PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաղվանից ինտերնետ չկա...

ivy
17.01.2008, 00:25
Մի պահ պատկերացնենք, թե վաղվանից ինտերնետից օգտվելու հնարավորությունը ինչ-որ պատճառով դուրս է գալիս մեր կյանքից: Էլ չկա ինտերնետ, մնացիք մենք ու մեր բացարձակ ոչ վիրտուալ կյանքը:
Հետաքրքիր է իմանալ՝ ինչ կկատարվի ամեն մեկիս հետ: Ի՞նչ տեղի կունենա ամեն մեկիս կյանքում:

Պատկերացնում ենք ու գրում: :)

Սերխիո
17.01.2008, 00:30
Ես կուզենայի:think
ամբողջ օրը դաս կանեյի:8
բայց իրոք ,եթե ֆուտբոլի սիրահար չլինեի շատ չէի տխրի:)

Երկնային
17.01.2008, 00:35
ես այսօր մղձավանջներ կտեսնեմ :D

REAL_ist
17.01.2008, 00:47
բայց իրոք ,եթե ֆուտբոլի սիրահար չլինեի շատ չէի տխրի
լռիվ նույն վիճակի մարդիկ ենք:drinks

բայց լուրջ որ չլներ ավելի շուտ կքնեի, վատ չէր լինի ետ պահը:think

VisTolog
17.01.2008, 00:56
Մի պահ պատկերացնենք, թե վաղվանից ինտերնետից օգտվելու հնարավորությունը ինչ-որ պատճառով դուրս է գալիս մեր կյանքից: Էլ չկա ինտերնետ, մնացիք մենք ու մեր բացարձակ ոչ վիրտուալ կյանքը:
Հետաքրքիր է իմանալ՝ ինչ կկատարվի ամեն մեկիս հետ: Ի՞նչ տեղի կունենա ամեն մեկիս կյանքում:

Պատկերացնում ենք ու գրում: :)Բայց, որ մարդու հոգեկանի վրա կազդեր դա հաստատ է:Կան մարդիկ, որ առանց ինտերնետի <<կյանք>> չունեն: Հենց հարցը կարդացի, վախից սիրտս <<ծակեց>>, շունչս կտրվեց, լուրջ եմ ասում: Գրավիչ վերնագիր ես դրել: Լավ, անցնեմ ինձ.
Հեշտ է պատկերացնել, բայց , երբ զգում եմ, թե այդ պահին ինչ կզգամ` վատանում եմ: Առանց ինտերնետի հնարավոր չի, եթե իհարկե աշխատանքդ կապ չունի դրա հետ: Էլ չեմ ուզում գրեմ, թե ինչ է հնարավոր ինտերնետով, և ինչը հնարավոր չէ, ինչ է տալիս այն մեզ, և այլն:
Կարճ ասած շատ վատ կլինի:
Կարելի էր մի սենց թեմա ՛՛Վաղվանից

Ֆելո
17.01.2008, 01:15
սիրտս կանգնեց:scare. ես ասեցի իսկականից չի լինելու...:(

իսկ եթե ինտերնետ չլինի ես համ ժամանցից կզրկվեմ, համ աշխատանքից. նենց որ տենց բան թող չլինի:)

ChildOfTheSky
17.01.2008, 01:15
Է չի լինի , չի լինի , պահ , շատ մեծ դժբախտություն , գոնե աչքերս շատ չեմ փչացնի , համ էլ էտ դեպքում ակումբի անդամները ավելի շատ հանդիպումներ կկազմակերպեն , կարողա նաև առանձին տարածք կարողանանք հայթայթել ակումբի ու նրա անդամների համար : Հը , ոնց էր , անջատում ենք ինտերնետը , թե թողնենք :

VisTolog
17.01.2008, 01:45
Է չի լինի , չի լինի , պահ , շատ մեծ դժբախտություն , գոնե աչքերս շատ չեմ փչացնի , համ էլ էտ դեպքում ակումբի անդամները ավելի շատ հանդիպումներ կկազմակերպեն , կարողա նաև առանձին տարածք կարողանանք հայթայթել ակումբի ու նրա անդամների համար : Հը , ոնց էր , անջատում ենք ինտերնետը , թե թողնենք :Հեշտ ես ասում::( Դու հիմայել կարող ես չփչացնել աչքերդ, ինչի չես կանգնում: Դա շաաատ մեծ, ամպի չափ (:D) դժբախտություն է:

ChildOfTheSky
17.01.2008, 01:56
Չէ , տենց չի , ինձ մոտ էլ ա էղել կախվածություն , բայց հենց հանգամանքների բերումով անհնար էր լինում ինտերնետ մտնելը միանգամից անցնում էր , նենց որ , եթե հանկարծ կաբելը էլի կտրվի երկար ժամանակով , կտեսնեք , որ լավ էլ ապրում եք առանց ինտերնետի :

Արսեն
17.01.2008, 02:04
Ես էլ մտածեցի լուրջ չի լինելու:erexa
Օրվա կեսից ավելին անիմաստ կանցկացնեի, միգուցե սկսեի գրքեր կարդալ:scen, ավելի շատ դաս անել:8, ընկերներիս հետ շատ կհանդիպեի:B: քունս ավելի քիչ կտաներ ողջ օրվա ընթացքում:
Բայց դե որ ինետ չլիներ, մեր կյանքն էլ լիովին ուրիշ կլիներ, վատը չէ, բայց հաստատ վիռտուալը քչություն կաներ;)
Եկեք անջատենք մեկ օրով ինետը ու նոր ռեալ բաներ կգրենք:P, ինչ կասեք:ok:think

Sunny Stream
17.01.2008, 02:07
լավ հետևանքներ կունենար՝ պարապել, շուt քնել և այլն...
բայց Ինտերնետը ինձ համար շատ կարևոր կապի միջոց ու ինֆորմացիայի աղբյուր է... իսկ սրանք շատ մեծ դեր են խաղում առօրյայում... ստիպված մի Ինտերնետ Ակումբ կգնամ :))) եթե լուրջ՝ մի անգամ եղել է, օրերով անջաtել էին Ինտերնետը... տեղս չէի գտնում, ինչ-որ բան պակաս էր, նույնիսկ եթե կոնկրետ նամակի չէի սպասում, չէի համբերում, թե երբ պիտի մեյլս ստուգեի ու հանգստանայի...

Grieg
17.01.2008, 03:40
հիմա ինտերնետ չլիներ չեի դիմանա կսկսեի նվագել ~ բոլորին քնից հանելով

Taurus
17.01.2008, 09:03
Ալտերնատիվա միշտ էլ կգտնվի ցանկացած բանին: Օրինակ Ակումբը կմնար, միայն Ռեալում, կունենաինք մի տեղ, որի անունը կլիներ "Ակումբ" (club), ու այնտեղ կհավաքվեինք ամբողջ օրվա ընթացքում, մեկը կգար, մեկը կգնար, իհարկե կլիներ սեղաններ աթոռների,տարբեր սեղանների շուրջ կքննարկվեին տարբեր հարցեր, կլիներ ևս մի սենըակ, որի մուտքը հասարակ User-ների համար արգելված կլիներ, ևս մեկը՝ որի բանալին միայն Artgeo-ն կարող է տալ, PM ներ փոխարեն կոգտագործվեր հասարակ փոստարկղը, Ավատարները և ստորագրությունները կլինեին մեր հագուստը, և այլն և այլն..., էխ ափսոս ինտերնետ կա!

Undina
17.01.2008, 10:47
Վայ, չէ էլի… թող լինի էլի էս ապուշ ու աչքերը փչացնող ինտերնետը…;)
Ես, որ թեմայի վերնագիրը կարդացի ինձ թվաց զգուշացնում եք, որ վաղվանից ինտերնետ Երևանում էլ չի լինելու
ինչ տխուր էր…

Արշակ
17.01.2008, 11:48
Ես, որ թեմայի վերնագիրը կարդացի ինձ թվաց զգուշացնում եք, որ վաղվանից ինտերնետ Երևանում էլ չի լինելու
ինչ տխուր էր…
Ես էլ, բայց քանի որ թեման բացողը՝ ivy–ն Հայաստանում չի ապրում, ամբողջ աշխարհի մակարդակով պատկերացրեցի։:D

Բայց հետաքրքիր կլիներ։:hands
Գործս քոռուփուչ կլիներ, էլ Ակումբ չէի մտնի։ Իհարկե, չէի կորի, մի բան կանեի, բայց որ կյանքս ահագին կփոխվեր՝ դա հաստատ։ Բայց գուցե ավելի լավ լիներ…չգիտեմ։

Աբելյան
17.01.2008, 12:03
կարդում եմ որոշների պատասխանները ու զարմանում էտ աստիճան հանգիստ վերաբերմունքի վրա
Չեմ էլ ուզում պատկերացնեմ ինչ կլնի... Բայց ահագին վատ բաներ կլնեն իմ հետ: Ով գիտի գժվեմ էլ: Չնայած մի քանի շաբաթում երևի հարմարվեմ:

Հ.Գ. Էդոյի արած առաջարկը լավն էր :hands

Philosopher
17.01.2008, 12:04
ivy, էս փսատորեն ուզում ես, որ մենք նույն շոկը ապրենք, ինչ 20-րդ դարի Եվրոպան` Նիցշեի "Աստված մեռավ"-ից, հա՞: Վաղը Ինտերնետ չի կարող չլինել, որովհետև վաղը ինտերնետն է;)

Guest
17.01.2008, 12:10
Եթե նենց լիներ, որ վաղը ինտերնետ պիտի չլիներ ես երեկ արդեն կմեռնեի:

John
17.01.2008, 12:18
Երանի ինետը վերանար… մի 6 ամսով… նորմալ կպարապեի, կընդունվեի ու հետո էլի ինետը հետ գար… բայց եթե անվերադաձ ա գնալու, համաձայն չեմ:

Guest
17.01.2008, 12:32
Հիշում եմ, մի օր տաքսիով տուն էի գնաում: Վարորդն էլ ոչ զարմանալիորեն շատախոս դուրս եկավ: Իմանալով թե որ տեղ եմ աշխատում, չգիտեմ որ տեղից հիշեց.
- Լսել եմ, շուտով ինտերնետը փակելու են:
- Դե չգիտեմ, երևի ստիպված կլինեմ նոր մասնագիրություն ձեռք բերել - հեգնանքով պատասխանեցի ես:

_DEATH_
17.01.2008, 12:48
Դե առանձ ինտերնետ ամեն-ինչ զարգացումից հետ կնգնի 4-5 անգամ, իսկ ինչը վերաբերումա համակարգչային ծրագրերին, ապա նրանց զարգացումը ընդհանրապես անհնար կդառնա ու հազարավոր e-mail-ների փոխարեն ռազռաբոտչիկները կստանան ընդհամենը մի քանի նամակ, նույնիսկ հետևություններ չեն կարա անեն, էտ մենակ նամակը գրողի մոտա տենց, թե բոլորի:

dvgray
17.01.2008, 16:23
Հետաքրքիր հարց է :):

Հետաքրքիր է իմանալ՝ ինչ կկատարվի ամեն մեկիս հետ:
Ի՞նչ տեղի կունենա ամեն մեկիս կյանքում:

Մոտավորապես նույն բանը, ինչ իմ հետ է կատարվում այժմ, երբ ես թարգել եմ ծխելս:
Մի քիչ շշմած եմ :blin, սակայն բավականին մաքուր թոքերով կրկին զրոից սովորում եմ թթվածին շնչել :):

Մի խոսքով կավելանա լիքը լավ բաներ՝ առաջին հերթին կողքի մարդու հետ բարևելու ու զրուցելու համար համապատասխան ժամանակ:

Կպակասի ահագին բաներ կամֆորտից: :(

Script
17.01.2008, 16:35
սիրտս կանգնեց:scare. ես ասեցի իսկականից չի լինելու...:(

իսկ եթե ինտերնետ չլինի ես համ ժամանցից կզրկվեմ, համ աշխատանքից. նենց որ տենց բան թող չլինի:)

Իմ մոտ էլ նույն վիճակը կլիներ:( Բայց մի կողմից ավելի լավ կլիներ՝ ստիպված գործս կփոխեի:

Դեկադա
19.01.2008, 20:43
ivy-ի խոսքերից
Հետաքրքիր է իմանալ՝ ինչ կկատարվի ամեն մեկիս հետ:Ի՞նչ տեղի կունենա ամեն մեկիս կյանքում:
Պատկերացրեք հիմա իմ մոտ ինտերնետի հետ կապված պրոբլեմներ կան և ես շաբաթը մի անգամ եմ կարողանում օգտվել :Ցավալի է, բայց փաստ:Չէի ասի թե կյանքը կանգ է առնում, բայց ոնց-որ մի բան պակասում է « լիարժեք » լինելու համար:P Բայց էս ընթացքում գիրքս կարդացի- վերջացրի::)

StrangeLittleGirl
20.01.2008, 17:39
Եթե ինտերնետ չլիներ, աշխատանք չէի ունենա, բայց հոգ չէ. նորը կգտնեի: Ընդհանրապես, շատ կուզենայի ինտերնետը վերանար աշխարհի երեսից: Լավ, էդքան էգոիստ չլինենք: Ես կուզենայի կտրվել ինտերնետից, ինձ համար սարեր-ձորերում ապրել: Ինչքան էլ լավ բան լինի, իմ կյանքում լիքը էական բացասական հետքեր է թողել: Մաքուր օդ եմ ուզում:

Ծով
20.01.2008, 17:48
ՄԻ պահ կար, որ առանց ինտերնետ կյանքս չէի պատկերացնում։ ՀԻմա լավ էլ պատկերացնում եմ ու ահագին գոհ եմ ինձանից։:hands

Vahe
20.01.2008, 22:35
Շատ չէի տխրի: Обойдемся!

Lapterik
21.01.2008, 00:50
Ինտերնետ չկա, ֆրինետ կա ու կա:

Երկնային
21.01.2008, 14:03
իմ մոտ արդեն կախվածվությունա առաջացել :(

Սամվել
30.01.2008, 13:38
Գործազուրկ կդառնաի :D
ԲԱյց դե իրականում կորուստները ու ձեռքբերումները անհամեմատելի կլինի :think

Ինքնակառավարման համակարգի ոչ լավ աշխատանքի կոմպեսնացում ավելի երկար քնի տեսքով։
Սակայն կորցնելու ենք այս դարի ամենամեծ հարստությունից՝ ինֆորմացիայից, արագ և էժան օգտվելու հնարավորությունից։ Դրա կորուստը չի կարելի համեմատել ոչնչի հետ :think

Նաև կկորցնենք մեր խալխուլ տնտեսության զարգացման ամենահեռանկարային ճյուղերից մեկը ՏՏ որից հետո մեր երկրի վիճակը ավելի ցավալի կլինի :think

Մի խոսքով չեմ կարծում որ մարդկությունը հետընթաց կապրի և կկորցնի ինտերնետը և առհասարակ որևէ առաջավոր հեռահաղորդակցման և ինֆորմացիայի փոխանակման միջոց։

Shauri
30.01.2008, 16:06
Եթե Հայաստանը զրկվեր ինտերնետից, բայց աշխարհում այն շարունակեր գոյություն ունենալ, ես չէի դիմանա...
Իսկ եթե այդ հասկացությունն ընդհանրապես վերանար աշխարհի երեսից, շատ լավ կլիներ :)

Սամվել
30.01.2008, 17:28
Եթե Հայաստանը զրկվեր ինտերնետից, բայց աշխարհում այն շարունակեր գոյություն ունենալ, ես չէի դիմանա...
Իսկ եթե այդ հասկացությունն ընդհանրապես վերանար աշխարհի երեսից, շատ լավ կլիներ :)

Ի՞նչը լավ կլիներ՛ Կոնկրետ ինչոր ոլորտ կասես որ առանց ինտերնետի ավելի լավ կբարգավաճեր։ :think

Anchi
30.01.2008, 17:49
Չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը սրտանց ուզում է, որ ինետ էլ չլինի, այլապես ուղղակի այստեղ չէիք լինի: Ու բացի այդ՝ ինետը դարձել է շատ-շատերի կյանքի անբաժանելի մասը ոչ միայն նրա համար, որ լավ ժամանց է ապահովում: Այն ինֆորմացիայի անսպառ աղբյուր է, բազմաթիվ մարդկանց աշխատանք և ի վերջո այլընտրանքային իրականություն…

Արսեն
30.01.2008, 23:51
4 օր է ինտերնետ չէի մտել, ոնց որ սոված լնեյի:D

BrainDamage
01.02.2008, 09:58
Հայաստանին հաստատ շատ վատ բան չէր լինի,,, ՏՏ բնագավառում մենք դեռ միայն կադրեր ենք տրամադրում օտարերկրյա կազմակերպություններին, կամ նրանց պատվերով աշխատող տեղականներին,,, էս ամենը հիմնականում,,,,,,, այնպես , որ միայն հարկերը պետբյուջե կքչանային,,, իսկ այ զարգացած երկրներում աշխարհի վերջը հաստատ կգար,,,

dvgray
01.02.2008, 18:05
Ի՞նչը լավ կլիներ՛ Կոնկրետ ինչոր ոլորտ կասես որ առանց ինտերնետի ավելի լավ կբարգավաճեր։ :think
Օրինակ սովորական-տրադիցիոն փոստը:
Մարդիկ իրար սովորական, թուղթ ու գրիչով նամակներ կգրեին:
:)

keyboard
01.02.2008, 18:08
Ասել հայերիս կայֆավատ կլիներ:ok

Dayana
01.02.2008, 18:11
Ինչ լավ կլիներ :oy չէին գրի "hi Armine, i have a stupid question" :[

keyboard
01.02.2008, 18:13
Ինչ լավ կլիներ :oy չէին գրի "hi Armine, i have a stupid question" :[
Լավներ:hands:D

ChildOfTheSky
01.02.2008, 18:17
Ես 4 օր ա չէի մտել , դրա փոխարեն ընկերներիս հետ գնացել էի Ծաղկաձոր , արժեր:

Arpine
20.05.2012, 19:30
Մի պահ պատկերացնենք, թե վաղվանից ինտերնետից օգտվելու հնարավորությունը ինչ-որ պատճառով դուրս է գալիս մեր կյանքից: Էլ չկա ինտերնետ, մնացիք մենք ու մեր բացարձակ ոչ վիրտուալ կյանքը:
Հետաքրքիր է իմանալ՝ ինչ կկատարվի ամեն մեկիս հետ: Ի՞նչ տեղի կունենա ամեն մեկիս կյանքում:

Պատկերացնում ենք ու գրում: :)

Եթե ինտերնետ չլիներ, գոնե դրա փոխարեն այլ հետաքրքրություն լիներ, կամ այն ինչ ստանում ենք ինտերնետից փոխհատուցվեր ինչ-որ ձևով: Այս դեպքում փոփոխություն համարյա չէր լինի: Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չավելանա դրա փոխարեն, կսկսեի ապրել աշխարհից վերացած, քանի որ հեռուստացույց էլ քիչ եմ նայում: Մյուս կողմից էլ աշխարհ կվերադառնայի:D
Միգուցե շատ էլ լավ լիներ…ՃՃ

VisTolog
20.05.2012, 20:03

Որ ինետ չի լինում, ես սաղ օր քնում եմ::)) Իսկ դա դրականա թե բացասական` չգիտեմ::D

Ֆոտոն
20.05.2012, 21:43
Եթե ինտերնետը մի օր փչանար, ինչպես օրերից մի օր ամեն մեկիս համակարգիչն է հրաժարվում աշխատելուց... կտխրեի, որ կոմպիս մեջ գոնե չեմ պահել ինձ համար կարևոր նյութերը, ծանոթներիս տվյալները... բայց հետզհետե կուրախանայի, քանի որ երբ չկա էս տեսակ կապ, ցանկություն է առաջանում զանգել կամ ուղղակի անակնկալ այցելել հին ծանոթիդ: :) Հետո կուրախանայի, որ այնուամենայնիվ համակարգչիս մեջ ու դարակներումս ֆոտոներ ու ձեռագրեր եմ պահել, հուշեր ու պատառիկներ: Եվ եթե հանկարծ համակարգիչս էլ վերանար, ավելի հանգիստ կապրեի, գիրք կկարդայի, հին ավանդական ձևով հյուր կգնայի առանց նախազգուշացնելու: Հետս կվերցնեի մի բուռ ժպիտ, մի տոպրակ սեր ու մի պարկ ուրախություն: :love

Freeman
20.05.2012, 22:14
Նոր միամիտ էս թեմային վերնագիրը կարդացի, սիրտս կանգնեցՃՃ ինչ ասես անցավ մտքովս :))

Էվոլյուցիան պարտադիր չի օրգանների փոփոխմամբ արտահայտվի, օրգաններն էլ պարտադիր չի մսից լինեն, հիմա ինտերենտը մեր մարմնի մի մասն ա, ուղեղի համար տեղեկատվություն ստանալու օրգան:))

Ֆոտոն
21.05.2012, 00:20
Առանց ինտերնետի ...

ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՕՐ

http://www.armtown.com/img/photo/nws_am_20120323_98369.jpg
Այն սկսվում է մարտի 23-ից` արեւը մայր մտնելուց հետո եւ տեւում մի քանի ժամ: Նման ակցիայի անցկացումն առաջարկել է ոչ կոմերցիոն Reboot կազմակերպությունը:Նա, ով ցանկանում է մասնակցել ակցիային, պետք է անջատի համակարգիչը, սմարթֆոնը եւ մյուս սարքավորումները, չստուգի էլեկտրոնային հասցեն եւ չմտնի Facebook:
Վերջին հետազոտությունների տվյալներով, մի քանի ժամ ցանցի անջատումը դա մեծ զոհողություն է ամերիկացիների համար:
Համաձայն Boston Consulting Group-ի հարցումների, ինտերնետը դարձել է մարդկանց կյանքի անբաժան մասն այն աստիճան, որ ԱՄՆ բնակիչների 21 տոկոսը կգերադասեր հրաժարվել սեքսից մի ամբողջ տարի, քան զրկվեր ինտերնետ մտնելու հնարավորությունից: Բացի այդ, հարցվածների 69 տոկոսը կհամաձայեր մեկ տարի սուրճ չխմել, 77 տոկոսը` շոկոլադ չուտել, իսկ 7 տոկոսը` լոգանք չընդունել, բայց փոխարենը ինտերնետ մտնելու հնարավորություն ունենալ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:

աղբյուր (http://www.armtown.com/news/am/nws/20120323/98369/)

Vge
21.05.2012, 03:42
Ամսի 22-ից 3 օրով Հայաստանում ինտերնետ չի լինելու.. Վրաստանից եկող (բոլոր ինտերնետ մատակարարող ընկերության ինտերնետը գալիս է Վրաստանից) գլխավոր սերվերները փոխարինվում են եսպես ասած «նորերով»..Հայտնել է Rolls royce-ն.. Ուստի համբերատար եղեք.. համել մի քանի տարով կյանքներս կյերկարի :D:hands

Varzor
21.05.2012, 12:53

Մի փոքր ճշտում` Հարավից եկող գիծ էլ ունենք ինտերնետի, ու դա էլ հենց GNC-ի գիծն է, որից օգտվում են թե Արմենթելը, թե Յուքոմը: Մյուսների մասին տեղեկություն չունեմ:
Բայց ընենց լավ կլինի առանց ինտերնետ` ես նույնիսկ համաձայն եմ, որ այլևս չլինի այդ չարիքը :))

Ֆոտոն
21.05.2012, 12:58
Ինձ համար ամենամեծ դժվարությունը առանց գուգլի կյանքն է: Համաձայն եմ, որ կոմպիս մեջ իմ անձնական գուգլն ունենամ: :D

VisTolog
21.05.2012, 12:59
Ամսի 22-ից 3 օրով Հայաստանում ինտերնետ չի լինելու.. Վրաստանից եկող (բոլոր ինտերնետ մատակարարող ընկերության ինտերնետը գալիս է Վրաստանից) գլխավոր սերվերները փոխարինվում են եսպես ասած «նորերով»..Հայտնել է Rolls royce-ն.. Ուստի համբերատար եղեք.. համել մի քանի տարով կյանքներս կյերկարի :D:hands

Բա ես գիտեի 3 տարովա::unsure

Varzor
21.05.2012, 13:43
Բա ես գիտեի 3 տարովա::unsure
Հիմա սեմ "իշտարդ քացախ", թե "բա խի էդքան քիչ?" :))

VisTolog
21.05.2012, 19:54
Հիմա սեմ "իշտարդ քացախ", թե "բա խի էդքան քիչ?" :))

Հազիվ էլ էդքան ապրենք...:D

Չեմ կարծում որ կմնանք առանց ինտերնետ 3 օր:

Նաիրուհի
02.09.2013, 02:01
Մի քանի օր բավական քիչ էի օգտվում ինտերնետից, չհաշված Յութուբը, ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմ տիպի մարդու համար, ով սիրում է թղթի հոտն ու չի սարսափում ինֆորմացիան այդ կերպ ստանալուց, նույնիսկ երանություն կլիներ առանց ինտերնետի։ Միայն թե մի նրբություն կա. երբ գիտես, որ ինտերնետը կա, բոլորին հասանելի է, և միայն դու չունես, դժվար է։ Բայց եթե պատկերացնում եմ, որ այն իսպառ վերանալու է, շատ եմ ուրախանում։

Ես ողջ ազատ ժամանակս բնության մեջ կամ ընկերներիս կողքին կանցկացնեի, իսկ ոչ ազատը՝ գրադարաններում :D Կվերականգնեի քնելուց առաջ գոնե մի հարյուր էջ կարդալու վաղեմի սովորությունս, աչքերս ու նյարդերս կխնայեի, ժամանակս էլ էսքան անիմաստ չէր անցնի :(

Համ էլ, քանի որ վաղվանից ինտերնետ չի լինելու, ձեր համարներն ուղարկեք ինձ, որովհետև կափսոսամ ակումբցիների հետ կապս կորցնել :))

Արամ
02.09.2013, 02:48
Լավ ա մինչև պատշգամբ հասնելը, թեմայի բովանդակությունն էլ կարդացի:

Այբ
09.11.2013, 18:41
Ժամանակակից մարդու համար դա աշխարհի վերջը կլինի...

enna
09.11.2013, 18:46
Երևի շատերի կյանքում էդ ամենալավ օրերից մեկը կլինի: Օրինակ, եթե ես էդքան կամքի ուժ ունենայի ու հեռուստացույցից սկսած, մինչև հեռախոսը աղբը նետեի ինձ երջանիկ կզգայի:

մարիօ
09.11.2013, 19:01
Ինչ հավես կլիներ. ես ավելի շատ հաց կուտեի, չնայած, որ էլի շատ եմ ուտում, ավելի շատ կկարդայի, ավելի շատ կթափառեի փողոցներում, ավելի շատ կսիրահարվեի: Ու կսիրահարվեի իրական մարդկանց, ոչ թե իրանց նկարներին, հանգիստ խղճով կծամեի կերածներիս պատառները, ընկերներիս դեմքերը մենակ իրանք պռոֆիլի նկարից չէի հիշի, իրականում էլ կտեսնեի: Աշխատանք չէի ունենա, բայց ավելի շատ ժամանակ կունենայի մտքերս վերլուծելու համար: Լավ կլիներ :D

Ուլուանա
10.11.2013, 02:05
Եթե Հայաստանում ապրելիս լինեի, կուզենայի, որ պարբերաբար ինտերնետ չլիներ, ասենք, ամեն ամիս մի շաբաթ չլիներ :D։ Շատ օգտակար կլիներ ամենատարբեր առումներով։ Ուղղակի սենց կապի միակ միջոցն ա հարազատներիս ու ընկերներիս հետ։

Ariadna
12.11.2013, 13:12
Ան ջան, երբեմն Հայաստանում ապրելով էլ ա միակ միջոցը լինում, երբ դեռ չես աշխատում ու երեխա ես պահում :))) Չէ, գոհ ու շնորհակալ եմ, ես առանց ինտերնետ չեմ կարող, էդ փորձությանը չեմ դիմանա :D

E-la Via
12.11.2013, 14:11
Մեզանից ոմանք, ովքեր իրենց կյանքի մի մասն անց են կացրել առանց ինտերնետի, այս կամ այն չափ կարող են պատկերացնել առանց ինտերնետի կյանք: Ամենից շատ ավելի բարդ է մեզանից հետո եկողների համար, ովքեր առանց ինտերնետի կյանք չեն տեսել:

Էս էքսպերեմենտի արդյունքըները վկա: Իհարկե այս էքսպերեմենտը մի քանի այլ գործոններ էլ է ընդգրկում, բայց ինետի հետ անմիջական կապ ունի: Հետաքրքիր է, կարդացեք:

Шокирующий эксперимент семейного психолога

Детям от 12 до 18 лет предложили добровольно провести восемь часов наедине с самим собой, исключив возможность пользоваться средствами коммуникации (мобильные телефоны, интернет).

При этом им запрещалось включать компьютер, любые гаджеты, радио и телевизор.

Зато разрешался целый ряд классических занятий наедине с собой: письмо, чтение, игра на музыкальных инструментах, рисование, рукоделие, пение, прогулки и т.п.

Автор эксперимента хотела доказать свою рабочую гипотезу о том, что современные детки чересчур много развлекаются, не в состоянии сами себя занять и совершенно не знакомы со своим внутренним миром. По правилам проведения эксперимента, дети должны были прийти строго на следующий день и рассказать, как прошло испытание на одиночество. Им разрешалось описывать своё состояние во время эксперимента, записывать действия и мысли. В случае чрезмерного беспокойства, дискомфорта или напряжения психолог рекомендовала немедленно прекратить эксперимент, записать время и причину его прекращения.

На первый взгляд, затея эксперимента кажется весьма безобидной. Вот и психолог ошибочно полагала, что это будет совершенно безопасно. Настолько шокирующих результатов эксперимента не ожидал никто. Из 68 участников до конца эксперимент довели только лишь ТРОЕ — одна девочка и два мальчика. У троих возникли суицидальные мысли. Пятеро испытали острые «панические атаки». У 27 наблюдались прямые вегетативные симптомы — тошнота, потливость, головокружение, приливы жара, боль в животе, ощущение «шевеления» волос на голове и т.п. Практически каждый испытал чувство страха и беспокойства.

Новизна ситуации, интерес и радость от встречи с собой исчезла практически у всех к началу второго-третьего часа. Только десять человек из прервавших эксперимент почувствовали беспокойство через три (и больше) часа одиночества.

Героическая девочка, доведшая эксперимент до конца, принесла дневник, в котором она все восемь часов подробно описывала свое состояние. Тут уже волосы зашевелились на голове у психолога. Из этичных соображений, она не стала публиковать эти записи.

Что делали подростки во время эксперимента:

— готовили еду, ели;

— читали или пытались читать;

— делали какие-то школьные задания (дело было в каникулы, но от отчаяния многие схватились за учебники);

— смотрели в окно или шатались по квартире;

— вышли на улицу и отправились в магазин или кафе (общаться было запрещено условиями эксперимента, но они решили, что продавцы или кассирши — не в счет);

— складывали головоломки или конструктор «Лего»;

— рисовали или пытались рисовать;

— мылись;

— убирались в комнате или квартире;

— играли с собакой или кошкой;

— занимались на тренажерах или делали гимнастику;

— записывали свои ощущения или мысли, писали письмо на бумаге;

— играли на гитаре, пианино (один — на флейте);

— трое писали стихи или прозу;

— один мальчик почти пять часов ездил по городу на автобусах и троллейбусах;

— одна девочка вышивала по канве;

— один мальчик отправился в парк аттракционов и за три часа докатался до того, что его начало рвать;

— один юноша прошел Петербург из конца в конец, порядка 25 км;

— одна девочка пошла в Музей политической истории и еще один мальчик — в зоопарк;

— одна девочка молилась.

Практически все в какой-то момент пытались заснуть, но ни у кого не получилось, в голове навязчиво крутились «дурацкие» мысли.

Прекратив эксперимент, 14 подростков полезли в социальные сети, 20 позвонили приятелям по мобильнику, трое позвонили родителям, пятеро пошли к друзьям домой или во двор. Остальные включили телевизор или погрузились в компьютерные игры. Кроме того, почти все и почти сразу включили музыку или сунули в уши наушники.

Все страхи и симптомы исчезли сразу после прекращения эксперимента.

63 подростка задним числом признали эксперимент полезным и интересным для самопознания. Шестеро повторяли его самостоятельно и утверждают, что со второго (третьего, пятого) раза у них получилось.

При анализе происходившего с ними во время эксперимента 51 человек употреблял словосочетания «зависимость», «получается, я не могу жить без…», «доза», «ломка», «синдром отмены», «мне все время нужно…», «слезть с иглы» и т. д. Все без исключения говорили о том, что были ужасно удивлены теми мыслями, которые приходили им в голову в процессе эксперимента, но не сумели их внимательно «рассмотреть» из-за ухудшения общего состояния.

Один из двух мальчиков, успешно закончивших эксперимент, все восемь часов клеил модель парусного корабля, с перерывом на еду и прогулку с собакой. Другой сначала разбирал и систематизировал свои коллекции, а потом пересаживал цветы. Ни тот, ни другой не испытали в процессе эксперимента никаких негативных эмоций и не отмечали возникновения «странных» мыслей.

Получив такие результаты, семейный психолог испугалась. Гипотеза гипотезой, но когда она вот так подтверждается…

А ведь надо еще учесть, что в эксперименте принимали участие не все подряд, а лишь те, кто заинтересовался и согласился.

VisTolog
12.11.2013, 14:51

Չեմ հավատում, որ 68-ից միայն երեքն են «դիմացել» էս «դաժան» էքսպերիմենտին: 8 ժամ մենակ մնալու եղածն ի՞նչ ա, որ տենց պիտի վատանային:

Վահե-91
12.11.2013, 15:08
Չեմ հավատում, որ 68-ից միայն երեքն են «դիմացել» էս «դաժան» էքսպերիմենտին: 8 ժամ մենակ մնալու եղածն ի՞նչ ա, որ տենց պիտի վատանային:
68 գեյմեռ-զադռոտ են ընտրել երևի

Ուլուանա
13.11.2013, 05:44
Ան ջան, երբեմն Հայաստանում ապրելով էլ ա միակ միջոցը լինում, երբ դեռ չես աշխատում ու երեխա ես պահում :))) Չէ, գոհ ու շնորհակալ եմ, ես առանց ինտերնետ չեմ կարող, էդ փորձությանը չեմ դիմանա :D
Ինձ թվում ա՝ ես ժամանակ առ ժամանակ մի քանի օրով չունենալուն կդիմանամ, նույնիսկ կվայելեմ։ Գլուխս լավ կդինջանա վիրտուալ խժբժոցներից։

Ariadna
13.11.2013, 16:42
Ինձ թվում ա՝ ես ժամանակ առ ժամանակ մի քանի օրով չունենալուն կդիմանամ, նույնիսկ կվայելեմ։ Գլուխս լավ կդինջանա վիրտուալ խժբժոցներից։

Հա, ես էլ որ Նյու Յորքում ապրեի, առանց ինտերնետ մեկ մեկ կդիմանայի :))

VisTolog
13.11.2013, 17:10
Հա, ես էլ որ Նյու Յորքում ապրեի, առանց ինտերնետ մեկ մեկ կդիմանայի :))
Կարդացի ու նոր հասկացա, որ եթե ես էլ Նյու Յորքում լինեի, կարողա ընդհանրապես ինետի մասին մի քանի շաբաթ մոռանայի..:D :))

Ուլուանա
13.11.2013, 18:43
Հա, ես էլ որ Նյու Յորքում ապրեի, առանց ինտերնետ մեկ մեկ կդիմանայի :))
Էդ ինչի՞ որ։ Ես եթե Նյու Յորքի փոխարեն Հայաստանում ապրեի, ինձ թվում ա՝ ավելի շատ կդիմանայի առանց ինտերնետի։

Այբ
13.11.2013, 19:03
Երբ լսում ես մեծերի (տատիկների, պապիկների, մայրիկների ու հայրիկների) պատմածները, թե ինչպես են ապրել, մի քիչ «նախանձում» ես: Ինչ լավ է եղել, չէ՞...ո՛չ ինտերնետ, ո՛չ բջջային հեռախոս: Մարդիկ իրոք էդ ժամանակներում տարված են եղել գրքերով, նամակներ են գրել ու ստացել, ճիշտ է, հիմա էլ նամակներ կարող ես գրել ու ստանալ, բայց էդ նույնը չէ ախր...Ի՜նչ հույզեր են ապրել, երբ փոստից նամակ են ստացել, ի՜նչ ապրումներով են բացել նամակը, ի՜նչ հույզերով են թղթին երկար գրել իրենց պատասխան նամակը: Ի վերջո, եղել է պարզ մարդկային շփում, թե չէ հիմա ինչ է՝ ֆբ-ով են ծանոթանում, չգիտես ինչ:
Օ՜ֆ, շատերը ինձ կասեն տարօրինակ, բայց մեկ-մեկ շատ կուզենայի էդպես ապրել:

Բայց ներկայումս դժվար կլինի առանց ինտերնետ կոչվածի: Մեր ապրելակերպը ձուլվել է վիրտուալ աշխարհին, և դրա կորուստը շատերի համար շատ ծանր կլինի:

Ուլուանա
13.11.2013, 19:13
Այբ ջան, նենց ես գրել անհեռախոս ու անինտերնետ ժամանակների մասին, կարծես մի երկու դար առաջ ա եղել :))։ Հենց մեզնից շատերն էլ ապրել են էդպիսի ժամանակներում։ Ես որ ուսանող էի, մեր կուրսում մենակ մի հոգի ուներ բջջային հեռախոս, որովհետև շատ հարուստ էր, ու մենք իր` բջջային հեռախոս հետը դասի բերելը դիտում էինք որպես իր հարստությունը ցուցադրելու ձև :D։ Ու էդ ժամանակ մոտավորապես տենց էլ կար։ Ինտերնետի մասին ուսանող ժամանակ եմ լսել, իսկ օգտվել սկսել եմ ավարտելուց հետո միայն։ Հա, ես տենց հետամնաց եմ :D։ Իսկ բջջային հեռախոս մինչև Հայաստանից գնալս չեմ ունեցել, այսինքն՝ վեց տարի առաջ դեռ չունեի։ Լավ էլ ապրում էի։ Հիմա էլ ա չունեցածի հաշիվ. որ լիցքավորելու ահազանգը չտա, չեմ էլ հիշի իր գոյության մասին։

Ինձ համար ինտերնետի հիմնական առավելությունը, բացի էստեղ ռեալ շփման բացակայությունը կոմպենսացնելուց, էն ա, որ ինձ համար, բնավորությունիցս ելնելով, գրավոր արտահայտվելը շատ ավելի հեշտ ու հարմարավետ ա, ես գրավորի մարդ եմ, ու էդ առումով ինտերնետն ինձ համար շատ մեծ առավելություն ա։ Իսկ մնացած առումներով զուտ սովորելու վրա ա, իմ կարծիքով։

StrangeLittleGirl
13.11.2013, 19:26
Հա, իսկականից :))

Ես էլ եմ հիշում էն անհեռախոս ժամանակները: Ինչ լավ էր... չնայած հիմա էլ նենց ոչինչ, հեռախոսս մենակ մամայիս համար ա, ուրիշ մարդ հազվադեպ ա զանգում: Մեկ էլ հիշում եմ, որ մի ամբողջ տարի ինտերնետ չունեցանք, ստիպված ինտերնետ կլուբերում էի մեյլս ստուգում: Իսկ ձեռագիր նամակներ գրողներ հիմա էլ կան, մարդու մտքին տեղ լինի :)) էն օրը բացել էի պահարանս, արկղերով նամակագրություն էր ընկերուհիներիս հետ, որոնց մի մասը հենց Հայաստանում կամ նույնիսկ Երևանում էին ապրում: Բայց էն ժամանակ հեռախոս գոնե արդեն կար կամ հեչ որ չէ կարելի էր հանդիպել :))