PDA

Դիտել ողջ տարբերակը : «Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...»

Rhayader
25.09.2006, 08:51
Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:

Aida
25.09.2006, 09:24
Ես կարծում եմ, որ չարժե նման խոսքերին զոհ գնալ: Որովհետև մեր օրերում ամեն մարդ մտածում է միայն իր եսի մասին: Իսկ այդ խոսքերից դրդված, եթե սիրես ինչ-որ մեկին հնարավոր է քո կյանքը վերածվի մի այնպիսի դժոխքի, որ նախընտրելի լինի ինքդ կախվես, քան շարունակես այդ կյանքով ապրել: Եթե բանը հասնում է նրան, որ ինչ-որ մեկը նախընտրում է սիրվել նման ճանապարհով, ապա այդ մեկի կյանքը այլևս անիմաստ է: Ավելի լավ է թող կախվի,Աստված իր հետ:

Ուլուանա
25.09.2006, 10:37
Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ
նման բան ասող մարդը սիրելու դեպքում ամենայն հավանականությամբ իր սիրելիին կկախեր... Բոլորս էլ գիտենք, որ նման սպառնալիքները մեծ մասամբ շանտաժի ձև են միայն։:[ Բայց մեկ-մեկ էլ մարդն իրոք խախտված է լինում, և այդ դեպքում երևի արժե նրան ուղարկել համապատասխան տեղ՝ բուժվելու... մեկ էլ տեսար՝ բուժեցին։:think

Esmeralda
25.09.2006, 10:50
Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...

...Սիրի ինձ, թե չէ քեզ կկախեմ

խղճում եմ այս երկու դասին էլ...

Viki
25.09.2006, 13:36
նման բան ասող մարդը սիրելու դեպքում ամենայն հավանականությամբ իր սիրելիին կկախեր... Բոլորս էլ գիտենք, որ նման սպառնալիքները մեծ մասամբ շանտաժի ձև են միայն։:[ Բայց մեկ-մեկ էլ մարդն իրոք խախտված է լինում, և այդ դեպքում երևի արժե նրան ուղարկել համապատասխան տեղ՝ բուժվելու... մեկ էլ տեսար՝ բուժեցին։:think

Նայած, թե ինչ խորության է այդ հիվանդությունը հասել :)
Լավ կլիներ, որ այն, ով ասում է նամանատիպ արտահայտություններ, փորձեր մեկ այլ մեթոդ` օրինակ գերել, հմայել, շահել վստահությունը, բայց անկեղծությամբ, ինցհու չէ արժանի լիներ այդ սիրուն:love

Moonlight
25.09.2006, 13:55
Ահավոր տհաճ իրադրություն է;:think Գիտակից և իրոք սիրող մարդը մի քիչ էլ կմտածի էն մարդու մասին, ում սիրում է: Ամեն դեպքում նման իրադրություններում միանշանակորեն ոչ մի երջանկության մասին խոսք լինել չի կարող: Եթե անգամ «խնդրվողը» էնքան հիմար է գտնվում, որ խնդրողի խնդրանքը կատարում է, միևնույն է հետագայում պրոբլեմներն ապահովված են...:(

Arisol
25.09.2006, 15:11
Ի՞նչ է նշանակում սիրել: Իմ կարծիքով, եթե ինչ-որ մեկին սիրում ես, ապա ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, իսկ եթե քեզ հետ լինելով այդ մարդը երջանիկ չէ, ապա պիտի հանգիստ թողնես նրան, ցանկանաս նրան երջանկություն և կողքից նայես ու ուրախանաս նրանով, որ քո սիրած էակը երջանիկ է: Այ սա իրոք սեր է, իսկ եթե դու ասում ես, որ սիրում ես այդ մարդուն և ստիպում ես, որ նա քեզ հետ լինի, սիրի քեզ (զոռով ոչ մեկին էլ չես կարող համոզել, որ քեզ սիրի, сердцу не прикажешь), ապա այդպիսի բանը ես չեմ համարում սեր, դա էգոիզմ է, հիվանդություն և ուրիշ ոչինչ: Իրոք սիրել և այդ կերպով համոզել(շանտաժ անել), որ իրեն սիրեն, իմ կարծիքով, կարող է անել միայն հոգեկան խանգարում ունեցող մարդը:think …
Շատ ժամանակ այդպես են անում ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում տվյալ մարդուն և տառապում են, որ իրենց սիրած էակն իրենց չի սիրում, այլ ուղղակի, ասյպես ասած, պրինցիպի են ընկնում ու սկսում են նման ապուշություններ դուրս տալ, բայց իրականում նման բան չեն անի (չեն կախվի) ու ներսում էդքան էլ շատ չեն ուզում, որ իրենց սիրեն, ուղղակի սովորություն է դարձել, ինչ-որ նպատակ է, որ մինչև չհասնեն իրենց նպատակին ՝ հանգիստ չեն տա այդ մարդուն…
Իսկ ինչպես վարվել նման իրավիճակներում:think … Կարծում եմ, որ հարկավոր չէ ուշադրություն դարձնել, բայց եթե զգում ես, որ այդ մարդը կարող է ինչ-որ հոգեկան խանգարումներ ունենալ, ապա պետք է ուղարկել բուժման, ինչպես արդեն ասացին որոշ անդամները, բայց ոչ մի դեպքում "մեղքս է գալիս, ասեմ սիրում եմ՝ չտանջվի էլի…" նման խոսքեր չասել և այդպես չխաբել և՛ քեզ, և՛ այդ մարդուն, քանի որ նման բաները լավ արդյունքի չեն հասցնի…

Ուլուանա
25.09.2006, 16:02
Arisol ջան, էս անգամ էլ ես եմ քո գրառման տակ ստորագրում։:hands

Moonlight
25.09.2006, 19:26
Ավելացնում եմ ստորագրությունս Arisolի գրառման տակ:)
Ապրես, որ ինձ նման չալարեցիր ու գրեցիր էն, ինչ մտածում էի;) :hands

StrangeLittleGirl
25.09.2006, 20:19
Ստորագրում եմ Նարեի գրառման տակ…
Մեկը մի անգամ պատմում էր իր սիրո մասին, ասում էր, թե ինչպես էր մերժվել և իր երակները կտրել: Սարսափում էի… Իսկ հետո այդ մեկն ինձ սիրահարվեց… Դրանից ավելի էի սարսափում:
Մի անգամ էլ մեկը կանգնեց Կասկադի վերևում ու ասաց. «Ասա՛, որ իմ ներկայությունը հաճելի է, թե չէ ցած կնետվեմ»: Էդ էլ էր ահավոր :cry

Ուլուանա
25.09.2006, 20:21
Ստորագրում եմ Նարեի գրառման տակ…
Քե՞զ էր ասում։ Հետո՞։ Նետվե՞ց։:o

StrangeLittleGirl
25.09.2006, 20:29
Չէ՛, թևից քաշեցի, ներքև իջեցրեցի :P

Fobus
25.09.2006, 22:30
Երևի մենակ looser-ների մոտ ա սենց բաներ լինում :D

Մասսագետ
25.09.2006, 23:02
Դե-դե ի՞նչ եք էսքան խորացել: Մարդ ա չգիտի, թե ոնց հասնի իր փերիին, իր երազների թագուհուն մի հատ էլ շանտաժ ավել ա անում: Կարող ա էդել մի ուրիշ ռոմանտիկա ա, անվանենք ժամանակակից ռոմանտիկա, չնայած կարծում եմ ռոմանտիզմի էս ճյուղը միշտ էլ էղել ա: Հիշենք օրինակ Կարմենին: Էդ խեղճ տղուն չսիրեց-չսիրեց, սաղի հետ դավաճանեց, վերջում էլ էդ խեղճ տղեն սպանեց Կարմենին:

- Ես քեզ սիրում եմ սիրելիս և եթե դու ինձ չսիրես, ես չեմ կարող ապրել առանց քեզ հետ լինելու, լավ է տանջվեմ, երբ դու մեռած լինես, քան տանջվեմ՝ տեսնելով քեզ ուրիշի գրկում: Այնպես, որ սիրի՛ր ինձ, հակառակ դեպքում ես ստիպված պիտի քեզ կախեմ: (ու էստեղ արցունքներ ա հոսում աչքերից)
Տեսեք՝ ինչ սիրուն ա հնչում, ամեն ինչ հնարավոր ա գեղեցկացնել, մարդկանց նենց ներկայացնել, որ իրանց դուր գա ու ամենակրևորը մարդ ասում ա էն ինչ մտածում ա: Եթե ասեր, Սիրի՛ր ինձ, թե չէ կկախվեմ, կդառնար հոլիվուդյան շաբլոն ռոմանտիկ կինո:

Ուլուանա
26.09.2006, 06:00
Եթե ասեր, Սիրի՛ր ինձ, թե չէ կկախվեմ, կդառնար հոլիվուդյան շաբլոն ռոմանտիկ կինո:
Հով, բայց ախր հենց տենց էլ ասում է. :D «Սիրիր ինձ, թե չէ ինձ կկախեմ», ոչ թե քեզ։;)

Մասսագետ
26.09.2006, 12:09
Հով, բայց ախր հենց տենց էլ ասում է. :D «Սիրիր ինձ, թե չէ ինձ կկախեմ», ոչ թե քեզ։;)
Չէ՛, մի րոպե ստեղ հաստատ ինչ-որ բան էն չի, փոխել եք թեմայի անունը: Ախր ես համոզված կարամ ասեմ, որ "Սիրի՛ր ինձ, թե չէ կկախեմ" էր :D ձե՞ռ եք առնում:D

Ուլուանա
26.09.2006, 12:15
Չէ՛, մի րոպե ստեղ հաստատ ինչ-որ բան էն չի, փոխել եք թեմայի անունը: Ախր ես համոզված կարամ ասեմ, որ "Սիրի՛ր ինձ, թե չէ կկախեմ" էր :D ձե՞ռ եք առնում:D
Չէ, Հովո ջան, կներես, բայց նման իմաստային փոփոխություն հաստատ չի եղել։ ;) Վախենում եմ, որ դու տեսողական հալուցինացիա ես ունեցել...:P

Esmeralda
26.09.2006, 12:19
Չէ՛, մի րոպե ստեղ հաստատ ինչ-որ բան էն չի, փոխել եք թեմայի անունը: Ախր ես համոզված կարամ ասեմ, որ "Սիրի՛ր ինձ, թե չէ կկախեմ" էր :D ձե՞ռ եք առնում:D
Հնարավոր է, որ սույն թյուրիմացությունը քեզ մոտ ստեղծվել է իմ այս գրառումից...

Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...

...Սիրի ինձ, թե չէ քեզ կկախեմ

խղճում եմ այս երկու դասին էլ...

hayart
28.09.2006, 13:54
եթե սիրում ես ապա պատրաստ ես ամենի.

Rhayader
28.09.2006, 15:07
եթե սիրում ես ապա պատրաստ ես ամենի.
Նույնիսկ նրան, որ սիրածդ էակի հետ լինես նրա երջանկության հաշվի՞ն…

Cassiopeia
29.09.2006, 00:02
Չեմ կարծում թե կարելի է ստիպողաբար սիրել: իսկ այդ խոսքերն արդեն ստիպողության նշան են, դրանք կարող են միայն խղճահարություն առաջացնել ու ոչ ավել: Երբեք չի կարելի խղճահարությունը խառնել սիրո հետ:
Անտանելի երևույթ է…:think

Lionne_en_Chasse
29.09.2006, 00:51
«Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...»
Կախվի´ր... բայց գիտես կամուրջից նետվելն ավելի լավ միտք է, վերջում գոնե էքստրեմալ զգացմունքներ կունենաս ....<---- դա կլինի պատասխանս

Նման շանտաժի երբեք չեմ ենթարկվի, և նմանատիպ մարդը հաստատ սիրուս չի արժանանա
Չեմ սիրում թուլամորթ տղամարդկանց

Մի իրական դեպք գիտեմ, երբ աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ և նրա կողմից մերժված իր նախկին նշանածը ( ի դեպ նախկին դարձավ իր մոր մեղավորությամբ) կամուրջից նետվել էր: Արդյունքում աղջիկը խորը դեպրեսսիայի մեջ ընկավ, չամուսնացավ , իրեն մեղավոր զգաց.... բայց միևնույն է չսիրեց ( հետմահու) , միայն խղճահարության ու ափսոսանքի զգացմունքներ ունեցավ : Անցել է 10-ից ավել տարի, բայց մինչ այժմ , երբ խոսք է բացվում նրա մասին, ասում է, որ անգամ ժամանակը ետ տալու դեպքում ամեն ինչ կաներ նրան հետ պահելու այդ քայլից, բայց երբեք չէր ամուսնանա հետը
Էնպես որ ավելի լավ է մեծահոգության, սխրագործության , ինքնազոհաբերության ուրիշ ձև ցուցաբերել որոշակի դրական արդյունքի հասնելու համար , բայց կախվելով հաստատ սիրուն չես արժանանա... բացի այդ, անփոխադարձ սերն էլ արժանի չէ դրան

kiki
29.09.2006, 01:24
Ի՞նչ է նշանակում սիրել...
Լիովին ահամձայն եմ հետդ ...
ստիպելով չես հասնի նրան որ քեզ սիրեն ... սրտին չես կարող թելադրել ...

Լիաննա
29.09.2006, 22:02
կասեմ "ապրես ախպեր ջան, որ ինձ էդքան սիրում ես, ու հարգեցիր տեղյակ պահեցիր, թույլ եմ տալիս , ինչ ուզում ես արա" :P

Kristin
09.10.2006, 10:54
եթե քեզ չի սիրում քո սիրված անձը ուրեմն պետք չէ կախվել... ճաղերից այն կողմ կյանքը շարունակվում է :B

teufel
09.10.2006, 11:29
ես ասել եմ (դե ինձ չէի կախում, 4-րդ հարկից գցում էի, արդեն կախվել էլ էի :D բայց ... չէի սիրում , ուղղակի ներվերն էի ուտում ''սիրելիիս'' )

Kita
09.10.2006, 13:14
պետք է թողնել, որ կախվեն, որպեսզի հետո հանգիստ ապրոնք...
ինձ հետ այդպիսի դեպք եղել է...մինչև հւմա կատաղում եմ, որ լավ եմ վարվել այդ ապուշի հետ....մի բան էլ պետք է օգնեի.....
ուղակի արժանի չեն դրանք.....
:angry

Քրիստինա
13.10.2006, 17:42
կախվիր !! ես օրինակ միշտ եմ այդպես անում

Guest
13.10.2006, 17:47
Իրականում եթե նա ձեզ սիրում է, նա չի անի այնպես, որ դուք ձեզ վատ զգաք, իմանալով որ ձեր պատճառով ինչ որ մեկը մահացել ա… ասենք իրոք կախվի: Իսկ ընդանրապես, եթե այդպես անգամ ասում է, արդեն նշանակում է, որ չի սիրում:

kiki
15.10.2006, 01:47
ինչ որ տեղ ճիշտ ես, այդպես պետք է լինի, բայց ոչ բոլորն են անում ...
իրականում ինչքան ես եմ զգացել , անպատասխան սերը մարդուն դարձնում է էգոիստ : երևի ենթագիտակցաբար նրանք կարծում են , որ եթե իրենք տանջվում են , ապա սիրած էակն էլ պիտի տանջվի , ու ամեն կերպ փորձում են հիշեցնել իրենց զգացմունքների մասին ՝ ինչ որ տեղ ստիպելով քեզ վատ զգալ ու տանջվել ...

Koms
15.10.2006, 09:15
երևի ենթագիտակցաբար նրանք կարծում են , որ եթե իրենք տանջվում են , ապա սիրած էակն էլ պիտի տանջվի , ...
դա տիպիկ` թույլ, փոքրհոգի մարդկանց հոգեբանութությունն է, կամ էլ տանը` "մամայի բալա" է մեծացել,

kiki
15.10.2006, 11:40
չես կարող միանշանակ ասել : ես նման ծանոթներ ունեմ, ու չեմ կարող ասել, որ մամայի բալա են, կամ նման մի բան ... պարզապես սերը՝ հատկապես անպատասխան, դարձնում է մարդկանց էգոիստ ...

Taurus
15.10.2006, 13:04
չես կարող միանշանակ ասել : ես նման ծանոթներ ունեմ, ու չեմ կարող ասել, որ մամայի բալա են, կամ նման մի բան ... պարզապես սերը՝ հատկապես անպատասխան, դարձնում է մարդկանց էգոիստ ...

Էգոիստ չի դարձնում, ուղղակի նրանք ուզում են ուշադրություն գրավեն:
իսկ կախվելը , չի կախվի հո գիժ չի, կյանքը միակն ա , իսկ սիրել հնարավոր ա մեկ անգամից ավել:Բա

StrangeLittleGirl
15.10.2006, 14:42
ինչ որ տեղ ճիշտ ես, այդպես պետք է լինի, բայց ոչ բոլորն են անում ...
Չէ՛, տենց չի :)

kiki
15.10.2006, 15:20
Բյուր, ես չեմ ասում որ բոլորն են էդպիսին, բայց հիմնական մասը այո ... համենայն դեպս ինձ շատ են հանդիպել նման դեպքեր ...

Astghik
16.10.2006, 13:16
ինչ որ տեղ ճիշտ ես...
Չեմ կարծում: Անպատասխան սիրո դեպքում (եթե իրոք սեր է) դու բավարարվում ես նրանով, որ Նա երջանիկ է, դա միայն բավական է, որ դու էլ քեզ երջանիկ զգաս, անկախ նրանից միսին եք, թե ոչ: Իսկական սիրո մեջ էգոիզմը տեղ չունի:

«Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...»
ՈՒղղակի կարդալ ու մեկնաբանել այս արտահայտությունը բավականին հեշտ է, իսկ պատկերացնելն անգամ լսել նման արտահայտություն որևէ մեկից ինձ ուղղակի վախեցնում է: Չնայած այդ խոսքերն արտասանողը առնվազն եթե ոչ գիժ, ապա անինքնասեր է, եթե սպասում է նման ձևով կյանքը կապել մի ուրիշ մարդու հետ:
Իմ պատասխանը կլիներ. «Չեմ կարող», ու չեմ էլ կարծում, որ դրանից հետո նա կկախվեր: Այս խոսքեն արտասանողը ուղղակի չի՛ սիրում, այն էր պակաս կախվի: Իսկ եթե սիրեր ո՛չ թե կախվելու մասին կխոսեր, այլ կասեր «Գիտեմ, որ չես սիրում, բայց տուր ինձ միայն մի հնարավորություն և գուցե կարողանամ գրավել քո սիրտը»...

Guest
16.10.2006, 19:04
…«Գիտեմ, որ չես սիրում, բայց տուր ինձ միայն մի հնարավորություն և գուցե կարողանամ գրավել քո սիրտը»...

Այդ արտահայտությունը կոգնի միայն այն ժամանակ երբ իրոք ինչ որ բան կա, կա սեր: Իսկ ցակացած այլ դեպքերում, անգամ այն դեպքում, երբ դու այն մարդն ես, որին նա համարում ա շաատ մոտ, ինչպես եղբայր, կարող է անել շատ բան քո համար, շատ բան լսել, շատ բաներում փորձել օգնել իմանալուց հետո, որ դու նրան սիրում ես, ոչինչ չի ստացվի… մի խոսքով, եթե չի սիրում, ապա վերջ:(

Ասեցի մի քիչ էլ բանավեճի մեջ ընկած կողմերի մյուս անդամի կողմից նայեմ;)

Apsara
04.08.2007, 03:41
Նմանատիպ արտահայտություն իրեն թույլ կտա ոչ հասուն երիտասարդը, կամ շատ անինքնասեր ու թույլ մարդը: Ինքնասպանությունը դա թուլության նշան է: իսկ սպառնալիքը արդեն փոքրոգություն է:

Կարելի է սիրել ամբողջ կյանքում մեկին,բայց երբեք քոնը չդարձնել, այլ պահել սրտում որպես աստղ: Իսկ ինչը սկսում է պատկանել, այն կսում է կորցնել իր փայլը ու մի օր փոշիով է պատվում, ինչպես մի հին թանկագին հուշանվեր, որ աչքդ սովորում է, բայց այլևս չես հիանում:)

Foreigner
04.08.2007, 04:36
Նախ ասեմ որ նպատակին հասնելու համար նմանատիպ միջոցները կատարյալ հիմարություն եմ համարում ու ժամերով ես էլ շատ անդամների նման կարող եմ քննադատել, բայց ուզում եմ անդրադառնալ հարցի մյուս կողմին, ոչ պակաս կարևոր:
Եթե ինչ-որ աղջկա տղեն այդպիսի բան ա ասել ապա աղջիկն ա մեղավոր, որովհետև դա նշանակում ա որ աղջիկն առիթ ա տվել մտածելու որ կարողա ինչ-որ բան և լինի. հակառակ դեպքում եթե տղեն հաստատ իմանար որ ոչ մի բան չի կարող լինել իրանց մեջ այդպիսի բան չէր ասի, կամ էլ միանգամից կաներ՝ առանց ասելու:

Հա, մոռացա գրեմ որ խոսքը նոռմալ մարդկանց մասին էր, բացառություններ կարող են լինել :think

Tigana
05.08.2007, 08:54
Ավելի շատ հանդիպում են<<սիրիր ինձ,թե չե կկախվեմ>>
Իսկ ընդհանրապես դրանք հիմարություն են:
Ուղղակի սերը ընենց ուժեղ թույն ա,որ մարդկանց ստիպում ա տենց բաներ ասել,չնայած էդ չի արդարացնում ոչ մեկի:

Մանե
30.08.2007, 14:18
Ատում եմ նման մարդկանց,իրանք ահավոր թույլ մարդիկ են ու ահավոր անինքնասեր:[

Ariadna
30.08.2007, 14:48
Իմ կարծիքով նման պահանջ կարելի է դնել, եթե ի նկատի ունես ֆիզիկապես սիրելը:oy, իսկ հոգեպես սիրելու դեպքում, այսինքն երբ խոսքը իսկական սիրո մասին է, ստիպելը կամ սպառնալը անիմաստ է։ Ես նույնիսկ չեմ հասկանում այն կանանց, որոնց ամուսինը սիրուհի ունի, իրենք չեն բաժանվում, բայց միևնույն ժամանակ ամուսնու հետ կռվում են, որ նրան պետք է չսիրես, ինձ սիրես։ Ախր սիրելը հո պատվերով չի!!!

Array
30.08.2007, 18:07
Ճարս ինչ ա,ստիպված պիտի ձև տամ,թե իսկականից սիրում եմ ու հանձնեմ հոգեբուժարան:D

Mari
01.09.2007, 14:11
Սիրիր ինձ, թե չէ ինձ կկախեմ:think

Այստեղ արդեն կանգնում ենք երկընտրանքի առաջ. կամ հիմա ինքն է կախվում, կամ էլ 2/մաքսիմում/ տարի հետո դու: Մարդու էգոիզմն է խոսում մեջը. իր երջանկությունը կառուցում է ուրիշի դժբախտության հաշվին: Կամ ընդհանրապես, խղճահառությունից դրդված ամուսնացավ հետդ, բա վաղը մյուս օրը անընդհատ երեսովդ չի տալու՝ «Մեղքս եկար, հետդ ամուսնացա»: Վերջնական հաշվով ոչ մեկն էլ երջանիկ չի լինելու: Կամ նույն հաջողությամբ, մեր«հերոսը», հանգիստ նստելու է բազմոցին, կանչելու է կնոջը, ու՝ «Գնա աշխատի, որ ես ուտեմ, խմեմ, թե չէ ինձ կկախեմ»,կամ «Կողքիցս էն կողմ չգնաս, թե չէ ինձ կկախեմ»/Էս վերջին դեպքում կախվել պետք չի, սովը կանի իր գործը/:
Նմանատիպ արտահայտություններ անող մարդիկ հիմնականում լինում են չհավասարակշռված, անինքնավստահ ու էգոիստ: Իսկ ի՞նչպես են վարվում նման մարդկանց հետ: Կամ ինչքան հնարավոր է պետք է հեռու մնալ, կամ էլ օգնության ձեռք մեկնել. տանել հոգեբույժի կամ հոգեբանի մոտ:

Ուրվական
01.09.2007, 14:35
Իմ կարծիքով նման պահանջ կարելի է դնել, եթե ի նկատի ունես ֆիզիկապես սիրելը:!!!

Կներեք, էլի, ես երևի մի քիչ լավ չգիտեմ սենց բաներ, բայց ֆիզիկապես սիրելը որն ա՞, չեք բացատրի՞: Ոնց ա, էլի, որ էդ դեպքում կարելի ա տենց պահանջ դնել, իսկ էն մյուս դեպքում՝ ոչ:

egoist
01.09.2007, 15:41
Չեմ կարծում , որ սպառնալով , կարելի է ինչ-որ մեկի ստիպել որ սիրի:
Եթե ստիպողական ինչ-որ բան կա , ապա դա սեր համարվել չի կարող, սերը պայմանականություն չի սիրում...
Եվ մեկել չեմ կարծում , որ սերը լինում է հոգեկան կամ ֆիզիկական , կամ կա սեր, կամ չկա, պարզապես դրսևորումներն են տարբեր:

Censor
12.09.2007, 23:09
Չգիտեմ, երեխեք..
Մի քիչ ուրիշ ձև նայեք էտ հարցին, էլի..
Ուղղակի պատկերացրեք սիրում եք մարդու, մի քանի տարի, օր օրի ուժեղ..
Ուղղակի կյանքի մնացած բոլոր կողմերը քիչ-քիչ դառնում են գունատ անկապ մի բան, հա էլի որ ապրում ես, երբեմն ուրախանում ծիծաղում, բայց տարիներ շարունակ անընդմեջ "ֆոնային ռեժիմով" այդ մարդու սիրելու, ուղղակի սիրելու ու իրա համակրանքը տեսնելու անհաղթահարելի, ահավոր ուժեղ տենչանքա..
Էլի որ, անցնում գնում են կյանքումդ ուրիշ մարդիք, բայց բոլորն էլ կամ իրա ձայնը ունի, կամ շարժուձևը, կամ եսիմինչը..
Ու վերջիվերջո կհանգես, հաստատ կգաս են մտքին, որ "ՍԻՐԻ ԻՆՁ, ԵՍ ՄԵՌՆՈՒՄ ԵՄ"
Ինքնասպանության մտքերը սենց տե նենց եղած վաղուց են լինում, նրա համար չէ, որ "ասեմ ինձ կսպանեմ ...չգիտեմ ընդե վախենա..", ուղղակի հասկանալի ա որ կյանքը նենցա ստացվել, որ բացի անկապ բութ միանվագ զզվելի ցավից որիշ ոչինչ կյանքում չկա:
Չէ, ընդհանրապես կա, ուղղակի լրիվ անհետաքրքիրա, ու հոգիդ կծախեիր այդ մարդու հետ լինելու համար: Ու մահանալը ուղղալի վերջա, ահավոր էգոիստական, բայց վերջ:

Ու ստեղ, երբ արդեն ամեն ինչ կարելի ա, մեկա էլ կորցնելու ոչինչ չկա, կարա գա մի միտք, կողքից անիմաստ ու անմիտ, заранее обреченная на неудачу, բայց ուղղակի փրփուր խորտակվողի համար "Եթե ես մահանամ, կարողա ինձ անվերադաձ կորցնելով` նոր հասկանա, թե ինչ կորցրեց, ինչքան անիմաստ կլնի սաղ, ասեմ իրան, գուցե ԵԹԵ ԻՄԱՆԱ , ՈՐ ԿՄԱՀԱՆԱՄ, ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ՍԻՐՈՒՄԱ ԻՆՁ..."

Այսինքն, ոչ թե շանտաժ, կամ էտ տիպի ապուշ բան, այլ "Հասկացի, որ սիրում ես ինձ, թե չե ինձ կախելու եմ"

Եսիմ, սենց էլ կարա լինի..

Shah
31.07.2010, 20:07
Լավ, ասենք հիմա մեկի հետ պատահել ա տենց "դժբախտություն" ու իրան տենց են ասել, ի՞նչ խորհուրդ կտաք, որ էդ մարդը անի, ավելի լավ ա դրան պատասխանեք:
Ես ինչքան մտածել եմ էս ուղղությամբ միշտ փակուղու առաջ եմ կանգնել, ի՞նչ անել, ի՞նչ խոսքերով մարդուն հասկացնել, որ դու իրա համար չես, կամ էլ ո՞նց կարելի ա փափուկ ձևով "ուրիշ" տեղ ուղարկել, գոնե վերջին տարբերակով ո՞նց համոզել, որ դուք "լավը" չեք ու իրան "արժանի" չեք: Իսկականից շատ պետքական խորհուրդ կլիներ...

Rhayader
31.07.2010, 20:40

Լուծում. «Կախի քեզ»: Ես դեռ նման մարդ չեմ տեսել, որ էդ սպառնալիքը լուրջ արտասանած լինի: Ու վախկոտ չլինի: Իսկ եթե անի, ուրեմն աննորմալ ա: Ուրեմն՝ կորուստն էլ մեծ չի լինի: Կարելի ա պահանջել, որ հարկադրաբար բուժման ենթարկեն:

Shah
31.07.2010, 20:47

Չէ, ճիշտ չասի, ասենք հետը ընկերություն ես արել ու հիմա էլ կոպիտ ասած ուզում ես "յան տաս" ու որպեսզի կանխես էդ դրությունը, ո՞նց կարելիա մեղմ ասել: Դե հասկանում ես, մեկ մեկ աղջիկներ կան, որ չեն հասկանում որ էդ ամեն ինչը ժամանակավոր ա ու դու էլ ասենք մի քիչ "թուլություն" ունես առիթից օգտվելու... Ինչպե՞ս ճիշտ յան տալ: :))

Ապե Ջան
31.07.2010, 20:54
Ահա...ուրեմն սենց:

«Սիրի ինձ, թե չէ կկախեմ ինձ» գտնում որ պետք չէ այս երևույթին, ու այս իրավիճակի մեջ հայտված մարդուն՝ նորմալ նայել: Նա ունի հոգեկան խնդիր, խանգարում, կամ չգիտեմ: Նորմալ մարդը գիտակցաբար չպետք է գնա այդ քայլին, ինչքան էլ որ նա իր սրտի խորքում սիրի այդ անձնավորությանը: Սերը դա մի աննկարագրելի զգացողության է, ու պետք չէ դա դժբախտության պատճառ:

Rhayader
31.07.2010, 21:51
Չէ, ճիշտ չասի, ասենք հետը ընկերություն ես արել ու հիմա էլ կոպիտ ասած ուզում ես "յան տաս" ու որպեսզի կանխես էդ դրությունը, ո՞նց կարելիա մեղմ ասել: Դե հասկանում ես, մեկ մեկ աղջիկներ կան, որ չեն հասկանում որ էդ ամեն ինչը ժամանակավոր ա ու դու էլ ասենք մի քիչ "թուլություն" ունես առիթից օգտվելու... Ինչպե՞ս ճիշտ յան տալ: :))
Օ, եթե տղա ես, ու ինքն իրան կախողն աղջիկ ա, ապա միակ բանը, որ ԴՈՒ կարող ես անել, աղոթելն է:D

Shah
31.07.2010, 21:55
Օ, եթե տղա ես, ու ինքն իրան կախողն աղջիկ ա, ապա միակ բանը, որ ԴՈՒ կարող ես անել, աղոթելն է:D
Կամ էլ, որպես ջենտլմեն, մի քիչ փափուկ թոկ ճարելը՞ :D չէ, կարողա չկախվի, բայց չես էլ ուզում, որ տենց առտահայտություն անի...

Katka
31.07.2010, 22:11
Աղոթել ու սեփական ուժերով գտած ջենթլմենական բարակ թոկով կախվել::DՄիանգամից ու մեկընդմիշտ յան կտաս:P

Հայկօ
31.07.2010, 22:20
Նեկրոֆիլ ըլնեմ... :blin

Ուլուանա
31.07.2010, 22:47
Օ, եթե տղա ես, ու ինքն իրան կախողն աղջիկ ա, ապա միակ բանը, որ ԴՈՒ կարող ես անել, աղոթելն է:D
Բայց ըստ քո՝ թեմայում արած առաջին գրառման, աղջիկներին նման բան չի սպառնում :P.

Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:
Թե՞ էս մի երկու տարվա ընթացքում կախվել սպառնացող աղջիկների էլ ես հանդիպել :))։

Elmo
31.07.2010, 22:50
Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:

Առաջարկել կախվեն կոնկրետ ֆիրմայի պարաններով, ու մարդաշատ վայրում: ֆիրմայից էլ փող վերցնել գովազդի համար:

Դեկադա
31.07.2010, 22:55
Առաջարկել կախվեն կոնկրետ ֆիրմայի պարաններով, ու մարդաշատ վայրում: ֆիրմայից էլ փող վերցնել գովազդի համար:

Կիևյանից էնա թռեք պրծեք: Միանգամից կպրծնեք: Թե չէ հիմա էլ ֆիրմային պարանը բարակ լինի ու կտրվի... թելը կդրավ...

Հայկօ
31.07.2010, 22:56
Առաջարկել կախվեն կոնկրետ ֆիրմայի պարաններով, ու մարդաշատ վայրում: ֆիրմայից էլ փող վերցնել գովազդի համար:

«Hang & Olufsen» հակաբակտերիալ պարաններ. արդեն նոր՝ ամառային տեսականի. հարցրեք գլամուր խանութներում:

sharick
01.08.2010, 17:36
Տենց բան ասող կամ անող մարդիկ հաստատ հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեցող մարդիկ են , ու պիտի անպայման բուժում ստանան թէ չէ վտանգավոր են իրենք իրենց ու շրջապատի համար...

Rhayader
02.08.2010, 00:58
Թե՞ էս մի երկու տարվա ընթացքում կախվել սպառնացող աղջիկների էլ ես հանդիպել :))։
Դե, ես մեջբերված գրառման հեղինակին էի դիմում, բայց իրականում հանդիպել եմ:o ավելի շուտ դա հնչում էր «եթե դու ինձ չհամբուրեմ, ես...» և այլն: Իրավիճակը տհաճ էր, բայց իմ նիցշեական «Դավայ, արա, ես կուզեմ դա տեսնել»-ը հրաշքներ գործեց:

Dayana
02.08.2010, 01:37

Սոֆ, եթե ճապոնուհի ասի, ամեն դեպքում արի Նիցշեին մի վստահի ու համբուրի էդ խեղճ աղջկան, թե չէ մեկ էլ տեսար աչքիդ առաջ «ինքնքսպան» եղավ, դե արի ու արյան հետքերը հագուստի վրայից լվա: :}

Rhayader
02.08.2010, 01:49
Սոֆ, եթե ճապոնուհի ասի, ամեն դեպքում արի Նիցշեին մի վստահի ու համբուրի էդ խեղճ աղջկան, թե չէ մեկ էլ տեսար աչքիդ առաջ «ինքնքսպան» եղավ, դե արի ու արյան հետքերը հագուստի վրայից լվա: :}

Կալիումական աղ+համբերություն, կլվանա բոլոր արյան հետքերը))) որպես քնի մեջ քթից արյունահոսություններ ունեցող մարդ, արյուն մաքրելը լավ գիտեմ)))
Ատում եմ, երբ ինձ փորձում են շանտաժ անել:

Dayana
02.08.2010, 01:52
Կալիումական աղ+համբերություն, կլվանա բոլոր արյան հետքերը))) որպես քնի մեջ քթից արյունահոսություններ ունեցող մարդ, արյուն մաքրելը լավ գիտեմ)))
Ատում եմ, երբ ինձ փորձում են շանտաժ անել:

Բայց լուրջ չեմ պատկերացնում, ոնց կարող է նման բան լինել: Քեզ կգողանամ, ասել է թե կփախցնեմ, կամ նման տեսակի «աբուշ» արտահայտություններ լսել եմ ու մի քիչ պատկերացնում եմ, բայց «ինքնասպան կլինեմ»-ը մի տեսակ ապուշություն ա: http://lh4.ggpht.com/_IEp1xuzv3Tk/S4LyyiHbtyI/AAAAAAAAAx0/qIuVS8NVxXY/dolf_ru_1019.gif

MaryMay
22.11.2010, 12:58
Ինձ թվում է՝ նման հայտարարությունները ավելի շուտ տպավորություն գործելու համար են, քան իրական սպառնալիքներ: Ես լուրջ չեմ վերաբերվում դրանց:

Kna
25.11.2010, 13:13
Ինչքան անինքնասեր պիտի մարդ լինի նման բան ասելու համար:

RADIOmanyachka
12.01.2011, 17:26
Ճիշտն ասած մնացած գրառումները չեմ կարդացել:
Իմ կարծիքով, սերը մուրալ չի կարելի, և պետք չի սերը նյութականացնել: Ստիպելով, կամ դիմացինի մոտ խղճահարություն առաջացնելով չես կարող դիմացինին ստիպել, որ նա քեզ սիրի:
Ավելի շատ տղաներին է բնորոշ, քանի որ նրանց կարծիքով աղջիկները <<սրտից թույլ>> են և թույլ չեն տա, որ դիմացինը գնա ինքնասպանության քայլին:
Ավելի լավ է մենակ ապրես, քան քեզ հետ խղճահարությունից դրդված ապրեն

Kuk
12.01.2011, 17:37

Ինչ որ վիճակագրություն կա՞ :'

RADIOmanyachka
12.01.2011, 17:43
Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:

Ինչ որ վիճակագրություն կա՞ :'
Հենց թեմայի առաջին գրառումն եմ կարդացել ու իմ կարծիքը հայտնել, թե ինչու է հատուկ տղաներին:

Kuk
12.01.2011, 17:46
Հենց թեմայի առաջին գրառումն եմ կարդացել ու իմ կարծիքը հայտնել, թե ինչու է հատուկ տղաներին:

Թեմայի առաջին գրառումը գլուխը պատովն ա տվել: Կոնկրետ ես մի քանի դեպք գիտեմ, որ աղջիկն ա էդ քայլին գնացել, նենց որ, էդ մեջբերածդ հատվածը, մեղմ ասած, իրականության հետ կապ չունի:

RADIOmanyachka
12.01.2011, 18:02
Կապ չունի ով է անում այդ քայլը, կամ ով է պատրաստվում անել այդ քայլը, տղան թե աղջիկը:
Ամեն դեպքում այդ քայլն ինձ համար անընդունելի է: Այդ քայլին գնացողնեիը տրորում են իրենք իրենց:

Ուրվական
12.01.2011, 18:23
Ես էլ եմ դեմ ինքն իրեն կախելուն: Տանջալից ա շատ: Ավելի հեշտ մեթոդ կա՝ սնդիկ խմել: Համ էլ հրաշալի է հնչում, ահավոր ռոմանտիկ, ապա պատկերացրեք.
Սիրիր ինձ, թե չէ սնդիկ կխմեմ:love

RADIOmanyachka
12.01.2011, 18:58
Մեզանից շատերը ունեցել են անպատասխան սեր, ու մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ ցավոք սրտի վերջինը:
Իմ կարծիքով անպատասխան սերը նման է բանալու, որը կարողանում է մտնել կողպեքի մեջ, բայց չի կարողանում բացել կողպեքը: Այսիմքն անպատասխան սիրողը բանալին է, ով փորձում է բացել կողպեքը, բաըց չի կարողանում բացել, քանի որ ինքը այդ կողպեքի բանալին չէ: Ես հավատում եմ, որ ցանկացածս ունենք մեր 2րդ կեսը, և պետք չի ուրիշի կեսի պարճառով կատարել ինքնասպանություն:

*e}|{uka*
12.01.2011, 19:20

Գեղեցիկ էր :cry

Նաիրուհի
12.01.2011, 20:14

Ա´ն, բա որ ես մեռնեմ, ու ինքը հետո հասկանա, որ ես էի իր կեսը, էդ դեպքո՞ւմ ինչ անենք... ;)

Գալաթեա
12.01.2011, 20:28
Ա´ն, բա որ ես մեռնեմ, ու ինքը հետո հասկանա, որ ես էի իր կեսը, էդ դեպքո՞ւմ ինչ անենք... ;)

Կարելի ա գնալ բանալիի ուստայի մոտ :)

RADIOmanyachka
12.01.2011, 21:05
Ա´ն, բա որ ես մեռնեմ, ու ինքը հետո հասկանա, որ ես էի իր կեսը, էդ դեպքո՞ւմ ինչ անենք... ;)
Էս աղջիկը էլի սկսեց անկապ բաներից խոսալ, մի քիչ ոչ լուրջ կպատասխանեմ
Դե Լիլ ջան էտ դեպքում կողպեքը փականագործի օգնությամբ կբացեն: Էս էիր ուզում????? :P

matlev
12.01.2011, 22:58
...
Իմ կարծիքով անպատասխան սերը նման է բանալու, որը կարողանում է մտնել կողպեքի մեջ, բայց չի կարողանում բացել կողպեքը:...

Փաստորեն էս անպատասխան սերը լավ բան ա... ըըը... կարևորը շուտ չհանձնվելն ա՝ բանալին մտցնել, հանել, մտցնել, հանել...
:D

Աբելյան
13.01.2011, 13:15
Ինչքան անպատասխան սերը մեծ ա, էնքան մեծ ա բանալին::))
Սիրիր ինձ, թե չէ բանալին կմտցնեմ...:scleros

Sophie
14.01.2011, 16:54
Թեմայի առաջին գրառումը գլուխը պատովն ա տվել: Կոնկրետ ես մի քանի դեպք գիտեմ, որ աղջիկն ա էդ քայլին գնացել, նենց որ, էդ մեջբերածդ հատվածը, մեղմ ասած, իրականության հետ կապ չունի: Աղջիկները հիմնականում այդ քայլին դիմում են երբ որ կորցնելու բան ունեն: Երբ որ տրվել են արդեն տղաների խոստումներին հավատալով/ ու միգուցե դրանից ինչ որ հետևանքներ են եղել/: Իսկ իրեն պինդ պահող աղջիկը հազիվ թե նման քայլի դիմի կամ նման շանտաժ անի:
Իսկ եթե դա հաշվի մեջ չառնենք ապա հիմնականում դա իսկապես տղաներինա բնորոշ:

Kuk
14.01.2011, 17:03
Աղջիկները հիմնականում այդ քայլին դիմում են երբ որ կորցնելու բան ունեն: Երբ որ տրվել են արդեն տղաների խոստումներին հավատալով/ ու միգուցե դրանից ինչ որ հետևանքներ են եղել/: Իսկ իրեն պինդ պահող աղջիկը հազիվ թե նման քայլի դիմի կամ նման շանտաժ անի:
Իսկ եթե դա հաշվի մեջ չառնենք ապա հիմնականում դա իսկապես տղաներինա բնորոշ:

Իրենց պինդ պահող տղաներն էլ հազիվ թե էդ քայլին դիմեն, հը՞ :think

Ոնց որ ասես՝ խելացի աղջիկը դժվար թե հիմար միտք արտահայտի. նույն հավանականությամբ կարելի ա ասել, որ խելացի տղան դժվար թե հիմար միտք արտահայտի, չէ՞:

Sophie
14.01.2011, 17:09
Ոնց որ ասես՝ խելացի աղջիկը դժվար թե հիմար միտք արտահայտի. նույն հավանականությամբ կարելի ա ասել, որ խելացի տղան դժվար թե հիմար միտք արտահայտի, չէ՞:
Դե մեծ հաշվով այդպես է այս թեմայի հարցը :) :

Իսկ տղայի պինդ պահելը եթե շանտաժին է վերաբերվում, այլ ոչ թե ասածն անելուն, ապա համաձայն չեմ: Որեվհետև տղամարդիկ շանտաժի սիրահարներ են:))

Kuk
14.01.2011, 17:34
Դե մեծ հաշվով այդպես է այս թեմայի հարցը :) :

Իսկ տղայի պինդ պահելը եթե շանտաժին է վերաբերվում, այլ ոչ թե ասածն անելուն, ապա համաձայն չեմ: Որեվհետև տղամարդիկ շանտաժի սիրահարներ են:))

Սոֆի ջան, օրինակ՝ եթե իմ տեսած բոլոր միլիցեքը չաղ են, ես չեմ ասի որ ընդհանրապես բոլոր միլիցեքը չաղ են, եթե իմ տեսած բոլոր գոմիկները քաչալ են, ես չեմ ասի, որ ընդհանրապես բոլոր գոմիկները քաչալ են, եթե իմ տեսած բոլոր լիզբիանկեքը գեղեցիկ կրծքեր ունեն, ես չեմ ասի, որ ընդհանրապես բոլոր լիզբիանկեքը գեղեցիկ կրծքեր ունեն ու սենց շարունակ… Ասածս ինչ ա՝ էդ տեսակ ընդհանրական որակումներ տալը, մեղմ ասած, անկապ խոսալու պես մի բան ա, կամ լավագույն դեպքում դիմացինի մոտ բերածս օրինակների տիպի կարծիքներ ա առաջացնում, այսինքն, որ քեզ հանդիպած բոլոր տղեքը շանտաժի սիրահարներ են:

Sophie
14.01.2011, 18:09

Ասածդ հասկանում եմ, համաձայն էլ եմ:) : Ինչ մեղքս թաքցնեմ ինձ այդպիսի տղաներն ավելի են հանդիպել, իմ ծանոթներին նույնպես:)): Բայց որ աղջիկ տենց բան անի, մի դեպք եմ հիշում ըդնամենը: Ոնց էլ լինի ամեն մարդ կիսվումա հենց իր տեսածից ու լսածից: Այնպես որ պնդել չեմ շարունակի, որ չթվա ընդհանրացնել, դրա համար պետքա համաշխարհային ուսումնասիությունների տվյալներից օգտվեմ: Իսկ ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում:

Kuk
14.01.2011, 18:33

Էդ դեպքում բոլոր տղաներին շանտաժի սիրահար որակելու փոխարեն քեզ ու քո ծանոթներին անբախտ ասա, որ իմ նման տղեքի չեք հանդիպել :pardon :D

paniaG
14.01.2011, 19:08
Էդ դեպքում բոլոր տղաներին շանտաժի սիրահար որակելու փոխարեն քեզ ու քո ծանոթներին անբախտ ասա, որ իմ նման տղեքի չեք հանդիպել :pardon :D

Ուրիշի համար ինքնասպանություն գործելը բանականության պակասի արդյունքա, որը բնորոշա թե աղջիկներին, թե տղաներին ու դատել, թե ավելի ումա բնորոշ, չարժի: Տղա ել կա՝ տղա ել, աղջիկ ել կա՝ աղջիկ ել:

Հ.Գ. Վերջին նախադասությունս հատկապես լավ ստացվեց:D

"Green eyes"
31.01.2011, 15:30
Ես իմ կյանքում մի անգամ եմ հանդիպել այդպիսի մեկին ,բայց նա ոչ թե իրան կախում էր այլ գցում էր ավտոի տակ:Ասում էր ասա ինձ "հա" ընկերության համար,թէ չէ ինձ ավտոի տակ կգցեմ,ու դուրս էր եկել փողոց:
Ուղղակի հարկավոր է այդ ժամանակ ձեզ չկորցնեք և փորձեք մարդավարի բացատրել,խոսալ:Չպետք է վիճել,կռվել, և արհամարհել,որովհետեև չգիտեք հետևանքների մասին:

Ameli
02.05.2011, 15:02
Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:

Զզվում եմ նման տիպերից, իրոք որ ճիճուներ են: Մարդ ինչ աստիճան պետք է ցածրանա, կամքի ուժ չունենա, որ սեր աղերսի կամ պահանջի: Կախվում է, թող կախվի, ի՞նձ ինչ, /կներեք էս անհանդուրժող վերաբերմունքիս համար, ուղղակի շատ եմ ջղայնանում, իրականում ես էլ կփորձեի հնարավորինս բացատրել էդ մարդուն, մարդ է վերջիվերջո, լա՞վ, թե՞ վատ, ուղղակի դա մի տեսակ բռնություն է մարդու խղճի վրա/: Ու պետքի չի ասել , որ դա մենակ տղաներին է հատուկ:

aragats
05.05.2011, 22:35
........Եթե պինդ պարան պետք ինի, ասեք: