PDA

Դիտել ողջ տարբերակը : «Միասնութեան Շուրջպար»ի Թարգմանութիւն



Էլիա
12.01.2008, 04:49
Ես լաւ չեմ երգեր թարգմանելով, ուրեմն շատ շնորհակալ կ'ըլլամ եթէ անձ մը այս երգը կը թարգմանէ (կարելի է որ ուղղագրութեան սխալներ կան): :)


Միասնութեան Շուրջպար

Արագածը երկնից իջած սիրածով,
Պարիր երկինք, պարիր երկիր, պարիր հող,
Ծիրանատուն ծիծաղներից զարթնի թող,
Ամէն հայի սրտումն յիշող հոգեթող:

Միասնութեան շուրջպար բռնենք միակամ,
Լինենք ընկեր, լինենք եղբայր, բարեկամ,
Արագածի լանջերին ծով ծովանանք,
Դառնանք բարի, դառնանք զօրեղ, ուժ դառնանք:

Ձեռքը իմն է, ձեռքը քոնն է պարը մեր,
Հոգսը իմն է, հոգսը քոնն է յոյսը մեր,
Դարի հային ան մէկինն է դարը մեր,
Մութը իմն է, մութը քոնն է յոյսը մեր:

Միասնութեան շուրջպար բռնենք միակամ,
Հայը հային, ընկեր, եղբայր, բարեկամ,
Արագածի լանջերին ծով ծովանանք,
Դառնանք բարի, դառնանք զօրեղ, ուժ դառնանք:

Արշակ
12.01.2008, 10:41
Ես լաւ չեմ երգեր թարգմանելով, ուրեմն շատ շնորհակալ կ'ըլլամ եթէ անձ մը այս երգը կը թարգմանէ (կարելի է որ ուղղագրութեան սխալներ կան): :)

Էլիա, հայերենից դեպի ո՞ր լեզու եք ուզում թարգմանել։
Թե՞ ուզում եք արևելահայելահայերենից արևմտահայերեն թարգմանել։:'

Էլիա
17.01.2008, 07:22
Էլիա, հայերենից դեպի ո՞ր լեզու եք ուզում թարգմանել։
Թե՞ ուզում եք արևելահայելահայերենից արևմտահայերեն թարգմանել։:'
Այո, հաճիս: Շնորհակալ եմ: :B