PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ մեծ սրտի փոքր անկյունը…



Malu
13.01.2008, 22:46
Սա էլ իմ անկյունը…


Ամեն մի նոր հանդիպումի հարցնում ես.
- Ու՞ր ես գալիս:
Ամեն մի նոր հանդիպումի խուսափում եմ պատասխանից:
Հիմա կասեմ, որ պարզապես, որ պարզապես դուր ես գալիս,
Որ պարզապես քեզ տեսնելիս մոռանում եմ ինքս ինձ մի պահ,
Շփոթվում եմ,
Եվ դա գուցե նրանից է, որ, սիրելի՛ս, դու ել գիտես…
…ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
Ամեն մի նոր հանդիպումի չգիտեմ էլ, թե այդ ինչու
Միշտ ստում եմ,խուսափում եմ պատասխանից,
Վախենում եմ, որ մի օր էլ կասես.
–Գիտե՞ս… զուր ես գալիս…

Cassiopeia
13.01.2008, 23:01
Շատ սիրուն էր, սիրող մարդու խոսքեր…
Աստված տա, որ ապագայում երբեք այլևս չլսես այդ բառերը…

Apsara
14.01.2008, 00:10
ինձ էլ դուր եկան տողերը. փոքրիկ, թեթև ու զգացմունքային:)

Malu
14.01.2008, 19:23
Խոսիր ինձ հետ

Խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ,
Ուզում եմ նորից քո տաք շունչը զգալ,
Նայեմ աչքերիդ այնպես կլանված,
Ու հալվեմ մատերիդ խաղից տաքացած:

Խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ,
Եվ թեկուզ չասես, ես կհասկանամ,
Որ կյանքդ դատարկ է առանց ինձ դարձել,
Իսկ դու «հիմարդ» դեռ չես հասկացել…

Թե հասկանում ես, ասա՛ դե, ինչու՞
Մենք պետք է լինենք միմյանցից հեռու,
Դեհ, սպանի՛ր ինձ ուրեմն այնժամ,
Բայց խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ…

Vishapakah
14.01.2008, 19:40
Ես սովորաբար ոտանավորներ շատ չեմ սիրում, դրա համար շատ լավ պետք է գրված լինի, որ հոգուս հասնի: Այս ստեղծագործությունները կարդացի հաճույքով, ի զարմանս ինձ: Ես անգամ հայտնի գրողների գրվացքները չեմ հավանում, իսկ ձերը հավանեցի, ուրեմն շատ լավ եք գրում: Անհամբեր կսպասեմ այլ ստեղծագործությունների, եթե լինի::)

Բայց ստորագրությունը դաժան էր, ցավ զգացի::(

Malu
14.01.2008, 19:58
Ես սովորաբար ոտանավորներ շատ չեմ սիրում, դրա համար շատ լավ պետք է գրված լինի, որ հոգուս հասնի: Այս ստեղծագործությունները կարդացի հաճույքով, ի զարմանս ինձ: Ես անգամ հայտնի գրողների գրվացքները չեմ հավանում, իսկ ձերը հավանեցի, ուրեմն շատ լավ եք գրում: Անհամբեր կսպասեմ այլ ստեղծագործությունների, եթե լինի::)

Բայց ստորագրությունը դաժան էր, ցավ զգացի::(

Շնորհակալ եմ շատ բարձր գնահատականի համար :)
Անպայման շուտով էլի կգրեմ…

Malu
15.01.2008, 01:05
Կմնամ մենակ, ինչպես աշնան տերևը ծառին,
որ դողդողում է,
Կխորտակվեմ վշտիս մեջ, ինչպես նավակը ծովում,
որ փոթորկվում է,
Կգնամ, կհեռանամ, կմոռացվեմ, կմահանամ…
Բայց դուք հիշե՛ք,որ նա…
սիրում էր…

Malu
16.01.2008, 02:03
Վե՞րջ

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե այդ էր համբույրը վերջին,
Եվ կամ մի՞թե քո հայացքը գերող
Չի ուղղվի էլ իմ թախծոտ աչքերին:

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե մայրամուտն էր դա մեր երազի,
Թե՞ սիրո կրակը մարող
Կբոցավառվի ու նոր թափ կառնի:

Չէ՛, ցնորքն է դա իմ երազների սոսկ,
Մոխիրն է մնացել վառված մեր սիրուց,
Եվ միայն մրուրն է մեր սրտերում լոկ
Թոխել իր հետքը անցյալի փոշուց…


16.01.2008, 02:10

ivy
16.01.2008, 02:19
Ինչ տխուր բաներ ես գրում...
Հուզիչ են...
:cry

Tig
16.01.2008, 13:23
Վե՞րջ

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե այդ էր համբույրը վերջին,
Եվ կամ մի՞թե քո հայացքը գերող
Չի ուղղվի էլ իմ թախծոտ աչքերին:

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե մայրամուտն էր դա մեր երազի,
Թե՞ սիրո կրակը մարող
Կբոցավառվի ու նոր թափ կառնի:

Չէ՛, ցնորքն է դա իմ երազների սոսկ,
Մոխիրն է մնացել վառված մեր սիրուց,
Եվ միայն մրուրն է մեր սրտերում լոկ
Թոխել իր հետքը անցյալի փոշուց…


16.01.2008, 02:10

Տխուր վերջ է…
Շատ լավ ես գրել::)

Լուսաստվեր
16.01.2008, 14:07
Խոսիր ինձ հետ

Խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ,
Ուզում եմ նորից քո տաք շունչը զգալ,
Նայեմ աչքերիդ այնպես կլանված,
Ու հալվեմ մատերիդ խաղից տաքացած:

Խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ,
Եվ թեկուզ չասես, ես կհասկանամ,
Որ կյանքդ դատարկ է առանց ինձ դարձել,
Իսկ դու «հիմարդ» դեռ չես հասկացել…

Թե հասկանում ես, ասա՛ դե, ինչու՞
Մենք պետք է լինենք միմյանցից հեռու,
Դեհ, սպանի՛ր ինձ ուրեմն այնժամ,
Բայց խոսիր ինձ հետ գեթ վերջին անգամ…

Շատ դիպուկ ու լավ էր գրված :)
Շատ հազվադեպ է լինում, երբ կարդում ես ու քեզ թվում է, թե քո մասին է գրված և դու ինքդ ավելի լավ չէիր կարող դա ասել, սա այդ դեպքերից էր...:(

Ավելացվել է 7 րոպե անց

Վե՞րջ

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե այդ էր համբույրը վերջին,
Եվ կամ մի՞թե քո հայացքը գերող
Չի ուղղվի էլ իմ թախծոտ աչքերին:

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե մայրամուտն էր դա մեր երազի,
Թե՞ սիրո կրակը մարող
Կբոցավառվի ու նոր թափ կառնի:

Չէ՛, ցնորքն է դա իմ երազների սոսկ,
Մոխիրն է մնացել վառված մեր սիրուց,
Եվ միայն մրուրն է մեր սրտերում լոկ
Թոխել իր հետքը անցյալի փոշուց…


16.01.2008, 02:10

Սա նույնպես շատ դուրս եկավ:),
Ու այն կարծիքը, որն արտահայտել էի <<Խոսիր ինձ հետ>> -ի մասին կարելի է, վերագրել նաև այս մեկին...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:)

Script
16.01.2008, 15:25
Սա էլ իմ անկյունը…


Ամեն մի նոր հանդիպումի հարցնում ես.
- Ու՞ր ես գալիս:
Ամեն մի նոր հանդիպումի խուսափում եմ պատասխանից:
Հիմա կասեմ, որ պարզապես, որ պարզապես դուր ես գալիս,
Որ պարզապես քեզ տեսնելիս մոռանում եմ ինքս ինձ մի պահ,
Շփոթվում եմ,
Եվ դա գուցե նրանից է, որ, սիրելի՛ս, դու ել գիտես…
…ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
Ամեն մի նոր հանդիպումի չգիտեմ էլ, թե այդ ինչու
Միշտ ստում եմ,խուսափում եմ պատասխանից,
Վախենում եմ, որ մի օր էլ կասես.
–Գիտե՞ս… զուր ես գալիս…

Շատ լավ ես գրում, եթե պատմելու լինեյի մեկին սիրուս պատմությունը,սրանից լավ չէի կարող արտահայտվել:)

Belle
16.01.2008, 15:43
Ման ջան շատ սիրուն ես գրում :love

Malu
16.01.2008, 20:30
Շնորհակալ եմ անչափ բոլորից: Ձեր բարձր գնահատականը ինձ նոր թևեր կտա ստեղծագործելու… չնայած դրա համար պետք է ներաշխարհս փոթորկված լինի, որ կարողանամ նորերը գրել: Իսկ այն ինչ կատարվում է իմ մեջ հիմա, շատ ցավալի է: Բայց փոխարենը ձեզ նվիրում եմ հուսով եմ գեղեցիկ բանաստեղծություններ :)

ihusik
19.01.2008, 02:45
Իրոք որ մեծ սիրտ ունես... իրոք որ գեղեցիկ են բանաստեղծություններդ... միայն:(միայն ափսոս որ ցավից են ծնվում...:( բայց ինչ արած բարեկամս՝ դա էլ է կյանքը... ամեն բանի համար պետք է վճարել... որքան ուժեղ է լույսն՝ այնքան մուգ են ստվերները... միայն տա Աստված որ ինքդ Լույս լինելով միշտ մնաս Լույսի մեջ ու երբեք Սրտիդ Լույսը չթուլանա... Կյանքը նման է ճոճանակի. նա՝ ով ուզում է վեր բարձրանալ մի ուղղությամբ չի կարող խուսափել մյուս ուղղության համապատասխան պտուղները ճաշակելուց էլ... ավախ հիմնականում այդպես է... Ճիշտ է պողպատից չենք մենք, բայց կոփվում ենք նույն կերպ... Երենի նրան՝ ով չի չարանա, չի ընկճվի ու Լույսը, Սրտի Լույսը չի թողնի որ խավարի...

Malu
20.01.2008, 02:32
***

Թվում էր, թե ուժեղ եմ,կդիմանամ,
Բայց ճակատագիրն ինձնից հզոր էր,
Ուզում եմ անէանամ ու մոխրանամ,
Բայց ուժերիցս վեր է, ես անկարող եմ:

Նոր դավադրություններ ու փորձություններ,
Բայց ինչու՞, ինչու՞ համար,
Ճակատագրի դաժան հեգնա՞նքն է,
Ո՞ր մեղքիս,սիրու՞ս համար:

Մի՞թե սիրելը մեղք է, օ՜ Տեր Աստվա՛ծ,
Որ նվիրվում, բայց տառապում եմ,
Հավանաբար ինձ համար սեր չկա,
Չէ՛, անկարող եմ, ես հեռանում եմ…

20.01.2008, 02:40

Goga
20.01.2008, 23:28
Սիրելը երբեք մեղք չի կարող լինել…հեռանալ պետք չէ, պայքարել է պետք, ու թե կարողանում ես սիրել, հանուն այդ սիրո դու դա կարող ես:ok

Malu
22.01.2008, 03:20
Իմ հոգնած աչքերը էլ չեն ուզում քեզ տեսնել,
Իմ հոգնած ականջները էլ չեն կարող քեզ հանդուրժել,
Իմ հոգնած շուրթերը էլ անկարող են քեզ համբուրել,
Իմ հոգնած ձեռքերը չեն ձգտում քեզ էլ գրկել,
Իսկ սիրտս էլ ընդունակ չէ քեզ իր մեջ պահել,
Եվ պարզապես հոգիս է մեռել...

Dayana
22.01.2008, 09:54
Շատ դուրս եկավ :oy ափսոս վարկանիշ չի թողնում տալ :(

Cassiopeia
22.01.2008, 11:48
Մանե… բավական է, ժամանակն է արդեն կրակի միջից վեր հառնելուն: Հերիք է ինքդ քեզ տանջես անիմաստ տեղը… Գիտեմ, ասելը շատ հեշտ է, բայց փորձի, դու կարող ես, դու ունես կամքի ուժ ու կկարողանաս հաղթահարել այս ամենը:

Malu
25.01.2008, 00:43
Ինձ ճանաչողներ, խնդրում եմ նորից չքարկոծեք :)

Ինքնախաբեություն է ողջ օրս,
Բայց ինքս ինձնից չեմ փախչի,
Ցրել եմ փորձում գորշ մտքերս,
Անհույս է սակայն, անհայտ չեն կորչի:

Մտքերս բումերանգի ձև առած
Կարծես մի պահ անհետանում են,
Սկսում եմ ժպտալ, ծիծաղել, խաղալ,
Ու ուժով մտքերս ինձնից վանում եմ:

Բայց կեղծիքով է շիկացած է մթնոլորտս,
Ինքս ինձնից երբեք չեմ փախչի,
Բումերանգս է կրկին գալիս մոտս,
Որ նորից ինձ ներսից կեղեքի:

Cassiopeia
25.01.2008, 00:56
Շատ գեղեցիկ տողեր էին… իրականությանը շատ համապատասխանող, երբ այրող մտքերի լեզվակները ամենուր հետևում են քեզ… Ափսոս, որ ցավն է ծնել այս տողերը:

Malu
25.01.2008, 23:29
Թախիծի ու միայնության մշուշ է շուրջս,
Կարծես լքված ու մոռացված մի ծառ,
Ոչ ոք չի թակի մոխրացած սրտիս դուռը,
Որ ներս թափանցի արևի լույսը վառ:

Կարծես դարերի անգութ փոշին է այնտեղ
Իր թագավորությունը կառուցել կարծրացած,
Եվ չկա մեկն անգամ,որ փորձի
Մաքրել այդ կեղտը հոգուս ծանրացած:

Մաքրել ու տեսնել հոգուս վերքերը,
Կարդալ մեկ առ մեկ վշտիս տողերը,
Որոնք սիրո երգերից ծնված
Ակամայից դարձան անիծված:

Մութ է… մութ է իմ հոգում,
Խավարի աշխարհն է ներսից հոշոտում,
Հարազատ ոչինչ չկա այս կյանքում…
Մենակ եմ մնացել ես որջ աշխարհում:

Լէգնա
26.01.2008, 10:47
Տողերդ գո՞ւցե քեզնից են, քո շնչից, բայց մեռած են :) , պայքարող ուժ չկա, կարծես ուղղակի ուզում ես մեզ էլ տեղյակ պահել` քո հանձնվելու մասին :)

Malu
31.01.2008, 15:43
Դու

Երբ միայնության քողն է ինձ իր գիրկն առնում,
Երբ մթնշաղի վերջին հևոցն է լսվում,
Միտքս ակամա հեռու է թռնում
Ու անհայտ երազների ուղիներ փնտրում:

Դեգերումներիս այդ մութ անդունդում
Ինչ-որ մի պայծառ լույս եմ որոնում,
Բայց ոչ արևի ջերմ լույսը կիզող,
Ոչ էլ մոմի լույսի քնքշությունը գերող:

Լույսն այդ ունի մեկ այլ ջերմություն,
Իսկ ջերմությունն այդ սեր է կոչվում,
Այդ ջերմությանը ես շատ եմ տենչում,
Իսկ լույսն այդ իմ «Դու» է կոչվում:

Dayana
31.01.2008, 15:46
Զգացմունքերդ կարծես կուտակվել են ու հիմա սկսել են ժայթքել :love

Tig
31.01.2008, 16:25
Դու

Երբ միայնության քողն է ինձ իր գիրկն առնում,
Երբ մթնշաղի վերջին հևոցն է լսվում,
Միտքս ակամա հեռու է թռնում
Ու անհայտ երազների ուղիներ փնտրում:

Դեգերումներիս այդ մութ անդունդում
Ինչ-որ մի պայծառ լույս եմ որոնում,
Բայց ոչ արևի ջերմ լույսը կիզող,
Ոչ էլ մոմի լույսի քնքշությունը գերող:

Լույսն այդ ունի մեկ այլ ջերմություն,
Իսկ ջերմությունն այդ սեր է կոչվում,
Այդ ջերմությանը ես շատ եմ տենչում,
Իսկ լույսն այդ իմ «Դու» է կոչվում:

Լէգնաի խոսքերից հետո որոշել ես չհանձնվել, լավ է:)

Empty`Tears
03.02.2008, 14:44
Կարդա, եթե քո սրտի մեջ կա պահվաց սուրբ ու անդավաճան սեր, կամ թե չի եկել նա ու անցել մի շանտահար կայծակի նման կտրելով քո սրտի լարերը, որոնք երգում էին ճշմարիտ և ազնիվ սեր. Եթե քո սերը եկել ու անցել է անվերադարձ երազի նման զարդարելով քո սրտի քախցր ու նվիրական հուշերով, ապա կարդա և տոխ վերջին անգամ քո սիրտը բաբախի սիրո քախցրատենչ զգացումներով` իմանալով, որ սերը բարձրանում է հարաչանքի գոլորշիներից:
Քախցր ու պոխադարձ սերը, քախցր է նրա ցնորքի տանջանքները, և սիրդ լեցուն սիրո պոտորկախույզ զգացումներով` երգում եմ.. Ո~ ապրել ու ապրել եմ ուզում, կյանքից քախցր ու անուշ բան չկա!!!:love

Տառասխալներիս համար անգրագետի տեղ չդնեք.. տարգմանել եմ ..ուղղակի անգլերեն տառերը հայերեն... :( (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ) :(

CactuSoul
12.02.2010, 13:00
Ուրախ եմ, որ պատահաբար պեղեցի էս թեման:

Սկզբի մի քանի բանաստեղծությունները հատկապես դուր եկան. թեթև ու փափուկ են, միևնույն ժամանակ զգացվում է, որ սրտից են բխած:
Շնորհակալություն, Malu:):

Malu
25.02.2010, 01:47
Անչափ անսպասելի էր տեսնել երկու տարի անց աըս թեմայում մի գրառում, և շատ հաճելի: Շնորհակալ եմ, որ դեռ ինձ հիշում եք :oy

kaynzeret
25.02.2010, 02:00
ես ել նոր կարդացի ու գիտես լրիիիվ իմ մասին է կարծես են ինչ հիմա ես եմ զգում ու ապրում: եթե արդեն 2 տարի է անցել մի գուցե ինչ-որ մի բանով, կամ նոր բանաստեղծությամբ ուրախացնես հույս տաս որ մի օր մի գւոցե շաատ ուշ բայց մի օր անպատասխան և տխուր վեջաբանով սերը դադարում է տանջել