Դիտել ողջ տարբերակը : Բլեքմորզ Նայթ/Blackmore's Night
Rhayader
25.09.2006, 09:06
Իմ կարծիքով աստվածային է: Նամանավանդ Ghost Of A Rose ալբոմը:
HardRock
25.09.2006, 09:40
Շատ եմ սիրում Blackmore-ին, բայց ավելի շատ որպես Deep Purple, Rainbow, խմբերի առաջատար: Blackmore's Night-ը միքիչ իմ ոճը չի: Լսել եմ, առանձնապես դուրս չի եկել, բայց որ Ritchie Blackmore շատ տաղանդավոր գիթառիստ ու կոմպոզիտորա, անկախ թե ինչ ոճումա ստեղծագործում, դա հաստատա:
Իմիջայլոց, իմ ավատարում ինքնա:
Ուլուանա
25.09.2006, 17:07
Blackmore's Night-ի մի քանի երգեր եմ լսել, շատ դուր են եկել։ ;)
Ճիշտն ասած՝ Deep Purple էնքան էլ չեմ սիրում, ու Blackmore's Night-ի հետ ընդհանուր բան էլ չեմ նկատել...
HardRock
25.09.2006, 17:11
Blackmore's Night-ի մի քանի երգեր եմ լսել, շատ դուր են եկել։ ;)
Ճիշտն ասած՝ Deep Purple էնքան էլ չեմ սիրում, ու Blackmore's Night-ի հետ ընդհանուր բան էլ չեմ նկատել...
Ճիշտ ես, ընդհանուր բան չկա, որովհետև ոճը լրիվ փոխելա, բայց նույն Deep Purple Blackmore-ն ա:
StrangeLittleGirl
25.09.2006, 19:11
Ես էլ եմ շատ սիրում ու հենց նույն ալբոմը: Ի դեպ, հենց Needles In Eyes-ն էր խորհուրդ տվել, որ լսեմ: Հիշում եմ՝ ամբողջ քաղաքը ոտքի տակ տվեցի, հազիվ մի տեղ ճարեցի այդ ալբոմը: Իսկ գնելուց հետո չէի ուզում պոկվել, ժամերով լսում էի: Երգերի բառերին էլ ուշադրություն դարձրեցի: Դրանք մի քիչ պարզունակ էին, բայց դե… դա այնքան էլ չէր խանգարում:
Blackmore's Night-I Still Remember ..... սպանում ա ...
CactuSoul
25.01.2007, 19:17
Blackmore's Night… Լավն ա… Շատ…
"Ghost Of The Rose"-ը ընտիր ա: Բացի էդ ալբոմից լսել եմ "Ocean Jurney" ու "Wish You Were Here" երգերը: Էլի արտակարգ են…
Համաձայն եմ Բյուրի կարծիքին. բառերը բավականին պարզունակ են: Բայց Blackmore's Night սիրում եմ հենց դրա համար, հենց այդ պարզության համար… Երբ լսում ես նրանց երաժշտությունը, էնպիսի մաքրություն ու անկեղծություն ես զգում:angel …
*
Սկսել եմ սիրել այն ժամանակ, երբ տարիներ առաջ լսեցի "Wish You Were Here"-ը… Հատկապես հետևյալ բառերի պատճառով.
"... wish you were here
don't you know the snow is getting colder
and i miss you like hell and i'm feeling blue... "
:roll :love :roll
StrangeLittleGirl
25.01.2007, 19:21
Սկսել եմ սիրել այն ժամանակ, երբ տարիներ առաջ լսեցի "Wish You Were Here"-ը… Հատկապես հետևյալ բառերի պատճառով.
"... wish you were here
don't you know the snow is getting colder
and i miss you like hell and i'm feeling blue... "
Ես էլ եմ էդ ժամանակներից լսում: Է՜հ, ի՜նչ ժամանակներ էին :(
Highordy
27.01.2007, 22:43
Շատ եմ սիրում Blackmore-ին, բայց ավելի շատ որպես Deep Purple, Rainbow, խմբերի առաջատար: Blackmore's Night-ը միքիչ իմ ոճը չի: Լսել եմ, առանձնապես դուրս չի եկել, բայց որ Ritchie Blackmore շատ տաղանդավոր գիթառիստ ու կոմպոզիտորա, անկախ թե ինչ ոճումա ստեղծագործում, դա հաստատա:
Իմիջայլոց, իմ ավատարում ինքնա:
DEEP PURPLE-ն է BLACKMORE-ին BLACKMORE սարքել ու RAINBOW-ն է BLACKMORE-ին BLACKMORE պահել ու աճեցրել, բայց առանց BLACKMORE-ի դրանք էն չեին լինի:
Blackmore's Night-ը անհամեմատ ավելի թույլ project էր համեմատ նախորդների:
Քո խոսքերից հասկացա, որ իսկական "classic" HARD ROCK-ի սիրահար ես ու հասկանում ես դրանից: Ես քո կողքին եմ:
Ես այդ ալբոմը ունեմ, լավնա...
Հմմ, եթե մեկը ինձ կարողա տալ նրանց ալբոմը, շատ կուրախանամ, ունեմ 2 երգ, որոնք շատ եմ սիրում։ Տպավորիչ էր, որ քույրիկիս հարսանիքին վալսը նրանց Be mine tonight երգի տակ էր։ Նենց սիրուն էր ու հավես....
Rhayader
02.02.2009, 09:18
Հմմ, եթե մեկը ինձ կարողա տալ նրանց ալբոմը, շատ կուրախանամ, ունեմ 2 երգ, որոնք շատ եմ սիրում։ Տպավորիչ էր, որ քույրիկիս հարսանիքին վալսը նրանց Be mine tonight երգի տակ էր։ Նենց սիրուն էր ու հավես....
Քանի որ գրառմանդ մեջ մեծ մասամբ վերջակետներ ես օգտագործել, ես կարող եմ տալ:) ՊՄ գրիր, կպայմանավորվենք:
REAL_ist
03.02.2009, 00:13
ահավոր հոգնացնումա, շատ ադնատոննիա, չնայած լավ գործեր կան
Շատ եմ սիրում, շատ յուրօրինակ ու հաճելի երաժշտություն ունեն: Միայն առաջին երկու ալբոմներն ունեմ, մյուսները չեմ կարողանում ճարել :(
Rhayader
28.02.2009, 12:35
Շատ եմ սիրում, շատ յուրօրինակ ու հաճելի երաժշտություն ունեն: Միայն առաջին երկու ալբոմներն ունեմ, մյուսները չեմ կարողանում ճարել :(
Հիմա Ռուֆուսին ջիջիլ գցեմ: Քաշեցի վերջին, 2008 թվի ալբոմը: Շատ լավն է: Ուտելու բան է:love:love:love
Դեռ առաջին երեք երգն եմ լսել, արդեն տարել է: Առաջինը գարեջրի հիմն է՝ «Աստված Պահի Տակառը» (God Save the Keg):
Մոտս առայժմ մենակ Winter Carols ու Village Lanterne ալբոմներն են: Բոլոր տպավորություններս դրական են:
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/d1/Village_lanterne.jpg/200px-Village_lanterne.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e5/Winter_carols.jpg/200px-Winter_carols.jpg
Rhayader
28.02.2009, 13:30
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/d1/Village_lanterne.jpg/200px-Village_lanterne.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e5/Winter_carols.jpg/200px-Winter_carols.jpg
Բնավ ամենահաջող ալբոմները չեն:
Բնավ ամենահաջող ալբոմները չեն:
Ես մնացած ալբոմները չեմ լսել: Հա մեկել The Ghost Of a Rose գործն էի լսել:
Հիմա քաշում եմ վերջին ալբոմը:
Վերջին ալբոմը շաատ լավն էր :love
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ec/Secret_Voyage.jpg/200px-Secret_Voyage.jpg
Rhayader
02.03.2009, 21:52
Վերջին ալբոմը շաատ լավն էր :love
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ec/Secret_Voyage.jpg/200px-Secret_Voyage.jpg
Որ ասում եմ:)
Որ ասում եմ:)
Ես չէի կասկածում որ Բլեքմորը տաղանդավոր երաժիշտ ա :)
Ինտերնետում չկա՞:
Քաշենք մենք էլ վայելենք :)
Ինտերնետում չկա՞:
Քաշենք մենք էլ վայելենք :)
Տոռենտով կա torrents.ru-ում
Կարանք կազմակերպենք հանդիպենք տամ :)
Rhayader
03.03.2009, 00:21
Ինտերնետում չկա՞:
Քաշենք մենք էլ վայելենք :)
Մյուզիքֆոնդում կա:
Ալբոմը դուրս շատ եկավ :)
Ի դեպ A Toast To Tomorrow երգը ռուսական ինչ-որ մի երգի է նման, բայց չեմ կարող հիշել թե որ երգն է....
Բլեքմորի տաղանդ + Նայթի հաճելի վոկալ = Բլեքմորես Նայթ
Հիանալի են :)
Ես Way to Mandalayն եմ լսել, էտքան էլ դուրս չի եկել , չնայած` վոկալը դուրս եկավ
գուցե ավելի լավ երգեր ունեն?
Ես Way to Mandalayն եմ լսել, էտքան էլ դուրս չի եկել , չնայած` վոկալը դուրս եկավ
գուցե ավելի լավ երգեր ունեն?
Անի ջան, չգիտեմ, երևի ճաշակի հարց է: Ամեն դեպքում թե վոկալը, թե գործիքավորումը ամենաբարձր մակարդակի վրա են, միակ հարցն այն է, թե կոնկրետ ոճը դուր գալիս է, թե չէ: Եթե ուզում ես կարող եմ իրենց բոլոր երգերը տամ, միգուցե դուրդ գան :)
Ես Way to Mandalayն եմ լսել, էտքան էլ դուրս չի եկել , չնայած` վոկալը դուրս եկավ
գուցե ավելի լավ երգեր ունեն?
Տեսնում եմ, թե ինչ երգեր ես լսում, ինձ թվում է առաջին հերթին քեզ դուր կգա Village Lanterne-ը: Սկզբից դա լսի: Էս էլ լինկը :)
http://musicfond.com/music/track/-/Blackmore%27s%20Night/Mystic%20Spirits%20Vol.16%20(CD%202)/?id=494106
Հ.Գ. Կներես լինկում ռեկլամների համար :(
Rhayader
10.03.2009, 08:45
Ես Way to Mandalayն եմ լսել, էտքան էլ դուրս չի եկել , չնայած` վոկալը դուրս եկավ
գուցե ավելի լավ երգեր ունեն?
Իրենց ոճին հատուկ երգ չի (չնայած սիրում եմ), բայց փորձիր նույն ալբոմի «Ghost of a Rose» երգը::love:love:love Բառերն էլ են հիանալի:
չէ, աչքիս ինձ պետք ա իրանց լրից ալբոմները..:think
չէ, աչքիս ինձ պետք ա իրանց լրից ալբոմները..:think
3 հատ ալբոմ կարամ ես տամ
3 հատ ալբոմ կարամ ես տամ
Վույ, ապրես Արամ ջան, ուրեմն անհամբեր կսպասեմ , թե երբ եմ գալու հանդիպման:)
Նոր Blackmore's Night-ի վերաբերյալ շատ հետաքրքիր հոդված գտա, որոշեցի ձեզ հետ կիսել: Քենդիսն այստեղ անձամբ պատմում է, թե ինչպես է 18 տարեկանում հանդիպել Բլեքմորին, իրենց հարաբերությունների, վերածննդի երաժշտության նկատմամբ ձյաձ Ռիչի` դեռ այն ժամանակ թաքնված կրքի մասին, և թե ինչպես նրա շնորհիվ իր համար բացահայտեց երաժշտության այդ նոր աշխարհը... Ահա, անգլերենով է, բայց շատ հեշտ է կարդացվում (բարդ-բարդ բառեր չկան))).
http://candicenight.com/written_word..._beat_2006.htm
Էս էլ Deep Purple-ի Child in Time-ը նրանց կատարմամբ, հոդվածում մի փոքր խոսվում է սրա մասին: Իմ կարծիքով՝ արտակարգ է, հատկապես գործիքավորումը: :love
http://www.youtube.com/watch?v=thqnITjTffg
Ես էլ եմ շատ սիրում իրանց երգերը, ամենաշատը <Shadow of the moon>, <Under a violent moon>...երեւի հին ալբոմից են, որովհետեւ բավական վաղուցվանից ունեմ դրանք...էնքան քնքուշ ձայն ունի աղջիկը...Հիշում եմ՝ մի օր դրսում շա՜տ ուժեղ անձրեւ էր, իսկ ես անձրեւանոց չունեի ու քայլում էի փողոցով՝ ուղղակի ու աննպատակ, ու իրանց երգերն էի փլեյեռով լսում՝ բարձր, այնպես, որ անձրեւի ձայնը չէր հասնում ինձ...էնքա՜ն հաճելի էր...