Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը քո կյանքում
Օրինակ ես առանց երաժշտություն , ոնց որ ձուկը առանց ջուր :(
Sunny Stream
17.01.2008, 02:03
Շատ մեծ նշաակություն...
Հաճախ որոշում է կյանքիս ռիթմը, պահի տրամադրությունը, մտքերիս ընթացքը, հուշեր արթնացնում, մտքեր հաղորդում, բարիացնում, ուժեղացնում... հաճախ լրացնում է շատ մտերիմ մարդու պակասը, երբ ինչ-որ երգ "սրտիցս է խոսում"...
ChildOfTheSky
17.01.2008, 02:06
Եթե հաշվի առնեմ , որ օրվա մեջ մի 4 ժամ լսում եմ երաժշտություն , ապա կասեմ ` երաժշտությունը իմ կյանքի մի մասն ա :
Երաժշտությունը իմ կյանքում շատ ուժեղ գործոն է… դա պայամանվորված է նրանով, որ երաժշտությունից կարող է փոխվել իմ տրամադրությունը, կարող եմ լաց լինել, ու կարող եմ նույնիսկ դատարկ ու վատ տրամադրության ժամանկ գժի պես թռվթամ …:D
ինքս էլ երգում ու ստեղծագործում եմ… դժվարա առանց ԼԱՎ երաժշտության…:oy
Ես էլ եմ շատ մեծ տեղ տալիս երաժշտությանը, բայց ես եմ ազդում երաժշտության վրա, ոչ թե հակառակը:
Այսինքն ես եմ որոշում, թե այդ պահին ինչ լսեմ:
Ջուզեպե Բալզամո
24.01.2008, 03:15
Անկախ նրանից թե ինչով եմ զբաղված, միշտ երաժշտություն եմ լսում,եթե անգամ դա իմ սեփական դնդնոցն է թքիս տակ ( հաճախ մտքիս մեջ ): Նվագում եմ, երբեմն՝երգում…
Երկնային
24.01.2008, 04:14
«Ես չեմ կարող ապրել առանց երաժշտության» տարբերակն եմ ընտրել… ու այդպես էլ կա :love
ես սիրահարված եմ երաժշտությանը, նամանավանդ իսպանականին :love