PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր uիրելի հաղnրդումները



John
25.04.2006, 16:54
Oրինակ ես շատ եմ սիրում <<Կարգին Հաղորդումը>>,իսկ Դու՞ք:

Chuk
26.04.2006, 00:19
Իսկ ես չեմ սիրում "Կարգին հաղորդումը" :))

kiki
26.04.2006, 00:45
<<Կարգին Հաղորդումը>> նայում եմ քանի որ տանը բոլորն են նայում...բայց գերադասում եմ ավելի լուրջ հաղորդումներ ` "Ինչ? որտեղ? երբ?", "КВН", "В поисках приключений ", "Умники у умницы", "Брйн Ринг "-ն էի սիրում նաև...
որ հիշեմ կավելացնեմ...

Մասսագետ
26.04.2006, 00:58
Դե հայտնի բան ա, որ ես սիրում եմ "կարգին հաղորդումը", բայց վերջերս հեռվից եմ սիրում: Սիրում եմ "միլլիոնատերները", ֆուտբոլային զանազան տափակ հաղորդումներ եմ սիրում, "Ամեն օր"-ն եմ սիրում, այսինքն՝ "Ամեն օրի" միջի աղջկան եմ սիրում, Կատվի դրախտ հաղորդումը նույնպես աղջկա պատճառով եմ սիրում, "10 sexy",կենտրոն ալիքի եղանակի տեսությունը:: Դե Կվն, բան- ման, էդ ռուսական հումորային հաղորդումները սիրում եմ, տենց էլի:
Հ.Գ. "Հայլուրի" համար էլ "ուշքս" գնում ա:

Chuk
26.04.2006, 01:04
Հ.Գ. "Հայլուրի" համար էլ "ուշքս" գնում ա:
Հա, ես էլ եմ դա շատ սիրում :love
Հայկական ամենալավ հումորային ծրագիրն ա :))

kiki
26.04.2006, 01:08
Դե լրատվական հաղորդումների մասին , էլ չեմ ասում, ամեն օր նայում եմ:
Մոռացա ֆուտբոլային հաղորդումները նշել...նայում եմ ամեն ինչ, որ այդ պահին տեսնում եմ , բայց ամենաշատը սիրում եմ "Պրոֆֆուտբոլը" :hands
Այ "միլլիոնատերները" չեմ սիրում, նյարդայնացնում է ինձ այդ հաղորդումը, չգիտես ինչու, չնայած, որ իմ սիրած դերասաններից մեկն է վարում`Գալկինը, դա է չի օգնում...հայկական տարբերակի մասին լռում եմ...

Bonita
26.04.2006, 19:53
Շատ եմ սիրում "Ֆուռոռ է" նոր հաղորդումը.......,իսկ մեղմ ասած ՉԵՄ ՍԻՐՈՒՄ`"Կուբը" և ԴԱՐ21_ի հաղորդումների 99%ը

John
26.04.2006, 21:18
Մոռացել էի.շատ եմ սիրում նաեվ <<Պrոֆֆուտբոլը>>,<<Թաքնված տեսախցիկը>>:

Intel
26.04.2006, 22:29
Մոռացել էի.շատ եմ սիրում նաեվ <<Պrոֆֆուտբոլը>>,<<Թաքնված տեսախցիկը>>:
НТВ-ով էր գնում "ГОРДОН" հաղորդաշարը:

StrangeLittleGirl
26.04.2006, 22:29
Իսկ ես ոչ մի հաղորդում էլ չեմ սիրում :P

Ուլուանա
27.04.2006, 12:32
Ճիշտն ասած՝ հեռուստացույց դիտելուց վաղուց եմ ձանձրացել... :| Տարբեր ժամանակներ տարբեր սիրած հաղորդումներ եմ ունեցել՝ ամենատարբեր բնույթի, բայց հիմա շատ հազվադեպ եմ նայում, այն էլ պատահական, եթե ալիքները փոխելիս այդ պահին որևէ հետաքրքիր բան եմ տեսնում, նայում եմ, բայց ոչ մի հաղորդման կանոնավոր կերպով չեմ հետևում։ Վերջին ժամանակներս հեռուստացույց նայելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես բոլոր հաղորդումներն իրար նման են, միօրինակ ու միապաղաղ... ոչ մի առանձնահատուկ բան... եսիմ... Էլ չեմ ասում, որ շատ քիչ հաղորդավարներ կան, որ ինձ դուր են գալիս։ :bad

Հենո
27.04.2006, 16:31
ես սիրում եմ կարգին հաղորդում , (արմենիայով համարյա ինչ հաշորդում կա սիրում եմ)
կուբ եմ սիրում նայել իսկ ամենակարևորը :hands :hands ֆուտբոլղ:hands :hands

Sunny Stream
29.04.2006, 20:21
Ես սիրում եմ Ռուսական ալիքով Կոժուխովի "В поисках преключений" հախորդումը, իսկ հայկականներից` "Օտար ամայի ճամփեքի վրա", "Թաքնված տեսախցիկ", պատանեկաններից` "Մենք ենք" (տեսե՞լ եք այս հաղորդումը. Ես նրա լրագրողներից եմ, ուղղակի հետաքրքիր է ձեր կարծիքը) :B

kiki
29.04.2006, 21:40
"Մենք ենք" ...:think իսկ ո՞ր ալիքով է գնում, ու ինչի՞ մասին է...

Chuk
30.04.2006, 00:29
Ահա, ասա, որ նայենք :)

Sunny Stream
30.04.2006, 01:16
Ուրեմն լսեք ;) Պատրաստում է "Internews Armenia" հ/կ-ն, հեռարձակվում է Հ1-ով ամեն շաբաթ օրը` ժամը (հիմնականում) 15:00-ին: Անդրկովկասյան պատանեկան հաղորդում է, հեռու քաղաքականությունից: Ես (ցավոոոոք) հիմա զբաղված եմ, շատ քիչ եմ մասնակցում, բայց էդ հաղորդման առաջին սերնդից եմ (հիմնադիրներից :hi)

kiki
30.04.2006, 01:20
Ափսոս այդ ժամին չեմ կարող նայել...շատ ափսոս...:(

Chuk
30.04.2006, 01:25
Չեմ նայել, բայց կնայեմ :)
Բայց փաստորեն հիմա նայելուց քի՞չ հավանական է, որ քեզ կտեսնենք :(

Sunny Stream
30.04.2006, 01:32
Չեմ նայել, բայց կնայեմ :)
Բայց փաստորեն հիմա նայելուց քի՞չ հավանական է, որ քեզ կտեսնենք :(
ըհը... չնայա՜ծ... Ընթացքում պրոմո կա, մեջը 1 վայրկյան երևում եմ՝ սահնակին նստած:D ...իհարկե դրանից բան չես հասկանա....ոչինչ, դուք հաղորդումը նայեք!

Artgeo
01.05.2006, 07:58
Ուրեմն լսեք ;) Պատրաստում է "Internews Armenia" հ/կ-ն, հեռարձակվում է Հ1-ով ամեն շաբաթ օրը` ժամը (հիմնականում) 15:00-ին: Անդրկովկասյան պատանեկան հաղորդում է, հեռու քաղաքականությունից: Ես (ցավոոոոք) հիմա զբաղված եմ, շատ քիչ եմ մասնակցում, բայց էդ հաղորդման առաջին սերնդից եմ (հիմնադիրներից :hi)
:love Internews-ի բոլոր ծրագրերը նայում եմ, որտեղ ուզումա լինեմ։ :love
Հուսով եմ մի օր ես էլ Ինտերնյուսում կաշխատեմ :roll

Չեմ նայել, բայց կնայեմ :)
Քանի՞ ամիս է նույն բանն ես ասում :beee :goblin

Sunny Stream
01.05.2006, 12:44
:love Internews-ի բոլոր ծրագրերը նայում եմ, որտեղ ուզումա լինեմ։ :love
Հուսով եմ մի օր ես էլ Ինտերնյուսում կաշխատեմ :roll


Ապրեեեես!!! Եթե օգնության կարիք զգաս (ընդունվելու հարցում), ասա, մեկ էլ տեսար մի բանով օգնեցի ;)

Chuk
01.05.2006, 23:57
Քանի՞ ամիս է նույն բանն ես ասում :beee :goblin
Ի՞նչ :o
Ի՞նչն եմ քանի ամիս ասում :unsure

Chuk
02.05.2006, 00:16
Ներողություն եմ խնդրում, հիշեցի :oy
Էն, որ ասում էիր, որ ինտերնետի քո ծանոթ աղջիկներից մեկը մի հաղորդման մեջ լրագրող է աշխատում ու հիացած ասում էիր որ ես էլ նայեմ, դրա՞ մասին է խոսքը:
Ես մոռացել էի :oy

HardRock
04.05.2006, 11:13
ԱԼՄ-ի համերգներն եմ սիրում նայել: :D :D :D Իհարկե կատակ եմ անում: :)
ОРТ ալիքով, շաբաթ օրերին, ժամը 20.50-ին, սեզոնային խաղ կա, ու հիմա արդեն 2 շաբաթնա սկսելա, կարծեմ "Մեծ մրցավազք":

Sunny Stream
06.05.2006, 14:02
Ներողություն եմ խնդրում, հիշեցի :oy
Էն, որ ասում էիր, որ ինտերնետի քո ծանոթ աղջիկներից մեկը մի հաղորդման մեջ լրագրող է աշխատում ու հիացած ասում էիր որ ես էլ նայեմ, դրա՞ մասին է խոսքը:
Ես մոռացել էի :oy
Նախապես ասեմ՝ հա, հենց դա... Բայց էդ աղջիկը ես չեմ ;)

Աբելյան
04.06.2006, 09:13
Կարգին Հաղորդում
Պրոֆֆուտբոլ

Firegirl777
04.06.2006, 09:37
Սիրում եմ ուղղակի լավ ֆիլմեր դիտել

milkyway
15.06.2006, 00:32
Կարգին Հաղորդում: Մեկ էլ մեկ ՙԻնչ,որտեղ,երբ՚, КВН

Աբելյան
15.06.2006, 10:42
KBH էլ եմ հավեսով նայում (եթե հայերեն ա):

Բայց ամենաշատը ֆուտբոլ եմ նայում:

Yellow Raven
15.06.2006, 11:37
Կարգին Հաղորդում
Պրոֆֆուտբոլ
:hands :hands :hands

Բելկա
25.06.2006, 17:38
Իսկ ձեզ դուր գալիս է «Բլեֆ» հաղորդումը.

Miraj
27.06.2006, 02:06
Իսկ ձեզ դուր գալիս է «Բլեֆ» հաղորդումը. eregoyan coktaile aveli lav er

orinak inch imast ouner et axjka tkloranale karogh ek asel?:ok

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել Տրանսլիտի ձևափոխիչը (http://akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://akumb.am/showthread.php?t=279)» թեման:

Բելկա
28.06.2006, 07:55
orinak inch imast ouner et axjka tkloranale karogh ek asel?:ok
Ճիշտ ես Երեկոյան կեկտելն ավելի լավն ա,բայց այստեղ շատ ավելի են աստղերի
նյարդերի ուտում .:hands

Cassiopeia
09.12.2006, 23:45
«Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումն եմ շատ սիրում: Կարծես տանը նստած ճամփորդում եմ ու նորանոր բաներ իմանում տարբեր երկրների մասին…:love

Ուրվական
10.12.2006, 23:08
Շատ եմ սիրում Նվեր Մնացականյանի "Հեռանկար" -ը, շատ անմիջական ու հետաքրքիր ծրագիր է, երևի այդպիսի տեղեկատվա-վերլուծական ծրագիր ոչ մի ալիքով չկա: Դե մեկ էլ, մասնագիտության բերումով, միշտ նայում եմ Գևորգ Ալթունյանի "IT Express" -ը:

Angelina
12.12.2006, 17:18
«Կարգին հաղորդումը», «Բլիցը», «Բլեֆը»:

Cesare
15.06.2007, 15:33
Իսկ ես հառուստացույց չեմ կարում նայեմ :
Ալիքը փոխում եմ չի դզում ելի եմ փոխում .......
և այսպես շարունակ ......

Միակ հաղորթումը, որ ամեն որ նայում եմ ՊՐՈՖՖՈՒՏԲՈԼ-ն ա, բայց ուժե ետ ել սկսել ա չդզել : 15 րոպե հաղորթումն ա 3-4 րոպե գովազդ, 3-4 րոպե հին տեսահոլովակ, ու շաա~տ քիչ նորություն , արդեն ետ ել ա սկսել ուշ-ուշ ցույց տալ :

Մանե
16.06.2007, 20:57
ԿՎՆ:hands
Բոնուս:hands:)
Կարգին հաղորդում:B
32 ատամ;)
Մենք ենք :love
Ինչ որտեղ երբ:hands
...

Shah
07.08.2010, 22:10
КВН, Կարգին հաղորդում, Discovery-ի ցանկացած հաղորդում նույնիսկ գովազդը, 24 техно, բլեֆ կամ էլ ռուսերեն տարբերակը` розыгрыш...

Սամսար
07.08.2010, 23:02
Ռուսաստանի «1-ին ալիքի» «Գորդոն Կիխոտն» եմ ամենաշատը դիտում, հետո՝ «Պրոժեկտոր Պերիս Հիլթոնը», վերջինիս առավոտյան ու «կանացի» տարբերակը՝ «Ռանշե վսեխ», հայկական Թի Վի-ում՝ «Երեք պատը», «32 ատամը»՝ հատկապես առաջվանը։

Katka
07.08.2010, 23:19
«Գորդոն Կիխոտ» հեռուստահաղորդումը շատ հետաքրքիր է իսկապես: Նաեւ Ալեքսանդր Գորդոնի հետ նոր ռուսական ֆիլմերի դիոտւմն ու քննարկումը:
Շատ սիրում եմ նաեւ Կուլտուրա ալիքով «Апокриф» հաղորդաշարը`


http://www.tvkultura.ru/news.html?id=460628&cid=50