PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես…

Cassiopeia
17.01.2008, 11:59
Ի՞նչ եք զգում սիրելուց, ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես ՆՐԱՆ…

Նորմարդ
17.01.2008, 13:09
Ի՞նչ եք զգում սիրելուց, ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես ՆՐԱՆ…
Դժվար հարց է :)
Հաճախ մեզ թվում է սիորւմ ենք, սակայն պարզվում թ, որ դա սեր չէ և/կամ հակառակը:
Երևի իսկական սիրո ժամանակ առկա կլինեն բոլոր այն հատկանիշները, որոնք լինում են սիրահարվածության ժամանակ, օրինակ անհագ ցանկությունը տեսնել ՆՐԱՆ, խոսալ ՆՐԱ հետ, շրջապատում գրեթե ամեն ինչ հիշեցնում է ՆՐԱՆ և համապատասխան հուշեր/խոհեր արթնացնում (այդպիսի դեպքերում ՆՐԱ անունը նույնիսկ ռադիոյով եմ լսում:lol), սիրտդ թրթռում և հաճելի հուզմունքով է լցվում ՆՐԱ ներկայության ժամանկ, դե երևի սերը տարբերվում է սիրահարվածությունից երբ այս ամենը չի անցնում ժամանակի ընթացքում :)

ChildOfTheSky
17.01.2008, 13:13
Եթե անընդհատ մտածում ես նրա մասին , սիրտդ թրթռում է նրա ներկայությամբ , չես կարողանում խոսքեր գտնել նրա հետ խոսելուց , ուրեմն սիրում ես նրան , կամ էլ նա ձեր տարածքի Զինկոմն ա :

Աթեիստ
17.01.2008, 13:57
Դժվար հարց է :)
Հաճախ մեզ թվում է սիրում ենք, սակայն պարզվում է, որ դա սեր չէ և/կամ հակառակը:
Երևի իսկական սիրո ժամանակ առկա կլինեն բոլոր այն հատկանիշները, որոնք լինում են սիրահարվածության ժամանակ, օրինակ անհագ ցանկությունը տեսնել ՆՐԱՆ, խոսալ ՆՐԱ հետ, շրջապատում գրեթե ամեն ինչ հիշեցնում է ՆՐԱՆ և համապատասխան հուշեր/խոհեր արթնացնում (այդպիսի դեպքերում ՆՐԱ անունը նույնիսկ ռադիոյով եմ լսում:lol), սիրտդ թրթռում և հաճելի հուզմունքով է լցվում ՆՐԱ ներկայության ժամանակ, դե երևի սերը տարբերվում է սիրահարվածությունից երբ այս ամենը չի անցնում ժամանակի ընթացքում :)

Ստացվում է, որ քանի դեռ զգացմուքներդ կան, ուրեմն սեր է, հենց անցան, ուրեմն սիրահարվածություն էր :) : Ինքնաարդարացման շատ հարմար տարբերակ է:
Իմ կարծիքով մարդիկ իդեալականացնում են սերը, համարելով որ այն հավերժ է:
Փորձեք հիշել, վերջին անգամ երբե՞ք նման բան հանդիպել: Իմ կարծիքով սերը բնազդային մի երևույթ է, մարդկանց իրար կապելու համար: Ժամանակի ընթացքում այն անցնում է, իսկ կապը մնում:
Այդ դեպքերում, երբ կապը չի հաստատվում, համարում են, որ դա ոչ թե սեր էր, այլ "սիրահարվածություն":
Հիշեք հին ռուսական խոսքը. "С глаз долой, из сердца вон". Էլ ի՞նչ հավերժ զգացմունքի մասին է խոսքը:

Cassiopeia
17.01.2008, 14:15

Ելնելով քո խոսքերից, հեռավորությունը միշտ բացասական է անդրադառնում սիրո վրա: Սակայն երբեմն սերն այդ դեպքում ավելի է ամրապնդվում: Guest-ն այդ կարող է հաստատել :P… Ու այդպիսի քննարկումներ արդեն առկա են այստեղ
(http://www.akumb.am/showthread.php?t=7526)
Ու մի՞գուցե սերն արժե, որ իրեն իդեալականացնեն;)

Ուրվական
17.01.2008, 14:21
Ահա պատասխանը.

Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ՝ նշանակում է սիրում ես::love ©ihusik

Belle
17.01.2008, 14:22
Մեզ միշտ թվում է, որ մեր առաջին սերը վերջինն է, իսկ վերջինը` առաջինը: :love

Ուլուանա
17.01.2008, 20:05
Համաձայնելով վերևում արտահայտված կարծիքներին (միաժամանակ կասկածի տակ առնելով միայն Աթեիստի տեսակետը :)))՝ ավելացնեմ, որ եթե մարդը թեկուզ չնչին չափով կասկածում է, որ սիրում է, ուրեմն չի սիրում։ Սիրելու դեպքում նման կասկածներ չեն լինում, հավատացեք։ :)

Cassiopeia
17.01.2008, 20:08

Ան, Խոսքը կասկածների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես հասկանալ որ հենց սեր ես զգում, որ դա զուտ դուր գալ-չգալու պրոցես չի, որ պարզապես աստղը չի բռնել…

Սերխիո
17.01.2008, 21:54
երբ նրան տեսնելիս սիրտդ սկսում է նորմալից արագ բաբախել ,երբ նրա ամեն շարժուձևը համարում ես իդելական ու ամենակարևորը ,երբ քո հակառակ սեռի այլ ներկայացուցիչները քեզ չեն հետաքրքրում ,բացի նրանից ,ուրեմն սիրում ես նրան կամ մինչև մազերիդ ծայրը սիրահարված ես:

Երկնային
18.01.2008, 00:15
Ի՞նչ եք զգում սիրելուց, ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես ՆՐԱՆ…

դժվար է ասել թե ինչպես հասկանալ... հասկանալ պետք չէ, պարզապես դա պետք է զգալ... ով որ գոնե մեկ անգամ սիրել է, կհասկանա... դա սրտով են զգում :love

իսկ եթե սկսում ես մտածել «Սիրու՞մ եմ թե՞ չէ»... «Իսկ ի՞նչն եմ իր մեջ սիրում» … ուրեմն սեր չկա :oy

սերը մահանում է այն ժամանակ, երբ փորձում ենք նրան բացատրություն կամ պատճառ գտնել...

Cassiopeia
18.01.2008, 00:20
դժվար է ասել թե ինչպես հասկանալ... հասկանալ պետք չէ, պարզապես դա պետք է զգալ... ով որ գոնե մեկ անգամ սիրել է, կհասկանա... դա սրտով են զգում :love

Իսկ ով երբեք չի զգացել… ինչպե՞ս հասկանա, որ հենց դա է սերը:think

Grieg
18.01.2008, 00:24
իսկ երբ սիրում են , հասկանում են? իմ կարծիքով սերը մի մակարդակ ավելի խորն է գիտակցության մակարդակից, ուստի կարող ենք սիրել հասկանալու ընթացքը բայց ոչ հասկանանք սիրելու ընթացքը ..

Երկնային
18.01.2008, 00:27
Իսկ ով երբեք չի զգացել… ինչպե՞ս հասկանա, որ հենց դա է սերը:think

կհասկանա նրանով, որ մինչ այդ երբեք ոչ մեկի հանդեպ այդպիսի բան չի զգացել…:oy

…դե… թիթեռնիներ, ժպիտներ, ծաղիկներ, արև, լուսին, աստղեր, ուրախություն ու թաղիծ… ու դա միայն մեկ հայացքում… :love

Էհ… շատ ռոմանտիկայի գիրկն ընկա :D:

Malu
18.01.2008, 20:04
Սեր միանշանակ ամեն դեպքում էլ կա: Նայած, թե դու այդ սիրուց ինչ ակնկալիքներ ունես: Սերը կարող է լինել հանդարտ, առանց պոռթկումների, վայէջքների ու վերելքների, այսինքն միապաղաղ ու հանգիստ հարաբերություն: Սակայն դա չի նշանակում, որ տվյալ դեպքում սեր չկա: Ուղղակի այսպես է կոնկրետ այդ անձնավորության հետ ՍԵՐԸ դրսևորվում:
Մեկ այլ անձնավորության հետ կարող է լրիվ այլ մակարդակի վրա սերը լինել՝ կրքոտ, բուռն, միշտ շիակացած մտնոլորտում, երբ մարմնիդ ամեն մի բջիջով նրան ես ուզում: Այս դեպքում էլ սերը այսպես է դրսևորվում:
Ուրեմն ասել, թե առաջին կամ երկրորդ դեպքում սիրահարվածություն է, թե ոչ, սխալ կլինի ասել:
Նախ պետք է քո մեջ փնտրես, թե դու ինչ տեսակի սեր ու հարաբերությու ես ուզում ստանալ, քանի որ ինչպես ասացի, տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր տեսակի սեր ես տածում: Խոսքս բոլորովին այն սիրո մասին չէ, որ ասենք տածում ես ծնողի, երեխայի, կամ էլ հայրենիքի նկատմամբ: Տղամարդ-կին հաաբերության մասին է խոսքը: Երբեք նույն սերը չես կարող զգալ երկու տարբեր մարդկանց նկատմամբ: Սերը միշտ տարբեր է լինում:
Իսկ թե ինչպես տարբերել սիրահարվածությունն ու սերը, դժվար է այդ սահմանը գտնել: Ամեն ինչ կախված է հարաբերությունների ընթացքից, քանի որ սիրահարվածությունը դա լոկ սիրո նախնական էտապն է… այսինքն այն ոչ այլ ինչ է, քան սեր: Կախված նրանից, թե ձեր հարաբերությունները ինչպես կընթանան, սիրահարվածությունը կվերածվի սիրո: Այսինքն ցանկացած դեպքում ՍԵՐԸ առկա է: Ամեն ինչ կախված է ձեր երկուսի ցանկությունից ու հետագա արարքներից, որ այն աճի սիրո: Նույնիսկ երբ դուք դա կոչում եք "սիրահարվածություն", այս դեպքում էլ եք սիրում: Համենայն դեպս իմ անձնական կյանքի փորձը այդ է ապացուցում: Չգիտեմ որքանով կարողացա ասելիքս պարզ շարադրել…:)

Adam_Smith
18.01.2008, 20:56
եթե մարդը թեկուզ չնչին չափով կասկածում է, որ սիրում է, ուրեմն չի սիրում։ Սիրելու դեպքում նման կասկածներ չեն լինում, հավատացեք։ :)

Լրիվ համամիտ եմ։ :)

Ուլուանա
18.01.2008, 20:56
Ան, Խոսքը կասկածների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես հասկանալ որ հենց սեր ես զգում, որ դա զուտ դուր գալ-չգալու պրոցես չի, որ պարզապես աստղը չի բռնել…
Ասածս էլ հենց այն է, որ երբ սիրում ես, համոզված ես լինում, որ սիրում ես, կարիք չես ունենում ինչ–որ հատուկ նշանների, որոնց միջոցով կարողանաս «ախտորոշել», որ իսկապես սիրում ես։ Շատերն արդեն գրեցին սրտի ուժգին բաբախյունի, առանց սիրելիի իրենց կյանքը չպատկերացնելու և այլ նշանների մասին, բայց այդ ապրումները կարող են ուղղակի կրքի նշան էլ լինել, թեև դա բնավ չի նշանակում, որ սիրոն բնորոշ չեն։ Ուղղակի պիտի զգաս, որ քեզ հենց այդ մարդն է պետք, որ առանց նրա կյանք չունես ու համոզված ես (գոնե այս պահին), որ երբեք չես հոգնի նրանից, որ ուզում ես ամբողջ կյանքդ նրա հետ անցկացնել և որ հանուն նրա ամեն ինչի պատրաստ ես։ Իսկ դուր գալ–չգալը շատ ավելի թույլ ու ավելի շատ ուղեղի ոլորտի երևույթ է, քան սրտի։ Չգիտեմ, համենայնդեպս, ես ինքս երբեք չեմ շփոթել այդ երկուսը. և՛ համակրանք եմ զգացել, և՛ սիրահարվածություն, և՛ կիրք, և՛ սեր, ու միշտ իմացել եմ, թե դրանցից որ մեկն եմ զգում, որովհետև միշտ ջանացել եմ մինչև վերջ անկեղծ լինել ինքս ինձ հետ, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ անկեղծությունը ինձ, այսպես ասած, այնքան էլ պատիվ չէր բերում... Նույնը խորհուրդ եմ տալիս քեզ. ուղղակի պիտի աշխատես ինքդ քեզ համար պարզել, թե ինչքանով է այդ մարդը քեզ համար թանկ, կարևոր ու անփոխարինելի։ Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ. ասենք, եթե դու, տվյալ մարդու հետ լինելով, միաժամանակ մտածում ես այլ «տարբերակների» մասին, այսինքն՝ մտքումդ չես բացառում այլ՝ ավելի հարմար ու ավելի լավ (ամենատարբեր առումներով) տղամարդու հետ լինելու հնարավորությունը կամ հեռանկարը, եթե նման միտք դեռևս զբաղեցնում է քո ուղեղը, ուրեմն հաստատ չես սիրում տվյալ մարդուն, համենայնդեպս, այս պահին չես սիրում, գուցե ժամանակի ընթացքում սիրես, միանգամայն հնարավոր է, բայց ոչ այս պահին։ Խնդրում եմ, այս ասածս քեզ վրա չվերցնես, ուղղակի իմ կարծիքով՝ սա հարմար օրինակ էր ասածս առավելագույնս լուսաբանելու համար։ ;)

Սեր միանշանակ ամեն դեպքում էլ կա: Նայած, թե դու այդ սիրուց ինչ ակնկալիքներ ունես: Սերը կարող է լինել հանդարտ, առանց պոռթկումների, վայէջքների ու վերելքների, այսինքն միապաղաղ ու հանգիստ հարաբերություն: Սակայն դա չի նշանակում, որ տվյալ դեպքում սեր չկա: Ուղղակի այսպես է կոնկրետ այդ անձնավորության հետ ՍԵՐԸ դրսևորվում:
Մեկ այլ անձնավորության հետ կարող է լրիվ այլ մակարդակի վրա սերը լինել՝ կրքոտ, բուռն, միշտ շիակացած մտնոլորտում, երբ մարմնիդ ամեն մի բջիջով նրան ես ուզում: Այս դեպքում էլ սերը այսպես է դրսևորվում:
Ուրեմն ասել, թե առաջին կամ երկրորդ դեպքում սիրահարվածություն է, թե ոչ, սխալ կլինի ասել:
Նախ պետք է քո մեջ փնտրես, թե դու ինչ տեսակի սեր ու հարաբերություն ես ուզում ստանալ, քանի որ ինչպես ասացի, տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր տեսակի սեր ես տածում: Խոսքս բոլորովին այն սիրո մասին չէ, որ ասենք տածում ես ծնողի, երեխայի, կամ էլ հայրենիքի նկատմամբ: Տղամարդ-կին հաաբերության մասին է խոսքը: Երբեք նույն սերը չես կարող զգալ երկու տարբեր մարդկանց նկատմամբ: Սերը միշտ տարբեր է լինում:
Իսկ թե ինչպես տարբերել սիրահարվածությունն ու սերը, դժվար է այդ սահմանը գտնել: Ամեն ինչ կախված է հարաբերությունների ընթացքից, քանի որ սիրահարվածությունը դա լոկ սիրո նախնական էտապն է… այսինքն այն ոչ այլ ինչ է, քան սեր: Կախված նրանից, թե ձեր հարաբերությունները ինչպես կընթանան, սիրահարվածությունը կվերածվի սիրո: Այսինքն ցանկացած դեպքում ՍԵՐԸ առկա է: Ամեն ինչ կախված է ձեր երկուսի ցանկությունից ու հետագա արարքներից, որ այն աճի սիրո: Նույնիսկ երբ դուք դա կոչում եք "սիրահարվածություն", այս դեպքում էլ եք սիրում: Համենայն դեպս իմ անձնական կյանքի փորձը այդ է ապացուցում: Չգիտեմ որքանով կարողացա ասելիքս պարզ շարադրել…:)
Ասածներիդ համաձայն եմ, բացառությամբ ընդգծված նախադասությունների... Չեմ կարծում, թե իսկապես սիրելու դեպքում կարելի է խոսել ակնկալիքների մասին կամ այն մասին, թե դու ինչ տեսակի հարաբերություն ես ուզում ստանալ։ Հա, ակնկալիքներ բոլորս էլ ունենք, դա պարզ է, բայց, չնայած այդ ամենին, սերը երբեք մեր պատվերով չի լինում, այսինքն՝ իմ ընկալմամբ, հասկանալու համար՝ սիրում ես, թե ոչ, բոլորովին կարևոր չէ, թե դու ինչ տեսակի սեր կամ հարաբերություն էիր ակնկալում նախքան սիրելդ։ Քեզ համակած սերը կարող է բոլորովին էլ քո ակնկալիքներին համապատասխան չլինել, բայց դրանից չդադարի սեր լինելուց։ Սերը հենց նրանով է սեր, որ չի ենթարկվում մեր բանականության սահմանած կարծրատիպերին, ավելին՝ սերը առավել հաճախ գալիս է հենց քանդելու այդ կարծրատիպերը և ծիծաղելու մեր միամտության վրա, որ համարձակվել ենք սահմաններ դնել այնպիսի անկանխատեսելի, բազմազան ու անսահման զգացմունքի վրա, ինչպիսին սերն է։

aerosmith
24.08.2008, 00:04
ուրեմն սկսեմ, մոտ 4 ամիս կլինի , ինչ մտածում եմ մի աղջկա մասին,( ճանաչում եմ, այդքան էլ լավ չէ, բայց շփում կա)։ ամեն պահին ես իրա մասին եմ մտածում, նույնիսկ երազներում եմ տենում,(բանը հասելա դրան), բայց, մի բայց էլ կա, չեմ հասկանում դա սերա ա, թե ոչ։ էնքան եմ իրա մաին մտածում որ դաժը մտքերով տարված կոֆի բաժակը քցում եմ աղբարկղի մեջ:D,։ նորից վերադառնամ վերոհիշյալ "բայց"-ին, ես իրահանդեպ ոչ մի զգացմունք չունեմ, ինչի ա իմ հետ նման բան կատարվում(իմիջիայլոց առաջին անգամնա)։ պարկում եմ քնելու, իրա մաին եմ մտածում մինչև երևի ժ-4,00, հետո մտածմունքներից ուժասպառ եղած հազիվ քնում եմ։

ԱՍԵՔ ԳՈՆԵ էԴՔԱՆ ՄՏԱԾԵԼՈՒՑ ԻՆչԱ ՀԵՏևՈՒՄՙ Որ ԻրԱ ՀԱՆԴԵՊ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵր ՈՒՆԵՄ ՈՒ չԵ՞Մ ԶԳՈՒՄ ԴրԱՆՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ......:love

impression
24.08.2008, 00:05

բա էլ զգալը ո՞նց ա լինում :D
ուզում ես զգացմունքը գա, ճակատիդ տուկ-տուկ տա, ասի՝ հես եմ, եկել եմ, հա՞ :)

*e}|{uka*
24.08.2008, 00:11
ուրեմն սկսեմ, մոտ 4 ամիս կլինի , ինչ մտածում եմ մի աղջկա մասին,( ճանաչում եմ, այդքան էլ լավ չէ, բայց շփում կա)։ ամեն պահին ես իրա մասին եմ մտածում, նույնիսկ երազներում եմ տենում,(բանը հասելա դրան), բայց, մի բայց էլ կա, չեմ հասկանում դա սերա ա, թե ոչ։ էնքան եմ իրա մաին մտածում որ դաժը մտքերով տարված կոֆի բաժակը քցում եմ աղբարկղի մեջ:D,։ նորից վերադառնամ վերոհիշյալ "բայց"-ին, ես իրահանդեպ ոչ մի զգացմունք չունեմ, ինչի ա իմ հետ նման բան կատարվում(իմիջիայլոց առաջին անգամնա)։ պարկում եմ քնելու, իրա մաին եմ մտածում մինչև երևի ժ-4,00, հետո մտածմունքներից ուժասպառ եղած հազիվ քնում եմ։
Համ ասում ես մտածում եմ, հետո դրա հակառակն ես ասում, թե զգացմունք չունեմ, հետո էլ ասում ես. « ասեք տենամ էտ ինչա՞», Էսիմ ինչա :esim
Կարծում եմ զգացմունք կա, ուղղակի դու չես ուզում հասկանաս թե ինչի կա ու ինչի էտ հենց էտ աղջկա նկատմամբ կա, հիմա կա ու էտ շատ լավա , ուրախացի:P

aerosmith
24.08.2008, 00:11
impression ջան երբ ես սիրահարվում եմ , ամեն անգամ էդ աղջկան տենալուց , աչքերս փայլում են, վոնցոր 7-րդ երկնքում լինեմ, իսկ հիմա երբ տենում եմ կոնկրետ էս աղջկան, ոչ մի նման բան չեմ զգում

Ուլուանա
24.08.2008, 00:21
Մոդերատորական։ «Արդյոք դա սե՞ր է, թե՞ ոչ» թեման միացվել է «Ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես...» թեմային։
Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե ամեն ակումբցի ամեն անգամ սիրահարվելու դեպքում հատուկ թեմա բացի՝ վերոնշյալ փաստը քննարկելու համար... :{ Սիրո մասին Ակումբում բազմաթիվ թեմաներ կան, աշխատեք հնարավորության դեպքում ձեր հարցադրումներն ուղղել դրանցից որևէ մեկում՝ ըստ թեմայի։

Grieg
24.08.2008, 02:08
իսկ հիմա երբ տենում եմ կոնկրետ էս աղջկան, ոչ մի նման բան չեմ զգում
գուցե սխալվում եմ բայց սիրահարվելը երևի մի անգամ ա լինում.. իսկ դրանից հետո ավելի պասիվ ա արտահատյվում

StrangeLittleGirl
24.08.2008, 02:12
Է՜հ, ինչու՞ եք սերն էդքան մեծացնում, եսիմ ինչ սարքում: Ո՞նց ես զգում սոված ես: Տենց էլ զգում ես, որ սիրում ես: Ու կարիք չկա, որ ինչ-որ մեկը քեզ այդ մասին ասի:

Ի տարբերություն սովածության, դու ես որոշում տվյալ մարդուն սիրել կամ չսիրել: Չփորձեք ինձ հակառակն ապացուցել, չեմ հավատա:

Ուլուանա
24.08.2008, 02:15
Ի տարբերություն սովածության, դու ես որոշում տվյալ մարդուն սիրել կամ չսիրել: Չփորձեք ինձ հակառակն ապացուցել, չեմ հավատա:
Չեմ փորձի, բայց, իմ խորին համոզմամբ, էդպես չի։ :P

Narinfinity
23.09.2008, 09:55
սերը մահանում է այն ժամանակ, երբ փորձում ենք նրան բացատրություն կամ պատճառ գտնել...

Բայց սերը անպատճառ չի ծնվում և մահանում, դրա պատճառները առավել քան ակնառու են, պարզապես անթաքուն սիրողի համար...:think

Narinfinity
23.09.2008, 10:01
Է՜հ, ինչու՞ եք սերն էդքան մեծացնում, եսիմ ինչ սարքում: Ո՞նց ես զգում սոված ես: Տենց էլ զգում ես, որ սիրում ես: Ու կարիք չկա, որ ինչ-որ մեկը քեզ այդ մասին ասի:

Ի տարբերություն սովածության, դու ես որոշում տվյալ մարդուն սիրել կամ չսիրել: Չփորձեք ինձ հակառակն ապացուցել, չեմ հավատա:

Ուտում ենք ապրելու և ապրում ենք սիրելու համար...
Գուցե թե զգաս, որ սոված ես, բայց սիրում ես էլի,
Կուշտ կլինես, թե քաղցած մեկ է նորից սիրում ես,
Սիրում ես, սովորում դրան և նորից սիրում,
Ինչ արած, լավ է, որ սիրում ես, ոչ թե ատում...:think

Լուսաբեր
09.11.2008, 15:02
Երբ եղբայրս 4 դասարանւմ էր սովորում մամաս մի օր հարցրեց,- <<բալիկս սիրահարվել ես?>>.Նա է,լ թե <<հա>>.Մամաս հարցնումա <<բա ոնց իմացար?>>:Նա էլ թե...< մամ,որ մի բանա ուզում ես եմ ուզում տամ առաջինը>>::)
Սա հենց նենց,թեման կարդացի հիշեցի...

Աբելյան
19.11.2008, 19:16
Ահա պատասխանը.
համաձայն չեմ :oy

Արսեն
21.11.2008, 01:36
Հիշեք հին ռուսական խոսքը. "С глаз долой, из сердца вон". Էլ ի՞նչ հավերժ զգացմունքի մասին է խոսքը:

Արտակ ջան, իսկ երբ ետ ռուսական խոսքը գործում ա, բայց միանգամայն հակառակ իմաստով, ետ ժամանակ հավերժ սիրո մասին խոսք կարող է լինել, թե էլի հին կամ նոր ռուսական խոսքեր կլինեն...:(

Երկնային
21.11.2008, 01:38
Արտակ ջան, իսկ երբ ետ ռուսական խոսքը գործում ա, բայց միանգամայն հակառակ իմաստով, ետ ժամանակ հավերժ սիրո մասին խոսք կարող է լինել, թե էլի հին կամ նոր ռուսական խոսքեր կլինեն...:(
Արս, ինչքան փորձում ես մարդուն մոռանալ, էնքան ավելի շատ ես հիշում…

Moon
21.11.2008, 02:00
Եթե անընդհատ մտածում ես նրա մասին , սիրտդ թրթռում է նրա ներկայությամբ , չես կարողանում խոսքեր գտնել նրա հետ խոսելուց , ուրեմն սիրում ես նրան , կամ էլ նա ձեր տարածքի Զինկոմն ա :

:hands:hands:hands
Դեմք ես Հով ջան,
Իմ կարծիքով, երբ չես հասկանում սիրու՞մ ես թե չէ, ուրեմն սիրում ես....կամ միգուցե սիրահարված ես....
Ամեն դեպքում, երբ սիրում ես, միշտ կարոտով ես լցվում...անհամբերությամբ...ձեռքը շոյելու ու համբուրելու ցանկությամբ, զգում ես, որ կիսատ ես և կեսդ լցնելու կարիք ունես...զգում ես, որ ամեն անգամ խոսում եք...բայց չեք ասում, այն ինչ կուզենայիք, երկուսիդ մոտ չի ստացվում...կամ հակառակվում եք...իրար հակառակ բաներ եք անում...
Իսկ ամենակարևորը սիրելուց խանդում ես..շատ ուժեղ...:love:love:love

Երկնային
21.11.2008, 02:06
Իմ կարծիքով, երբ չես հասկանում սիրու՞մ ես թե չէ, ուրեմն սիրում ես....կամ միգուցե սիրահարված ես....

Լուս, ես հակառակը կասեի. եթե չես հասկանում սիրում ես, թե չէ, ուրեմն հաստատ չես սիրում… սերը երբեք չես շփոթի ուրիշ բանի հետ, ու հաստատ կզգաս… ;)

Հ.Գ. իսկ խանդը… կարաս առանց սիրելու էլ խանդես. ինքը շատ տարբեր զգացմունքերից առաջացող բան ա, ոչ թեր մենակ սիրուց…

Արսեն
21.11.2008, 02:06
Արս, ինչքան փորձում ես մարդուն մոռանալ, էնքան ավելի շատ ես հիշում…

Հմմմ, ուրեմն պետք է փորձել հիշել, որպեսզի շուտ մոռանա՞ս:think
Չէ, մի բան էն չի: Եթե չես ուզում մոռանալ, ուղղակի ինքնաբերաբար տենց ստացվում ա, որ հիշում ես:love

Moon
21.11.2008, 02:09
Եթե անընդհատ մտածում ես նրա մասին , սիրտդ թրթռում է նրա ներկայությամբ , չես կարողանում խոսքեր գտնել նրա հետ խոսելուց , ուրեմն սիրում ես նրան , կամ էլ նա ձեր տարածքի Զինկոմն ա :

Լուս, ես հակառակը կասեի. եթե չես հասկանում սիրում ես, թե չէ, ուրեմն հաստատ չես սիրում… սերը երբեք չես շփոթի ուրիշ բանի հետ, ու հաստատ կզգաս… ;)

Հ.Գ. իսկ խանդը… կարաս առանց սիրելու էլ խանդես, ինքը շատ տարբեր զգացմունքերից առաջացող բան ա, ոչ թո մենակ սիրուց…

Բայց ամեն մարդու համար խանդը տարբեր է...
ամեն դեպքում ինձ մոտ տարբեր է...ես սովորական խանդի մասին չեմ խոսում...դա այն խանդն է, որը մենակ ինձ է պատկանում...մի խոսքով, ասեմ որ եթե կարդաս իմ օրագիրը, միգուցե հասկանաս ինչ նկատի ունեմ ու ընդհանրապես իմ պատկերացումները սիրո մասին մի քիչ այլ են..այսինքն սովորական բառերով չեմ կարող արտահայտել, պարտադիր մի աբսուրդ բան պետք է լինի....դա երևում է իմ օրագրի գրաներից...:love

Ելենա
10.12.2008, 20:29
Իսկ մի հարց տամ,եթե գիտեմ որ սիրում եմ բայց կա ժամանակ որ չեմ հասկանում սեր է թե չէ ինչպես կարելի է հասկանալ:oy

CCoder
10.12.2008, 20:45
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար թե ինչպիսին ես դու, այլ նրա համար թե ինչպիսին եմ դառնում ես երբ քո կողքին եմ։ Գ.Գ.Մարկես

Empty`Tears
19.12.2008, 05:53
Ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես…

Երբ սիրես , հարցը չես կրկնի, արդեն կզգաս, որ սիրում ես…))))))):roll

Աբելյան
27.02.2009, 21:28
որ մի օր գժվեմ, կհասկանամ

Ծով
27.02.2009, 21:32
Երբ սիրես , հարցը չես կրկնի, արդեն կզգաս, որ սիրում ես…))))))):roll

ըստ իս, ինչքան շատ ես սիրում, էնքան ուշ ա տեղ հասնում, որ սիրում ես:D

Երվանդ
27.02.2009, 22:13
ըստ իս, ինչքան շատ ես սիրում, էնքան ուշ ա տեղ հասնում, որ սիրում ես:D

Կամ ընդհանրապես չի հասնում:)):B

Jarre
27.02.2009, 22:18
Սերը փիլիսոփայական և անբացատրելի լինելուն զուգահեռ, նաև շատ կոնկրետ, ռեալ և բացատրելի է։ Անհնար է միայն սրտի ձայնին կամ զգացմունքներին լսելով հասկանալ որ սիրում ես։

Սիրում ես եթե. գնահատում ես, անշահախնդրորեն հոգում ես նրա կարիքները, քեզ դուր է գալիս նրա բնավորությունը և հատկությունները, նրա հետ շփվելով դու ավելի լավն ես դառնում, դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպիսին նա կա, և ոչ թե սիրում ես քո հորինած և ստեղծած էակին, ձեր միջև լինում են անհամաձայնություններ, սակայն հաջողվում է լուծել դրանք, դու ունես ցանկություն ավելի շատ սպառելու քեզ նրա համար, քան ինչ որ բան ստանալու նրանից....

*e}|{uka*
27.02.2009, 22:24
Կամ ընդհանրապես չի հասնում:)):B

Եկեք տխուր նոտաներ չսեխմենք:oy

Տենց մարդ չկա , որ չհասկանա սիրում է մեկին, թե ոչ: Հարցը այլ բանի մեջ է նա ինքը իրեն դա պռիզնադ գալիս է //նույնիսկ մտքում//, թե՞ ոչ: Ամեն ինչի մեղավորը մեր խելքն ա , ինքն ա մեզ թյուրիմացությունների մեջ գցում, կասկածների սիգնալներ ուղղարկում, տանջում ա մի խոսքով: Իսկ սիրտը երբեք չի սխալվում, նա գիտի ու՞մ ու ինչքան շատ ա սիրում : ;) Սրտին լսեք: ;)

Երվանդ
27.02.2009, 22:48
Նայեք ժող լուրջ համակարգչային լեզվով նկարագրում եմ սերը:)), երբ սրտիդ հարդ դիսկը ֆուլլ ֆորմատ ես տալիս, հետո նոր սիստամա նստցնելուց հետո դնում ես անտիվիրուսը իրա վերջի ափդեյթներով, ռեգիստրներից փակում ես ավտոռանը, սիսթեմ ռեսթորը անջատում ես, ու էտ ամենից հետո մի վայրկյանում իրեն տեսնելուց կամ նույնիսկ ձայնը լսելուց էլի սիրտդ «վարակում» ա, ուրեմն դու սիրում ես:oy:love

Աբելյան
17.03.2009, 00:00
Երբ որ շրջապատում ամեն ինչ ուզում ես իրա հետ ասոցացնես, երբ որ ամեն մեկին փորձում ես իրան նմանացնես, երբ որ իրա ամեն մի կոպիտ արտահայտություն ընդունում ես որպես հաճոյախոսություն, երբ որ իրա ոտի տակին փալաս ես դառնում, դրանից հաճույք ստանալով, ու երբ որ հասկանում էլ ես, որ ինքը մարդ չի, իրա չմարդությունը քեզ ավելի ա ձգում, իրա բոլոր տարօրինակությունները ու թերությունները քեզ ավելի են կապում իրան, երբ որ իրա կապիկ արտաքինը, խոզ կառուցվածքը, հավի մտածողությունը համարում ես իդեալ, էդ նշանակում ա, որ դու գիժ ես:

Ուլուանա
17.03.2009, 04:45

Հայկ, բայց էս թեմայի վերնագիրը ոչ թե «Ինչպե՞ս հասկանալ, որ գիժ ես» է, այլ «Ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես»։ Նենց որ գժերի ախտորոշման համար երևի արժե առանձին թեմա բացել։ :D

Աբելյան
17.03.2009, 12:02
Անահիտ ջան, բայց ըստ հավային (իդեալական) մտածողության` դրանք համարժեք բաներ են: :8

Venus
17.03.2009, 12:03
Մեզ միշտ թվում է, որ մեր առաջին սերը վերջինն է, իսկ վերջինը` առաջինը: :love

Շատ ճիշտ են այս խոսքերը :hands հաստատ բոլորս էլ էտպես մտածել ենք;)

Հայկօ
17.03.2009, 15:12
Շատ ճիշտ են այս խոսքերը :hands հաստատ բոլորս էլ էտպես մտածել ենք;)

Ես չեմ մտածել :8:esim

Artgeo
17.03.2009, 15:49
Ցավ ես պատճառում, եթե քեզ ավելի շատ ցավաց, ուրեմն սիրում ես:

Ուրախություն ես պատճառում, թե դու ավելի շատ ուրախացար իրա ուրախանալուց, ուրեմն սիրում ես:

dvgray
17.03.2009, 20:55
եթե սեքսի թունդ պահին ոչ թե ուրիշի անունն ես տալիս, այլ իրա, ուրեմն սերը ծիլեր ա տվել :)

տեսիլք
17.03.2009, 21:47
...երբ որ սիրտն ու ուղեղը համագործակցում են և ներդաշնակորեն ծառայում տիրոջը, ուրեմնս սիրում ես, իսկ եթե իրար միս են ուտում, ուրեմն՝ սիրահարված ես;)

Երկնային
18.03.2009, 00:11
երբ էլ ուրիշ ձև չես հասկանում :))