PDA

Դիտել ողջ տարբերակը : Տնփեսա

Lapterik
18.01.2008, 18:32
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...
Սկսենք:
Հ.Գ. Չգիտեմ սենց թեմա կա, թե չէ, աչքովս չի ընկել:

ivy
18.01.2008, 19:20
Ոչ տնփեսան է լավագույն տարբերակը, ոչ տնհարսը. ինչքան մեծ հեռավորության վրայից սիրես զոքանչիդ կամ սկեսուրիդ, այնքան բոլորն ավելի երջանիկ կլինեն: :)

Lapterik
18.01.2008, 19:23
Լրիվ կողմ եմ, լավագույն տարբերակն ա, բայց...

Սերխիո
18.01.2008, 19:28
Եթ տնփեսան եկել ու իրան տնավարի ա պահում ,արդարացնում ա բոլորի հույսերը ,լավ վաստակում ա ու տան տղու պես ա ,խնդիր չկա, բայց եթե գնում են ու մունաթի տակ էլ ապրում են ,էլ չասեմ....:angry

Ra$Ta
18.01.2008, 19:29
Էլի աղջկեքով մենակ ձեր հաճույքների մասինեք մտածում :angry:
Կարճ ասած ես դեմեմ :

Lapterik
18.01.2008, 19:48
:D :D Էրեխեք դուք հասկացել եք ես թեմային եմ ասել լրիվ կողմ եմ՞՞՞՞
ivy -ի գրառման մասին էր խոսքը, պարզապես մոռացա մեջբերեմ:

Lapterik
27.01.2008, 18:43
Էս իմ թեման սառեց հա, հեսա հեսա կմահանա:
Ոչ մեկ բան չունի ասելու՞:
ԼԱվ բա որ Ձեր ապագա կինը իրենց տան միակ երեխան ա, տնփեսա կգնայիք՞:
Ինչ եմ ասում, երևի թե հա չէ, մանի մանի մանի...

Երկնային
27.01.2008, 18:49
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...
Սկսենք:

.ԼԱվ բա որ Ձեր ապագա կինը իրենց տան միակ երեխան ա, տնփեսա կգնայիք՞:

վաաաաայ էս թեման շա~տ լավնա :D
ասեմ… ես չեմ պատկերացնում որ մեր տուն տնփեսա կգա :D
պապաս ասելա, «ինչ ուզում ես արա, բայց տնփեսա չբերես, մի հատ նեռվերս ուտող արդեն կա :D» ( դա էլ ես եմ :oy)
բայց եթե լուրջ… գտնում եմ որ ամեն մեկի գործնա :) եթե ուզում են, թող տնփեսա լինեն… եթե չեն ուում, լավ են անում :P

Դեկադա
27.01.2008, 19:13
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...Սկսենք:
Ինձ համար ընդունելի տարբերակ չէ:Ընհանրապես գտնում եմ, որ զույգերը պետք է ունենան առանձին բնակարան//եթե հնարավոր է//:Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում տնփեսայի կամ տնհարսի միջև:Բա որ զոքանչը սկսի հրամաններ տալ, էտ խեղճ փեսայի վիճակը ի՞նչ կլինի:P մի կողմում կինն է, մյուսում ինքնասիրությունը:love

Գաղթական
10.12.2008, 01:03
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...

ինձ համար բացարձակապես անընդունելի տարբերակ է..
տնփեսան, ուզի դա թե չուզի, ստիպված պետք է լինի հարմարվել տանը արդեն իսկ տիրող «նիստուկաց»-ին..
որը միշտ չէ, որ կարող է համապատասխանել տղամարդու աշխարհահայացքին..

Ուլուանա
10.12.2008, 01:13

Նույնը կարելի է ասել տնհարսի մասին։ ;)

Djavaxhq
10.12.2008, 02:14
մի անեկդտոդ հիշեցի՝ աղվեսին սաղ սաղ քերթում են համարյա պրծնելու վրա հարցնում՝ հը աղվես ոնց ես,
պատասխանում է՝ տնփեսայից լավ.
իսկ եթե իրականը ծնող են էլի ինչ տարբերություն մենակ լավ մարդիկ լինեն, լավ ասենք առանձին եք ապրում ու միակ զավակն էք եւ դուք եւ ձեր կինը, ու ձեզանից մեկի ծնողը հիվանդացել է չեք՞ խնամելու, թե ծերանոցը կարգին տեղ է, ես կողմ եմ եթե սիրահարվեմ մի աղջկա ով ծնողների միակ զավակն է դա արգելք չի լինի մեր համար,

Գաղթական
10.12.2008, 03:02
Նույնը կարելի է ասել տնհարսի մասին։ ;)

չէի ասի..
ամուսնանալով՝ աղջիկը, ըստ բնույթի, դառնում է ամուսնու ընտանիքի անդամ..
և ոչ հակառակը..
և անմիջական դեր է խաղում ամուսնու ընտանիքի/ազգի շարունակության գործում..
այսինքն՝ ուզի նա, թե չուզի, իր ժառանգներն էլ, ըստ նշանակության, պետք է շարունակեն այն տան նիստ ու կացը, որտեղ հասունացել է ամուսինը..
իսկ այդ նիստ ու կացի հետ սկզբից համակերպվել է պետք..
;)

Ուլուանա
10.12.2008, 03:15

Իսկ գուցե աղջիկն էլ ուզում է ոչ թե շարունակել, այլ իր սեփական նիստուկացն ունենալ՝ թե՛ իր, թե՛ ամուսնու ընտանիքների նիստուկացերից անկախ։ Կարծում եմ՝ ամեն մարդ դրա իրավունքն ունի, կարևորը՝ ամուսինների նիստուկացերը չբախվեն։ Օրինակ, ես խիստ դժվարությամբ եմ պատկերացնում ինձ որևէ մեկի տան նիստուկացին հարմարվելիս։ Ուրիշ բան, որ հանգամանքների բերումով շատերն ուղղակի ստիպված են լինում ապրել ամուսնու/կնոջ ընտանիքի հետ։ Ամեն դեպքում մարդկանց մեծ մասը գերադասում է առանձին ապրել, սեփական օջախը հիմնել ու վարվել սեփական հայեցողությամբ, ոչ թե ուրիշի օջախում համակերպվել էդ օջախի նիստուկացին։ Հազվագյուտ դեպքերում է հնարավոր, որ մարդ, իր ամուսնու/կնոջ ընտանիքի հետ ապրելով, իրեն այնտեղ այնպես ազատ ու հարազատ զգա, ինչպես սեփական տանը։ Այդպիսի դեպքերն, իմ խորին համոզմամբ, ընդամենը երջանիկ բացառություններ են, ոչ ավելին։

Գաղթական
10.12.2008, 17:12

ես բացառում եմ 2 ծայրահեղություններ.
երբ աղջիկը բացարձակապես ձայնազուրկ է,
և երբ տղան այնքան թուլամորթ է, որ աղջիկն է գալիս ու հաստատում իր սեփական «հասարակարգերը»..
ըստ իս՝ ամենագեղեցիկն այն է, որ երկուսով միասին կերտեն իրենց նիստուկացը..
բայց էստեղ հարցը նրանում է, որ, երբ նրանք պետք է ապրեն սրա կամ նրա տանը՝
տղան պատճառ չունի հարմարվելու կնոջ տան նիստուկացին..
իսկ աղջիկն ունի այդ պատճառը..
քանի որ դա արդեն ոչ միայն լոկ ամուսնու ընտանիքն է, այլ՝ իրենն էլ է..
և այստեղ ես չեմ ընդունի այն մոտեցումը, թե աղջկա համար իր ամուսնու օջախը «ուրիշի օջախ» է..
իհարկե խոսքս նաև վերաբերում է զուտ նորմալ ընտանիքներին, որտեղ չկան սուր տարաձայնություններ նույն ընտանիքի երիտասարդ և ավագ սերունդների միջև..
և, իմ կարծիքով, այն դեպքերը, երբ տղայի ծնողները ընդունում են հարսին որպես իրենց աղջիկ, իսկ աղջիկն էլ` ամուսնու ծնողներին որպես երկրորդ ծնողներ, «երջանիկ» են, բայց ոչ «բացառություններ»..
:):)

Chuk
10.12.2008, 17:20
Ըստ առաջնայնության

- Լավագույն տարբերակն է, որ նորապսակներն առանձին տուն ունենան:
- Լավ է լինել տնփեսա կամ տնհարս, քան փողոցի փեսա, փողոցի հարս :oy

Լեո
10.12.2008, 17:36
փողոցի հարս
Սա ինչ-որ չափով հասկացա…

փողոցի փեսա
Իսկ սա չհասկացա:think:esim

Elmo
10.12.2008, 18:17
Ըստ առաջնայնության

- Լավագույն տարբերակն է, որ նորապսակներն առանձին տուն ունենան:

Քյարթուները ստեղ կասեին 100 դոլլար ախպեր ջան: Բեր ես ասեմ մոտ 60 000 դոլլար ախպերս:

- Լավ է լինել տնփեսա կամ տնհարս, քան փողոցի փեսա, փողոցի հարս :oy

Կամ էլ մեր պես՝ վարձով, մի քիչ դժվար, բայց անկախ, երջանիկ ու համերաշխ:

Չնայած էականը ոչ էլ էդ ա: Հարսը կապրի փեսու ծնողների հետ, թե հակառակը՝ գլխավորը բոլորը իրար հասկանան:

Rammstein
10.12.2008, 18:56
Ըստ առաջնայնության

- Լավագույն տարբերակն է, որ նորապսակներն առանձին տուն ունենան:
- Լավ է լինել տնփեսա կամ տնհարս, քան փողոցի փեսա, փողոցի հարս :oy
Առանձին տունը լավ է միանշանակ։ Իսկ ըստ քեզ, ո՞ւմ տունը դա պետք է լինի` տղայի՞, թե աղջկա։

Chuk
10.12.2008, 19:25
Առանձին տունը լավ է միանշանակ։ Իսկ ըստ քեզ, ո՞ւմ տունը դա պետք է լինի` տղայի՞, թե աղջկա։

Պատկերացրու, որ ոչ թե նրանցից մեկինը, այլ նրանց ընդհանուր ունեցվածքը: Իսկ թե ինչ միջոցներով դա կլինի, արդեն բոլորովին էական չէ նորմալ մարդկային փոխհարաբերությունների դեպքում:

Rammstein
10.12.2008, 19:32
Պատկերացրու, որ ոչ թե նրանցից մեկինը, այլ նրանց ընդհանուր ունեցվածքը: Իսկ թե ինչ միջոցներով դա կլինի, արդեն բոլորովին էական չէ նորմալ մարդկային փոխհարաբերությունների դեպքում:
Խոսք չունեմ, լավ տարբերակ է, բայց ինձ թվում ա մի քիչ դժվար իրականացող։ :)

Ցավոք սրտի նորմալ փոխհարաբաերությունը ամուսինների միջեւ դիֆիցիտ երեւույթ ա... :(

Հակոբ Գեւորգյան
10.12.2008, 21:53
Ընդհանրապես տնփեսա ասածը լավ չի հնչում այն ժամանակ, երբ այդ մարդուն՝ փեսային, սկսում են անվանել մալաղոնդի. այսինքն՝ ի նկատի ունենալով ձրիակեր։ Բայց դա ի՞նչ կապ ունի մարդու վարքից…ձրիակերը կարող է լինել մի անձ, որը տնփեսա չէ։

Կասեմ այսպես. ընդունելի է, եթե այդպես է հարմար։

Javakhk
11.12.2008, 01:40
մի անեկդտոդ հիշեցի՝ աղվեսին սաղ սաղ քերթում են համարյա պրծնելու վրա հարցնում՝ հը աղվես ոնց ես,
պատասխանում է՝ տնփեսայից լավ.
իսկ եթե իրականը ծնող են էլի ինչ տարբերություն մենակ լավ մարդիկ լինեն, լավ ասենք առանձին եք ապրում ու միակ զավակն էք եւ դուք եւ ձեր կինը, ու ձեզանից մեկի ծնողը հիվանդացել է չեք՞ խնամելու, թե ծերանոցը կարգին տեղ է, ես կողմ եմ եթե սիրահարվեմ մի աղջկա ով ծնողների միակ զավակն է դա արգելք չի լինի մեր համար,

Հակոբ Միքայելանի գրքում նկարագրվում է տնփեսայի սոցիալական երեւոյթը Ջավախքում (իսկ Հայաստանի մնացած մասերում կարծում եմ, որ իրավիճակը նման է), ու այնտեղ մի քիչ այլ բան է նկարագրվում, քան մենք ենք հասկնում այսօր:

Ամուսինը տնփեսա միշտ չէ, որ կարող է լինել, այլ միայն յուրահատուկ դեպքերում, երբ յն տունը, ուր գնում է, ԶՈՒՐԿ է տղամարդուց: Օրինակ` կարող է մի ընտանիքում միայն երկու աղջիկ ունեն, որոնցից ավագը ամւսնցել է: Հանկարծ ընտանիքի հայրը մահանում է, ու մնում են միայն իր կինն ու փոքր աղջիկը: Եթե այդ դեպքում փոքր աղջիկն էլ ամուսնանա ու գնա տնից, նրանց տանը կմնա միայնակ մայրը, որը գյուղական կյանքի ու աշխատանքի կազմակերպման տեսանկյունից ՈՉ ԿԵՆՍՈՒՆԱԿ սոցիալական բջիջ է… Դրա համար փեսան իրենց տուն է գալիս եւ դառնում տունուտեղի լիարժեք տերը:

Երվանդ
11.12.2008, 01:51
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...
Սկսենք:
Հ.Գ. Չգիտեմ սենց թեմա կա, թե չէ, աչքովս չի ընկել:

Նորիկ ջան ջանդ յուղի:D:D

Լուսաբեր
11.12.2008, 22:02
Տնփեսա եղար ամեն անգամ էդ տնից դուրս գալուց գլուխդ կխբի դռան վերևում կախած զանգին:Ընենց որ լավ մտածեք հետո տնփեսա դառեք :D

*e}|{uka*
11.12.2008, 23:29
Տնփեսան վատ բառա, մի օգտագործեք :}

Դե իհարկե ավելի լավ կլինի, որ զույգերը առանձին ապրեն, բայց լրիվ նորմալա, երբ ապրում են տղայի հայրական տանը, չէ որ ամուսնանալիս աղջիկը դառնում է տղայի ընտանիքի լիիրավ անդամ:

:think Ավելի լավ է մի փոքր անկյուն, բայց քոնը,:love , քան մեծ բայց կիսովի....

dvgray
12.12.2008, 05:24
խայտառակ հաշիվ ա - տնփեսան:
ոչ մի տղու չեմ ցանկանա որ էտ վիճակին համակերպվի ու ընդհանրապես համաձայնվի էտ կարգավիճակին…
լռիվ անհույս ա… :D

WhiteSmoke{F}
15.12.2008, 02:57
խայտառակ հաշիվ ա - տնփեսան:
ոչ մի տղու չեմ ցանկանա որ էտ վիճակին համակերպվի ու ընդհանրապես համաձայնվի էտ կարգավիճակին…
լռիվ անհույս ա… :D

Իմ կանացի տրամաբանությամբ, և տղամարդուն, որպես այդպիսին ընկալմամբ, անհերքելիորեն համոզված եմ, որ ոչ մի իրավիճակում իսկական տղամարդը ոչ մի կաթիլ չի պակասի իսկական ուժեղ տղամարդ լինելուց: Տղամարդը լինելով ուժեղ, կամային անձնավորություն, միշտ էլ իրենը կասի, ուր էլ լինի, անկախ հանգամանքներից: Իսկական գենեռալը, նույնիսկ լրիվ, տկլոր, առանց ուսադիրների էլ, մեկա գենեռալա:
Էնպես որ տնփեսա , թե չտնփեսա ոչ մի սանտիմետր չի փոխում իսկական տղամարդուն

ministr
16.12.2008, 11:40
Տնփեսա...մի հատ արտահայտություն կա.. ասումա զոքանչի տված չայի փողը տուր նոր սեղանից վեր կաց :) Նույնիսկ մի գիշեր ընդեղ անցկացնելնա անընդունելի (շատերի համար) էլ ուր մնաց տնփեսա.... ռուսներն են հիմնականում տնփեսա գնում.

Նորմարդ
16.12.2008, 12:26
Նորիկ ջան ջանդ յուղի:D:D

Եր ջան տոլկո չեռեզ մոյ տռուպ :angry :D

impression
16.12.2008, 13:20
Էրեխեք, մի բան ասե՞մ, տնփեսան ինձ մոտ ասոցիացվում է... տան փիսոյի հետ :D:D

ChildOfTheSky
16.12.2008, 16:07
Էրեխեք, մի բան ասե՞մ, տնփեսան ինձ մոտ ասոցիացվում է... տան փիսոյի հետ :D:D

ճիշտ էլ ասոցացվում ա :think