PDA

Դիտել ողջ տարբերակը : խողովակներում ջրի սառչում

Ֆելո
16.01.2008, 22:30
ձմեռները հաճախ են դառնում խմելու ջրի և կոյուղու խողովակներում ջրի սառեցումը, որի հետևանքով բնակելի շենքերը մնում են առանց ջրի ու... ով պետք է հետևի խողովակների վիճակին և ու՞մ պարտականությունների մեջ է մտնում նման խնդիրներ լուծելը(համայնքատիրության, ջրմուղ-կոյուղու, թե...):think

Ուրվական
16.01.2008, 22:34

Ես միտք ունեի բացեի էս թեման, լավ ա, ասեցիր: Ախպեր, թող ոչ մի բան չանեն, իրանցից ոչ մի բան չեմ ուզում, թող գոնե ջրերը գիշերը 12-ին չանջատեն: Չեմ կարողանում հասկանալ, թե դրա նպատակը որն է: Միգուցե արհեստականորեն անջատելով ու հետո հալեցնելով փող են աշխատում: Լրիվ սպասելի է:

Ֆելո
16.01.2008, 22:39

եթե չանջատեն էլ, գիշերը ջուր չենք օգտագործում. միևնույնա ջուրը կանգնումա ու սառումա. իսկ եթե գիշերը բաց թողնենք ծորակը 6 նիշանոց ջրի գումար ենք տալու:(

VisTolog
16.01.2008, 23:07
Մեր շենքի ջրերն էլ ա սառել: Մի մասի մոտ կար, իսկ մի մասի մոտ չկար: Հետո համատիրութկուն կոչեցյալից եկա, էն մյուս /եկող/ ջուրն էլ փակեցին, պատճառաբանելով թե եթե բաց մնա կպայթի, թե կսառի:Ըտենց բան հնարավորա՞: Չեն էլ ամաչում...

քաղաքացի
16.01.2008, 23:38
Մեր մոտ սառած է։ Սպասենք գարնան։ :)

Արշակ
17.01.2008, 11:07
Ինձ էլ է էս հարցը հետաքրքրում։ Ջրմուղ–կոյուղու կազմակերպության պատասխանատվության տակ չի՞ էս հարցը։
Մեր մոտ առանց այն էլ օրը մի քանի ժամ էին ջուր տալիս(առավոտյան ու երեկոյան ժ.7-9), էն էլ սառել է, ու արդեն մի քանի օր է ջուր չունենք։ Մեր տանը դրած բաքի ջուրն էլ էսօր պրծավ։

VisTolog
17.01.2008, 12:01
Մեր ջրերը արդեն սարքել են:jagi:yahoo

ChildOfTheSky
17.01.2008, 13:29
Իսկ մեզ մոտ չէին էլ սառել :) , բայց մի տարի կոյուղին էր սառել , տներում դուրս էր տվել , բայց մեր հարկ մեկա չէր հասել , մենք վերջի հարկում ենք մնում :)

Mari
17.01.2008, 15:51
Մեր մոտ էլ էր նույն վիճակը: երեկ գումար հավաքեցինք, չգիտեմ ում փող տվեցին, հիմա ջուր ունենք: Դե Հայաստանում մի քիչ դժվար է հասկանալ, ինչը ում պարտականությունն է, ու ում ինչի համար ես վճարում ամեն օր: Իսկ ինչու՞ ես պիտի վճարեմ ավելորդ գումար, եթե ամեն ամիս ես վճարում եմ բնակվարձ/նման մի բան/ ու չգիտեմ էլ ինչ: