PDA

Դիտել ողջ տարբերակը : «Տղամարդիկ»



Esmeralda
25.09.2006, 17:21
Այս ֆիլմն, իմ կարծիքով, հիանալի ֆիլմ է... թե՛ իմաստի, թե՛ հումորի, թե՛ դերակատարման, թե՛ հայկական լինելու առմամբ...
Ո՞վ կկիսի իր կարծիքն այս ֆիլմի շուրջ...

Sergey
25.09.2006, 18:20
Համաձայն եմ, լավ ֆիլմ է։
Ինձ ամենից շատ դուր է գալիս ամենավերջը, երբ ձյուն է գալիս:(

Fobus
25.09.2006, 22:32
Հիանալի ֆիլմ , հիանալի դերասաններ ... շաաաատ լավն ա

Esmeralda
30.09.2006, 14:55
Իսկ վերջերս տեսա՞ք այդ ֆիլմի գունավորած տարբերակը....

Taurus
30.09.2006, 16:09
Իսկ վերջերս տեսա՞ք այդ ֆիլմի գունավորած տարբերակը....

Վաաաաաաաաաաաաաաաայ :( , ապսոս էնքան եի սպասում , մոռացել էի ու շատ զբաղված էի , լավ էլի :o
Թյուուուուուուուուուու

Lionne_en_Chasse
30.09.2006, 16:14
Շատ ծանոթ վերնագիր է, բայց ցավոք ֆիլմը չեմ կարողանում հիշել :think ...բայց որ տեսել եմ դա հաստատ է

Esmeralda
30.09.2006, 22:59
Շատ ծանոթ վերնագիր է, բայց ցավոք ֆիլմը չեմ կարողանում հիշել :think ...բայց որ տեսել եմ դա հաստատ է
Գիտե՞ս՝ որն է... այն, որ Արամը գյուղից գալիս է քաղաք սովորելու... որ տեսնում է ու սիրահարվում Կարինեին..ու իրա ըկերներն ամեն ինչ անում են իրա համար... որ ֆիլմի ընթացքում քոչարի են ցույց տալիս.... ընդ որում շատ հաջող...

Lionne_en_Chasse
01.10.2006, 01:43
Գիտե՞ս՝ որն է... այն, որ Արամը գյուղից գալիս է քաղաք սովորելու... որ տեսնում է ու սիրահարվում Կարինեին..ու իրա ըկերներն ամեն ինչ անում են իրա համար... որ ֆիլմի ընթացքում քոչարի են ցույց տալիս.... ընդ որում շատ հաջող...
Հա հիշեցի... Կարինեն էլ դիմացի շենքում է չէ՞ ապրում, առավոտյան պատշգամբում մարմնամարզություններ անում ...
Ընդհանրապես մեր հին ֆիլմերը շատ լավն են, հայկական համ ու հոտով

Մասսագետ
26.10.2006, 21:23
Նայեցի ֆիլմը: Ի՞նչ ասեմ լավ դերասաններ էին: Ֆիլմը միջին ո՛չ բարձր, ո՛չ ցածր ֆիլմ էր, հետաքրքիր էր նայվում, բայց երկրորդ անգամ չէի նայի, դրվագներ կան, որոնք մի քանի անգամ կնայեի, բայց ոչ ամբողջ ֆիլմը: Ֆրունզի պատշգամբից թռնելու պահը հա կնայեի, էն "Քամին զաննա"-ն երգելու պահն էլ էր հավես: Բայց օրինակ, էն տաքսիներով, որ իրար հետևից են վազում դուրս չեկավ, արհեստական էր նկարած, մետրոն կանգնեցնելն էր դուրս չեկավ, էն որ Շերենցը ավազակի դեր ա խաղում Արամն էլ գալիս ա սկսում ա տփել Շերենցին էդ ընդհանրապես դուրս չեկավ: Բայց վերջը լավ ա, որ շաբլոն չէր, լավ պրծավ էլի, ոչ մեկը չմեռավ, ոչ էլ իրար հետ էղան Քյոսայանը ավելի լավ տարբերակ էր ընտրել՝ Արամին ուղարկել էնտեղ, որտեղից որ էկել ա:

Artgeo
26.10.2006, 22:47
Բայց վերջը լավ ա, որ շաբլոն չէր, լավ պրծավ էլի, ոչ մեկը չմեռավ, ոչ էլ իրար հետ էղան Քյոսայանը ավելի լավ տարբերակ էր ընտրել՝ Արամին ուղարկել էնտեղ, որտեղից որ էկել ա:

Ի դեպ, վերջը պահանջում էին փոխել: Ասում էին, որ սովետական մարդը չի կարող հրաժարվել իր երազանքից, բայց Քեոսայանը համաձայնվել էր անել ցանկացած փոփոխություն բացի էդ մեկից: Նա գտնում էր, որ վերջում պիտի վերադառնա իր բնօրրանը:
Իսկ քամին զանայի պահը իրոք լավնա, մեր բարեկամները որ հավաքվում են, երգում են տենց երգեր, :love

Esmeralda
27.10.2006, 09:49
Նայեցի ֆիլմը: Ի՞նչ ասեմ լավ դերասաններ էին: Ֆիլմը միջին ո՛չ բարձր, ո՛չ ցածր ֆիլմ էր, հետաքրքիր էր նայվում, բայց երկրորդ անգամ չէի նայի, դրվագներ կան, որոնք մի քանի անգամ կնայեի, բայց ոչ ամբողջ ֆիլմը: Ֆրունզի պատշգամբից թռնելու պահը հա կնայեի, էն "Քամին զաննա"-ն երգելու պահն էլ էր հավես: Բայց օրինակ, էն տաքսիներով, որ իրար հետևից են վազում դուրս չեկավ, արհեստական էր նկարած, մետրոն կանգնեցնելն էր դուրս չեկավ, էն որ Շերենցը ավազակի դեր ա խաղում Արամն էլ գալիս ա սկսում ա տփել Շերենցին էդ ընդհանրապես դուրս չեկավ: Բայց վերջը լավ ա, որ շաբլոն չէր, լավ պրծավ էլի, ոչ մեկը չմեռավ, ոչ էլ իրար հետ էղան Քյոսայանը ավելի լավ տարբերակ էր ընտրել՝ Արամին ուղարկել էնտեղ, որտեղից որ էկել ա:
Հովո.... քո գրած կարծիքներից ես կոմպլեքսավորվում եմ... Այնքան վստահ ես գրում, որ նույնիսկ վախենում եմ հակաճառել.. բայց այստեղ որոշեցի ասել...
Այս ֆիլմում մի պահ չկա, որ ես ձանձրանամ... Հենց Մետրոն կանգնացնելու պահը... որ ինքն այդպես է պատկերացնում... ախր այնքան միամիտ երազանք է դա...
Կամ ասենք ավտոների պահը... համաձայն եմ, անբնական է.. բայց իրենց խաղը... որ ՇերենցըԱրամին ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... մեկ էլ էլի ուզում ա մի բան ասի, չի իմանում՝ ինչ ասի, էլի ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... Գուցե իմ պատմածով անկապ բան թվա.. բայց երբ նրանց խաղով ես դա տեսնում... սքանչելի է...
չգիտեմ ուշադիր ես եղել, թե ոչ բայց շատ նուրբ պահեր կան...

StrangeLittleGirl
27.10.2006, 14:25
Ինչ խոսք, դերասանական խաղը գերազանց է, բայց ֆիլմն ահավոր ձանձրալի է: Ես այն երկու անգամ եմ տեսել. մի անգամ սկզբից մինչև կես, իսկ երկրորդ անգամ՝ կեսից մինչև վերջ:
Դե «Քամին զաննան» շատ հզոր է, ֆիլմի ամենահաջող պահը:

John
27.10.2006, 14:28
չեմ տեսել… գիտեմ, որ ամոթ է, բայց ի՞նչ անեմ…

Shauri
27.10.2006, 14:28
Շատ եմ սիրում էդ ֆիլմը :love Այն ֆիլմերի շարքից է, որ հազար անգամ նայվում են ու չեն հոգնեցնում...
Ի դեպ, նկատե՞լ եք, որ Արամը ամբողջ ֆիլմի ընթացքում ընդամենը երեքուկես բառ է արտասանում` մեքենայի մեջ` Չե, չեմ կանգնի, ու մեկ էլ քնած ժամանակ` Կարինեեե... :D

StrangeLittleGirl
27.10.2006, 14:30
չեմ տեսել… գիտեմ, որ ամոթ է, բայց ի՞նչ անեմ…
Ամոթ բան չկա: Ես էլ եմ վերջերս տեսել, բայց բոլորովին պատահաբար, ոչ թե ամաչելով :D

Riddle
27.10.2006, 14:39
Ֆրունզի պատշգամբից թռնելու պահը հա կնայեի
Ֆիլմում իմ ամենասիրած պահերից մեկն էր սա, ու երբ այս վերջերն իմացա, որ նա այդ ժամանակ չէր խաղում, այլ իրոք վախեցել էր, և հետ գնացել, դարձավ հավասարը չունեցող, ամենասիրելի դրվագը::)

Esmeralda
27.10.2006, 15:26
Ֆիլմում իմ ամենասիրած պահերից մեկն էր սա, ու երբ այս վերջերն իմացա, որ նա այդ ժամանակ չէր խաղում, այլ իրոք վախեցել էր, և հետ գնացել, դարձավ հավասարը չունեցող, ամենասիրելի դրվագը::)
Վայ... ես չգիտեի, որ իրականում է վախեցել...

Ուլուանա
27.10.2006, 18:26
Ֆիլմում իմ ամենասիրած պահերից մեկն էր սա, ու երբ այս վերջերն իմացա, որ նա այդ ժամանակ չէր խաղում, այլ իրոք վախեցել էր, և հետ գնացել, դարձավ հավասարը չունեցող, ամենասիրելի դրվագը::)
Էդ դրվագը չի տպավորվել իմ մեջ, բայց «Քամին զաննա»-ի մասը սպանիչ է։ :hands

Cassiopeia
27.10.2006, 20:37
Թող ինձ ներեն այս ֆիլմի սիրահարները, բայց այդպես էլ չկարողացա այն սիրել…
Այ ուրիշ բան "Ինչո՞ւ է աղմկում գետը" ֆիլմը… այն պաշտում եմ ու քանի անգամ ցույց տան այնքան կնայեմ:

Մասսագետ
27.10.2006, 21:54
Այս ֆիլմում մի պահ չկա, որ ես ձանձրանամ... Հենց Մետրոն կանգնացնելու պահը... որ ինքն այդպես է պատկերացնում... ախր այնքան միամիտ երազանք է դա...
Կամ ասենք ավտոների պահը... համաձայն եմ, անբնական է.. բայց իրենց խաղը... որ ՇերենցըԱրամին ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... մեկ էլ էլի ուզում ա մի բան ասի, չի իմանում՝ ինչ ասի, էլի ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... Գուցե իմ պատմածով անկապ բան թվա.. բայց երբ նրանց խաղով ես դա տեսնում... սքանչելի է...
չգիտեմ ուշադիր ես եղել, թե ոչ բայց շատ նուրբ պահեր կան...
Ամբողջ պրոբլեմը էդ ա, որ ես տենց սենտիմենտալ երազանքները դատարկություն եմ համարում, ես էլ եմ մեկ-մեկ տենց երազանքների մեջ ընկնում, բայց աշխատում եմ չխոսել դրանց մասին, որովհետև շատ դատարկ են ինձ թվում:
Դերասանական խաղը ես չեմ քննադատել, հակառակը, գովել եմ: Իսկ ավտոմեքենաների պահը համարում եմ էդքանել պրոֆեսիոնալ չի, չգիտեմ էդ ինձ ա տենց թվում:

Riddle
27.10.2006, 22:00
Կամ ասենք ավտոների պահը... համաձայն եմ, անբնական է.. բայց իրենց խաղը... որ ՇերենցըԱրամին ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... մեկ էլ էլի ուզում ա մի բան ասի, չի իմանում՝ ինչ ասի, էլի ասում ա՝ կանգնի՛ ասում եմ...
Ֆիլմի նկարահանումների մասին պատմող սյուժեում այս մասին էլ ասացին, որ Շերենցն իրականում մեքենայի ղեկը, այսպես ասած, «ստից» էր պտտեցնում, ինքն իրականում «վարել է» տեղում կանգնած մեքենա::)
Իսկ «Քամին զանա»-ի մասին հենց այնտեղ նկարահանված դերասանուհին պատմեց, որ ինքն այդ ժամանակ ջերմություն է ունեցել, դրան գումարած էլ (կամ, գուցե հենց նույն պատճառով), պահը, որը հետագայում այդպես դուր եկավ ամենքին, նրան բավականին տափակ է թվացել նկարահանման ժամանակ: Ահա թե ինչու այդքան համոզիչ դժգոհ դեմք ունի այնտեղ::)

Հենո
27.10.2006, 23:31
Ես կինոն վերջնա նամանավանդ են Ֆրունզիկի պահը ինչքան նայում ես նայվումա են որ ուզումա բալկոնից թռնի վախենումա հետա եթում:D :D :D

Վազգեն
27.10.2006, 23:52
Ես կինոն վերջնա նամանավանդ են Ֆրունզիկի պահը ինչքան նայում ես նայվումա են որ ուզումա բալկոնից թռնի վախենումա հետա եթում:D :D :D
Հա, ետ պահը սպանողա։:hands

Մեկ–մեկ տրամս բարձրացնելու համար այդ կինոյից հատվածներ եմ նայում։ «Քամին զանա» պահնել է շատ հավես, քոչարի պարելն էլ։
Ես մի անգամ այդ կինոն մի իռլանդացի ու մի ամերիկացի ընկերներիս եմ ցույց տվել(իմ թարգմանությամբ), իրանց դուրն էլ էր եկել։ Ասեցին՝ շատ օրիգինալ կինո է։

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 17:26
Իմիջի այլոց.....Քոչարի պարողները նկարահանող խմբի անդմաներն են...
Քեոսայանը չի համբերել մինչև պարող խումբը գա, ու ստիպել է անձնակազմի անդամներին մեկ երկու փորձից հետո նկարվել:)
Ընդհանրապես , կատարյալ ֆիլմ է, աննման դերասանների անկրկնելի խաղով...
Որը ասես որը թողես՞:) մեկը մյուսից հաճելի ու զվարճալի դրվագներ են:)

Մանե
26.12.2006, 16:28
Կարծում եմ այնպիսի ֆիլմ է,որ ինչքան էլ դիտես չես հոգնի.Հատկապես սիրում եմ խնամախոսության պահը