Դիտել ողջ տարբերակը : Սուրբ Սարգիս
Այս տարի երիտասարդության և սիրո հովանավոր սուրբ Սարգսի տոնը նշելու ենք հունվարի 21ին: :love
Ինչպես եք պատրաստվում դիմավորել այս գեղեցիկ տոնը?
Իսկ աղի բլիթի մասին ինչ կասեք? :oy Հավատում եք նման բաների?
Ոնցոր էսքանը, դե Շնորհավոր ու բարի ժամանց: ;)
Էխխ, աղի բլիթ, աղի բլիթ: Քանի տարի ինձ տանջելով կերել եմ, ոչ մի արդյունք:angry:D Էտ աղիությունից անգամ քունս չէր տանում, ուր մնաց թե երազ տեսնեի, երազումս էլ՝ նրան: :)
Բայց շատ եմ լսել, որ այդպես երազում տեսել են իրենց ամուսնուն կամ կնոջը:think
Հ.Գ. Մարդիկ աչքերը բաց շատ են տեսնում իրեն մյուս կեսին, որ աչքերը փակ տեսնեն:D:oy
քաղաքացի
20.01.2008, 20:13
Բոլոր Սարգիսներին շնորհավոր: :)
Հիմա պիտի ուտեիք, չէ՞:think
Հա, մի անգամ տեսել եմ իբր ես քնած վառվում եմ մի հատ սև աչքերով, սև մազերով տղա ջուր ա լցնում, որ հանգցնի կրակը:D ՀԻմա չի երևում...աչքիս ինքն ա վառվել:D
Չեմ հավատում, բայց հետաքրքիր տոն ա...ևս մեկ առիթ սիրո մասին խոսելու:P
Ի դեպ, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առանց աղի բլիթի արդեն գտել են իրենց /դե ո՞նց են ասում/ կեսին...
Cassiopeia
20.01.2008, 20:16
Երբեք աղի բլիթին չեմ հավատացել, չեմ փորձել ու այդպես էլ շարունակելու եմ:
Երազս կպատմեմ եթե ցենզուրայի մեջ եղավ :D
Անցած տարվա երազս գրեթե իրականացավ:)
Անցյալ տարի մի կերպ կերա աղի բլիթն ու գնացի երազիս մեջ որոնելու նրան:D Բայց իրոք որոնում էի, չէ նրան չէ, այլ ջուր էի ման գալիս ու, գիտեք, մտա Ազգային Ժողով ու խմեցի նստատեղերից մեկի դիմաց դրված ջրից:o:think
Հ.Գ.Այնպես որ հետս լավ եղեք:P:D
քաղաքացի
20.01.2008, 21:01
Ժողովուրդ: Չե՞ք համարում, որ էդ աղաբլիթը մազոխիզմ ա: Օրգանիզմին էդ ի՞նչ օրն եք գցում: Տատական ադաթներ ա, զզվում եմ տենց բաներից: Ծարավ ես՝ գնա խմի, ի՞նչ ես տեղաշորումդ տառապում:
Օրինակ մեր դասարանցուն իր քեռին էր ջուր բերել: :fool
ես կասեի, որ աղի բլիթով չի որոշվում, այլ հենց ինքը Սուրբ Սարգիսի հոգին է օգնում տեսնել այն մարդուն, որի հետ պիտի կապես կյանքդ
այնպես որ.......
միայն հավատացեք, որ նա Ձեզ կօգնի տեսնել "ՆՐԱՆ" :)
Ս. Սարգսի վարքն ու ու Հայ Եկեղեցու դավանանքը որևէ առնչություն չունեն աղի բլիթի հետ: Աղի բլիթ ուտելը զուտ ժողովրդական սովորություն է:
Ս. Սարգսի վարքն ու ու Հայ Եկեղեցու դավանանքը որևէ առնչություն չունեն աղի բլիթի հետ: Աղի բլիթ ուտելը զուտ ժողովրդական սովորություն է:
առավել ևս
մեկը մի բան է "մոգոնել" , տարածել ու մարդկանց ճակատագրերի հետ է խաղում :D
StrangeLittleGirl
20.01.2008, 23:36
Ես մի անգամ շա՜տ վաղուց եմ կերել: Երազիս մեջ տեսել եմ այն տղային, որին այն ժամանակ սիրահարված էի, բայց ոչ թե ջուր էր տալիս, այլ բանտից ձեռով էր անում: Ու հիմա ծիծաղս գալիս է, երբ մտածում եմ այդ երազի մասին. ախր էդ տղային ես հիմա չորս տարին մեկ հազիվ եմ տեսնում, լրիվ անցած պատմություն է:
Ու ընդհանրապես, ինձ աղի բլիթ պետք չէ, որ ես տեսնեմ ամենախայտաբղետ ու աներևակայելի երազները: Էդ հարցում իրոք վարպետ եմ: Բայց կարելի է էս գիշեր վալերիանա խմել. հաստատ ավելի կարգին երազ կտեսնեմ, քան աղի բլիթ ուտելուց:
Համ էլ աղը վնաս է օրգանիզմին:
Համ էլ ես գուշակություններին չեմ հավատում:
Համ էլ ի՞նչ ամուսնանալ, ի՞նչ բան… Կյանքն ենք վայելում:
Ամբողջ օրը հաց չուտեմ, ջուր չխմեմ, մի հատ էլ վրայից աղաբլիթ ուտեմ... Հետաքրքիրա սրանից հետո ո՞նց եմ քնելու :think
Օրինակ մեր դասարանցուն իր քեռին էր ջուր բերել: :fool
ինքն էլ տղա է՞ր
Էս երազների թեման ուր ասես որ չի քննարկվում… 1. Երազներ թեմայի մեջ, 2. էս թեմայի մեջ…3. ես էլ էս թեման չէի տեսել ու նոր թեմա բացեցի "Աղի բլիթ":oy
բա":oy
Sunny Stream
21.01.2008, 21:22
ՇՆՈՐՀԱՎՈՐ մեր եկեղեցական լավ տոներից մեկը, որը, հույս ունեմ, ի վերջո կկարողանա քշել մեզ մոտից այդ զբոսաշրջիկ Վալենտինին...
Երեկ իրիկունը ինձ աղի բլիթ նվիրեցին:hands
Շատ համով, զզվելի բլիթ էր:D
Ասեմ հատկապես ինչը դուրս եկավ. այն ուտելուց հետո միանգամից ջուր խմեցի, որն առավել, քան երբևէ համով-համով էր:D
Ուզում եմ շնորհավորել այս տոնի կապակցությամբ:)
Սիրեք այնպես, որ ձեր դիմացինը չզգա դրա բացակայությունը երբեք:ok
:love:love