PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոլիտեխնիկ ջան :)

Նորմարդ
15.01.2008, 00:49
Թեման նվիրում եմ բոլոր պոլիտեխնիկցիներին, եկեք այստեղ քննարկենք մեր հարազատ բուհի խնդիրները ուրախանանք ձեռքբերումներով և պարզապես պատմենք ՄԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ կյանքը նորեն վերապրելով այն :)

Սկասեմ ինձանից, իրոք կարոտում եմ այն ամենին ինչն 6 տարի անվանել եմ հարազատ բուհ, կարոտում եմ նույնիսկ 50դր-ոց հասարակ սև սուրճը, որպես կանոն միշտ քաղցր էր լինում, ժպիտով եմ հիշում այն ամենը ինչ տեղի է ունեցել հայտնի «5-ի հետևը», հիմա այդ ամենը զվարճալի և անիմաստ է թվում սակայն այն ժամանակ ամեն ինչ լուրջ էր և շատ կարևոր: Պոլիտեխում կարող եք հանդիպել ցանկացած տիպի մարդ :) չսափրված տղաների որոնք առավոտից մինչ դասերի վարտը անկախ եղանակից կույտ--կույտ խմբված են մեր բուհի բակում և քննարկում են «շատ կարևոր» հարցեր այնքան կարևոր, որ դասի նստելու ժամանակ անգամ չեն գտնում, այստեղ է որ կհանդիպես դասախոսների որոնք բարեխիղճ կատարում են իրենց առաքելությունը չնայած ընտանիքի տեր մարդիկ են իսկ աշխատավարձն էլ 60.000 դրամ է :), միանգամից հասկանում ես, որ երջանկությունը իրոք փողի մեջ չէ: Սիրելի բարեկամ կհանդիպես նաև այնպիսի գեղեցիկ աղջիկների, որ բրյուսովում կամ ռոմանոյում անգամ չկան այդպիսիք :), հա ի դեպ աղջիկների մասին կարծիք կա, որ Պոլիտեխնիկցի աղջիկը մեղմ ասած գեղեցիկ չի, սակայն փորձի այս հարցը ուղղել պոլիտեխնիկցի ընկերուհի կամ սիրած աղջիկ ունեցող պոլիտեխնիկցի տղային :), ասեմ որ փորձդ կավարտվի կամ մեզ արդեն որոշ չափով ծանոթ «5-ի հետևը» կամ հիվանդանոցում :lol
Սակայն պոլիտեխնիկցուն չպետք է պատկերացնել, որպես բռի անկիրթ անձնավորության, որը կամ «5-ի հետև»--ում է կամ «5-ի դիմացի» բակում, պոլիտեխնիկցին ռոմանտիկ անձնավորություն է, քանզի մեր երկրի համար այս դժվար ժամանակահատվածում ընտրել է հենց Պոլիտեխնիկը :)
Դե ինչ բարեկամ հոըսով եմ մի քիչ ծանոթացրեցի քեզ իմ Հայրենի ԲՈՒՀ--ի ես հետևողականորեն կշարունակեմ այս ծանութացումը:

Հ.Գ.
Միանգամից ուզում եմ զգուշացնեմ, բոլոր նրանց ովքեր կփորձեն այնպիսի գրառում կատարել, որը ըստ ինձ վիրավորական կթվա, նրանք կպատժվեն ակումբի և ոչ միայն բոլոր կանոններով:) Այս թեմային հետևելու եմ անձամբ կանոները խախտողին ինֆռաքշն կտամ անձամբ և մի բան էլ, մի մոռացեք այս բաժնի մոդեռը մեր ախպերն ա հետն էլ կարգին Պոլիտեխնիկցի ա:P
Մաղթում եմ բոլորիս քաղաքակիրթ քննարկումներ և բարի հիշողություններ:
Բարի ժամանց ;)

Նավաստի
15.01.2008, 16:43
Նոր ջան կայֆ էր նույնիսկ քիչ էր մնում հուզվեի, բայց նենց տպավորություն է, որ էս նախագահական ընտրություններին Պոլիտեխնիկն էլ է թեկնածույությունը դրել, դու էլ Պոլիտեխնիկի նախընտրական շտաբի պետն ես:

Էս ամբողջը կատակ: Իսկ իրականում դա մեր համար կյանքի մի մեծ և կարևոր մասնիկ էր, որը ինչքան էլ լավը, կամ վատը լինի մեկա մերն է ու մենք դա երբենք չենք մոռանա:

Իսկ ինչպես ասել է մի գինովցած վարդագույն փիղ,- Մերն ուրիշ է:

Նորմարդ
15.01.2008, 16:58

Լավ եկար մի հատ պատմություն եմ ուզում պատմել իմ ու քո մասին :D
Հուսով եմ դեմ չես լինի :)
Բացեմ մի գաղտնիք Նավաստին նույն ինքը Վարդանը իմ դասընկերն է դպրոցական:

Առաջին կուրս էինք, ձմեռային սեսիան էր դա այն ժամանակն էր երբ բջջային հեռախոսը շատ հազվադեպ երևությթ էր, իզի քարտի մեկ րոպեն 250դր էր, իսկ սիմին-ը մոտ մի 90դր: Ուրեմն Նոր տարվանից մի քանի որ առաջ Վարդանը զանգում ա ինձ ու ասում, որ շտապ պիտի հանդիպենք, դե ես վեր եմ կենում գնում Վարդանենց տուն տեսնեմ մի քանի տետր մի խուրց քսերոքս հավաքել, նեղվել նստել ա հաջորդ օրը քննության ա բայց բան չգիտի :D Բայց մի հիանալի մեթոդ ա մշակել թե ինչպես կարելի է ստանալ այդ չարաբաստիկ քննությունը :) Վարդանը մի հատ սիմ քարտով հեռախոս ա հայթհայթում, որ ես թելադրեմ, իմ ականջակալով հեռախոսը վերցնում ա ու մտնում ա քննության: Դե ես որպես լավ ընկեր համաձայնում եմ :), բայց մի պայմանով, որ վարդանը գոնե նկարները և գծագրերը պիտի սովորի, որ ես երբ ասեմ այսինչ թեմայի այսինչ նկարը նա դա նկարի:
Հաջորդ օրը հանդիպում ենք հանրահայտ երկնաքեր՝ «5»-ի դիմացը Վարդանից վերցնում եմ քսերոքսները և Սիմով հեռախոսը, հանձնում նրան իմ հեռախոսը մտնում եմ ներս գտնում մի հարմարավետ ու տաքուկ ազատ լսարան անկաշկանդ տեղավորվում եմ պառավոյի :D վրա ու սպասում վարդանի զանգին, նշեմ, որ ներսում բավականին տաք էր նույնիսկ շոգ: Վարդանը գնում ա քննության քաշում ա տոմսը գնում ամենավերջում նստում ու զանգում ինձ ասում ա տոմսի համարը ու անջատում: Ես գտնում եմ այդ հարցերը ետ եմ զանգում և հանգիստ իմ համար սկսում եմ թելադրել մինչև … մինչև հասնում ենք գծագրի /Վարդանը գծագրերը այդպես էլ չէր սովորել/ Վարդանս խառնված թե գծագիրը չեմ հիշում մի բան արա ասա, դե ես ինձ չեմ կորցնում ասում եմ ուրեմն այսպես գրիչը դիր տետրին աջ տար հետո 2 վանդակ բարձրացիր վերև ու այսպես թելադրում եմ նաև նկարները :D

Հ.Գ. Ամբողջ քննության ժամանակ մենակ Վարդանն է Վերարկուով ու գլխարկով լինում :D

Script
15.01.2008, 17:03
ՀՊՃՀ-ի մեծագույն ձեռքբերումներից եմ համարում այն,որ մի ժամանակ հենց էդ նույն հայտնի «5-ի դեմը» կանգնած տղաները հիշեցնում էին տեռոռիստների խմբավորման,դե քանի որ համարյա բոլորը սև հագուստ էին կրում ու անթրաշ էին,իսկ հիմա գույները ավելի ու ավելի բազմազան եմ դառնում ու դա ինձ ուրախացնումա :)

Նավաստի
15.01.2008, 17:04
Շարունակությունը...

Ես այդ քննուքյունը 4 ստացա: Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ քննությունից հետո ինդձ տեսնում ա այդ նույն դասախոսը ու չի կարողանում հասկանա, թե ինչ ու էի ես լսարանում նստած, գլախրկով, կոճկած բաճկոնով, իսկ 1 ժամ հետո դուրսը ման եմ գալիս առանձ գլխարկի ու բաց-բաց դոշերով:

Շնորհակալություն Նոր ջան հերիք չի քննությունս ստացա հիմա էլ ջերմ հիշողություններ էր:

Հ.Գ. Ընկերտ գժվել ա: էս երկու սեմեստր կլոր գերազանցիկ եմ:

Նորմարդ
16.01.2008, 11:08
Ես իմ անուշ Պոլիտեխի արևահամ բակն եմ սիրում,
Մեր հին շենքի ողբանվագ, լացակումած զանգն եմ սիրում,
Արնանման կորպուսների ու շենքերի գույնը վառման,
Ու Պոլիտեխի աղջիկների հեզաճկուն քայլքն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լսարանները լուսե,
Արևն ամռան ու ձմեռային հարմարավետ ֆոեն վսեմ,
Մթում կորած ուսանողների անհյուրընկալ դեմքերը սև
Ու հնամյա բուֆետների հազարամյա սուրճն եմ սիրում։

Ուր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն կռիվները,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր լեկցիաները,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը իմ -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Պոլիտեխ-յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Իսպիրյան, Մուրադյանի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, կիբեռիի նման ֆակուլտետ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես քննության 100-ն եմ սիրում։

Fobus
16.01.2008, 11:25
էէէէէէէէ~
հիշեցի անցած գնացած լավ օրերս: բայց դեռ սովորում եմ իբր թե: ոչ դասի եմ գնում, ոչ քննության: մեկ էլ գնալու եմ պետական քննության ու դիպլոմայինի պաշտպանության:
---
մի դեպք էլ պատմեմ քննություն ստանալուց:
առաջին կուրս էի: ֆիզիկայի քննության պետքա մտնել, Վարդանի նման ոչ սովորել էի, ոչ էլ .....
նույն ձևով զանգեցի տղերքից մեկին, վերցրեցի հեռախոսը, մյուս ընկերոջս տվեցի լեկցիաները ու մտա քննության: իմ համար սիրուն ամեն ինչ գրեցի, վերջում դուրս գալուց թևիս մեջից ականջակալը ընկավ, հենց էն ժամանակ, երբ տետրը հանձնում էի դասախոսին: մի կերպ համոզեցի, դրեցին քննությունս: հաջորդ սեմեստր նույն ձևով գնացի քննության: բայց իրանք գիտեին, որ տենց եմ ստանալու: վերցրել էի 2 հեռախոս: դասախոսը եկավ, ասում ա" հեռախոս ունես?" , ասեցի հա, ու տվեցի մի հեռախոսը, հետո միացրեցի երկրորդ հեռախոսը, ու սկսեցին թելադրել: երրորդ կուրսում դասախոսիս ասեցի, որ էլի նույն ձևով էի ստացել քննությունս, գժվել էի:D
շատ հուշեր կան կապված պոլիտեխի հետ:
արդեն 6 տարի ա, որ պոլիտեխում եմ սովորում: լավ տեղ ա

Նորմարդ
16.01.2008, 11:28

Կարող ա՞ այդ քննությունը ծրագրավորում ա եղել, 5-րդ կորպուս 5-րդ հարկ:)

_DEATH_
16.01.2008, 12:29
Էսօր մաթեմի քննության ժամանակ ասեցին անջատեք հեռախոսները ու դրեք անկյունում, թե չէ որ հեռախոսը ձեռներդ տեսանք գրելու ենք արտագրված ու դուրս հանենք, անջատեցի…
Մեկը կար ամբողջ քննության ժամանակ արտագրեց հեռախոսից մի երկու անգամ դասախոսը ասեց անջատի, երրորդ անգամը ասեց տետրդ տուր դուրս արի, էտի ասումա լավ էլի վերջիննա մնացել էտ էլ գրեմ նոր դուրս գամ :D, ասեց շուտ դուրս արի քանի չեմ գրել արտագրված է: Իմանաի տենցա ես էլ կարտագրեի, մի հատն էլ իրանց նվեր: Ախր սաղ տեսականը կար, մի հատ էլ մատրից, սահման, ... լուծուղ ծրագիր :D
Ֆիզիկայից պրծնեմ լավ կլինի, բան չգիտեմ, երկրորդ միջանկյալն էլ 5 եմ ստացել բալ :lol 30-ից: Աչքիս ուրիշ դզեվ չկա մենակ ականջակալերի մեթոդնա անցնում :)

Սամվել
16.01.2008, 12:57

Մեկ էլ Սովորելու ;)

Վարդանս խառնված թե գծագիրը չեմ հիշում մի բան արա ասա

ՀԻմ մեթոդները կատարելագործվել են։ Ես որ թելադրելու եմ լինում ասում եմ նախորդ օրը մի հատ գծագրերը համարակալում են ու ուրիշ տեղ փոքրացված գծելով հեները տանում :ok

Հեհե, էս տարի տենց թելադրելով մեր երեխեքից մեկը մի հատ 33ա ստացել 35ից մի հատ էլ մաքսիմում :D

Կրամ թելադրեմ։ 5000 :D

Մի բան էլ ես պատմեմ։
Կյանքումս չեմ արտագրել։
Մի օր էլտեխի քննություն էր ես էլ մի օր էի պարապել 80 հատից մի 5 հատ չէի սովորել։
Ճակատագրի հեգնանք 2 հատը ընկան չսովորածներից :(։ Ես էլ սիրուն են 3 հատը գրեցի։ Տղեքից շպո ճարեցի ասի արտագրեմ։ Մեկ էլ /3րդ շարք էի/ դեմիս նստածը հելավ գնաց :D Ասի արա դե մի 10 րոպե էլ նստի գրեմ հելնենք/մեր խմբից էր/ բա չէ :D քաշեց վերջը :( Անցած տարի միակ 4ս էր :cry
Էլի լիքը բան կա հիշելու...

Cassiopeia
16.01.2008, 13:55
Մի դասախոս ունեինք, չէր սիրում դաս անել: Մասնագիտակ առարկա էր դասավանդում: Առաջին դասաժամի առաջին կես ժամը միշտ անց էր կացնում բուֆետում՝ սուրճ խմելով ու ծխելով: Մենք էլ, որպես օրինավոր կուրս, հոգնում էինք սպասելուց, ու իջնելով բակ, ոտքով հարվածում էին նրա մեքենայի անիվներին, որ ազդանշանը միանա ու նա բարեհաճի դուրս գալ բուֆետից:
Այդ նույն դասախոսը… Ուրեմն մեր ուս. խորհրդի սենյակի մուտքը մեր մասնագիտական լսարանի միջով էր: Ես խմբի ավագն էի: Չէի սիրում էդ դասախոսի դասերին նստել: Ներվայնանում էի: Ու, լինելով ուս.խորհրդի անդամ, դասի ժամին մտնում էի ուս.խորհուրդ: Մի օր էսպես մտա ուս խորհուրդ, բարձր միացրեցի մագնիտոֆոնը ու ընկերներիս հետ սկսեցի բլոտ խաղալ: Էս դասախոսս էլ, բացելով ուս. խորհրդի դուռը, փոխանակ ինձ նկատողություն տա դասին չնստելու ու ազարտ խաղեր խաղալու համար, ընդամենը խնդրեց մագնիտոֆոնի ձայնն իջեցնել, քանի որ դասը խանգարում ենք…

_DEATH_
16.01.2008, 14:16
Մեկ էլ Սովորելու ;)
Էտ մեթոդը իմ համար չի, ոչ մեկ ինձ չի կարա համոզի ինձ չհետաքրքրող բարձրագույն մաթեմատիկան կամ ֆիզիկան սովորեմ:

Մի դասախոս ունեինք, չէր սիրում դաս անել:
Էտ ինչ լավ դասախոսա, երանի ինձ ել դաս տա :)
Մեր դասախոսները թարսի պես լրիվ հակառակն են, մաթեմիս դասախոսը նյութից դուրս երկու անգամ շատ բան էր թելադրում լեկցիաներին, վերջում ասումա 3 շաբաթ շուտ ենք պրծել նախատեսվածից :D

BOBO
16.01.2008, 14:44
Ժող մեկդ կասեք ВТ-ի 210200-ը ոնց ա կոչվում?:))

Էտ մեթոդը իմ համար չի, ոչ մեկ ինձ չի կարա համոզի ինձ չհետաքրքրող բարձրագույն մաթեմատիկան կամ ֆիզիկան սովորեմ:

Արա ինչ բարձրագույն մաթեմատիկա սուտի ածանցյալ ես անցնում էտի քո հմար բարձրագույն ա?:D

Սամվել
16.01.2008, 14:45
Էտ ինչ լավ դասախոսա, երանի ինձ ել դաս տա :)
Մեր դասախոսները թարսի պես լրիվ հակառակն են, մաթեմիս դասախոսը նյութից դուրս երկու անգամ շատ բան էր թելադրում լեկցիաներին, վերջում ասումա 3 շաբաթ շուտ ենք պրծել նախատեսվածից :D
Ո՞վա որ:think

Ավելացվել է 1 րոպե անց

Ժող մեկդ կասեք ВТ-ի 210200-ը ոնց ա կոչվում?
Ի՞նչը :o

BOBO
16.01.2008, 14:47
Ո՞վա որ:think

Ավելացվել է 1 րոպե անց

Ի՞նչը :o
Դե էտ բաժինա, ենթաբաժին ա ինչ ա, անունը ոնց ա?:))

Սամվել
16.01.2008, 14:49
Դե էտ բաժինա, ենթաբաժին ա ինչ ա, անունը ոնց ա?:))

BT չի VTա :D Հաշվողական տեխնիկա, Վիչեսնիտելնայա տեխնիկա ;) Կարողա դրա հետ էս :D

Cassiopeia
16.01.2008, 14:50
Դե, բոլոր 2-րդ կուրսեցիները էլեկտրատեխնիկա են անցնում: Մեր դասախոսը՝ Ժյուլ-Վեռն Հովհաննիսյանն էր: Սովորություն ուներ դասի ժամին ամբիոն գնալ մի քանի րոպեով ու այդ ժամանակ մեզ թողում էր մի անձնավորթյան հույսին… ում Մացակիչ էին անվանում: Էս Մացակիչն էլ ոնց որ մեզ ինադ, գալիս էր լսարան մի կտոր չոր սև հաց մի ձեռքին ու իմ գլուխ սխտոր էլ մի ձեռքին… ու… ախորժակով վայելում էր այդ սխտորը:[

BOBO
16.01.2008, 14:52
BT չի VTա :D Հաշվողական տեխնիկա, Վիչեսնիտելնայա տեխնիկա ;) Կարողա դրա հետ էս :D
Չէ:D էն որ ներքին հայտերով գրում են, դրա հետ եմ էլի, ուզում եմ իմանամ 210200-ի անունը ինչ ա:))

Սամվել
16.01.2008, 15:00
Չէ:D էն որ ներքին հայտերով գրում են, դրա հետ եմ էլի, ուզում եմ իմանամ 210200-ի անունը ինչ ա:))

Ո՞ր դեպարտամենտումա :think

BOBO
16.01.2008, 15:03
Ո՞ր դեպարտամենտումա :think
VT. ասել եմ արդենhttp://www.akumb.am/nkarner/images/smiles/icon_biggrin.gif

_DEATH_
16.01.2008, 15:27
Ո՞վա որ:think

Ավագյանը

Արա ինչ բարձրագույն մաթեմատիկա սուտի ածանցյալ ես անցնում էտի քո հմար բարձրագույն ա?:D

Այսինքն ՞՞, ասածիտ իմաստը չեմ հասկանում, ես ինչ անեմ որ անունը տենցա, հո չեմ ասելու վալոդ: Էտ ուրիշ բան որ դպրոցի մաթեմատիկայից ավելի հեշտա ու տրամաբանություն առանձնապես չի պահանջվում: Հետո էլ մեծ-մեծ մի խոսա ածանցյալ ընդհամենը մի դաս ենք անցել, էն էլ կեսից ասեց դելավ հերիքա դպրոցից անցել եք բեռմանտը բացեք դժվարները ջոգենք գրենք: Ու հարցը խնդիրների մեջ չի լուծել կարամ, իսկ այ տեսական հեչ հավես չեմ անի էտքան իմ համար անիմաստ բան նստեմ անգիր սովորեմ:
Հա համ էլ մոռացել էի էսօր չասեցիր մաթեմը մի հատ եմ գրել, լիկվիդ ես մնալու, մի հատ էլ մեծ-մեծ խոսում ես սուտի ածանցյալ:

Goga
16.01.2008, 20:30
Իմ հարազատ Պոլիտեխնիկ:)
Նորո ջան ամեն ինչ շատ լավն էր, բայց այս մի մասը փոխեմ հա ինձ համար:oy:)

Աշխա՛րհ անցի՛ր, VT-ի նման ֆակուլտետ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես քննության 100-ն եմ սիրում։
Ուրեմն մաթեմի դասախոս ունեինք Մարտիրոսյան, երբ իր դասի ժամին մեկը բացում էր դուռը, կավիճը միանգամից հայտնվում էր նրա գլխին, լավ նշանառու դասախոս էր:D
Շատ հուշեր ունեմ կապված Պոլիտեխնիկի հետ, դեռ շատ կգրեմ:)

Grieg
16.01.2008, 21:13
էհ պոլիտեխնիկ պոլիտեխնիկ.. կյանքիս 1/3 րդ պոլիտեխնիկում եմ սովորել :)

Արշակ
16.01.2008, 21:22
էհ պոլիտեխնիկ պոլիտեխնիկ.. կյանքիս 1/3 րդ պոլիտեխնիկում եմ սովորել :)
Էս էլ համարյա էդքան։ :)

Sergey
16.01.2008, 22:41
Դե, բոլոր 2-րդ կուրսեցիները էլեկտրատեխնիկա են անցնում: Մեր դասախոսը՝ Ժյուլ-Վեռն Հովհաննիսյանն էր: Սովորություն ուներ դասի ժամին ամբիոն գնալ մի քանի րոպեով ու այդ ժամանակ մեզ թողում էր մի անձնավորթյան հույսին… ում Մացակիչ էին անվանում: Էս Մացակիչն էլ ոնց որ մեզ ինադ, գալիս էր լսարան մի կտոր չոր սև հաց մի ձեռքին ու իմ գլուխ սխտոր էլ մի ձեռքին… ու… ախորժակով վայելում էր այդ սխտորը:[

Եթե չեմ սխալվում՝ Ժորժ Մացակիչ:)
Մերը մի կին էր, կարծեմ Բայբուրթյան էր ազգանունը, մի անգամ ես էլ նման բանի ականատես եղել՝ լաբորատորիայի հետևի մասում, որն առանձնացված էր պահարաններով, Մացակիչը ճաշ էր տաքացնում, արդյունքում լոբու ու սխտորի հոտն ընկել էր ամբողջ հարկը:)

Նորմարդ
17.01.2008, 10:54
Հարգելի Պոլիտեխնիկցիներ և ոչ այնքան երբ բացում էի այս թեման կարծում էի, որ շատերը ասելիք կունենան, սակայն գրառումների քանակը հակառակն է հուշում, այսպիսով կարելի է ենթադրել, որ կամ իրոք «Պոլիտեխնիկ» խոսքերն ավելորդ են, կամ չափից դուրս ազդեցիկ են գտնվել իմ այս խոսքերը :D

Միանգամից ուզում եմ զգուշացնեմ, բոլոր նրանց ովքեր կփորձեն այնպիսի գրառում կատարել, որը ըստ ինձ վիրավորական կթվա, նրանք կպատժվեն ակումբի և ոչ միայն բոլոր կանոններով Այս թեմային հետևելու եմ անձամբ կանոները խախտողին ինֆռաքշն կտամ անձամբ և մի բան էլ, մի մոռացեք այս բաժնի մոդեռը մեր ախպերն ա հետն էլ կարգին Պոլիտեխնիկցի ա :P
Լավ ամեն դեպքում շարունակեմ ծանոթությունը մեր բուհի հետ: Ինչպես երևի հասցրել եք հասկանալ «5»-րդ կորպուսը կամ մասնաշենքը դա ՀՊՃՀ, Պոլիտեխնիկի սիրտն է այս շենքի շրջակայքում են լուծվում տարածաշրջանի բոլոր կարևոր խնդիրները քաղաքակիրթ և ոչ այնքան եղանակներով :) «5»-րդ մասնաշենքի ձախ մասում է գտնվում «21»-րդ մասնաշենքը՝ կամ մեր ԲՈՒՀ-ի մարզասրահը, հա ի դեպ մենք ել մեր մոտ ունենք Ակումբ չնայած մերը մարզական է :D

ՄԻ բան հիշեցի հին անեկդոտ ա, բայց պատմում եմ դե պապական սերնդեսերունդ փոխանցված պատմություն ա :)
Գիտե՞ք ինչն է տարբերությունը միջին վիճակագրական պոլիտեխնիկցու և համալսարանցու տարբերությունը:
Պոլիտեխնիկցին բան չգիտի:B, բաաայց ամեն ինչ կարում ա:ok,
Համալսարանցին ամեն ինչ գիտի:8, բաայց բան չի կարում անի:esim

Շարունակելի

aerosmith
21.01.2008, 01:12
Իմ հարազատ Պոլիտեխնիկ:)
Նորո ջան ամեն ինչ շատ լավն էր, բայց այս մի մասը փոխեմ հա ինձ համար:oy:)

Ուրեմն մաթեմի դասախոս ունեինք Մարտիրոսյան, երբ իր դասի ժամին մեկը բացում էր դուռը, կավիճը միանգամից հայտնվում էր նրա գլխին, լավ նշանառու դասախոս էր:D
Շատ հուշեր ունեմ կապված Պոլիտեխնիկի հետ, դեռ շատ կգրեմ:)

GOGA ջան այդ նեւյն Մարտիրոսյանը ինձ հիմա դաս ա տալիս, ու նաև տվելա վարժարանում, ու պետքա ասեմ, որ այդ հին ու բարի սովորությունը չի թարգել։

Սամվել
21.01.2008, 02:17
GOGA ջան այդ նեւյն Մարտիրոսյանը ինձ հիմա դաս ա տալիս, ու նաև տվելա վարժարանում, ու պետքա ասեմ, որ այդ հին ու բարի սովորությունը չի թարգել։

Հակո՞բը :think

Dayana
21.01.2008, 10:57
Դե, բոլոր 2-րդ կուրսեցիները էլեկտրատեխնիկա են անցնում: Մեր դասախոսը՝ Ժյուլ-Վեռն Հովհաննիսյանն էր: Սովորություն ուներ դասի ժամին ամբիոն գնալ մի քանի րոպեով ու այդ ժամանակ մեզ թողում էր մի անձնավորթյան հույսին… ում Մացակիչ էին անվանում: Էս Մացակիչն էլ ոնց որ մեզ ինադ, գալիս էր լսարան մի կտոր չոր սև հաց մի ձեռքին ու իմ գլուխ սխտոր էլ մի ձեռքին… ու… ախորժակով վայելում էր այդ սխտորը:[

Ես էլ Մացակիչից հիշում եմ որ հենց մեկը մի քիչ գրիպոդ դեմք էր ունենում միանգամից գոռում էր "դուրս եկեք սենյակից" :D

Ավելացվել է 1 րոպե անց

Հակո՞բը :think

Չէ էդ Մարտիրոսյան Կարինեն էր :) չնայած Պոլիտեխում մեածամասամբ չէին սիրում էդ դասախոսին, բայց ինքը մեկ-մեկ շատ բարի էր լինում, ու երբ սխալ էի թույլ տալիս ասում էի "Արմինե ջան՜, էդ ուզում ես ընկեր Մարտիոսյանը ջղայանանա՜ :D "

Մոռացել էի բասկեթբոլի դասախոսիս, ընկեր Խեչոյանին , լավ մարդ էր շատ իսկ ես ընդհանրապես բասկեթբոլից մի անի կիլոմետր հեռու եմ, առավել ևս ցանցից :lol ու իր դասերին նստում էի նստարանին ու կամ ինչ-որ բա էի կարդում կամ :lazy բայց վերջում 100 էր դնում :(

Tig
21.01.2008, 11:07
[QUOTE=Dayana;543393]Ես էլ Մացակիչից հիշում եմ որ հենց մեկը մի քիչ գրիպոդ դեմք էր ունենում միանգամից գոռում էր "դուրս եկեք սենյակից" :D
[QUOTE]

Դայանա՞, դու էլ ես պոլիտեխնիկցի՞:) Ես կարոտել եմ Մացակիչի հառփած վիճակում խոսելը…:D

Cassiopeia
21.01.2008, 11:14
Փաստորեն Մացակիչը պոլիտեխի հայտնի դեմքերիցա եղել…:D

Lapterik
21.01.2008, 11:17
Գիտե՞ք ինչն է տարբերությունը միջին վիճակագրական պոլիտեխնիկցու և համալսարանցու տարբերությունը:
Պոլիտեխնիկցին բան չգիտի:B, բաաայց ամեն ինչ կարում ա:ok,
Համալսարանցին ամեն ինչ գիտի:8, բաայց բան չի կարում անի:esim
Որոշել էի էս չեմայում չգրեի, բայց... էս խոսքերը ստիպեցին: Չիմացած տեղով ինչ ա անում շատ հետաքրքիրա, երկու լար իրար կպցնի չիմացած ձևով, մեկ էլ հաջորդ օրը պանիխիդա չէ: Դա դա դա դաաաամ, դա դա դա դաաամ...

Ձայնալար
21.01.2008, 18:32

Դու մոռացել ես պոլիտեխնիկցու ինտուիցիայի մասին:D ուղակի չէի ուզում, որ թեման էս գրառման վրա լռվի

Goga
21.01.2008, 20:39
Չէ էդ Մարտիրոսյան Կարինեն էր :) չնայած Պոլիտեխում մեածամասամբ չէին սիրում էդ դասախոսին, բայց ինքը մեկ-մեկ շատ բարի էր լինում, ու երբ սխալ էի թույլ տալիս ասում էի "Արմինե ջան՜, էդ ուզում ես ընկեր Մարտիոսյանը ջղայանանա՜ :D "

:D:D
Բայց եթե անկեղծ, ես իրան շատ էի հարգում, որովհեև իրա առարկան լավ էր մատուցում:)
Եթե ինչ որ մեկը թեորեմը երկար էր ձևակերպում, ասում էր. -Ի՜նչ հեքիաթներ ես պատմում, այստեղի՜ց, այնտեղի՜ց:D
Ու մի անգամ հիշում եմ ձմռան ցրտին, որ պատուհանները "ցելաֆոնապատում էին":lol, կանչեց պահակին, որպեսզի հանի այդ մեխերը ու պատուհանը բացի, որովհետև դրսում հաճելի ու արևոտ եղանակ է, ու մենք սառցակալում էինք:{

Cassiopeia
21.01.2008, 22:30
Մի դասախոս ունեինք… իբր սոցիոլոգիա էր դասավանդում: Բաբնիկ մեռնում էր: Ներկա-բացակա անելիս աղջիկներին սիրունությամբ էր հիշում, ու ոմանց սիրուն աչքերի համար էր ներկա դնում, ոմանց գեղեցիկ ժպիտներին… բայց տղաների այդ հատկանիշները նրա մոտ չէին անցնում: Մի օր, որպես խմբի ավագ, սիրուն աչքերովս համոզեցի ամբողջ խմբին ներկա դնել (չնայած խմբից երևի մի երկու հոգի էին ընդամենը ներկա)… Ու այս դասախոսը միակ դասախոսն էր, ում ստուգարքը փողով ստացանք: Նա հոլիվուդյան կինոաստղերի մասին գիրք էր գրել ու հրատարակել նրանց կիսամերկ նկարներով ու մեզ պարտադրում էր առնել, գնահատական ստանալու համար: Մենք էլ կուրսով որոշեցինք գումարի կեսը հավաքել ու առանց գիրքը վերցնելու այդ գումարը տալ նրան… միակ փողով ստացած ստուգարքս…

Ձայնալար
21.01.2008, 22:36

Փիլոյան Մելս:) Հետաքրքիր կերպար էր, ճիշտ է ոչ այնքան ազնիվ մեթոդ էր գտել իր գրքերը վաճառելու, բայց ես իրա հանդեպ մի տեսակ համակրանք էի տածում (երևի կնամոլ էր դրա համար :P) Մեր ժամանակ արդեն մեկ այլ գիրք ուներ վաճառքում՝ կոչվում էր Սուտակ քաղաքի պատմությունը: Հետո իմացանք, որ մահացել է: Հետաքրքիր ու հիշվող կերպար էր ամեն դեպքում:

Cassiopeia
21.01.2008, 22:46

Լավ էլ իմացար, անունը մոռացել էի…:lol

Goga
21.01.2008, 22:53
Այնքան ջերմ հարաբերությունների մեջ էինք դեկանատի հետ, որ ես ու ընկերուհիս մեր ֆիզկուլտուրայի համազգեստները պահում էինք դեկանատի պահարաններից մեկում:D
Մի օր էլ հանդերձարանից աղջիկներից մեկի շալվարը գողացել էին, խեղճը ստիպված ռիթմիկ մարմնամարզության համազգեստով(ռետուզանման) տուն գնաց:D:D

aerosmith
22.01.2008, 00:14
Ժողովուրդ, բա Պետրոսյան Ալֆրեդը ինչ-որ մեկիդ դաս տվելա՞(ֆիզիկա)։

Երկնային
22.01.2008, 02:33
էս ինչ էլ շա~տ են էս պոլիտեխնիկցիները :D

Սամվել
22.01.2008, 02:39
Ժողովուրդ, բա Պետրոսյան Ալֆրեդը ինչ-որ մեկիդ դաս տվելա՞(ֆիզիկա)։

:lol
Լավ!, Հլը աշակերտներին աումա "Հորթեր" :D կամ "ՏՂա ջան,..., Անասուն ":D

ԲԱյց դե ես իրան շատ եմ սիրում :love կարգին մարդա ու հիանալի մասնագետ :good

Dayana
22.01.2008, 09:53
:D:D
Բայց եթե անկեղծ, ես իրան շատ էի հարգում, որովհեև իրա առարկան լավ էր մատուցում:)
Եթե ինչ որ մեկը թեորեմը երկար էր ձևակերպում, ասում էր. -Ի՜նչ հեքիաթներ ես պատմում, այստեղի՜ց, այնտեղի՜ց:D
Ու մի անգամ հիշում եմ ձմռան ցրտին, որ պատուհանները "ցելաֆոնապատում էին":lol, կանչեց պահակին, որպեսզի հանի այդ մեխերը ու պատուհանը բացի, որովհետև դրսում հաճելի ու արևոտ եղանակ է, ու մենք սառցակալում էինք:{

Ես դա շատ լավ եմ հիշում, ասում էր. "արևը պայծառ բան է " :D

Tigana
22.01.2008, 20:17
:handsԺող ջան Պոլիտեխնիկն ա հիմա մեր երկրում առաջատար համալսարանը:hands
:angryՊոլիտեխնիկի աղջիկներին բան ասող չլինի,լիքը սիրուն աղջիկ կա:angry
32 ատամ ակումբն էլ ա կատակներ անում ու ոչ միայն էդ թեմայով,բայց դէ դրանք արդեն пошли կատակներ են!!!!!!!!

aerosmith
23.01.2008, 00:08
իրոք Պետրոսյանը շատ լավ մարդա, երևի իրա նման մասնագետ իմ ամբողջ կյանքում չէի հանդիպել։ բայց դե շատա անպատվում, բայց եդ էլ իրա տեղն ունի, ու մոնք բոլորս էլ իրան դրա համար ենք շատբ սիրում(չնայած, որ զարմանալի ա )։

Նորմարդ
15.02.2008, 23:53
Ժող հինգշաբթի օրը մի հատ այլանդակ հիասթափություն եմ ապրել:(
Չնայած երկար չտևեց:)
Էս մեր փիլիսի դասախոսը Կյուրեղյան Էդիկը կարգին մարդ ա էլի :hands, ոբշըմ իրա մասին էր պատմում մեկ էլ թե ավարտել եմ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը :[ ֆազերս գցեց կողքինիս ասում եմ հելանք հելանք այ ախպեր:lol էս համալսարանցի ա :D
Էն էլ լավ աինքն իրան շուտ ուղղեց թե սխալվել եմ եղել ջահել եմ եղել բան ա եղել արել եմ:lol
Լավ դասախոս ա:love
Այ իրա դասերին նենց գրառումներ եմ անում բանավոր, որ մենաք կարդաք:oy

Lapterik
16.02.2008, 18:55
... ավարտել եմ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը :[ ֆազերս գցեց կողքինիս ասում եմ հելանք հելանք այ ախպեր:lol էս համալսարանցի ա

Զքույշ էղի գլխիդ չգա, եթե արդեն չի եկել էլի ինչքան մի բանից փախնում ես, մեկ էլ հոպ...

Dayana
18.02.2008, 11:40
Ժող հինգշաբթի օրը մի հատ այլանդակ հիասթափություն եմ ապրել:(
Չնայած երկար չտևեց:)
Էս մեր փիլիսի դասախոսը Կյուրեղյան Էդիկը կարգին մարդ ա էլի :hands, ոբշըմ իրա մասին էր պատմում մեկ էլ թե ավարտել եմ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը :[ ֆազերս գցեց կողքինիս ասում եմ հելանք հելանք այ ախպեր:lol էս համալսարանցի ա :D
Էն էլ լավ աինքն իրան շուտ ուղղեց թե սխալվել եմ եղել ջահել եմ եղել բան ա եղել արել եմ:lol
Լավ դասախոս ա:love
Այ իրա դասերին նենց գրառումներ եմ անում բանավոր, որ մենաք կարդաք:oy

Նոր գիտես ինքը մի քիչ ակումբի մասին գիտի ;) ասել եմ ,գիտես որ արտահայտությունը, չեմ հիշում ով գրել էր "ինքը մուժիկա" ասեցի այ էս օրն ընկավ :D իրականում շատ ուրախ էր, դե գիտես իրան ;)

aerosmith
19.02.2009, 00:47
Ժող ջան, մեկնումեկիդ Սարինյանը(տնտես)դաս տվելա??? ինչ բնավորության մարդա??հեշտա քննությունները նշանակում???
իսկ ինչ կասեռք Մելիքյանի մասին(փիլո) դե նկատի ունեմ բնավորության ու քննության պահերով։

masivec
19.02.2009, 20:03
Ժող էս էլ-տեխը խի՞ ա սենց դժվար ստանալը՞:cry:cry

BOBO
19.02.2009, 20:48
Ժող էս էլ-տեխը խի՞ ա սենց դժվար ստանալը՞:cry :cry

Ստացողից ա:))

aerosmith
19.02.2009, 22:15
Այ ախպեր հեչ էլ դժվար չի, 86 միջանկյալներով մզցրի, էլ քննությանն էլ սկի չգնացի
դասախոսդ ովա??

masivec
20.02.2009, 08:34
Այ ախպեր հեչ էլ դժվար չի, 86 միջանկյալներով մզցրի, էլ քննությանն էլ սկի չգնացի
դասախոսդ ովա??
Գրիգորյան:(:(

Սամվել
20.02.2009, 09:23
Մերը Արամյանն էր... Կարգին բացատրում էր :good

karina13
20.02.2009, 13:54
կարոտել եմ քեզ Պոլիտեխնիկ ջան :) տեսնես շատ բաներա փոխվել ?
Միտոյանցին եմ հաճախ հիշում Ֆիզիկայի դասախոս ասում էր Աստծո մարդս մարդ պիտի լինի :)

Սամվել
20.02.2009, 14:10
Ալֆրեդին եմ Հիշում՝ Պետրոսյան... միշտ ասում էր "Է՜ Հորթեր :lol"

Լավնա ինքը :love

mxmxm1
18.03.2009, 13:50
անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ

ու շատ լավ մարդ - Գրիգորյան Ֆրիդրիխ:)

Արտիստ
18.03.2009, 14:23
Ալֆրեդին եմ Հիշում՝ Պետրոսյան... միշտ ասում էր "Է՜ Հորթեր :lol"

Լավնա ինքը :love

Ետ փառք էր այ մարդ, Հորթը մեր համար արդեն կոմպլիմենտ էր դառել:hands

masivec
18.03.2009, 14:42
անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ

ու շատ լավ մարդ - Գրիգորյան Ֆրիդրիխ:)
Ինքն էր էլի, որ ինձ առաջին կուրսում չէր դնում:angry

Ալֆրեդին եմ Հիշում՝ Պետրոսյան... միշտ ասում էր "Է՜ Հորթեր :lol"

Լավնա ինքը :love
Հա շատ լավ մարդ ա, բայց ենքան էր հայհոյում:angry:))
Մեր աղջկերքին լացացնում էր, մեզ էլ խփում:(:D

ministr
18.03.2009, 18:05
Փիլոյան Մելս:) Հետաքրքիր կերպար էր, ճիշտ է ոչ այնքան ազնիվ մեթոդ էր գտել իր գրքերը վաճառելու, բայց ես իրա հանդեպ մի տեսակ համակրանք էի տածում (երևի կնամոլ էր դրա համար :P) Մեր ժամանակ արդեն մեկ այլ գիրք ուներ վաճառքում՝ կոչվում էր Սուտակ քաղաքի պատմությունը: Հետո իմացանք, որ մահացել է: Հետաքրքիր ու հիշվող կերպար էր ամեն դեպքում:

Յա մեռելա? Չգիտեի. Մեր վրա էլ էր էդ Հոլիվուդի գիրքը ծախում, բայց իմ վրա չստացվեց ծախելը զգաց վրեն թանկ կարողա նստի :) սուսուփուս 20ը դրեց :)

ministr
18.03.2009, 18:11
Էդ ТОЭ ասվածը մի հատ բիձա մարդ էր տալիս - Կարապետյան Մարտին: Էդ ամբիոնի հիմնադիրներից էր: Բայց դե մեծացել էր արդեն, ձենը դուս չէր գալիս: Մենք էլ հլա խաբար չենք էս առարկան ինչ փորձանքա .. դասերին չէինք նստում.. ու տենց մինչև առաջին միջանկյալ: Այ տեղ կկուն կանչեեեց : Էդ մարդու մոտ պետքա 20-ի պատասխանեիր, որ մի հատ քրչոտ 10 դներ: Կարճ ասած գործը հասավ ընդեղ որ խմբից 3 հոգի չէին ընկել լիկվիդ (բաց դռների օրը 2 միջանկյալ հասցրի ստանամ), արդեն էն պահն էր, որ ամբիոնի վարիչն էր մեզ բալետ անում որ ստանայինք :)))

Արտիստ
18.03.2009, 18:38
կարոտել եմ քեզ Պոլիտեխնիկ ջան :) տեսնես շատ բաներա փոխվել ?
Միտոյանցին եմ հաճախ հիշում Ֆիզիկայի դասախոս ասում էր Աստծո մարդս մարդ պիտի լինի :)

Միտոյան ինկատի ունես՞:(:8

Ձայնալար
18.03.2009, 18:48
Ինքն էր էլի, որ ինձ առաջին կուրսում չէր դնում:angry

Ես էլ իրա մոտ 4-րդ կուրսի վերջում միակ 3-ս էի վերահանձնում: Մզմզ մարդ դուրս եկավ՝ գիտեր մեկա դնելու ա, մի երկու շաբաթ տարավ բերեց, կյանքս կերավ :[

Cassiopeia
18.03.2009, 19:14
անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ

ու շատ լավ մարդ - Գրիգորյան Ֆրիդրիխ
Ինքն էր էլի, որ ինձ առաջին կուրսում չէր դնում:angry

Համամիտ եմ, որ հոյակապ մարդ է ու շատ լավ մասնագետ: Քիմիականում սովորող բոլոր ուսանողները (շատ քիչ բացառություններով) նրան հարգում ու սիրում են: Զարմանալի է, որ նրա առարկան դժվարությամբ եք ստացել, քանի որ նրա քննություններին շատ լավ արտագրել էր լինում:D

masivec
18.03.2009, 20:12

Հա, բայց ենքան էր տանում բերում:(

Ձայնալար
18.03.2009, 20:13
Հա, բայց ենքան էր տանում բերում:(

Ի՞նչը, շպառգալկե՞քը :D

masivec
18.03.2009, 20:24
Ի՞նչը, շպառգալկե՞քը :D
Չէ:DՄեզի:))
Բայց ենքան շպառգալկա ունեինք:Dդափոնով:hands

Armeno
06.08.2009, 23:34
Ուրեմնս Պոլիտեխնիկցիներ ջան. ես էլ միացա ձեր շարքին.

Էս տարի ընդունվեցի Ռադիոտեխնիկա և կապի համակարգերի դեպարտամենտը:)
Ոնց որ Արամն ա ասում խորհուրդներ տվեք տենանք որ դասախոսից զգույշ լինենք :D:D:D

masivec
06.08.2009, 23:44
Ուրեմնս Պոլիտեխնիկցիներ ջան. ես էլ միացա ձեր շարքին.

Էս տարի ընդունվեցի Ռադիոտեխնիկա և կապի համակարգերի դեպարտամենտը:)
Ոնց որ Արամն ա ասում խորհուրդներ տվեք տենանք որ դասախոսից զգույշ լինենք :D:D:D
Էլ-տեխը Գրիգորյանից:scare

h.s.
06.08.2009, 23:45
Նայած ով դաս կտա: Եթե մաթեմը Մարտիրոսյանը տվեց, իրանից հաստատ զգույշ էղի:D

masivec
06.08.2009, 23:46
Նայած ով դաս կտա: Եթե մաթեմը Մարտիրոսյանը տվեց, իրանից հաստատ զգույշ էղի:D
Այ Զաքարյանն ա մուժիկ իսկական:hands;)Ինձ վարժարան էլ ա դաս տվել:handsՄաթեմ-19:oy

h.s.
06.08.2009, 23:47
Քիմիան Եդիգարյանից:sad

masivec
06.08.2009, 23:49
Քիմիան Եդիգարյանից:sad
Ռադիոյում ինքը չի տալիս:)

aerosmith
07.08.2009, 08:52
Այ մարդ ինչ քիմիա, ինչ բան....
Կիռմեխից զգուշ մնացեք կիռմեխից, դրա կուրսայինը ապշեցուցիչ բանա. մինցհեվ դեկտեմբերի վերջ տանում, բերումա:[

_DEATH_
07.08.2009, 10:13
բա ՃԳ-ն ՞՞, ամբողջ առաջի կուրսը ուրիշ բան չէի անում, առավոտից գիշեր, գիշերից առավոտ ՃԳ էի անում, հետո քունս գլխիս գնում էի դասի, դասախոսը ասում էր էս գիծը կես միլիմետր ծուռ ա ստացվել :angry ջնջում էր ասում նորից գծի: Ճիշտ ա էտ Գալստյանը չգիտեմ ռադիո դաս տալիս ա թե չէ:

aerosmith
07.08.2009, 10:25
աաաա, ինձ էլ էր մի պահ Գալստյանը տվեծ, ու ես ձևը քտել էի, ոնց կարել էր տակից դուրս գալ։
շաաաատ բարակ գծերով էդ գծագրերը ավտո քադ-ով անում էի, պռինտ էի անում, ու վրից մատիտով անցնում էի։

masivec
07.08.2009, 10:36
աաաա, ինձ էլ էր մի պահ Գալստյանը տվեծ, ու ես ձևը քտել էի, ոնց կարել էր տակից դուրս գալ։
շաաաատ բարակ գծերով էդ գծագրերը ավտո քադ-ով անում էի, պռինտ էի անում, ու վրից մատիտով անցնում էի։
Իսկ իմ ՃԳ-ն ջոգել էր որ գծել եմ տալիս ու դնում էր վեջում:lol:lol

_DEATH_
07.08.2009, 10:51
աաաա, ինձ էլ էր մի պահ Գալստյանը տվեծ, ու ես ձևը քտել էի, ոնց կարել էր տակից դուրս գալ։
շաաաատ բարակ գծերով էդ գծագրերը ավտո քադ-ով անում էի, պռինտ էի անում, ու վրից մատիտով անցնում էի։

Որ վերսիան էր ավտո քադը ՞՞, իմ մոտ իրա տված 2002-ն էր կարծեմ, էտ ինչ էր, էն հատում էր ինչ էր արդեն մոռացել եմ, անում էինք դրանով, մեկել կորում էր լրիվ :D, ասում էր կոմպն էլ զգացմունքներ ունի, շատ նուրբ արեք որ չկորի :D էն ինչ բացելն էր բացել: Բա ատեստավորումը մեկին ասում ա քեզ 2 եմ դնում, հարցրեց ա բայց խի 2 :o, ես էլ ասում չի ուզում ինձ դրեք :D

aerosmith
07.08.2009, 10:57
հա իրանց տված 2002ն էր։ Բայց հետո ջոկեցի, որ կարելի ա 2009 քցել, ավելի հեշտ էր գծվում։

Աշխեն
07.08.2009, 16:37
բա ՃԳ-ն ՞՞, ամբողջ առաջի կուրսը ուրիշ բան չէի անում, առավոտից գիշեր, գիշերից առավոտ ՃԳ էի անում, հետո քունս գլխիս գնում էի դասի, դասախոսը ասում էր էս գիծը կես միլիմետր ծուռ ա ստացվել :angry ջնջում էր ասում նորից գծի: Ճիշտ ա էտ Գալստյանը չգիտեմ ռադիո դաս տալիս ա թե չէ:

Պոլիտեխը իմ հարազատն էլա, շատ լավ բան կա, բայց հիմա պիտի խոսամ վատից…
Ատում եմմմմմմմմմմ ՃԳ-ն ու հատկապես մի հատ սպիտակ մազերով ու բեղերով բիձու Գևորգյան ազգանունով:[:[:[ ու մեկ էլ քիմիայի Կալպակյանին:[, ում պատճառով հիմա կարմիր դիպլոմ չեմ ստանում:angry
Իսկ մնացած բոլորին ու ամեն ինչ սիրում եմ:love Հատկապես մեր ՎՏ-ի դասախոսներին:hands

_DEATH_
07.08.2009, 18:58

Կալպակյանից լավ եմ պրծել, քիմիայի դասախոսների մեջ ամենախիստն ա: Ես քիմիայից լրիվ անտեղյակ էի, վերջում ինչոր գրավոր էինք գրում, տետրերը հավաքում էր, ես էլ մի 4 հատ տետր ունեի մոտս մեջը քիմիա գրած, տոմսը տվեց նայեցի որ տետրի մեջ ա իմ հարցը, էտ տետրը պահեցի: Երկու տետրը իրան տվեցի: Մի նախադասություն արտագրելուց հետո կալպակյանը ասում ա ուրեմն արտագրում ես հա, հլը էտ տետրը տուր ստեղ, էն մի տետրն էլ տվեցի ու մնաց էն տետրը որի մեջ իմ տոմսի հարցը կար ու հանգինստ արտագրեցի: Ահագին բարձր էլ ստացա, տենց արտագրել էլ կյանքումս չի ստացվել :))

Տատ
07.08.2009, 22:29
Կներեք, ես միայն շատ հին սովետական պոլիտեխնիկցի եմ...ՃԳ ինչ ա՞

aerosmith
07.08.2009, 22:33
իսկ ես ատում եմ, չէ ինչ եմ ասում, զզզզզվում եմ կիռմեխից։Կյանքումս տենց նեռվայնացած չկայի, էնքան էին նեռվերս նեռվայնացել, որ վերջն օրը սաղ ինչ կիսատ պռատ գծել էի, ոչնչացրեցի, տարա գծողի տվեցի, որ գծի։ Կյանքումս առաջին անգամ փողով կուրսային աշխատանք եմ ներկայացրել։
Անհամբեր սպասուիմ եմ, որ գոնե մի երկու ամսով ինֆորմի դասախոս աշխատեմ(չնայած ամենաչսիրածս աշխատանքներիցա դասախոսի աշխատանքը), որ կիրմեխի դասախոսների թոռներին քամեմ, ոնց որ իրանց պապերն են ինձ քամել։:angry

h.s.
07.08.2009, 23:03
Կներեք, ես միայն շատ հին սովետական պոլիտեխնիկցի եմ...ՃԳ ինչ ա՞

Ճարտարագիտական գրաֆիկա (գծագրություն): Թե էս թե կիռմեխից զզվում եմ:[

Xelgen
07.08.2009, 23:10
Կներեք, ես միայն շատ հին սովետական պոլիտեխնիկցի եմ...ՃԳ ինչ ա՞

Черчение + начерталка-ի ամենա տարրական տարրերը։ :)

Xelgen
08.08.2009, 01:39
Նոր ընդունվածներին մի երկու բան ասեմ։

Առաջին։
ՀՊՃՀ-ում սովորելը հեշտ է։ Ուղղակի տուն գալուց մի կես ժամ դիվանին պառկած լեկցիաները թերթում եք, արդեն լավ ուսանող եք։ Օրեկան մի ժամ զբաղվեք, լուծեք, արդեն գերազանցիք եք։
Ու ետ ամեն ինչը առանց «գծել տալու»/«արտագրելու»/ուրիշ խմբում նույն տարբերակը ճարելու, ու այլ ստանդարտ «տասովկեքի»։ Վերջինի վրա լիքը ժամանակ, նեռվ ու փող եք ծախսում, բան չեք սովորում, ոչ էլ նորմալ գնահատական եք ստանում։

Երկրորդը «արա ես ՃԳ/ԿիռՄեխ/Քիմիա/եսիմ ինչ» ինչ բարդա, մեկին գտնենք, անեն, բացատրեն, խմբով նստենք գլուխ հանենք։ Ետ սաղ խոսակցություները հիմարությունն է։

Ես ետ պանիկային ջրերը կիռ. մեխին էի ընկել, կուրսայինների վրա 2 ամիս սաղ. համալսարանով դողում էին, «գործերը դզում եին»։ Ես էլ ասեցի իրոք բարդ կլինի, եթե դասերին նստում են, ու տենց տանջվում են, բա ես, որ 4 դասից մեկին եմ նստում, ինչ պետք է անեմ։ Մի «գլուխ հանող» ծանոթի մոտ գնացի, մոյսի մոտ գնացի՝ մեկը մի երկու բան ասեց, մյուսը, հետո հարմար չեր, ես կողմ-են կողմ։ Դեկտեմբերի վերջը եկավ, արդեն ստւգարքները վերջացրել էինք, էս կուռսայինը վրես մնացել էր, առաջին քննության արդեն մտնելու իրավունք չունեյ։

Տանը նստած, միլիմիտրովկայի վրա «մեդիտացիա» եմ անում, մեկ էլ ասեցի՝ լավ, ձև չի էլի, կարդամ չհասկանամ, պարզ սարք է եղածը։ Նայեցի բոլորին բաժանվող կուրսայինի ձեռնարկին, կարդացի, ու կես ժամից կուրսայինս պատրաստ էր, ամեն ինչն էլ՝ պարզից պարզ։
Էդքան հեշտ էր ետ «սարսափ» կուրսայինը որ մանթո էի, թե ինչի ինքս մի հատ ձեռնարկը չբացեցի, չկարդացի, մի 3 ամիս առաջ։
Գնացի պաշտպանելուն, հունվարի սկիզբ։ Են «դզող-փչող» «տռոյեչնիկների» հետ մտա, որոնց 3-րդ անգամից, խղճալով-հոգնելով նոր մինիմալ են նշանակում։
ինչ հարց տալիս են, հանգիստ պատասխանում, բացատրում են։ Վերջը չդիմացան, բա
-տղա ջան, չհասկացանք, ես դու լռիվ ի՞նքդ ես արել
-հա
-բա, ինչի եկել ես օրն ես հասել։
Կարճ ասած ընդունողները գնացել էին ամբիոնի վարիչին, որ թողնի ինձ ավելի բարձր նշանակեն՝ ոչ միայն կուռսայինը, այլ իմ կորցրած բալորը, որ ընթացքում կուրսայինը չեմ արել-ներկայացրել։
Ու մնացած բոլոր առարկաների հետ, նույն վիճակն է, ինչ-որ համաԲՈՒՀ-ական լեգենդաներ են, նրանց բարդ լինելու մասին։ Ետ պանիկային մի ենթարկվեք։

3. Զգուշ եղեք «անկապ» «ամբիոններից»։ Ես ինքս հազիվ թե մի ամբիոն տենց պիտակեմ, բայց մասնագիտական ամբիոնները կռիսություն չեն անում։ Սովորում եք՝ լավ եք անում, չեք սովորում՝ նրանց ավելի լավ, «ինչքան քիչ բան իմանաք, եդքան ավելի պահանջված կլինեն նրանք, որպես մասնագետ» (c)։ Իսկ տարբեր ոչ-պռոֆիլային ամբիոններ, որոնց առարկաներին մեծամասնությունը մատերի արանքով է նայում, սիրում են ետ վերաբերմունքի համար մուռ հանել։

4. Եթե ուզում եք մասնագետ դառնալ, ԲՈՒՀ-ի հույսին մի մնացեք։ Առաջին օրվանից նստեք, ինչքան բան ձեր մասնագիտությամբ գտնում եք, կարդացեք։ Անգլերեն եթե չգիտեք, մինչև դա, ձգեք-սովորեք։ Մասնագիտական գրքեր պետք է անգլերենով հանգիստ կարդաք-հասկանաք։
Դա ցանկացած, ԲՈՒՀ-ի համար է ճիշտ։
Ու բացի կարդալ-սովորելուս, եթե հնարավորություն ունեք, նաև մի բան ինքներդ արեք՝ ծրագրեր գրեք, սխեմաներ-սարքեր, ռոբոտներ, մեխանիզմներ։ Դա առաջին աշխատանքի համար ցանկացած ինտերվյուի ժամանակ հսկայական առավելություն է։

5. Ընդունվողների մեծ մասը, ուզում է ՎՏ ընկնի, բայց չի ընկնում։ Հետո ուրիշ տեղ են ընկնում, բայց չեն սովորում, որովհետև «ում է պետք, ավլեի լավ է կոմպ սովորեմ, փող ստանամ»։
Հետո էլ, լավ մեխանիկ, էլէկտրոնշիկ, քիմիկոս , մետաղագործ են ման գալիս, մի լաավ աշխատավարձով ստեղ, ու չկա։ Լավագույն դեպքում 50 տարեկան անց է, ժամանակակից տեխնոլոգիաներից ու թերմիններից անտեղյակ։ Սաղ պոլիտեխը, կամ ընդհանարապես ճարտարագիտությունից հեռու բաներով է զբաղված, կամ էլ 50.000 դրամանոց անպիտան «կոմպտուտերշիկներ» են, իրենց բուն առարկայից անտեղյակ։

_DEATH_
08.08.2009, 08:53
Ամենակարևորը 4 տարվա ընթացքում դուրս մնալ հնարավոր ա մենակ դեկանի հետ թարսվելով, իսկ այ վերջում պետական քննությունը արդեն պռոբլեմ ա: Կոնկրետ իմ ամբիոնում գիտեմ որ շատ ա բարդացել: ԷՀՄ են շատացրել, տխուր ա լինելու վերջում…

Armeno
02.09.2009, 21:05
Ժող Միտոյանը ֆիզիկայի նորմալ տատի ա՞ :D էսօր դասին նստած եինք, ոչ լսում էր, ոչ էլ խոսում

masivec
03.09.2009, 19:26
Ժող Միտոյանը ֆիզիկայի նորմալ տատի ա՞ :D էսօր դասին նստած եինք, ոչ լսում էր, ոչ էլ խոսում
Առաջին անգամ եմ լսում:blin
Հ.Տ.Գոնե նկար քցի որ տենամ չանաչեմ ֆսյոտըկի մեր մալադոներից ես:))

Արտիստ
03.09.2009, 19:38
Ժող Միտոյանը ֆիզիկայի նորմալ տատի ա՞ :D էսօր դասին նստած եինք, ոչ լսում էր, ոչ էլ խոսում

Ցավակցում եմ ձեզ:) Բառից բուն իմաստով:
Միտոյանը մի սեմեստր հետո մեզնից հրաժարվեց, հենա հա ֆիզիկական կոնտակտներ էին լինում կամաց կամաց իրա հետ:Դ
իմհո Իրան պետքա վաղուց թոշակի գնալ: Ուղակի հին աշխատողա չեն ուզում կպնեն:
Լաբ-երը շատ հեշտ կարաք ստանք ընդամենը նստելով ու մի քիչ ակտիվ լինելով:
Եթե դեռ իրա գրքովա ստիպում սովորել ուրեմն ետ լավ չի ու դժվարա, որովհետև իրա գիրքը աբսուրդա էլի, իսկ եթե չէ նորմալա:)

Արտիստ
03.09.2009, 19:39
Ժող Միտոյանը ֆիզիկայի նորմալ տատի ա՞ :D էսօր դասին նստած եինք, ոչ լսում էր, ոչ էլ խոսում

Հա ինչպես ասում են, կստածի, նորմալ տատի չի, ընդհանրապես:
Սատանան տանի, քրքրվես, դժողքում ծնվես...տենց բաներա ինքը սիրում, ետ էլ ենքան էլ լավ չի:)

_DEATH_
03.09.2009, 20:49
Պոլիտեխնիկ ֆիզիկայի ամենալավ դասախոսը Մանուկյան Ս.-ն ա :hands
Մենակ մեկ-մեկ կախում էր մի հինգ րոպեով քարացած մնում էր, ռեստարտ էինք տալի դզվում էր :D
Մինչև հիմա իրա նման սորթ դասախոս չեմ ունեցել: :hands
Անցած տարի մեզ էլ դաս չէր տալի, դե մենք էլ նենց մի ֆիզիկա սովորող չէինք, վերջերում տեսանք խմբեցիքով, ասում ա "էէէէ լավ չի գործերը, էս նոր սերունդը, էքսպոնենցիան գնալով իչնում ա" :D

Dayana
03.09.2009, 21:43
Ժող, ֆիզիկայի ամբիոնում մի հատ պառավ կա, անունը չեմ հիշում, պարիկ ա հագնում, ոչ մեկիդ դաս չի տվել? Մեր կուրսի Հուսիկյան Արիստակեսին ամեն անգամ ասում էր Գուսիկյան Արիսատկես :D

masivec
03.09.2009, 21:47
Մենակ մեկ-մեկ կախում էր մի հինգ րոպեով քարացած մնում էր, ռեստարտ էինք տալի դզվում էր
Սաֆարյանի նման՞:lol:lol

_DEATH_
03.09.2009, 21:56
Սաֆարյանի նման՞:lol:lol

Սաֆարյանը փառք էր, Էս մեկը որ կախում էր ֆսյո, մի հինգ րոպե բառիս բուն իմաստով արձան էր դառնում :ok: Քննության վախտ կախում էր, բոլորը հասցնում էին ծերից-ծեր արտագրել :D
Որ չէր սկսում լեկցիայի վախտ "գըըըըըըըը րեեեեեեե ցեք" :D

masivec
03.09.2009, 22:02
Սաֆարյանը փառք էր
Արա մի օր որ մի 10 րոպե պատուհանից դուս էր նայում կախած:D

_DEATH_
03.09.2009, 22:05
Արա մի օր որ մի 10 րոպե պատուհանից դուս էր նայում կախախ:D

Բայց զաթո էտքան շուտ-շուտ չէր կախում, էս 80 րոպեում 3-4 անգամ կախում էր: :D
Սաֆարյանն էլ ուսերն էր րոպեն մեկ թռթռում :D

Bodyguard
03.09.2009, 22:13
Պոլիտեղնիկցիներ ջան, մարմնակրթության ամբիոնից ինչ կա՝, ուր գնանք մարզվելու՝::)

masivec
03.09.2009, 22:13
Սաֆարյանն էլ ուսերն էր րոպեն մեկ թռթռում:D
Կլոնի մեջ որ պարում են է:lol:lol

masivec
03.09.2009, 22:14
Պոլիտեղնիկցիներ ջան, մարմնակրթության ամբիոնից ինչ կա՝, ուր գնանք մարզվելու՝::)
Սեղանի թենիս Մարտիրոսյանի մոտ;)Կիսամյակի մեջ փ անգամ եմ գնում ու վերջում առանց ոչ մի բանի դնում ա:ok

Bodyguard
03.09.2009, 22:18
Սեղանի թենիս Մարտիրոսյանի մոտ;)Կիսամյակի մեջ փ անգամ եմ գնում ու վերջում առանց ոչ մի բանի դնում ա:ok

արժե:hands

Armeno
04.09.2009, 21:09
Ես վոլեյբոլ գրվեցի մի հատ կարգին մուժիկ էր:B

Armeno
04.09.2009, 21:11
Ախպեր միտոյանին ռեստարտը չի օգնում արդեն մի քանի անգամ փորձեցինք ձեղավ, աչքիս ֆոռմատ անենք գնա:D:D

Սլիմ
05.09.2009, 09:22
Ես վոլեյբոլ գրվեցի մի հատ կարգին մուժիկ էր:B

Չլինի Խեչոյանն էր???

ministr
05.09.2009, 09:35
Պոլիտեխնիկ ֆիզիկայի ամենալավ դասախոսը Մանուկյան Ս.-ն ա :hands
Մենակ մեկ-մեկ կախում էր մի հինգ րոպեով քարացած մնում էր, ռեստարտ էինք տալի դզվում էր :D
Մինչև հիմա իրա նման սորթ դասախոս չեմ ունեցել: :hands
Անցած տարի մեզ էլ դաս չէր տալի, դե մենք էլ նենց մի ֆիզիկա սովորող չէինք, վերջերում տեսանք խմբեցիքով, ասում ա "էէէէ լավ չի գործերը, էս նոր սերունդը, էքսպոնենցիան գնալով իչնում ա" :D

Հա դեմքա :) Սաղ սեմեստր 4-5 խնդիր էր լուծում, ու քննությանն էլ բնականաբար հենց էդ խնդիրներն էին լինում :)) Մի անգամ էլ ռոզվի գույնի նասկիներ էր հագել ` ընգել էինք :) Էլի գալիս աչքերը չռում ա մեկի վրա ու մի քանի րոպե նայումա? :) Վերջում էլ ասումա երիտա...... սարդ :))

_DEATH_
05.09.2009, 10:17

Մի անգամ դասը որ պրծավ բոլորը դուրս եկան, վերջում ես էի մեր խմբից մեկի հետ դուրս գալիս, ասեց դուռը կփակեք որ դուրս գաք: Դուռը մի քիչ բաց թողեցինք տենանք ինչ ա անում: Մեկել մի հատ պամիդոր հանեց, հաց, պանիր, … :D

Ժող էս տարի լավ հետաքրքրիր ու պետքական բաներ ենք անցնում, դէ երրորդ կուրս եմ հիմնականում մասնագիտական ա: Օրինակ access. mysql, էտ դասի անունը մոռացա, բայց դասախոսը վերջն ա, Սարգսյան ինչքան հիշում եմ:
ՀՀ ճարտ.-ը շատ հետաքրքիր ա, Թումանյանն ա դասախոսը, դե պարզ ա որ ռուսերեն էր դասախոսությունը: Անընդհատ ինչ հարց տալիս էր պատասխանում էի, ճիշտ ա ռուսերեն մոտս չէր ստացվում, մի բառ ասում կայնում էի: :))

Իսկ այ բնապահպանությունը հարց ա, ռեֆերատ որտեղից ճարեմ? :think

aerosmith
05.09.2009, 10:25
հա էտի իմ մոտէլ ա հարց, որտեղից կարամ ռեֆերատ ճարեմ՞՞՞՞ խնդրում եմ եթե մեկնումեկդ ունի, կամ էլ վախտի հանձնելա բնապահմապնության ռեֆերատ, թող մեզ օգնի էլի։

Մինաս բա քո բնապահպանություն ովա՞

Արտիստ
05.09.2009, 10:33
հա էտի իմ մոտէլ ա հարց, որտեղից կարամ ռեֆերատ ճարեմ՞՞՞՞ խնդրում եմ եթե մեկնումեկդ ունի, կամ էլ վախտի հանձնելա բնապահմապնության ռեֆերատ, թող մեզ օգնի էլի։

Մինաս բա քո բնապահպանություն ովա՞

Դասախոսը ովա?
Եթե Բարսեղյան չի կարամ տամ:):):)

Սլիմ
05.09.2009, 10:35
Իսկ այ բնապահպանությունը հարց ա, ռեֆերատ որտեղից ճարեմ? :think
Ես կարծեմ պահած պիտի ունենամ maild գրի,երկուշաբթի եթե պահած եղա ու գտա կուղարկեմ անպայման:

_DEATH_
05.09.2009, 11:20
հա էտի իմ մոտէլ ա հարց, որտեղից կարամ ռեֆերատ ճարեմ՞՞՞՞ խնդրում եմ եթե մեկնումեկդ ունի, կամ էլ վախտի հանձնելա բնապահմապնության ռեֆերատ, թող մեզ օգնի էլի։

Մինաս բա քո բնապահպանություն ովա՞

Չեմ հիշում ով անունը: Բայց մի բան լավ եմ հիշում, ասեց բոլորի ռեֆերատը սկզբից մինչև վերջ կարդում եմ: :D

Dayana
05.09.2009, 12:09
Չլինի Խեչոյանն էր???

վույ :love ես մի տարի Խեչոյանի մոտ եմ գնացել բասկեթբոլի
Ժող, եթե ՎՏ եք ընդունվել, Դանիելյանի մոտ գնացեք, ինքը մեր ֆակուլտետի "կուրսղեկն" ա ու մեր երեխեքին լավ ա նայում ;)

aerosmith
05.09.2009, 22:02
Ժողովուրդ ջան մեկել մի խնդրանք ունեմ , եթե որևէ մեկդ ունի իրավագիտության ռեֆերատմ տվեք էլի..... էլ գրքեր չփորփրեմ էլի, նամանավանդ, որ էդ գիտությունից ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալ....:)

aerosmith
05.09.2009, 22:05
Դասախոսը ովա?
Եթե Բարսեղյան չի կարամ տամ:):):)

դասախոսիս ազգանունը Գրիգորյանա… ու ասեմ քա նի որ բնապահպանության ամբիոնը ռեկտորի ամբիոննա, ուրեմն էդ ամբիոնին մեծ պռախոդ ա տված, ոնց որ կիռմեխի ամբիոնին...

masivec
05.09.2009, 22:06
Ժողովուրդ ջան մեկել մի խնդրանք ունեմ , եթե որևէ մեկդ ունի իրավագիտության ռեֆերատմ տվեք էլի..... էլ գրքեր չփորփրեմ էլի, նամանավանդ, որ էդ գիտությունից ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալ....:)
Ախպեր ինչիտ ա պետք նորմալ էլի դասին բացականերն էլ շատ մի ունեցի ամեն ինչ լավ կլնի:B

aerosmith
05.09.2009, 22:25
Ախպեր ինչիտ ա պետք նորմալ էլի դասին բացականերն էլ շատ մի ունեցի ամեն ինչ լավ կլնի:B

ապ ջան, ստիպումա, ինձ որ մնա մասնագւիտականի բացի ոչ մի դասի սկի չեմ էլ նստի;)

masivec
05.09.2009, 23:02
ապ ջան, ստիպումա, ինձ որ մնա մասնագւիտականի բացի ոչ մի դասի սկի չեմ էլ նստի;)
Մերը ջահել աղջիկա ասեց նորմալ պահեք կդնեմ:))

aerosmith
06.09.2009, 08:50
Մերը ջահել աղջիկա ասեց նորմալ պահեք կդնեմ:))

դե երնեկ ձեզ;)

_DEATH_
06.09.2009, 09:28
Իրավ.-ն էլ պտի ռեֆերատ գրենք? :o
Մեր դասախոսը չէր եկել, մի հատ ջահել աղջիկ էր փոխարինում:

Արտիստ
06.09.2009, 10:01
Իրավ.-ն էլ պտի ռեֆերատ գրենք? :o
Մեր դասախոսը չէր եկել, մի հատ ջահել աղջիկ էր փոխարինում:

Ափսոս ետ աղջիկը մշտական չի:
Կարգին դեմքա;)

Հա ու գումարած էլ ունի լավ երաժշտական ճաշակ ու ոչ միայն, մեկել Իրիշի սիրահարա:B:love

masivec
06.09.2009, 10:48
Ափսոս ետ աղջիկը մշտական չի:
Կարգին դեմքա;)

Հա ու գումարած էլ ունի լավ երաժշտական ճաշակ ու ոչ միայն, մեկել Իրիշի սիրահարա:B:love
Իմս մշտական ա:P

Armeno
15.10.2009, 20:58
Հա ինչպես ասում են, կստածի, նորմալ տատի չի, ընդհանրապես:
Սատանան տանի, քրքրվես, դժողքում ծնվես...տենց բաներա ինքը սիրում, ետ էլ ենքան էլ լավ չի:)

68 տարեկան հասակում կյանքից հեռացավ :( տենց էլ չհասցրեցինք լավ ճանաչել

Levon221
07.11.2009, 02:07
Բարիօր Ժող ջան: Մի բան հարցնեմ Բնապահպանությունը հեշտ եք ստացել?

aerosmith
07.11.2009, 10:18
ես հիմա եմ բնապահպանություն անցնում, ու ասեմ իմ գրած իդեալական գրավորը դրել են 35-30 , չեմ իմանում ինչի են տենց արել, բայց մի բան էլ ասեմ, որ իմ գրավորը կուրսում ամենաբարձրներից մեկն էր։ մԻսկ ռեֆերատը ահագին բարձր ստացա, 12-11
էտի ռեկրոտի ամբիոննա, դրա համար էլ էդքան դրանց պռախոդ են տվել

Levon221
07.11.2009, 14:01
Քննություն ունեմ ես Բնապահպանությունից ու նենց լուռջ չեմ վերաբերվուն դրան... Հիմա ինչ վերջում կարողա լիկվիդ մնամ? Բադալըաննա տալիս մեզ ել

masivec
02.01.2010, 15:04
Երեւանում կբացվի Microsoft-ի նորարարական կենտրոնը
//28.12.2009
http://i046.radikal.ru/1001/8e/5f466ccc3a0b.jpg

Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. կեսերին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/ կսկսի գործել Microsoft-ի նորարարական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագիր են ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը եւ ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Հայաստանում Microsoft-ի նորարարական կենտրոնի հիմնադիրներն են ՀՀ կառավարությունը` ի դեմս “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը եւ ՀՊՃՀ-ն:

Ինչպես հայտնել է Ոստանիկ Մարուխյանը, կենտրոնը զբաղվելու է հայաստանյան բուհերի դասախոսների, ուսանողների, IT ընկերությունների մասնագետների պատրաստմամբ եւ վերապատրաստմամբ, ինչպես նաեւ անցկացնելու է Microsoft-ի հավաստագրված դասընթացներ:

Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ կենտրոնի ստեղծումը խթան կհանդիսանա ՀՀ IT ոլորտի ընկերությունների զարգացման համար, որոնք օժանդակություն կստանան հայաստանյան եւ համաշխարհային շուկաներում սեփական ապրանքատեսակների առաջխաղացման համար:

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ Microsoft-ի նորարարական կենտրոններ են գործում աշխարհի 40 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվող կենտրոնը կդառնա առաջինը Հարավային Կովկասում: