PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուզու՞մ ես ապրել Հայաստանում

Էջեր : [1] 2

VisTolog
16.01.2008, 23:16
ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...

VisTolog
17.01.2008, 01:48
Նավաստի ջան, կասե՞ս թե Հայաստանում ինչնա լավ:

Sunny Stream
17.01.2008, 01:52
էէէ...
լավ է...
հերիք չի՞...
Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե «իր համար էստեղ լավ պայմաններ չկան», իմաստ չունի նրան բացատրել, թե ինչն է էստեղ լավ...
Ինձ համար էստեղ սարերն են լավ, երկինքն է լավ, մեր փողոցն ու ծառերն են լավ... Բա էլ ու՞ր ապրեմ...
(Այ սովորելը՝ ուրիշ հարց է... միանշանակ՝ արտասահմանում... համենայն դեպս իմ մասագիտությամբ...)

Հ.Գ. նայեք Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ու համարեք, թե ձեզ հետ է խոսում, երբ գրում է «Հոգնե՞լ ես... կարծում ես մի այլ տեղ ավելի՞ լավ է... Սա քո հողն է...»... «Մենք»-ն էլ նայեք...

քաղաքացի
17.01.2008, 01:56
Նավաստի ջան, կասե՞ս թե Հայաստանում ինչնա լավ:

Նավաստիի տեղը ես կպատասխանեմ:
Wista, Գնա՛ ու կհամոզվես ;)

ChildOfTheSky
17.01.2008, 01:59
Հայաստանում լավ բան շատ կա , ավելի շատ քան վատ բաները , իսկ վատ բաները մեզնից են գալիս , եթե գնանք ուրիշ տեղ ապրելու էլի էտ վատ բաները մեզ հետ տանելու ենք , նենց որ ավելի լավ ա մնանք մեր երկրում , լավացնենք մեր երկիրը , դժվարություններից փախնելը լավ չի :

VisTolog
17.01.2008, 02:40

Ես էլ շատ կկարոտեմ Հայաստանը, եթե գնամ: Ոնց կարելիյա չկարոտել էն ՛ծորակը՛, որը բացելուց հայրենիքիդ հողն ու ջուրը լցվումա բաժակիդ մեջ:

Իսկ եթե փողոցներն ու ծառերը թողնենք, և խոսանք Հայաստանի քաղաքականությունից, հարցին նայենք քաղաքականության, տնտեսության, յանի 40,000 բացված աշխատատեղերի, և այլ անարդարությունների կողմից, որոնց պատճառով Հայաստանի կեսը ուզումա գնա ստեղից, իր ու իր ընտանիքի համար լավ պայմաններ ստեղծի:

ՈՒրիշ տեղ գնալուց որոշ ժամանակ անց, վատ բաները կամաց-կամաց կանհետանան, իսկ Հայաստանում այդ վատ բաները կբարգավաճեն:

Հա, ամեն ինչ մեզնիցա գալիս, բայց ոչ մեկ չի ուզում էտ ամեն ինչը, մի քիչ ամեն քիչ սարքի:

Երկիրդ ոնց ես լավացնելու, երբ երկիրը 5 հոգանոց ընտանիքին, ես ձմեռով թողնումա նկուղում, կամ երկրիդ ինչն ես լավացնելու, որը գոնե մարդկանց որոշ չափով կօգնի:

դժվարություններից փախնելը լավ չի :
Դժվարություն էլ կա, դժվարություն էլ:

schuschanik
17.01.2008, 03:01
Իսկ եթե փողոցներն ու ծառերը թողնենք, և խոսանք Հայաստանի քաղաքականությունից, հարցին նայենք քաղաքականության, տնտեսության, յանի 40,000 բացված աշխատատեղերի, և այլ անարդարությունների կողմից, որոնց պատճառով Հայաստանի կեսը ուզումա գնա ստեղից, իր ու իր ընտանիքի համար լավ պայմաններ ստեղծի:
:

Վիստա, մի կողմ դնենք կենցաղային դժվարությունները, տնտեսական ու քաղաքական վիճակը:
Իսկ որտե՞ղ էլ կարող է ինձ համար լավ լինել: Որտե՞ղ կարող եմ ես ինձ լիարժեք մարդ զգալ, եթե ոչ Հայաստանում: Ես այդտեղ եմ ծնվել, մեծացել եմ հայկական հեքիաթներով, ասքերով ,էպոսներով, պոեզիայով ու ֆիլմերով ,Էլ ինչպես կարող եմ օտար երկրում լիաթոք շնչել: Գիտե՞ս ինչ սարսափելի զգացողություն է կիսով չափ գոյություն ունենալը:

Դու զրկված ես առավոտվա « Բարի լույսը»-ից, որը մի ժամանակ լցնում էր հոգիդ, դու չես կարող արտաբերել «ջան» բառը, որն արի ու տես , այդ անիծյալ օտար լեզվում համարժեք թարգմանություն չունի: Դու ստիպված ես մոռանալ քո անցած ճանապարհը, այսինք քո մշակութային ինքնությունը: Իսկ արժե՞ արդյոք

Նավաստի
17.01.2008, 10:20
Լավա այն, որ անհարենասեր մասսան հետզհետե պակասում ա:
Ինչքան շատ էնքան մեր քյարն ա ինչպես ասում են:

Նենց տպավորությունա ոնց, որ ես երկրից վառված լինեք: Էն ա լավ, ար տունտ ա ստեղ, ծնողներտ են ստեղ, դու ստեղ ես ծնվել, ստեղ ես մեծացել, բոլոր խոսում են քեզ ծանոթ լեզվով, ունես ընկերներ: Էլ որ մեկը ասեմ:

Այն մարդը ով իր հայրենիքում չի կարող իրեն լավ զգալ, ոչ մի տեղ էլ չի կարողանա: Էտ մարդու հոգեբանության մեջ ա ամեն ինջից բողոքել:

Ավելացվել է 4 րոպե անց
Հա ու մեկ էլ մի բան ել մոռացա ասեմ:

Ես եկրում չի վատ քաղաքականություն: Ձեզ պես մտածողների մոտ ա վատ քաղաքականություն: Ավելին ասեմ դա կոչվումա ջայլամի քաղաքականություն:
Դուրը մի բան չեկավ, ոչինչ "մեկա էտ վատը պիտի ծաղկի, արի գլուխս մտցնեմ հողի մեջ, գոնե չեմ տեսնի":

Աթեիստ
17.01.2008, 10:51
Մի քանի ամիս առաջ ես էլ կասեի, թե պետք է գնալ:
Որովհետև մինչ այդ ես իմ շրջապատում տեսնում էի միայն ՌաբիԶ երիտասարդություն (գործի բերումով) կամ ապագայի մասին չմտածող, հուսալքված աշխատավորների:
Սրանցից ոչ մեկը ոչ միայն չի մտածում երկրի համար ինչ-որ բան անել: Առաջիններին ծալքերը չեն հերիքում, երկրորդները իմաստ չեն տեսնում:
Սակայն, ֆորումներում հանդիպեցի երիտասարդների, որոնք բացի բջջայինից ու մեքենաներից, ունեն այլ, ավելի մարդկային հետաքրքրություններ:
Երիտասարդներ, որոնք ստեղծագործում են, որոնք չեն նետի ձեռքի աղբը որտեղ պատահի (ընդունեք, որ նման մանրուքներից քաղաքը [երկիրը] վերածվում է մեծ աղբանոցի), որոնք հաճույք են ստանում ոչ թե դիմացինին ստորացնելուց, այլ օգնելուց:

Հ.Գ. Ինչ մեղքս թաքցնեմ, չհեռանալու համար մի փաստարկ էլ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը:

Undina
17.01.2008, 10:59
Ես էլ շատ կկարոտեմ Հայաստանը, եթե գնամ: Ոնց կարելիյա չկարոտել էն ՛ծորակը՛, որը բացելուց հայրենիքիդ հողն ու ջուրը լցվումա բաժակիդ մեջ:

Էս արտահայտությունը դուրս եկավ, ԲԱՅՑ…
Կասեմ էսպես… Ես ուզում եմ գնալ Հայաստանից, բայց ոչ ընդմիշտ, այլ սովորելու…
Բայց եթե լինեն որոշ ստիպող հանգամանքներ, օրինակ սիրահարվեմ, ամուսնանամ ու գնամ, կամ Ընտանիքս տեղափոխվի և այլն…ես էլ կգնամ… բայց կարոտա լինելու… թեկուզ եթե ստեղ լավ չի, գնալուց կարոտելու ես… կարոտելու ես ամեն վայրկյան քո մանկությունը հիշեցնող բակը, առաջին համբույրը հիշեցնող այգին… ամեն առավոտ զարթնելու ես ու մտածես, որ թեկուզ ստեղ ավելի լավ պայմաններ են բայց Հայաստանում հարազատ բաներ կային, լավ ընկերներ կային,ընտանիք կար, ՀՈՒՇԵՐ կային…:love Ու տխրելու ես անկախ քո սոցիալական կամ քաղաքական վիճակից… հաստատ:ok

VisTolog
17.01.2008, 12:26
Համարյա ցանկացած մարդ, ով իր հայրենիքում է ծնվել ու մեծացել ... հայրենիքից դուրս, իր հայրենիքը կկարոտի: Ընդմիշտ ես էլ չէի գնա, բայց, երբ մի օր վերադառնայի, հնարավոր է ներկայիս վիճակից, ավելի վատ վիճակի հանդիպեյի:

Չգիտեմ տեսել եք այդ հումորային տեսահոլովակը, թե ոչ, բայց ասեմ: Հարցը վերաբերվում է Հայաստանում ապրողներին:> եթե բոլոր ապրանքների գները 10%-ով թանգանային, հետո 20%-ով ու 30%-ով, ոնց կապրեյիք:

Պետք չի հանուն հայրենի բնության, գովել քո հայրենիքը:
Իսկ եթե մի կողմ թողնենք բնությունը, ինչու կապրեք Հայաստանում:

Նավաստի.Այն մարդը ով իր հայրենիքում չի կարող իրեն լավ զգալ, ոչ մի տեղ էլ չի կարողանա: Էտ մարդու հոգեբանության մեջ ա ամեն ինջից բողոքել:
Իսկ առանց առիթ բողոքելն էլ ա՞ մարդու հոգեբանության մեջ:

Վիստա, մի կողմ դնենք կենցաղային դժվարությունները, տնտեսական ու քաղաքական վիճակը:
Իսկ որտե՞ղ էլ կարող է ինձ համար լավ լինել:

Իսկ եթե ուրիշ տեղ քեզ համար ավելի լավ չի լինի, ուրեմն պիտի համակերպվես այն ամենի հետ, ինչը քո կյանքն ավելի կդժվարացնի, քո իսկ հայրենիքում:

Ներկայիս երիտասարդությունը բացի նոր ու թանգանոց հեռսախոսներից ու մեքենաներից, ուրիշ խոսալու բան չունի: Հա՛, մեկ էլ դանակներով իրար հետ կատակ անելուց:
Ով կարա մոտավոր հաշվարկներով ասել, թե Հայաստանից դուրս քանի հայ է ապրում:

Malu
17.01.2008, 13:06
Որքան մոտենում է գնալու պահը, այնքան ավելի շատ եմ ուզում մնալ: Կառչում եմ ամեն մի շենքից, ծառից..... Չեմ պատկերացնում ինձ առանց Հայասանի, առանց Երևանի:
Ես սիրում եմ իմ հայրենիքը անկախ ամեն ինչից:

dvgray
17.01.2008, 16:39
Ժամանակակից Հայաստանում , որտեղ կենսաբանական օդը դարձել է մեծ շքեղություն, իհարկե՝ ոչ:
Խոսքը ոչ միայն թոքերը հանած, կոմայի մեջ թավալ տվող, մահամերձ Երևանին է վերաբերվում:
Աշնանը գնացել էր Ենոքավան: Մի ժամանակվա հրաշք բնությունից մնացել է միայն փետուրները:

Միակ վայրը, որին դեռևս հիմնահատակ չեն ավիրել, Ստեփանավանի կողմերն են, Կիրովականի կամուրջից հետո: Հրաշք տեղեր են :love:

Հ.Գ. Քաղաքայկանություն-մաղաքականություն ստից բաներ են, ու կարելի է "յոլա" գնալ: Սակայն առանց բնության, կյանքը անիմաստ է:

Ambrosine
17.01.2008, 17:05
Միակ վայրը, որին դեռևս հիմնահատակ չեն ավիրել, Ստեփանավանի կողմերն են, Կիրովականի կամուրջից հետո: Հրաշք տեղեր են :love:

Վերջ, խաբար տվեցիր, հեսա վաղվանից կզբաղվեն վերը նշված վայրով, ու հաջողություն Ստեփանավան, բայց ես կասեի մեր Դիլիջանը:love, հատկապես աշնանը հավասարը չունի

Իսկ Հայաստանից դուրս ապրելը որն ա, եթե նույնիսկ 1 օրով Երևանից եմ դուրս լինում, կարոտից մեռնում եմ

Adam
18.01.2008, 17:46
Որ գնամ, կարողա 1 ամիս տանջվեմ կարոտից, բայց հետո կընտելանամ ու իմ կարծիքի 100 տոկոսին կգումարեմ ևս 100-ը, որ Հայաստանը ապրելու տեղ չի: Միգուցե եթե ժողովուրդը մի քիչ լավը լիներ, ապրելու տեղ կլիներ, բայց.... :B
Ծնվել ենք ապրելու համար, այլ ոչ թե սաղ կյանք մի կոպեկ փող աշխատելու, որ ****-երը լափեն: Իսկ մեր ժողովրդի մեծ մասը իրենց համարում ա տանջված, չարքաշ, ու կոտորված, բայց միաժամանակ շատ VIP ժողովուրդ ա (էս տողը իմը չէր):
Ներկա պահին Հայաստանը ապրելու տեղ չի: Որ գնամ, կկարոտեմ միայն իմ հարազատներին ու իմ ընկերներին, այլ ոչ թե օրինակի համար Բանգլադեշի փոսերն ու քանդված ջարդված մարշուտկաները:
Սաղ գալիսա ժողովրդից...

Guest
18.01.2008, 17:52
Ուզում եմ ապրել… ու ոչ մի նշանակություն չունի թե որտեղ տարածքային առումով: Կրևորը լավ լինի և ոչ միայն ինձ այլ գլոբալ իմաստով: Եթե հանգամանքները բերեն նրան, որ ես Հայաստանում մնամ ես կմնամ:

Գաղթական
22.01.2008, 17:04
իհարկե կարելի է երկար թվել, թե ինչ կա Հայաստանում, որ չկա մեկ այլ տեղ..
և նույնքան երկար կարելի է հակաճառել, թե բնություն էլ, բարի ու չար մարդիկ էլ, իրենց ղեկավարությունից դժգոհ մասսա էլ - ամենուր կա..

տվյալ հարցման իմ պատասխանն է՝ «Այո»
և ես կբերեմ ընդամենը մե՛կ պատճառ
բայց կմոտենամ հարցին հակառակ կողմից
կուզենամ ապրել Հայաստանում ոչ թե նրա համար, որ դա կա այնտեղ, և չկա մեկ այլ տեղ, այլ՝ ընդհակառակը՝ հենց, ամենակարևորը, դա չկա Հայաստանում, որ կա աշխարհիս մնացած բոլոր երկրներում..
Հայապահպանության խնդիրը...

Հայաստանում կարող ես դպրոցում վատ սովորել.. այսպես կոչված «ռաբիզավարի» հագնվել.. լսել արտասահմանյան երաժշտություն.. ուզածիդ չափ բողոքել սեփական բախտից ու երկրից.. և այլն և այլն..
բայց ինչ էլ անես՝ ՀԱՅ ես մնում..
ուզենաս էլ՝ չես փախչի դրանից..

իսկ այ երբ ձուլման խնդիր կա.. երբ ուրիշների մեջ ինքդ քեզ կորցնելու ու չգտնելու խնդիր կա.. երբ, որպես սովորական ՄԱՐԴ, օժտված որոշակի իրավունքներով, օտար հողի վրա ինքնահաստատվելու, բայց երբեք ու երբեք տեղացիների կոմից չընդունվելու, խնդիր կա..
հենց միայն այդ ժամանակ զգում ես, որ ամբողջ կյանքդ վերածվում է պայքարի..
պայքարի, որում չկա հաղթող..
կա միայն պարտվող.. և այդ պարտվողը միմիայն դու ես..
դու ես ու քո խիղճը.. դու ես ու քո պարտքի զգացողությունը, թե ինչ ես ստացել քո նախորդ սերունդից, ու ինչ կհաջողվի փոխանցել քո հաջորդ սերունդին..

ու երբ հավաքվում եք մի քանի հոգի հայրենակիցներով, սեղան բացում, ու ամեն անգամ բաժակ բարձրացնում, թե՝ ..մեզ ուժ, որ չձուլվենք, իսկ Հայաստանում մնացած ախպեր-քրերին համբերություն, որ դիմանան..
դա միայն խոսքեր չեն լինում.. դա սովորական «ծնողների կենաց» չի լինում, որ պարտադիր պիտի բարձրացվի, և բոլորը խմեն՝ անկախ այն բանից, թե հավաքվածներից քանիսն են ընկալում կենացի ողջ լրջությունն ու արժեքը..
դա սրտից բխած զգացումների խոսքերով արտացոլանքն է լինում, որ, առաջին հայացքից, միայն խոսքեր են թվում, բայց.. իրականում.. մարդուս ողջ կյանքի ապրելակերպ ու ապրելու ու գոյատրելու համար պարտադիր պահանջ է հանդիսանում..

Լեո
22.01.2008, 17:40
Հայաստանում լավ է.... լավ է այնքան ժամանակ, քանի դեռ արտասահմանում չես եղել: Հենց լինում ես արտասահմանում (իմ օրինակով եմ ասում) ու համեմատում ես կյանքի պայմանները (և ոչ միայն), սկսում ես մտածել սեփական հայրենասիրության զգացմունքի մասին ու... ու խիստ հիասթափություն ես ապրում. դու սիրում ես քո հայրենիքը, իսկ հայրենիքը քեզ` ոչ, ավելին, նա քեզ արհամարհում է:( Այստեղից էլ հարց է առաջանում. Արժե, արդյո՞ք ապրել նրա հետ, ով արհամարհում է քեզ…
Վատ չէր լինի մի այսպիսի հարցում էլ բացել:

Second Chance
22.01.2008, 17:54
Ես ուզում եմ ապրել Հայաստանում:yahoo:pardon

Գաղթական
22.01.2008, 19:22
Այստեղից էլ հարց է առաջանում. Արժե, արդյո՞ք ապրել նրա հետ, ով արհամարհում է քեզ…

մարդն իր Ծնողից չի՛ նեղանա..
սա թե՛ անիմսատ է, թե՛ ծիծաղելի..
եթե մի քիչ վիրավորվի էլ, դա չի կարող ձգձգվել երկար կամ հասնել այն աստիճանի, որ մարդը որոշի լքել իր ծնողին ու սկսի փնտրել իր համար մի նոր ծնող..

Հայրենիքն էլ, ըստ իս, ծնողի պես մի բան է - ինչ բնական է ու սովորական.. ինչ մարդն ինքը չի ընտրում, այլ՝ ունի ծնված օրվանից..
այ՝ գնահատում է այն, թե ոչ - սա արդեն ուրիշ հարց է..
շատ երեխաներ են, մեծանալով, որոշում ծնողներից առանձին ապրել..
բայց ծնողներին մոռանալ են փորձում կամ ծերանոց տանում քչերը (չնայած՝ շատ երկրներում «ծերանոց» հասկացողությունը նույնը չէ, ինչ Հայաստանում, և այնտեղ ապրելը, նույնիսկ, որպես պատվի հարց է ընկալվում հասարակության կողմից, բայց օրինակս վերաբերվում է Հայաստանյան աշխարհին ու պատկերացումներին)..

անձամբ ինձ էլ իմ Հայրենիքը ահավոր վատ է վերաբերվել ու տվյալ պահին էլ՝ կամ թե չկամ իր համար ընդհանրապես եղանակ չի փոխում..
է ես էլ ուխտ եմ արել հետ չդառնալ մինչև մինչև.. մինչև ժամանակը չգա (սա արդեն անձնական հարց է), բայց ոխ պահել Հայրենիքի նկատմամբ, կամ արհամարհանքով պատասխանել, կամ մուռ պահել..
սրանք արդեն, մեղմ ասած, անհիմն ավելորդություններ եմ համարում..

Ջուզեպե Բալզամո
23.01.2008, 10:08
անձամբ ինձ էլ իմ Հայրենիքը ահավոր վատ է վերաբերվել ու տվյալ պահին էլ՝ կամ թե չկամ իր համար ընդհանրապես եղանակ չի փոխում..

Չհավատացի… Հայրենիքդ քեզ վատ է՞ վերաբերվել… կներես բայց չհավատացի: Միգուցե հայրենակիցներիցդ մեկը ( մի խումբը ), բայց՝Հայրենիքդ…
Իսկ քո ( իմ) լինել-չլինելը եղանակ փոխում է: Մարդկային որակի բալանսը խախտվել է: Ես հետ եմ գալիս… գոնե հանուն իմ որակի… Առաջ Աստված

Գաղթական
23.01.2008, 15:18
Չհավատացի… Հայրենիքդ քեզ վատ է՞ վերաբերվել… կներես բայց չհավատացի: Միգուցե հայրենակիցներիցդ մեկը ( մի խումբը ), բայց՝Հայրենիքդ…

Հայրենակից էլ.. Հայրենիքն էլ..
որքան էլ, որ դա ցավալի չլինի գիտակցելը..

Իսկ քո ( իմ) լինել-չլինելը եղանակ փոխում է: Մարդկային որակի բալանսը խախտվել է: Ես հետ եմ գալիս… գոնե հանուն իմ որակի… Առաջ Աստված

որակի բալանսը, ես կասեյի, խախտվել է ո՛չ թե (միայն) Հայրենիքում, այլ՝ Ազգի մասշտաբով..
իսկ Ազգիցս, ի տարբերություն Հայրենիքի, ես երբեք ու երբեք չե՛մ հեռացել..
և ոչ էլ պատրաստվում եմ..
դա արդեն ինքնասպանություն կլիներ՝ բառիս բուն իմաստով..

ես անձամբ եմ ճանաչում շատ ու շատ Հայերի, որ Ազգի համար որակ են ապահովում, բայց Հայրենիքի՝ ոչ այնքան.. (կամ՝ դեռ ոչ այնքան)
ինձ անչափ Երջանիկ կզգայի, եթե մի օր ես համարվեյի նրանցից մեկը...
Առաջ Աստված

Vishapakah
23.01.2008, 17:01
Քվյարկեցի «Սեփական տարբերակ» որովհետև կուզենաի ապրել Հայաստանում, բայց ոչ այս Հայաստանում: Հարցը երկրի քաղաքականությունը, կամ օլիգարխները չեն, ժողովուրդն էլ մի ձևի այն չէ: Դուք իհարկե ինձ ներեք, բայց ցանկացած պետություն կազմված է մարդկանցից, ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ երկիրն է: Ես մեր ազգից դժգոհ չեմ, բայց իրենց ստեղծած «օդից» գոհ էլ չեմ: Ես տեսել եմ բազում արտագախթած հայերի, որոնք Հայաստանում ֆինանսական խնդիրներ երբեք չեն էլ ունեցել: Մենք բոլորս պետք է լուրջ հետևություններ անենք:

VisTolog
20.02.2008, 23:29
Ժողովուրդ կյանքը մի անգամա տրվում ու պետք չի ընկնել հայրենիքի ետևից, ինչա թե ըտեղ ես ծնվել, ըտեղ մեծացել և այլն:

Թողեք գնացեք ընդեղ, որտեղ ձեզ համար ավելի լավ կլինի... /բայց մեկ-մեկ էլ Հայաստան եկեք.../:)

Ariadna
21.02.2008, 12:28
Էս քանի օրը սկսեցի կրկին մտածել էդ թեմայի շուրջ։ Ասեմ, որ դա էն հարցերից է, որի պատասխանը միանշանակ է ինձ համար. որ ամեն մարդ պետք է ապրի իր հողի վրա և վերջ։ Ու էս ընտրությունների հետ կապված, տեսնելով էս ամեն ինչը, թե ոնց են ոչխարի տեղ դնում մի ամբողջ ազգի, որը իհարկե զերծ չէ ոչխարներից, սկսեցի մտածել, որ երևի էսպիսի պահեր են լինում, երբ մարդիկ չեն դիմանում, թողնում գնում են։ Ու նորից սկսեցի մտածել իմ մասին՝ կգնայի՞։ Մի երկու րոպե search տվեցի, պատասխանը եկավ. կգնամ միայն այն ժամանակ, էն էլ եթե աշխատանքի հետ կապված անհրաժեշտ լինի, երբ որ էստեղ ամեն ինչ լավ կլինի։ Սենց թողնել գնալը ամենամեծ դավաճանությունն է։ Մամաս միշտ ասում ա. «եթե բոլոր նրանց, ովքեր երազում են արտասահմանի մասին, հնարավորություն տան գնալու, փող տան նույնիսկ, ասեն՝ գնա, ազգը լրիվ կմաքրվի։)))) Ամեն դեպքում Հայաստանում ապրող մասը։ Խնդրում եմ գնալու մասին երազողները հետս կռիվ չանեն, դա իմ անձնական կարծիքն է պարզապես:)

_DEATH_
21.02.2008, 12:43
Wista, Հայաստանից վատ տեղ չկա հիմա :[

Նորմարդ
21.02.2008, 12:45
Wista, Հայաստանից վատ տեղ չկա հիմա :[
Ամեն ինչ մեր ձեռքում է, այս բառերը դեռ այնքան իմաստալից չեն եղել իմ համար ինչպես այս օրերին:
ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է:)

_DEATH_
21.02.2008, 12:49
ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է:)
Էտ խոսքերդ վերաբերում է ժողովրդավարակ երկրներին, իսկ մերը վաղուց արդեն ժողովրդավարական չի, ուղակի անունն են սիմվոլիկ թողել:

Lethal Sweetness
21.02.2008, 12:50
Ժողովուրդ կյանքը մի անգամա տրվում ու պետք չի ընկնել հայրենիքի ետևից, ինչա թե ըտեղ ես ծնվել, ըտեղ մեծացել և այլն:

Թողեք գնացեք ընդեղ, որտեղ ձեզ համար ավելի լավ կլինի... /բայց մեկ-մեկ էլ Հայաստան եկեք.../:)

Շատ էլ ճիշտ ա :) Եկեք մեր մոտ :hands

Dayana
21.02.2008, 15:04
Շատ էլ ճիշտ ա :) Եկեք մեր մոտ :hands

վիզա ուղարկի գանք ;)

քաղաքացի
21.02.2008, 15:10
վիզա ուղարկի գանք ;)
Գանցեք, գնացեք: Ես ձեր տեղը լինեի Ղարաբաղ կգնայի: Օտարամոլ մեռնում եք էլի: Չի կարելի: Թե ի՞նչ եք գտել էդ ամերիկաներում: Զզվում եմ էդ երկրից:

VisTolog
21.02.2008, 15:19
Ամեն ինչ մեր ձեռքում է, այս բառերը դեռ այնքան իմաստալից չեն եղել իմ համար ինչպես այս օրերին:
ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է:)
Տո ինչնա է մեր ձեռքերում: Մեր ասելով քանի հոգու նկատի ունես` 10, 100, 1000...
Սաղ էտ են ասում::) (:angry)

քաղաքացի
21.02.2008, 15:21
Տո ինչնա է մեր ձեռքերում: Մեր ասելով քանի հոգու նկատի ունես` 10, 100, 1000...
Սաղ էտ են ասում::) (:angry)

Լավ էլ հաշվեցիր էլի :D
«Մեր» ասելով նկատի ունի, սաղ :)

Dayana
21.02.2008, 15:33
Գանցեք, գնացեք: Ես ձեր տեղը լինեի Ղարաբաղ կգնայի: Օտարամոլ մեռնում եք էլի: Չի կարելի: Թե ի՞նչ եք գտել էդ ամերիկաներում: Զզվում եմ էդ երկրից:

Էհ Սասուն, ես չգնացի դու էլ կռիվ ես անում :P քիչա մնում դավաճան անվանես :D Սասուն համ էլ հաճույքով կգնայի Ղարաբաղ, մանավանդ որ արմատներս կանչում են :oy

StrangeLittleGirl
21.02.2008, 19:26
Եթե ինձ նույն հարցը տային երկու տարի առաջ, ես կպատասխանեի, որ ոչ մի տեղ էլ չեմ գնա, Հայաստանից կբացակայեմ միայն մի քանի ամսով ու էլի կվերադառնամ:
Եթե նույնը հարցը տային մի տարի առաջ, ես կպատասխանեի, որ միայն մի քանի տարով կգնամ սովորելու/աշխատելու, հետո կվերադառնամ, քանի որ Հայաստանին պետք կգամ:
Եթե նույն հարցը տային մի քանի ամիս առաջ, ես կպատասխանեի, որ ուզում եմ հեռանալ ու մեկ-մեկ հյուր գալ Հայաստան:
Իսկ այսօր պատասխանս ամենավատն է. ես չեմ ուզում ապրել Հայաստանում, չեմ ուզում հիշել, որ այստեղ ապրել եմ: Ուզում եմ հեռանալ ու մոռանալ այս երկրի գոյության մասին:
Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ժողովրդի նյարդային հյուսվածքը փոխարինվել է ճարպային բջջանքով:

Սերխիո
21.02.2008, 20:04
ես սիրում եմ Երրորդ մասը:love ,սիրում եմ Երևանը:love, սիրում եմ Հայաստանը . . .:love

կգնայի 10 օրով Մադրիդ ,10 օրով Մարսել ,երևի 5 օրով էլ Մեքսիկա ու էլ տեղ չէի գնա:mda

Adam
21.02.2008, 21:31
ԱՌԱՋ ԴԵՊԻ ԼՈՍ... :D

Sunny Stream
21.02.2008, 21:41
Գանցեք, գնացեք: Ես ձեր տեղը լինեի Ղարաբաղ կգնայի: Օտարամոլ մեռնում եք էլի: Չի կարելի: Թե ի՞նչ եք գտել էդ ամերիկաներում: Զզվում եմ էդ երկրից:
Իսկ ես Ղարաբաղը Հայաստանից դուրս չեմ համարում ;) (չնայած,որ իրենք` ղարաբաղցիները հաճախ դեմ չեն առանձին ազգ համարվելուն :sad)

Հ.Գ. համ էլ Հայաստանի հրաաաաշք տարածաշրջաններից մեկն է :ok

Չէ, ինչ ուզում եք ասեք ու արեք, մնում եմ!!!
Բայց առաջին հնարավորության դեպքում կմեկնեմ եվրոպական որևէ երկիր` ուսումս շարունակելու:

Հետո դժվարությամբ, բայց կպոկվեմ էդ երկրից (ինձ համար տրօրինակ էր բացահայտել, որ մեջս կարոտախտի բացիլ չկա), հետո կզարմանամ, թե ոնց էի դիմանում առանց էստեղի ...:love

Fedayi
22.02.2008, 21:32
Շուտով բանակ եմ գնում: Այսօր ընկերոջս հետ Եռաբլուր բարձրացանք: Մտքերի մեջ ընկա:
Մտածեցի` մարդիկ այդ ծայրահեղ վատ պայմաններում գնացին ԴԺՈԽՔ, զոհվեցին, մեզ տվեցին խաղաղություն, էն երկիրը, որի մասին այն ժամանակ կերազեին, ռումբերի տակ ընկնելով մեզ նվիրեցին էն լռությունը, որը տիրում էր այսօր բլրում: Նվիրեցին, որ գնալով շնորհակալություն հայտնենք? Էդքան թույլ ենք, էդքան ենք հարգում նրանց հիշատակը: Լավ խոսք կա մի հատ. "Ավելի լավ ա չոր հաց տանը, քան` համեղ կերակուրներ օտար երկրում", մի հատ էլ կա."Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է": Հայրենիքից չեն հիասթափվում, հիասթափվում են որոշ մարդկանցից, որոնք իշխանությունն օգտագործում են սեփական երկրի դեմ, հայրենիքը ընտանիքդ է, ընկերներդ, շրջապատդ ու հասարակ ժողովուրդը:
Ու մի բան էլ` ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ` այսօր միգրացիոն հաշվեկշիռը դրական է Հայաստանում, այսինքն ներգաղթողների թիվը գերազանցում է արտագաղթողներին: Դե գնացողը թող գնա, ինչ է թողելու հաջորդ սերնդին` վատագույն դեպքում` սևամորթ մի ամերիկահայ, լավագույն դեպքում էլ` մի ծոռ` Սվետլանա անունով: Մյուս կողմից էլ, դրանով ֆիլտրվում է ազգը /կարծում եմ հասկացաք/::)
Շնորհակալ եմ:

Srtik
22.02.2008, 21:50
"Ավելի լավ ա չոր հաց տանը, քան` համեղ կերակուրներ օտար երկրում", մի հատ էլ կա."Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է": :

Օտար երկրում ապրել չի նշանակում, որ բոլորն են համեղ կերակուրներ ուտում: Թեկուզ վերցնենք փոխհարաբերական իմաստով:
Նմանապես, հայրենիքից հեռանալ չի նշանակում, որ հայրենինքն արդեն ուրիշինն է...

Ինչ վերաբերվում է թեմային, ապա մի տարի առաջ «վազելով էլ կգայի», բայց հիմա ճիպոտով էլ քշեն, Հայաստան չեմ:

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԼՈՍ... :D

Լոսն էլ ա քիչ-քիչ «Հայաստանանում»:

StrangeLittleGirl
22.02.2008, 22:03
"Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է": Հայրենիքից չեն հիասթափվում, հիասթափվում են որոշ մարդկանցից, որոնք իշխանությունն օգտագործում են սեփական երկրի դեմ, հայրենիքը ընտանիքդ է, ընկերներդ, շրջապատդ ու հասարակ ժողովուրդը:
Լիովին համաձայն եմ թավատառ գրվածի հետ: Բայց ես չեմ կարող սիրել հայրենիքը, որովհետև այն այլևս իմը չէ: Ինձ համար հայրենիքն իմ լեզուն է ու այն փոքրաթիվ մարդիկ, որոնք այսօր կիսում են գաղափարներս: Առաջին հերթին ընտանիքս է:

Մյուս կողմից էլ, դրանով ֆիլտրվում է ազգը /կարծում եմ հասկացաք/:
Ճիշտ ես, ֆիլտրվում է, բայց վատ իմաստով:

Adam
22.02.2008, 23:09
Համաձայն եմ Բյուրակնի հետ: Նոր կհասկանաք, թե ինչի համար էի 6-7 ամիս առաջ թեմաներից մեկում վեճի բռնվել: Ինձ թվումա կամաց-կամաց պետք է հասկանալ:

Anchi
23.02.2008, 00:04
Որքան շատ եմ մտածում Հայաստանից հեռանալու մասին, այնքան լավ եմ հասկանում, որ երբեք չեմ հեռանա, որովեհտև դու միայն ՔՈ Երկրում Ես Լիարժեք ՄԱՐԴ: Ուրիշ տեղ դու 3-րդ, 4-րդ կարգի մեկն ես, ով երբեք չի դառնա յուրային:

StrangeLittleGirl
23.02.2008, 00:20

Շատ կներես, բայց ես ուրիշ երկրներում ինձ ավելի լիարժեք եմ զգում, քան Հայաստանում: Այստեղ օդը քիչ է, խեղդվում եմ: Ամեն ինչն էլ քիչ է:

Lethal Sweetness
23.02.2008, 00:20
Թե ի՞նչ եք գտել էդ ամերիկաներում: Զզվում եմ էդ երկրից:

Այն ենք գտել ինչը անհնար էր գտնել Հայաստանում:
Զզվում ես, որովհետև չես տեսել թե պետությունը ինչքան հնարավորություններ է տալիս մարդկանց միայն ու միայն լավ ապրելու համար:
Պրեզիդենտի անունը հելած է դրա համար էլ երևի անուն ես դնում, բայց իզուր:

Սամվել
23.02.2008, 00:22

Բայց աչքիս Քաղաքացու համար էտքանը ասելը մի քիչ սխալ էր :oy

Lethal Sweetness
23.02.2008, 00:22
Շատ կներես, բայց ես ուրիշ երկրներում ինձ ավելի լիարժեք եմ զգում, քան Հայաստանում: Այստեղ օդը քիչ է, խեղդվում եմ: Ամեն ինչն էլ քիչ է:

Այ ապրես: Շատ ճիշտ է ասում :hands

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց աչքիս Քաղաքացու համար էտքանը ասելը մի քիչ սխալ էր :oy

Դէ հիմա ամեն մարդ մի ձև է դատում.... չեմ գա խեղդելու ;)

Taurus
23.02.2008, 00:25
Վայ ինչ եք ասում, ոչ թե Հայաստանում, այլ Երևանից դուրս եմ գալիս, մի ժամից ուզում եմ ետ գալ, տեղ չեմ գտնում:[

StrangeLittleGirl
23.02.2008, 00:26
Այն ենք գտել ինչը անհնար էր գտնել Հայաստանում:
Զզվում ես, որովհետև չես տեսել թե պետությունը ինչքան հնարավորություններ է տալիս մարդկանց միայն ու միայն լավ ապրելու համար:
Պրեզիդենտի անունը հելած է դրա համար էլ երևի անուն ես դնում, բայց իզուր:
Մի քիչ զգույշ… Ում ոնց, բայց Քաղաքացուն չի կարելի տենց բան ասել: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է:

Fedayi
23.02.2008, 00:27
Աստված բոլորիս իրենց ուզածը տա:
Ինձ համար այս թեմայում ամեն ինչ պարզ ա, ու Հայաստանին այլընտրանք չկա:

Բայց մի հատ Եռաբլուր բարձրացեք...

Array
23.02.2008, 00:46
ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում
Հա ուզում եմ։Ուզում եմ ապրել լավ Հայաստանում,իսկական Հայաստանում։Ու համոզված եմ,որ մեզնից մեծ բան ա կախված;ՈՒ անտարբերությամբ,թողնել գնալու փոխարեն կմնամ,ու ամեն ինչ կանեմ,որ, եթե ոչ ես,գոնե իմ էրեխեքը ապրեն հարուստ, հզոր ու մեծ Հայրենիքում։

VisTolog
16.03.2008, 02:33
Ես չլնեմ հարցումները տարիներով կկանգնեն:
Գրում եմ, որ թեման կանգնած չմնա:

Գաղթական
08.06.2008, 06:19
"Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է"

Շա՛տ լավ էր ասված..
Ապրե՛ս..
:hands:hands

Dayana
09.06.2008, 11:32
Ափսոս էստեղ ընտրածս տարբերակը չեմ կարող փոխել :oy Կուզոմ ապրել Հայաստանում, չէ ես պիտի ապրեմ հենց Հայաստանում, որովհետև էստեղիկց լավ տեղ չկա :love

Yevuk
09.06.2008, 13:53
Հայաստանը մեր հայրենիքն է և մենք` հայերս, ոչ մի տեղ ավելի ազատ չենք կարող մեզ զգալ, քան Հայաստանում: Դա արդեն ուրիշ թեմա է, որ Հայաստանը բազմաթիվ թերություններ ունի, բայց մեկա, Հայաստանը մերնա ու եթե մենք` հայերս չապրենք Հայաստանում, ապա ով ապրի................
Կարդացեք Հ. Շիրազի << Հայոց լեզուն մի հայրենադարձ պատանուն>> բանաստեղծությունը, ու եթե մեկը դա կարդալուց հետո ասի, որ ինքը Հայաստանում չի ուզում ապրել, ուրեմն ինքը ՀԱՅ չի.......

Fedayi
01.07.2008, 10:39
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՄԱՍԸ ԻՐ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հայաստանի բնակչության 23 տոկոսն իր ապագան տեսնում է երկրի սահմաններից դուրս` վկայում են Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է Հարավային Կովկասի իր հարեւաններին. նույն հարցումների տվյալներով` արտագաղթելուն դեմ չէին լինի Ադրբեջանի բնակիչների 28 եւ Վրաստանի բնակիչների 26 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 80 երկրներում Gallup-ի անցկացրած հարցման տվյալներով, հայրենիքի սահմաններից դուրս նոր կյանք սկսելուն հակված է աշխարհի բնակչության 25 տոկոսը: Այս առումով առաջատարը աֆրիկյան երկրներն են: Օրինակ, Սիերա Lեոնեի բնակչության 65 տոկոսը առաջին իսկ հնարավորության դեպքում կգերադասեր լքել երկիրը: Նիգերիայում նման մարդկանց թիվը կազմում է 58 տոկոս: ԱՊՀ-ի երկրներից այդ ցուցանիշով առաջատարը Մոլդովան է, որի բնակիչների 31 տոկոսը ցանկանում է լքել երկիրը: Ռուսաստանում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է` մոտ 17 տոկոս: Արտագաղթի նկատմամբ խիստ բացասաբար են տրամադրված Սաուդյան Արաբիայի եւ Ավստրալիայի բնակիչները. այս երկրներում հարցվածների ավելի քան 90 տոկոսը որեւէ պարագայում չի պատրաստվում լքել հայրենիքը: Անցկացված հարցումների արդյունքում Gallup-ի մասնագետները մի շարք օրինաչափություններ են ի հայտ բերել` կապված մասնավոր տրասնֆերտների հետ: Նրանք հերքում են լայնորեն տարածված այն տեսակետը, թե արտերկրից հարազատներին ուղարկվող գումարները կրճատում են արտագաղթի ծավալները: «Իրականում մասնավոր տրանսֆերտները յուրատեսակ խթան են դարձել արտագաղթողների համար: Մարդիկ, արտերկրում բնակվող հարազատներից գումար ստանալով, աստիճանաբար հակվում են այն տեսակետին, թե բարեկեցիկ կյանքի հասնելու միակ ձեւը արտագաղթելն է», - ընդգծում են Gallup-ի փորձագետները: ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` աշխարհի բնակիչներից ավելի քան 200 միլիոնն ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է: Հարազատներին նրանց կատարած դրամական փոխանցումների տարեկան ծավալը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար:

Տատ
01.07.2008, 11:39
Ուզում եմ և շուտով կանեմ։ Վերջին տարիների քայլերս դրան են ուղղված։ Գնացել եմ ոչ դժվարությունների, ոչ էլ նախագահների պատճառով, կվերադառնամ` նույնիսկ եթե սիրածս ԼՏՊ ն գրավի իշխանությունը։
Օդ չկա՞...Միայն Հայաստանում կա լիարժեք օդ հայի համար։ միայն այնտեղ եմ ինձ "ես" զգում։ Ճիշտն ասած, երբեք չեմ էլ դադարել այնտեղ ապրել...

Fedayi
01.07.2008, 11:46

Հարգանքներս...

varduuhi
02.07.2008, 10:25
Ինչպե՞ս կարող է մարդ իր հայրենիքը չսիրի… Մեկը ես, հեչ դեմ չեմ լինի դուրս գալու, ման գալու, բայց միայն ժամանակավոր… 1 շաբաթ, 1 ամիս, բայց վերջը էլի Հայաստանը, իմ քաղաքը, իմ տունը, իմ սենյակը կարոտում եմ: Մի բան, որ գիտես քոնն է ու լիարժեք կարող ես ասել ԻՄ ՔԱՂԱՔԸ, ԻՄ ԼԵԶՈՒՆ… Դա երբեք չես ասի Ռուսաստանում, ԱՄՆում կամ Գերմանիայում… Չէ, ես երբեք Հայաստանից դուրս չէի ապրի:

Fedayi
03.07.2008, 13:02
Чужбина жарко обнимает, да только не любит!!!

Հայտնի երգից...

Yevuk
04.07.2008, 20:57
Իմ կարծիքով հայերի մեծամասնությունը շատ է սիրում իր հայրենիքը, սակայն որ հիմա այս անիմաստ ու շինծու քաղաքում ապրելն ուղղակի անտանելի է ու անհնարին, դա փաստ է.......Շատ մարդիք չուզելով հեռանում են, որ կարողանան գոյատևել.......Ես նկատել եմ, որ մեր սփյուռքի բնակիչները 1000 անգամ շատ են սիրում Հայաստանը, քան մենք ինքներս.................:B

Մտահոգ
04.07.2008, 20:58
Ես նկատել եմ, որ մեր սփյուռքի բնակիչները 1000 անգամ շատ են սիրում Հայաստանը, քան մենք ինքներս.................:B

հա շատ են սիրում դրա համար էլ 6.5 միլիոն սփյուռքահայությունից ընդամենը 74 հոգի եկան Արցախում մարտնչելու

Yellow Raven
04.07.2008, 20:59
Չգիտեմ,չեմ էլ կարա հստակ ասեմ,ուզում եմ,թե չէ,բայց հույս ունեմ չեմ լքի Հայաստանը:
Համենայն դեպս,ինձ Հայաստանից դուրս չեմ պատկերացնում...

Moon
04.07.2008, 22:17
Կուզենայի ինչ որ ժամանակ, բայց չեմ կարծում, որ կդիմանամ։ Մեկ ա, մեր հողի հոգին ուրիշ ա։

Don't Worry
05.07.2008, 13:07
Ոչ !!! Ու ընդհանրապես չէի ցանկանա հայ ծնվել:this

Empty`Tears
05.07.2008, 13:25
Ոչ !!! Ու ընդհանրապես չէի ցանկանա հայ ծնվել:this

Վայ քու..:o:o
էն սկզբինը հասկանալի է մի քիչ, բայց երկրորդ մասը.... :o:o
are you ok?

ars83
05.07.2008, 13:29
Ոչ !!! Ու ընդհանրապես չէի ցանկանա հայ ծնվել:this

Իսկ ի՞նչ կցանկանայիք ծնվել։

Ambrosine
05.07.2008, 13:47
Ոչ !!! Ու ընդհանրապես չէի ցանկանա հայ ծնվել:this

ամաաաաաան:o էդ ինչ ա եղել, որ սենց ես մտածում?

Norton
05.07.2008, 13:52
Ոչ !!! Ու ընդհանրապես չէի ցանկանա հայ ծնվել:this

ճիշտ էս անում , էս էլ կուզեի մունգու-յունգու ցեղի վոժդ ծնվեի:

Don't Worry
05.07.2008, 13:54
Իսկ ի՞նչ կցանկանայիք ծնվել։

Նորից մարդ, բայց ոչ հայուհի

Ավելացվել է 7 րոպե անց

ամաաաաաան:o էդ ինչ ա եղել, որ սենց ես մտածում?

էդպես եմ ուզում ու միշտ եմ ուզել

Yevuk
05.07.2008, 16:13
Նորից մարդ, բայց ոչ հայուհի
էդպես եմ ուզում ու միշտ եմ ուզել

Իսկ եթե գաղտնիք չի որտեղ կուզենայիր ծնվեիր և ինչ ազգի կուզենայիր լինեիր և արդյոք դու Հայաստանը համարում ես քեզ հայրենիք, որն է քո հայրենիքը, որ երկրի հաջողություններով ես ուրախանում.................:(

Don't Worry
05.07.2008, 16:31
Իսկ եթե գաղտնիք չի որտեղ կուզենայիր ծնվեիր և ինչ ազգի կուզենայիր լինեիր և արդյոք դու Հայաստանը համարում ես քեզ հայրենիք, որն է քո հայրենիքը, որ երկրի հաջողություններով ես ուրախանում.................:(

Իմ հայրենիքը Հայաստանն է,
ուրախանում են հայրենիքիս ամենափոքր հաջողություններով հպարտանում եմ, բայց
միևնույն ժամանակ չեմ ընդունում այն, որ հայը զրկված է իր իրավունքնեից, ցանկություններից, արդար կյանքից, գնահատվելուց, արժանի կյանքով ապրելուց, մի տեսակ կաղապար ոնց որ լինի ամենքիս համար պատրաստված...

Yevuk
05.07.2008, 16:53
Ճիշտն ասաց վատից, թույլից հրաժարվել և լավի կողմը անցնելը միշտ էլ եղել է ամենահեշտ բանը: Այս թեմայում, ինչքան հիշում եմ մեկը գրել է "Հայրենիքը չեն սիրում, որ այն մեծ է կամ հզոր է, հայրենիքը սիրում, քանի որ այն քոնն է"........Այսինքն դու հրաժարվում ես քո հայրենիքից, քանի որ այն փոքր է և թույլ է............

Godfreed
05.07.2008, 17:12
Կցանակայ, բայց ոչ ներկայիս հայաստանաբնակների հետ ու + Արևմտյան Հայաստանը ՀՀ-ի մեջ։

Lady-In-Red
05.07.2008, 17:38
ես էլ եմ երբեմն փոշմանում , որ հայ եմ ծնվել, բայց ինչ արած, դե հիմա այսպես պատահեց, ավելի լավ է փորձենք փոխվել ու ավելի հանդուրժող ու բարի ազգ դառնանք, որ չամաչենք, ի վերջո հայ ենք պիտի հարմարվենք, ես միշտ երազել եմ ֆրանսիացի լինել :(:B

Godfreed
05.07.2008, 17:41

Ճիշտ է, գեները դեն չես նետի, ավել լավ է փոխվենք ու փոխենք

Cesare
05.07.2008, 18:21
Իմ Հայաստանից լավ տեղ չկա ...

Cesare
05.07.2008, 18:54
ես էլ եմ երբեմն փոշմանում , որ հայ եմ ծնվել, բայց ինչ արած, դե հիմա այսպես պատահեց, ավելի լավ է փորձենք փոխվել ու ավելի հանդուրժող ու բարի ազգ դառնանք, որ չամաչենք, ի վերջո հայ ենք պիտի հարմարվենք, ես միշտ երազել եմ ֆրանսիացի լինել :(:B

Ծնվելուցդ առաջ երկար ես մտածել. թե ինչ ազգ պիտի չնվես ?? :D

Lady-In-Red
05.07.2008, 19:29
Ծնվելուցդ առաջ երկար ես մտածել. թե ինչ ազգ պիտի չնվես ?? :D

չէ , ջան, երկար չեմ մտածել, պարզապես որոշեցի հայուհի ծնվել, որ տեսնեմ ինչ ձևի ազգ են, որ այսքան շատ են գլուխ գովում:P:P բայց սխալս կուղղեմ, ու կգնամ Հայաստանից :B քիցհ մնաց :angry:think

Cesare
05.07.2008, 19:35
չէ , ջան, երկար չեմ մտածել, պարզապես որոշեցի հայուհի ծնվել, որ տեսնեմ ինչ ձևի ազգ են, որ այսքան շատ են գլուխ գովում:P:P բայց սխալս կուղղեմ, ու կգնամ Հայաստանից :B քիցհ մնաց :angry:think

Ետ ջանը ինձ եր վերաբերվում ?? Եթե հա մերսի :

Դեե որ սենց ես մտածում, դրա համար ել ետա վիճակը ...
Հաստատ իմացի ինչ ել լինի ստեղից լավ չի լինի ...
Կարացողը ստեղ ել կարա նենց անի, որ լավ լինի :ok ??
Մեկա Հայաստանը լաավն ա : Գլուխ գովում են չեն գովում, հաստատ ավելի ճիշտ ա քան մտածելը, որ ՀԱՅ ծնվելը սխալ ա .

Lady-In-Red
05.07.2008, 19:38

:angry էհ մեռնեմ հայրենասեր ջանիդ, :B լսի ինն է քեզ դուր գալիս Հայաստանում, մի առավելություն ասա էլի, եթե ասես, կասեմ ապրի արևդ :D

Cesare
05.07.2008, 19:46
:angry էհ մեռնեմ հայրենասեր ջանիդ, :B լսի ինն է քեզ դուր գալիս Հայաստանում, մի առավելություն ասա էլի, եթե ասես, կասեմ ապրի արևդ :D

Եթե ես հայրենասերն եմ ... Բա հայրենասերն ինչ ասի ??
Գիտես ինչ կա, պարտադիր չի առավելությունը նյութական լինի ...
Դու ասենք դրսում ինչ-որ տեղ երկար ժամանակ եղել ես ??

Lady-In-Red
05.07.2008, 19:51
Եթե ես հայրենասերն եմ ... Բա հայրենասերն ինչ ասի ??
Գիտես ինչ կա, պարտադիր չի առավելությունը նյութական լինի ...
Դու ասենք դրսում ինչ-որ տեղ երկար ժամանակ եղել ես ??

առավել ևս, եթե դու նյութականը նկատի չունես, ինձ պետք է, որ ես ապրեմ այնպիսի երկրում, որտեղ ես ազատ կլինեմ, որտեղ ես լիարժեք քաղաքացի կլինեմ , չգիտեմ` դա ինձ կհաջողվի թե չէ, բայց կպայքարեմ ` գոնե հասնելու նրան, որ սերունդներս ապրեն ազատ, ազատությունն ինձ համար առաջնային է, քան մյուս նյութականը և այլն ;):P

Cesare
05.07.2008, 19:54

Ըհը ... իսկ չես կարա նույն բանը անես Հայաստանում, որ Մեծն ... թոռդ չհպարտանա նրանով, որ ինքը Ֆրանսիացի ա ???

Ավելացվել է 12 րոպե անց
Ճիշտ չեմ ադնակլասնիկի նկարով աղջիկ ??

Lady-In-Red
05.07.2008, 20:18
Ըհը ... իսկ չես կարա նույն բանը անես Հայաստանում, որ Մեծն ... թոռդ չհպարտանա նրանով, որ ինքը Ֆրանսիացի ա ???

Ավելացվել է 12 րոպե անց
Ճիշտ չեմ ադնակլասնիկի նկարով աղջիկ ??
ինձանից կախվածը ես անում եմ....... իսկ մնացածը կյանքը ցույց կտա, թե ինչպես կդասաորվի ու թոռներս ոնց կվերաբերվեն այն փաստին, որ իրենք հայ են կամ ֆրանսիացի :P:P :oy:oy

Godfreed
05.07.2008, 20:18
Անիմաստ տեղը մի վիճեք:angry՝ մեկ է ոչինչ չեք փոխելու՝ անհայրենասերը մի քանի րոպեյում հայրենասեր չի դառնա, հայն էլ առավել ևս ֆրանսիացի չի դառան։

Lady-In-Red
05.07.2008, 20:22
Անիմաստ տեղը մի վիճեք:angry՝ մեկ է ոչինչ չեք փոխելու՝ անհայրենասերը մի քանի րոպեյում հայրենասեր չի դառնա, հայն էլ առավել ևս ֆրանսիացի չի դառան։

լավ ասեցիր, ապրես...բայց մի բան ավելացնեմ ես ոչ թե անհայրենասեր եմ, այլ հիասթափվել եմ իմ երկրից,

Godfreed
05.07.2008, 20:25
լավ ասեցիր, ապրես...բայց մի բան ավելացնեմ ես ոչ թե անհայրենասեր եմ, այլ հիասթափվել եմ իմ երկրից,

Стараюсь:oy

Cesare
05.07.2008, 20:33
Անիմաստ տեղը մի վիճեք:angry՝ մեկ է ոչինչ չեք փոխելու՝ անհայրենասերը մի քանի րոպեյում հայրենասեր չի դառնա, հայն էլ առավել ևս ֆրանսիացի չի դառան։

Չե-հա, ուրիշ ??

Godfreed
05.07.2008, 20:35
Չե-հա, ուրիշ ??

Ուրիշ՝ Թիֆլիսը սիրելու կարիք չկա, Հավլաբար չկա – Թիֆլիս չկա։ Հայրենասերի համար ամոթ ա:D

Cesare
05.07.2008, 20:36
ինձանից կախվածը ես անում եմ....... իսկ մնացածը կյանքը ցույց կտա, թե ինչպես կդասաորվի ու թոռներս ոնց կվերաբերվեն այն փաստին, որ իրենք հայ են կամ ֆրանսիացի :P:P :oy:oy

Դե եթե քեզնից կախված ամեն ինչ անում ես, ուրեմն մի ասա, որ վատա հայ լինելը, որտև ստեղ մարդիկ կան որ հպարտ են, որ Հայ են ...

Kuk
05.07.2008, 20:38
Անիմաստ տեղը մի վիճեք:angry՝ մեկ է ոչինչ չեք փոխելու՝ անհայրենասերը մի քանի րոպեյում հայրենասեր չի դառնա, հայն էլ առավել ևս ֆրանսիացի չի դառան։

Չէ լավ, պետք չի տենց բացառել. կյանք ա, պատահում ա, ի՞նչ գիտես՝ կարողա մեկը մի օր նստում մտածում-մտածում ու բռնում դառնում ա հայրենասեր:

Cesare
05.07.2008, 20:39
Ուրիշ՝ Թիֆլիսը սիրելու կարիք չկա, Հավլաբար չկա – Թիֆլիս չկա։ Հայրենասերի համար ամոթ ա:D

Դու ոնց երևում ա լավ չես ջոգում ... Հայրենասեր անվանվելու իրավունք ես չունեմ, ու ընդհանրապես ոչ ել ցանկություն ունեմ ... :ok ??

Հետո դու չպտի որոշես կարիքը կա թե չէ .

Godfreed
05.07.2008, 20:40
Կարծում էի թեման հայ լինելուց գոհ կամ դժգոհ լինելը չի՝ այլ Հայաստանում ապրելը։ Էնքան սփյուռքահայեր կան, որ երջո են, որ հայ են՝ ըստ իրենց խոսքերի

Kuk
05.07.2008, 20:41
Լավ, տղեք, անձնականի վերածելու կարիք չկա. մանավանդ որ հայրենասեր հասկացությունը շատ հարաբերական ա, ու ամեն մեկն իր ձևով ա հասկանում:

Godfreed
05.07.2008, 20:42
Չէ լավ, պետք չի տենց բացառել. կյանք ա, պատահում ա, ի՞նչ գիտես՝ կարողա մեկը մի օր նստում մտածում-մտածում ու բռնում դառնում ա հայրենասեր:

Բայց ոչ անկապ ֆորումային խոսակցության ընթացքում, համենայն դեպս ես հըլը որ այդպիսի հայրենասերի չեմ հանդիպել

Ավելացվել է 2 րոպե անց
Կարճ ասած այս թեմայի պատասխանը պիտի լինի ոչ թե ուզում եմ կամ չեմ ուզում այլ փորձում եմ;)

Cesare
05.07.2008, 20:45
Բայց ոչ անկապ ֆորումային խոսակցության ընթացքում, համենայն դեպս ես հըլը որ այդպիսի հայրենասերի չեմ հանդիպել

Ախպերս ... Դու երևում ա իսկականից լավ չես ջոգում .
Հետո զգույշ արտահայտվի, ստե ոչմեկ անկապ ոշիբան չի անում .

Kuk
05.07.2008, 20:45
Բայց ոչ անկապ ֆորումային խոսակցության ընթացքում, համենայն դեպս ես հըլը որ այդպիսի հայրենասերի չեմ հանդիպել

Հիմա չհասկացա՝ ֆորումն ա՞ անկապ, թե խոսակցությունը: Եթե ֆորումը, էդ դեպքում ինչի՞ ես ժամանակդ վատնում անկապ ֆորումներում գրառումներ կատարելու վրա: Եթե խոսակցությունը, կրկին հարց է ծագում, թե ինչո՞ւ ես ժամանակդ վատնում անկապ խոսակցություններին մասնակցելու կամ դրանք կարդալու վրա:

Ախպերս ... Դու երևում ա իսկականից լավ չես ջոգում .
Հետո զգույշ արտահայտվի, ստե ոչմեկ անկապ ոշիբան չի անում .

Արիստոկրատ ջան, էլի եմ ասում, պետք չի անձնականի վերածել, մանավանդ, որ բանավեճի թեման էնքան էլ հստակ չի:

Godfreed
05.07.2008, 20:48
[QUOTE=Kuk;947977]Հիմա չհասկացա՝ ֆորումն ա՞ անկապ, թե խոսակցությունը: Եթե ֆորումը, էդ դեպքում ինչի՞ ես ժամանակդ վատնում անկապ ֆորումներում գրառումներ կատարելու վրա: Եթե խոսակցությունը, կրկին հարց է ծագում, թե ինչո՞ւ ես ժամանակդ վատնում անկապ խոսակցություններին մասնակցելու կամ դրանք կարդալու վրա:

Իհարկե ոչ ֆորումը, իսկ ժամանակ եմ ծախսում, որովհետև, ինչպես շատ են հիմա ասում, ապագա հոգեբան եմ՝ ուսումնասիրում եմ ազգի «ֆիզիոլոգիան»

Kuk
05.07.2008, 20:52
Իհարկե ոչ ֆորումը, իսկ ժամանակ եմ ծախսում, որովհետև, ինչպես շատ են հիմա ասում, ապագա հոգեբան եմ՝ ուսումնասիրում եմ ազգի «ֆիզիոլոգիան»

Հա, հետաքրքիր ու բարդ մասնագիտություն ես ընտրել, քեզ հաջողություն եմ մաղթում մասնագիտական ասպարեզում, բայց միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս չթերագնահատել Ակումբի քննարկումները, որովհետև, եթե ուշադրություն դարձնես, այստեղ բավականին լուրջ և հետաքրքիր բանավեճեր են ծավալվում:

Cesare
05.07.2008, 20:54
Իհարկե ոչ ֆորումը, իսկ ժամանակ եմ ծախսում, որովհետև, ինչպես շատ են հիմա ասում, ապագա հոգեբան եմ՝ ուսումնասիրում եմ ազգի «ֆիզիոլոգիան»

Ապեր ջան ետքանը կարաս անես առանց սխալ ու հավայի կամենտարիաների ...

Godfreed
05.07.2008, 20:55
Հա, հետաքրքիր ու բարդ մասնագիտություն ես ընտրել, քեզ հաջողություն եմ մաղթում մասնագիտական ասպարեզում, բայց միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս չթերագնահատել Ակումբի քննարկումները, որովհետև, եթե ուշադրություն դարձնես, այստեղ բավականին լուրջ և հետաքրքիր բանավեճեր են ծավալվում:

Շատ–շատ շնորհակալ եմ և լիովին համաձայն։ Ակումբը իսկապես շատ լավն է, այլապես ստեղ գործ չունեի, բայց երբ սկսում են իրար կծել մի թեմայով, որը երազանքների ասպարեզին է վերաբերվում ......... :(ցավալի է։ Հայ ենք չէ բոլորս էլ վերջապես։

Ambrosine
05.07.2008, 21:10

հա, հենց էդ ա, որ հայ ենք, ու հայերի մեծամասնությունը ՀՊԱՐՏ ա, որ ինքը ՀԱՅ ա:)

Godfreed
05.07.2008, 21:20
հա, հենց էդ ա, որ հայ ենք, ու հայերի մեծամասնությունը ՀՊԱՐՏ ա, որ ինքը ՀԱՅ ա:)

Ավել լավ է հպարտ, քան անտարբեր

Cesare
05.07.2008, 21:23
Ավել լավ է հպարտ, քան անտարբեր

Չեմ ջոգում դու կամենտարյա թողելու մեծ ձգտում ոնես ??

Մի հատ ել հարց ապագա հոգեբանին Հայաստանի ապագայից ...
Ետ անտարբերը ում եր վերաբերվում ???

Godfreed
05.07.2008, 21:27
Չեմ ջոգում դու կամենտարյա թողելու մեծ ձգտում ոնես ??

Մի հատ ել հարց ապագա հոգեբանին Հայաստանի ապագայից ...
Ետ անտարբերը ում եր վերաբերվում ???

Հայաստանի բնակչության 80 տոկոսին։Բայց ոչ քեզ, եթե մարդ այսքան եռանդով կռիվ է տալիս այս թեմայում նա անտարբեր չի կարող լինել։

Ambrosine
05.07.2008, 21:30
Հայաստանի բնակչության 80 տոկոսին։Բայց ոչ քեզ, եթե մարդ այսքան եռանդով կռիվ է տալիս այս թեմայում նա անտարբեր չի կարող լինել։

լավ, երեխեք, թեմայից լավ շեղվեցինք
մյուս քննարկումները զրուցարանում;)

Տատ
09.07.2008, 11:49
Հարգելիներս, ազատություն բառն այդքան հեշտ ու միանշանակ մի օգտագործեք, ավելի շուտ` դրա բացակայությունը Հայաստանում։
Քաղաքական կամ նյութական իմաստով գուցե և կան սահմանափակումներ, բայց բառիս բուն իմաստով` հոգեկան ազատություն, հայերը Հայաստանում շատ ավելի ազատ են, քան իմ տեսած (ոչ քիչ) եվրոպացիները` հենց իրենց երկրներում։

Անձամբ ես հենց այդ ազատության համար եմ գնում Հայաստան և չեմ էլ կասկածում, որ նյութական դժվարությունները չեն խամրեցնի այդ զգացմունքը։

ivy
09.07.2008, 12:04

Հարգելի Տատ, թույլ տվեք չհամաձայնել: Իհարկե, գուցե մենք տարբեր բան ենք հասկանում` հոգեկան ազատություն ասելով, բայց իմ կարծիքով հայերը այնքան էլ ազատ չեն Հայաստանում: Նաև չգիտեմ` ինչ անազատ եվրոպացիներ եք դուք տեսել. ես Եվրոպայում միայն ազատություն եմ տեսնում և ազատ ու հանգիստ շնչող մարդիկ, որոնք որևէ խնդիր չունեն ազատորեն ցուցադրելու իրենց կրոնական, քաղաքական, սեռական և այլ կողմնորոշումները :
Ինչո՞վ է հայը ավելի ազատ Հայաստանում, քան եվրոպացին Եվրոպայում: Ճիշտն ասած` մտքիս ոչ մի բան չի գալիս: Հայաստանում ճնշված են մարդու իրավունքները` սկսած խոսքի ազատությունից, վերջացրած անձնական նախընտրություններից: Կա հասարակական ճնշող ուժ, ընդ որում բոլոր ասպարեզներում` լինի քաղաքականություն, թե առօրյա կյանք: Ու ով ընդդիմանում է այդ ուժին, լավագույն դեպքում ապտակ է ստանում, վատագույն դեպքում հոգեբանական վախճան:
Իմ սիրտը միշտ Հայաստանում է, բայց հոգիս այնտեղ ազատ լինել չի կարող:

Տատ
09.07.2008, 12:19
փողը, Այվի, դրամը...

Այն կախումը, որն ունի եվրոպացին փողից` հետևաբար, աշխատանքային ռեժիմից, ժամանակի բացակայությունից, նորմալ կյանքին անհրաժեշտ փողը վաստակելու ճնշումից...
Դրա ստվածացումն արդեն այնքան երկար պատմություն ունի, որ ազդել է գիտակցության վրա; Այստեղ այն մարդը, որն ապրում է այնպես, ինչպես կուզեյին հայաստանցիները, ազատ չէ; Իսկ նրանք, որ ազատ են` կամ փաղ չունեն ընդհանրապես, կամ էլ ունեն այնքան, որ գնում են ազատությունը (ի դեպ, վերջինները նույնպես ազատ չեն)

Fedayi
09.07.2008, 14:13
Հարգելիներս, ազատություն բառն այդքան հեշտ ու միանշանակ մի օգտագործեք, ավելի շուտ` դրա բացակայությունը Հայաստանում։
Քաղաքական կամ նյութական իմաստով գուցե և կան սահմանափակումներ, բայց բառիս բուն իմաստով` հոգեկան ազատություն, հայերը Հայաստանում շատ ավելի ազատ են, քան իմ տեսած (ոչ քիչ) եվրոպացիները` հենց իրենց երկրներում։

Անձամբ ես հենց այդ ազատության համար եմ գնում Հայաստան և չեմ էլ կասկածում, որ նյութական դժվարությունները չեն խամրեցնի այդ զգացմունքը։

Էտ ազատություն բառը ծամոն ա դառել, որը ծամելով մարդիկ արդարացնում են իրենց` դեպի ամերիկաներ տշելու ձգտումը: Ավելի լավ ա ուղղակի խոստովանել, որ իրենց համար նյութական արժեքները մի քանի անգամ գերազանցում են հոգևորին, պրծնեն ու գնան:

Ավելացվել է 1 րոպե անց

Հարգելի Տատ, թույլ տվեք չհամաձայնել: Իհարկե, գուցե մենք տարբեր բան ենք հասկանում` հոգեկան ազատություն ասելով, բայց իմ կարծիքով հայերը այնքան էլ ազատ չեն Հայաստանում: Նաև չգիտեմ` ինչ անազատ եվրոպացիներ եք դուք տեսել. ես Եվրոպայում միայն ազատություն եմ տեսնում և ազատ ու հանգիստ շնչող մարդիկ, որոնք որևէ խնդիր չունեն ազատորեն ցուցադրելու իրենց կրոնական, քաղաքական, սեռական և այլ կողմնորոշումները :
Ինչո՞վ է հայը ավելի ազատ Հայաստանում, քան եվրոպացին Եվրոպայում: Ճիշտն ասած` մտքիս ոչ մի բան չի գալիս: Հայաստանում ճնշված են մարդու իրավունքները` սկսած խոսքի ազատությունից, վերջացրած անձնական նախընտրություններից: Կա հասարակական ճնշող ուժ, ընդ որում բոլոր ասպարեզներում` լինի քաղաքականություն, թե առօրյա կյանք: Ու ով ընդդիմանում է այդ ուժին, լավագույն դեպքում ապտակ է ստանում, վատագույն դեպքում հոգեբանական վախճան:
Իմ սիրտը միշտ Հայաստանում է, բայց հոգիս այնտեղ ազատ լինել չի կարող:

Երբեք ազատություններիս սահմանափակում չեմ զգացել, համենայն դեպս թույլ չեմ տվել, որ սահմանափակեն... մարդու մտքին լինի:

Լուսաբեր
23.03.2009, 15:55
հա բա ո՞նց, ու կոնկրետ ապրել, ոչ թե՞ գոյատևել

Lion
23.03.2009, 22:26
ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...

Հաարց էր... Իհարկե, էն էլ ոնց:B

sharick
24.03.2009, 00:03
հայաստանում առաջ գնալու համար պայմաններ չկան:( ,
Բայց...

Ribelle
24.03.2009, 00:23
Մինչև օտարության մեջ չապրեք չեք հասկանա:(
Երբ որ մենք եկանք Կանադա, օդանավակայանում դեկլարացիա պետք ա լրացնես, դե մենք էլ հոգնած, սատկած, կարոտած արդեն Հայաստանը, էտ անտեր դեկլարացիան կորցրեցինք. Հիմա մեզ ուղարկեցին աշխատողի մոտ, էս էլ թե առանց դեկլարացիա չեք կարա անցնեք, էտ ոնց արիք կորավ, բա ինչ ես տանում ու տենց լիքը հարցեր. Ես էլ արդեն նեռվայնացած, ասի արի հենց հիմա բացեմ նայի, քրքրի, բան չկա , շորեր ա. հիմա խոսում եմ ու զգում եմ, որ նեռվայնությունից լացս գալիս ա. մեկ էլ էտ աղջիկը, ի դեպ սևամորթ էր, թե լավ անցեք, մի նեղվեք, ԴՈՒՔ ԱրԴԵՆ ՏԱՆՆ ԵՔ. հիմա անցանք ու ես հո չեմ լացում, միանգամից հիշեցի, մեր օդանավակայանը, որ ասեցին, բա քուր ջան գնում ես, մի հատ մաղարիչ չես ուզում անես:[
ինչի ինձ պետքա Կանադայում ավելի լավ ընդունեն, քան իմ հայրենիքում, ախր էնքան քիչ բանա պետք նորմալ երկիր կառուցելու համար.

ուֆ:(

ministr
24.03.2009, 12:17
Հայաստանում ազատությունը գլխի վրա շուռ եկած վիճակում ա ` հայերը չափից դուրս ազատ են այնտեղ, որտեղ որ պետք չի, և անազատ այնտեղ, որտեղ որ ազատություն ա պետք: Իսկ դա գալիս ա մեկ հիմնական ու գլխավոր պրոբլեմից ` օրենք չհարգելուց ու չընդունելուց: Կարելի ա ժամերով խոսել, թե դա ինչի հետևանքա, բայց փաստը մնում ա փաստ: Ու շատ մարդիկ ամբողջ օրը կռիվ տալուց հոգնում են, վերջիվերջո ուզում են ապրեն առանց նյարդեր քայքայելու գոնե էդ տեսանկյունից: Լրիվ բնական ցանկություն: Իսկ դրա ճարը մեկն ա , Հայաստանից գնալ: Ribelle որովհետև Կանադայում մարդուն որպես մարդու են նայում (համենայն դեպս այդպես են սովորել), ոչ թե նայում են ու մտածում - էս հոգնածն ովա արա...

Lion
24.03.2009, 20:35
... Իսկ Հայրենիքը, դա երազ է,
Պստիկ հատված... տարածության:)

Jarre
24.03.2009, 22:07
որովհետև Կանադայում մարդուն որպես մարդու են նայում (համենայն դեպս այդպես են սովորել), ոչ թե նայում են ու մտածում - էս հոգնածն ովա արա...
Է էրնեկ այդպես լիներ.... եթե այդպես լիներ հարևանը տաս օր մեռած տանը չէր մնա փտի, ու դրա մասին չէին իմանա այն ժամանակ, երբ հարկերը վճարելու ժամանակը գար ու պետաշխատողը դուռը ջարդեր մտներ։ Այդքան տարածված չէին լինի դեպրեսիվ հիվանդությունները։

Ավելի շատ ոչ թե որպես մարդու են նայում, այլ պարզապես թքած ունեն՝ ամեն մարդ իր կյանքով և իր համար է ապրում։

Իսկ պատճառը, որ մեզ լավ ենք զգում այդ երկրներում՝ տնտեսապես զարգացած լինելն է և կուլտուրան։

Ես պրոբլեմ չունեմ աշխհարագրական որևէ այլ վայրում ապրելու, բայց Հայաստանի չափ ոչ «մեկին» չեմ սիրում։ Այստեղ ես տանն եմ :) Իսկ այն ակումբցիներն էլ, որ Հայաստանից դուրս են նրանք էլ են այստեղ՝ Ակումբում մեր հետ միասին իրենց տանը.... :)

Լուսաբեր
24.03.2009, 22:23
Իսկ պատճառը, որ մեզ լավ ենք զգում այդ երկրներում՝ տնտեսապես զարգացած լինելն է և կուլտուրան։

Ոչ մի հայ չի կարա իրեն ավելի լավ զգա ուրիշ երկրում: Սենց բան չկա: ԻՆչքան էլ զարգացած լինի էտ երկիրը տնտեսապես, ինչքան էլ քաղաքակիրթ լինի մեկա մարդ մենակ իրա հայրենի երկրումա իրեն լավ զգում: Ըսկի ես մի քանի տարիա, իմ քաղաքից եկել եմ Երևան ապրելու, բայց ավելի հանգիստ ու լավ եմ զգում հայրենի քաղաքքումս.
Ու ինչպես հիմա երազում ենք այլ երկիր գնալ, գիտենք թե էնտեղ մանանա են շաղ տալիս, մարդիկ էլ մեղր կարագի մեջ են ապրում, իսկ օրենքն ու կարգապահությունը վերջնա ու դայա մեզ գրավողը... ստեղ էլ պահե՛ք էտ օրենքը, ստե՛ղ էլ կարգ ու կանոնը պահեք, ովա՞ Ձեզ խանգարում, ամեն մեկս տենց մանր բաներ պետքա սկսենք մեզնից: Ոչ մեկը մեր փողոցը մաքուր չի պահելու, ոչ մեկը ծխախոտիԴ մասունքը գետնից քո տեղը չի վերցնելու: Ուղղակի մենք մենակ մի բան գիտենք, ինչ լինումա իշխանության ու երկրի վրա գցել:
Հայաստանից լավ տեղ չկա, գնացեք այլ երկիր ապրեք ու զգացեք դա: Դա լրիվ ուրիշ զգացողությունա, որ մենակ մարդ իրա հայրենի հողումա զգում :love

ministr
25.03.2009, 00:33
Է էրնեկ այդպես լիներ.... եթե այդպես լիներ հարևանը տաս օր մեռած տանը չէր մնա փտի, ու դրա մասին չէին իմանա այն ժամանակ, երբ հարկերը վճարելու ժամանակը գար ու պետաշխատողը դուռը ջարդեր մտներ։ Այդքան տարածված չէին լինի դեպրեսիվ հիվանդությունները։

Ավելի շատ ոչ թե որպես մարդու են նայում, այլ պարզապես թքած ունեն՝ ամեն մարդ իր կյանքով և իր համար է ապրում։

Իսկ պատճառը, որ մեզ լավ ենք զգում այդ երկրներում՝ տնտեսապես զարգացած լինելն է և կուլտուրան։

Ես պրոբլեմ չունեմ աշխհարագրական որևէ այլ վայրում ապրելու, բայց Հայաստանի չափ ոչ «մեկին» չեմ սիրում։ Այստեղ ես տանն եմ :) Իսկ այն ակումբցիներն էլ, որ Հայաստանից դուրս են նրանք էլ են այստեղ՝ Ակումբում մեր հետ միասին իրենց տանը.... :)

Հայաստանում էլ ե շատ պատահել, որ մարդը օրերով մնացել ա իրա տանը մահացած, ու հարևանները միայն տհաճ հոտ առնելով են զանգել փրկարար ծառայություն: Այդ օրինակը պետություն կամ օրենք չի բնութագրում: Առաջ էին հարևաններով ապրում իրար կյանքով, հիմա գնալով արդեն ներփակվում են: Ի միջի այլոց շատ հաճելի ա, որ քիթները չեն խոթում քո առօրյայի մեջ: Էնքան որ նեղություն մի տուր ուրիշին: Էդ նույն մարդիկ շաբաթ-կիրակի անցկացնում են էլի իրար հետ, որոշ դեպքերում նույնիսկ ավելի հետաքրքիր քան թե մենք: Տնտեսապես զարգացած լինելը կապ չունի: Մոսկվան էլա զարգացած... Հարցը նա է, որ կարոտ ենք օրենքի (նորմալ մարդկանց մասին ա խոսքը) ու այդ օրենքը հասկացող ու հարգող հասարակության: Օրենքի բացակայություննա մեր մոտ, որ համարյա բոլորը դառել են կատաղած հիստերիկներ, ու չնչին առիթի դեպքում պատրաստ են կրծել դիմացինի կոկորդը, քանի որ գիտեն, իրենցից բացի ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իր իրավունքները: Բարությունը անկախանալու հետ միասին անհետացավ էս երկրից: Ուրիշ երկրում միանգամայն հնարավոր է զգալ շատ ավելի լավ քան թե հայրենիքում, ելնելով վերը նշված պատճառներից:
Ռեմբո-յի սերիաներից մեկում Սթալոնեն մի հետաքրքիր միտք է արտահայտում - Ես կուզեի, որ մեր պետությունը սիրեր իր քաղաքացիներին այնքան, ինչքան որ նրանք են սիրում նրան:

Mariam1556
25.03.2009, 01:12
չեք կարող պատկերացնել թե ինչքան կուզենայի ապրել Հայաստանում,արդեն 5 տարի է չեմ եղել:this

Jarre
25.03.2009, 05:49
Հայաստանում էլ ե շատ պատահել, որ մարդը օրերով մնացել ա իրա տանը մահացած, ու հարևանները միայն տհաճ հոտ առնելով են զանգել փրկարար ծառայություն: Այդ օրինակը պետություն կամ օրենք չի բնութագրում: Առաջ էին հարևաններով ապրում իրար կյանքով, հիմա գնալով արդեն ներփակվում են: Ի միջի այլոց շատ հաճելի ա, որ քիթները չեն խոթում քո առօրյայի մեջ: Էնքան որ նեղություն մի տուր ուրիշին: Էդ նույն մարդիկ շաբաթ-կիրակի անցկացնում են էլի իրար հետ, որոշ դեպքերում նույնիսկ ավելի հետաքրքիր քան թե մենք: Տնտեսապես զարգացած լինելը կապ չունի: Մոսկվան էլա զարգացած... Հարցը նա է, որ կարոտ ենք օրենքի (նորմալ մարդկանց մասին ա խոսքը) ու այդ օրենքը հասկացող ու հարգող հասարակության: Օրենքի բացակայություննա մեր մոտ, որ համարյա բոլորը դառել են կատաղած հիստերիկներ, ու չնչին առիթի դեպքում պատրաստ են կրծել դիմացինի կոկորդը, քանի որ գիտեն, իրենցից բացի ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իր իրավունքները: Բարությունը անկախանալու հետ միասին անհետացավ էս երկրից: Ուրիշ երկրում միանգամայն հնարավոր է զգալ շատ ավելի լավ քան թե հայրենիքում, ելնելով վերը նշված պատճառներից:
Ռեմբո-յի սերիաներից մեկում Սթալոնեն մի հետաքրքիր միտք է արտահայտում - Ես կուզեի, որ մեր պետությունը սիրեր իր քաղաքացիներին այնքան, ինչքան որ նրանք են սիրում նրան:
Խոսքս վերաբերում էր քո գրած այն մտքին, թե՝ «մարդուն մարդու տեղ են դնում»։ Ոնց որ դու ես նշել՝

Հարցը նա է, որ կարոտ ենք օրենքի (նորմալ մարդկանց մասին ա խոսքը) ու այդ օրենքը հասկացող ու հարգող հասարակության:
Ասածիս իմաստը այն չէ, որ Հայաստանում ավելի մարդկային են, այլ այն որ դրսում էլ ավելի մարդկային չեն, քան այստեղ։ Այսօրվա հասարակության մեջ ցավոք սրտի օրինապաշտությունը ավելի շատ կապված է անձնական շահի, քան օրենքը պահելու հասարակության համար օգտակար լինելու համար։

Fedayi
25.03.2009, 16:52
Բոլոր նրանց, ովքոր հայտարարում են, որ Հայաստանը ապրելու տեղ չէ և նյութական շահը չէ, որ ստիպել է հեռանալ Հայաստանից, այլ պարզապես հոգնել էին անազատություններից և նմանատիպ այլ բաներից, և միաժամանակ պնդում են, որ երկրից հեռանալով չէ որոշվում հայրենասիրությունը, առաջարկում եմ տեղափոխվել ԼՂՀ: Այնտեղ հենց վերաբնակեցման ծրագրեր են փորձում իրացնել, այսպես ասած բաղձալի "ժողովրդավարությունը", ազատությունները ավելի բարձր մակարդակի են, տնտեսական և կենսամակարդակի ցուցանիշները ավելի բարձր են, գումարած մաքուր օդ և հիանալի բնություն: Ապա ինչու՞ ոչ Արցախ, այլ Լոս: Պատասխան եմ ակնկալում

ministr
25.03.2009, 21:05
Ամենաառաջինը որովհետև ոչ ոք չի երաշխավորի տեղափոխվողի ու նրա ընտանիքի անվտանգությունը... միայն այս պահը հերիք ա:

Սոֆյա
25.03.2009, 23:08
Ուզում եմ և պետք է ապրեմ Հայաստանում!!!

Մարկիզ
25.03.2009, 23:22
Բոլոր նրանց, ովքոր հայտարարում են, որ Հայաստանը ապրելու տեղ չէ և նյութական շահը չէ, որ ստիպել է հեռանալ Հայաստանից, այլ պարզապես հոգնել էին անազատություններից և նմանատիպ այլ բաներից, և միաժամանակ պնդում են, որ երկրից հեռանալով չէ որոշվում հայրենասիրությունը, առաջարկում եմ տեղափոխվել ԼՂՀ: Այնտեղ հենց վերաբնակեցման ծրագրեր են փորձում իրացնել, այսպես ասած բաղձալի "ժողովրդավարությունը", ազատությունները ավելի բարձր մակարդակի են, տնտեսական և կենսամակարդակի ցուցանիշները ավելի բարձր են, գումարած մաքուր օդ և հիանալի բնություն: Ապա ինչու՞ ոչ Արցախ, այլ Լոս: Պատասխան եմ ակնկալում

Իսկ դու ինչու՞ Արցախում չես ապրում: Կամ՝ ինչու՞ Արցախում, ինչու՞ Ջաբրայիլում չես ապրում:

dvgray
26.03.2009, 03:04
Իսկ դու ինչու՞ Արցախում չես ապրում: Կամ՝ ինչու՞ Արցախում, ինչու՞ Ջաբրայիլում չես ապրում:

:D :D
պատկերացնում ես :o

Մետաղադրամը (ինչպես անհատը), ի տարբերություն թղթադրամի, հավասարազոր է էներգիային։ Համոզվելու համար՝ շպրտեք, օրինակ՝ հինգ հարյուր դրամանոց մետաղադրամը դիմացինի ճակատին:

:)

ministr
26.03.2009, 16:09
Էսօր Կինո Հայրենիք-ի մոտ կանգնած սպասում եմ, որ կանաչ լույս լինի գնամ.. մեկ էլ ինչ տեսնեմ.. դիմացից Շտապ Օգնություն ա գալիս , ազդանշանը միացրած, իսկ կողքից գնացող ՏԱՎԱՐ հայերը ճանապարհ չեն տալիս, որ էդ մեքենան գնա.. իրանց կանաչնա պտի քշեն բա ոնց... ջհանդամը, թե կարող ա մարդա մեռնում : Ինչ 1000 տարվա մշակույթ, ինչ Նարեկացի... էս չեն? Ու մեկը չէր, երկուսը չէր... ԲՈԼՈՐԸ:!

ministr
26.03.2009, 16:10
Լավագույն տեղը նայա, որտեղ շատ քիչ հայ կա.. հատուկենտ..

Elmo
26.03.2009, 16:16
Ուզում եմ Հայաստանում ապրել: Այսինքն ապրում եմ Հայաստանում, բայց չեմ ուզում, որ Հայաստանը սենց մնա: Էս Հայաստանը չի, այլ մուտացիայի ենթարկված, հիվանդացած Հայաստան ա: Ֆիզիկապես ու բարոյապես փոխվել ա Հայաստանը: Հայերն էլ են փոխվել, եթե սենց Հայաստան ա մնալու մեզ, ուրեմն չեմ ուզում:

Դեյզի
26.03.2009, 16:22
Լավագույն տեղը նայա, որտեղ շատ քիչ հայ կա.. հատուկենտ..

Մի հայն էլ բավական է, որ ամեն ինչ իրար խառնվի: Իզուր չի, որ ամբողջ աշխարհում խորամանկի ու առևտրականի կոչում ենք ստացել:
Բայց դա չի խանգարում, որ քո ներդրումով ինչ-որ բան դեպի լավը փոխես:

ministr
26.03.2009, 16:42
Ինչ ներդրում անեմ? Էշի պես ապրանք են դառել ինչը փոխես, ոնց փոխես?
Ասածներիս մեջ ամենաարագ ձևը համոզվելու համար կարելի ա կես ժամ ավտո քշել Երևանի փողոցներով:
Մեր թոռների ժամանակ, կարող ա մի քիչ ուղղվի, բայց հիմա էս պահին անհույս գործ ա որ ինչ-որ բան կարող ա լավանա: Չգիտեմ էդ մուտացիան որտեղիցա, բայց հաստատ 20 կամ 30 տարվա բան չի.. սա արդեն արմատացած , մետաստազներ տված հիվանդություն ա:

ministr
26.03.2009, 16:46
Մի հայն էլ բավական է, որ ամեն ինչ իրար խառնվի:

Ամեն դեպքում համոզված եմ, որ ազգաբնակչության գոնե 20%-ը դեռ ցիվիլ ա: Բայց արի ու տես, որ ոչ թե այդ զանգվածն ա տանում էս պետության գնացքը, այլ էն գեղացի (գյուղացու հետ չխառնել) 80%-ը: Ու էդ զանգված կոչեցյալի քաշվածն ենք: Որ ասում են ամեն ժողովուրդ արժի իր կառավարությանը ճիշտ են ասում: ԱԺ ընտրությունները ձեզ օրինակ:

Դեյզի
26.03.2009, 17:06
Չեմ կարող հերքել կամ բերել հակափաստարկ, ու շատ վատ է, որ այս երկիրն ենք ժառանգել, բայց գլուխդ վերցնել ու փախչել Հայաստանից, հաստատ հարց չի լուծվի:
Այն, որ քո բողոքները շատերին մտածելու տեղիք են տալիս, էլի օգուտ է ու ներդրում:
Պետք է պայքարել, թեև հասկանում եմ` հոգնեցուցիչ է ու շատ հաճախ` անարդյունք:
Բայց ո՞վ, եթե ոչ մենք: Ռու՞սը, թե՞ ամերիկացին:

ministr
26.03.2009, 17:33
Համաձայն եմ, որ հարց չի լուծվի...
Ու ոնց պայքարես, բողոքելով? Թե ասենք ավտոյից իջնես ու ծեծես գետնանցումի ՎՐԱՅՈՎ անցնող հետիոտնին, որ մյուս անգամ անցնի ԻՐ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ճանապարհով?

Արիացի
26.03.2009, 17:50
Դեռևս չի ծնվել մարդ, որը կարող է ինձ համոզել, որ աշխարհի երեսին, թեկուզ ամբողջ տիեզերքում, ավելի լավ տեղ կա, քան մեր գյուղի տան ընկուզենու ստվերը: :)

Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան Հայրենիքը:
Վիլյամ Սարոյան

Ցանկացած մարդ կարող ա թողնել իր ծննդավայրը ու գնալ ու ապրել որտեղ ինքն ա ցանկանում: Բայց երբ այդ մարդը մի քիչ մեծանա, երբ երեխաներ ու թոռներ ունենա, միևնույն ա գոնե ծերության տարիներին <<Թռչեի մտքով տուն>>-ա երգելու:

Elmo
26.03.2009, 17:53
Որի՞ն ծեծես:
Տաքսու վարորդի՞ն, որը դժգոհում ա , որ ԳԱԻ-ն իրա վրա ակտ ա գրում, բայց ջիպերի վրա չէ, որ հենց ինքը՝ տաքսիստը էդ ջիպին ճամփա զիջելուց քիչ ա մնում մարդ գցի տակը:
Շենքի վերևի հարկի բնակիչի՞ն. որ հարբած գալիս ա տուն, տապոռը վեցնում ա ու տանիքով անցնեղ լրիվ կաբելն ու անտեննաները կտրտում:
Յանիմ թե վատ օրից ծամոն ծախող բիձու՞ն որ գալիս ճանապահդ կտրում ա ու չի թողնում անցնես գոռալով «լաավ էլի գոնե մի բան առե՜ք»
Մետաղալարի կտորով բակի մուտքը փակող ինչ որ մեկի՞ն, որ սկի ալարում ա գա իրա փակած ճանապարհը բացի, որ փող ուզի դրա համար քեզնից: Էդ ճանապարհը առանց էդ էլ բաց էր, բայց ինքը փակում ա, ու բացելու փող ա ուզում:
Ակապ քուչի բորդյուրին պպզոտած ջահելների՞ն, որ սաղ օրը պարապ-սարապ ընկած են քուչեքը. հարցնում էս՝ «գործ չկա ախպեր ջան», կամ մինչև 40 տարեգան հերըս կպահի, հետո՝ երեխեքըս:

ցուցակը անվերջ ա, որ շարունակեմ, անկապ բողոքավորի տեղ են դնելու:

cold skin
26.03.2009, 17:53
Դեռևս չի ծնվել մարդ, որը կարող է ինձ համոզել, որ աշխարհի երեսին, թեկուզ ամբողջ տիեզերքում, ավելի լավ տեղ կա, քան մեր գյուղի տան ընկուզենու ստվերը: :)

Ցանկացած մարդ կարող ա թողնել իր ծննդավայրը ու գնալ ու ապրել որտեղ ինքն ա ցանկանում: Բայց երբ այդ մարդը մի քիչ մեծանա, երբ երեխաներ ու թոռներ ունենա, միևնույն ա գոնե ծերության տարիներին <<Թռչեի մտքով տուն>>-ա երգելու:

Այդ ո՞ր գյուղն է:
Գրի կարոտս կառնեմ:

Արիացի
26.03.2009, 18:14
Այդ ո՞ր գյուղն է:
Գրի կարոտս կառնեմ:

Դու դժվար իմանաս մեր գյուղի տեղը: ;)

cold skin
26.03.2009, 18:17
Դու դժվար իմանաս մեր գյուղի տեղը: ;)

Խի՞, թվարկեմ՝ Ծավ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Գեղի, Նորաշենիկ, Արծվանիկ, Շուռնուխ, Բարձրավան…ու սենց, դե ասա՛…

Ֆրեյա
26.03.2009, 19:29
Այդքան էլ չէ.... :oy

Fedayi
26.03.2009, 20:37
Իսկ դու ինչու՞ Արցախում չես ապրում: Կամ՝ ինչու՞ Արցախում, ինչու՞ Ջաբրայիլում չես ապրում:

Որովհետև, ընկերս, ես Երևանո)մ եմ ծնվել, սա է իմը, ես էլ իմ նշած հեռացողներից չեմ, որ մտածեմ Ջեբրայիլ, թե Մոսկվա: Ես իմը մինչև վերջ պաշտպանո)մ եմ: Արցախից լինեի, էնտեղ էլ կմնայի:
Ինչ վերաբերո)մ է անվտանգո)թյանը. Մոսկվա՞ն է անվտանգ հայերի համար, թե՞ Արցախը, որ Արցախ չեն գնո)մ, Մոսկվա են գնո)մ:

Fedayi
26.03.2009, 20:43
Ավելացնեմ, որ ամռանը կամավոր բանակ եմ գնալո)՝ ընդմիջելով ո)սո)մս, ո) ամենայն հավանականո)թյամբ Արցախ էլ կտանեն, որովհետև ոչինչ չեմ դասավորելո)…;)

ministr
26.03.2009, 23:24
Որովհետև, ընկերս, ես Երևանո)մ եմ ծնվել, սա է իմը, ես էլ իմ նշած հեռացողներից չեմ, որ մտածեմ Ջեբրայիլ, թե Մոսկվա: Ես իմը մինչև վերջ պաշտպանո)մ եմ: Արցախից լինեի, էնտեղ էլ կմնայի:
Ինչ վերաբերո)մ է անվտանգո)թյանը. Մոսկվա՞ն է անվտանգ հայերի համար, թե՞ Արցախը, որ Արցախ չեն գնո)մ, Մոսկվա են գնո)մ:

Գնացողը գնում ա ոչ թե հայրենասիրական մղումներից դրդված, այլ իրա ընտանիքի համար ավելի լավ ապագա ու կյանք գտնելու հույսով: Եթե որևէ մեկը գտներ, որ Ջեբրայիլում շատ լավա կգնար ընդեղ առանց մեկի խորհրդի: Էն գաղափարը, որ դու ես ասում, շատ կարևոր ա, այսինքն գրավված տարածքների բնակեցումը, բայց դա պետք ա արվեր պետական մակարդակով, ինչը չի արվել ու չի արվում: Իսկ քո ասած տարբերակը շատ մոտ ա ուտոպիայի, որովհետև ես չեմ հավատում, որ մարդ իրա ընտանիքի անվտանգության հաշվին պետքա քայլ կատարի որը մեղմ ասած ոչ մեկի տանձին չի: Բա որ գնում ես Ղարաբաղ ծառայելու ինչի չես ասում քոնը Հայաստանն ա, հենա Հայաստանի սահմանները պաշտպանեմ, ինչ գործ ունեմ հարևան պետության հետ?

ministr
26.03.2009, 23:29
Ավելացնեմ, որ ամռանը կամավոր բանակ եմ գնալո)՝ ընդմիջելով ո)սո)մս, ո) ամենայն հավանականո)թյամբ Արցախ էլ կտանեն, որովհետև ոչինչ չեմ դասավորելո)…;)

Մի հատ տենց ընկեր ունեի, կարող էր դիմեր մագիստրատուրա, չդիմեց գնաց բանակ որ պետք ա գար գնար ամերիկյան համալսարան... գնաց եկավ ու էլ ինչ սովորել ինչ բան.. կյանքում էլ էնքան բան առաջն եկավ, որ ոչ մեկի չեմ ցանկանա... գոնե վերջը ոնց որ ամեն ինչ կարգավորվեց: Ինչ եմ ուզում ասեմ: Եթե կարող ես սովորել սովորի կիսատ մի թող:

Լուսաբեր
26.03.2009, 23:37
Ministr ջան, դե քո ասած ընտանիքի մեծի բարի մղումներից չէ՞ որ գիտեն թե էնտեղ լավա, ընկերներն են խոսք տվել կամ էլի նման բաներ..., բայց գնում ու դառնում են էնտեղի սևագործները, ինչ մի պադվալ կա ապրում են, ինչ մի փտած ճաշարան կա աշխատում են, ստանում են ինչ-որ էնտեղի համար չնչին գումար, որը ստեղի համար լավ էլ մեծա երևում..
Ասածս ինչա, հայերը կանեն ամենավերջի գործը օտար երկրում օտարի առաջ, բայց չեն գա Հայաստան, պատճառաբանելով որ ստեղ գործ չկա... խի՞ ստեղ էտ գործն էլ չկա՞ :think արեք էտ նույնը էստեղ եթե կարողանում եք անել օտարի համար, բա՞ թասիբը... պա՜հ

Հ.Գ. իմ օտարության մեջ գտնվող հայրենակիցներ, չնեղանաք էս գրածիցս, շատերը հենց տենց էլ ապրում են, իսկ դուք ինձ թվումա եթե ինտերնետ ունեք, ուրեմը էտ օրին չեք հասել...;) :))

ministr
26.03.2009, 23:43
Որովհետև գիտեն թե ընդեղ հենա փողը թափածա... առանց երկար բարակ մտածելու պլաններ գծելու վեր են կենում եղած չեղածը ծախում են գնում են ու ընգնում են ****... Գնալուց էլ կենսամակարդակում լուրջ տարբերություն չկա.. գնալը փրկումա էն իմ նշած 80%-ից, անօրինությունից, տավարներից և այլն:

Մարկիզ
27.03.2009, 01:42
Որովհետև, ընկերս, ես Երևանո)մ եմ ծնվել, սա է իմը, ես էլ իմ նշած հեռացողներից չեմ, որ մտածեմ Ջեբրայիլ, թե Մոսկվա: Ես իմը մինչև վերջ պաշտպանո)մ եմ: Արցախից լինեի, էնտեղ էլ կմնայի:
Ինչ վերաբերո)մ է անվտանգո)թյանը. Մոսկվա՞ն է անվտանգ հայերի համար, թե՞ Արցախը, որ Արցախ չեն գնո)մ, Մոսկվա են գնո)մ:

Ես սահմանամերձ գոտում եմ ծնվել, մեծացել: Պատերազմի ժամանակ էլ այնտեղ էինք ապրում: Մոտ տասներեք տարի է, որ ես ապրում եմ Երևանում: Ու, այնուհանդերձ, իմ ծննդավայր մեկնելու մտադրություն չունեմ ոչ հիմա, ոչ էլ հետո: Ասեմ ավելին՝ ծառայել եմ սահմանամերձ զորամասում ու շատ լավ եմ ծառայել:

Այնպես ես ասում՝ կամավոր գնալու եմ ծառայելու, կարծես բոլորը կամավոր չեն գնում: Հիմա բոլորն են գնում, ծառայում: Այդ ո՞վ է բանակից փախչում: Եթե անգամ կան ծառայությունից խուսափողներ, ապա նրանց թիվը շատ չնչին է: Ասելս այն է, որ քո «կամավոր» բանակ գնալն ու ծառայելը եսիմ մի ինչ չէ, որ այդպես հատուկ շեշտում ես:

Իսկ ի՞նչ կապ ունի, որ դու Երևանում ես ծնվել: Քո հայրենիքը Երևանը չէ: Քո հայրենիքը ողջ Հայաստանն է, որի անքակտելի մասն է նաև Արցախը:

Իսկ չես մտածե՞լ, նախքան այլոց խորհուրդներ տալը, որ միգուցե քո Արցախ մեկնելուց ու մշտական բնակություն հաստատելուց կշահեր հենց այդ նույն Արցախը:

Ես իմը մինչև վերջ պաշտպանո)մ եմ: Արցախից լինեի, էնտեղ էլ կմնայի:

Քոնը Երևանը չի, քոնը Հայաստանն է: Ի՞նչն ես պաշտպանում: Ձեր շենքի բակը՞…

Եվ թույլ տուր հարցս կրկնել: Չես կարծու՞մ, որ եթե Արցախում մշտական բնակություն հաստատեիր, դրանից կշահեր նորանկախ Արցախը: Եթե համամիտ ես, ապա ինչու՞ հիմա Արցախում չես ապրում:

Dorian
27.03.2009, 02:09
Այ մարդ, բա էս ապրելու տե՞ղ ա: Հավաքում ենք փասա-փուսաներս ու գնանք Պապուա Նոր Գվինեա աբորիգենների հետ կոկորդիլոս բռնելու... :P Կամ ասենք Ուկրաինա` Տիմոշենկոյի ապելսիններն ուտելու... Ուր էլ գնանք Հայաստանից լավ ա, չէ՞: Տելեվիզրով է՞դ են ցույց տվել...
Ես քվեարկել եմ «Հայաստանից լավ տեղ չկա»: :P

Fedayi
27.03.2009, 16:10
Բա որ գնում ես Ղարաբաղ ծառայելու ինչի չես ասում քոնը Հայաստանն ա, հենա Հայաստանի սահմանները պաշտպանեմ, ինչ գործ ունեմ հարևան պետության հետ?

Ինչ պրիմիտիվ գտնվեցիր, եղբայր: Բան էր պետք, որ գտնեիր: Այն որ ասեցի իմը Երևանն է, նշանակում է Երևանը չեմ փոխի ոչ մի մեգալոպոլիսի հետ, և դա դեռ չի նշանակում, որ Արցախը Հայաստան չի;

Fedayi
27.03.2009, 16:12
Մի հատ տենց ընկեր ունեի, կարող էր դիմեր մագիստրատուրա, չդիմեց գնաց բանակ որ պետք ա գար գնար ամերիկյան համալսարան... գնաց եկավ ու էլ ինչ սովորել ինչ բան.. կյանքում էլ էնքան բան առաջն եկավ, որ ոչ մեկի չեմ ցանկանա... գոնե վերջը ոնց որ ամեն ինչ կարգավորվեց: Ինչ եմ ուզում ասեմ: Եթե կարող ես սովորել սովորի կիսատ մի թող:

Կիսատ չեմ թողնում, գալու եմ նույն անվճար հիմունքներով վերականգնվեմ: Մագիստրատուրայի պայմանագրի կետերից մեկը դա է:

Fedayi
27.03.2009, 16:13
Ասեմ ավելին՝ ծառայել եմ սահմանամերձ զորամասում ու շատ լավ եմ ծառայել:

Լավ ես արել:

Fedayi
27.03.2009, 16:19
Այնպես ես ասում՝ կամավոր գնալու եմ ծառայելու, կարծես բոլորը կամավոր չեն գնում: Հիմա բոլորն են գնում, ծառայում: Այդ ո՞վ է բանակից փախչում: Եթե անգամ կան ծառայությունից խուսափողներ, ապա նրանց թիվը շատ չնչին է: Ասելս այն է, որ քո «կամավոր» բանակ գնալն ու ծառայելը եսիմ մի ինչ չէ, որ այդպես հատուկ շեշտում ես:

Իսկ ի՞նչ կապ ունի, որ դու Երևանում ես ծնվել: Քո հայրենիքը Երևանը չէ: Քո հայրենիքը ողջ Հայաստանն է, որի անքակտելի մասն է նաև Արցախը:

Իսկ չես մտածե՞լ, նախքան այլոց խորհուրդներ տալը, որ միգուցե քո Արցախ մեկնելուց ու մշտական բնակություն հաստատելուց կշահեր հենց այդ նույն Արցախը:

Ապեր, այնպես չեմ ասում, խոսք էր, մեջ բերեցի: Հերոսություն չեմ անում: Դու ինչու՞ "վրդովվեցիր" մի տեսակ:
Հայաստանում եմ ծնվել, ուրեմն լավ ա, թե վատ ա, իմն ա: Ուրեմն հերթական հեռացողը չեմ լինի հանուն հավելյալ 1000 դոլարի: Պաշտպանել ասելը սա է:
Իսկ երբ հեռացող կդառնամ, էն ժամանակ էլ վերջին հարցդ տեղին կլինի: Գուցե և Արցախն ընտրեմ:

ministr
27.03.2009, 16:26
Ինչ պրիմիտիվ գտնվեցիր, եղբայր: Բան էր պետք, որ գտնեիր: Այն որ ասեցի իմը Երևանն է, նշանակում է Երևանը չեմ փոխի ոչ մի մեգալոպոլիսի հետ, և դա դեռ չի նշանակում, որ Արցախը Հայաստան չի;

Սովորաբար բարդ բաները պարզ ու պրիմիտիվ են թվում: Ինչի Արցախը հիմա Հայաստան ա? Որ մի արցախցին ա նման կարծիքի? Արցախը հայկական պետություն ա ու մենք ամեն կերպ պետք ա աջակցենք, բայց դժվար թե Հայաստան լինի, համենայն դեպս հիմա:

Fedayi
27.03.2009, 16:29
Սովորաբար բարդ բաները պարզ ու պրիմիտիվ են թվում: Ինչի Արցախը հիմա Հայաստան ա? Որ մի արցախցին ա նման կարծիքի? Արցախը հայկական պետություն ա բայց դժվար թե Հայաստան լինի, համենայն դեպս հիմա:

Նախ, միայն արցախցուն մի մեղադրի, նույնքան մեղավոր է երևանցին: Հետո էլ, շնացած հայերին չափանիշ մի' սարքի; Ամեն մի տենց արցախցում մի քանի այլակարծիք արցախցի է բաժին ընկնում: Կարճ ասած, համազգային համախտանիշ չի այդ զզվելի խոսակցությունը:
Հայաստան ա, թե ոչ? Նայած ոնց նայես;;)

Ceceron
27.03.2009, 16:53
նախ ասեմ, որ եսել եմ քվեարկել Հայաստանից լավ տեղ չկա, կարողա մի քիչ ճոխացնում եմ, ի նկատի ունեմ բնության տեսանկյունից էդքան ել համամիտ չեմ (ճիշտա վատը չի, բայց ավելի լավ բնությամբ պետություններ էլ կան), բայց չեմ կարա ասեմ ինչը, ինչ-որ բան ձգումա ինձ այս երկրում, մենակ կարամ նմանացնեմ էդ երևույթը անկողնի երևույթին:D ինչ ի նկատի ունեմ :) ես օրինակ երբ որ հյուր եմ գնում աշխատում եմ չգիշերել այդ տանը, ուղղակի չեմ կարում, ԻՄ ԱՆԿՈՂՆԻՑ ԼԱՎ ՏԵՂ ՉԿԱ ..... հանգիստ մենակ անկողնումս կարամ քնեմ, նույն անալոգիայով կարամ ասեմ, հանգիստ մենակ իմ հարազատ հայրենիքում կարամ ապրեմ :)

Այսպիսի փքաբլիթիկներ :D

Մարկիզ
27.03.2009, 19:26
Լավ ես արել:
Վայ… շնորհակալություն:

Ապեր, այնպես չեմ ասում, խոսք էր, մեջ բերեցի: Հերոսություն չեմ անում: Դու ինչու՞ "վրդովվեցիր" մի տեսակ:

Իսկ ինչից եզրակացրի՞ր, որ վրդովվեցի, էն էլ մի տեսակ:

Հայաստանում եմ ծնվել, ուրեմն լավ ա, թե վատ ա, իմն ա: Ուրեմն հերթական հեռացողը չեմ լինի հանուն հավելյալ 1000 դոլարի: Պաշտպանել ասելը սա է:
Քո տրամաբանությանը որ հետևենք, դուրս կգա, որ այն մարդիկ ովքեր այսօր, չուզենալով ապրել Հայաստանում, հեռացել են, ուրեմն՝ մեղմ ասած, ինձնից ու քեզնից պակաս են սիրում իրենց հայրենիքը կամ ինձնից ու քեզնից վատ են «պաշտպանում»:

Կամ հացթուխ Սաքոն, ամեն օր հաց թխելով, «պաշտպանում է» իր հայրենիքը:

Ուրեմն հերթական հեռացողը չեմ լինի հանուն հավելյալ 1000 դոլարի

Նախ, փաստեմ, որ հեռացողը հանուն «հավելյալ» հազար դոլարի չի հեռանում: Հեռանում են այն մարդիկ, ովքեր այստեղ իրենց ու իրենց երեխաների համար արժանապատիվ կյանքով ապրելու ապագա չեն տեսնում:
Հետո էլ ընտանիք կա, որի համար այդ «հավելյալ» հազար դոլարը շատ բան է որոշում:

Իսկ երբ հեռացող կդառնամ, էն ժամանակ էլ վերջին հարցդ տեղին կլինի: Գուցե և Արցախն ընտրեմ:

Հարցս քո հեռանալուն չէր վերաբերվում: Ու, ընդհանրապես, հնարավոր հեռանալուդ հետ ընդհանրապես կապ չուներ:
Կրկնում եմ, գաղտնիք չէ, որ Արցախին ձեռնտու է ներգաղթը, շատ է պետք: Բոլորս էլ դրանում համոզված ենք, գիտենք:
Հարցս այսպիսին էր:
Հատկապես, եթե քո համար գաղտնիք չէ, որ Արցախում բնակություն հաստատելդ մեծ օգուտ կտար Արցախին/որը քո հայրենքինն է այնքան, որքան արցախցունը /, ապա ինչու՞ չես այնտեղ ապրում, այլ ապրում ես քաղաքամայր Երևանում:

Իսկ երբ հեռացող կդառնամ, էն ժամանակ էլ վերջին հարցդ տեղին կլինի
Վերջում էլ խնդրում եմ թույլ տաս՝ ես որոշեմ՝ իմ հարցերը տեղի՞ն են, թե՞ ոչ:

Fedayi
27.03.2009, 21:00
Հարցս քո հեռանալուն չէր վերաբերվում: Ու, ընդհանրապես, հնարավոր հեռանալուդ հետ ընդհանրապես կապ չուներ:
Կրկնում եմ, գաղտնիք չէ, որ Արցախին ձեռնտու է ներգաղթը, շատ է պետք: Բոլորս էլ դրանում համոզված ենք, գիտենք:
Հարցս այսպիսին էր:
Հատկապես, եթե քո համար գաղտնիք չէ, որ Արցախում բնակություն հաստատելդ մեծ օգուտ կտար Արցախին/որը քո հայրենքինն է այնքան, որքան արցախցունը /, ապա ինչու՞ չես այնտեղ ապրում, այլ ապրում ես քաղաքամայր Երևանում:

Միայն այս հատվածին անրադառնամ: Մարկիզ, պատկերավոր ասեմ մոտեցումս, շատ չծամծմենք: Հայաստանը /ներառյալ Արցախը/ իմ մեծ տունն է, որում գտնվում է իմ փոքր տունը` Երևանը, որտեղ էլ իմ բնակարանն է: Ես չեմ ուզում իմ տանից հեռու ապրել, լավ եմ զգում իմ բակում, նույնիսկ Աշտարակում մի տեսակ էն չի: Այդ առումով Երևանն է իմը:
Հիմա, եթե օրերից մի օր իմ բնակարանը, իմ փոքր տունը լքելու հարց ծագի, դարձյալ կհաստատվեմ իմ մեծ տանը` Հայաստանի սահմաններում, բայց ոչ ուրիշի հարկի տակ:
Հայաստանը, ըստ իս, նախ և առաջ ընտանիքն է, ընկերությունը, շրջապատը, հարգանքը, որը ստեղծել ես: Հիմա մի կտոր ավել հաց ուտելու համար չեմ թողնի այդ բոլորը:

Հայկօ
27.03.2009, 21:24
Հիմա մի կտոր ավել հաց ուտելու համար չեմ թողնի այդ բոլորը:

Իսկ ուղղակի մի կտոր հաց ուտելու համա՞ր:

Fedayi
28.03.2009, 18:34
Իսկ ուղղակի մի կտոր հաց ուտելու համա՞ր:

Կոնկրետ ես այդ օրին չեմ հասնի, բայց...

impression
28.03.2009, 22:06
Կոնկրետ ես այդ օրին չեմ հասնի, բայց...

չես կարող ասել. օրինակ իմ հայրը ժամանակին մեծ գործարանի փոխտնօրենն էր, բայց էն վատ տարիներին էդ օրին հասանք էլ, անցանք էլ...

Արիացի
28.03.2009, 22:18
Գնացողը գնում ա ոչ թե հայրենասիրական մղումներից դրդված, այլ իրա ընտանիքի համար ավելի լավ ապագա ու կյանք գտնելու հույսով: Եթե որևէ մեկը գտներ, որ Ջեբրայիլում շատ լավա կգնար ընդեղ առանց մեկի խորհրդի: Էն գաղափարը, որ դու ես ասում, շատ կարևոր ա, այսինքն գրավված տարածքների բնակեցումը, բայց դա պետք ա արվեր պետական մակարդակով, ինչը չի արվել ու չի արվում: Իսկ քո ասած տարբերակը շատ մոտ ա ուտոպիայի, որովհետև ես չեմ հավատում, որ մարդ իրա ընտանիքի անվտանգության հաշվին պետքա քայլ կատարի որը մեղմ ասած ոչ մեկի տանձին չի: Բա որ գնում ես Ղարաբաղ ծառայելու ինչի չես ասում քոնը Հայաստանն ա, հենա Հայաստանի սահմանները պաշտպանեմ, ինչ գործ ունեմ հարևան պետության հետ?

Մինիստր, գնացողը գնում ա հենց հայրենասիրական մղումներից դրդված, որովհետև եթե մարդ չի հասկանում ինչ ա հայրենասիրություն ու ինչ ա Հայրենիք, նա չի կարող հասկանալ թե ինչ ա ընտանիք ու ինչա սեր ծնողի ու երեխայի հանդեպ: Որովհետև Հայրենիքը սկսում ա Ընտանիքից ու Ընտանիքը սկսվում ա Հայրենիքից:

Իսկ Ղարաբաղը մեր համար ուղղակի հարևան պետություն չի, Ղարաբաղը մեր եղբայր պետություն ա, էնտեղ ապրում են մեր եղբայրներն ու քույրերը: Եվ Ղարաբաղը նույնքան Հայաստան ա, որքան Շիրակը ու Վայքը, քանի որ այնտեղ, ինչպես Շիրակում ու Վայքում, ապրում են Հայեր: Ոչ մեկը իրավունք չունի տարանջատել Ղարաբաղ և Հայաստան: Կարելի ա տարանջատել Ղարաբաղ և Հայաստանի Հանրապետություն, քանի որ դրանք միջազգային տարբեր սուբյեկտներ են, բայց երկուսն էլ միաժամանակ Հայաստան են:

One_Way_Ticket
28.03.2009, 23:00
Նրանք, ովքեր Հայաստանում ոչնչի չեն կարողացել հասնել և երազում են միայն այստեղից փախչելու մասին` հավատալով, որ "այնտեղ" լավ են ապրելու, "այնտեղ" էլ ոչնչի չեն հասնի: Սակայն կան մարդիկ, ովքեր Հայաստանում էլ վատ չեն ապրում, սակայն ունեն օբյեկտիվ դժգոհություններ և ուզում են գնալ, նրանք մեծ հավանականությամբ կհասնեն իրենց նպատակին:

Շատ եմ ջղայնանում, երբ մարդիկ, որոնք երբեք նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս չեն եկել, և արտասահմանի մասին պատկերացում ունեն միայն հեռուստատեսությամբ, սկսում են քարոզներ կարդալ, թե Հայաստանից լավը չկա:

Երվանդ
28.03.2009, 23:04
ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...
Չէ:oy

Dayana
28.03.2009, 23:16
Չէ:oy

իիի :(

Իսկ այ ես ուզում եմ :) մի երկու տարով կգնայի Անգլիա :love բայց ընդմիշտ, հմմ, հաստատ կապրեի էս չյոռտով երկրում, որտեղ ամենաթանկ մարդիկ են` հողի վրա կամ նրա տակ :)

Փոքրիկ
28.03.2009, 23:29
Ուզու՞մ ես ապրել Հայաստանում
:thinkհմմմմ, ես դեռ չեմ կողմնորշվել... :oy մեկ ուզում եմ, մեկ չէ :P

ministr
28.03.2009, 23:52
Մինիստր, գնացողը գնում ա հենց հայրենասիրական մղումներից դրդված, որովհետև եթե մարդ չի հասկանում ինչ ա հայրենասիրություն ու ինչ ա Հայրենիք, նա չի կարող հասկանալ թե ինչ ա ընտանիք ու ինչա սեր ծնողի ու երեխայի հանդեպ: Որովհետև Հայրենիքը սկսում ա Ընտանիքից ու Ընտանիքը սկսվում ա Հայրենիքից:

Գիտես ոնցա, մեր մոտ Հայրենիք և պետություն գաղափարները տարանջատված են: Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, բայց փախնում ենք պետությունից: Էն որ դրսում սկսում են կարոտախեղդ լինել կարող ա պետությունն են կարոտում? Իհարկե ոչ կարոտում են երկիրը, կարոտում են հայրենիքը: Մի հատ լավ երգ կար.. С чего начинается Родина..Հիմա պետությունը եկել կանգնելա մարդու և Հայրենիքի միջև, ու այդ կապը հզորացնելու փոխարեն թուլացնումա: Կարծում եմ տեսակետս բացատրեցի:

Իսկ Ղարաբաղը մեր համար ուղղակի հարևան պետություն չի, Ղարաբաղը մեր եղբայր պետություն ա, էնտեղ ապրում են մեր եղբայրներն ու քույրերը: Եվ Ղարաբաղը նույնքան Հայաստան ա, որքան Շիրակը ու Վայքը, քանի որ այնտեղ, ինչպես Շիրակում ու Վայքում, ապրում են Հայեր: Ոչ մեկը իրավունք չունի տարանջատել Ղարաբաղ և Հայաստան: Կարելի ա տարանջատել Ղարաբաղ և Հայաստանի Հանրապետություն, քանի որ դրանք միջազգային տարբեր սուբյեկտներ են, բայց երկուսն էլ միաժամանակ Հայաստան են:
Ղարաբաղը նախկին Հայաստանի մաս ա, որ հիմա անկախությունա ձեռք բերել և մենք պետք ա ամեն կերպ օգնենք: Այո դրանք տարբեր պետություններ են բայց նույն ձևի չի ոնց որ Վայքն ու Շիրակը: Հետագայում միգուցե և դառնա, բայց ներկա պահին այդպես չի ու պետք էլ չի որ լինի: Երկուսում էլ հայեր են ապրում:

Արիացի
29.03.2009, 00:14
Գիտես ոնցա, մեր մոտ Հայրենիք և պետություն գաղափարները տարանջատված են: Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, բայց փախնում ենք պետությունից: Էն որ դրսում սկսում են կարոտախեղդ լինել կարող ա պետությունն են կարոտում? Իհարկե ոչ կարոտում են երկիրը, կարոտում են հայրենիքը: Մի հատ լավ երգ կար.. С чего начинается Родина..Հիմա պետությունը եկել կանգնելա մարդու և Հայրենիքի միջև, ու այդ կապը հզորացնելու փոխարեն թուլացնումա: Կարծում եմ տեսակետս բացատրեցի:
Հասկացա տեսակետդ::)

Ղարաբաղը նախկին Հայաստանի մաս ա, որ հիմա անկախությունա ձեռք բերել և մենք պետք ա ամեն կերպ օգնենք: Այո դրանք տարբեր պետություններ են բայց նույն ձևի չի ոնց որ Վայքն ու Շիրակը: Հետագայում միգուցե և դառնա, բայց ներկա պահին այդպես չի ու պետք էլ չի որ լինի: Երկուսում էլ հայեր են ապրում:

Իմ համոզմամբ, Հայաստան բառը ինքնին, նշանակում ա տեղ, որտեղ ապրում են Հայերը: Այս իմաստով Շիրակ, Սյունիք, Արցախ, բոլորն էլ Հայաստան են:

Lady SDF
01.04.2009, 21:57
Շա՜տ ... Պարզապես վախենում եմ անօրինականությունից և մարդու իրավունքների ոտնահարումից: Դրսում ապրելով ուզես թե չուզես տարբեր է ձևավորվում մտածելակերպդ: Ես ինձ չեմ կարողանում պատկերացնել մաղարիչ, ծանոթ-մանոթ, վեճ-կռիվ և նման իրավիճակներում:

Այ, հաճույքով հանգիստ մի գյուղում կապրեի, միրգ ու բանջարեղեն կցանեի, գյուղական ճաշեր կսարքեի և հյուրեր կընդունեի: Ամիսը մեկ էլ կգայի քաղաք, կարոտս առնելու: :hands Բայց կով կթել չկա: ;)

Adam
04.04.2009, 19:58
չէ, չեմ ուզում:
ստեղ ես չեմ ապրում... յոլա եմ գնում: Ստեղ յոլա գնալու տեղ ա:

Lion
04.04.2009, 20:49
Իմ համոզմամբ, Հայաստան բառը ինքնին, նշանակում ա տեղ, որտեղ ապրում են Հայերը: Այս իմաստով Շիրակ, Սյունիք, Արցախ, բոլորն էլ Հայաստան են:

Երբ ես դեռ նոր էի սկսում աշխատել գրքիս վրա, իմ առջև կանգնեց մի քանի սկզբունքային հարցերի լուծում տալու անհրաժեշտությունը: Պահանջ առաջացավ, այսպես ասած, ձևավորել իմ մեթոդը: Մեթոդիս կարևորագույն բաղադրատարր-հարցերից մեկն էլ սա էր -

Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

Չծիծաղեք - հեշտ հարց չէ: Ընդ որում, բավականին բարդ է "Հայաստան" -ի հատկապես արևմտյան սահմանի որոշումը: Օրինակ -սկզբում ես որպես այդպիսին ընտրել էի Եփրատ գետը, բայց ընթացքում զգացի, որ սկզբունքային լրջագույն սխալ եմ անում: Ի վերջո հանգեցի սրան

Հատված <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք 1>-ից

<1. "Հայաստան" հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան) և երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության:>

Fedayi
03.05.2009, 23:35
Հետաքրքիր է, կարդացեք…
http://village-fool.livejournal.com/
Իդեպ, պատմողը հայրենադարձ է:

Fedayi
03.05.2009, 23:42
Զզվում եմ քամակ մտնող հայերից. աչքները դուրս, իրանք քոչվոր…:[

One_Way_Ticket
04.05.2009, 00:31
Հետաքրքիր է, կարդացեք…
http://village-fool.livejournal.com/
Իդեպ, պատմողը հայրենադարձ է:
Կարդացի։ Ամեն ինչ չափազանցեցված է մի այլ ձևի։

Պատմում է, ոնց է Մյունխենի օդանավակայանում ժամ ու կես ռեգիստրացիայի համար հերթ կանգնել, հետո երբ հասել են Երևան, նույն բանը այստեղ տևել է 15 րոպե։ Աբսուրդ համեմատություն է, չէ՞։

Կամ բնության մասին հատվածը։ Ես ի տարբերություն հեղինակի զրուցակցի, եղել եմ թե Սևանում, թե Դիլիջանում, թե Ղարաբաղում: Հա, համաձայն եմ, վատ տեղեր չեն, բայց ախր շատ կեղտոտ են, ինչը ամբողջ տպավորությունը փչացնում է։ Չգիտեմ ինքը Սկանդինավյան որ երկրի մասին է պատմում, ես միայն Ֆինլանդիայում եմ եղել։ Ու այնտեղի բնությունն իրոք արտակարգ է։ Փոքր լճերը (որոնք շատ էլ լավ լճեր են, ոչ թե ջրափոսեր) հանդիպում են ամեն քայլափոխի ու շատ են գեղացկացնում պատկերը։ Ծառերն էլ են շատ գեղեցիկ։

Տատ
04.05.2009, 01:43
Պատմում է, ոնց է Մյունխենի օդանավակայանում ժամ ու կես ռեգիստրացիայի համար հերթ կանգնել, հետո երբ հասել են Երևան, նույն բանը այստեղ տևել է 15 րոպե։ Աբսուրդ համեմատություն է, չէ՞։

Բոլորովին ոչ: Նախ, նա նշում է, որ Մյունխենում արտառոց վիճակ էր, դրա համար երկար էր տևում, երկրորդ՝ վերջին տարիներին ապշում եմ «արդեն ոչ, սովորեցի:))Երևանի օդանավակայանի հերթերի արագությունից, երրորդ՝ նա խոսում է հայ ամբոխի պահելաձևից այնտեղ և այստեղ: Ճիշտ է:
կավելացնեմ, որ Զվարթնոցում եվրոպական տուրիստների վարքից պատրաստ էի կոշիկս տալ նրանց գլխով, իհարկե ամաչեցի: Եթե Ցյուրիխում մի հայ այդպես իրեն պահի հերթում՝ ոչ չք չի ամաչի հիշեցնել, որ նա հյուր է:

One_Way_Ticket
04.05.2009, 12:15
Բոլորովին ոչ
Ի՞նչը ոչ: Ռեյսի ռեգիստրացիան համեմատել անձնագրային ստուգման հետ ու հպարտությամբ ասել, որ այնտեղ մեկ ու կես ժամ տևեց, իսկ մեզ մոտ 15 րոպե, դա նորմա՞լ է: Զվարթնոցի նոր տերմինալը շատ լավն է, դա բոլորն էլ ընդունում են, բայց համեմատությունը պետք է կոռեկտ լինի:

Հայ ամբոխի պահելաձևը քննադատել կարելի է և առանց Եվրոպան վատաբանելու, ինչը գրեթե ամեն նախադասության մեջ անում է հեղինակը:

Tig
13.05.2011, 08:29
Պատմության բաժնում համշենահայերի թեման փակ է...
Ուրիշ հարմար թեմա չգտա...

Ովքե՞ր են համշենահայերը. Թուրքագետի պարզաբանումը (http://tert.am/am/news/2011/05/13/ruben-melkonyan/)
08:00 • 13.05.11

Օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրել է, որ Ղրղըզստանում ապրող համշենահայերի 200 ընտանիք ցանկություն է հայտնել բնակություն հաստատել ԼՂՀ-ում։ Tert.am-ը համշենահայերի խնդրի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

Ըստ նրա՝ այսօր Թուրքիայում կա մոտ 150 հազար համշենահայ. նրանց 40 հազարը պահպանում է ազգային ինքնագիտակցությունը, յուրահատուկ հայկական բարբառը, շատ մինչքրիստոնեական և քրիստոնեական սովորույթներ:
Մելքոնյանի խոսքով՝ մի քանի անգամ համշենահայերը Խորհրդային կամ անկախ Հայաստան վերադառնալու պատրաստակամություն են հայտնել, սակայն ոչ ճիշտ քաղաքականության պատճառով հերթական անգամ վատնվել է նրանց վերադարձնելու և վերաինտեգրելու հնարավորությունը։

«Համշենահայերի վերադարձի ծրագիրը լուրջ, իրատեսական ծրագիր էր. մարդիկ եկել էին Հայաստան, ուսումնասիրել, թե որ տարածաշրջաններն են, որ խիտ բնակեցված չեն և հարմար են իրենց համար (նրանք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, և նրանց անհրաժեշտ են լեռնային շրջաններ, արոտավայրեր)։ Սակայն չի եղել համապատասխան պետական մոտեցում, և ծրագիրը խափանվել է»,- ասաց թուրքագետը։

Նա խուսափեց ճշգրիտ նշել Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, քանի որ այն «պարուրված է փակ խորհրդավորությամբ», սակայն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ՝ առաջին ծրագիրը 700-800 հոգու համար է նախատեսված եղել։

Ըստ Մելքոնյանի՝ ոմանք խոսում են Թուրքիայում ապրող շուրջ 1.5 մլն համշենահայերի մասին, սակայն դա այդքան էլ իրական չէ՝ նրանք մոտ 150 հազար են։ Նա համշենահայերին դասակարգեց ըստ երեք խմբի. «Առաջինն արևելյան խումբն է, որոնք չնայած ընդունել են իսլամ, բայց մինչ օրս ապրելով Թուրքիայում՝ պահպանել են հայերեն բարբառը։ Ընդ որում, համշենի բարբառի մեջ կան գրաբարյան շերտեր, որ նույնիսկ մեր գրական լեզվում չեն պահպանվել» ։ Այս խումբը, որ պահպանել է նաև քրիստոնեական որոշ սովորույթներ՝ պարեր, երգեր, մոտ 40 հազար է։

Երկրորդն արևմտյան խումբն է, այն ապրում է Թուրքիայում, լիովին մուսուլմանացած- թուրքացած, իրենք իրենց չեն համարում հայ։ Նրանք կորցրել են լեզուն, բայց պահպանել են հայկական մշակույթի շատ տարրեր, և այսօր նրանց շրջանում տոնվում է Վարդավառը, Աստվածածնի վերափոխման տոնը, մինչքրիստոեական որոշ տոներ: «Օրինակ անձրևի աղոթքը, երբ երաշտի ժամանակ հավաքվում են և բեմականացված միջոցառումներ են անում՝ երկնքից անձրև խնդրելով։ Այս տոնը կա նաև Սյունիքում, Հայաստանի այլ վայրերում»,- նշեց նա։

Երրորդ՝ հյուսիսային խումբն ընդգրկում է քրիստոնյա համշենահայերին, որ այսօր ապրում են Ռուսաստանում, Սոչիում, Բաթումում, խոսում են իրենց յուրահատուկ համշենի բարբառով, պահպանում են ազգային մշակույթը։

Հայաստանը համշենահայերին պետք է վերաինտեգրի հայությանը

Ըստ Մելքոնյանի՝ այս պահին Հայաստանը պետք է օգտագործի համշենահայերի՝ հայկական արմատներին վերադառնալու ցանկությունը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարթոնքը և վերաինտեգրի նրանց հայությանը։ «Դրա համար ոչ միայն պետք է գլոբալ քայլերի մասին մտածենք, այլև կարողանանք լավ հասկանալ, թե որոնք են այն հանգամանքները՝ թրի և անընդմեջ վախ ու սպառնալիքի մթնոլորտը, որոնցով պայմանավորված նրանք փոխել են իրենց կրոնը։ Եվ երբեք չմոռանանք, որ պատմական բազազան փորձություններից հետո այսօր նրանք փորձում են գտնել իրենց ինքնությունը»,- նշեց թուրքագետը։
Համշենահայերն, ինչպես պատմեց թուրքագետը, առաջացել են 8-րդ դարում, երբ Արագածոտնի և Կոտայքի գավառներից շուրջ 12 հազար հայեր Համամ Ամատունի իշխանի գլխավորությամբ, խուսափելով արաբական հալածանքներից, տեղափոխվել են և հաստատվել Սև ծովի հարավարևելյան ափին։

Հետագայում Համամ Ամատունին կառուցել է քաղաք՝ անվանելով այն Համամշեն, որի սղմամբ էլ հայերը կոչվել են համշենցիներ. այստեղ է այսօր Հեմշին գյուղաքաղաքը։ «Գիտական գրականության մեջ, ընդհանրապես, նրանց կոչում են պոնտահայեր»,- նշեց թուրքագետը։

Հայերն այստեղից տարածվել են, լայնացրել իրենց աշխարհագրական սփռվածությունը. հաստատել իրենց տարածքի կիսանկախ գոյությունը մինչև 15-րդ դար։ Իշխել են Ամատունի, Բագրատունի իշխանական տան ժառանգները, «իշխաններն ամեն դեպքում հայ ազնվականներ են եղել»։

15-րդ դարում, երբ թուրքերը գրավել են տարածքը, և հիմնել Օսմանյան կայսրությունը, սկսվել են տարածքում ապրող ոչ մուսուլմանների՝ հայերի, հույների, վրացիների և լազերի նկատմամբ կիրառել են բռնի իսլամացման քաղաքականություն։ 18-րդ դարի սկզբին նրանց մի մասը կրոնափոխ է եղել՝ մեծամասամբ, առերևույթ, բայց մի մասն էլ պահպանել է քիստոսնեությունը։ Քրիստոնեությունը պահած համշենահայերի մի մասն արտագաղթել է Աբխազիա, Աջարիա՝ խուսափելով կրոնական ճնշումներից։

Խորհրդային շրջանում սովետաթուրքական՝ Կարսի պայմանագրի համաձայն Բաթումի նահանգի մի շարք գյուղեր անցնել են խորհրդային միությանը, իսկ մյուսները մնացել են Թուրքիային. երկու կողմի գյուղերում էլ դեռ 18-րդ դարից ապրում էին մուսուլմանացած համշենահայեր։ Հետագայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944թ, Ստալինի հրամանով այս մուսուլման համշենահայերը աքսորվում են Միջին Ասիա՝ Ղրղըզստան, Ղազախստան ի մի շարք վայրեր, քանի որ Ստալինը նրանց համարում էր պոտենցիալ լրտեսներ, իսկ Թուրքիայի վրա հարձակվելու հարցը ակտուալ էր։ Միջին Ասիայում համշենահայերը ստեղծել են բնակության վայրեր և շարունակել պահպանել իրենց սովորույթները և հետաքրքիր հայկական բարբառը։

Համշենահայերը ԽՍՀՄ-ի օրոք ցանկացել են վերահաստատվել Հայաստանում

Խորհրդային Միության փլուզման տարիներին համշենահայերի մի մասը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, վերինտեգրվել, սակայն ներգաղթի ծրագիրը խափանվել է. ուղղակի կոնկրետ քայլեր չեն արվել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Միջին Ասիայի՝ Կրասնադարի, Աբխազիայի հայ քրիստոնեական համայնքներում, նրանք ինտեգրվել չեն կարողացել. ջրբաժանը եղել է կրոնական։ «Սակայն մի մասն էլ ջերմ ընդունելություն է գտել դրսի որոշ համայնքներում, և ասեմ, ձեզ, նրանցից շատերը հետագայում քրիստոնեության են դարձել»,- նշեց թուրքագետը։

«Որպես քրիստոնյաներ, մենք պարտավոր ենք փորձել ճշմարիտ ուղուց շեղվածներին հասկանալ և ընդունել. գուցե դա է ճանապարհը, որ նրանք վերստին դառնան իրենց արմատներին, լիարժեք գտնեն իրենց ինքնությունը՝ դառնալով ՀՀ քաղաքացի, հայ քրիստոնյա»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Tert.am

հ.գ. համշենահայերի Հայաստան գալուն և բնակվելուն միանշանակ կողմ եմ, սակայն նրանց քրիստոնեացնելուն կողմ չեմ, մարդիկ դարերով ձևավորել են իրենց յուրահատուկ կրոնը և սխալ կլինի նրանց "պարտադրել" և չենք էլ կարող... Ժամանակի ընթացքում, եթե իսլամը նրանց մեջից մաղվի՝ մաղվի, եթե ոչ էլի վատ չի: Կարևորը կրոնը չի, այլ հայ լինելու ինքնագիտակցությունը...

Աշոտ Երկաթ
13.05.2011, 12:09
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն (բառն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Varzor
13.05.2011, 12:35
Ոչ միայն ուզում եմ, այլև պնդում եմ :)
Այլ տեղ չեմ էլ ուզում (չեմ էլ կարող)

Tig
31.08.2011, 10:35
Թարմ նորություններ Իսրաելից: Մեր աշխատակիցներից մեկը մոտ 1 տարի է ինչ գտնվում է Իսրաելում: Ինքը ընտանիքով այնտեղ է գտնվում իրենց երեխայի քաղծկեղի բուժման կուրս անցնելու նպատակուվ...
Բայց սրա մաիսն չեմ ուզում խոսել: Երեկ եկել էր /վիզայի կնիքի երկարացման հարց ուներ/ ու պատմում էր այնտեղի կյանքի մասին: Ասում է զուտ տեխնիկական առումով են առաջընթաց ապրում, մնացած բոլոր հարցերով ասում էր, որ Հայստանում վիճակը շատ ավելի լավ է: Եվ ամենակարևորը մարդկային փոխհարաբերությունների հարցը: Ասում է այս ժամանակահատվածում իր մոտ բարձրացել է հայրենասիրության աստիճանը, ասում է "էն որ ասում են երկիրը երկիր չի... դա Իսրաելի մասին է ասված...": Մի խոսքով ահագին իրավիճակների մասին պատմեց, որոնք Հայաստանում շատ ավելի լավ են: Եվ վերջում ասեց, որ Հայաստանից գնացած այն մարդիկ, որ էլ հետ դարձի ճանապարհ չունեն, այսինքն ամեն ինչ ծախալ գնացել են, երբ իմանում էին, որ հիմա Հայաստանում իրենց այնտեղի արած աշխատանքով շատ ավելի լավ կապրեին... նրանց աչքերը փոշմանած հայացք էին ընդունում... Այստեղից գնացած լիքը մարդիկ կան ովքեր չարքաշ աշխատանք կատարելուվ հազիվ ծերը ծերին են հասցնում, այսինքն նրանց ապրելակերպի մեջ փոփոխություն չի եղել... էլ գնալու իմաստը ո՞րն էր...

հ.գ. կիրակի օրը պարի միջոցառման ժամանակ ակտիվ պարողներից մեկին CD նվիրեցի ու պարզվեց, որ մի քանի ամիս առաջ Հալեպից էր տեղափոխվել Հայաստան, ընդմիշտ հաստատվելու ցանկությամբ :)

Lion
31.08.2011, 10:58
Օֆֆֆ, աստված տա, ախպերս, թող Հայաստանում բավարար թվով հայ լինի, սաղ խնդիրներն էլ վաղ թե ուշ կհաղթահարվեն...

VisTolog
31.08.2011, 11:07
Օֆֆֆ, աստված տա, ախպերս, թող Հայաստանում բավարար թվով հայ լինի, սաղ խնդիրներն էլ վաղ թե ուշ կհաղթահարվեն...

Խնդիրները պետքա հաղթահարվեն, որ Հայաստանում բավարար թվով հայ լինի:

Իսկ ես ուզում եմ Չիկագոյում իմ ուզած տանը ապրեմ: Գինն էլ ընդամենը 750.000$:love

Lion
31.08.2011, 11:12
Էդ էլ կա, VisTolog ջան, սրանք միմյանցից բխող խնդիրներ են: Քո ասածը ճիշտ է, բայց... որ Հայաստանում բավարար թվով հայ չեղավ, խնդիրները արդեն հավետ չեն լուծվի...

One_Way_Ticket
31.08.2011, 11:20
Հակառակն էլ է լինում: Իմ գործընկերը 1990 թվականին ԱՄՆ գնաց, 15 տարի ապրեց: Հետո հետ եկավ: Հաճախ էր խոսում այնտեղի պրոբլեմների մասին, ասում էր "էնքան վատ բաներ պատմեմ արտասահմանի մասին, չուզենաք գնալ": Բայց անցյալ տարի վերադարձավ իր վատ Ամերիկա: Մեր մեկ այլ գործընկերոջ հետ կիսվել էր, որ իհարկե գիտեր Հայաստանի պորբլեմների մասին, բայց ամեն ինչ իր սպասածից շատ ավելի վատ դուրս եկավ:

Tig
31.08.2011, 11:50

Ամեն տեղ էլ իր խնդիրները կան: Ուղակի նպատակս այն էր, որ պետք չի ասել, թե Հայաստանում ամեն ինչ վատ է, ու որ Հայաստանից դուրս ամեն ինչ շատ ավելի լավ է...

murmushka
31.08.2011, 12:12
http://www.youtube.com/watch?v=4P1i6AggU-I&feature=player_embedded
չէ, չեմ ուզում, պատճառաբանություններն ավելորդ են

Դեկադա
31.08.2011, 12:21
Չեմ ուզում, երբեք էլ չեմ ուզել: Ու ոչ մի բացատրություն ինձ չի էլ հետաքրքրում:

Tig
31.08.2011, 12:53
http://www.youtube.com/watch?v=4P1i6AggU-I&feature=player_embedded

Անկախ նման անասնական իրողություններից ուզում եմ:
Ժամանակին եթե բողոքած լինեին, այդ կինը արդեն բանտում կլիներ, կամ նվազագույն դեպքում չէր աշխատի այդ հիվանդանոցում:
Ցանկացած երկրում էլ նման անասնական դեպքեր և դեմքեր էլ եղել են, կան ու կլինեն:
Մնում է հասնել նրան, որ օրենքը գործի ու բոլորը նրա առաջ հավասար լինեն:
Իսկ տվյալ դեպքի համար ասեմ, որ չեմ կարծում, թե այդ բժիշկ կոչվածը օրենքից վեր է և շուտով կլսենք դրա մասին...

Freeman
31.08.2011, 19:51
Ուզում եմ, բայց եթե հնարավորություն ունենամ գնալու եմ

Անտիգոնե
31.08.2011, 21:18
Անկախ ամեն ինչից ԱՅՈ:)

Օտարության մեջ արդեն ապրել եմ: Գոհ ու շնորհակալ եմ:

Վահե-91
31.08.2011, 22:09
Մինչև չլինեմ Եվրոպայում կամ Ամերկայում հաստատ չեմ կարա ասեմ կուզեմ ապրել ընդեղ, թե չէ: Բոլորին թվումա, որ ուրիշ երկրներում երկնքից փողեր են թափում: Բայց տենց չի, որտեղ էլ լինես պետքա շատ ջանքեր թափես, որ քո ուզածին հասնես:

Ուրվական
31.08.2011, 23:10

Շատ եմ վերջերս սենց արտահայտություններ լսում՝ բոլորին թվում ա էս, էն: Բոլորին չի թվում, որ երկնքից փողեր են թափվում: Բոլորի մեծ մասը գնում են, որ աշխատեն ու կարողանան ընտանիք պահեն: Պատրաստ են շան պես, այսինքն, նենց ոնց որ ստեղ, աշխատել: Որ կարանան իրանց երեխեքին նորմալ պահեն:

Arpine
01.09.2011, 00:37

Իսկ Ձեր կարծիքով,ինչի են գնում, ուրիշ տեղ, ոնցոր դուք եք ասում շան պես աշխատելու, ոչ թե ստեղ են մնում, եթե նույն բաննա: Խնդիրն այն է որ կարա՞ն ստեղ էդպես աշխատելով իրանց երեխեքին նորմալ պահեն: Կամ սփյուռքահայերը, մեռանք լսելով, որ սիրում ու կարոտում են իրենց հայրենիքը, բայց թե ինչու չեն տեղափոխվում էստեղ ապրելու չգիտեմ:
Ուստի կուրորեն ասել թե ես սիրում եմ իմ Հայաստանը ու ուզում եմ ապրել էստեղ չեմ կարող, չնայած այդ դաստիարակությունը մոտս էնքանա արմատացած, որ այլ կերպ չեմ էլ պատկերացնում:

Ambrosine
01.09.2011, 00:43
Ոչ միայն ապրել, այլև` մեռնել:

Ուրվական
01.09.2011, 07:54
Իսկ Ձեր կարծիքով,ինչի են գնում, ուրիշ տեղ, ոնցոր դուք եք ասում շան պես աշխատելու, ոչ թե ստեղ են մնում, եթե նույն բաննա: Խնդիրն այն է որ կարա՞ն ստեղ էդպես աշխատելով իրանց երեխեքին նորմալ պահեն:

Դուք Ձեր հարցի պատասխանը տվեցիք: Իրանց նույնիսկ չեն կարա, ուր մնաց երեխեքին:

Ուստի կուրորեն ասել թե ես սիրում եմ իմ Հայաստանը ու ուզում եմ ապրել էստեղ չեմ կարող, չնայած այդ դաստիարակությունը մոտս էնքանա արմատացած, որ այլ կերպ չեմ էլ պատկերացնում:

Չէ, ստեղ խնդիրը Հայաստանը սիրելը կամ չսիրելը չի: Դու էլ ես սիրում Հայաստանը, ես էլ, Պողոսն ու Պետրոսն էլ: Բայց ապրել Հայաստանում էսօրվա ու մոտակա 15 տարվա մեջ նշանակում ա գոյատևել՝ ամեն օր ջիպի տակ չընկնելու վտանգն էլ աչքիդ առաջ: Թե չէ քո դաստիարակությունը շատ էլ լավն ա, ուղղակի երբ որ կհասնես էն պահին, որ մտնես ռեալ կյանք՝ քեզ դաստիարակողներից հնարավորինս անկախ կլնես, կզգաս, որ սիրում ես Հայաստանը, ուզում ես ստեղ ապրել, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կգնաս:

Arpine
01.09.2011, 13:21

Չգիտմ կգնամ թե չէ, բայց, չնայած ամեն ինչին, այս իրավիճակում, էստեղ ինձ համար լավ է, բայց շատերի համար է վատ: Ասենք օրինակ ինչու չպիտի կարողանա հայ տղամարդը տեսնի իր երեխայի օրեցօր մեծանալը: Ախր Հայաստանում շատա տարածված ու մտահոգիչա: Ինչևէ, թեմայից չշեղվենք:
Ու ասեմ, որ գրեթե վստահ եմ, որ այլ երկիր գնալուց հետո էլ, ուզելու եմ էստեղ գալ ապրելու::)

John
01.09.2011, 14:14
ես սիրում եմ Եվրոպան, Բելգիան ասենք, մաքուր, սիրուն երկիր ա՝ համեստ համ էլ, ապրել էլ կարելի է, ոչ գոյատևել, բայց Հայաստանում եմ ապրելու: Եթե երբևէ գնամ էլ՝ մաքսիմում 2-3 տարով ու կոնկրետ նպատակով, ոչ թե բախտս փորձելու...

Ambrosine
01.09.2011, 14:28
Հարցման արդյունքները հուսադրող են:

erexa
01.09.2011, 14:51
Իսկ Ձեր կարծիքով,ինչի են գնում, ուրիշ տեղ, ոնցոր դուք եք ասում շան պես աշխատելու, ոչ թե ստեղ են մնում, եթե նույն բաննա: Խնդիրն այն է որ կարա՞ն ստեղ էդպես աշխատելով իրանց երեխեքին նորմալ պահեն: Կամ սփյուռքահայերը, մեռանք լսելով, որ սիրում ու կարոտում են իրենց հայրենիքը, բայց թե ինչու չեն տեղափոխվում էստեղ ապրելու չգիտեմ:
:

Կարոտում են, բայց որ երկիրը, երկիր լիներ կտեղափոխվեին: Եվ հետո, օտարությունում շան պես չեն աշխատում, նորմալ աշխատում են, նորմալ աշխատավարձ են ստանում ոնց որ կարգն է, ապրում են նորմալ ոնց որ պետքն է, իրենց զգում են որպես մարդ բոլոր կոմղերով, իսկ Հայաստանում այս իմ գրած իրավիճակը կարող է 100 տարի հետո էլ չլինի:

One_Way_Ticket
01.09.2011, 15:39
Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ Եվրոպա-Ամերիկաներ տեղափոխված հայը այնտեղ իրոք շան պես է աշխատում: Այդ մարդկանց զգալի մասը Հայաստանում քչից-շատից նորմալ ապրում էր, պարզապես "կուտը կերել", գնացել են: Ցածր կվալիֆիկացիայի տեր մարդկանց շահագործումը այնտեղ շատ դաժան է: Մեկ այլ մաս իրենց հպարտությունը գետնով են տալիս և հանձնվում որպես փախստական, ապրում բազմապիսի նպաստների հաշվին, ինչով արդեն աշխատավոր եվրոպացիների համբերության բաժակը լցրել են, ժամանակը կգա, բոլորին ռադ կանեն: Քչերն են կարողանում դրսում ռեալ հաջողության հասնել, որպես կանոն բարձր կվալիֆիկացիայի տեր մարդիկ, որոնց մեծ մասը ներսում էլ իրենց առանձնապես վատ չէին զգում, պարզապես որոշել են ուրիշ կյանք փորձել:

Հիմա մի խումբ լխկած պոմիդորներ վրաս կշպրտվեն, բայց ես գիտեմ, թե ինչ եմ ասում :)

Lion
01.09.2011, 15:59

Որ վրեդ պամիդորներ շպրտեն, իմ փայ ու իմ կարացածով քո հետ ատբիտ կանեմ ;) Չեմ հարգում նման հանձնվողներին...

Ուրվական
01.09.2011, 16:20
Կարոտում են, բայց որ երկիրը, երկիր լիներ կտեղափոխվեին: Եվ հետո, օտարությունում շան պես չեն աշխատում, նորմալ աշխատում են, նորմալ աշխատավարձ են ստանում ոնց որ կարգն է, ապրում են նորմալ ոնց որ պետքն է, իրենց զգում են որպես մարդ բոլոր կոմղերով, իսկ Հայաստանում այս իմ գրած իրավիճակը կարող է 100 տարի հետո էլ չլինի:

Ես չեմ ասում՝ շան պես աշխատում են: Ես ասում եմ՝ շան պես պատրաստ են աշխատել, բայց շատ տեղերում հենց ՇԱՆ ՊԵՍ էլ աշխատում են:

Ուրվական
01.09.2011, 16:27
Քչերն են կարողանում դրսում ռեալ հաջողության հասնել

Իսկ ո՞վ ասեց, որ գնում են դրսում հաջողության հասնելու: Դուրս մեծ մասամբ գնում են ապրելու, այլ ոչ թե գոյատևելու: Կամ գոնե եթե ոչ իրենց, ապա իրենց երեխեքի ապրելու համար: Թե՞ քո համար հաջողության հասնելն էդ ա:

One_Way_Ticket
01.09.2011, 16:33

Օրեկան 10+ ժամ որպես հացթուխ աշխատել, շաբաթական մեկ ազատ օր ունենալով, առանց տոն օրերի ("մեր միակ տոնը եղեռնն է", - ցիտում եմ այդ մարդու խոսքերը), սա՞ ես դու հպարտորեն անվանում "ապրել, այլ ոչ թե գոյատևել": Երեխաների պահով մասամբ համաձայն եմ. փոքր տարիքից այնտեղ ապրելով ավելի մեծ է նորմալ ապագա ունենալու հավանականությունը:

Kita
01.09.2011, 16:36

Այստեղ մարդիկ կան շաբաթը 7 օր են աշխատում, 10 ժամ էլ չէ նույնիսկ 12 ժամ կամ ավել և ստանում են գրոշներ ընտանիք պահելու համար:

Ուրվական
01.09.2011, 16:45

Չէ, ես դա չեմ հպարտորեն անվանում ապրել: Ու ինչի՞ց եզրակացրեցիր, որ ես հպարտորեն եմ անվանում: Եզրակացությունդ սխալ է, քանի որ ես շատ մեծ ցավով եմ ասում, ոչ թե հպարտությամբ:

Ես ամեն ինչին նայում եմ համեմատական կարգով:

Էդ մարդը ստեղ 10+ ժամ հացթուխ աշխատելով, շաբաթական մեկ ազատ օր ունենալով, առանց տոն օրերի սկի ամիսը երկու անգամ չի կարա կնոջ կամ առավել ևս երեխաների հետ դուրս գա, գնա զբոսնի կամ սրճարան գնա: Չի կարա գնա լողավազան: Չի կարա ավտո ունենա:
Իսկ եթե էդ քո ասած մարդը ամերիկայում ա, հաստատ էդ բոլոր ասածներս կարա անի:

Իսկ ընդհանրապես ասած, բոլորի չափանիշները լավ կյանքի մասին տարբեր են, բայց շատ կարևոր ա նաև հեռանկար ունենալը: Իսկ դրսում էդ ամեն ինչը կա: Իհարկե, ոչ ամեն տեղ:

One_Way_Ticket
01.09.2011, 16:46
Այստեղ մարդիկ կան շաբաթը 7 օր են աշխատում, 10 ժամ էլ չէ նույնիսկ 12 ժամ կամ ավել և ստանում են գրոշներ ընտանիք պահելու համար:
Այստեղ այդ 10-12 ժամը շատ ավելի թեթև են անցնում: Այնտեղ դու պիտի 10 ժամ "պախատ անես": Շատ կարճ ժամանակ է հատկացվում "պեռեկուռին", մեկ-երկու անգամ էլ զուգարան գնալու իրավունք կարող է ունենաս: Աշխատավարձն իհարկե շատ ավելի բարձր կլինի, քան այստեղ, սակայն հանիր դրանից բնակարանի վարձը, կյանքը որպես կանոն ավելի թանկ է, օտար լեզուն, Եվրոպայի դեպքում նաև այն, որ բնիկ ազգը երբեք քեզ որպես իրեն հավասարի չի վերաբերվի:

One_Way_Ticket
01.09.2011, 16:54
Էդ մարդը ստեղ 10+ ժամ հացթուխ աշխատելով, շաբաթական մեկ ազատ օր ունենալով, առանց տոն օրերի սկի ամիսը երկու անգամ չի կարա կնոջ կամ առավել ևս երեխաների հետ դուրս գա, գնա զբոսնի կամ սրճարան գնա: Չի կարա գնա լողավազան: Չի կարա ավտո ունենա:
Իսկ եթե էդ քո ասած մարդը ամերիկայում ա, հաստատ էդ բոլոր ասածներս կարա անի:
Ես հեչ համոզված չեմ, որ նախորդ գրառմանս մեջ նշված տեմպով աշխատելու դեպքում մարդու աչքին կերևան սրճարանը, լողավազանը և մեքենան:

Ուրվական
01.09.2011, 17:13
Ես հեչ համոզված չեմ, որ նախորդ գրառմանս մեջ նշված տեմպով աշխատելու դեպքում մարդու աչքին կերևան սրճարանը, լողավազանը և մեքենան:

Առավոտվա 9-ից իրիկունվա 8-ը չի՞ 10+:

Կարա՞ս Հայաստանում մարդ ցույց տաս, որ 10+ չի աշխատում: Հիմա հացթուխ ա, թե շարժիչ վերանորոգող ա, ի՞նչ կապ ունի: Համ էլ երկու տարի կաշխատի տենց, փող կկուտակի, փորձ կհավաքի, կանցնի ավելի լավ աշխատանքի, ավելի թեթև ռեժիմով:

Ու չեմ կարծում, որ ինչ-որ մեկին չի հետաքրքրում նշածներս: Տենց որ ըլներ, Հայաստանում ոչ սրճարան կլներ, ոչ էլ հասարակ ավտո: Մենակ ջիպեր կլնեին սև:

One_Way_Ticket
01.09.2011, 17:31

Դե ասենք, ես 8 ժամ եմ աշխատում, բայց դա չի հարցը: Էլի եմ կրկնում, Հայաստանում 10+ աշխատելը և "այնտեղ" 10+ աշխատելը նույնը չէ: Երբևէ չե՞ք տեսել, թե ոնց են այստեղ շինարերները նստած շունչ քաշում, զրուցում: Կամ խանութ ես մտնում, աշխատողը հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրուցում է, համբերատար սպասում ես, մինչև վերջացնի (եթե համը շատ չի հանում): Այնտեղ նման բան ՉԿԱ: Պախատ, պախատ... Սա օդից չեմ ասում, պախատ անողներն են պատմում: Դու պատկերացնու՞մ ես նման տեմպով աշխատելը: Ես մի փոքր պատկերացնում եմ, որովհետև լրիվ դրույք աշխատանքի հետ ասպիրանտուրա էի մի ժամանակ համատեղում: Ինչ սրճարան, ինչ բան, ինձ մի բան էր հետաքրքրում. ե՞րբ է այս մղձավանջը ավարտվելու: Ինչպե՞ս կարող ես կիրակի օրը սրճարան վայելել, երբ գիտես, թե քեզ երկուշաբթի ինչ է սպասվում:

One_Way_Ticket
01.09.2011, 17:58
Համ էլ երկու տարի կաշխատի տենց, փող կկուտակի, փորձ կհավաքի, կանցնի ավելի լավ աշխատանքի, ավելի թեթև ռեժիմով:
Բանն այն է, որ ոչ: Եթե որպես սևագործ ես սկսել, սևագործ էլ կմնաս: Ասենք, եթե պիցցա ցրող ես աշխատում, դրա փորձը ո՞րն է: Լավ աշխատանքի համար կվալիֆիկացիա է պետք, որը կախված մասնագիտությունից հեշտ է, դժվար, կամ շատ դժվար: Ծրագրավորողներին, օրինակ, հեշտ է: Բժիշկներին շատ ավելի դժվար: Մեկը պատմում էր, որ 8 տարի ԱՄՆ-ում կուրսեր է անցել, որ իրավունք ունենա բժշկի օգնական(!) աշխատել:

Ուրվական
01.09.2011, 20:15
Ամեն ինչ մարդուց ա կախված: Ամեն ինչ էլ հնարավոր ա, ի տարբերություն Հայաստանի:

Ես ընդհանուր բաներ եմ ասում, դու անընդհատ քո իմացած հացթուխի օրինակն ես բերում, էն էլ էլի չես կարում ու չես էլ կարա ապացուցես, որ ինքը ստեղից վատ ա ապրում, ավելին՝ որ ստեղից ոչ մի բանով լավ չի, մի բան էլ վատ ա:
Կարամ հազար հատ օրինակ բերեմ, որոնք ապացուցում են քո ասածի՝ շաաատ մասնավոր դեպք լինելը: Հացթուխի մասին չի խոսքը, որովհետև հացթուխը քո ասածի նույնիսկ մասնավոր դեպք չի:

One_Way_Ticket
01.09.2011, 20:42
Իմ իմացած օրինակներից մեկում մարդը հետ վերադարձավ Հայաստան, որովհետև ստեղ նորմալ ապրում էր, պարզապես ամերիկյան հրաշքներին էր հավատացել:
Հացթուխն էլ եզակի օրինակ չէր: Մեկին էլ գիտեմ` Ֆրանսիայում նարինջ տեսակավորող է(ր) աշխատում: Հենց ինքն էր ասում ռեժիմի մասին` օրեկան երկու անգամ զուգարան գնալու իրավունք, մի անգամ 5 րոպեանոց հանգիստ, մի անգամ էլ հաց ուտել: Վերջ, մնացած ժամանակը անընդմեջ պիտի աշխատես: Հավատա, նման օրինակները շատ շատ են, պարզապես ոչ բոլորն գնացողներն են խոստովանում, որ իրականությունը սպասելիքների հետ այնքան էլ չհամընկավ: Բան չունեմ ասելու, մարդ արարածը, որպես կանոն, չի սիրում խոստովանել (երբեմն նույնիսկ ինքը իրեն), որ սխալ որոշում էր կայացրել:

Օրինակներդ բեր, կարծում եմ` թեմայի բոլոր ընթերցողներին էլ հետաքրքիր կլինի:

John
01.09.2011, 21:03
լա՜վ մոտիկ մարդու օրինակ ունեմ, որ կնոջ ու երկու երեխաների հետ գնաց Բելգիա 2000թ.-ին… ընկեր ուներ Բելգիայում ապրող, բայց դե ամեն հայ էլ ծանոթ ունի մի տեղ գնալուց, չեմ կարծում, որ դա եղանակ է փոխել... իրանք էլ ՌԴ քաղաքացի էին, ինչը ավելի վատ ա դիտվում Բելգիայում, քան ՀՀ քաղաքացի եթե լինեին… ու իրանք Բելգիայում սկսել են 0ից… չիմանալով նույնիսկ այնտեղի պետական լեզու Նիդերլանդերենը (կարծեմ ֆրանսերենն էլ ա պետական լեզու, բայց էդ էլ չգիտեին իրանք) ու 2010թ.-ին իրանք արդեն ստացան քաղաքացիություն... թե ինչ դժվարությունների միջով են անցել՝ աննկարագրելի է, բայց այսօր արդեն իրենք ունեն տուն, մեքենա, գիտեն այնտեղի լեզուն, քանի որ ունեին բարձրագույն կրթություն ու արդեն քաղաքացի են, լեզուն էլ գիտեն, ունեն նորմալ աշխատանք, իսկ երեխաները... ամեն բնագավառում աչքի են ընկնում... մի խոսքով՝ շատ մեծ տանջանքների գնով, 10 տարում իրանք կարողացան իրանց երեխեքի համար ԼԱՎ ապագա ապահովել, նույնը նաև իրենց համար, ու հաստատ դժգոհ չեն դրանից...
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռուս նավապետը ուլտիմատում դրեց նրա առաջ՝ «Կամ -յան-ը ազգանունիդ կդառնա -ով, կամ դու հեռացված ես աշխատանքից...»

Arpine
01.09.2011, 21:28
Բան չունեմ ասելու, մարդ արարածը, որպես կանոն, չի սիրում խոստովանել (երբեմն նույնիսկ ինքը իրեն), որ սխալ որոշում էր կայացրել:

ահա. սա բոլորին է վերաբերում, նաև Ձեզ;)

Էստեղ օրինակնրը կարող են մասնավոր դեպքեր լինել միայն: Մի օրինակ բերեմ իմ մոտիկ ծանոթնա աշխատումա 10 ժամից ավելի, ստանումա չնչին գումար, պետք է ազատ են լինեն կիրակի օրերը բայց երբեմն աշխատում են նաև կիրակի որովներև շեֆնա տենց ուզում: Իսկ գործի ընթացքում հանկարծ տեսնեն, որ հեռախոսովա խոսում կամել գլուխը կախ չի աշխատում: եղելա որ գործը հասցնելու համար մինչև 11 -12-ը մնացել են, բայց սկի հավելավճար չի եղել: Մի մարդ, ով արտերկրում նույն գործն անելով փորձեց էտ ծանոթիս հետ գործի գնալ, մի օր գնալուց հետո չդիմացավ (թարմ օրինակա): Չհաշված, որ նրա էնտեղի վարձատրությունը համեմետելու էլ չի էստեղինի հետ:

Ուրվական
01.09.2011, 21:47
Օրինակներդ բեր, կարծում եմ` թեմայի բոլոր ընթերցողներին էլ հետաքրքիր կլինի:

Չէ, հավես չունեմ: :)

One_Way_Ticket
01.09.2011, 21:51
Սկսեմ նրանից, որ ես Բելգիա (ինչպես նաև այլ եվրոպական երկրներ) գնալ, հաստատվելը այնքան էլ չեմ հասկանում: ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա - հասկանում եմ, իմմիգրանտական երկրներ են: Ռուսաստանն էլ կարող եմ հասկանալ, չնայած բնիկ ազգ կա, բայց կայսրություն է: Բայց Բելգիան նորմանդացիների ու ֆլամանդացիների երկիրն է: Ի՞նչ գործ ունի հայն այնտեղ: Ասենք, թե իրենք ավելի լավ են ապրում, հետո՞ ինչ: Ոնց որ հորդ աշխատավարձը քիչ լինի, դժգոհ լինես կյանքիցդ, տեսնես հարևանը լավ տուն ունի, գնաս այնտեղ մի սենյակ վարձես, ապրես:

ահա. սա բոլորին է վերաբերում, նաև Ձեզ
իհարկե, բան չունեմ ասելու

Ջոն ջան, մի անհամեստ հարց տամ, էլի: Այդ մարդը ի՞նչ ճանապարհով է հաստատվել Բելգիայում: Չլինի՞ թե որպես փախստական:

Աթեիստ
01.09.2011, 22:11
2 օր առաջ ընկերս էլ պատմում ֆրանսիա փախած մի ծանոթից, որը էլի բողոքում էր այնտեղի կյանքից։ Երբ ընկերս այդ ծանոթին առաջարկել է հանդիպել իր ֆրանսիացի ընկերոջը, որ վերջինս ինչ որ բանով օգնի հային, բողոքող հայի պատասպանը եղել է «մեզնից շատ հեռույա, հեսա ավտո առնեմ, նոր կգնամ մոտը»։

Ամեն բողոք չի, որ վատ կյանքից ա գալիս։

Նախկին գործիս տեղը շեֆս հանկարծ տեսներ, որ մի ծանոթիս հետո 3 րոպեից ավել կանգնած զրուցում եմ, ներվայնանում էր ու մի գործ տալիս։
Դեպք ա եղել, որ գիշերը 3-ին եմ տուն գնացել։

John
01.09.2011, 22:30
Ջոն ջան, մի անհամեստ հարց տամ, էլի: Այդ մարդը ի՞նչ ճանապարհով է հաստատվել Բելգիայում: Չլինի՞ թե որպես փախստական:
Ես տենց բաներից գլուխ չեմ հանում… մենակ գիտեմ, որ բազմություն կա, գնում հանձնվում ա ինչ-որ, իրան ապրելու տեղ են տալիս ու թոշակ, է՞դ ա փախստականը… եթե էդ ա՝ իրանք փախստական չէին ուրեմն… հազար ու մի գործ են արել առանց գրացման, մինչև ամեն ինչ ստացվեց…

Lion
01.09.2011, 22:37
մի խոսքով՝ շատ մեծ տանջանքների գնով, 10 տարում իրանք կարողացան իրանց երեխեքի համար ԼԱՎ ապագա ապահովել, նույնը նաև իրենց համար, ու հաստատ դժգոհ չեն դրանից...

Հաշվի առնելով դրանց երկրի "գյալաբոկային" ու "նառկոշ" բնույթը, կարող է երեխաները այնքան էլ լավ ապագա չունենան - սա առանց մազաչափ իսկ հեգնանքի եմ ասում...:think

One_Way_Ticket
01.09.2011, 22:45
Ես տենց բաներից գլուխ չեմ հանում… մենակ գիտեմ, որ բազմություն կա, գնում հանձնվում ա ինչ-որ, իրան ապրելու տեղ են տալիս ու թոշակ, է՞դ ա փախստականը… եթե էդ ա՝ իրանք փախստական չէին ուրեմն… հազար ու մի գործ են արել առանց գրացման, մինչև ամեն ինչ ստացվեց…
Ճիշտ ես, փախստականները էդ հանձնվողներն են: Չեմ վախենա ասել, և խոսքերիս համար պատասխանատու եմ, փախստականին ես մարմնավաճառից մեծ հաշվով չեմ տարբերում: Քեզ էն բանից են անում, փոխարենը կարգին փող ես ստանում:
Քո ասածը ոչ լեգալ իմմիգրանտն է: Ինչ մեղքս թաքցնեմ, նրանց էլ առանձնապես չեմ հարգում: Դու, ըստ էության, խաբում ես տվյալ երկրի կառավարությանը, ներկայանում որպես երկրի ժամանակավոր այցելու, հետո այնտեղ ոչ լեգալ մնում, ոչ լեգալ աշխատում` շարունակելով խաբեբայությունը: Հետաքրքիրն այն է, որ այդ մարդիկ սովորաբար սիրում են խոսել արդարությունից, դժգոհել, որ Հայաստանում ամեն ինչ շատ անարդար է: Չնայած ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչով են նրանք առավել: Սեփական բարեկեցության մասին մտածելով` դիմել են խաբեբայության, նույնը անում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը:

John
01.09.2011, 22:54
Հաշվի առնելով դրանց երկրի "գյալաբոկային" ու "նառկոշ" բնույթը, կարող է երեխաները այնքան էլ լավ ապագա չունենան - սա առանց մազաչափ իսկ հեգնանքի եմ ասում...:think
գիտես, շատ եմ քեզ հարգում, բայց համամիտ չեմ... Հայաստանո՞ւմ երեխաները լավ ապագա ունեն... Հայաստանո՞ւմ գյալաբոկներ չկան... թե՞ նարկոմաններ... չեմ կարծում որ էդ կարգի անտեղյակ ես...

Ճիշտ ես, փախստականները էդ հանձնվողներն են: Չեմ վախենա ասել, և խոսքերիս համար պատասխանատու եմ, փախստականին ես մարմնավաճառից մեծ հաշվով չեմ տարբերում: Քեզ էն բանից են անում, փոխարենը կարգին փող ես ստանում:
Քո ասածը ոչ լեգալ իմմիգրանտն է: Ինչ մեղքս թաքցնեմ, նրանց էլ առանձնապես չեմ հարգում: Դու, ըստ էության, խաբում ես տվյալ երկրի կառավարությանը, ներկայանում որպես երկրի ժամանակավոր այցելու, հետո այնտեղ ոչ լեգալ մնում, ոչ լեգալ աշխատում` շարունակելով խաբեբայությունը: Հետաքրքիրն այն է, որ այդ մարդիկ սովորաբար սիրում են խոսել արդարությունից, դժգոհել, որ Հայաստանում ամեն ինչ շատ անարդար է: Չնայած ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչով են նրանք առավել: Սեփական բարեկեցության մասին մտածելով` դիմել են խաբեբայության, նույնը անում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը:
Հիշո՞ւմ ես, նշել եմ, որ իրանք ՌԴ քաղաքացի էին ու ապրում էին ՌԴ-ում նորմալ, ինքը նավաստի էր, լավ էին ապրում... հետո նավապետը... չկրկնվեմ... ոչ ես ոչ դու իրավունք չունենք էդ մարդկանց մեղադրելու... խաբել են երկրին ինչ են արել՝ բայց ներկա պահին էդ երկիրն ընդունել ա իրանց որպես քաղաքացի, իրանք էլ Բելգիայի ապագայի լավ քաղաքացի երեխաներ են մեծացնում, դրանում համոզված եմ, ու էդ խաբելուց ՈՉ ՈՔ չի տուժվել, ի տարբերություն քո ասած ՀՀ կառավարության խաբելուց...

Lion
01.09.2011, 23:01
Մերսի հարգանքի համար, John ջան, հավատա` դա փոխադարձ է: Բայց ես ցավով ասացի այդ ամենը, քանի որ վատ թե լավ, բայց գոնե առայժմ Հայաստանում կա պահպանված քիչ թե շատ գործող արժեքային համակարգ, որը երեխաներին ավելի շատ է հեռու պահում տենց բաներից, քան Հոլանդիայում - այսքան բան: Ու մի օր, որ տղեն պոչիկ կապած մի թուրքի ձեռքը բռնած իրենց տուն գա ու ներկայացնի սրան որպես իր կյանքի ընկեր, այդ մարդը շատ կողբա ժամանակին իր կատարած ընտրության համար: Թող բարձրագոչ չհնչի, բայց զուտ տնտեսական նկատառումներով Հայրենիքը ընդմիշտ լքողը պատժում է ամենից առաջ հենց իրեն, ի դեմս իր ու իր երեխաների խեղված ապագայի. գուցե և կուշտ փորով ու լավ մեքենայով... բայց, մեկա, խեղված ապագայի...:think

Աթեիստ
01.09.2011, 23:07
Ես էլ չեմ սիրում, որ գնում են որպես փախստական (այսինքն ասում են մենք անկարող ենք, մեզ ապրելու տեղ ու սնունդ տվեք), հետո էլ բողոքում են թե մեզ մարդատեղ չեն ընդունում։ Բայց դա ավելի շատ ընտանի կենդաիներին բնորոշ պահվածք ա, ու կարծում են տեղացիների մոտեցումն էլ համապատասխան ա։
ԲԱՅՑ շատերը այլ տաբերակ չունեն գնալու։ Գնում են որպես փախստական, շատ արագ սովորում են լեզուն ու որևէ մասնագիտություն ու դառնում են հասարակության լիիրավ անդամ։
Ընկերոջս եղբայրը ֆրանսիայում հիպոթեք էր վերցնում 5%(եթե ճիշտ եմ հիշում), սեփական բիզնեսը սկսելու համար, գնացել է որպես փախստական մի քանի տարի առաջ։ Բա չգնա՞ր։
Ես 30 տարի ա ստեղ եմ «ապրում», 10%-ով որ տան, պտի շատ գոհ լինեմ։

Ես հաստատ որպես փախստական չեմ, գնա, բայց որ պահին մի հնարավորություն եղավ (գրին քարտ, սկզբում ցածր վարձատրությամբ բիզնես հրավեր) հաստատ կգնամ։
Ավելի լավ ա ամերիկական իրար հետ չշփվող մասսան, քան թե հայաստանի իրանց քթերն ամեն տեղ խոթողը։

Աթեիստ
01.09.2011, 23:11
Մերսի հարգանքի համար, John ջան, հավատա` դա փոխադարձ է: Բայց ես ցավով ասացի այդ ամենը, քանի որ վատ թե լավ, բայց գոնե առայժմ Հայաստանում կա պահպանված քիչ թե շատ գործող արժեքային համակարգ, որը երեխաներին ավելի շատ է հեռու պահում տենց բաներից, քան Հոլանդիայում - այսքան բան: Ու մի օր, որ տղեն պոչիկ կապած մի թուրքի ձեռքը բռնած իրենց տուն գա ու ներկայացնի սրան որպես իր կյանքի ընկեր, այդ մարդը շատ կողբա ժամանակին իր կատարած ընտրության համար: Թող բարձրագոչ չհնչի, բայց զուտ տնտեսական նկատառումներով Հայրենիքը ընդմիշտ լքողը պատժում է ամենից առաջ հենց իրեն, ի դեմս իր ու իր երեխաների խեղված ապագայի. գուցե և կուշտ փորով ու լավ մեքենայով... բայց, մեկա, խեղված ապագայի...:think

Այսինքն ավելի լավ ա իմ ընտրած Որմիզդուխտը, քան դե որդուս ըտրած Աբդուլը, հա՞։ Խորհուրդ կտամ դիտես «Молитвы за Бооби» ֆիլմը։
Հայաստանի արժեքային համակարգի մաիսն պատկերացնելու համար բավականա մի քանի ժամ սերիալ նայել ու կարդալ բանակից եկող լուրերը։ Արժեքային համակարգը իսկապես կա, հարց է թե ինչքան է այն հեռացել մարդկային բարոյական նորմերից։

John
01.09.2011, 23:15
Մերսի հարգանքի համար, John ջան, հավատա` դա փոխադարձ է: Բայց ես ցավով ասացի այդ ամենը, քանի որ վատ թե լավ, բայց գոնե առայժմ Հայաստանում կա պահպանված քիչ թե շատ գործող արժեքային համակարգ, որը երեխաներին ավելի շատ է հեռու պահում տենց բաներից, քան Հոլանդիայում - այսքան բան: Ու մի օր, որ տղեն պոչիկ կապած մի թուրքի ձեռքը բռնած իրենց տուն գա ու ներկայացնի սրան որպես իր կյանքի ընկեր, այդ մարդը շատ կողբա ժամանակին իր կատարած ընտրության համար: Թող բարձրագոչ չհնչի, բայց զուտ տնտեսական նկատառումներով Հայրենիքը ընդմիշտ լքողը պատժում է ամենից առաջ հենց իրեն, ի դեմս իր ու իր երեխաների խեղված ապագայի. գուցե և կուշտ փորով ու լավ մեքենայով... բայց, մեկա, խեղված ապագայի...:think
Ճիշտ բաներ ես ասում եղբայր, բայց, ցավոք, ծանոթ ունեմ Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում աշխատող... մոտավոր նկարագրեց, թե օրական քանի՝ «ՏԱՆ ԱՂՋԻԿ» ա համեստ հագնված, պարսիկի հետ գալիս հյուրանոց մի քանի ժամով... փորձեցի համոզել, որ պոռնիկներն են դրանք, ոչ մյուսները, նենց օրինակ բերեց, որ ձենս կտրեցի ախպեր... նենց աղջկա ասեց (ես իրան լիովին վստահում եմ, ՀԱՍՏԱՏ ինձ չէր խաբի էլի էդ հարցում), որ 20 վայրկյան ձենս դուրս չէր գալիս... ու էդ աղջկա պապային էլ եմ ճանաչում, շատ հարգված, հայտնի մարդ է ու հիշում եմ մի անգամ խոսկի մեջ ասեց. «Ախպեր, ո՞ւր գնամ, էրեխեքս նեգռի հետ նույն դասարան դասի գնա՞ն»... այ հիմա իրան կարելի ա պատասխանել «չէ, թող պարսիկի հետ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կուպեներ ու հյուրանոցներ գնան, հետո մի խելոք ՀԱՅ տղու վրա կնաղդեք...» զզվում եմ ... էդ էլ քեզ օրինակ ավանդապաշտ հայ ընտանիքի՝ Հայաստանում ապրող երեխայի ներկայի մասին...

գիտե՞ս խի եմ հարգում եվրոպացիներին՝ որ ինձ կան՝ էդ են, չեն թաքցնում իրանց, թուրք չգիտեմ, բայց բելգիացի աղջկա հետ որ պատրաստվես ամուսնանալ՝ սաղ իրա սեքսուալ կյանքը կպատմի քեզ, եթե դրանից հետո որոշես ԷԼԻ ամեն դեպքում ամուսնանալ, հալալ ա քեզ, իսկ Հայաստանում դու չգիտես ով ով ա, որտև սաղ թաքուն են անում ինչ անում են, էդ ուռելն էլ, ծակվելն էլ, սեքսն էլ... այ դրա համար զզվում եմ...

Հայրենասիրություն ...
Ախպերս, իմ ասած ընտանիքի երեխեքի վերջին համերգը տեղի ա ունեցել Բելգիայի թագավորական պալատի փոքր դահլիճում, (տեսագրությունն ունեմ DVD տարբերակով), ու թագուհին անձամբ իմացել է համերգի ընթացքում, որ իրենք հայ են, դե իսկ թե ոնց են ելույթ ունեցել՝ երևի պարզ ա, որ հասել են մինչև այդտեղ... ու որ իրանցով Բելգիայի թագուհին ճանաչում ա հայերին՝ էդ հպարտանալու առիթ ա հաստատ...
Կարո՞ղ էին իրանք Հայաստանի համար ավելին անել ապրելով Հայաստանում, միանշանակ Ո՛Չ… կամ ասենք պարտավոր էլ չեն անեն...

Freeman
01.09.2011, 23:29
Ես 30 տարի ա ստեղ եմ «ապրում», 10%-ով որ տան, պտի շատ գոհ լինեմ։

Որ 10 տոկոսով տան, ինձ էլ տեղյակ կպահես :)
Ձախստականի կարգավիճակով ես էլ չեմ ուզում գնամ, բայց եթե հնարավորություն լինի ուրիշ երկրում սովորել ու հետագայում էլ իմ մասնագիտությունով աշխատել, կգնամ:
Իհարկե եթե գոնե մի 10 տոկոս համոզված լինեմ, որ իմ մնալը հայաստանին Հայաստան ա դարձնելու կմնամ

Մենակ չասեք, թե եթե իմ նման մտածողները չմտածեն, որ իրանց մնալուց բան չի փոխվի ու մնան երկիրը կփոխեն, որովհետև նախ՝ չեն կարա, երկրորդ անկախ նրանից ես տենց եմ մտածում, թե՝ չէ, իրանք տենց են մտածում ու գնում են :))

One_Way_Ticket
02.09.2011, 01:42
Միանգամից երկու գրառման պատասխանեմ։

իրանք էլ Բելգիայի ապագայի լավ քաղաքացի երեխաներ են մեծացնում, դրանում համոզված եմ, ու էդ խաբելուց ՈՉ ՈՔ չի տուժվել

դառնում են հասարակության լիիրավ անդամ
Հայը Բելգիայի կամ Ֆրանսիայի հասարակության լիիրավ անդա՞մ։ Մոռացեք։ Չի լինի եվրոպայում բազմամշակութային հասարակություն։ Կամ պիտի մնաք երկրորդ սորտի մարդ, կամ ասսիմիլացվեք տեղի ազգի հետ։ Այն աստիճան, որ գոնե Ձեր ծոռը ասի՝ "Armenia? Where is it?"։ Նույնիսկ այդ դեպքում բացառված չէ, որ դպրոցում մեկը կասի՝ հլը քթիդ նայի, դու ի՞նչ ֆրանսիացի։
Իմ եվրոիդեալները փշրվեցին 2007 թվականին, երբ Իտալիայի դեսպանություն էի դիմել տուրիստական վիզայի։ Կարծում էի՝ հյուպաթոսը գրկաբաց կընդունի, տո մի քանի տարվա մուլտիվիզա կտա, կասի՝ քեզ պես երիտասարդները մեզ պետք են։ :D Նշանակված օրը աշխատակիցը տեղեկացրեց, որ ինձ մերժում է եկել։ Հյուպաթո՞սը։ Նա ինձ չէր էլ ուզում տեսնել։ Այդ ժամանակ ես խելոք դուրս եկա, նստեցի հարակից այգում, և արցունքները հոսեցին աչքերիցս։ Հետագայում ես եվրոդեսպանատներ այցելեցի արդեն լրիվ ուրիշ տրամադրվածությամբ։ Նրանց նման․ արտաքինից բարեհամբույր, ներսից ջղային։ Հլը փորձվել, մերժել եք։ Չփորձվեցին։ Երկու օր առաջ լեհերի դեսպանություն եմ դիմել։ Հլը փորձվել վիզան չեն տվել։ Դեսպանությունը հողին կհավասարեցնեմ։ Կատակում եմ, իհարկե, սակայն ինչպես հայտնի է, ամեն կատակի մեջ․․․

Ուժեղ եղեք :goblin

One_Way_Ticket
02.09.2011, 02:15
Հա, ի դեպ, մյուս կողմից ես դեսպանություններին հասկանում եմ (ինչը որևէ կերպ չի հակասում նախորդ գրառմանս)։ Էնքան հայեր են Ջոնի լավ մոտիկ մարդկանց նման խաբել նրանց, գնացել են և չեն վերադարձել։ ՀՀ քաղաքացիների նկատմամբ էլ դեսպանություններում համապատասխան վերաբերմունք է ձևավորվել։ Սա այն մասին թե ով է տուժվել։

էդ խաբելուց ՈՉ ՈՔ չի տուժվել

Kita
02.09.2011, 02:29
Այստեղ այդ 10-12 ժամը շատ ավելի թեթև են անցնում: Այնտեղ դու պիտի 10 ժամ "պախատ անես": Շատ կարճ ժամանակ է հատկացվում "պեռեկուռին", մեկ-երկու անգամ էլ զուգարան գնալու իրավունք կարող է ունենաս: Աշխատավարձն իհարկե շատ ավելի բարձր կլինի, քան այստեղ, սակայն հանիր դրանից բնակարանի վարձը, կյանքը որպես կանոն ավելի թանկ է, օտար լեզուն, Եվրոպայի դեպքում նաև այն, որ բնիկ ազգը երբեք քեզ որպես իրեն հավասարի չի վերաբերվի:

Քեզ ով է խաբել, որ թեթև է անցնում այստե՞ղ, մարդիկ ժամերով ոտքի վրա են, զուգարան ուզեն, կգնան, ինչպես և այլ երկրում, իսկ ընդմիջումը ըստ պայմանավորվածի, անկապ գործ անողներին ոչ ոք երկար չի պահում, էտ կարող է այլ գործերի ընթացքում մարդիկ իրոք, երբ ուզում ծխում են, հանգստանում և այլն, օրինակ մեր օֆիսում կամ շատ այլ օֆիսներում, բայց ոչ իմ ասած կարգի աշխատանքներում:
Կյանքը որպես կանոն համապատասխանում է այնտեղի աշխատավարձին, ի տարբերություն այստեղի աշխատավարձի, բնակարանի վարձի փող օկ, բայց չնչին կոմունալ վճարումներ ի տարբերության այստեղի: Օտար լեզուն կատաստրոֆա չէ, քանի որ լեկցիա չեն պատրաստվում կարդալ նման կարգի գործ անողները, հավասարի՞, կարևորը որպես մարդ ընդունեն, իսկ դա կախված է մարդուց արդեն իսկ:
Իսկ եթե դու գնում եմ այնտեղ աշխատելու լիովին օրինավոր, պայմնագրով, նորմալ գործով, ասենք ծրագրավորող, ապա բոլոր ասածդ մինուսները փջվում են: Եվ թե ոնց քեզ կվերաբերվեն եվրոպացիք, միայն և միայն քեզնից է կախված:
Ու ես անկապ էս ամենը չեմ ասում, ասում եմ իմ ականջով լսածը, տեսածը:

Sagittarius
02.09.2011, 02:52
Այստեղ այդ 10-12 ժամը շատ ավելի թեթև են անցնում: Այնտեղ դու պիտի 10 ժամ "պախատ անես": Շատ կարճ ժամանակ է հատկացվում "պեռեկուռին", մեկ-երկու անգամ էլ զուգարան գնալու իրավունք կարող է ունենաս: Աշխատավարձն իհարկե շատ ավելի բարձր կլինի, քան այստեղ, սակայն հանիր դրանից բնակարանի վարձը, կյանքը որպես կանոն ավելի թանկ է, օտար լեզուն, Եվրոպայի դեպքում նաև այն, որ բնիկ ազգը երբեք քեզ որպես իրեն հավասարի չի վերաբերվի:

Հարգելիս, հերս օրեկան 15 ժամ էր աշխատում, ստեղի McDonald's-ում աշխատող ուսանողից քիչ էր վարձատրվում: Գերմանիայում կենցաղային ապրանքների գները Հայաստանի գներին շատ չեն գերազանցում, շատ հաճ նույնիսկ նույնն են, իսկ աշխատավարձը նվազագույնը հինգ անգամ է գերազանցում: Սա սոցիալական խնդիրների մասին. իսկ անձամբ ինձ համար շատ ավելի առաջնային բաներ կան՝ կարգ ու կանոնը, օրենքը, ապահովությունը, հստակությունը, կոռուպցիայի բացակայությունը /չնայած իրավացիորեն կասես, որ կոռուպցիա ամենուրեք կա, բայց որոշ երկրներում դրա գոյությունն է բացառություն, իսկ որոշ երկրներում էլ դրա բացակայությունը՝ բացառություն/ և այլն:

Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ բնակության վայր ընտրելը կյանքի կեսին ընտրելու պես է, ամեն մարդ իրավունք ունի իր ընտրությունը կատարել, մնացած մարդիկ էլ պարտավոր են հարգել այդ ընտրությունը, նույնիսկ եթե այն իրենց հասկանելի չի:

Kita
02.09.2011, 03:04
Բանն այն է, որ ոչ: Եթե որպես սևագործ ես սկսել, սևագործ էլ կմնաս: Ասենք, եթե պիցցա ցրող ես աշխատում, դրա փորձը ո՞րն է: Լավ աշխատանքի համար կվալիֆիկացիա է պետք, որը կախված մասնագիտությունից հեշտ է, դժվար, կամ շատ դժվար: Ծրագրավորողներին, օրինակ, հեշտ է: Բժիշկներին շատ ավելի դժվար: Մեկը պատմում էր, որ 8 տարի ԱՄՆ-ում կուրսեր է անցել, որ իրավունք ունենա բժշկի օգնական(!) աշխատել:

Սևագործ ես սկսել, կմնաս էլ, թե ոչ միայն քեզնից է կախված, մարդիկ նոր բան սովորել հիմնականում ալարում են, բայց ոչ ոք էտ մարդկանց չի արգելում աշխատելու ընթացքում գնալ սովորել ու հետո այլ գործ գտնել: Հայաստանում մարդիկ սաղ կյանք սովորում ու սովորում են ու լիովին անկապ տեղը մեծ մասը, նենց որ դիպլոմ լինի էլի, իսկ ընտեղ գոնե գիտես սովորելդ անկապ չէ, եթե լավ սովորես մի բանի կհասնես, քեզնից է կախված: Ավարտես գործ կգտնես, նորմալ գործ: Ստեղ 9 տարի, որ սովորում են բժիշկ դառնալու համար էտ հեչ չէ՞: Ու ամեն դեպքում կարևոր դեպքերի համար գնում են այլ երկիր, որտև այլ երկրի բժշկությունը լավն է, իսկ ինչու՞ է լավը, որտև մարդիկ սովորում եմ կոնկրետացված մի բան ու ամեն մեկը իրա գործը գիտի:
Իսկ էտ մեկը պատահմամբ չի պատմել, բա հետո ինչքա՞ն փող է սկսել ստանալ` բժշկի օգնական աշխատելով:

Իմ իմացած օրինակներից մեկում մարդը հետ վերադարձավ Հայաստան, որովհետև ստեղ նորմալ ապրում էր, պարզապես ամերիկյան հրաշքներին էր հավատացել:
Հացթուխն էլ եզակի օրինակ չէր: Մեկին էլ գիտեմ` Ֆրանսիայում նարինջ տեսակավորող է(ր) աշխատում: Հենց ինքն էր ասում ռեժիմի մասին` օրեկան երկու անգամ զուգարան գնալու իրավունք, մի անգամ 5 րոպեանոց հանգիստ, մի անգամ էլ հաց ուտել: Վերջ, մնացած ժամանակը անընդմեջ պիտի աշխատես: Հավատա, նման օրինակները շատ շատ են, պարզապես ոչ բոլորն գնացողներն են խոստովանում, որ իրականությունը սպասելիքների հետ այնքան էլ չհամընկավ: Բան չունեմ ասելու, մարդ արարածը, որպես կանոն, չի սիրում խոստովանել (երբեմն նույնիսկ ինքը իրեն), որ սխալ որոշում էր կայացրել:

Օրինակներդ բեր, կարծում եմ` թեմայի բոլոր ընթերցողներին էլ հետաքրքիր կլինի:
Իսկ քեզ ինչ է թվում` ասենք Սասի կամ Երևան սիթի աշխատողներն ասենք էտ 9 ժամվա մեջ ժամը մեկ զուգարան են վազում, երևի թե 3 անգամը լիովին հերիք է, մի անգամ ուտելն էլ է լիովին նորմայի մեջ, դրանից ավել իրանց էլ չի հասնում, հավատա: Բանկում աշխատող ընկերուհիս ժամը 9ից մինչև 7ը մինիմում գործի վայրում է, 1 ժամ ընդմիջում ունի, զուգարան գնալու ժամանակ, ավելի ճիշտ հնարավորություն գրեթե չի լինում ընդմիջումից դուրս:
Զարմանում եմ, թե ինչից են էլի մարդիկ բողոքում կամ այսպես ասած որպես պատճառաբանություն բերում, եթե իրոք ուզենար աշխատել և կյանք փոխել, նման մանրուքները, պրիտոմ սովորական մանրուք էլի, տեղին, հետ չէին պահի: Եթե մարդը իրոք նպատակով է գնացել, կհասնի իր ուզածին:
Պարզապես գնացողների մեծ մասը սպասում է, որ երկնքից պիտի մանանա թափի իրենց գլխին նստած ժամանակ:

Միանգամից երկու գրառման պատասխանեմ։

Հայը Բելգիայի կամ Ֆրանսիայի հասարակության լիիրավ անդա՞մ։ Մոռացեք։ Չի լինի եվրոպայում բազմամշակութային հասարակություն։ Կամ պիտի մնաք երկրորդ սորտի մարդ, կամ ասսիմիլացվեք տեղի ազգի հետ։ Այն աստիճան, որ գոնե Ձեր ծոռը ասի՝ "Armenia? Where is it?"։ Նույնիսկ այդ դեպքում բացառված չէ, որ դպրոցում մեկը կասի՝ հլը քթիդ նայի, դու ի՞նչ ֆրանսիացի։

Նենց համոզված ես խոսում, ոնց որ բոլոր դեպքերը գիտես: Հա հենց լիիրավ: Եղբորս օրինակով կամ իրա ընկերների օրինակով, էտ էն դեպքում, երբ սկզբից հեշտ չի եղել, բայց ինքը հասել է իր ուզածին: Իսկ հիմա մարդը վարկով տուն է վերցրել,պետությունն է վարկը տվել, ամիսը մի 500-600 եվրո, ասենք նույն տան վարձի փողը իրենց մոտ, 8 տարվա համար: Երազենք որ մեր պետությունը տենց վարկեր տա: Իհարկե իր հաշվին բելգիայից ապուշ օրենքներեվ երկիր տեսած չկամ, բայց դուրդ չի գալիս, գնա այլ երկրում ապրի կամ էլ հարմարվի և կյանք ստեղծի, ամբողջը քո ձեռքերում է ու ոչինչ էլ հեշտ չէ սկզբից: Բայց գոնե հնարավոր է:

Lion
02.09.2011, 07:20
Ճիշտ բաներ ես ասում եղբայր, բայց, ցավոք, ծանոթ ունեմ Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում աշխատող... մոտավոր նկարագրեց, թե օրական քանի՝ «ՏԱՆ ԱՂՋԻԿ» ա համեստ հագնված, պարսիկի հետ գալիս հյուրանոց մի քանի ժամով... փորձեցի համոզել, որ պոռնիկներն են դրանք, ոչ մյուսները, նենց օրինակ բերեց, որ ձենս կտրեցի ախպեր... նենց աղջկա ասեց (ես իրան լիովին վստահում եմ, ՀԱՍՏԱՏ ինձ չէր խաբի էլի էդ հարցում), որ 20 վայրկյան ձենս դուրս չէր գալիս... ու էդ աղջկա պապային էլ եմ ճանաչում, շատ հարգված, հայտնի մարդ է ու հիշում եմ մի անգամ խոսկի մեջ ասեց. «Ախպեր, ո՞ւր գնամ, էրեխեքս նեգռի հետ նույն դասարան դասի գնա՞ն»... այ հիմա իրան կարելի ա պատասխանել «չէ, թող պարսիկի հետ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կուպեներ ու հյուրանոցներ գնան, հետո մի խելոք ՀԱՅ տղու վրա կնաղդեք...» զզվում եմ ... էդ էլ քեզ օրինակ ավանդապաշտ հայ ընտանիքի՝ Հայաստանում ապրող երեխայի ներկայի մասին...

գիտե՞ս խի եմ հարգում եվրոպացիներին՝ որ ինձ կան՝ էդ են, չեն թաքցնում իրանց, թուրք չգիտեմ, բայց բելգիացի աղջկա հետ որ պատրաստվես ամուսնանալ՝ սաղ իրա սեքսուալ կյանքը կպատմի քեզ, եթե դրանից հետո որոշես ԷԼԻ ամեն դեպքում ամուսնանալ, հալալ ա քեզ, իսկ Հայաստանում դու չգիտես ով ով ա, որտև սաղ թաքուն են անում ինչ անում են, էդ ուռելն էլ, ծակվելն էլ, սեքսն էլ... այ դրա համար զզվում եմ...

Հայրենասիրություն ...
Ախպերս, իմ ասած ընտանիքի երեխեքի վերջին համերգը տեղի ա ունեցել Բելգիայի թագավորական պալատի փոքր դահլիճում, (տեսագրությունն ունեմ DVD տարբերակով), ու թագուհին անձամբ իմացել է համերգի ընթացքում, որ իրենք հայ են, դե իսկ թե ոնց են ելույթ ունեցել՝ երևի պարզ ա, որ հասել են մինչև այդտեղ... ու որ իրանցով Բելգիայի թագուհին ճանաչում ա հայերին՝ էդ հպարտանալու առիթ ա հաստատ...
Կարո՞ղ էին իրանք Հայաստանի համար ավելին անել ապրելով Հայաստանում, միանշանակ Ո՛Չ… կամ ասենք պարտավոր էլ չեն անեն...

Դե չէ, ամեն տիպի աղջիկ էլ կա, ցուցադրական ու կեղծ բարոյականությունն էլ կա: Բայց մասսայական հո տենց չի? Մասսայում լավ ու համեստ աղջիկներ են և առայժմ բարոյական ավելի լավ արժեքներ պահպօանող հասարակություն, քան Եվրոպան է: Սա փաստ է և մեկ կամ երկու օրինակը այն չեն փոխի...

Դեկադա
02.09.2011, 07:43
Մի երկու երեք էջ կարդացի: Ու գիտեք տպավորությունս ինչպիսին ա: Չգնացողները ամեն գնով ուզում են գնացողներին վեռբովկա / կներեք ոչ գրական լեքսիկոնի, բայց իրավիճակի իրական բացատրող բառը սա ա/ անել: Օֆիսում նստած պարոնայք ձեզնով մի չափեք Հայաստանը: Հայաստանը փողոցում ա, Հայաստանը էն մարդիկ են ովքեր առավոտից երեկո «շան քթից ջուր խմելով» աշխատում են ու ոչ մի բանի չեն հասնում: Իմ աշխատանքով չասեմ, որովհետև ինձ տրված ա ազատ գրաֆիկի հնարավորություն, բայց վարձատրությունը էնքան ցածր ա, որ եթե ընտանիքի հոգսերը լիներ իմ ուսերին մենք կորած էինք: Ասեմ ամուսնուս օրինակով: Ամսվա 22 օրը տերերի համար , 8 օրը իր համար է աշխատում: Առավոտյան 6-ից մինչև երեկոյան 22-ը: Օրեր կան գիշերն էլ գումարած: 8 օրը կարող ես չաշխատել, բայց հայկական իրականության մեջ մի օր չաշխատես չես ապրի, ուր մնաց 8 օր: Չունի հանգստյան, և տոն օրեր: Այսինքն ինքը է որոշում պետք է տոնը կամ հանգստյան օրը վերցնել թե չէ: Պետական մակարդակով չկա, որ արձակուրդային տան կամ դրա նման բան: Չունի ընդմիջում: Նպաստ կամ պետական ոչ մի օգնություն չենք ստանում, որովհետև երկուսս էլ օրինական գրանցված աշխատողներ ենք և բացի դա ունենք չափահաս տղա: Հիմա չասեմ թե ինչքան դժվարությամբ ենք աշխատում երկուսս էլ, բայց էն աշխատանքը որ անում եմ մեկը ես էստեղ, արտասահմանում ես կստանայի դրա եռակին, նույնիսկ քառակին: Սա կոչվումա հենց «շան պես աշխատել» ու ոչնչի չհասնել:

Հիմա: Ընկերուհիս 20 տարի է ապրում է Իսպանիայում: Լիքը դժվարություններ են ունեցել: Ամուսինը կոշկակար էր, ինքը թխվածքներ էր թխում: 20 տարի հետո ունեն մեքենա, սեփական տուն: Եղբոր ընտանիքը տարել է մոտը և էնքան գոհ են, որ նույնիսկ հետ վերադառնալու հարց չի էլ քննարկվում: Միայն կարոտը: Նշեմ, որ շատ նպատակասլաց մարդիկ են:

Հիմա ես էլ եմ նպատակասլաց, բայց էս երկրում դրանով ոչ մի բանի չես հասնում: Կան որ հասնում են, բայց հատ ու կենտով մի ամբողջ ազգի նկարագիր մի տվեք: Իմ ընտանիքն էլ ա մտածում գնալու մասին: Ես էլ չեմ գնա փախստականի կարգավիճակով: Ստեղ էլ պակաս փախստական չենք, բայց հայրեսիրություն, արժեքներ ու շատ չգիտեմ ինչեր: Դրանով ընտանիք չես կերակրի, ոչ էլ երեխաներիդ ապագան կկառուցես: Ու ոչ մեկդ չասեք թե ես ձեզնից պակաս հայրենասեր կա հայասեր եմ: Եմ...բայց պիտի էս երկիրն էլ էնպես անի որ մնամ ու էսը դառնա իմ երկիրը: Էնպես որ եթե մի քիչ շանս լինի անպայման կգնամ:

...Գրառումս չքննարկեք: Միևնույն ա ես երբեք չեմ համաձայնվի ձեր փաստարկների հետ::)

One_Way_Ticket
02.09.2011, 10:03
Կիտա ջան, մի հարց տամ։ Դու ինչպե՞ս կվերաբերվեիր, եթե Հայաստանում լցվեին պարսիկներ, նեգրեր, չինացիներ։ Չասեք, թե պարսիկները արդեն լցվել են։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ, ասենք, մետրո ես մտնում, ուղևորների կեսը հայ չէ։ Ինչ ռասա ասես կա, քեզ համար անհասկանալի լեզուներով խոսում են։ Մի մասը նստել են նպաստների վրա (որոնք վճարվում են քո մուծած հարկերից)։ Ձեռքս սրտիդ դիր ու ասա՝ մոտդ մտքեր չէի՞ն առաջանա՝ այ համբալներ, ինչ եք կորցրել այստեղ, ռադ եղեք ձեր երկրները։ Վստահ եմ, եթե անգամ ոչ քո մոտ, ապա հայերի ճնշող մեծամասնության մոտ կառաջանային։ Դա նորմալ ռեակցիա է։ Խելոք, պարտաճանաչ մարդուն, ով հարգում է տվյալ երկրի օրենքները, անկախ ռասայից ամեն տեղ էլ նորմալ կվերաբերվեն։ Սակայն նման մասսայական իմմիգրացիայի դեպքում, ինչը տեղի ունի արևմտյան Եվրոպայում, արդեն բնիկները թացը չորից չեն տարբերում։ Շատ էլ որ քաղաքավարի են, երեսիդ ժպտում են։

ivy
02.09.2011, 10:13
Դու ինչպե՞ս կվերաբերվեիր, եթե Հայաստանում լցվեին պարսիկներ, նեգրեր, չինացիներ։

Պարսիկները Պարսկաստանից են, հասկացանք, չինացիներն էլ՝ Չինաստանից, բա նեգրերն էլ՝ Նեգրաստանից, հա՞:
Հեչ լավ բառ չի էդ «նեգրը», թարգը տվեք...

One_Way_Ticket
02.09.2011, 10:38
Հեչ լավ բառ չի էդ «նեգրը», թարգը տվեք...
Աֆրոհայաստանցի :D

zanazan
02.09.2011, 15:50
Պարսիկները Պարսկաստանից են, հասկացանք, չինացիներն էլ՝ Չինաստանից, բա նեգրերն էլ՝ Նեգրաստանից, հա՞:
Հեչ լավ բառ չի էդ «նեգրը», թարգը տվեք...

էն "մարդը", որ ամեն օր աշխատում ա, + գիշերն ել ա աշխատում,+հանգստանում ա միայն երբ բախտը բերում ա նենց ա հիվանդանում որ չի կարում էլ աշխատի,ու դրա դիմաց ստանում ա այնքան գումար որ հիվանդ ժամանակ մտածում ա դեղ առնի,հաց առնի, թե պահի վաղվա տրանսպորտի փող, կոչվում ա նեգռ.
ու հայաստանում լիքը նեգռ կա,ու իրանք նեգռաստանից չեն եկել, վախտին հայ են եղել, հիմա իրանք ել չգիտեն ով են...

Lion
02.09.2011, 16:22
Խնդիրն այն չէ, որ գնացողները սխալ են անում: Խնդիրն այն է, որ ամեն մի գնացողի հետ մեր հարազատ Հայաստանը թուլանում է, կարծես նրա երակից մի կաթ արունէլա պակասում: Ու հենց դրա համար մեկը ես չեմ ուզում, որ մարդիկ գնան: Ուզում եմ, որ մնան և միասին ոտքի հանենք մեր երկիրը...

Lionne_en_Chasse
03.09.2011, 00:00
Հմմմմ... Եթե մի քանի տարի առաջ պատասխանեի էս հարցին, ապա անպայման կասեի " այո´, ուզում եմ ապրել Հայաստանում" : Հիմա պատասխանում եմ ՈՉ, չեմ ուզում: Նույնիսկ ֆինանսապես ապահով լինելու դեպքում, որովհետև չեմ ուզում որ իմ երբեմնի պատկերացրած/երևակայած հայրենիքը աչքիցս ընկնի: Մեկ-մեկ ինձ բռնացրել եմ էն մտքի վրա, որ որպես "տուրիստ" էլ նույնիսկ չեմ ուզում գալ: Առավել ևս էս վերջին էջերեը կարդալուց հետո:
ՈՒ կլինի՞ ամեն մեկը ձեր աչքի տեսածի մասին խոսեք: Կամ եթե իրար ապացուցելու բան ունենք, խոսեք, գուցե կարդացողներից որևիցե մեկի աչքում ավելի հայրենասեր կերևաք

Որոշ մարդիկ էնքան միապաղաղ , միօրինակ, անդարդ, անիրադադրձ, թեթև կյանք են ունենում, որ սկսում են ուրիշների կյանքն ու վարքը քննարկել: Հետո համեմատել իրենց հետ ու դրանից իրենք իրենց աչքին ահագին բարձրանալ: Երանի իրանց

StrangeLittleGirl
03.09.2011, 00:19
Նենց հետաքրքիր էր: Նկատեցի, որ էս թեման ակտիվ է, մտա, փորփրեցի, գտա, թե անցյալում ինչ եմ պատասխանել էս հարցին ու սկսեցի մտածել, թե հիմա ինչ եմ մտածում: Եսի՞մ: Կուզե՞մ որ: Կարող եմ հազար հատ պատճառ թվարկել, թե ինչու գնացի, բայց չգիտեմ հետ գալու մասին: Մենակ էն գիտեմ, որ էստեղի օդն ինձ ավելի հաճելի է, որ ինձ դուր է գալիս անընդհատ կանաչին նայելը, ու հաստատ որևէ մեկը չի հայտնվի, որ ծառերը կտրի, տեղը օբյեկտ կառուցի, որ մեքենաները սիգնալ չեն տալիս, որ փողոցներով մեկ էլ սկյուռներ են վազվզում: Եթե սենց բաներ Հայաստանում լինեին, գուցե հաստատ ասեի` հա, կապրեմ Հայաստանում, թքած մյուս խնդիրների վրա:

One_Way_Ticket
03.09.2011, 00:30
Հետաքրքիր է, որ վերջին գրառումս ոչ ոք չի ուզում մեկնաբանել։ Հասկանում եմ, չեք ուզում ստել, թե Հայաստանում ոչ լեգալ իմմիգրանտների ու փախստականների առատությունը ձեզ դուր կգար։ Չեք էլ ուզում խոստովանել, որ դուր չէր գա, քանի որ այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու պիտի եվրոպացիները դա հանդուրժեն։

Աթեիստ
03.09.2011, 00:33
Վստահ եմ, եթե անգամ ոչ քո մոտ, ապա հայերի ճնշող մեծամասնության մոտ կառաջանային։ Դա նորմալ ռեակցիա է։

Ո՞ր օրվանից ճնշող մեծամասնության կարծիքը դարձավ նորմայի ապացույց։ 100 տարի առաջ մեծամասնությունը նեգրերին ընդհանրապես մարդ չէր համարում։

Մեկը ես միայն ուրախ կլինեի շրջապատված լինեի ոչ միայն հայերով։

One_Way_Ticket
03.09.2011, 00:38
Մեկը ես միայն ուրախ կլինեի շրջապատված լինեի ոչ միայն հայերով։
Ոչ միայն հայերովը շատ մեղմ ես ասում։ Ուրախ կլինեի՞ր որ շրջապատիդ մեջ հայ չլիներ, ասենք, ամեն երրորդը։ Ընդ որում, լիներ ոչ թե ինտելլիգենտ շվեդ կամ ճապոնացի, այլ փողոցում բարձր գորգոռացող աֆրոհայաստանցի, ով այստեղ ապրում է քո մուծած հարկերի հաշվին։

One_Way_Ticket
03.09.2011, 00:58
http://today.yougov.com/news/2011/08/26/immigration-48-29-americans-would-deport-illegal-i/
Ինչպես են վերաբերվում ամերիկացիները ոչ լեգալ իմմիգրանտներին, ովքեր ոչ հանցագործություն են արել, ոչ էլ սպառնալիք են ներկայացնում հասարակության անվտանգությանը։ Մեծամասնությունը կողմ է արտահայտվում նրանց դեպորտացիա անելուն։

erexa
03.09.2011, 01:25
Ես չեմ ասում՝ շան պես աշխատում են: Ես ասում եմ՝ շան պես պատրաստ են աշխատել, բայց շատ տեղերում հենց ՇԱՆ ՊԵՍ էլ աշխատում են:

Ինչպես էլ, որ աշխատեն հասնում են արդյունքի և ապրում են նորմալ կյանքով: Էդ Ամերիկաներում, որ հայերը կոպիտ ասած շան պես աշխատում են, դա շատը գալիս է հենց իրենց ագահությունից:

Kita
03.09.2011, 02:26
Կիտա ջան, մի հարց տամ։ Դու ինչպե՞ս կվերաբերվեիր, եթե Հայաստանում լցվեին պարսիկներ, նեգրեր, չինացիներ։ Չասեք, թե պարսիկները արդեն լցվել են։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ, ասենք, մետրո ես մտնում, ուղևորների կեսը հայ չէ։ Ինչ ռասա ասես կա, քեզ համար անհասկանալի լեզուներով խոսում են։ Մի մասը նստել են նպաստների վրա (որոնք վճարվում են քո մուծած հարկերից)։ Ձեռքս սրտիդ դիր ու ասա՝ մոտդ մտքեր չէի՞ն առաջանա՝ այ համբալներ, ինչ եք կորցրել այստեղ, ռադ եղեք ձեր երկրները։ Վստահ եմ, եթե անգամ ոչ քո մոտ, ապա հայերի ճնշող մեծամասնության մոտ կառաջանային։ Դա նորմալ ռեակցիա է։ Խելոք, պարտաճանաչ մարդուն, ով հարգում է տվյալ երկրի օրենքները, անկախ ռասայից ամեն տեղ էլ նորմալ կվերաբերվեն։ Սակայն նման մասսայական իմմիգրացիայի դեպքում, ինչը տեղի ունի արևմտյան Եվրոպայում, արդեն բնիկները թացը չորից չեն տարբերում։ Շատ էլ որ քաղաքավարի են, երեսիդ ժպտում են։

Շատ հանգիստ կվերաբերվեի, Աթեիստի կարծիքին եմ:
Ու ճիշտ ասած ես թքած ունեմ իմ երեսին ժպտացող և հետևիցս ինչ ասողների վրա, առավել ևս ոչ մտերիմ ու ինձ համար անկապ մարդկանց վրա: Ցանկացած ազգի մեջ կան լավ մարդիկ, որոնք երեսիս սրտանց կժպտան: Ու մեկ էլ ես նախընտրում եմ խանութ մտնել ասենք ու տեսնել բարեհամբույր սպասարկում, ինչպես հարկն է, ոչ թե մեզ մոտի պես: Ինձ ձեռ է տալիս:
Թե չէ Հայաստանում էլ երեսիտ ժպտացողերը պակասություն չեն անում:

Հ.Գ. Կներեք էլի, որ 24 ժամ օն չեմ ու ռեակտիվ չեմ պատասխանում:

Artgeo
03.09.2011, 07:38
Այո եմ ասել էշ-էշ: Ռոմանտիկ տրամադրվածությունն էր մեջս խոսում, հույսեր ունեի, որ կարելի ա ինչ-որ բան փոխել...

Հայաստանի հասարակությունը անվերադարձ ու անբուժելի նեխած է: Այն ի վիճակի չէ ինքնուրույն բուժվելու, քանի որ հասարակության մաս կազմող ակտիվ մարդկանց մեծ մասին «դզում» ա էդ ճահիճում ապրելը ու նրանք ամեն ինչ կանեն, որ մյուս մասը, երբեք չմտածի էդ ճահիճը չորացնելու ուղղությամբ: Ցանկացած փորձ դատապարտված է:

Հայաստանի միակ փրկությունը օրեցօր նվազող նորմալ մարդկանց վերադարձն է հայրենիք: Իսկ դրա համար պետական մակարդակով էդ հարցով պիտի զբաղվեն: Ու տվյալ դեպքում, ճահիճի մաս կազմող վերնախավը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ ցանկություն դա անելու:

Ուզում եմ գնալ, բայց դեռ մնում եմ...

StrangeLittleGirl
03.09.2011, 11:15
Հայաստանի միակ փրկությունը օրեցօր նվազող նորմալ մարդկանց վերադարձն է հայրենիք: Իսկ դրա համար պետական մակարդակով էդ հարցով պիտի զբաղվեն: Ու տվյալ դեպքում, ճահիճի մաս կազմող վերնախավը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ ցանկություն դա անելու:

Կարող ա մի քիչ ռոմանտիկ եմ, բայց մեկ-մեկ հավատում եմ, որ Հայաստանը լքած մարդիկ մի օր իրենց ոտքով կվերադառնան` անկախ վերնախավի միջամտությունից:

Ի դեպ, օդանավակայանում էն Ռուսաստանի արտագաղթի ծրագրով գնացողների էլ տեսանք, որ ունեցած-չունեցածը կապած, թշվառ դեմքերով մի անկյունում կանգնած էին: Բա դա մարդկությու՞ն ա: Ու պետությունը թքած ունի, որ արտագաղթը տենց մեծ թափ ա առել: Որ թքած ունի, Հայաստանը պիտի դատարկվի, բա ինչ: Հո հանուն բարեգործության մարդիկ չե՞ն գալու Հայաստանում ապրեն:

One_Way_Ticket
03.09.2011, 11:16
Շատ հանգիստ կվերաբերվեի, Աթեիստի կարծիքին եմ:
Շատ հանգիստ կվերաբերվեիր նրան, որ դու աշխատում ես, իսկ ինչ-որ օտարազգի համբալ ամբողջ օրը գործ չի անում և քո աշխատանքի հաշվին ապրու՞մ է։
Ինչ ասեմ, այդ դեպքում մենք լրիվ տարբեր մտածելակերպի մարդիկ ենք և իզուր էլ փորձում ենք այս թեմայում միմյանց հասկանալ։
Չնայած ես այնուամենայնիվ հակված եմ կարծել, որ դու անկեղծ չէիր այդ վերջին գրառման մեջ։