PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական պոեզիայի գոհարներ



Ուլուանա
25.04.2006, 13:11
Որպեսզի ամեն մի բանաստեղծին նվիրված առանձին թեմա չբացենք, մտածեցի, որ ավելի լավ կլինի, եթե մի ընդհանուր թեմա լինի, որտեղ կարող ենք դնել մեր սիրած բանաստեղծությունները։:)

Սկսեմ իմ ամենասիրած բանաստեղծներից մեկի՝ Համո Սահյանի բանաստեղծություններից.:love

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից։

Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում։

Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու։
1954 թ.

Մասսագետ
27.04.2006, 03:05
Էս մեկը երևի իմ իմացած բոլոր բանաստեղծություններից իմ ամենասիրածն ա:

Մահվան Տեսիլ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. -
Մի պիտկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
ՈՒ մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
ՈՒ խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
ՈՒ լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
ՈՒ գորշ պարան, ու երկնուղեշ փայտե'ր երկու:
Գուցե այդ ե'ս եմ, որ կարոտով իմ լուսնահար
Ո'չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
ՈՒ ցանկացա, որ չօրհներգե ո'չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...

Երթամ հիմա: ՈՒ կարոտով անմիխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
ՈՒ նաիրյան իմ երազի վերջին սիրով, -
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուլու հալածական, որպես տեսիլ -
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
ՈՒ օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո'չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
ՈՒրիշ ոտքեր կախաղանին թող մո'տ չգան.
Եվ թող տեսնեն ի'մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո'րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվացի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, -
Թող ո'չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո'չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

Չարենց

Վազգեն
30.04.2006, 00:24
Սա էլ իմ սիրված բանաստեղծություններից մեկը։ Հեղինակը Ռաֆաել Պատկանյանն է։

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

Վազգեն
30.04.2006, 00:33
Այս բանաստեղծությունը տարիներ առաջ մեր տան նկուղոմ եմ գտել՝ մի կտոր թղթի կտորի վրա տպված։ Այնպես որ հեղինակին չեմ կարող նշել։ Բայց դուրս գալիս է։

ԱՍՈՒՄ ԵՆ ԹԵ…

Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

Ասում են, թե մոռացել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես, մոտս թողել քո հոգին։

Եվ այնպես հեշտ, այնպես հանգիստ
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են, թե ինձ դավել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն

Ասում են, թե սերը սուտ է, չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին։

StrangeLittleGirl
30.04.2006, 01:02
Ես էլ հեղինակին չգիտեմ, բայց մի ժամանակ կիթառով նվագում էի ու երգում այս երգը: Բայց կարծեմ ռաբիզ երգ էր: Գոնե ուսուցիչս այդպես էր ներկայացրել:

Ուլուանա
30.04.2006, 19:42
Ես այդ երգը հանրային ռադիոյով եմ շատ լսել։ Բայց ռաբիս չէր։

Վազգեն
08.05.2006, 00:17
Չեմ կարծում, որ այս ֆորումում կգտնվի որևէ մեկը, ում դուրը չի գա Պարույր Սևակի իմ ամենասիրված ստեղծագործությունը։

ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել,
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու՜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜ք։

StrangeLittleGirl
08.05.2006, 00:36
Չեմ կարծում, որ այս ֆորումում կգտնվի որևէ մեկը, ում դուրը չի գա Պարույր Սևակի իմ ամենասիրված ստեղծագործությունը։
գոնե մեկը գտնվեց ;)
կներեք թեմայից շեղվելու համար

Վազգեն
08.05.2006, 00:46
գոնե մեկը գտնվեց ;)
կներեք թեմայից շեղվելու համար
Եթե աչքով չտայիր , աչքիցս կընկնեիր։ ;)

Ուլուանա
09.05.2006, 09:12
Ինչքան հիշում եմ, մեկն էլ կա, :P բայց դա ես չեմ, էլի։ Ես սիրում եմ այս բանաստեղծությունը, ինչպես նաև Սևակի շատ ուրիշ բանաստեղծություններ։ :)

Ուլուանա
18.05.2006, 11:37
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԻՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ


Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Վազգեն
20.05.2006, 22:58
Ուշադրություն։ :scen
Այս ոտանավորը ասելով էլ եկեք խմենք Դար ՀԱՅԵՐԵՆ ֆորումը ստեղծողների կենացը ։ :drinks

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Համո Սահյան

Մելիք
21.05.2006, 02:16
Չարենցից էն կողմ աշխարը էտ կարգի բանաստեղծ չի տեսել

ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ

Արդեն ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր,
Ինչի?դ է կյանքը, իր իմաստը,
Արդեն ամեն ինչ անիմաստ է:
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր,
Արդեն ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր:

Ընդհամենը 8 տող, որոնցից 4-ը կրկնվում են, բայց ինչքա~ն զգացողություններ է արթնացնում

Մելիք
21.05.2006, 02:18
Ուշադրություն։ :scen
Այս ոտանավորը ասելով էլ եկեք խմենք Դար ՀԱՅԵՐԵՆ ֆորումը ստեղծողների կենացը ։ :drinks

խմանք:drinks

Ուլուանա
21.05.2006, 10:28
Ուշադրություն։ :scen
Այս ոտանավորը ասելով էլ եկեք խմենք Դար ՀԱՅԵՐԵՆ ֆորումը ստեղծողների կենացը ։ :drinks

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ


Համո Սահյան

Վա՜յ, էս ոտանավորը ես էի դնելու, եթե չդնեիր։:D
Ախր Սահյան շատ եմ սիրում...:love Համ էլ կոնկրետ այս բանաստեղծության հետ կապված ես որոշակի հիշողություններ ունեմ... :roll

Վազգեն
21.05.2006, 10:45
Վա՜յ, էս ոտանավորը ես էի դնելու, եթե չդնեիր։:D
Ախր Սահյան շատ եմ սիրում...:love Համ էլ կոնկրետ այս բանաստեղծության հետ կապված ես որոշակի հիշողություններ ունեմ... :roll
Ուրախ եմ։ :) Դե ուրեմն մեկ հատ էլ Սահյանական գլուխգործոց քեզնից եմ սպասում այս բաժնում։ ;)

Վազգեն
21.05.2006, 10:46
խմանք:drinks
Անուշ լինի։:)

Ուլուանա
22.05.2006, 10:30
Էլի Սահյան...

***
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...

Մելիք
24.05.2006, 07:36
Տերյանին ոչ ոք չի սիրու?մ, իսկ ես սիրում եմ, մանավանդ երբ տրամադրություն չեմ ունենում.

ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

Lionne_en_Chasse
25.05.2006, 01:04
Ես էլ եմ Սահյանին շատ սիրում, նրա շատ գործեր կարդալիս էնպիսի տպավորություն է ,կարծես հայելու մեջ ինձ նայեմ:
Ի դեպ իմ ստորագրությունը ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ



Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա...
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա...
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ......Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Համո Սահյան

Lionne_en_Chasse
25.05.2006, 01:05
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
Բնի հաստությունն էլ իմաստ չունի....

Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի:

Համո Սահյան

kiki
25.05.2006, 01:18
հրաշալի խոսքեր են...

Lionne_en_Chasse
25.05.2006, 01:35
Պաշտում եմ Սևակին ...չկա մի օր , որ Սևակ չկարդամ, եթե ասեմ Սևակյան կախվածություն ունեմ վրաս կծիծաղե՞ք :) ))

Ծարավ

Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:
Սակայն պատիվ ու փառք նրա´ն,
Ով կարող է հոգի վառել ,
Հուրհրատել մեկ վարկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա´նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե´ս,
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քառորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի ու երկնքի առևտրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա´յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող այն այրվածքից,
Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ...մեզանից
Մեզ...մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ:

Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,
Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն...

Պարույր Սևակ

Մասսագետ
25.05.2006, 01:51
Իրոք, որ մեծ գրող է Սևակը, շատ խորն են իր բանաստեղծությունները: Նա իրոք որ հայ գրականության տիտաններից է: Չճանաչել Սևակի բանաստեղծությունները, նշանակում է չճանաչել հայ գրականությունը: Փառք Սևակին, որ այգեպան դառնալու փոխարեն բանաստեղծ դարձավ:

kiki
25.05.2006, 02:18
Սևակը պարզապես գրող չի, նա նաև փիլիսոփա է մեծ...

Lionne_en_Chasse
25.05.2006, 04:09
Սևակը պարզապես գրող չի, նա նաև փիլիսոփա է մեծ...
Ճիշտ ես :)


Մեծ ուղտի փոքրիկ ականջում

Ի՜նչ -որ ժամանակ,
Մեզանից առա´ջ, մեզ անհա´յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե´լ,
Այն մեկը՝ չանե´լ,
Այս՝ համարել ճի´շտ,
Այն՝ մերժել-վանե´լ,_
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել...պատիվ ու պարտականություն...
Ու մենք ել ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո´չ մեր հագուստը,
Այլ հոգի´ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:
Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խաղի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նու´յն
Ու մի՜շտ տանջալից ա´յն եղանակը,
Որ վաղու՜ց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...
Եվ մի արտառո´ց,
Շատ տարօրինա´կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Եվ կամենում եմ( և ձե՜ր փոխարեն)
Ո´չ թե լոկ մռռալ կամ թե գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութս դրած այս քարի ն արդյոք
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե´մ կարեկցում... արհամարու՜մ եմ
Ա´յն թշվառական կենդանիներին,
Որոնք "ընտանի" պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խորան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապտվում եմ
Նույնիսկ մկա´նը, առնետների՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...
Ու երբ քնի մեջ մղձավանջային
Ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով մի պահ մտածեք,
Թե՞ արժի արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրիկ ականջում...

Պարույր Սևակ

StrangeLittleGirl
25.05.2006, 07:31
Տերյանին ոչ ոք չի սիրու?մ, իսկ ես սիրում եմ, մանավանդ երբ տրամադրություն չեմ ունենում.
Ես սիրում եմ ;)

Ուլուանա
25.05.2006, 21:43
Ես էլ եմ Սահյանին շատ սիրում, նրա շատ գործեր կարդալիս էնպիսի տպավորություն է ,կարծես հայելու մեջ ինձ նայեմ:
Ա՜յ քեզ բա՜ն. ես էլ...:o :)

Ի դեպ իմ ստորագրությունը ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ
Ո՞նց չի հիշեցնում, երբ դրածդ բանաստեղծությունը կարդացի, անմիջապես հիշեցի ստորագրությունդ։:)

kiki
25.05.2006, 22:11
Տերյանին ոչ ոք չի սիրու?մ, իսկ ես սիրում եմ, մանավանդ երբ տրամադրություն չեմ ունենում.
...
ո՞վ ասաց, բա ե՞ս...ամենասիրած հայ բանաստեղծն է իմ:)

Ուլուանա
26.05.2006, 18:45
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Քառյակներ

Ո՞վ իմանա՝ ուր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա,
Կրա՛կ ընկանք, զու՛ր ընկանք

***
Երազումս մի մաքի,
Մոտս եկավ հարցմունքի.
- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի...

***
Մի հավք զարկի ես մի օր.
Թռավ, գնաց վիրավոր։
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր։

***
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթային պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՞նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան՝ դեպի էնտեղ, դեպի տուն...

***
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դրկից,
Թախծում են պաղ ու խորհում,
Թե ինչ տարան աշխարհքից։
:think

Artgeo
11.06.2006, 12:55
Թափառում ենք փողոցներով
Ես քո սիրով, դու ուրիշի
Այրվում ենք մենք հրդեհով
Ես քո հրով դու ուրիշի

Սուզվում քաղցր երազներում
Ես քո տեսքով դու ուրիշի
Կարոտում ենք, խանդում, տխրում
Ես քո խոսքով, դու ուրիշի

Է՜հ… Ինչ արած բախտը սիրո
Թող աշխարհում ինձ չբերի
Միայն ապրենք մենք սիրելով
Թեկուզ ես քեզ , դու ուրիշին…

Հեղինակն ինձ անհայտ է

StrangeLittleGirl
11.06.2006, 13:13
Կարծեմ Սիլվա Կապուտիկյանն է

Ուլուանա
11.06.2006, 17:28
Հաստատ Սիլվա Կապուտիկյանն է։ ;)
Լավ բանաստեղծություն է։ :love

Lionne_en_Chasse
12.06.2006, 04:59
Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի,
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բյուր:

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե'ս կրնար դուն
Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:

Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
"Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ է, գույն չունի" -
Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի":

Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
Պատռե'նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՛ր գրված կան..."
- Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ...
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ,
Հուսահատ մը նայեցավ...

Պետրոս Դուրյան

Lionne_en_Chasse
12.06.2006, 17:18
Թափառում ենք փողոցներով
Ես քո սիրով, դու ուրիշի
Այրվում ենք մենք հրդեհով
Ես քո հրով դու ուրիշի

Սուզվում քաղցր երազներում
Ես քո տեսքով դու ուրիշի
Կարոտում ենք, խանդում, տխրում
Ես քո խոսքով, դու ուրիշի

Է՜հ… Ինչ արած բախտը սիրո
Թող աշխարհում ինձ չբերի
Միայն ապրենք մենք սիրելով
Թեկուզ ես քեզ , դու ուրիշին…

Հեղինակն ինձ անհայտ է

Նման ստեղծագործություն Նաիրի Զարյանն էլ ունի, սկզբում կարծեցի նրա գրածը կլինի... :)

Գուցե նստած պատշգամբում
Թախծում ես դու մեկի մասին,
Որ երազում է ուրիշին,
Եվ քեզ բնավ չի նկատում:
Ես քո դիմաց այրվող մի հուր,
Չես նկատում , այրվում եմ զուր,
Մեկն էլ գուցե ինձ է փարվում
Իր իղձերում, իր աշխարհում:
Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
Դողում ենք լուռ, այրվում անվերջ
ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
Մեզ չսիրող թևերի մեջ:

Ուլուանա
12.06.2006, 17:27
Լավն է։ :)

Ուլուանա
12.06.2006, 23:18
Համո Սահյան

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

Վազգեն
13.06.2006, 01:10
Շատ լավն է։ :)

Lionne_en_Chasse
13.06.2006, 01:45
Ախր Սահյանը... ուրիշ է: Uluana իսկ ինչ կասես Սահյանի առանձին թեմա չբացե՞նք : Ցավոք ես շատ ստեղծագործություններ չունեմ Սահյանից, բայց հուսով եմ դու կամ մյուսները ցանկության և հնարավորության դեպքում կգրեք նրա ստեղծագործություններից: Հը՞ :)

Ուլուանա
13.06.2006, 10:56
Հիանալի գաղափար է։:hands
Ճիշտն ասած՝ իմ մտքով վաղուց էր անցել Սահյանին նվիրված առանձին թեմա բացելը, ուղղակի այն ժամանակ դեռ վախենում էի, որ Սահյանի այդքան շատ երկրպագուներ չեն գտնվի, բայց հիմա արդեն մի քանիսին հաստատ գիտեմ։ ;)
Ես շատ ունեմ Սահյանի բանաստեղծություններից։ Կընտրեմ ու կդնեմ։ :) :love

Artgeo
16.06.2006, 12:02
ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

Լեզուներ գիտես,
Գիտես, իմացիր.
Եվ ո՞վ չի ուզում,
Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.
-Ավա՜ղ, համր ես դու,
Քանզի չգիտես միակ մայրենին՝
Քո հայոց լեզուն:

Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,
Բայց ինձ թվում է
Արար աշխարհը
Քեզ համար միայն թարգմանություն է...

Միքայել Հարությունյան

Մելիք
17.06.2006, 00:30
Լավ, էս պոեզիայի գոհար չի: Չեմ ուզում հեղինակին վիրավորել, բայց ...

Ուլուանա
17.06.2006, 03:02
Լավ, էս պոեզիայի գոհար չի: Չեմ ուզում հեղինակին վիրավորել, բայց ...
Դե, Դավիթ ջան, չես կարող ասել։ Մեկի համար գոհար է, մեկի համար՝ զմրուխտ, մեկի համար էլ կարող է տուֆ լինել։ Ամեն մարդ դնում է այն, ինչ իր համար է գոհար։ ;)

Մելիք
17.06.2006, 03:10
Լավ , կներեք, սուպերադամանդ ա: :D

Lionne_en_Chasse
17.06.2006, 03:48
Կանչ

Ու ես ասում եմ._ կանգնիր, առավո´տ
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու հեռվից
Ինձ ձայն են տալիս:
Ու ես չգիտեմ, դա անլսելի
Զնգյո՞ւն է քարի
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
Սոսյաց անտառի:
Ու ես չգիտեմ, անդունդում կորած
Գե՞տն է տվայտող,
թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
Մամռոտած մի տող:
Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
Թե´ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի:
Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
Վրնջոցը տաք:
Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
Ինձանից զատված
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
Մաքուր ու զտված:
Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
Աշխարհ է լալիս:
Ու ես ասում եմ._ կանգնիր, առավո´տ,
Ես էլ եմ գալիս: :)

Վահագն Դավթյան

Մելիք
21.06.2006, 05:34
***
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:

Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր...'

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ



Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Artgeo
02.07.2006, 10:29
Հաջորդ բանացտեղծության հեղինակը… Ես իրոք զարամցած էի, որ ինքն է, ուրախ եմ, որ դեռ կարդացի հետո իմացա թե ովա

Ինչու իրար չհասկացանք

Ամեն ինչ էլ լավ էր այնպես,
Հասկանալի և անփորձանք,
Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,
Ինչու՞ իրար չհասկացանք։

Հասկանում ենք այս աշխարհի
Չարն ու բարին ամեն տեսակ,
Հասկանում ենք ուրիշներին,
Բայց մենք իրար չհասկացանք։

Եթե խոսենք պարզ ու անկեղծ,
Երկուսով էլ չունենք հանցանք։
Գուցե սիրո պակասն է հենց,
Որ մենք իրար չհասկացանք։

Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ
Հասկանում են իրար շատ լավ.
Բայց մեր լեզուն թեև նույնն է.
Ինչու՞ իրար չհասկացանք։

Երջանկության համար արդեն
Կարծում էինք ամեն ինչ կար,
Արի գոնե հասկանանք, թե
Ինչու՞ իրար չհասկացանք։

Վազգեն
05.07.2006, 03:49
Հաջորդ բանացտեղծության հեղինակը… Ես իրոք զարամցած էի, որ ինքն է, ուրախ եմ, որ դեռ կարդացի հետո իմացա թե ովա

Լավ, դե ասա, մենք էլ իմանանք հեղինակին։ Արդեն կարդացինք, կարող ես արխային ասել։ :D
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։

Lionne_en_Chasse
05.07.2006, 06:35
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել ...հետո էլ նա հասկանալու ու հասկացողության հետ լուրջ պրոբլեմներ ունի :
Կներեք , եթե ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորեցի :)




Անհուն վրեժի և ատելության
Դըժոխքն է այրում թունոտ իմ հոգին.
Եվ ես չեմ բերում խոսքը հաշտության,
Որ ծանր է նստում զրկվածի ուսին:

Անհուն վրեժի և ատելության
Պատգամն եմ վառում ես ձեր սըրտերում.
Եվ ձեզ ասում եմ` ո'վ դու ցնցոտի,
Դո'ւ, որ թշվառ ես, անտուն, անոթի,
Դո'ւ, որ քո ձեռքին կռել ես շղթա,
Դո'ւ, որ քրտինքդ` դառն ծովացած
Նզովք ես շինել, և լուծ քո վրա -
Ես քո ժանիքը սրում եմ հիմա:

Կանգնեցընում եմ բազուկդ ահա,
Ինչպես ոխակալ օձն անապատի,
Եվ քո քարացած բըրունցքում հիմա
Ես սուրն եմ դնում ահեղ ճըշմարտի:
Եվ քո սրտի մեջ վառում եմ ահա
Հուրն ազատության և իրավունքի. -
Կանգնեցընում եմ բազուկդ ահա',
Ինչպես ոխակալ օձն անապատի...

Ավետիք Իսահակյան

Ուլուանա
05.07.2006, 08:58
Լավ, դե ասա, մենք էլ իմանանք հեղինակին։ Արդեն կարդացինք, կարող ես արխային ասել։ :D
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
Ես էլ նմանեցրի։ Իսկապես նման է։ :D

Artgeo
05.07.2006, 11:23
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
Այո, այո հենց ինքն է որ կա։ Բանից պարզվում է, որ ժամանակին նրա բանաստեղծությունները բոլորը անգիր գիտեին ու նա շատ հայտնի էր :o Ես նույնիսկ չէի սպասում, որ նա որևէ բան կարող է գրել, քանի որ բացի նրա տափակ Ոզնու ծրագրերից ուրիշ ոչինչ ոչ լսել , ոչ տեսել էի։

Կներեք , եթե ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորեցի :)

Մի ամբողջ սերնդի ;)

StrangeLittleGirl
05.07.2006, 13:24
Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել
Նրա տափակությունները սովորաբար հանգավոր են, նույնիսկ կասեի չափից դուրս: Անկապ հանգեր, որոնք ոչ մի իմաստ չեն կազմում:
Մանկությունս հիշելիս գալիս է իմ լացը,
Պատերազմի ժամանակ դեֆիցիտ էր հացը :D

Մասսագետ
06.07.2006, 01:48
Մի ամբողջ սերնդի ;)
Էդ սերունդն էլ նենց մի հիացած չէր Արամայիս Սահակյանի գործերով


Մի դեպք էլ եմ ուզում պատմեմ Սահակյանից: Մորս ընկերուհուն տեսնելով լիֆտի մեջ՝ հարցնում ա.
- Աղջիկ ջան անունդ ի՞նչ ա:
- Լաուրա:
- Լաուրա, Լաուրա, բա քո յարը ու՞ր ա:

Հանգ բռնելու մեջ հիանալի վարպետ ա Սահակյանը: Մի խոսքով, պաչիկներով իսկական, Արամայիս Սահակյան:

Վազգեն
06.07.2006, 07:55
Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել ...հետո էլ նա հասկանալու ու հասկացողության հետ լուրջ պրոբլեմներ ունի :

Լավ, ժողովուրդ, շատ ճնշեցինք մարդուն։ :D Իրականում, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ ;) Մեկ–մեկ այդքան էլ վատ չի ստացվում Սահակյանի մոտ։ Իր գրած մի քանի ոտանավորներից դնեմ, որոնք դուրս գալիս են։ Մեկի բառերով էլ շատ հայտնի երգ կա։

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինիչ։
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
Կայրի՛, եթե շատ մոտենաս։

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եւ միշտ եղիր պայծառ ու ջինջ։
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
Կայրի՛, եթե շատ մոտենաս։


Թեկուզ չիմանաս, թե ով եմ եղել…

Կուզեի հիմա քո ճանապարհին
Ամեն–ամեն ինչ զուգել՛, զարդարե՛լ,
Դու կասկածեիր կյանքում շատերին,
Բայց չիմանայիր, որ ե՛ս եմ արել։

Եւ ամեն գիշեր պատուհանիդ տակ
Կուզեի գարնան ծաղիկներ դնել։
Դու լուսաբացին առնեիր դրանք,
Բայց չիմանայիր, որ ես եմ դրել։

Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն;
Կուզեի նրան իմ կյանքով շեղել։
Դու երկա՜ր–երկա՜ր ապրեիր կյանքում
Եւ չիմանայիր՝ ո՛վ եմ ես եղել։

Ուլուանա
06.07.2006, 08:55
Ես էլ էի պատրաստվում «Չքնաղ երազ» երգի մասին ասել։ Այդ երգն, իմ կարծիքով, իրոք լավն է և շատերի կողմից սիրված, այլապես այդքան մեծ ժողովրդականություն չէր վայելի։
Չէ, Սահակյանին էդքան մի քննադատեք, տափակություններ ունի գրած, բայց լավ բաներ էլ ունի, որոնցից որոշները ես էլ շուտով այստեղ կդնեմ, այսինքն՝ ինձ դուր եկածները, էլի, իսկ թե ուրիշներին դուր կգան թե չէ՝ դրա մասին կիմանանք միայն դնելուց հետո։ ;)

Ի դեպ, Վազգենի դրած այդ վերջին բանաստեղծությունն ինձ էլ է շատ դուր գալիս («Թեկուզ չիմանաս, թե ով եմ եղել…»)։ :love

Sergey
06.07.2006, 19:47
Որքան հասկացա, այս բաժնում ամեն մեկդ ուղղակի ներկայացնում է իր սիրած բանաստեղծությունը, հուսով եմ միայնակ չեմ լինի իմ այն պնդման մեջ, որ Չարենցի «Հարդագողի ճամփորդները» իրոք գլուխգործոց է, թույլ տվեք մեջբերեմ միայն վերջին տողերը.

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, բայց չենք գտնում վազքով տարված ու զբաղված,
Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր՝ մոռանալով աշխարհային չարն ու բարին,
Տրտում կօրհնենք մի իրիկուն օրերը մեր, ու կնայենք Հարդագողի Ճանապարհին...

Ուլուանա
19.07.2006, 18:39
Շիրազն ընդհանրապես իմ ամենասիրած բանաստեղծներից չի, բայց այս բանաստեղծությունը մի տեսակ հետաքրքիր է, չգիտեմ, համենայնդեպս, ինձ դուր է եկել. :)

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ

Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
- Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած,
Բայց ես թափում ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած...

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր-բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս...
- Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
- Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...

Վազգեն
21.07.2006, 00:23
Ուլուանա ջան, այդ բանաստեղծությունը ինձ մեկ ուրիշ այդ ոճի բանաստեղծություն հիշեցրեց։ :love Սա Էլ արդեն Ավետիք Իսահակյանից։ :P

ՄՈՐ ՍԻՐՏԸ

(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ. «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

Ուլուանա
28.07.2006, 07:50
Ավետիք Իսահակյան

***
Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք-միտ ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացիկի պես փշրանքի համար
Ծարավ, անոթի, կանցնեք ծովեծով...

Վազգեն
31.08.2006, 08:35
ՈՒղղակի ուզում եմ ուրախությունս կիսեմ բոլորի հետ՝ մի բանաստեղծությամբ։ :) :P
Հեղինակը Սարմենն է։


Ի՜նչ լավ է, որ մեկը կա,
Ու դու ես նրա սրտում,
Աչքերով խաժ ու խնդուն՝
Ի՞նչ լավ է, երբ մեկը կա։
Ամենքին, աստված վկա,
Ես նման բախտ եմ մաղթում։
Ի՜նչ լավ է, երբ մեկը կա,
Ու դու ես նրա սրտում։

Esmeralda
31.08.2006, 11:56
Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի՛ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս՝
Սուտ պատասխան չե՜ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա ,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛’ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,
Եսª մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո, -
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչև հասնենք հան•րվանի՝
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,
Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,
Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,
Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին…

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ՝
Պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքդ աստվածուհու,
Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ»…

Cassiopeia
31.08.2006, 12:20
Պարույր Սևակ, անտիպ բանաստեղծություն.

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ...

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…

Saria
15.10.2006, 23:03
Քո աչքերի դեմ....
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մքութ հայացքում կա քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Ես սիրում եմ քեզ ու քեզ չգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ով ես դու, ով ես,-բնավ չգիտեմ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ /1904-1905/

Վազգեն
19.11.2006, 09:19
Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։

Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։

Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…

Ավետիք Իսահակյան

Վազգեն
19.11.2006, 10:06
Բայց Տերյանի ոճը ինչ նման է Դուրյանի ոճին։ Բայց երկուսն էլ լավն են ու օրիգինալ։:)
Մնաս Բարյավ

Առտու մը դեռ մթնշաղ՝
Կըծավալվեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կըժպտեիր լուսնո պես։

Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։

Սիրտս թռա՜վ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ'իշխեր գոնե տկար սրտիս.
Ուր որ երթամ, դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ… մահո՜ւ նետ։

Երբ անտառին խորըն նսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կըգտնես զիս,
Տերևներեն կխոսիս։

Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կըգտնես զիս,
Ալյաց մեջեն կժպտիս։

Երբ լեռները կըփախչիմ,
Որ չտեսնեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կըխոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս։

Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կըգտնես զիս,
Աստղերուն մեջ կըժպտիս։

Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարյա՜վ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս։

Պ. Դուրյան

otar
19.11.2006, 12:29
Սիրում եմ քեզ հայոց լեզու
Մայրիկիս պես անուշ ես դու
Քեզնով եմ ես հպարտանում
Կարդում գրում արտասանում :ok

aniko
20.11.2006, 13:43
Սիլվա Կապուտիկյան "Հայկական աչքեր"

Ուր էլ լինեք, ինչ դեմքի վրա`
Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ,
Հոգնած հարսների դեմքին արևհար,
Հայկական աչքեր, գեղեցիկ եք դուք:

Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք,
Ինչպես կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մեղմ, այսքան գեղեցիկ,
Այսքան գեղեցիկ նայել աշխարհին..

Angelina
05.12.2006, 15:40
Գիտեմ`տարիներ, տարիներ հետո


Գիտեմ`տարիներ,տարիներ հետո,
Երբ ես էլ արդեն վաղուց չեմ լինի,
Ու երբ դու կանցնես իմ շիրմի մոտով,
Երբ քեզ կտանջեն հուշերը հնի,
Դու ինձ կսիրես քո ամբողջ սրտով,
Բայց,ավաˉղ,արդեն շատ ուշ կլինի:

Ավելացվել է 2 րոպե անց
Ով անգութ մարդիկ


Ոˉվ անգութ մարդիկ համայն աշխարհի,
Բնավ չհիշե՜ք,որ խավար կյանքում
Լույս աշխարհ եկավ մի հեգ պատանի
Ու գնաց կյանքից ծաղիկ հասակում:

Օˉհ,դուք մոռացե՜ք այդ խենթ պատանուն,
Երգերը բոլոր սուտ էին նրա,
Նա գնաց կյանքից անհետ,անանուն,
Ու բոլորին նա անհայտ կմնա:

Վազգեն
08.12.2006, 09:44
Գիտեմ`տարիներ, տարիներ հետո

Ով անգութ մարդիկ
Հեղինակներին էլ կասե՞ս։ Ուղղակի հետաքրքիր է։

Ավելացվել է 17 րոպե անց
Այս առակ–բանասատեղծությունն էլ փոքր ժամանակ շատ էր դուրս եկել, նույնիսկ հատուկ տետրում արտագրել էի գրքից։:)

Վիշտը

Հովհաննես Շիրազ

Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը,
Տես դու ապերախտ աշխարհի բանը,
—Շատ է զառամել, էլ պետք չի գալու,
Գող ու գայլի հոտն էլ չի զգալու
Իր քթի տակ էլ,
Շան օրն է ընկել՝
Էլ տուն չի պահե ու մարդ անբանը
Նավակից ծովն հրեց իր շանը.
Թշնամու նման
Ծովն հրեց նրան՝
Իր հավատարմին, իր հին մտերմին։
Ապշեց մի վայրկյան դողահար շունը
Նա, որ տարիներ պահում էր տունը,
Հսկում էր քունը տիրոջ ապիկար։
Գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար,
Ձմռան գիշերն էլ հազար գայլով լի,
Բայց օր ծերության հանդիպեց գայլի։
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եւ ինքը մեռավ իր սրտի ցավից…

Simon
21.12.2006, 19:31
Հովհաննես Շիրազ - ը դեմքա:


Իմ համար էլ երևույթ:

Ավելացվել է 4 րոպե անց
Եվս մի երևույթ:

Հերթը մի պահ քոնն է հիմա .
Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին,
ՈՒ անցի´ր...

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ihusik
25.01.2007, 08:04
Շնորհակալ եմ բոլորիցդ, բոլոր այստեղ ներկայացված բանաստեղծություններն էլ ամեն մեկն էլ գեղեցիկ էր յուրովի ու ես այն վերցրեցի իմ համակարգչի մեջ, ինչպես նաև ոմանք էլ սրտիս մեջ:) խոսքը մեր մեջ ասեմ, որ ժամը առավոտվա հինգն է ու ուր որ է երևի լուսանա;) - չտխրեք շատ՝ կարդալով մեծն պոետի գեղեցիկ տողերը...
Ավետիք Իսահակյան
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մեջ նայելով՝
Ողջ տիեզերքը մոռացա...
* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
* * *
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
* * *
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...

Highordy
11.02.2007, 14:25
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...

…Բայց սերը կնոջ, տոչորված հոգուդ
Աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Ծով տարփանքի մեջ դավաճան կնոջ
Մարմինը լիզես… ու չհագենաս…

Highordy
18.02.2007, 16:30
ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
- Քեզի ընծա՜, իմ հայրենիք -
Սոսյաց անտառեն էի զայն կտրեր...
- Քեզի ընծա՜, հին հայրենիք -
Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի կարոտ.
- Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ -
Ան տարաշխարհիկ բույսի մ'էր ծղոտ...
- Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ -
Եղեգնյա գրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի արյուն.
- Ձեզի ընծա՜, սուրի զոհեր -
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
- Ձեզի ընծա՜, կրակի զոհեր -
Եղեգնյա գրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի'րտս ելաներ:

Եղեգնյա գրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր -
Ցամքած աղբյուրեն մեր զայն հօտեցի...
- Քեզի ընծա՜, մայր կարեվեր -
Եղեգնյա գրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծո'ւխ ելաներ:

ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:

Վազգեն
15.03.2007, 03:51
ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Լուսաբացին,
Լացի՜ն, լացի՜ն
Վարդերը՝ սև թերթեր բացին...

Լուսաբացին,
Ջինջ, լուսածին
Հավքեր թռան լուռ, գնացին...

Լուսաբացին,
Ուռին, հացին
Առվի ափին մեղմիկ լացին...

Լուսաբացին,
Ես տուն դարձին,
Խամրած գտա իմ սիրածին...

Լուսաբացին,
Շաղ ու թացին,
Սրտիս համար շիրիմ բացին...


ՕՐՀՆԵՐԳ ՀՄԱՅՔԻԴ

Հասուն նռներով է այգիդ, բայց փակ դռներով է այգիդ,
Անքուն պահապանը լինեմ այգուդ ու դյութող հմայքիդ։

Լինեմ թռվռուն մի թիթեռ, թառեմ քո փարթամ ուսերին,
Հալվեմ աչքերիդ գիշերին, ծալվեմ ծամերիդ հյուսերին։

Վարդի, կնդրուկի բույր ունես, շրթունքս բանամ
տամ բույրիդ,
Թե գանձ ես ուզում՝ անձս տամ այրող մի հատիկ
համբույրիդ։

Սրտիս թագուհին ես դյութող, տիրել ես սրտիս
պերճ գահին,
Խղճա՜, կամ կյանք տուր, որ ապրեմ, և կամ շուտ
հանձնիր ինձ մահին։

Թե կյանք ես տալիս՝ դուռդ բաց, մտնեմ բուրավետ,
վառ այգիդ,
Թե մահ տաս՝ վերջին շնչիս հետ օրհներգ կձոնեմ
հմայքիդ։


Ազատ Վշտունի (1894-1958)

Srtik
16.04.2007, 15:28
ՁԵՌՔԵՐ

Երբ ես տեսնում եմ մանր հոգսերից շուտ ընկճվողին,
Իսկույն հիշում եմ իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:
Դեռ կարելի է առանց ոտքերի, առանց աչքերի,
Դուք մտածե՞լ եք, որ անհնար է առանց ձեռքերի,
Նույնիսկ երբ մեկին բռնում են, զսպում, ամենից առաջ ձեռքերն են կապում,
Եթե ուզում են գերի վերցնել, հրամայում են. «Շու՛տ, ձեռքերդ վե՛ր»,-
Իսկ իմ ընկերը քանի տարի է, որ ձեռքեր չունի,
Բայց չէ՞ որ նա էլ պիտի լվացվի, սանրվի, թեյի, ծխի կամ գրի, մեկին գուրգուրի,
Դուք մտածե՞լ եք, որ նա չի կարող երբեք նվագել, իր տան դռները բացել ու փակել,
Չի կարող լողալ, վոլեյբոլ խաղալ, մեքենա վարել կամ թիավարել,
Բայց այնուամենայնիվ կարողանում է ծիծաղել անկեղծ:
Նման դեպքերում ես շատ եմ խնդրում
Ամեն մարդ նայի իր զույգ ձեռքերին,
Ձեռքերը դնի սեփական խղճին
Եվ հիշի ինչպես վերքը թռչունի
Իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի::(

ihusik
22.04.2007, 01:22
Այստեղ ներկայացրածս առաջին բանաստեղծությունը կար, իսկ երկրորդը՝ ոչ.

Նաիրի Զարյան
***
Գուցե նստած պատշգամբում
Թախծում ես դու մեկի մասին,
Որ երազում է ուրիշին,
Եվ քեզ բնավ չի նկատում:
Ես քո դիմաց այրվող մի հուր,
Չես նկատում , այրվում եմ զուր,
Մեկն էլ գուցե ինձ է փարվում
Իր իղձերում, իր աշխարհում:
Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
Դողում ենք լուռ, այրվում անվերջ
ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
Մեզ չսիրող թևերի մեջ:

***
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին,
Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում:
Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս,
Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Mari
23.04.2007, 16:04
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
- Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերդ այս անապատում...

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
Ես ամենուրեք քեզ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անուրջ, որ գուցե բնավ չես եղել...

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...



Ես կգամ, երբ դու մենակ կմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ
Եվ վստահությամբ երբ կհեռանաս...

Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից,
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք:

Ես կգամ, երբ դու կլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կմեռնեն,
Ձեռքդ կբռնեմ, ցավդ կըմբռնեմ,
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...

Վ. Տերյան

Mari
24.04.2007, 10:28
Հոգեհանգիստ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով,
Մարած են, մեռած, փըռված ու ցրված հազար-հազարով...
Ու կրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գլխի վերև...
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
-Հանգե՜ք իմ որբեր... իզուր են հուզմունք, իզուր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մընա...
Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան գնացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից՝ հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական Պարից,
Բուլ-բույլ, բուրավետ, շարճվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
-Հանգե՜ք իմ որբեր... իզուր են հուզմունք, իզուր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մընա...

Հ. Թումանյան

vartabooyr
02.05.2007, 11:07
ԻՄ ԵՐԿԻՐԸ

Գրեց՝ Խաչիկ Դաշտենց

Իմ երկիրն է չքնաղ Լոռին և Ակնի կիրճը աննման,
Իմ պապերն են կերտել Վանը բրիչներով ուրարտական,
Ո՛վ մարդ, հայոց տունն է քո դեմ, զգույշ անցիր դու իմ բակից,
Ամեն քարը որմ է՝ պոկված մի հին բերդի աշտարակից:

Երեք հազար տարի անդուլ քայլել եմ ես մաքառելով,
Աշխարհավեր ամեն զարկի ու փոթորկի կուրծքս տալով,
Իմ շուրջ փոշի դարձան անհետ Բաբելոն ու Ասորեստան,
Իսկ ես հաւետ հայ եմ կոչվում և իմ երկիրը՝ Հայաստան:

Ես կերտեցի երանելի Անին շքեղ ու սյունաշար,
Ուր երգ դարձավ ամեն աղյուս, նկար դարձավ ամեն մի քար,
Բարձանում եմ՝ ձեռքերիս մէջ նորից մարմար ու վեմ բռնած
Եւ երգերս աշխարհների ամենաբորբ երգին խառնած:

Եւ դեռ քանի՝ Թորոմանյան, Օրբէլի ու Մառ պիտի գան
Պեղեն Կարմիր բլուրներն իմ, քաղաքներն իմ հնադարյան,
Եւ դեռ քանի Լինչ ու Լեման պիտի դողան հիացմունքից՝
Կանգնած անցած փառքերիս դեմ և շլացած իմ նոր փառքից:

Ես չեմ մեռնի, քանի մի քար հիշեցնում է ինձ դեռ Անին
Եւ Մուշի մոտ որոտում է նվիրական Արածանին,
Քանի Արաքսը մայրական վայր է իջնում իմ Բյուրակնից
Եւ Մաիսն է նայոմ նրան արևաշող ամպի տակից:

Ավելացվել է 3 րոպե անց
ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ...

Րաֆֆի
1835-1888


Ամեն տեղ տիրած խորին լռություն.
Կարծես թե մեռած լինի բնություն:
Նստած սգավոր, պանդուխտ միայնակ,
Ո՜հ, քե´զ եմ տեսնում, ով փայլուն լուսնյակ:

Աշխարհի սկզբից դու մինչ ի վախճան,
Երկնակամարով առնում ես շրջան.
Ո՜հ, դու տեսե՞լ ես հայ ազգ բարեփառ,
Արդյոք տեսնում ես նորա ցավ անճար:

Արդյոք դո՞ւ ևս խղճալուս նման,
Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան,
Թափում ես աչքից աղի կաթիլներ,
Եւ սրտիդ միջում ցցվում են նետեր:

Քա´ր է քո սիրտը, և խիղճըդ մեռած,
Քանի՞ արյուններ, քանի՞ կոտորած
Տեսար, լռեցիր և դարձյալ պայծառ,
Հայ երկրի վերա կապում ես կամար:
__

Ձա´յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես,
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցե´ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա´.
Մի՞թե միշտ այսպես կըմնա Հայաստան
Փըշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կըլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն և հայի որդին:

Արդյո´ք գալու է մի օր, ժամանակ,
Տեսնել Մաիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայ ազգիք,
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:

Դժվա´ր այդ. միայն, Տեսուչըդ վերին,
կենդանացրու հայության ոգին,
Ծագի´ր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կըլինեն գործովք տիրոջ փառաբան:
__

Հանկա´րծ ծովակի երեսին մի լույս.
Ջրից դուրս եկավ նազելի մի կույս,
Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր,
Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր:
Արդյոք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,-
Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման:
- Հայոց ճակատագիրը կարդա´, ով մուզա,
Ներկա և գալոց գուշակիր, ասա´:
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ):

- Ավետիք տամ քե´զ, նժդեհ պատանի.
Սրբի´ր աչքերից արտասուքդ աղի:
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,-
Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար
Կը թագավորե – կրկին ոսկեդար:

- Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.
Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,
Եվ Ապողոնյան կառքը լուսարար,
Կըբոլորե Հայոց թուխ երկնակամար:

-Մենք ևս քո պես, - երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, - սգավոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի:
Սիրեցե´ք քնարի լարերը ժանգոտ.
Ելե´ք Հայաստան երգով եռանդոտ,
Զարթեցրեք Հայոց աշխույժը մեռած,
Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
Օրը կըբացվի, - ահա´ Արուսյակ
Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված:
Կրկին մթնացավ: Չքացավ պատկերը:
Երկար ժամանակ դյութական ձայնը
Լըսվում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավետ:

Ախորժելի՜ լուր, ավետիք քաղցրիկ,
Որպեսզի՜ հըրճվանք. մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնող վերստին...

vartabooyr
02.05.2007, 11:25
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Գրեց՝ Սարմեն


Ա

Աշնան միջօրէն շռայլ պերճութեամբ
Գունազարդել է դաշտն Արարատեան,
Երկինքը լազուր, երկինքը անամպ
Փռւել է որպէս անպարփակ ովկիան:

Ամենուր գոյնե՜ր, գոյնե՜ր ու գոյնե՜ր,
Ոսկեզօծւել են և´ դաշտ, և´ այգի,
Մասիսներն այնպէս հաստատ են կանգնել,
Որ կարծես սիւներ լինեն երկնքի:

Անդորր է չորս դին. հովը չի փչում,
Չեն դողում ո´չ շիւղ, ո´չ տերև, ո´չ ծառ,
Երգով գնում է կռունկների չուն,
Դէպի հեռաւո՜ր արևոտ աշխարհ:

Այդ խաղաղ պահին, թագաւորանիստ
Վաղարշապատի իր ապարանքում,
Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ,
Մի մարդ էր ցաւից մերթ ընդ մերթ տնքում:

Նրա մահճի մօտ նստել էին լուռ
Ազնւատոհմիկ երկու այր հասուն.
Մէկը հագել էր սքեմ սևաթոյր,
Մէկը կապել էր զօրականի սուր:

Հիւանդը նստեց՝ բարձին հենւելով,
Հայրաբար նայեց այցելուներին,
Բացելով հոգու խորքերը խռով,
Այսպէս սկսեց խօսքն իր մտերիմ.

-- Ծերութիւնը ինձ ուզում է յաղթել,
Երկնքից մի ձայն կանչում է՝ արի,
Երբ իմ տենչերը անկատար են դեռ,
Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի:

Մենք չունենք հիմա թագաւորութիւն,
Խլել են մեզնից թէ´ թագ, թէ´ երկիր,
Մենք չունենք հիմա Լուսաւորչի տուն,
Սահակ Պարթևը մեռաւ տարագիր:

Եւ ես խորհում եմ, խորհում անդադար,
Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս,
Պիտի կորնչի՞ հայն ստեղծարար,
Թէ՞ պիտի ապրի ինչպէս այս Մասիս: -

Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին,
Որ այդ վայրկեանին ննջում էր կարծես,
Այնքան վճիտ էր, այնքան անբասիր
Նրա հայացքը խորն ու վեհատես:

Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց.
--Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ,
Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արեաց
Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր:

Երբ նա խօսում էր, զինւորականի
Աչքերը հրով բոցկլտում էին,
Սքեմաւորը նման արձանի
Լսում էր նրան լո՜ւռ, երազային:

Յետոյ զրոյցը հոսեց այլ հունով.
Զւարթացել էր դահլիճը լռին,
Խօսում էր յուզւած, այրող աւիւնով,
Կեանքի կրակում կոփւած ծերունին:

--Քիչ ես երևում Վարդան սիրելիս, -
Դիմեց տանտէրը զինւորականին, -
Ա´յ մեր Կորիւնը յաճախ է գալիս, -
Ասաց, նայելով իր խոնարհ սանին:

--Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր
Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, -
Մենք աղօթում ենք քո կեանքի համար
Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը:

--Զօրանաս, որդի´, դու Մամիկոնեան
Դիւցազուն տոհմի շառաւիղն ես քաջ,
Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման,
Դեռ շա՜տ փորձութիւն, դաւ կայ մեր առաջ:

Յանկարծ խզելով վայրկեանն անշշունջ,
Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ,
Պատանիների վառվռուն մի փունջ
Երգով գալիս էր դաշտից լիաբերք:

Մայրենի լեզուն զնգում էր զւարթ,
Այնպէ՜ս հմայիչ, այնպէ՜ս կենսալի,
Կարծես կարկաչով լցրած մարգ ու արտ՝
Ուրախ հոսում էր գետակը սարի:

Երգն այս պարուրեց թախծող ծերուկին,
Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. -
-Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբէք,
Հայրենի բարբառ, հայրենական երգ:

Ու կարծես մի պահ մոռացաւ և´ ցաւ,
Ե´ւ հիւանդութիւն, և´ խոր ծերութիւն.
Տօթակէզ հոգին կարծես հովացաւ,
Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում:

Կորիւնն ուզում էր ինչ-որ բան ասել,
Բայց տեսաւ՝ խօսքը հեռուներ գնաց,
Կանգնեց՝ աչքերում անսահման մի սէր
Դէպի անկոտրում մարդն այդ մենակեաց:

Վեր կացաւ նաև Վարդանն առնական՝
Թաւ յօնքերի տակ աչքերն հրացայտ,
Թիկնեղ, թևերը երկաթամկան
Ու սև մազերում թելիկներ արծաթ:

Հրաժեշտ տալով սիրելի մարդուն,
Փողոց դուրս եկան նրանք միասին.
Դղեակում նորից տիրեց լռութիւն,
Պատուհանի տակ թախծում էր սոսին:

Այս խիստ հաճելի այցելութիւնից
Կարծես կեանք առաւ բեկւած ծերունին,
Ուժ տւեց բազկին, վեր ելաւ մահճից,
Հագաւ սքեմը՝ կռթնելով սիւնին:

Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ
Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր,
Արծւաքիթ էր նա, դէմքը՝ առնական,
Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ:

Յաղթահասակ էր, բայց քիչ կորացած,
Կրծքին փառահեղ ձիւնահեր միրուք,
Թէև իր գլխին ձմեռ էր նստած,
Բայց դեռ ամուր էր և հոգով առոյգ:

Մօտեցաւ, բացեց Աստւածաշունչը
Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան.
Անդորրութիւն էր հեռուն ու շուրջը,
Լոկ օրօրւում էր սոսին գեղիրան:

Աշնան արևի անխառն ոսկին,
Անուշ մեղմութեամբ անձրևում էր ցած.
Նա խոհուն նստեց գահաւորակին՝
Դաշտի, փշատի բոյրով արբեցած:

Յիշեց Հացեկաց գիւղն իր հայրենի,
Կարօտով յիշեց Սահակ Պարթևին,
Որի հետ յիսուն տքնաջան տարի
Այրւելով, կեանքին, մարդուն լոյս տւին:

Ու մէկ-մէկ յիշեց սիրած սաներին -
Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն
Մամբրէին՝ այնպէս երազկոտ, լռին,
Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն:

Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց,
Եւ լուռ յանձնւեց նա Մորփէոսին,
Որպէս սրտակից ու եղբայր տարեց,
Պատուհանի տակ երգում էր սոսին:

Բ

Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով
Բացւում է օրը խստաշունչ ձմռան.
Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով
Հոսում-յորդում է դէպի Վեհարան:

Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ,
Հայոց առաջին ուսուցիչը մեծ.
Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ,
Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ:

Լցւել է արդէն վանքի շրջական,
Բայց մարդիկ դարձեալ գալիս են, գալիս.
Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան,
Տան դռան կանգնած նայում է, լալիս:

Բոլորի դէմքին՝ վհատանք ու վիշտ,
Ծիծաղը կարծես ջնջւել է հողից,
Սևեր են կապել պալատ ու խրճիթ,
Ձիւնը մաղւում է որպէս նուրբ թախիծ:

Բիւր-հազարաւոր աչքեր են յառած
Դէպ Վեհարանի ապարանքը մեծ.
Մի խուլ փսփսուկ ծայր առաւ յանկարծ,
Շրթից-շուրթ անցաւ ժողովրդի մէջ.

--Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին…
Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ,
Ջերմեռանդութեամբ, քնքշութեամբ նրբին
Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ:

Վարդան, Հմայակ Մամիկոնեաններ,
Եւ Ամատունի իշխանը՝ Վահան,
Եւ եօթը պարթև երիտասարդներ
Դագաղը ուսած՝ բերում են ահա:

Ճեղքւում է ծովը և ճամբայ բացում,
Թափորը հանդարտ շարժւում է առաջ,
Նորից յոյզերի խուլ ալեկոծում,
Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ:

Ջահերի լոյսը մշուշն է ցրում,
Թաղման երգերը հնչում են տխուր,
Այրւում է սիրտը վշտի բոցերում,
Ցաւը դառնում է հանուր-ընդհանուր:

Երկար է ճամբան, բքոտ է ճամբան,
Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ,
Արագածի տակ փորւած է դամբան
Մեծ լուսաւորչի աճիւնի համար:

Վահան իշխանը, քաջ Ամատունին՝
Հազարապետը հողին հայկական,
Տեղատարափին, ցրտաբեր ձիւնին
Թափօրն ուղղում է դէպի Օշական:

Ճամբին մարդկային խուռներամ խմբեր
ալիս ձուլւում են այս լաց ու կոծին,
Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր
Այն հացեկացի հրաշագործին:

Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս,
Որպէս սուրբ մասունք՝ չեն դնում գետին.
Հասան Քասախին՝ մեր փոթորկայոյզ
Յաւերժ հառաչող հայրենի գետին:

Նոր ու կամարուն կամրջի ծայրին
Թափորը կանգնեց քիչ հանգստանայ,
Որպէս սրտաբեկ սգաւոր այրի,
ետն է բարձրաձայն արտասւում հիմա:

Մի պահ… և ահա սգերթը կանգնեց
Օշական շէնի այն ցածրիկ բլրին,
Ուր ձիւնի անծայր ճերմակութեան մէջ,
Մի թափուր սև փոս թախծում է լռին:

Եւ Ամատունեաց իշխանը ահա
Գլխաբաց կանգնած փոսի եզերքին,
Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար,
Սրտի խօսքով է դիմում ամենքին.

--Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում
Մեր ամենամեծ հային ենք թաղում:
Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան,
Սա մի թանկագին անուն չէ միայն,

Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի,
Եւ դարեր, դարեր նման մի ջահի
Մեր ճամբին պիտի շողայ ու վառւի,
Որ հայն ապրի միշտ ու չմոլորւի:

Խոնարհւենք այս սուրբ աճիւնի առաջ…
Եւ երբ իշխանը այս խօսքը ասաց,
Բաց գլուխների մի թանձր անտառ
Խոնարհւեց, իջաւ տխուր ու անբառ…

Յետոյ տխրահունչ աղօթաերգի,
Հազար սրտերի հառաչանքի տակ,
Զսպած կսկիծը արնածոր վէրքի,
Իշխան Վահանը, քաջն Հմայակ,
Կորիւնն ու Գիւտը, Եզնիկ Կողբացին
Ննջեցեալի դին հողին յանձնեցին…

Վարդանն առաջին ափ հողը լցրեց
Իր ուսուցչի անբիծ աճիւնին,
Յետոյ՝ Եզնիկը, Յովսէփը երեց
Կորիւնն ու Գիւտը և Ամատունին…

Ու երբ խոր փոսը լցւեց, բլրացաւ,
Մարեց աղօթքի մրմունջը վերջին
Մի շիրմաքարի ելաւ բարձրացաւ՝
Տխրութեան մուժը աչքերի միջին,

Երկար մազերը ուսերին թափւած
Հայացքը դիւթող, հասակն հոյաշէն,
Իր խռովայոյզ խոհերով տարւած,
Բոլորից սիրւած քերթող Եղիշէն:

--Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քոյրե՜ր,-
Այսպէս դիմեց նա ծփուն ամբոխին,-
Այսօր մեր ձեռքով մի անձնւէր,
Մի մեծ իմաստուն յանձնեցինք հողին:

Նա մեզ գիր տւեց, մեզ դպրոց տւեց,
Փրկեց մեր հոգին, հաւատն ու լեզուն,
Ամէն մի գիրը՝ մի բանակ է մեծ,
Յաւիտեան յաղթող հսկայ զօրասիւն,

Որ ժողովրդի ոգորող ոգին
Միշտ պիտի պահի անվթար, անխոց,
Եւ մեր դաշտերին, բերքին ու կեանքին
Միշտ պիտի վառւի արևը հայոց:

Յաւիտեան հանգի՜ստ քո ոսկորներին,
Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ,
Յանձնում ենք ահա մենք քեզ դարերին,
Դու մեր ներկան ես ու մեր ապագան, -

Գոչեց Եղիշէն և արտասւաթոր
Քաշւեց մի անկիւն, կանգնեց գլխահակ.
Մի պահ՝ յամրութիւն, ծանրաշունչ անդորր,
Յետոյ սգերթը կոհակ առ կոհակ
Սկսեց ցրւել, իջնել դէպի տուն,
Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռութիւն:

(Շարունակելի)

Ավելացվել է 4 րոպե անց
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (Շարունակելի)
ՍԱՐՄԵՆ

Դարեր են եկել, գնացել անդարձ,
Ազգեր են ծնւել ու մեռել անյետ,
Այրուձիերի արշաւն հողմընթաց
Տրորելով մեր հողը ծաղկավէտ,

Մեր դաշտի, արտի, սրտի վրայվ
Անցել է որպէս աւերիչ մորեխ,
Հետքից թողնելով աւեր, մահ ու սով,
Արիւն սփռելով ամէ՜ն, ամէն տեղ:

Կործանւել են մեր կոթողները ճոխ,
Մեր ոստանները դարձել աւերակ,
Մեր երգի, կեանքի ծառը բողբոջող
Եղել է կացնին ու հրին ճարակ,

Մեր աւանները, մեր շէները նոր
Քանդւել են, դարձել հողին հաւասար,
Մեր տառապանքից՝ խոր ու ահաւոր,
Մեր տեսած վշտից մաշւել քար ու սար:

Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր,
Անուշ հնչում է մեր հայոց լեզուն,
Նորից կերտում ենք շքեղ կոթողներ,
Հայրենաբարբառ երգեր ենք հիւսում.

Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով,
Ծուխն է բարձրանում մեր օջախներից,
Ու մեր խնդութեան երգի զնգոցով
Սար ու ձորերը թնդում են նորից:

Ու մեր յորդաբուխ ուրախութեան մէջ
Մենք երբէք, երբէք քեզ չենք մոռացել,
Դու մութն ակօսող հրի պէս անշէջ
Ժողովրդի հետ ճամբայ ես անցել,

Լուսաւորել ես մեր դժւար ուղին,
Մեր մաքառումին եղել ես սատար,
Նոր ուժ ես տւել հայրենի հողին
Ու քո ազգի հետ քայլել դարեդար:

Դու քո գրերով զրահել ես մեզ,
Դարձրել յաւերժող ու անխոցելի.
Մեր դէմ բացել ես անծիր ասպարէզ՝
Խօսքի, խոյանքի, խիզախումների:

Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ,
Ես՝ շառաւիղը քո երախտապարտ,
Իմ սրտի բոլոր լոյսերը վառած
Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝

Պսակ եմ դնում քո շիրմաքարին,
Ջերմեռանդութեամ, հոգով ալեկոծ.
Ընդունիր սէրս, հիացքս խորին.
Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:

ՎԵՐՋ

vartabooyr
02.05.2007, 11:35
ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ»»»
Վահան Տերյան

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե´ս -
Անհետ կորել անցել է – չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա´
Դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա:

Մի´ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին:

Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, -
Լաց է այնտեղ ամեն երգ եւ ողբ – ամեն գիրք:

Գերված ենք մենք, – ո´չ ստրուկ – գերված մի արծիվ,
Բարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին ե´ւ ծույլ , ե´ւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արեւի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես փյունիկ, կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր սիրտ իմ, ե´լ հաւատով տոկուն,
Կանգնի´ր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն:

Ավելացվել է 6 րոպե անց
ՃԱԽԱՐԱԿ
Ղազարոս Աղայան

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներմ
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ,շու՛տ շարժիր լայն տևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ:

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր:

Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան:

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա:

Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ -
Եկավ տարավ ամեն ինչ:

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Fantazy
05.05.2007, 21:09
Նաիրի Զարյանի այս ստեղծագործությունը շատ եմ սիրում: Ես չզլացա գրեցի, դուք էլ կարդացե՛ք:


ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԼՈՒԽ
Վառվում է վիթխարի մի մայրամուտ
Հեռու հորիզոնից մինչև անտառ.
Խոնարհ թեքվում էին մի թեթև քամուց
Եղևնիները սեգ, վեհակատար:

Պարում էին ճկուն ճյուղ ու տերև
Իրիկնային քամու նվագի տակ:
Միայն կաղնին կանգնած էր աներեր՝
Գլուխն անշարժ և իրանով շիտակ:

Եվ այդ պահին այդ անտառի մոտով
Դանդաղաճեմ նրանք անցնում էին.
Ոսկեզօծված անհուն մայրամուտով,
Իրենց հանճարներով արևային:

Մեկը բարձրահասակ և գեղիրան՝
Որպես նոճին արքայական այգու,
Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝
Խռիվ գանգուրներով և ահարկու:

Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված
Շքանշաններով իրեն դարի,
Վսեմ, որպես օլիմպիական աստված,
Տիպար հզորության ու հանճարի:

Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,
Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.
Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝
Ճանապարհով քայլում էր վեհորեն:

Մեկը նայում էր լայն շրջապատին
Ու նշմարում ամեն հակասություն,
Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,
Կուռքերն էր տապալում և աղոթում:

Մյուսը խորասուզված իր խոհերում՝
Չէր նկատում կյանքի «չարն ու բարին»,
Հուժկու իր աչքերով չէր նշմարում
Մանրուքն առօրեական ճանապարհին:

Հայացքը լեռներին արևաներկ՝
Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,
Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ
Նրա հոգու հուզված օվկիանոսում:

Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը,
Խոսքի արքան ու հնչյունի արքան,
Որ զբոսնում էին դանդաղորեն
Որսի անտառներում արքայական:

Երգի, իմաստության երկու պետեր՝
Նրանք վիճում էին մեղմ ու հանդարտ,
Մերթ մռայլվում, մերթ ծիծաղում թեթև՝
Քրքրելով կյանքի կծիկը բարդ:

Եվ երազում էին երկու արքան՝
Մարդու, կյանքի և ապագայի մասին,
Ծաղրում կարգերը հին ֆեոդալական,
Գիտությունները կեղծ, խավարածին:

Ծաղրում էին նրանք և՛ հոգևոր
Ե՛վ աշխարհիկ ապուշ արքաներին,
Որոնք որպես դևեր խավարամոլ
Կյանքի ելքերը լույս՝ փակել էին:

Ծաղրում էին կեղծիքը, ճորտությունն
Ու շողոքորթությունն իրենց դարի
Եվ այն մարդկանց, որոնք իրենց լեզուն
Շինել էին սրբիչ գարշապարի:

Որոնք հացից՝ ազնիվ գործով առած,
Գերադասում էին ձրի ոսկոր.
Հեզ կատուներ տխմար տիրոջ առաջ,
Իսկ արտաքուշտ՝ վագրեր ամպագորգոռ:

Նրանք խոսում էին՝ հոգեկորով,
Հպարտ, ինքնավայել մարդու մասին,
Ու իր ազնիվ բազկով, իր հանճարով
Տիրում էր իր փառքին և իր հացին:

Որ պիտի գար, քայլեր այս անտառում,
Կյանքում հավերժական այս արևի տակ՝
Առանց ապուշներին գլուխ տալու,
Հոգով ազատ և իրանով շիտակ:

Որ խոնարհվեր հիացմունքով հպարտ
Միայն հանճարների փայլի առաջ,
Անցներ առանց վախի. ճակատը պարզ,
Չզգար հոգում ստորության արատ:

Երկու մրրկահույզ երազողներ՝
Նրանք անցել էին եզր ու սահման,
Խոհերն անհուն իրար էին խառնել
Երկու ծովի կամ երկնքի նման:

Վառվում էր հորիզոնն արևաներկ
Նրանց հոգում նման լուսաբացին…
Թվում էր կյանքը հանճարեղ մի երգ՝
Մահվան, կյանքի, ապագայի մասին:

Անցնում էին նրանք, երկու տիտան
Արքայական որսի ճամփաներով,
Հպարտ իրենց անխառն ընկերությամբ
Ու երջանիկ իրենց վսեմ սիրով:

Եվ նոճիները հեզ ու հնազանդ՝
Ուժեղացող քամուց թեքվում էին.
Միայն կաղնին խշշում էր անսասան
Կռվի, հպարտության իր երգը հին:

Եվ այդ պահին հանկարծակի լսվեց
Նժույգների խրխինջ, շների հաչ,
Եվ արձագանք տվին անտառի մեջ
Հրացանի զարկերը հողմաշաչ:

Արքան էր այդ վերադառնում որսից
Իր արքունի փայլուն շքախմբով,
Ծառս էր լինում նրա ահավոր ձին
Եվ արշավում արքայական ճամփով:

Այն ժամանակ Գյոթեն՝ խոսքի արքան,
Ճանապարհից ելավ ակնածանքով,
Կանգնեց հեռու, որպես վսեմ արձան՝
Խոնարհելով գլուխը գանգրաթով:

Եվ սպասեց այդպես նա գլխահակ,
Ինչպես վայել էր հեզ հպատակին,
Մինչև անցավ իշխողն այս ստահակ՝
Գոռոզության կնճիռը ճակատին:

Իսկ Բեթհովենն ինքնավայել ու լուռ,
Դանդաղ շարունակեց իր ճամփան,
Մինչև անգամ առանց մտիկ տալու
Մեծաժխոր երթին արքայական:

Եվ երբ վերջին ձիավորներն անցան
Ու փարատվեց նրանց փոշին օդում,
Կանգնեց հզոր հնչյունների արքան
Որպես կաղնի, տիտանաբար տրտում:

Ու գլխահակ այդպես մնաց կանգնած,
Մինչև հասավ Գյոթեն մռայլ ու հեզ,
Իրար հանդիպեցին երկու հայացք
Երկու կայծակնալից ամպերի պես:

-Ինչպե՞ս չամաչեցի՛ր,-գոչեց ահեղ
Հնչյունների արքան արդեն սառած,-
Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ
Այն թագակիր տխմար գլխի առաջ:

Ու լռություն տիրեց այնուհետև,
Երկարատև, դաժան մի լռություն,
Մի լռություն, որ կտիրեր, եթե
Հանկարծ անէանար անտառն արթուն:

Խոր նայեցին նրանք իրար մի պահ,
Որպես երկու վշտաքանդակ արձան,
Ոչ ոք չարտասանեց էլ ոչ մի բառ,
Եվ ծանրաճեմ քաղաք վերադարձան:

Իսկ անտառում մարում էր մայրամուտը
Նման հանգչող սիրո գունատ բոցին:
Խոնարհ թեքվում էին գոռոզ քամուց
Եղևնիներն ու գեղիրան նոճին:

Հեծում էին անհույս ուռենիներ,
Պարում էր սոսկահար խարտյաշ հացին,
Միայն կաղնին խշշում էր խուլ՝ մի երգ
Գալիք հպարտ սերունդների մասին…



1934թ., Երևան

Ավելացվել է 7 րոպե անց
Չնայած այս ստեղծագործությունը գրվել էավելի քան 70 տարի առաջ, բայց ճշտորեն ներկայացնում է մեր այժմյան իրականությունը:
Ես մի բան չեմ հասկանում, թե ինչպես է Զարյանը գրել այսպիսի ստեղծագործություն, երբ նա եղել է այն բանաստեղծներից, որոնք փառաբանում էին Ստալինին:

vartabooyr
05.05.2007, 23:33
ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ
(Դասական Ուղղագրութեամբ)
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ,
Գերւած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ,
Ա՜խմ ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրւող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռւում տեսայ:

Ա՜խ, ասացին ճամբայ չը կայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,,
կընկնի վիհերն ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարօտ, աչքդ յառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել յաւերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթէ՞ իրաւ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթէ՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթէ՞ չեմ համբուրւելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ´, նա է յոյսիս ճամբան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս,
Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,
Կը տանեմ սիրտս վիրաւոր որպէս դրօշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Դար – բարձրունք, լեռ, բլուր:



ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ
(Նոր Ուղղագրությամբ)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամբա չը կա քարերն ի վեր, ի վեր Մասիս,,
կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ´, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս,
Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,
Կը տանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

vartabooyr
08.05.2007, 08:24
[QUOTE=Վազգեն;3650]Այս բանաստեղծությունը տարիներ առաջ մեր տան նկուղոմ եմ գտել՝ մի կտոր թղթի կտորի վրա տպված։ Այնպես որ հեղինակին չեմ կարող նշել։ Բայց դուրս գալիս է։

ԱՍՈՒՄ ԵՆ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ
Խոսք՝ Ս. Կապուտիկյան
Երաժշտ.՝ Խ. Ավետիսյան

Էջ 302
ԵՐԳԱՐԱՆ
Կազմեցին՝
ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ, Եվ ՎԱՂԻՆԱԿ ՉԱՔՄԻՇԵԱՆ
Խմբագիր՝
Պ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ 1966

aniko
27.05.2007, 23:06
Եղիր Երջանիկ

Պետք չէ խոսքերը հասկանալ որպես
Բառերի շարան,
Ընկալիր նրանց էությունը խոր,
Գտրի մտքերը այն չատասանած,
Քանզի բառերը հաճախ լինում են
Դիմակ խորհրդին,
Եվ արտահայտում ամենից անկախ
Մի ուրշ իմաստ:

Պարծենկոտ սրտից դու մի ընդունիր
Ոչ մի լավություն, քանզի լավություն
Անում է նա սոսկ իր քիթը վերև
Ցցելու համար...
Համեստը միայն կարող է լինել
Պարգևաշնորհ ու բարեհոգի,
Նրան վստահիր քո նվիրական
Գաղտիքներն ամեն...

Ամեն դառնություն համարիր որպես
Ժամանակավոր անհաջողություն,
Իսկ անհաջողը ընդունիր ինչպես
նախորդն այն բանի, որ հաջորդը
Քո հաջողությունն ու ցնծությունն է,
Ու թե կարող ես, այս ամնեից զատ,
Գտիր ծիլը այն հոգուդ հարազատ...
Երջանկությունը նվաճել է պետք...

Սամվել Մկրտչյան

Grieg
03.06.2007, 13:09
[QUOTE=Վազգեն;3650]Այս բանաստեղծությունը տարիներ առաջ մեր տան նկուղոմ եմ գտել՝ մի կտոր թղթի կտորի վրա տպված։ Այնպես որ հեղինակին չեմ կարող նշել։ Բայց դուրս գալիս է։

ԱՍՈՒՄ ԵՆ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ
Խոսք՝ Ս. Կապուտիկյան
Երաժշտ.՝ Խ. Ավետիսյան


Շատ եմ սիրում այդ երգը:love:love, կարծես ամեն մի զգացմունքից միքիչ միքիչ լինի ` տխրություն, հուսահատություն, ոգեվորվածություն, ափսոսանք և սեր

Artgeo
06.12.2007, 12:41
Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորտ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիքլով խանդավառ
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց:
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոր մեր պախրան,
Նազանքդ այսպե՛ս հայերեն`
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Նորքից ես թռել դու, ի՛մ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Նաիրի Զարյան

Katka
10.05.2009, 18:43
Միանգամից (Պ. Սևակ)

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...

Շինարար
25.09.2009, 14:52
Քանի որ այստեղ Արամայիս Սահակյանի «երկրպագուները» շատ էին, մի բան էլ ես դնեմ նրանից, չգիտեմ, այս քառյակը ինձ շատ է դուր գալիս, իմ կարծիքով լավ կլիներ, որ վերնագրեր՝ «Խոսք իմ որդուն», բայց…

Էպիգրամ

Դու քեզ երևակայել,
Հանճարի տեղ ես դրել,
Բայց որքան հայտնի է մեզ՝
«Համլետը» դու չես գրել…

Արամայիս Սահակյան

Շինարար
25.09.2009, 14:55
Ով Տեր…

Ո՜վ Տեր, ո՜վ Տեր,
Ինչու այդքան
Ցավ ես տվեր
Վարդ աղջըկան:

Եթե Աստված
Ես ըլլայի,
Օ, անկասկած
Զայն կ'ընեի՝
Աստվածուհի՜…

Մատթեոս Զարիֆյան

Արծիվ
23.08.2010, 03:36
Այս ի՞նչ պատահեց

Կարոտը հանկարծ հոգիս ներխուժեց
Հետո բարձրացավ կոկորդս սեղմեց
Բայց դրանով էլ չբավարարվեց
Աչքերս լցվեց`լճացավ այնտեղ.
Ա՜յ քեզ հարմար տեղ:
Ու այդ օրվանից իմ ծով աչքերում
Կարոտն է ապրում
Ու այդ օրվանից այդ ծով կարոտը
Իմ աչքերով է աշխարհին նայում:



Ապրե'լ սա է իմաստը կյանքի,
բայց մի պահ կարծես մեռնել ես ուզում,
Երբ շուրջդ քանդված աշխարհ ես տեսնում,
Երբ մարդկանց նայում ու ցավ ես զգում,
Երբ սուտն ու կեղծը հոգի են կրծում,
Երբ ժպիտն անգամ շինծու է լինում,
Երբ մարդիկ իրար փողով են հարգում,
Եվ ով փող չունի նա հարգանք չունի :
մի՞թե սա է իմաստը կյանք
Որ մարդիկ ստե՞ն ,որ մարդիկ կեղծե՞ն,
Որ մարդիկ իրենց հոգի՞ն վաճառեն:
Բայց ինչի՞ համար ասացեք խնդրեմ,
Չե որ աշխարհը մաքուր էր ստեղծված,
Ստեղծված ապրելու և վայելելու,
Ստեղծված սարքելու և ոչ քանդելու:




ՈՒ մի օր էլ ես կանցնեմ քո մոտով`
Հպարտ,անխռով,
Չեմ նայի էլ քեզ բոցե հայացքով`
Սիրով ու հույսով:
Էլ չի թրթռա սիրտս`քայլերիդ
Ներդաշնակելով,
ՈՒ չեն բռնկվի ձեռքերս տխուր`
Գրկելու տենչով:
Ես քար հայացքով կնայեմ
Անցած օրերի վրա,
Կքայլեմ նրանց մոխիրների մեջ
ՈՒ չեմ վշտանա:
ՈՒ թե դու թաքուն հույսեր ունենաս`
Մոռացիր նրանց
ՈՒ թաղիր,թաղիր անխոս անցյալի
Ցուրտ հեռուներում...
ՈՒ մի օր էլ ես կանցնեմ քո մոտով`
Հպարտ,անխռով,
Օտարի նման,օտարի հոգով
ՈՒ օտար սրտով...

Մինա
23.08.2010, 06:51
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՉՔՍ ՓԱԿԵԼ

Ես չեմ կարող աչքս փակել
Եվ գլուխս դնել բարձին,
Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ
Ինչ-որ մի մութ
Սպառնում է լուսաբացին։
Ես չեմ կարող չխառնվել
Այս աշխարհի անց ու դարձին,
Չապրել իմ այս ապրած կյանքի
Օրով, ժամով, ակնթարթով։
Ու քանի դեռ չեմ դառել հող,
Ես չեմ կարող չլինել Ես...
Եվ ինչ լավ է, որ չեմ կարող։Հ.Սահյան

Արևածագ
11.09.2010, 22:02
Համացանցում ժամանակ առ ժամանակ փնտրում եմ Գեղամ Սարյանի այս բանաստեղծությունը: Ուզում եմ նորից կարդալ ու ճշգրիտ տարբերակը վերհիշել: Չկա': Տեղադրում եմ դպրոցական տարիներից հիշողությանս մեջ մնացածը:

Թող մութն ընկներ անտառի մեջ մի հեռու
Մենք հրաշքով հանդիպեինք իրարու:
Թող չգտներ մեզ հովն՝ ինչքան որոներ,
Մեր շշուկը թող չլսեր ո'չ մի քար:
Առավոտը թող համառեր ու չգար:
Ակնթարթը հավասարվեր մի տարու-
Չանջատվեի'նք, չտանջեի'նք իրարու:

Դեկադա
11.09.2010, 22:12
Համացանցում ժամանակ առ ժամանակ փնտրում եմ Գեղամ Սարյանի այս բանաստեղծությունը: Ուզում եմ նորից կարդալ ու ճշգրիտ տարբերակը վերհիշել: Չկա': Տեղադրում եմ դպրոցական տարիներից հիշողությանս մեջ մնացածը:

Թող մութն ընկներ անտառի մեջ մի հեռու
Մենք հրաշքով հանդիպեինք իրարու:
Թող չգտներ մեզ հովն՝ ինչքան որոներ,
Մեր շշուկը թող չլսեր ո'չ մի քար:
Առավոտը թող համառեր ու չգար:
Ակնթարթը հավասարվեր մի տարու-
Չանջատվեի'նք, չտանջեի'նք իրարու:


Իսկ ինձ էս մեկն ա շատ դուր գալիս:


Ինձ հետ հաշտ մընա, հոգյակըս, ինձ հետ հաշտ մընա,
Ոչ կարող եմ չըսիրել քեզ և ոչ մոռանալ,
Արի կյանքում գեթ մի անգամ սրտիս հետ գնա,
Սըրտիս խորհուրդը ուրիշին չեմ կարող բանալ:
Հավատա ինձ, որ անզոր եմ տիրել իմ հոգուն,
Հավատա ինձ, իմ սիրելի, էլ չեմ դիմանա,
Անվերադարձ կըգնամ ես թողած մայր ու տուն,
Ինձ հետ հաշտ մընա, հոգյակըս, ինձ հետ հաշտ մընա...

Եկվոր
12.09.2010, 01:48
Համացանցում ժամանակ առ ժամանակ փնտրում եմ Գեղամ Սարյանի այս բանաստեղծությունը: Ուզում եմ նորից կարդալ ու ճշգրիտ տարբերակը վերհիշել: Չկա': Տեղադրում եմ դպրոցական տարիներից հիշողությանս մեջ մնացածը:

Թող մութն ընկներ անտառի մեջ մի հեռու
Մենք հրաշքով հանդիպեինք իրարու:
Թող չգտներ մեզ հովն՝ ինչքան որոներ,
Մեր շշուկը թող չլսեր ո'չ մի քար:
Առավոտը թող համառեր ու չգար:
Ակնթարթը հավասարվեր մի տարու-
Չանջատվեի'նք, չտանջեի'նք իրարու:



Արևածագ ջան, մի այնպիսի հին…բան արթնացրիր իմ մեջ…արդեն երեսուն տարուց ավել տետրիս մեջ է դպրոցական դասագրքից պոկած, խունացած մի թերթ: Ամեն կարդալով հուզում է ինձ՝

Կաճի երկիրը քեզ հետ, կմեծանաս դու
Ժամանակը կարծաթի մազերդ մի օր.
Եվ խնդությունը կյանքի քո պայծառ հոգում
Ոսկի մի երգ կդառնա, ոսկի մի օրոր:

Օրորոցում կնիրհի մի լուսե մանուկ,
Կկախվի քո հայացքը նրա սնարին,
Կշշնջան շուրթերդ մի պայծառ անուն,
Ու մեղմ մի երգ կհնչի մի նոր քնարից…

.......................................(Գ. Սարյան)

Հ.Գ. Որևէ մեկը կարո՞ղ է օգնել ինձ, ասելով, թե երբ և որտեղ է Համո Սահյանն ասել.

«Ես ծնվել էի ամոլի համար,
Մաճկալս եզ էր, ինձ չհասկացավ…»

Խենթանում եմ այս տողերի համար:oy

Նաիրուհի
30.09.2010, 03:17
Ես Մասիսը չտեսա

Ճրագի պես ճաճանչող աչքս հառած միշտ հեռուն`
Սպասեցի տարիներ ու Մասիսը չտեսա...
Դալուկ աշուն է արդեն ու աչքերուս կիջնե քուն.
Դեռ Մասիսը չտեսա...

Ես շառավիղ հայկազյանց, հայու ժպիտ, հայու լաց,
Մասյաց որդի հարազատ` ես Մասիսը չտեսա.
Իր կարոտով տոչորուն և իր կանչով արբեցած`
Ես Մասիսը չտեսա...

Գիտեմ, որ ան հիմա կա, երկնասլաց լույս գագաթ,
Ես ի՞նչ տեսա աշխարհեն, երբ Մասիսը չտեսա.
Կյանքս ցնորք ու փոշի` իր հավերժին դեմ անհաղթ,
Ես Մասիսը չտեսա...

Զայն կը գրկե ամեն ժամ և կը շնչե իմ հոգիս,
Բայց ո՛չ մեկ օր բաց աչքով ես Մասիսը չտեսա...
Կախարդական առասպել և հորիզոն աշխարհիս`
Ես Մասիսը չտեսա...

Օտարի աչքն անտարբեր և դարավոր թշնամին
Զայն կը դիտե օրն ի բուն - ես Մասիսը չտեսա.
Որքա՜ն նայվածք ամբարիշտ հառեցավ իր ճակատին,
Ես Մասիսը չտեսա...

Դեռ քանի՞ օր ու տարի պիտի քալեմ ես այսպես...
Մութ է ճամփան պանդուխտի - ես Մասիսը չտեսա.
Ինչպե՞ս աչքերս փակեմ, երբ որ, ո՛վ մահ, զիս կանչես,
Ես Մասիսը չտեսա...

Մուշեղ Իշխան

Ամեն անգամ էս գործը կարդալիս փշաքաղվում եմ...

Արևածագ
14.12.2010, 00:06
Բանաստեղծությունն այստեղ եմ դնում, որովհետև ոչ մի կերպ չկարողացա մի անգամ ևս հաստատ ստուգել հեղինակի անունը: Հիշում եմ, որ Համո Սահյանինն է, բայց վախենում եմ սխալվել նաև:Ափսոսում եմ, որ նման գանձը համացանցում չկա, շատ եմ սիրում այս բանաստեղծությունը: Հնարավոր փոքրիկ անճշտությունների համար ներող եղե'ք, ձեռքիս տակ բնագիրը չունեմ, հիշողությամբ եմ տեղադրում: :oy

Գայի, սեղան նստեի ես
Ու խմեի քո կենացը,
Վերհիշեի՝ նայելով քեզ,
Իմ տխրությունն ու իմ լացը:

Հազար սրտով օրհնեի ես
Թե' քեզ, թե' քո զավակներին,
Հեռվից եկած մտերմի պես՝
Աստանդական ցուպը ձեռին:

Ու քեզանից հեռանալիս
Չզսպեի ես իմ լացը,
Որ տեսնեիր ո՞նց է լալիս...
Սիրո' ցավից ծերացածը:

Alex-Grig
28.11.2012, 01:17
Սիլվա Կապուտիկյան

Alex-Grig
28.11.2012, 01:20
Այս բանաստեղծությունը տարիներ առաջ մեր տան նկուղոմ եմ գտել՝ մի կտոր թղթի կտորի վրա տպված։ Այնպես որ հեղինակին չեմ կարող նշել։ Բայց դուրս գալիս է։

ԱՍՈՒՄ ԵՆ ԹԵ…

Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

Ասում են, թե մոռացել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես, մոտս թողել քո հոգին։

Եվ այնպես հեշտ, այնպես հանգիստ
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են, թե ինձ դավել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն

Ասում են, թե սերը սուտ է, չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին։ Սիլվա Կապուտիկյան

Անի Ս
15.07.2015, 03:30
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Թե իմանայիր,
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,
Երբ թվացել է` մարել են դարձիդ բոլոր հույսերը,
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային,
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը:
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել,
Շամպայնի նման խշշացող, կանչող, արբեցնող առու,
Բայց ես թեքել եմ, թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Սիրել եմ նետել խոսքեր երկսայրի,
Որ դիմացինին շփոթեցրել են, մտքերը շեղել,
Բայց և նույն պահին բեկել եմ, փոխել
Աչքերիս կանաչ ազդալույսերը սթափ կարմիրի
Եվ փակել բոլոր ճանապարհները:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը.
Բայց երբ գիշերը
Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհը իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը:

Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլել եմ նորից,
Թեև անհայտ է եղել կայանը…

Մի ժպտա այդպես.
Հավատարիմ եմ մնացել ես ինձ,
Իմ հոգու լույսին, իմ էությանը,
Ինձ և ոչ թե քեզ…

Անի Ս
15.07.2015, 03:53
Ձեր հրապարակած «Թող մութն ընկներ..» բանաստեղծության հեղինակը Համո Սահյանն է)

Մարի-Լույս
26.09.2015, 13:56
ՍԱՌՑԵ ՄԵՂԵԴԻ
ՈՒ թախանձում է դաշնամուրը ծեր
Իմ ջերմագորով մատերից հրկեզ,
Աշնան արևոտ ժպիտ է փնտրում,
Արդյոք հասնու՞մ են հնչյուննեը քեզ:

Արցունքի պես ջինջ,սառը քնքշությամբ
Կհնչի երկար մինչև առավոտ
ՈՒ ես կմնամ գիշերը արթուն
Ցրտից մահացող ծաղիկների մոտ:

Կձուլվեմ նրանց,կդառնամ տերև,
Ցողով կթրջվեմ անդարձ օրերի,
ՈՒ եթե մի օր հեռվից ինձ կանչես,
Քամին տերևը քեզ մոտ կբերի: