011, 23:07
Արագությունները եթե կրկնապատկեն շատ լավ կլինի...

Եթե արագությունները կրկնապատկեն, Մեգա+ը իմաստը կորցնումա արդեն :think

Petrosyanv
11.06.2011, 01:05
Եթե արագությունները կրկնապատկեն, Մեգա+ը իմաստը կորցնումա արդեն :think

գոնե ողջ ամառը կրկնապատկեն....Ակցիա - Մեգա ԱՄԱՌ

Ապե Ջան
11.06.2011, 02:06
Կա՞ն օգտվողներ «Հայլայնի» այս՝ 212.73.86.13 և 212.73.86.14 DNS-նեից: Ինչպե՞ս է տարբերություն զգում եք: Օրինակ համեմատական կարգով՝ 212.73.65.40 և 212.73.65.41 - ի հետ:

Ապե Ջան
12.06.2011, 12:55
Արդեն մոտ 20 րոպե է առկա է «Հայլայն» ծառայության սահմանափակում: Խնդիրը ցանցի ներսում է: :) Որոշ բաժանորդների մոտ կարող է նկատվել արագության սահմանափակում:

Ապե Ջան
13.06.2011, 00:53
Երբևե եղե՞լ է, որ մոդեմնը ինքն իրեն ռեստառտ լինի ու դա օրվա մեջ շատ անգամ: Բոլոր լույսերը հանգի, բացի հոսանքի լույսից:

Վահե-91
13.06.2011, 11:10
Երբևե եղե՞լ է, որ մոդեմնը ինքն իրեն ռեստառտ լինի ու դա օրվա մեջ շատ անգամ: Բոլոր լույսերը հանգի, բացի հոսանքի լույսից:

էն ZTE-ի բռակ մոդեմները միշտ էլ տենցա լինում:

էս տռուբեքը մենակ իմ մոտ չի բացում էսօր ? (kinotruba.com , muztruba.com)

kitty
13.06.2011, 11:30
Երբևե եղե՞լ է, որ մոդեմնը ինքն իրեն ռեստառտ լինի ու դա օրվա մեջ շատ անգամ: Բոլոր լույսերը հանգի, բացի հոսանքի լույսից:

ես օգտվում եմ «հայլայնի» սպիտակ մոդեմից և երբեք նման խնդիր չեմ ունեցել,իսկ եղբայրս՝ որը օգտվում է սև մոդեմից հաճախ տենց խնդիր ա ունենում:

Artgeo
13.06.2011, 11:39
Երբևե եղե՞լ է, որ մոդեմնը ինքն իրեն ռեստառտ լինի ու դա օրվա մեջ շատ անգամ: Բոլոր լույսերը հանգի, բացի հոսանքի լույսից:
Ռեզետ արա ու նորից կարգավորի: Կարո՞ղ ա տաքանում ա:

V!k
13.06.2011, 14:34
ժող մոդեմս հայ-լայնի ADSL TP-LINK TD-8817 մոդեմն ա, կարո՞ղ եք ասել ոնց ինտերնետ տամ 2 կոմպի: Եթե մեկին ԼԱՆ-ով միացնեմ, մյուսին՝ ՅուԵսԲի-ով, ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ անել:think

Pagan_Angel
13.06.2011, 14:48
երեկ գիշերը 1:00 կողմերը կոմպն առանց որեվէ դրդապատճառի ռեսթարթ եղավ, որից հետո մոտ կես ժամ ինետ չկար. ենթադրում եմ, որ հայ-լայն պատճառով ամեն ինչ
հ.գ. կոմպը անտիվիռուս չունի, բայց դե խնդիրներ էլ հաստատ չունի.

Վահե-91
13.06.2011, 14:54
ժող մոդեմս հայ-լայնի ADSL TP-LINK TD-8817 մոդեմն ա, կարո՞ղ եք ասել ոնց ինտերնետ տամ 2 կոմպի: Եթե մեկին ԼԱՆ-ով միացնեմ, մյուսին՝ ՅուԵսԲի-ով, ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ անել:think

պետքա կարգավորել որպես ռոուտեր

Վահե-91
13.06.2011, 14:57
երեկ գիշերը 1:00 կողմերը կոմպն առանց որեվէ դրդապատճառի ռեսթարթ եղավ, որից հետո մոտ կես ժամ ինետ չկար. ենթադրում եմ, որ հայ-լայն պատճառով ամեն ինչ
հ.գ. կոմպը անտիվիռուս չունի, բայց դե խնդիրներ էլ հաստատ չունի.

չէ սխալվում ես հայ-լայնը չի կարող պատճառ դառնալ կոմպիդ ռեստարտի :D
իսկ ինչի ես համոզված, որ մեջը վիրուս չկա ? չլինի մենակ akumb.am ես մտնում ? ուրիշ կոմպերին միացրած ֆլեշկա քո կոմպին չես միացնում ? ոչ մի զապիս արած դիսկ չես դնում մեջը ? և այլն

V!k
13.06.2011, 15:03
պետքա կարգավորել որպես ռոուտեր

իսկ կասե՞ս ոնց:think

Վահե-91
13.06.2011, 15:23
իսկ կասե՞ս ոնց:think

այ սենց (http://beeline.am/internet/hiline/TP-LINK%20ROUT-arm.pdf)

V!k
13.06.2011, 15:34
այ սենց (http://beeline.am/internet/hiline/TP-LINK%20ROUT-arm.pdf)

մի կոմպի դեպքում կարգավորումը գիտեմ, ես մտածում էի 2 կոմպի դեպքում տարբեր կլինի...

Artgeo
13.06.2011, 15:51
երեկ գիշերը 1:00 կողմերը կոմպն առանց որեվէ դրդապատճառի ռեսթարթ եղավ, որից հետո մոտ կես ժամ ինետ չկար. ենթադրում եմ, որ հայ-լայն պատճառով ամեն ինչ
հ.գ. կոմպը անտիվիռուս չունի, բայց դե խնդիրներ էլ հաստատ չունի.

Ասում են երեկ լուսնի վրա մագնիսային ակտիվություն էր նկատվում, որի հետևանքով համակարգիչդ ռեստարտ եղավ և հենց այդ պատճառով միանշանակ Հայ-Լայն ինտերնետն է մեղավոր: Էն, որ համակարգչի մեջ վիրուս է ընկնում, նույնպես Հայ-Լայնի մեղքով է:

Անկեղծ, չեմ հասկանում մարդկանց, ովքեր համակարգիչն ու ինտերնետը դեռ ինչ-որ մոգական երևույթների տեղ են դնում:
Սովորական սարք ա, հոսանքից աշխատող: Միգուցե հոսանքի տատանում ա եղել, համընդհանուր Ձեր թաղամասում, ինչի հետևանքով ռեստարտ ա եղել համակարգիչդ ու մոդեմը, ինչպես նաև պրովայդերի կողմի սարքեր: Էդքան բան:

Shah
13.06.2011, 15:59

մի քիչ կարճ ասեցիր, ինձ էլ թվում էր, որ արգենտինայի ֆինանսների նախարարն ա մեղավոր եղել...
ոնց էլ չլի մի ձև կապ կունենա էլի... ու ընդհանրապես թեմա պտի բացվեր էս առիթով «քաղաքականություն» բաժնում:

Artgeo
13.06.2011, 16:09

Մոռացա

հ.գ. կոմպը անտիվիռուս չունի, բայց դե խնդիրներ էլ հաստատ չունի.
Քանի որ ինքը 2000 դոլլար արժի ու ընդամենը 2 ամիս առաջ հարևան Վարդանիկը իրան ֆորմատ ա արել: Ուզում էր վրեն սուպեռ-պուպեռ AVG կամ Norton Antivirus գցել, բայց ասեց սենց էլ լավ կաշխատի:

Pagan_Angel
13.06.2011, 20:17
չէ սխալվում ես հայ-լայնը չի կարող պատճառ դառնալ կոմպիդ ռեստարտի :D
իսկ ինչի ես համոզված, որ մեջը վիրուս չկա ? չլինի մենակ akumb.am ես մտնում ? ուրիշ կոմպերին միացրած ֆլեշկա քո կոմպին չես միացնում ? ոչ մի զապիս արած դիսկ չես դնում մեջը ? և այլն

եթե չեմ սխալվում, ցանցով հնարավոր է կոմպը ռեսթարթ անել.

ուրիշ կոմպին միացրած ֆլեշկա իմ կոմպին չեմ միացնում, ավելին, եթե միացնեմ էլ - մեկ ա autorun-ն անջատած ա, գումարած դրան՝ explorer-ից չեմ օգտվում:
ձայնագրած (ու ընդհանրապես) դիսկ էլ չեմ միացնում, մաքսիմում իմ ձայնագրած դիսկն եմ ֆոռմատ անում ու էլի ձայնագրում.

Անկեղծ, չեմ հասկանում մարդկանց, ովքեր համակարգիչն ու ինտերնետը դեռ ինչ-որ մոգական երևույթների տեղ են դնում:
Սովորական սարք ա, հոսանքից աշխատող: Միգուցե հոսանքի տատանում ա եղել, համընդհանուր Ձեր թաղամասում, ինչի հետևանքով ռեստարտ ա եղել համակարգիչդ ու մոդեմը, ինչպես նաև պրովայդերի կողմի սարքեր: Էդքան բան:

Եղբայր, երեվի մի պահ ենթադրեցիր, որ IQ-ովդ ինձանից մի քանի գլուխ բարձր ես: Ես չասացի համոզված եմ, որ հենց ՀայԼայնն է մեղավոր: Հոսանքի տատանումը կարող էր պատճառ լինել, բայց ասենք այդ դեպքում տան լույսի ուժգնության տատանում կզգայի:

Քանի որ ինքը 2000 դոլլար արժի ու ընդամենը 2 ամիս առաջ հարևան Վարդանիկը իրան ֆորմատ ա արել: Ուզում էր վրեն սուպեռ-պուպեռ AVG կամ Norton Antivirus գցել, բայց ասեց սենց էլ լավ կաշխատի:

Շատ տարածվեցիր թեմայից դուրս:
Հ.Գ. Կոմպի վրա անտիվիռուս չկա այն պարզ պատճառով, որ դրա կարիքը չկա:

Artyom
13.06.2011, 20:24
եթե չեմ սխալվում, ցանցով հնարավոր է կոմպը ռեսթարթ անել.
Կոմպը չէ, մոդեմը::D

Pagan_Angel
13.06.2011, 20:31
Կոմպը չէ, մոդեմը::D

network attack գաղափարի մասին լսել ե՞ս

Artyom
13.06.2011, 20:37
network attack գաղափարի մասին լսել ե՞ս
Բայց Հայ-Լայնը դրա հետ ի՞նչ կապ ունի:
Հաքերային հարձակումից ես վախենում, հակավիրուս օգտագործիր :

Artgeo
13.06.2011, 21:04
Եղբայր, երեվի մի պահ ենթադրեցիր, որ IQ-ովդ ինձանից մի քանի գլուխ բարձր ես: Ես չասացի համոզված եմ, որ հենց ՀայԼայնն է մեղավոր: Հոսանքի տատանումը կարող էր պատճառ լինել, բայց ասենք այդ դեպքում տան լույսի ուժգնության տատանում կզգայի:
IQ-ի մակարդակի մասին խոսք չի եղել, ներողություն եմ խնդրում եթե խոսքերս այդպես են ընկալվել: Խոսքս համակարգչային գրագիտության մասին է, որը բացարձակապես պարտադիր չէ, որ ցանցերից և կոմպից հեռու մարդն իմանա: ԲԱՅՑ... Երբ վստահ տոնով ասում են, որ «պրովայդերն է մեղավոր կոմպի դանդաղ աշխատանքի, ռեստարտի և այլնի մեջ», մեղմ ասած ներվայինանում եմ: Մի բան հստակ է, պրովայերը մատակարարում է ինտերնետ: ՈՒ ՎԵՐՋ: Էլ ցանցերը պատասխանատվություն չեն կրում հեռուստացույցի անտենայի աշխատանքի մասով, ջրմուղը պատասխանատվություն չի կրում լվացքի մեքենայի փոշու որակի մասով, պռովայդերը պատասխանատվություն չի կրում համակարգչի և նույնիսկ մոդեմի աշխատանքի մասով: Իհարկե եթե վերջինը պրովայդերի մոտից չի վերցրած և երաշխիքային ժամկետն անցել է:

Պրովայդերի պատասխանատվությունը ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՄՈԴԵՄ ինտերնետի մատակարարմամբ: Հետո արդեն ինչ է տեղի ունենում, դա պրովայդերի խնդիրը ՉԷ: Այլ հարց է, որ պրովայդերի բաժանորդների աջակցության աշխատակիցները կարող են բարի կամք դրսևորել և որոշ հարցերում, որոնք ինտերնետի մատակարարմանը չեն վերաբերում օգնել, խորհուրդ տալ: Կարող են և չտալ: Դա նրանց իրավունքն է:

Համակարգիչդ ռեստա՞րտ է եղել: Դիմիր համակարգչային մասնագետներին, թող պարզեն ինչումն է խնդիրը:

Հ.Գ. Կոմպի վրա անտիվիռուս չկա այն պարզ պատճառով, որ դրա կարիքը չկա:
Կներես, կասկածում եմ, որ «անտիվիրուսի կարիք չկա» մի մարդու համակարգչի վրա, ով պնդում է, որ պրովայդերը բան ու գործ չունի ու ռեստարտ է արել համակարգիչը:

Վահե-91
13.06.2011, 21:07
network attack գաղափարի մասին լսել ե՞ս

եթե դրա մասին տեղյակ ես, ինչի պաշտպանական միջոցներ չես գործածում ? կամ ինչ կա քո կոմպի մեջ պետքական խակերների համար ?

Pagan_Angel
13.06.2011, 21:28
Artgeo » հնարավոր չի՞ որ ինչ-որ պատճառով իրենք «սխալ հրահանգներ» ուղարկեն ու ցանցին միացրած համակարգչին վնասեն: Ասածս ընդամենը դա էր: Ու փաստորեն դու ես ինձ սխալ հասկացել, եթե ենթադրում ես, որ ես ասում եմ, որ պռովայդեռը կոմպս ռեսթարթ ա անում:

vahe-91 » կարդա վերեվում, ու համոզված եղի, եթե փոստ եմ արել, ուրեմն պատճառ եմ ունեցել, ոչ-թե փորձել եմ խելոք երեվալ սրամիտ հարցեր տալով:

Վահե-91
13.06.2011, 21:46
հնարավոր չի՞ որ ինչ-որ պատճառով իրենք «սխալ հրահանգներ» ուղարկեն ու ցանցին միացրած համակարգչին վնասեն

Անհնարա:
Բայց եթե տենց կասկածամիտ ես, ապա կարաս սենց անես: Եթե ցանցով ուրիշ կոմպի հետ ֆայլեր չես փոխանակում ու չես էլ փոխանակելու, ապա կարաս անջատես Simple File Sharing-ը (Простой общий доступ) (Tools-> Folder options-> View) ու Remote Registry (Удаленный реестр) սերվիսը (Run -> services.msc )

մեկ էլ էսի արա՝
52298

Artgeo
13.06.2011, 21:59
Artgeo » հնարավոր չի՞ որ ինչ-որ պատճառով իրենք «սխալ հրահանգներ» ուղարկեն ու ցանցին միացրած համակարգչին վնասեն: Ասածս ընդամենը դա էր: Ու փաստորեն դու ես ինձ սխալ հասկացել, եթե ենթադրում ես, որ ես ասում եմ, որ պռովայդեռը կոմպս ռեսթարթ ա անում:
Բիլայնի մոդեմները չնայած չինական, բայց նորմալ աշխատող մոդեմներ են: Այսինքն, հիմա ի՞նչը չի չինական :think

1. Մոդեմն ունի սեփական, այսինքն ինքն իրեն պաշտպանության հնարավորություն:
2. Մոդեմն ունի համակարգչի պաշտպանության հնարավորություն:
3. Պրովայդերն ունի մի քանի տասնյակ հազարավոր բաժանորդ ու հաստատ պարապ չի, որ վնասի Pagan_Angel-ի մոդեմը:
4. Համակարգիչը հնարավոր այլ հարձակումներից (պրովայդերը քրեորեն պատժելի արարք չի անում) պաշտպանելու համար գոյություն ունեն անտիվիրուսներ և ամենակարևորը ֆայերվոլներ:

Որ պրովայդերից էլ օգտվես, ռեալ ԱՅ ՓԻ ունենալու դեպքում հավելյալ պաշտպանության կարիք միշտ կա:

0david0
13.06.2011, 22:03
Pagan_Angel » Այդքան վստահ մի՛ եղիր, թե վիրուս չկա կոմպիդ մեջ և հակավիրուս էլ պետք չի: Վիրուսի առկայության հենց առաջին նախանշաններն են համակարգչի ինքնիրան վերաբեռնավորվելը և աշխատանքի դանդաղելը:
Եթե չես ուզում անտիվիրուս գցես, Բիլայնն առաջարկում է պարբերաբար ստուգել համակարգիչը Կասպերսկի կամ ԴրՎեբ հակավիրուսային ուտիլիտներով http://beeline.am/internet/antivirus_am.html

yerevanci
14.06.2011, 00:20
http://speedtest.ookla.com/result/1261394756.png

Մեգա +
Անսահմանափակ 1024/512 - 8000 դրամ
Արագությունը 1024/512 կբ/վ (ցերեկային ժամերին 09:00 -ից մինչև 00:59-ը)
Արագությունը 2048/1024 կբ/վ (գիշերային ժամերին 01:00-ից մինչև 08:59-ը)

0david0
14.06.2011, 00:23
Ժող ինչ անեմ հիմա զանգեմ Բիլայն կռիվ անեմ, թե սպասեմ վաղը կռիվ անեմ :angry
http://www.speedtest.net/result/1339649271.png
2 մեգաբիտի փոխարեն...

yerevanci
14.06.2011, 00:43
ես ամսի 8-ին եմ կնքել, ու մի քանի հեռախոսային «կռիվներից» հետո արդեն եղավ

Pagan_Angel
14.06.2011, 00:43
լավ, ենթադրենք հոսանքից էր ու վերջացնենք

Ապե Ջան
14.06.2011, 01:23
Ռեզետ արա ու նորից կարգավորի: Կարո՞ղ ա տաքանում ա:

Կածես թե չէ: Մինչև այս տանը ևս 3 հեռախոս է աշխատել առանց սպլիտեռի: Հիմա, երբ զանգ է գալիս տուն, կամ հեռախոսը միացնում ենք ուղղակի զուտ տեղ զանգահարելու համար, ինքը ռեստառտ է լինում:
Տանը եղած հեռախոսներից մեկը պարվեց սարքին վիճակում չէ, ու դա նոր էր փչացել, երբ հավանաբար այդ խնդիրը սկսել է ի հայտ գալ: Այդ հեռախոսը ևս անջատեցի ու էլի նույն վիճակը, հետո անջատեցի տան բոլոր հեռախոսները ու միայն մեկը թողեցի, այն էլ՝ սպլիտեռից հետո միայն: Այդ ամենից հետո մեկ անգամ է ռեստառտ եղել, իսկ դա հավանաբար իմ մեղքով: Հիմա դեռ արդեն մոտ 6-7 ժամ եղել ռեստառտ, ինչ միացրել եմ մեկ հեռախոս սպլիտեռից հետո: Տեսնենք…

Ապե Ջան
14.06.2011, 01:44
Artgeo Ստորագրում եմ խոսքերիդ տակ:
Pagan_Angel Պետք չի ենթադրել, ամեն ինչ շատ պարզ գրվածա:

Ապե Ջան
14.06.2011, 01:45
Ժող ինչ անեմ հիմա զանգեմ Բիլայն կռիվ անեմ, թե սպասեմ վաղը կռիվ անեմ :angry
2 մեգաբիտի փոխարեն...

Պետք է անհանգստացնել թերևս մի քանի անգամ:

Artgeo
14.06.2011, 01:53
Ժող ինչ անեմ հիմա զանգեմ Բիլայն կռիվ անեմ, թե սպասեմ վաղը կռիվ անեմ :angry
http://www.speedtest.net/result/1339649271.png
2 մեգաբիտի փոխարեն...
Զանգում ես 100, միացնում են մասնագետներին, ներկայացնում ես իրավիճակը, սպասում մեկ-երկու աշխատանքային օր ու ամեն ինչ կարգավորվում ա: ;)

ես ամսի 8-ին եմ կնքել, ու մի քանի հեռախոսային «կռիվներից» հետո արդեն եղավ
Կնքել ես 8-ին, զանգել ես 9-10-ին արանքում շաբաթ-կիրակի ա, այսօր երկուշաբթի:
«Կռիվները» զուտ սովետական մտածելակերպից ա ու բացարձակապես որևէ կապ չունի խնդրի լուծման հետ:

Ապե Ջան
14.06.2011, 01:57
Կնքել ես 8-ին, զանգել ես 9-10-ին արանքում շաբաթ-կիրակի ա, այսօր երկուշաբթի:
«Կռիվները» զուտ սովետական մտածելակերպից ա ու բացարձակապես որևէ կապ չունի խնդրի լուծման հետ:

Ունի: Այսօր, երբ ես զանգահարում եմ 100 աշխատակից չի միացնում մասնագետին, մինչև մի անգամ չի հարցնում.
-Ձեզ մոտ Dsl - ի լույսը կայուն վառվում է: Եթե պատասխանում ենք այո, հետո հարցնում են.
-Բա այդ դեպքում խնդիրն ինչումն է, իսկ ես պատասխանում եմ որ բլա…բլա…
-Բա պիտի սպասենք, մինչև մեր ավտոմատ համակարգը կարգավորի. :)

yerevanci
14.06.2011, 08:25
Կնքել ես 8-ին, զանգել ես 9-10-ին արանքում շաբաթ-կիրակի ա, այսօր երկուշաբթի:
«Կռիվները» զուտ սովետական մտածելակերպից ա ու բացարձակապես որևէ կապ չունի խնդրի լուծման հետ:

սկզբից հանգիստ բացատրեցի ինչն ինչումնա, դրանից հետո բա գիշերը զանգեք, գիշերը զանգեցի, բա խնդիր կա վաղը զանգեք, վաղն էլ, բա այսօր այդ բաժինները չեն աշխատում... դե արի ու մի ջղայնացի, մի քիչ կոպիտ խոսեցի ու դրանից հետո էլ չեմ զանգել, երկուշաբթի օրը եղավ, փաստորեն կարողա դեռ եղած չլիներ

ու մի բան էլ, որ զանգահարումա նենց մարդ, որ իրանք հասկանում են զանգահարողը բան չի հասկանում, ավելի են մատերի արանքով նայում

Artgeo
14.06.2011, 11:13
Ունի: Այսօր, երբ ես զանգահարում եմ 100 աշխատակից չի միացնում մասնագետին, մինչև մի անգամ չի հարցնում.
-Ձեզ մոտ Dsl - ի լույսը կայուն վառվում է: Եթե պատասխանում ենք այո, հետո հարցնում են.
-Բա այդ դեպքում խնդիրն ինչումն է, իսկ ես պատասխանում եմ որ բլա…բլա…
-Բա պիտի սպասենք, մինչև մեր ավտոմատ համակարգը կարգավորի. :)
Է հա, էդ մարդը իրա գործը նորմալ անում ա, ո՞ր մասն ա ստեղ քո մեջ բողոք առաջացնում:
Փաթեթի փոփոխությունը տեղի ա ունենում 24 ժամվա ընթացքում, աշխատանքային օրերին:

Նույնն եմ կրկնում, փաթեթի փոփոխությունը տեղի ա ունենում 24 ժամվա ընթացքում, աշխատանքային օրերին: Քոնը երևի դեռ անցած չի եղել, ասել են մի քիչ ուշ զանգի, էն բանով, որ կփոխվի: Երևի ինչ-ինչ պատճառներով չի փոխվել, տեսել են, որ չի փոխվել, հայտ են ներկայացրել, երկուշաբթի դզել են:

Էլի եմ ասում, «կռվելն ու գոռալը» չի եղել պատճառ, որ կարգավորվել ա: Որ հանգիստ խոսեիր, նույն բանն էր լինելու:

Վահե-91
14.06.2011, 11:54

մեկ-մեկ լինումա, որ իրանց ավտոմատ համակարգը չի աշխատում: 1-ից 2 Մբիթ/վ - ին անցնելուց իմ մոտելա տենց եղել: Մինչև չզանգեցի ու չպահանջեցի որ դզեն, արագութոյւնը չավելացավ: Կամ լինումա, որ իրանց մոտից ցույցա տալիս, թե քոնը 2 Մբիթ/վ-անոց փաթեթնա, բայց էդ արագությունը չի լինում իրականում: Նենց որ եթե էսօր էլ գիշերը չավելացավ արագությունը, զանգի պահանջի թող ստուգեն մի հատ

0david0
14.06.2011, 14:24
Պետք է անհանգստացնել թերևս մի քանի անգամ:

Զանգում ես 100, միացնում են մասնագետներին, ներկայացնում ես իրավիճակը, սպասում մեկ-երկու աշխատանքային օր ու ամեն ինչ կարգավորվում ա: ;)

Փաստորեն խնդիրը լուծվեց առանց զոհերի: Էսօր առավոտվանից էլ ինչ սայտ բացում էի Բիլայնի էջին էր վերահասցեավորում, զանգեցի 100, ասեցին, որ Մեգա+ փոխելուց ինետի ծածկագիրը փոխվելա, իսկ իմ նոր պայմանագրում հին ծածկագիրն էին էլի գրել: Ենթադրում եմ, որ գիշերն էլ 2 Մբ/վ կդառնա ու այլևս զանգելու հարկ չի լինի :)
Մոռացա հարցնեմ, ինքնիրանա արագանում, թե՞ ես պիտի մոդեմը անջատեմ միացնեմ :think

Petrosyanv
14.06.2011, 15:53

Հիմա մեգայից եթե անցնեմ մեգա + պետք է նորից պայմանագիր կնքեմ + ևս 1 տարի գերի մնամ բիլայնին՞՞՞՞՞

yerevanci
14.06.2011, 18:28

ինքն իրանա, սեփական փորձից եմ ասում

0david0
14.06.2011, 19:12
Հիմա մեգայից եթե անցնեմ մեգա + պետք է նորից պայմանագիր կնքեմ + ևս 1 տարի գերի մնամ բիլայնին՞՞՞՞՞

Այո, գերի մնալը պարտադիր է :)
http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html

Artgeo
14.06.2011, 23:14
Փաստորեն խնդիրը լուծվեց առանց զոհերի: Էսօր առավոտվանից էլ ինչ սայտ բացում էի Բիլայնի էջին էր վերահասցեավորում, զանգեցի 100, ասեցին, որ Մեգա+ փոխելուց ինետի ծածկագիրը փոխվելա, իսկ իմ նոր պայմանագրում հին ծածկագիրն էին էլի գրել: Ենթադրում եմ, որ գիշերն էլ 2 Մբ/վ կդառնա ու այլևս զանգելու հարկ չի լինի :)
Մոռացա հարցնեմ, ինքնիրանա արագանում, թե՞ ես պիտի մոդեմը անջատեմ միացնեմ :think
Մոդեմը անջատել միացնելու կարիք ա լինում մի անգամ, վերահաստատելու համար: Բայց դե, եթե ծածկագիր ես փոխել, ուրեմն արդեն վերահաստատվել ա նոր փաթեթով ու էլ կարիք չկա:

Գիշերը հաստատ կլինի արդեն 2 մբ/վ: Գոռալու կարիք չկար: ;)
Շնորհավոր:

Ապե Ջան
15.06.2011, 11:53
Է հա, էդ մարդը իրա գործը նորմալ անում ա, ո՞ր մասն ա ստեղ քո մեջ բողոք առաջացնում:

Են, որ մի բանը պետք է մի քանի անգամ կրկնեմ, երբ շատ կոնկրետ իրեն ասում եմ, որ դու դրաինց հաստատ գլուխ չէս հանում:

Փաթեթի փոփոխությունը տեղի ա ունենում 24 ժամվա ընթացքում, աշխատանքային օրերին:

Երևի բոլորն էլ կհիշեն ափլոադների բարձրացման մասին, կհիշեն այդ խնդիրների մասին, որ զգալի քանակով բաժանարոդներ մի քանի ամիս հետո կարողացան օգտվել ավելի բարձր արագությամբ ափլադից:
Հենց մեկը, մի քանի անգամ անհագստացնելուց հետո, ընդ որում այն էլ աշխատանքային օրերին, նոր ունեցա ավելի բարձր ափլոադ:

Նույնն եմ կրկնում, փաթեթի փոփոխությունը տեղի ա ունենում 24 ժամվա ընթացքում, աշխատանքային օրերին: Քոնը երևի դեռ անցած չի եղել, ասել են մի քիչ ուշ զանգի, էն բանով, որ կփոխվի: Երևի ինչ-ինչ պատճառներով չի փոխվել, տեսել են, որ չի փոխվել, հայտ են ներկայացրել, երկուշաբթի դզել են:

Էլի եմ ասում, «կռվելն ու գոռալը» չի եղել պատճառ, որ կարգավորվել ա: Որ հանգիստ խոսեիր, նույն բանն էր լինելու:

«Բիլայնում» այդ խնդիրը վաղուղ է առկա: Ինչ ինչ պատճառնեորվ չի փոխվել, բան ու գործս թողնեմ օրը մի քանի անգամ զանգեմ իրենց 10 րոպեից ավել էլ սպասեմ: Ինչի՞ համար, չէ որ վճարում եմ գումար ու ուզում եմ որակյալ ինտերետ ծառայությունների մատացում, եթե չես կարողանում կօգտվեմ այլ պրովայդերի ծառայությունից:

Հ.Գ Այսքան ժամանակ դեռ չի եղել մի դեպք, որ այսպիսի բողոք լինի «Ucom» - թեմայում: :)

Artgeo
15.06.2011, 20:26
Են, որ մի բանը պետք է մի քանի անգամ կրկնեմ, երբ շատ կոնկրետ իրեն ասում եմ, որ դու դրաինց հաստատ գլուխ չէս հանում:
Կոպտելու իրավունք համենայն դեպս, երևի չունես: Ինչպես նաև ինքը իրավունք չունի էդ ստանդարտ հարցերը չտալու:
Էղածը մի մեծ բան չի, ասում ես դսլս վառվում ա, խնդիրս էս ա: Ու վերջ:

Երևի բոլորն էլ կհիշեն ափլոադների բարձրացման մասին, կհիշեն այդ խնդիրների մասին, որ զգալի քանակով բաժանարոդներ մի քանի ամիս հետո կարողացան օգտվել ավելի բարձր արագությամբ ափլադից:
Հենց մեկը, մի քանի անգամ անհագստացնելուց հետո, ընդ որում այն էլ աշխատանքային օրերին, նոր ունեցա ավելի բարձր ափլոադ:

«Բիլայնում» այդ խնդիրը վաղուղ է առկա: Ինչ ինչ պատճառնեորվ չի փոխվել, բան ու գործս թողնեմ օրը մի քանի անգամ զանգեմ իրենց 10 րոպեից ավել էլ սպասեմ: Ինչի՞ համար, չէ որ վճարում եմ գումար ու ուզում եմ որակյալ ինտերետ ծառայությունների մատացում, եթե չես կարողանում կօգտվեմ այլ պրովայդերի ծառայությունից:

Իրականում մի անգամ կզանգեիր, թե 101 անգամ էական տարբերություն չէր լինի: Կարայիր հանգիստ «բան ու գործող» զբաղվեիր, մինչև խնդիրը կարգավորվեր:

Հ.Գ Այսքան ժամանակ դեռ չի եղել մի դեպք, որ այսպիսի բողոք լինի «Ucom» - թեմայում: :)
Երկու շենք Երևանում, որոնց մեծ մասը գիտի ինտերնետից ու համակարգչից օգտվել և ամբողջ Հայաստանը, որոնց զգալի մասը պռովայդերին կարող է մեղադրել նույնիսկ սեփական համակարգչի ռեստարտի մեջ... Հզոր համեմատություն ա:

Universe
15.06.2011, 20:55
Էսօր ինետը թռնումա տեղից...
Ընդհանրապես, էս վերջերս հայլայնոտ առաջընթացներ կան որակի մեջ...
Մնումա մի քիչ էլ էժանացնեն, կամ ասենք գոնե էն 3 տարվա իրենց բաժանորդներին անակնկալներ անեն, էտ էլ մեկ մեկ չէ, ասենք թող լինի հազարից մեկ, բայց անեն, թե չէ մենակ քանակի հետևից են ընկնում, որ նոր ակցիաներ են կազմակերպում....

Վահե-91
15.06.2011, 20:57
Երկու շենք Երևանում, որոնց մեծ մասը գիտի ինտերնետից ու համակարգչից օգտվել և ամբողջ Հայաստանը, որոնց զգալի մասը պռովայդերին կարող է մեղադրել նույնիսկ սեփական համակարգչի ռեստարտի մեջ... Հզոր համեմատություն ա:

թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ:
Ես մեկի կոմպը միշտ <<ֆորմատ>> եմ անում, երբ որ կարիքը լինումա: Էս վերջին անգամ անելուց առաջ, ոնց էր եղել չգիտեմ, տոռենտինո սայտից սկսել էր բան-ման քաշել տոռենտով: Բրաուզերի պատմությունը բնականաբար ջնջվել էր: Գնալուցս մի քանի օր հետո զանգելա սենցա անում, ասումա էս խի կոմպիս մեջ տոռենտինո չես քցել ? ես էլ ասեցի երևի նկատի ունես uTorrent-ը, ասումա չէ էդի չէ: Հետո պարզվեց բրաուզերի հասցեի տողի կողքի սլաքը սեղմելուց, որը հաճախած կայքերի ցուցակնա բացում, տոռենտինո սայտը չէր բերում :D :o

Ապե Ջան
15.06.2011, 20:57
Կոպտելու իրավունք համենայն դեպս, երևի չունես: Ինչպես նաև ինքը իրավունք չունի էդ ստանդարտ հարցերը չտալու:
Էղածը մի մեծ բան չի, ասում ես դսլս վառվում ա, խնդիրս էս ա: Ու վերջ:

Այդ հարցին պատասխանում են, իսկ դրանից հետո ուզում են խնդրի մասին իմանալ, որին որ հաստատ իրենք չեն կարող պատասխանել, ասենք օրինակ DDNS - ի վերաբերյալ հարցա:
Քաղաքակիրթ մարդ ենք, հասկանում ենք թե ո՞նց պետք է խոսել:

Իրականում մի անգամ կզանգեիր, թե 101 անգամ էական տարբերություն չէր լինի:

Այսինքն, եթե պետք է օրական աշխատել 8 ժամ, կարող ենք հանգիստ աշխատել 1 ժամ, էական տարբերություն չի լինի: :D : Չէ՞: :))

հանգիստ «բան ու գործող» զբաղվեիր, մինչև խնդիրը կարգավորվեր:

Բան ու գործս կապված էր ափլաի հետ:

2 շենք Երևանում, որոնց մեծ մասը գիտի ինտերնետից ու համակարգչից օգտվել և ամբողջ Հայաստանը, որոնց զգալի մասը պռովայդերին կարող է մեղադրել նույնիսկ սեփական համակարգչի ռեստարտի մեջ... Հզոր համեմատություն ա:

Չհհասկացա:

specialist
15.06.2011, 22:33
բարև ձեզ, մի հարց ունեմ բոլորիտ:
Արմենտել (ապրանքային նշան Beeline) թարմացնումա հեռախոսի գծերը, դա կապ ունի նրա հետ, որ պատրաստվում է IPTV մատուցել, միգուցե դուք գիտեք՞:

Artgeo
15.06.2011, 22:59
Այդ հարցին պատասխանում են, իսկ դրանից հետո ուզում են խնդրի մասին իմանալ, որին որ հաստատ իրենք չեն կարող պատասխանել, ասենք օրինակ DDNS - ի վերաբերյալ հարցա:
Քաղաքակիրթ մարդ ենք, հասկանում ենք թե ո՞նց պետք է խոսել:
Ընդամենը ինքն իր գործն է անում: Էդքան բան: Չեմ կարծում, որ երկու հարցի պատասխանելը խնդիր է:

Այսինքն, եթե պետք է օրական աշխատել 8 ժամ, կարող ենք հանգիստ աշխատել 1 ժամ, էական տարբերություն չի լինի: :D : Չէ՞: :))
Չէ, խոսքս էն էր, որ եթե քո խնդիրը կարգավորվելու է 8 ժամում, ապա մի անգամ կզանգես ու կսպասես 8 ժամ, թե ամեն 15 րոպեն մեկ կզանգես, կսպասես 15 րոպե որևէ բան չի փոխվի:

Չհհասկացա:
Դե... ինչ ասեմ:

V!k
15.06.2011, 23:07
եսօր էլ ու՞մ մոտ ա կապը վատ եղել, շատ դանդաղ ա:angry ես ակցիաները մեր վրա չեն գալիս էլի, հենց մի նոր բան մտցնում են, կապը վատանում ա:(

Ապե Ջան
15.06.2011, 23:31
Ընդամենը ինքն իր գործն է անում: Էդքան բան: Չեմ կարծում, որ երկու հարցի պատասխանելը խնդիր է:

Շատ մեծ խնդիր է, երբ հարկ է լինում մի բանի անգամ մի քանի անգամներ զանգահարել, ու մի բանը մի քանի անգամ կրկնել:

Չէ, խոսքս էն էր, որ եթե քո խնդիրը կարգավորվելու է 8 ժամում, ապա մի անգամ կզանգես ու կսպասես 8 ժամ, թե ամեն 15 րոպեն մեկ կզանգես, կսպասես 15 րոպե որևէ բան չի փոխվի:

Փաստորեն իրենք խոստանում են, որ կկարգավորվի 1 ժամում, հետո չի կարգավորվում, իրենք ասում են դա համակարգից է կկարգավորվի ու ժամկետ չեն նշում, այդ դեպքում ի՞նչ անել, եթե դա քեզ շատ շտապ էր անհրաժշտ ու հլը մի բանել ուշանում ա իրենց համակարգի պատճառով: Չստացվեց, որ ցածր մակարդակի և՛ սպասարկում, և՛ տեղխնիկական մաս ունեն:

Դե... ինչ ասեմ:
Ես ասե՞մ: :)) Ավելի հասկանլի ասա: :)

Ապե Ջան
15.06.2011, 23:32
եսօր էլ ու՞մ մոտ ա կապը վատ եղել, շատ դանդաղ ա:angry ես ակցիաները մեր վրա չեն գալիս էլի, հենց մի նոր բան մտցնում են, կապը վատանում ա:(

Շատ լավ ա աշխտաել, ու շատ լավ ա աշխտում վերջին օրերին և նաև այսօր:

Ապե Ջան
15.06.2011, 23:35
բարև ձեզ, մի հարց ունեմ բոլորիտ:
Արմենտել (ապրանքային նշան Beeline) թարմացնումա հեռախոսի գծերը, դա կապ ունի նրա հետ, որ պատրաստվում է IPTV մատուցել, միգուցե դուք գիտեք՞:

Դէ հեռախոսագծերը թարմացվել վերջացրել է ինչքանով որ ես հիշում եմ: Իսկ թարմացված հեռախոսագծով ավելի բարձր որակի ծառայություններ է մատուցվում:
Իսկ IPTV «Բիլայնը» մոտ ժամանակում կսկսի տրմադրել, բայց երբ դեռ հայտնի չէ ինձ:

Pagan_Angel
16.06.2011, 00:42
Երկու շենք Երևանում, որոնց մեծ մասը գիտի ինտերնետից ու համակարգչից օգտվել և ամբողջ Հայաստանը, որոնց զգալի մասը պռովայդերին կարող է մեղադրել նույնիսկ սեփական համակարգչի ռեստարտի մեջ... Հզոր համեմատություն ա:
Չհհասկացա:

ինքը երեվի կատակ ա ուզում անի՝ հիշելով իմ փոստը.

եսօր էլ ու՞մ մոտ ա կապը վատ եղել, շատ դանդաղ ա:angry ես ակցիաները մեր վրա չեն գալիս էլի, հենց մի նոր բան մտցնում են, կապը վատանում ա:(

իմ մոտ պրյամոյ լինկերը քաշելուց արագությունը շատ էր տատանվում մոտ 1 ժամ, հետո լրիվ դզվեց.

specialist
16.06.2011, 19:30
Դէ հեռախոսագծերը թարմացվել վերջացրել է ինչքանով որ ես հիշում եմ: Իսկ թարմացված հեռախոսագծով ավելի բարձր որակի ծառայություններ է մատուցվում:
Իսկ IPTV «Բիլայնը» մոտ ժամանակում կսկսի տրմադրել, բայց երբ դեռ հայտնի չէ ինձ:

Երեկ Նար Դոս փողոցի գծերնեին փոխում դրա համար հարցրեցի: Այնտեղ շուտվանից են փոխել, դեռ տարիներա առաջ

0david0
16.06.2011, 21:04
«Մեգա ամառ» Hi-Line ծառայության ակցիա Հայաստանի մարզերում:
Մինչև 2011թ. հուլիսի 15-ը միացեք Hi-Line «Մեգա+» սակագնային փաթեթին առանց միացման վճարի և օգտվեք Ինտերնետից առաջին երեք ամիսներն առանց բաժանորդավճարի:
http://beeline.am/internet/hiline/Mega_summer.html

Վահե-91
16.06.2011, 21:06

ինձ թվումա էդ միտքը ակումբից մեկնա տվել :ok

0david0
16.06.2011, 21:09
ինձ թվումա էդ միտքը ակումբից մեկնա տվել :ok

Չլինի՞ դու ես եղել :))

Վահե-91
16.06.2011, 21:21
Չլինի՞ դու ես եղել :))

:D չէ, բայց հիշում եմ, որ հենց <<Մեգա+>>-ը նոր էր դուրս եկել էդ ժամանակ քննարկման ժամանակ մեկը ասեց, որ կարելիա Մեգա+ Ամառ փաթեթ հանել, ամառվա ամիսներին անվճար, բայց չեմ հիշում ով էր :unsure

Artgeo
16.06.2011, 21:55
Երեկ Նար Դոս փողոցի գծերնեին փոխում դրա համար հարցրեցի: Այնտեղ շուտվանից են փոխել, դեռ տարիներա առաջ
Գծերի փոխումը նրանց վատ վիճակում գտնվելն է: Թվայնացում ագնում ամբողջ Հայաստանով մեկ: Երևանի արդեն համարյա 100 տոկոս թվայնացումն ավարտված է:

Artgeo
16.06.2011, 22:15
«Մեգա ամառ» Hi-Line ծառայության ակցիա Հայաստանի մարզերում:
Մինչև 2011թ. հուլիսի 15-ը միացեք Hi-Line «Մեգա+» սակագնային փաթեթին առանց միացման վճարի և օգտվեք Ինտերնետից առաջին երեք ամիսներն առանց բաժանորդավճարի:
http://beeline.am/internet/hiline/Mega_summer.html

ՄԵԳԱ ԱՄԱՌ

Միացումն - անվճար
Մոդեմն - անվճար
Առաջին 3 ամիսն - անվճար

Հասանելի է Սևան, Ղափան, Հրազդան և Վանաձոր քաղաքներում:

Universe
16.06.2011, 22:48
Հերթական անշնորհակալ քայլը իր հին բաժանորդների նկատմամբ
Հերթական քայլը՝ մարզերում ինտերնետի տարածման համար )))

My World My Space
18.06.2011, 08:10
հայլայնը սատկել ա.... :(

Rammstein
18.06.2011, 09:42
Իմ մոտ մի 40 անգամից միացավ:
Հետաքրքիրը էն ա, որ էս անտերը ոնց որ զգա, որ զանգում եմ 100, հենց օպերատորին միանալու պահը եկավ, մեկ էլ տենամ Registering your computer on the network (ընդ որում բջջայինից էի զանգում). :D

Լեո
18.06.2011, 09:54

Ամեն անգամ ձեռքո՞վ ես connect տալիս :( Ինչու՞ չես դնում ավտոմատ ռեժիմի վրա, որ հենց մոդեմը միացնես, ինտերնետը միանա :(

Rammstein
18.06.2011, 10:01
Ամեն անգամ ձեռքո՞վ ես connect տալիս :( Ինչու՞ չես դնում ավտոմատ ռեժիմի վրա, որ հենց մոդեմը միացնես, ինտերնետը միանա :(

Սենց հարմար ա: Որոշ դեպքերում պետք ա լինում IP-ն փոխել, ընդամենը մի հատ disconnetct եմ անում ու նորից` connect: :)

Blackman
18.06.2011, 21:00
Ժողովուրդ ինչ-որ մեկի մոտ ել ա արագությունը սենց? :B (փաթեթս Մեգա 1024)

http://www.speedtest.net/result/1347283347.png

Lusina
18.06.2011, 21:26
Արագությունը չգիտեմ, բայց օրվա մեծ մասը ընդհանրապես կապ չի եղել:angry

Ապե Ջան
18.06.2011, 21:37
Մոտ մեկ ժամ առաջ կապի հետ կապված խնդիր է եղել: Հավանաբար դա է պատճառը, որ որոշ բաժանորդների մոտ նկատվում է ինտերնետ կապի սահմանափակում:

Rammstein
19.06.2011, 00:47
Ժող, էս ո՞նց կարելի ա հասկանալ. առաջ էս արագությամբ grade-ը ամենաշատը D- էր լինում ու կողքը գրում էր Slower than 85% of AM (85-ը` մոտավորապես), իսկ հիմա գրեյդը B- ա ու ասում ա Faster than 61% of AM: :think

http://www.speedtest.net/result/1347525896.png (http://www.speedtest.net)

0david0
19.06.2011, 00:59
Մեգա+ 1024, գիշերվա ժամը 1.55 :think

http://speedtest.ookla.com/result/1267071836.png
Զանգեցի Բիլայն կռիվ անելու, ասեցին այժմ կրկնապատկման հետ խնդիրներ կան որոշ բաժանորդների մոտ, համարը կփոխանցեն եսիմ որ բաժին ստուգման համար :)

Varzor
19.06.2011, 01:18
Մոտ մեկ ժամ առաջ կապի հետ կապված խնդիր է եղել: Հավանաբար դա է պատճառը, որ որոշ բաժանորդների մոտ նկատվում է ինտերնետ կապի սահմանափակում:

Ախր խնդիրները դեռևս շարունակվում են :) Մի 10-15 րոպե առաջ էլ մոդեմիցս էնկողմ փաթեթ չեն անցնում: Ու տենց ա եղել այսօր մի քանի անգամ ժ 24.00-ից հետո (մինչև այդ չեմ միացրել):
Նորից սկսել են բզբզելը? Սովորաբար սրանից հետո կամ ինչ-որ լավ բան են անում, կամ էլ մի 2 շաբաթով կապը վարիյա գնում :)

Ապե Ջան
21.06.2011, 02:50
Գազան ա, չհաշված վերջին օրերի ընդհատումները:

http://www.speedtest.net/result/1350436194.png (http://www.speedtest.net)

Ապե Ջան
21.06.2011, 02:52
Ախր խնդիրները դեռևս շարունակվում են :) Մի 10-15 րոպե առաջ էլ մոդեմիցս էնկողմ փաթեթ չեն անցնում: Ու տենց ա եղել այսօր մի քանի անգամ ժ 24.00-ից հետո (մինչև այդ չեմ միացրել):
Նորից սկսել են բզբզելը? Սովորաբար սրանից հետո կամ ինչ-որ լավ բան են անում, կամ էլ մի 2 շաբաթով կապը վարիյա գնում :)

Նոր ակցիա ունեն, հնարավոր է, որ դա է պատճառը իրենց ցանցի տեխնիկական խնդիրների:

Artgeo
21.06.2011, 03:17
ՄԵԳԱ ԱՄԱՌ

Միացումն - անվճար
Մոդեմն - անվճար
Առաջին 3 ամիսն - անվճար

Հասանելի է Սևան, Ղափան, Հրազդան և Վանաձոր քաղաքներում:

Հասանելի է ԲՈԼՈՐ մարզերում, բացի Երևանից:

Ապե Ջան
21.06.2011, 03:20
Հասանելի է ԲՈԼՈՐ մարզերում, բացի Երևանից:

Արարատի մարզում հեռախոսները կաբելային չեն, այդտեղ ինչպես է տրամադրվում:

Պոզիտրոն
21.06.2011, 09:36
Նոր ակցիա ունեն, հնարավոր է, որ դա է պատճառը իրենց ցանցի տեխնիկական խնդիրների:
Նոր ակցիա՞: Խոսքը ի՞նչի մասին է:

yerevanci
21.06.2011, 09:39
Նոր ակցիա՞: Խոսքը ի՞նչի մասին է:

«Մեգա.նետ» և «Մեգա ամառ» (http://beeline.am/internet/hiline/meganet.html)

Artgeo
21.06.2011, 11:11
Արարատի մարզում հեռախոսները կաբելային չեն, այդտեղ ինչպես է տրամադրվում:
Երևի տրամաբանական ա, որ բոլոր այն մարզերում, որտեղ հասանելի է Հայ Լայն ինտերնետը:

Petrosyanv
21.06.2011, 12:36
http://telecom.arka.am/rus/internet/2011/06/21/7587.html սկսվեեեց պայքարը .....սպասենք Բիլայնի հակահարվածին......

Ապե Ջան
21.06.2011, 13:58
Երևի տրամաբանական ա, որ բոլոր այն մարզերում, որտեղ հասանելի է Հայ Լայն ինտերնետը:

Շատ անտրամաբանական հարց էր, բայց մտածեցի այդ հեռախոսներով կմիացվի:

Պոզիտրոն
21.06.2011, 15:30
«Մեգա.նետ» և «Մեգա ամառ» (http://beeline.am/internet/hiline/meganet.html)
Մի րոպե սա այն դեպքում երբ նոթ կամ նեթ բուք ես առնում: հիմա ես մարզերից մեկում եմ ապրուն և օգտվում եմ հայլայնից ինձ համար ինչ առաջարկ կա:

yerevanci
21.06.2011, 15:34
Մի րոպե սա այն դեպքում երբ նոթ կամ նեթ բուք ես առնում: հիմա ես մարզերից մեկում եմ ապրուն և օգտվում եմ հայլայնից ինձ համար ինչ առաջարկ կա:

Մեգա-Ամառ (http://beeline.am/internet/hiline/mega_summer.html), վերակնքի պայմանագիրդ և դարձիր «գերի» ևս մեկ տարով, փոխարենը առաջին երեք ամիսը ստացիր ինտերնետ անվճար

Petrosyanv
21.06.2011, 16:31
http://www.speedtest.net/result/1351187283.png (http://www.speedtest.net)
Grade A- որակը լավացել է...

Artgeo
21.06.2011, 17:41
Շատ անտրամաբանական հարց էր, բայց մտածեցի այդ հեռախոսներով կմիացվի:
CDMA հեռախոսով ADSL ո՞նց են տրամադրելու :o

Մի րոպե սա այն դեպքում երբ նոթ կամ նեթ բուք ես առնում: հիմա ես մարզերից մեկում եմ ապրուն և օգտվում եմ հայլայնից ինձ համար ինչ առաջարկ կա:
Մեգա+ կարող ես անցնել, եթե արդեն չես: Եթե Մեգա + ես, առայժմ ոչ մի:

Մեգա-Ամառ (http://beeline.am/internet/hiline/mega_summer.html), վերակնքի պայմանագիրդ և դարձիր «գերի» ևս մեկ տարով, փոխարենը առաջին երեք ամիսը ստացիր ինտերնետ անվճար
ՄԵԳԱ ՆԵՏ և ՄԵԳԱ ԱՄԱՌ ակցիաները ՄԻԱՅՆ նոր միացումների համար են:

Մի դեպքում նոութոբուք կամ նետբուք գնելով, մյուս դեպքում առաջին երեք ամիսն անվճար:

Ապե Ջան
21.06.2011, 19:35
CDMA հեռախոսով ADSL ո՞նց են տրամադրելու :o

Ինչի հիմա, որ օպտիկան ա անցկացնում պետքա փոխի ծառայության անունը:D ասենք «Հայլայնի» փոխարեն լինի «Ռելայն» :))

specialist
21.06.2011, 19:40
կներեք , բայց չհասկացա ետ A -ն ինչա:մեկել ետ FASTER than 93% of am: իրանց սերվերնա , կարողա ավելի դանդաղ լինի՞: իմ փաթեթը 2մբ/վ է:
http://www.speedtest.net/result/1351444323.png

Վահե-91
21.06.2011, 20:05
Ինչի հիմա, որ օպտիկան ա անցկացնում պետքա փոխի ծառայության անունը:D ասենք «Հայլայնի» փոխարեն լինի «Ռելայն» :))

CDMA-ն անլար է

Rammstein
21.06.2011, 20:16
Հետաքրքիր ա, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում դեռ 90-ականներից հեռախոսագիծը չի գործել, բայց հիմա Հայ-Լայնը էնտեղ հասանելի ա: Էդ ո՞նց կարելի ա հասկանալ, նոր կաբել ե՞ն անցկացրել (կամ հինը վերականգնել): :think

կներեք , բայց չհասկացա ետ A -ն ինչա:մեկել ետ FASTER than 93% of am: իրանց սերվերնա , կարողա ավելի դանդաղ լինի՞: իմ փաթեթը 2մբ/վ է:
http://www.speedtest.net/result/1351444323.png

FASTER than 93% of AM-ը իրանց սերվերին չի վերաբերում, այլ ամբողջ հայկական ինետին:
Իսկ A-ն նշանակում ա, որ ամենաբարձր որակի ինետ ա (բարձրից ցածր` A, B, C, D, F):
Բայց ինչպես այս (http://www.akumb.am/showthread.php/19457-Hi-Line?p=2253358&viewfull=1#post2253358) գրառման մեջ ասել եմ, նույն արագություններով առաջ ավելի ցուցանիշներ էր տալիս որակի ու հայկական ինետի հետ համեմատության առումով:

Վահե-91
21.06.2011, 20:20
UCOM-ը 2ՄԲիթ/վ-ով :o ավելացրելա ինտերնետի արագությունը, հուսով եմ Հայ-Լայնն էլ մի բան կանի, թե չէ ստիպված եմ հրաժարվել իրանից, որովհետև արդեն վաղուց մեր շենք էլ են UCOM քաշել :8

http://new.ucom.am/hy/news.html?selectedNewsId=21

Մինչև օգոստոսի 31-ը մի բան պետքա անել

Artgeo
21.06.2011, 22:12
Ինչի հիմա, որ օպտիկան ա անցկացնում պետքա փոխի ծառայության անունը:D ասենք «Հայլայնի» փոխարեն լինի «Ռելայն» :))
Կա Հայ Լայն - ԱԴՍԼ ինտերնետ
կա CDMA internet
կա 3G internet
դրանք տարբեր բաներ են, տարբեր գներով ու տարբեր ակցիաներով;

Varzor
22.06.2011, 00:26
Մինչև օգոստոսի 31-ը մի բան պետքա անել

Մինչև օգոստոսի 31-ը պետք ա ... ՄԻՏԵՂ ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ :) ու էս անակնկալ շոգերից պրծնել :)

UCOM-ի վրա բարկացել եմ: Առաջիններից էի, որ մեր թաղամասում բաժանորդագրվեցի, բայց այդպես էլ չմիացրին` մոռացել էին: Ես ել հատուկ սակագներով Hi-Line վերցրեցի :) Բայց ոնց որ բանկին պարտք լինեմ` ժամկետով ու ստաբիլ :D
Մեկա, օպտիկան հեռանկարային ա:
Ինձ չգիտես ինչու թվում ա, որ կամ Արմենթելն ա մեկին առնելու (UCOM, GNC, ADC) կամ դրանցից մեկը Արմենթելին:

0david0
23.06.2011, 19:04
Hi-Line-ի հաճախորդները կարող են ինտերնետում առավելագույն արագությամբ խաղալ Counter-Strike 1.6
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացրել է Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայում հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի ունեցավ Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:
Beeline ֆիքսված եւ բջջային ինտերնետի բոլոր օգտվողներին հասանելի է www.playgame.am ռեսուրսը: Իսկ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդները սերվերին դիմելիս կստանան առավելագույն արագություն` անկախ իրենց սակագնային փաթեթից:
www.playgame.am կայքում խաղալու համար բաժանորդին անհրաժեշտ է ձեռք բերել եւ տեղադրել համակարգչի վրա Counter-Strike 1.6 խաղի անհատական արտոնագրված տարբերակը:
Մոտ ապագայում PlayGame.am կայքի կողմից առաջարկվող խաղերի ցանկը կընդլայնվեն Counter-Strike Source, Need for Speed, Medal of Honor եւ այլ խաղերով:
Նյուզ.ամ (http://news.am/arm/news/64364.html)

Վահե-91
23.06.2011, 19:10
Մինչև օգոստոսի 31-ը պետք ա ... ՄԻՏԵՂ ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ :) ու էս անակնկալ շոգերից պրծնել :)

UCOM-ի վրա բարկացել եմ: Առաջիններից էի, որ մեր թաղամասում բաժանորդագրվեցի, բայց այդպես էլ չմիացրին` մոռացել էին: Ես ել հատուկ սակագներով Hi-Line վերցրեցի :) Բայց ոնց որ բանկին պարտք լինեմ` ժամկետով ու ստաբիլ :D
Մեկա, օպտիկան հեռանկարային ա:
Ինձ չգիտես ինչու թվում ա, որ կամ Արմենթելն ա մեկին առնելու (UCOM, GNC, ADC) կամ դրանցից մեկը Արմենթելին:

չէ ինձ ավելի շուտ թվումա Արմենթելը պետքա մոտ ապագայում օպտիկայի անցնի ամբողջ Հայաստանի կամ գոնե Երևանի տարածքով և սկսի սիմետրիկ DSL ինտերնետ տրամադրել

Varzor
23.06.2011, 23:17
չէ ինձ ավելի շուտ թվումա Արմենթելը պետքա մոտ ապագայում օպտիկայի անցնի ամբողջ Հայաստանի կամ գոնե Երևանի տարածքով և սկսի սիմետրիկ DSL ինտերնետ տրամադրել
Մինչև Արմենթելի մոտ ապագան գա, մենք կծերանանք :)
Արդեն UCOM-ը, ADC-ն, WEB-ը ամբողջ Երևանը փաթաթել պրծել են, նույնիսկ արդեն շրջաններում են սկսում, էլ չեմ ասում, որ GNC-ի մայրուղիները հանրապետությունը մինչև տարվա վերջ ցանցով կծածկեն, ու Արմենթելի հետ համեմատելի չի թողունակությունը` ավելի մեծ են :)
Սիմետրիկ DSL-ը փրկություն չի` պղնձալարը արդեն հնություն ա :) Ասենք մինչև 4 MBit կարողացավ ձգի, հետո? Արդեն Հայաստանում մարդիք 10-15 ՄԲիտ ինտենետ են վերցնում, էլ չեմ ասում կորպորատիվ DATA ցանցերի մասով ոնց "չի դզում" պղնձալարերն ու DSL մոդեմները:
Ինչի համար ավելորդ ծախս անի ու մի հատ էլ ինքը Երևանում օպտիկա քաշի? Արդեն քաշած կա, կամ կվարձի, կամ կառնի :) կամ էլ իրան կառնեն:
Հենա, Վիվան Կոռնետին առավ, ADC-ն FiberNet-ին ...

Artgeo
23.06.2011, 23:44
Արդեն UCOM-ը, ADC-ն, WEB-ը ամբողջ Երևանը փաթաթել պրծել են
Անապացույց, անհիմն ու իրականությունից հեռու հայտարարություն ա, իմհկ:

Varzor
24.06.2011, 00:22
Անապացույց, անհիմն ու իրականությունից հեռու հայտարարություն ա, իմհկ:

Փաստորեն ուզում ես իրար հետ կաբելների պոչը բռնած սաղ քաղաքով պտտվենք: Հարց չկա :) Երեկոյան 6-ից հետո տեղ ասա, ու ժամ` կհանդիպենք ու քո աչքով մի քանի օրվա "զբոսանքներից" հետո ինքդ կտեսնես :)
Երևան քաղաքի պրակտիկորեն ցանկացած տարածքում ADC ընկերությունը կարողանում է տրամադրել կապ` այն էլ օպտիկամանրաթելային միացումով: Կարող եք զանգել ու կոնկրետ ձեր ուզած վայրի համար հարցնել (մենակ անմարդաբնակ տարածքների համար չհարցվնեք` տրամաբանություն չկա :) )
Ucom-ի ծածկույթն ավելի խիտ է, բայց մակերեսով դեռևս զիջում է ADC-ին Երևան քաղաքի տարածքում, իսկ քաղաքից դուրս` ես մենակ գիտեմ, որ Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում են օպտիկա տալիս, ո ոչ Արմենթելը :)

Հ.Գ.
Քաղաքում պտտվելու առաջարկս էլ ամենեվին կատակ չէր: Եթե ապացույց ես ուզում` կստանաս, եթե այն ընդունես: Բայց հետո արդեն ես էլ որոշ բաներ "կուզեմ" :)

Artgeo
24.06.2011, 00:33
մեր տարածքում օպտիկա չկա ու ամենևին էլ 4-րդ գյուղում չեմ ապրում

Varzor
24.06.2011, 00:44
մեր տարածքում օպտիկա չկա ու ամենևին էլ 4-րդ գյուղում չեմ ապրում

Եղբայր, ճիշտն ասած չհասկացա, թե որտղ ես ապրում :)
բայց աչքիս իրար չենք հասկանում: Ես չեմ ասում, թե օպտիկայով բաժանորդներ կան` կան օպտիկամանրաթելային մայրուղիներ, իսկ մայրուղուց մինչև 1 կիլոմետրի վրա նոր մալուխ քաշելը մի քանին հազար դոլարի պատմություն ա, եթե լավ բաժանորդներ լինեն կքաշեն :) համենայն դեպք վերջին մղոնը օպտիկայով տալը` իրանց մոտ սկզբունք ա :) !l Էլ չեմ ասում, որ FastClick-ը ավելի քիչ ծախսատար տեխնոլոգիայա:
Ամեն դեպքում այս պահին ինտերնետի բաժանորդների ամենամեծ քանակը ունի Արմենթելը իր HiLine-ով :)

Հ.Գ.
4-րդ գյուղում օպտիկա կա :) Օպտիկայի բաժանորդ չկա :)

Artyom
24.06.2011, 00:52
Ես չեմ ասում, թե օպտիկայով բաժանորդներ կան` կան օպտիկամանրաթելային մայրուղիներ, իսկ մայրուղուց մինչև 1 կիլոմետրի վրա նոր մալուխ քաշելը մի քանին հազար դոլարի պատմություն ա, եթե լավ բաժանորդներ լինեն կքաշեն :) համենայն դեպք վերջին մղոնը օպտիկայով տալը` իրանց մոտ սկզբունք ա :) !l Էլ չեմ ասում, որ FastClick-ը ավելի քիչ ծախսատար տեխնոլոգիայա:)
Է որ հասարակ (ոչ կորպորատիվ) բաժանորդներին չեն տրամադրում, էլ ինչներիս ա պետք էդ օպտիկամանրաթելային մայրուղին::}

Artgeo
24.06.2011, 00:55
բայց աչքիս իրար չենք հասկանում: Ես չեմ ասում, թե օպտիկայով բաժանորդներ կան` կան օպտիկամանրաթելային մայրուղիներ,
Հարևան Վրաստանում ծով կա, նույն տրամաբանությամբ Հայաստանը ծով ունի...

Ես հիմա օպտիկա չեմ կարող միացնել: ինչքան ուզում ա իրանք Երևանը «փաթաթած» ունենան

Varzor
24.06.2011, 01:11
Հարևան Վրաստանում ծով կա, նույն տրամաբանությամբ Հայաստանը ծով ունի...
Ես հիմա օպտիկա չեմ կարող միացնել: ինչքան ուզում ա իրանք Երևանը «փաթաթած» ունենան

:D Լավ զուգադիպություն էս նկատել:
Հիմա ինչ, դու դիմել ես ու քո համար օպտիկա չեն միացրել?

Pagan_Angel
24.06.2011, 07:42
ADC-ն միայն կազմակերպություններին ա տալիս, եթե չեմ սխալվում (FastClick չհաշվենք, որովհետեվ ինքն էլ այնքան հասանելի չի)

Sunun
24.06.2011, 09:56
:):)

Varzor
24.06.2011, 16:20
ADC-ն միայն կազմակերպություններին ա տալիս, եթե չեմ սխալվում (FastClick չհաշվենք, որովհետեվ ինքն էլ այնքան հասանելի չի)

Չե, ֆիզիկական անձանց էլ ա տալիս, կարծեմ ամենաշատը Շենգավիթում (3-րդ մասում ու շրջակայքում), մանավանդ FIberNet-ը առնելուց հետո սկսել ա շատացնել: բայց դե Բիլայնին դեռ ոչ մեկը չի հասել :)

Varzor
24.06.2011, 16:25
Է որ հասարակ (ոչ կորպորատիվ) բաժանորդներին չեն տրամադրում, էլ ինչներիս ա պետք էդ օպտիկամանրաթելային մայրուղին::}

Տրամադրում են :)

Artyom
24.06.2011, 17:13
Տրամադրում են :)
Իսկ կաբելներն ու՞մ հաշվին են քաշում:

Varzor
24.06.2011, 17:16
Իսկ կաբելներն ու՞մ հաշվին են քաշում:

Կախված հեռավորությունից :)
համենայն դեպս կա միացման միանվագ վճար: Տներում այնքան էլ մեծ չի` նախկին ՀայԼայնի չափ:
Իսկ UCOM-ը ընդհանրապես չի վերցնում վճար:

Artgeo
25.06.2011, 01:21
Մոդերատորական: Օֆֆտոպը դադարեցրինք:

Քննարկումները համապատասխան թեմաներում: Եթե չկա, ստեղծեք:
Բարի ժամանց:

Sunun
28.06.2011, 14:51
Hi-Line “Մեգա ամառ” առաջարկը մինչև հունիսի 30-ը հասանելի է Երևանի բնակիչներին
//28.06.2011

http://c1.itel.am/datas/znews/big_8fb4424b76ea17c3dcac7664e6e73b43_ts1309257231.jpg
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի անցկացման մասին:

2011թ. հունիսի 28-30-ը երևանցիները, միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներին ծառայությունից օգտվել անվճար: Մարզերի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” առաջարկն ուժի մեջ է 2011թ-ի հունիսի 15-ից մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

“Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող Hi-Line “Մեգա ամառ” ակցիան առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ինտերնետ-ծառայությունների տարածմանը Հայաստանի մարզերում: Ընդառաջելով մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ արձագանքներին, մենք որոշեցինք երևանցիներին նույնպես հնարավորություն ընձեռել երեք օրվա ընթացքում օգտվել ակցիայի առավելություններից”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

Okamigo
28.06.2011, 16:08
Hi-Line “Մեգա ամառ” առաջարկը մինչև հունիսի 30-ը հասանելի է Երևանի բնակիչներին
//28.06.2011

Հենց նոր զանգեցի օպերատորին,ասեց որ դա սխալ տեղեկատվություն է

Sunun
28.06.2011, 16:57
Հենց նոր զանգեցի օպերատորին,ասեց որ դա սխալ տեղեկատվություն է
Խաբել ա :)

Universe
28.06.2011, 17:14
Ահա՜՜՜՜՜՜՜՝...

Մի քանի օր առաջ էն բիզնես էքսպոյում ինչ ասես ասել եմ էլ բիլայնին... էլի սիրտս չի հանգստացել...

Ասում եմ... Դարդեն այ մարդ, եկել գլուխ են հարդուկում տենց բան հնարավոր չի, հլը զանգեք սպասարկման կենտրոն, տեսեք ինչեն ասում...
Զանգել եմ, ասում եմ պետքա 1+ անցնեմ, ասումա պետքա կապդ 512 լինի, գնում ես սպասարկման կենտրոն՝ լրիվ ուրիշ բան են ասում , Դիջիթեջին ԼՌԻԻԻԻԻԻՎ ուրիշ տեղեկատվություն...

Բիլայնի չգիտեմ ինչ (պաշտոնը չեմ հիշում) տնօրենի հետ առանձին մի 20 րոպե զրուցեցի, ու ինքնել առանձնապես զարմացած չեր ստեղծված իրավիճակով...
Ամեն դեպքում էտ դիսկուսիայի ընթացքում գուշակեցի, որ շուտով հարվածա լինելու յուքոմին՝ տակտիկապես... թե ինչ, ասեցին չենք կարող ասել...

Artgeo
28.06.2011, 18:26
Խաբել ա :)
Մի քիչ ամպագորգոռ հայտարարություն ա: Մեծ հավանականությամբ չի խաբել, պարզապես անկեղծ տեղյակ չի եղել:

yerevanci
28.06.2011, 18:27
Hi-Line “Մեգա ամառ” առաջարկը մինչև հունիսի 30-ը հասանելի է Երևանի բնակիչներին
//28.06.2011

http://c1.itel.am/datas/znews/big_8fb4424b76ea17c3dcac7664e6e73b43_ts1309257231.jpg
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի անցկացման մասին:

2011թ. հունիսի 28-30-ը երևանցիները, միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներին ծառայությունից օգտվել անվճար: Մարզերի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” առաջարկն ուժի մեջ է 2011թ-ի հունիսի 15-ից մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

“Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող Hi-Line “Մեգա ամառ” ակցիան առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ինտերնետ-ծառայությունների տարածմանը Հայաստանի մարզերում: Ընդառաջելով մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ արձագանքներին, մենք որոշեցինք երևանցիներին նույնպես հնարավորություն ընձեռել երեք օրվա ընթացքում օգտվել ակցիայի առավելություններից”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

հա ես էլ էսօր իմացա, ափսոս որ նոր բաժանորդների համարա :(

Sunun
28.06.2011, 19:25
Մի քիչ ամպագորգոռ հայտարարություն ա: Մեծ հավանականությամբ չի խաբել, պարզապես անկեղծ տեղյակ չի եղել:

Բառիս բուն իմաստով մի հասկացի :)

Petrosyanv
30.06.2011, 00:14
http://www.youtube.com/watch?v=VneuTfq3J-Q&feature=player_embedded
Ժող հայլայնը թյուբում ինչ որ կարգավորող տեխնալոգիա է օգտագործում՞՞՞ մի որոշ չափ կլիպը գնում է 1մբվ հետո սկսում է տատանում տալ 1մբվ 512կբվ ....շատ կլիպներում է էդպես:էստեղից եզրակացություն ցանցը կիսով չափ թեթևանում է :

Artyom
01.07.2011, 15:18
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Hi-Line ծառայությունից օգտվողների թիվը հասել է 100 հազարի: 100000-րդ բաժանորդ է դարձել 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը` միանալով Hi-Line «Մեգա 512» սակագնային փաթեթին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անի Ավետիսյանն ստացել է նվեր` HP ELITE BOOK 2740 եւ Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն:
Նյուզ.ամ (http://news.am/arm/news/65326.html)
«Hi-Line» թեմայում օրեցօր ավելացող բողոքներին զուգահեռ ավելանում է նաև նրա բաժանորդների թիվը: Տարօրինակ է::think

Artgeo
01.07.2011, 20:04
Հայաստանում Hi-Line ծառայությունից օգտվողների թիվը հասավ 100 հազարի

http://mobile.beeline.ge/media/design/en/pic_logo.gif

1 հուլիսի, 2011, Երևան. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության 100000-րդ բաժանորդի միացման մասին: 100000-րդ բաժանորդ դարձավ 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը` միանալով Hi-Line “Մեգա 512” սակագնային փաթեթին:

“Մեր ծառայությունը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն իրոք մեծ ժողովրդականություն է վայելում: Հայաստանի ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է, որը ոչ միայն գրավեց շուկան այլ նաև մեր հաճախորդների սրտերը: Մեր աշխատակիցների ջանքերի և բազմամիլիոնանոց ներդրումների շնորհիվ մենք հասանք այդ արդյունքին: Մենք աճում էինք հաճախորդների հետ միասին. ավելացնում էինք արտաքին կապուղիները, զարգացնում ենթակառուցվածքները երկրի ներսում, առաջարկում սպասարկման նորագույն հնարավորություններ, ներգրավում լավագույն մասնագետներին և սովորում կառավարման նոր մեթոդներ: Այժմ մենք տեսնում ենք երջանիկ 100000-րդ բաժանորդին և մենք երջանիկ ենք Անիի հետ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Անի Ավետիսյանը ստացավ նվեր` HP ELITE BOOK 2740 և Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն մատուցվում է Hi-Line ծառայություն 2007 թվականից: Այն հիմնված է ADSL (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ապահովել արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: Ներկայում Hi-Line ծառայությունը հասանելի է Հայաստանի շուրջ հիսուն բնակավայրում:

Universe
02.07.2011, 14:09

Աաաաաաա... Ավեիսյան Անի, մեր կուրսիցա եղել Բժշկական ՈՒսումնարանում 2004-2007 թթ. :)) Հրազդանցի...

Artyom
08.07.2011, 14:43
ԱրմենՏել-ը ավարտել է Երեւանի հեռախոսացանցի թվայնացումը եւ պատրաստվում է ներդնել VDSL գերարագ տեխնոլոգիան
ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ ընկերությունը Երեւանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումն իրականացվել է 100%-ով:

Թվայնացման ընդհանուր արժեքը կազմել է $6 մլն.:

“Սա ձայնի եւ տվյալների փոխանցման, բարձր որակի հեռուստատեսության եւ ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլի սկիզբն է: Դրանք ապագայում հասանելի կլինեն մեր բաժանորդներին”,-ասել է Իգոր Կլիմկոն:

Նա նշել է, որ “ԱրմենՏել”-ը պատրաստվում է ներդնել VDSL գերարագ թվային տեխնոլոգիան, որը թուլ կտա ինտերնետի արագությունը հասցնել 40 մբիթ/վ:

Իգոր Կլիմկոն ասել է, որ VDSL2 ստանդարտը լայնաշերտ լարային հաղորդակցման ամենից առաջատար եւ նորագույն ստանդարտն է:

«Ընտրել ենք զարգացման առավել ժամանակակից, արդյունավետ եւ անվտանգ մոդել, որը կօգտագործի գոյություն ունեցող պղնձալարերի ենթակառուցվածքները», - ասել է Իգոր Կլիմկոն:

Հաշվի առնելով Երեւանի կառուցվածքը եւ կայանների դիրքավորման խտությունը` տվյալ տեխնոլոգիան թույլ կտա ինտերնետի արագությունը հասցնել մինչեւ 40 մբիթ/վ:

Աղբյուր՝ http://www.itel.am/ (http://www.itel.am/am-news-2-4029.html)

Petrosyanv
08.07.2011, 16:00

Շուտով կունենանք բոլոր այն ծառայությունները ինչը ունի Յուկոմը իր օպտիկայով

Ապե Ջան
09.07.2011, 03:11
Քիչ առաջ «Հայլայն» բաժանորդների մոտ տեղի է ունեցել կապի ընդհատում:
Արդեն կարծես խնդիրները լուծվել են: Խնդիրը հավանաբար «Բիլայնի» ցանցի ներոսում էր, որը կարգավորվեց 30 րոպեի ընթացքում:

Petrosyanv
09.07.2011, 10:53

Ապրեն մեր մասնագետները խնդրին արագ լուծում տալու համար

Petrosyanv
09.07.2011, 11:12
Ժող եկեք VDSL տեխնալոգիան քննարկենք :

AMzone
09.07.2011, 11:39
արա Ոնց եմ ես զզվում Հայլայնիցցցցցցցց..

մեկուկես տարվա մեջ, եսքան չեի բողոքել, ինչքան վերջին 2 շաբաթում, վերջի 2 շաբաթում 30% անոց ինտերնետ եմ ունեցել, զանգում եմ սպասարկման կենտրոն ասումա գծերիցա, մանտյոր ուղարկեցին ասումա հա գծերը հինա, պտի փոխվի, ասի սաղ շենքինը հինա, հիմա ինչ սաղ փոխեն, կապ տարիուկես հիներ, հիմա վերջին 2 շաբաթում խի սկսեց ետ նկատվել, ենել ամպայման ժամը 1-ից հետո, վերջը, 1 նել անցավ, հիմա արդեն DNS -ների մասին մոռացեք, Հայլայնը տրամադրում է ինտերնետ առանց DNS, DNS-ը ձեր հաշվին,..

վերջերս զանգում եմ 100, ասում եմ կայքերիցս մեկը չի բացում, խոսքը ping.am-ի մասին է, մի օպեռատորը պաս տվեց մյուսին, յանմ ավելի բանիմացի//
մյուսը այնքան բանիմաց էր, որ ինձ ասումա ping-ից հետո կետ դիր նոր am , որ նոր բացի. :D
ինչ կլինես նման մասնագետի պատասխանից, կետ ստորակետը ցույց տվեցի իրան, ու ասում եմձեր DNS -ներից չի բացում սայթը, ուրիշ տեղից բացումա,.
միհատ գլուխգործոց պատասխան, ասումա կարողա սերվերնա ծանրաբեռնված ձեր.. :B
և այտեղ հատեց համբերությունը մարդկային...
ասի դու հայտ բաց, խելքը գլխին մարդու վրա, ինքը կանի մնացածը, ասեց լավ, մենք ձեզ կտեղեկացնենք խնդիրը ինչից էր, ու տենց մինչև հիմա տեղեկացնում են, չնայած մյուս օրը առավոտյան դզել էին:

Artgeo
09.07.2011, 13:10
արա Ոնց եմ ես զզվում Հայլայնիցցցցցցցց..

մեկուկես տարվա մեջ, եսքան չեի բողոքել, ինչքան վերջին 2 շաբաթում:
:o:think Դու միշտ էլ բողոքում ես, անկախ ամեն ինչից: Կարող եմ փաստերով - գրառումներով ապացուցել: Մի հատ գոհ գրառում չունես էս թեմայում:

Petrosyanv
09.07.2011, 13:39
Artgeo ինչ կասեք VDSL տեխնալոգիայի մասին

AMzone
09.07.2011, 15:20
:o:think Դու միշտ էլ բողոքում ես, անկախ ամեն ինչից: Կարող եմ փաստերով - գրառումներով ապացուցել: Մի հատ գոհ գրառում չունես էս թեմայում:

կբերես փաստեր, թե ես երբեմ բողոքել Հայլայնից՞
զուտ հետաքրքրության համար, ես չեմ հիշում տենց գրառում.

Ապե Ջան
10.07.2011, 01:54
:o:think Դու միշտ էլ բողոքում ես, անկախ ամեն ինչից: Կարող եմ փաստերով - գրառումներով ապացուցել: Մի հատ գոհ գրառում չունես էս թեմայում:

AMzone - միշտ բողոքո՞ւմ է: Բայց ես ինչոր հառակն եմ հիշում: Սխալվո՞ւմ եմ ես: :oy

Ապե Ջան
10.07.2011, 01:57
Ի դեպ, հավելեմ, խնդիրներ բոլորի մոտ էլ լինում է: Ցանկացած բնագավառում, ցանկացած ծառայության շրջանակներում: Ինչ վերաբերում է օպերատորի պատասխանին, ապա չեմ զարմանում:

Այսքան ժամանակ, «Բիլայնի» գրասենյանկերի աշխատակիցներից ու օպերատորի պատասխաններից գոհ չեմ մնացել: Չի եղել, որ ճշգրիտ ու համոզիչ պատասխան տան: Ինչ արած: :)

Artgeo
10.07.2011, 07:31
Լավ, ոնց ուզես.

Առաջին գրառումդ ա այս թեմայում: Դեռ ինտերնետին չես միացել, բայց արդեն դժգոհ ես, արդեն բողոքում ես.

Հունիսի1-ից դիմում եմ, ամեն անգամ զանգելուց ասումա, խնդրում ենք միյուս շաբատ զանգեք ստույգ ասենք երբ մասիվում կտրամադրենք ինտերնետ, ասում եմ լավ :D ամեն շաբատ զանգում եմ նույն բաննեն ասում:hands էրեկ զանգեցի ասի, մասիվում ինտերնետ տալիս եք , ասումա միյուս շաբատ զանգեք :D:hands ըտեղ ցղվա, չդիմացա, ասի քուրիկ ջան ձեր մի շաբատը չպրցավ, հունիսի 1-ից սպասում եմ ետ մի շաբատին, ասումա, ինչ ասեմ, հիմա ստույգ տեղեկություն չունենք, չենք կարող կոնկրետ ժամկետներ ասենք, :D

Այս թեմայում երկրորդ գրառումդ

ՀայԼինե -ը ասում են Դայլափի թազա անվանումնա,:D
նույն կապնա,

Երրորդ գրառումդ

հայլայնի 256 նոց կապի վրա եմ նստել, մենակ ես, տան կոմպ էր, մտել եմ մաիլ.ռւ վիդեօ եմ ուզում նայեմ, մի 15 րոպե բացեց ետ վիդեոն, երևանյան կապ էի զանգել էկան մասիվ, որ ինձ 128 նոց կապ քաշեին, միացրեցինք կռիշում մտանք մաիլ.ռւ վիդեո միացրեց, սաղ վիդեոյի ընթացքում ընդամենը 2 վարկյանով կտրվեց վիդեոն, ետ աշխտողը ասեց, չէ ախպերս, ես եսձև կապ չեմ, տա, ասեց 128 ի տակ չպտի կտրվի, ասեց կամ կտամ լավը կամել չեմ տա, ջոգեք էլի տարբերությունը.

Ուհու, լրիվ գոհ, չաղ ու բախտավոր գրառումներ են ու ես, աչքիս քեզ ինչ-որ մեկի հետ խառնում եմ… :think

AMzone
10.07.2011, 07:49
Լավ, ոնց ուզես.

Առաջին գրառումդ ա այս թեմայում: Դեռ ինտերնետին չես միացել, բայց արդեն դժգոհ ես, արդեն բողոքում ես.

Այս թեմայում երկրորդ գրառումդ

Երրորդ գրառումդ

Ուհու, լրիվ գոհ, չաղ ու բախտավոր գրառումներ են ու ես, աչքիս քեզ ինչ-որ մեկի հետ խառնում եմ… :think

Գրառումները մինչ հայլայն միանալն եմ արել, ու դու միանալուց հետո, իմ գրառումները կարդա, որակի մասին, ինչպես Ապե Ջան ասեց.

AMzone - միշտ բողոքո՞ւմ է: Բայց ես ինչոր հառակն եմ հիշում: Սխալվո՞ւմ եմ ես:

Վահե-91
10.07.2011, 18:16
արա Ոնց եմ ես զզվում Հայլայնիցցցցցցցց..

մեկուկես տարվա մեջ, եսքան չեի բողոքել, ինչքան վերջին 2 շաբաթում, վերջի 2 շաբաթում 30% անոց ինտերնետ եմ ունեցել, զանգում եմ սպասարկման կենտրոն ասումա գծերիցա, մանտյոր ուղարկեցին ասումա հա գծերը հինա, պտի փոխվի, ասի սաղ շենքինը հինա, հիմա ինչ սաղ փոխեն, կապ տարիուկես հիներ, հիմա վերջին 2 շաբաթում խի սկսեց ետ նկատվել, ենել ամպայման ժամը 1-ից հետո, վերջը, 1 նել անցավ, հիմա արդեն DNS -ների մասին մոռացեք, Հայլայնը տրամադրում է ինտերնետ առանց DNS, DNS-ը ձեր հաշվին,..

վերջերս զանգում եմ 100, ասում եմ կայքերիցս մեկը չի բացում, խոսքը ping.am-ի մասին է, մի օպեռատորը պաս տվեց մյուսին, յանմ ավելի բանիմացի//
մյուսը այնքան բանիմաց էր, որ ինձ ասումա ping-ից հետո կետ դիր նոր am , որ նոր բացի. :D
ինչ կլինես նման մասնագետի պատասխանից, կետ ստորակետը ցույց տվեցի իրան, ու ասում եմձեր DNS -ներից չի բացում սայթը, ուրիշ տեղից բացումա,.
միհատ գլուխգործոց պատասխան, ասումա կարողա սերվերնա ծանրաբեռնված ձեր.. :B
և այտեղ հատեց համբերությունը մարդկային...
ասի դու հայտ բաց, խելքը գլխին մարդու վրա, ինքը կանի մնացածը, ասեց լավ, մենք ձեզ կտեղեկացնենք խնդիրը ինչից էր, ու տենց մինչև հիմա տեղեկացնում են, չնայած մյուս օրը առավոտյան դզել էին:

1. Իմ մոտ բացումա Ping.am-ը
2. Բիլայնն ունի Հայսատանում ամենահզոր DNS սերվերը, բացի դրանից դու գիտես էդ ինչա ՞ ու կարաս բացատրես առանց դրա ոնցա ինտերնետն աշխատելու ՞

Ապե Ջան
10.07.2011, 18:28
1. Իմ մոտ բացումա Ping.am-ը
2. Բիլայնն ունի Հայսատանում ամենահզոր DNS սերվերը, բացի դրանից դու գիտես էդ ինչա ՞ ու կարաս բացատրես առանց դրա ոնցա ինտերնետն աշխատելու ՞

Ու դա ինչպե՞ս:
Խնդրում եմ փաստերով խոսեք:

Artgeo
10.07.2011, 18:34
Գրառումները մինչ հայլայն միանալն եմ արել, ու դու միանալուց հետո, իմ գրառումները կարդա, որակի մասին, ինչպես Ապե Ջան ասեց.
Անիմաստ բանավեճի փոխարեն, մի հատ թրեյսռութը ցույց տուր, տենանք:

Մեկ էլ տես, սա բացո՞ւմ ա http://184.154.61.186

Վահե-91
10.07.2011, 18:37
Ու դա ինչպե՞ս:
Խնդրում եմ փաստերով խոսեք:

Ծանոթ սիս. ադմինա ասել, ով իրա աչքովա տեսել

Հայկօ
10.07.2011, 18:42
Վերջերս էնքան էլ լավ չի աշխատում: Մի քանի օր ա՝ իրկիկունները կապը անընդհատ կորում ա: Ոնց որ մի կես րոպե լինի, հետո մի տասը րոպե չլինի, հետո էլի կես րոպե, ու տենց ժամերով: Զանգեցի, զանգերի կենտրոնի աշխատող Հայկի հետ մանրամասն բզբզացինք ինչ հնարավոր էր՝ կետ առ կետ, մոդեմը նորմալ էր, գծերը նորմալ էին, ամեն ինչ նորմալ էր, կապս նորմալ չէր: Հայկին համենայն դեպս ասեցի մերսի ու հաջող :)):

Էսօր մի երկու անգամ տենց ա եղել, բայց ընդհանուր նորմալ ա:

Ապե Ջան
10.07.2011, 18:46
Ծանոթ սիս. ադմինա ասել, ով իրա աչքովա տեսել

Դու տեղյակ էս ADC - ում ի՞նչ կարգի DNS սերվեր ա դրա դրած:
Բռատ ինձ էլ լիքը սիս ադմիններ, լիքը ծանոթներ լիքը բաներ են ասում: Ես իմ աչքի տեսածին եմ հավատում, այլ ոչ սիս ադմիննների ասածին, կամ էլ այլ ծանոթների ասածներին, ովքեր մի բան լսում են 10-ը ձև փոխած ներկայացնում :))

Լեո
10.07.2011, 18:49
Վերջերս էնքան էլ լավ չի աշխատում: Մի քանի օր ա՝ իրկիկունները կապը անընդհատ կորում ա: Ոնց որ մի կես րոպե լինի, հետո մի տասը րոպե չլինի, հետո էլի կես րոպե, ու տենց ժամերով: Զանգեցի, զանգերի կենտրոնի աշխատող Հայկի հետ մանրամասն բզբզացինք ինչ հնարավոր էր՝ կետ առ կետ, մոդեմը նորմալ էր, գծերը նորմալ էին, ամեն ինչ նորմալ էր, կապս նորմալ չէր: Հայկին համենայն դեպս ասեցի մերսի ու հաջող :)):

Էսօր մի երկու անգամ տենց ա եղել, բայց ընդհանուր նորմալ ա:

Ինձ շատ ծանոթ պրոբլեմ ա, հաճախ եմ նման խնդիր ունենում: Ամեն անգամ զանգում եմ, հնարավոր բոլոր կարգավորումները ստուգում ենք, բայց խնդիրը չի լուծվում: Մի անգամ նույնիսկ գծերը ստուգող վարպետ ուղարկեցին, ով խորհուրդ տվեց փոխել տան մեջ գտնվող լարերը: Լարերն ամբողջությամբ փոխեցի, բայց խնդիրը էլի կա (ժամանակ առ ժամանակ հայտնվում ա, հետո ինքն իրեն վերանում):

Ու ամենավատն էն ա, որ Բիլայնում ոչ մի կերպ չեն ուզում ասածիս հավատալ: Ամեն անգամ նույն պատասխանն եմ լսում, որն ավելի շատ ա նյարդայնացնում, քան կապի պրոբլեմը.

-Ներեցեք, բայց մեզ մոտից նայում ենք, ամեն ինչ կարգին է, փորձեք հաղորդալարերը ստուգել:

:angry

Ապե Ջան
10.07.2011, 18:52
Բացարձակ ոչ մի պրոբլեմ: Առանց խնդիր աշխատում է: Գոհ եմ: :)

Petrosyanv
10.07.2011, 19:57
http://www.speedtest.net/result/1379506880.png (http://www.speedtest.net)
Մոտավոր 1 ամիս Ա+ ով էր աշխատում ,3 օր Ց+ ից չի բարձրանում :Էական տարբերություն չկա:

light`
10.07.2011, 21:26
http://s007.radikal.ru/i301/1107/5e/261c97419705.jpg

Իմ մոտ upload-ը ոչ մի անգամ չի եղել 524 կբ/վ , կամ գոնե 500-ի մոտ :
Միշտ ավելի քիչա, քան պետք է լինի. Մոտ 300 կբ/վ

AMzone
10.07.2011, 23:07
Անիմաստ բանավեճի փոխարեն, մի հատ թրեյսռութը ցույց տուր, տենանք:

Մեկ էլ տես, սա բացո՞ւմ ա http://184.154.61.186

ես ընդհանրապես բանավեճի մեջ չեմ մտել, էնել անիմաստ, ու մի բան լավ հիշի՛ ես անիմաստ բան չեմ անում ու մյուս անգամ նման արտահայտություն չանես, նամանավանդ չես ճանաչում,
իմ այփի հասցեն տվել ես բացեմ ինչ անեմ, հա բացումա հետո՞
թրեյսռութը ցույց տամ ինչ անես՞
եթե խնդիրը եղելա 1 շաբաթ առաջ, ու դրա լուծումը արդեն տվել են..

բայց ոնցվոր շատ սրտացավ ընդունեցիր գրառումներս, կարողա թույն մասնագետը ծանոթ էր քեզ՞

AMzone
10.07.2011, 23:12
1. Իմ մոտ բացումա Ping.am-ը
2. Բիլայնն ունի Հայսատանում ամենահզոր DNS սերվերը, բացի դրանից դու գիտես էդ ինչա ՞ ու կարաս բացատրես առանց դրա ոնցա ինտերնետն աշխատելու ՞

ապեր գրառումները կարդալուց մի փոքր ուշադիր մասնավորապես

վերջերս զանգում եմ 100, ասում եմ կայքերիցս մեկը չի բացում, խոսքը ping.am-ի մասին է, մի օպեռատորը պաս տվեց մյուսին, յանմ ավելի բանիմացի//
մյուսը այնքան բանիմաց էր, որ ինձ ասումա ping-ից հետո կետ դիր նոր am , որ նոր բացի.
ինչ կլինես նման մասնագետի պատասխանից, կետ ստորակետը ցույց տվեցի իրան, ու ասում եմձեր DNS -ներից չի բացում սայթը, ուրիշ տեղից բացումա,.
միհատ գլուխգործոց պատասխան, ասումա կարողա սերվերնա ծանրաբեռնված ձեր..
և այտեղ հատեց համբերությունը մարդկային...
ասի դու հայտ բաց, խելքը գլխին մարդու վրա, ինքը կանի մնացածը, ասեց լավ, մենք ձեզ կտեղեկացնենք խնդիրը ինչից էր, ու տենց մինչև հիմա տեղեկացնում են, չնայած մյուս օրը առավոտյան դզել էին:

դժվար թե առանց իմանալու գրեյ դրա մասին..
DNS -ները դիր 8.8.8.8 8.8.4.4 ու օգտվի ինտերնետից, պարտադիր չի հայլայնի DNS -ից օգտվես.
բացի էտ չգիտեմ, ովա քեզ ասել, ավելի ճիշտ, որ սիս ադմինը

բայց հաստատ ես լավ գիտեմ ինչ DNS սերվերա ընդեղ ..

Ապե Ջան
10.07.2011, 23:40
ապեր գրառումները կարդալուց մի փոքր ուշադիր մասնավորապես

դժվար թե առանց իմանալու գրեյ դրա մասին..
DNS -ները դիր 8.8.8.8 8.8.4.4 ու օգտվի ինտերնետից, պարտադիր չի հայլայնի DNS -ից օգտվես.
բացի էտ չգիտեմ, ովա քեզ ասել, ավելի ճիշտ, որ սիս ադմինը

բայց հաստատ ես լավ գիտեմ ինչ DNS սերվերա ընդեղ ..

OpenDNS?

Artgeo
11.07.2011, 01:33
ես ընդհանրապես բանավեճի մեջ չեմ մտել, էնել անիմաստ, ու մի բան լավ հիշի՛ ես անիմաստ բան չեմ անում ու մյուս անգամ նման արտահայտություն չանես, նամանավանդ չես ճանաչում,
իմ այփի հասցեն տվել ես բացեմ ինչ անեմ, հա բացումա հետո՞
թրեյսռութը ցույց տամ ինչ անես՞
եթե խնդիրը եղելա 1 շաբաթ առաջ, ու դրա լուծումը արդեն տվել են..

բայց ոնցվոր շատ սրտացավ ընդունեցիր գրառումներս, կարողա թույն մասնագետը ծանոթ էր քեզ՞

Առաջի մասին ընդհանրապես չեմ պատասխանի...

Այ «իմ այփի» պահը հետաքրքրեց: Էդ էն այ փին ա, որտեղ հոստ արած վերոհիշյալ պինգ.ամ կայքը: Քո՞նն ա: Ու քո մոտից չէր բացո՞ւմ :think

:D

Okamigo
11.07.2011, 03:08
Հայլայնից "լավ" ինտերնետ Հայաստանում չկա,հայլայնը թույն ինտերնետ է,հայլայնը դզզումա,ես երջանիկ եմ որ օգտվում եմ էս ինտերնետից,էկստրիմ,լրիվ նոր տպավորություններ

Ապե Ջան
11.07.2011, 03:13
Հայլայնից "լավ" ինտերնետ Հայաստանում չկա,հայլայնը թույն ինտերնետ է,հայլայնը դզզումա,ես երջանիկ եմ որ օգտվում եմ էս ինտերնետից,էկստրիմ,լրիվ նոր տպավորություններ

Հիմա սա ո՞նց հասկանանք: Առաջ միշտ բողոքում էիր: Ես սխալ բան եմ հասակացե՞լ:

Petrosyanv
11.07.2011, 15:19
Հայլայնից "լավ" ինտերնետ Հայաստանում չկա,հայլայնը թույն ինտերնետ է,հայլայնը դզզումա,ես երջանիկ եմ որ օգտվում եմ էս ինտերնետից,էկստրիմ,լրիվ նոր տպավորություններ

Օպտիկային ես կպել ՞

Okamigo
11.07.2011, 16:16
Հիմա սա ո՞նց հասկանանք: Առաջ միշտ բողոքում էիր: Ես սխալ բան եմ հասակացե՞լ:

Օպտիկային ես կպել ՞:

Եթե նկատեցի լավ բառը չակերտների մեջ եմ վերցրել

Petrosyanv
11.07.2011, 21:24
Եթե նկատեցի լավ բառը չակերտների մեջ եմ վերցրել
Բա բողոքի ինչի ես սպասում ՞

Petrosyanv
11.07.2011, 21:26
ՎԴՍԼ ից չեք ուզում խոսել ՞

Petrosyanv
12.07.2011, 14:10
Յություբը կրկին մահացավ :angry

Ապե Ջան
16.07.2011, 02:07
Hi-Line “Մեգա ամառ” ակցիան շարունակվում է մինչև հուլիսի 31-ը

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բոլոր բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի երկարաձգման մասին: Միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին մինչև հուլիսի 31-ը, հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից:

“Hi-Line “Մեգա ամառ” ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրի բնակիչների շրջանում և մենք որոշեցինք շարունակել այն, որպեսզի ավելի շատ հաճախորդ կարողանա օգտվել առաջարկվող առավելություններից”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

http://itarmenia.net/news/1460.html
www.beeline.am:

Հ.Գ Փաստորեն 3072 կբ/վ ինտերնետին չե՞նք կարող միանալ: :o

Okamigo
18.07.2011, 00:36
Ոնց է հայլայնը աշխատում ձեր մոտ?էլի մեռելա է,նորմալ ոչ մի էջ չի բացում,մեկ էլ դեպի Սոչի պինգը 380 դա նորմալ է?

Okamigo
18.07.2011, 00:49
Ոնց է հայլայնը աշխատում ձեր մոտ?էլի մեռելա է,նորմալ ոչ մի էջ չի բացում,մեկ էլ դեպի Սոչի պինգը 380 դա նորմալ է?

Հենց նոր զանգեցի Բիլայնի սպասարկման կենտրոն,ինչ հարցնում եմ պատասխանում են մենք տեղեկացվախ չենք,միայն ասեցին թե խնդիրներ կան ինտերնետի հետ,հետո էլ մեխ մեխ խոսում են սպասարկման որակի մասին

Ապե Ջան
18.07.2011, 01:09
Ի՞նչ խնդիրներ: Նորմալ ա ամեն ինչ:

Okamigo
18.07.2011, 02:15
Ի՞նչ խնդիրներ: Նորմալ ա ամեն ինչ:

Ինչ իմանամ?

light`
18.07.2011, 09:58
Ի՞նչ խնդիրներ: Նորմալ ա ամեն ինչ:

Նորմալ չեր :(
Գնում գալիս եր կապը...

Petrosyanv
18.07.2011, 17:02
Երեկ իմ մոտ ահավոր էր,հիմա նորմալա

Ապե Ջան
18.07.2011, 22:26
Նորմալ չեր :(
Գնում գալիս եր կապը...
Գնալ գալը ինձ մոտ նկատվել ա այսօր, սկսած ժամը 18:00-20:00 - ի սահմաններում:
Հիմա ամեն խնդիր կարգավորվել ա, կապն էլ լավ ա:

specialist
18.07.2011, 23:12
այսօր 20:00-ից 00:00 կապ չեմ ունեցել նորմալ:Զանգում եմ, օպերատորին չհասած, ասումա որոշ բաժանորնդեր կապի հետ խնդիր ունեն, ոչինչ բան չմնաց, մի քանի ամիս ու Ucom Welcome կասեմ...

All23ex
19.07.2011, 13:07
Hi-Line «Օպտիմալ»` Ինտերնետ առանց պարտավորությունների:

«Օպտիմալ» սակագնային փաթեթների սակագներ

http://beeline.am/internet/hiline/optimal_am.html

Petrosyanv
19.07.2011, 21:45
Էս ինչա կատարվում էս կապի հետ ,արդեն 3 օր ա շատ վատա

0david0
27.07.2011, 12:10
Գիշերվա 4 անց կես մահամերձ վիճակում էր Հայլայնը, տարան վերակենդանացման բաժանմունք, հիմա ոնցոր թե նորմալ շնչումա :think

Ապե Ջան
27.07.2011, 12:22
Գիշերվա 4 անց կես մահամերձ վիճակում էր Հայլայնը, տարան վերակենդանացման բաժանմունք, հիմա ոնցոր թե նորմալ շնչումա :think

Այո, ժամը՝ 3:42-7:00 - ը ընկած հատվածում չի եղել ինտերնետ:

http://i.imgur.com/0ACub.png

John
27.07.2011, 12:30
Բա դրա նախորդ գիշերը... Ինտերնետի միջազգային օրն էր՝ ժամը 03.15ին կորա՜վ... մինչև 05.10 չկար՝ առավոտ նոր տեսա, որ միացել է...

specialist
28.07.2011, 19:27
ես արդեն 1 շաբաթա իմ ինտերնետը ոնցոր wi fi լինի, նենց մեռածա, բան չեմ կարում անեմ:( զանգում եմ վեկալող չկա ժամերով..

light`
29.07.2011, 09:41
Առավոտից Hi Line չկա :(

John
29.07.2011, 09:56
Առավոտից Hi Line չկա :(

Ո՞նց չկա այ ախպեր... նայի հլը՝ քո մոտից ա երևի պրոբլեմը՝ 2 ժամ ա հայ-լայնով օն-լայն եմ)))

light`
29.07.2011, 10:29
այ հիմա արդեն կա :)
Զանգեցի 100, ասին ժամանակավոր խնդիրներա եղել որոշ բաժանորդների մոտ.:angry
Իմ մոտից չեր ;)

Ապե Ջան
29.07.2011, 11:08
3:30-7:00 - ը ընկած սահմաններում չի եղել ինտերնետ:

http://i.imgur.com/1W7FU.png

light`
29.07.2011, 11:12
Ինչ որ շուտ-շուտա սկսել կապը անջատվել գիշերները :angry:[

Վահե-91
29.07.2011, 11:22
Ինչ որ շուտ-շուտա սկսել կապը անջատվել գիշերները :angry:[

էսօր առաջին անգամն էր, որ իմ մոտ չկար

Ապե Ջան
29.07.2011, 11:29
Իսկ ինձ մոտ արդեն երկրորդ դեպքն է, երբ գիշերային ժամերին որոշում են կոնկրետ բաժանորդների սահմանափակ ինտերնետ տալ:

Lem
29.07.2011, 11:56
Արդեն մի քանի օր է՝ միայն հատուկենտ կայքեր են բացվում: Օրինակ հենց այս պահին համարյա ոչ մի .com-ով կայք չի բացվում: Միայն ինձ մո՞տ է այս խնդիրը ու ի՞նչ անել: :(

Ապե Ջան
29.07.2011, 12:01
http://download.cnet.com/windows/
http://www.icq.com/en
http://www.yahoo.com/

Բացարձակապես ոչ մի խնդիր, կապված Com-ով սայթերի հետ:

Lem
29.07.2011, 12:15
Իմ խնդիրը տարօրինակ է: Կայքերը հիմնականում չեն բացվում, երբ փորձում եմ sign in լինել նշված .com-երում: Օրինակ yahoo.com-ը բացվում է, բայց հենց ուզում եմ sign in լինել, գրվում է "The server where the page is located isn't responding": Ու այսպես մնացած բոլոր .com-երի հետ՝ youtube.com, livejournal.com եւ այլն:

Artgeo
29.07.2011, 12:36

Բրաուզերդ փոխի, անտիվիրուսդ, ֆայրվոլդ անջատի:

Lem
29.07.2011, 12:44
Բրաուզերդ փոխի, անտիվիրուսդ, ֆայրվոլդ անջատի:
Արեցի 3-ն էլ, ոչ մի փոփոխություն: Օրինակ google-ից ոչ մի ծառայություն չի բացվում, անգամ մինչեւ sign in լինելը: Նույն խնդիրն ունեմ, երբ հեռախոսով՝ wifi-ով եմ փորձում: Դրա համար էի կարծում, որ խնդիրը Hi-line-ի հետ է կապված:

Ապե Ջան
29.07.2011, 12:53
Իմ խնդիրը տարօրինակ է: Կայքերը հիմնականում չեն բացվում, երբ փորձում եմ sign in լինել նշված .com-երում: Օրինակ yahoo.com-ը բացվում է, բայց հենց ուզում եմ sign in լինել, գրվում է "The server where the page is located isn't responding": Ու այսպես մնացած բոլոր .com-երի հետ՝ youtube.com, livejournal.com եւ այլն:

Ոչ մի խնդիր, նորմալ լոգին լինում ա: Այ youtube - ի հետ կապված ես խնդիր ունեմ: Լոգին լինելուց ինչոր սխալա գտնում, բայց ոչ ծածկանուննի ու գաղտնաբառի:

Okamigo
29.07.2011, 13:52
Իմ մոտ արդեն մոտ 1 ամիս կայքերը շատ վատ են բացվում,պինգը Սոչի հետ 350 է,զանդեցի ասում են խնդիրը իբր թե տան գծերից է,ատս-ի խորհրդով գնացել utp կաբել եմ գնել,սպասում եմ իրանց մասնագետը գա միացումները կատարի,եթե պարզվի իրականում այլ պատճառ կա,տենամ ինչ պատճառ պետք է բռնեն?

Ապե Ջան
29.07.2011, 16:05

Ճիշտ էս արել, UTP կաբելով կապի որակը մի քանի անգամ կբարձրանա, փորձած բան ա: Մեր մոտ 15 թաղամասում, բոլոր շենքրը արդեն պատված UTP կաբելոներով, ու այստեղ որակը մի քանի անգամ ավելի բարձր է, ավելի որակյալ ու ստաբիլ է աշխատում: Գրեթե միշտ նույն կապի որակը, չկա երեկոյան ծանրաբեռնված ժամ/ժամեր:

specialist
29.07.2011, 19:59
մի հարց utp կաբելով ոնց եք միացնում հեռախոսի գծին, ձևը ասեք ես էլ անեմ տենց ելի...

Ապե Ջան
29.07.2011, 21:40
մի հարց utp կաբելով ոնց եք միացնում հեռախոսի գծին, ձևը ասեք ես էլ անեմ տենց ելի...

Չէս կարող միացնել: Դա պետո է կատարվի Բիլայնի մասնագետների կողմից:

Petrosyanv
29.07.2011, 21:56
kinotruba.com ի արագությունը 2 Մբվ ից չի բարձրանում մոտս

Petrosyanv
29.07.2011, 22:00
Չէս կարող միացնել: Դա պետո է կատարվի Բիլայնի մասնագետների կողմից:

էտ կաբելը բաժանման տուփից մինչև տուն են բերում ՞,ավելի մամրամասն չէիր գրի ՞

specialist
29.07.2011, 22:35
Չէս կարող միացնել: Դա պետո է կատարվի Բիլայնի մասնագետների կողմից:

մի խնդրանք ելի, ավելի մանրամասն կասես ինչը ոնց ու առավելությունները, որ դու տեսել ես, իհարկե եթե արել ես սենց բան..

Ապե Ջան
30.07.2011, 01:05
մի խնդրանք ելի, ավելի մանրամասն կասես ինչը ոնց ու առավելությունները, որ դու տեսել ես, իհարկե եթե արել ես սենց բան..

Չեմ տեսել, չեմ արել տենց բան: Ուղղակի դա դու չէս կարող անել, քանի որ տան սովորականը երկու ժիլանոց լար է, իսկ դա փոխարինվում է UTP - ով, որում 8 ժիլ է:

Ապե Ջան
30.07.2011, 01:06
էտ կաբելը բաժանման տուփից մինչև տուն են բերում ՞,ավելի մամրամասն չէիր գրի ՞

Հա, մինչև տուն են բերում, բայց քո տան լարերի հետ գործ չունեն: Չգիտեմ, այս պարագայում կարողա հենց տան միջի լարերն են փոխարինում UTP - ով:

Ապե Ջան
30.07.2011, 01:08
Ժողովուրդ ջան մոռացա նշել, ավելի լավ է FTP կաբել գնել: Դա այդքան էլ թանկ չէ, բայց ավելի հաստ կաբել է ու ունի ավելի լավ պաշտպանություն: Ճիշտ է, տան մեջ այդքան էլ պաշտպանության կարիք չի լինի ասենք՝ կայծակից, կամ պարանի խնդիր, բայց համենայնդեպս ավելի լավ քիչ մը ավել վճարել:

Artgeo
30.07.2011, 11:44
Բաժանորդից մասնագետ դառնալու հնարավորություն կա

Տեխնիկական աջակցման գծով օպերատոր

Job responsibilities:

-Հեռախոսով հաճախորդներին ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվական սպասարկման ապահովում:
-Հաճախորդների բանավոր հարցումների հիման վրա տվյալների հավաքագրման ապահովում:
-Սպասարկման կենտրոնների կողմից հայտերի կատարման նկատմամբ հսկողության ապահովում:
-Հարակից ապրանքների և ծառայությունների վաճառքի իրականացում:
-Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն:

Required qualification:

-Բարձրագույն տեխնիկական կրթություն:
-Աշխատանքային փորձը ցանկալի է:
-ԻՏ տեխնոլոգիաների համակարգում աշխատանքային փորձ:
-Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն:
-Գրագետ, հստակ և անթերի խոսք:
-Պատասխանատվության զգացում, բարեխղճություն;
-Սովորելու բարձր ունակություն, լավ հիշողություն:
-Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն:
--Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:

Opening date: 29 July 2011
Application deadline: 12 August 2011

Additional notes: Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն և ռուսերեն/անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

specialist
31.07.2011, 19:42
մի բան էլի, եթե իրանց աշխատողները -ԻՏ տեխնոլոգիաների համակարգում աշխատանքային փորձ ու Բարձրագույն տեխնիկական կրթություն ունեն, բա խի են տենց ...... :Դ գոնե մինիմում պետքա իմանան , որ կապը մենակ չի գնում մեր մոտից ու վիրուսի կամ կամպը ռեստարտից հետո:Դ

light`
31.07.2011, 20:44
specialist , +10000000 ! ! !:hands

Վահե-91
31.07.2011, 21:00
մի բան էլի, եթե իրանց աշխատողները -ԻՏ տեխնոլոգիաների համակարգում աշխատանքային փորձ ու Բարձրագույն տեխնիկական կրթություն ունեն, բա խի են տենց ...... :Դ գոնե մինիմում պետքա իմանան , որ կապը մենակ չի գնում մեր մոտից ու վիրուսի կամ կամպը ռեստարտից հետո:Դ

եթե դու կոմպից լավ ես հասկանում ու իրանք ասում են թե քո մոտիցա, իհարկե վիրավորվում ես: Բայց իրանք էլ իրանց գործի մասնագետն են, քեզ չեն ճանաչում, կոմպդ էլ չեն տեսել....ուզում եմ ասեմ դու էլ, որ իրանց տեղը լինես էտ նույն բաները կասես:

specialist
31.07.2011, 21:07
եթե դու կոմպից լավ ես հասկանում ու իրանք ասում են թե քո մոտիցա, իհարկե վիրավորվում ես: Բայց իրանք էլ իրանց գործի մասնագետն են, քեզ չեն ճանաչում, կոմպդ էլ չեն տեսել....ուզում եմ ասեմ դու էլ, որ իրանց տեղը լինես էտ նույն բաները կասես:

բա որ իրանց հասկացնում եմ, որ հասկանում եմ, խի են շարունակում իրանց ապուշությունները ասել՞ ...

Վահե-91
31.07.2011, 21:15
բա որ իրանց հասկացնում եմ, որ հասկանում եմ, խի են շարունակում իրանց ապուշությունները ասել՞ ...

իսկ դու պատկերացնում ես քանի հոգիա իրանց օրական զանգում ու իրանց հանգստությունը ապահովելու համար ստանդարտ հարցեր միշտ էլ տալիս են ? կամ մոռացել ես, որ Հայաստանում ով Word-ով տեքստ հավաքել գիտի իրան մասնագետի տեղա դնում :D (խոսքը քո մասին չի)