PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմակներ



Ուլուանա
25.04.2006, 12:49
ԴԻՄԱԿՆԵՐ

Քայլում ես փողոցով... Բազմաթիվ դեմքեր են անցնում կողքովդ՝ միանման, սառը, անտարբեր, անհաղորդ ու օտար... Այսպես անընդհատ աշխարհում անհամար դեմքեր են անցնում իրար կողքով՝ չտեսնելով ու չնկատելով միմյանց... Եվ ոչ ոք չգիտի՝ ինչեր են թաքնված այդ անթափանց դիմակների տակ. սե՞ր, ատելությու՞ն, տխրությու՞ն, քնքշությու՞ն, գուցե քիչ առաջ ստացած ուրախալի լուրից առաջացած հրճվա՞նք, կամ գուցե անտարբերության քողի տակ ծպտված անմխիթար մենակություն ու անօգնականությու՞ն... Ո՞վ գիտե... Եվ ընդհանրապես ո՞վ կարող է իմանալ...
Անցնող դիմակներից մեկից ժամն ես հարցնում, մի պահ կարծես սթափվում է, մի տեսակ դուրս է գալիս մինչ այդ հագած դիմակից ու փոքր-ինչ «կենդանանալով»՝ պատասխանում հարցիդ (դրանից առաջ դու չէիր էլ կասկածում, որ նա ժպտալ գիտի), կամ գուցե պարզապես այդ պահին, ինքն էլ չնկատելով, թե ինչպես, ակնթարթորեն մեկ ուրիշ դիմակ է դնում, և դու այդպես էլ չես իմանում, ասենք, խոստովանիր, որ առանձնապես չես էլ ուզում իմանալ, թե իրականում ինչպիսի դեմք է բնակվում այդ դիմակի տակ։ Շատ հնարավոր է, որ քո հարցից ընդամենը մի քանի րոպե առաջ նրան դաժանորեն դավաճանել են կամ նման մի բան, և հիմա նրա ապրելն էլ չի գալիս... բայց դիմակի շնորհիվ դու դրա մասին չես իմանում ու երբեք էլ չես իմանա։ Չէ՞ որ ուրիշներն էլ քո դեմքը չեն տեսնում...
Ահա քո դիմացից մեկ ուրիշ դեմք է գալիս... կամ դիմակ (երբեք չես կարող համոզված լինել)... Գուցե նա հենց այն դեմքն է, որին սպասել ես ամբողջ կյանքում, թեև արտաքինից ընդամենը մի դիմակ է՝ մյուս բոլոր դիմակների նման։ Ձեր միջև եղած տարածությունը անասելի արագությամբ փոքրանում է... բայց, որքան էլ տարօրինակ է, նա էլ է մյուս բոլոր դեմքերի նման անհաղորդ անցնում կողքովդ՝ անգամ չնայելով քո ոչ պակաս անհաղորդ դեմքին, կամ, լավագույն դեպքում նայելով դրա միջով, իսկ մի քանի վայրկյան հետո ձեր միջև եղած տարածությունը կրկին սկսում է մեծանալ, մեծանում է այնքան, մինչև դու նրա գոյության մասին այլևս չես էլ հիշում։ Եվ այդպես էլ երբեք չես իմանում, որ հենց նոր կորցրիր կյանքիդ գուցե ամենաթանկ ու հարազատ մարդուն կամ գոնե հիանալի ընկերոջը՝ առանց նույնիսկ ձեռք բերելու...
Ո՞վ գիտե, թե օրական քանի մարդ է հարազատ հոգի կորցնում՝ անգամ չկասկածելով դրա մասին...:think

kiki
25.04.2006, 21:07
Լավն էր...:ok
իմ կարծիքով բոլորն էլ գոնե մեկ անգամ կյանքում այդ մասին մտածում են...

Chuk
26.04.2006, 00:30
Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել :think
Ինչ-որ է, լավն է :)

Մասսագետ
26.04.2006, 01:55
Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ:

Ուլուանա
26.04.2006, 08:40
Ի՜, ես երթուղայինների մասին դեռ չեմ գրել, դա պիտի սրա երկրորդ մասը լիներ...:D Դեռ գրում եմ։ Երբ Մրրիկի գրածը կարդացի, մի պահ մտածեցի՝կարող է՞ սխալվել եմ այն մյուսն եմ դրել կիսատ։ Շուտով երթուղայինների մասին գրածս էլ կդնեմ։;)

Ուլուանա
26.04.2006, 08:49
Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել :think
Ինչ-որ է, լավն է :)
Չէ, սա երեկ եմ գրել, հաստատ չես կարդացել։;) Իսկ այն, որ քեզ հարազատ ու ծանոթ է, իմ կարծիքով, զարմանալի չէ։:)

StrangeLittleGirl
26.04.2006, 15:07
Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ:
Ես էլ եմ դրա մասին շատ մտածել՝ սկսած էդ մարդկանց մանկությունից, դաստիարակությունից: Հետո մտածում եմ, որ մի օր գուցե ինչ-որ տեղ նորից հանդիպենք, ծանոթանանք, բայց մտքներովս չանցնի, որ ինչ-որ ժամանակ երթուղայինում իրար կողք նստել ենք:

Արշակ
26.04.2006, 15:52
Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել :think
Ինչ-որ է, լավն է :) Այս մտորումներն ինձ էլ են շատ հարազատ:love
Ի դեպ, Chuk, կարծում եմ, որ այս մտքերը էլի ես կարդացել … քո «Դեմքեր» բանաստեղծության մեջ :) (քո անհատական կայքից եմ գտել:oy)

Արշակ
26.04.2006, 15:59
Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ: Հա, ես էլ եմ երթուղայինների մեջ, կամ փողոցով անցնելիս հաճախ տենց բաների մասին մտածում։
Ի՜նչ լավ է, որ մենակ ես չեմ նման բաների մասին մտածում:love. ուրեմն մարդիկ այնքան անտարբեր չեն իրար նկատմամբ, ինչքան որ ցույց են տալիս։

Sunny Stream
26.04.2006, 18:08
:ok Շատ լավն էր!!! ;)
Համ էլ :oy ես էլ այս թեմայով պատմվածք ունեմ, բայց մինչև "Տրանսլիտը" պատրաստ չլինի, ես հաստատ այդքան ներվ չեմ ունենա, որ հավաքեմ հայերեն տառերով...:o

Chuk
26.04.2006, 19:15
Այս մտորումներն ինձ էլ են շատ հարազատ:love
Ի դեպ, Chuk, կարծում եմ, որ այս մտքերը էլի ես կարդացել … քո «Դեմքեր» բանաստեղծության մեջ :) (քո անհատական կայքից եմ գտել:oy)
Ճի՛շտ է :clap
Ես հիմա նոր հասկացա, որ հենց դա էլ հիշում էի :)
Իհարկե լրիվ տարբեր ստեղծագործություններ են, բայց նմանություն էլ ունեն :love

Մելիք
08.10.2006, 21:45
Ան ջան, էս ի՜նչ լավ ես գրել: Ոնց էս չէի նկատել, չեմ հասկանում: Շոկի մեջ եմ, էնքան հարազատ ա ինձ էս մտքերը , ոնց որ լրիվ իմ ուղեղով անցած լինեն::

CactuSoul
03.02.2007, 12:44
Հետաքրքիր է, չէ՞. մարդիկ այնքան տարբեր են ու միևնույն ժամանակ այնքան նման:love …

Philosopher
12.02.2007, 12:14
Վերջին տողը հիանալի էր.

ԴԻՄԱԿՆԵՐ
Ո՞վ գիտե, թե օրական քանի մարդ է հարազատ հոգի կորցնում՝ անգամ չկասկածելով դրա մասին...:think Յուրաքանչյուր հոգի ձգտում է երկխոսության, սակայն մարդկային, խիստ մարդկային ողբերգությունն էլ հենց այն է, որ այդ երկխոսությունը այդպես էլ չի սկսվում։

lili-4
02.04.2007, 18:43
Շատ գեղեցիկ է գրված, կարդալիս իմ մեջ ավելի շուտ այնպիսի տպավորություն էր, թե բանաստեղծական հանգեր եմ կարդում : Զգացմունքյին ու իրական արձակ բանաստեղծություն…