PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց տղաներին՝ խնամվածության մասին



ivy
11.01.2008, 23:42
Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
:)

Լեո
12.01.2008, 00:48
Երբեք հատուկ չեմ մտածում խնամվածության մասին: Կարևորը ամեն ինչ լինի մաքուր և կոկիկ: Մնացածի մասին կհոգա բնությունն ինքը:ok

ivy
12.01.2008, 14:18
Շատ երախտապարտ կլինեմ, եթե գոնե մի քանի կարծիք լսեմ սրա վերաբերյալ: Հենց այնպես չեմ հարցնում, ինձ համար կարևոր հարց է:
Նախապես շնորհակալ եմ: :)

rostrix
12.01.2008, 14:28
Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
:)

Չեմ համարում, որ տղամարդը հատուկ ուշադրություն է դարձնում իր դեմքի, սանրվածքի խնամքին, կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է լինել մաքուր, ուշադրություն դարձնել կոկիկությանը, բաըց հասցնել դա հիվանդագին աստիճանի դա ինչպես ասում են ռուսները "попахивает голубизной"…

Taurus
12.01.2008, 14:42
Նայած երբ, նայած ինչի համար
Կրեմներ չեմ օգտագործում, միայն բալզամ պօսլե տրաշվելա:think
իսկ ընդհանուր եթե ժամանակ լինույմ ամազերս սնրում եմ:D (շուտկա)
կարևոշրը կոշիկները մաքուր լինի ու եղունգները կտրված:ok

Սերխիո
12.01.2008, 14:53
Իմ համար խորթ են կրեմները...
Կարևորը սափրված լինեմ ,ծոծորակը մաքուր լինի`սափրած,եղունգները կտրված,այդքան...:think

Ariadna
12.01.2008, 15:05
Շատ երախտապարտ կլինեմ, եթե գոնե մի քանի կարծիք լսեմ սրա վերաբերյալ: Հենց այնպես չեմ հարցնում, ինձ համար կարևոր հարց է:
Նախապես շնորհակալ եմ: :)

Ivy ջան, անկեղծ պատասխանեմ, ես օրինակ կզզվեմ, եթե իմ ամուսինը կամ ընկերը մասկա դնի երեսին ու էդպես ման գա տան մեջ, կամ ասենք վարունգ կլպելուց լինեմ, ասի տուր կլեպները դնեմ,լավ ա մաշկին:D Էնքան կզզվեմ, ինչքան որ, եթե վրայից ասենք քրտինքի հոտ գա։ Անձամբ ես կարծում եմ, որ տղամարդը պետք է մաքուր լինի, բայց ոչ ավելորդ խնամված։ Հիմա կասես հենց հարցը դա է, թե որն է սահմանը ավելորդի և ոչ ավելորդի:) Օրինակ, երբ տղամարդը մանիկյուր կամ պեդիկյուր է անում (ճանաչում եմ էդպիսիններին), անգույն լաքով, պարզ է, բայց միևնույնն է՝ տհաճ է։ Մի խոսքով, տղամարդու վրայից պետք է գա թարմության հոտ, նույնիսկ լավ օծանելիքի հոտ, լինի մաքուր, բայց ոչ կնոջ պես խնամված։ Ու նաև չեմ սիրում չափից ավելի тряпочник տղաներին, սիրում եմ, երբ լավ է հագնված, լավ ոճով, բայց որ դա անկախ իրենից է, այլ ոչ թե, որ հագնում են, ու սպասում, թե ով ինչ ռեակցիա կտա, կհավանեն թե չէ, կամ էլ գինը կհարցնեն թե չէ։

Second Chance
12.01.2008, 15:06
Ընդհանրապես տղամարդու խնամվածությունը երբեք չպետք է գերազանցի կամ հավասարվի կանացի խնամքի հետ:
Ըստ ինձ տղամարդու ամենակարևոր խնամքի ձևը դա մաքրությունն է և կոկիկությունը հագուկապի մեջ: Ես կողմ եմ նաև, որ տղամարդիկ օգտագործեն որոշ կրեմներ դեմքի մաշկը չչորանալու կամ ցրտից, արևից պաշտպանելու համար ,սակայն խստիվ դեմ եմ որևէ դեկորատիվ կոսմետիկայի :[
դիմակների մասին չգիտեմ ճիշտն ասած ինչ ասեմ:thinkեթե օրինակ պրոբլեմատիկ մաշկ ունի մարդը բուժման նպատակով կարելի է, բայց որ ընկած լինի իրա մաշկի հետևից տարբեր դիմակներ չգիտեմ ինչեր անըդհատ ուշքու միտքը իրա արտաքիննա էտ շատ տհաճա մի տեսակ չի սազում տղամարդուն...

ChildOfTheSky
12.01.2008, 15:07
Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
:)
Շատ հազվադեպ օգտագործում եմ ճարպային գոյացությունների դեմ , քույրս ինչ ասում ա էտ էլ անում եմ :) Իսկ ինչ վերաբերում է մազերի խնամքին , ապա ամեն ինչ այնպես է ինչպես բոլորի մետ , երևի : Բայց մազերս չեմ սանրում , լողանալուց հետո ոնց չորացան տենց էլ մնում են , կամ ձեռքով եմ ուղղում , սանր չեմ սիրում : էսքանը

Սերխիո
12.01.2008, 15:12
Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում :[

Second Chance
12.01.2008, 15:23
Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում :[

Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք:think

Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի

Արշակ
12.01.2008, 15:23
Կարծում եմ պետք է ձգտել հնարավորին չափ մաքուր լինել, անկախ սեռից։ Փնթի մարդու հետ շփվելը տհաճ է։ Բայց ուշադրությու՛ն, մաքուր լինել, դեռ չի նշանակում սերիլիզացվել։ Ծայրահեղությունների մեջ պետք չի ընկնել։
Կարծում եմ հիգիենայի ու առողջ ապրելակերպի կանոններին հետևելու դեպքում գեղեցիկ տեսք ունենալու համար հատուկ, ժամանակատար պրոցեդուրաների կարիք չի լինի(դիմակներ և այլն)։
Համենայն դեպս գեղեցիկի մասին իմ պատկերացումներն ու ճաշակը համընկնում են նպատակահարմարության, պրակտիկության վերաբերյալ տեսակետիս հետ։ Ինձ մոտ գեղեցիկը նպատակահարմարության հետ չի հակադրվում։ Այսինքն՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների դեպքում, ինձ ավելի շատ դուր են գալիս պարզ ու կոկիկ սանրվածքներն ու ընդհանրապես արտաքին հարդարանքը։ Այդպիսի հարդարանքը շատ ժամանակ չի պահանջում։
Ինքս ձգտում եմ հնարավորինս հետևել նշածս սկզբունքներին։ Աշխատում եմ միշտ լինել մաքուր, կոկիկ ու բարետես, բայց ոչ պճնված։ Ժամանակս չափից դուրս թանկ է, որպեսզի վատնեմ պճնվելու վրա։

Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իմ արտաքինի ու խնամվածության սահմանի մասին արդեն ասեցի, իսկ եթե նկատի ունես թե ինչպե՞ս եմ վերաբերվում այլ տղամարդկանց, որոնք շատ ժամանակ են ծախսում իրենց արտաքինի վրա՝ չեմ քննադատում. իրենք իրենց ժամանակը, ոնց ուզում են թող ծախսեն։ Դրանից իմ վերաբերմունքը մարդու նկատմամբ չի փոխվի։

Ավելացվել է 14 րոպե անց

Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք:think

Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի
Հա, համարվում է, որ այդպես ավելի հիգիենիկ է, նույնիսկ դպրոցական կենսաբանության դասընթացում(8–րդ դասարանի «Մարդ» դասագիրքը) նշված էր դրա մասին, բայց ես ինքս համաձայն չեմ էդ տեսակետի հետ։ Եկել եմ էն համոզման, որ հենց հիգիենայի առումով ավելի նպատակահարմար է չսափրելը։ Բայց հաճախակի լողանալը կարևոր է։ :))

Բայց ամեն դեպքում, ինչ–որ մի տղա թևի տակը սափրում է, թե չի սափրում, դրանից իմ վերաբերմունքը չի փոխվի տվյալ մարդու նկատմամբ։ Հիմա կարող է որոշ մարդիկ զարմանան, թե՝ ինչ իմաստ ունի շեշտելը, ինչու կարող է փոխվե՞ր։ :o
Ասում եմ, որովհետև, շատ տղաներ ուրիշների թևերի տակի սափրած լինել–չլինելուն չգիտես ինչու տարորինակ կարևորություն են տալիս։ :))

REAL_ist
12.01.2008, 15:40
Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք:think

Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի

նույն տրամաբանությամբ պտի ոտերնել թրաշած լինի:o:[ հլը թեթևակի ստրիժկեն մի տեղ հասկանալիա բայց լռիվ սափրելը ետի արդեն:[:D

կարևորը մաքուր, սանրված, թրաշված, եղունգները կտրած լինելնա:) թե չե կռեմ մռեմ մանիկյուր էլ եսիմինչ ետի արդեն են չի

Ուրվական
12.01.2008, 17:35
Ընդհանրապես, միշտ էլ դեմ եմ եղել աղջիկների՝ արհեստական կոսմետիկա օգտագործելուն, էլ չեմ ասում՝ տղաների: Դե, էդ ամեն ինչը, եթե աղջիկների դեպքում օգնում է ընդգծել գեղեցկությունը, ապա, իմ խորին համոզմամբ, տղաներին ընդհանրապես չի օգնում: Ես երբեք նորմալ չեմ ընդունի տղայի, որն արհեստական ձևով աշխատում ա արտաքինը լավացնի, կամ էլ չգիտեմ... Գիտեք, ինչ կա, այն էլ կա, բնությունից ինչ ունեք, պահպանեք, սիրուն մազեր ունեք, սանրեք, նորմալ ա, բայց արհեստականորեն ինչ-որ բաներ անել ես չեմ ընդունում: Սափրվելն, օրինակ, շատ կարևոր ա, դե, ես դա համար եմ հիգիենա, ոնց որ, ասենք, լողանալը կամ եղունգները կտրելը: Մազերը սանրելը, քիչ քանակությամբ օծանելիքի օգտագործելը նորմալ ա: Դե պարզ ա, ցանկացած մարդ էլ, անկախ նրանից, տղա ա, թե աղջիկ, կուզենա լավ տեսք ունենա, բնական ա: Բայց դե լավ էլ կա, "լավ" էլ: Չգիտեմ, էդքանից ավել ինչ կա: Սա էլ իմ սահմանը:):

Սամվել
12.01.2008, 23:04
Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում :[


Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք:think

Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի

:ok Լրիվ համաձայն եմ, հիգիենիայի կարևոր պարագաներից, ըտեղ ոչմի ամոթ կամ եսիմիչն բան չկա։ Շատ լավ մաքուր ու հիգիեինկ երևույթա։ Ես անձամբ միշտ էլ ընդունել եմ ու կիրառում եմ ;)


Լավ հիմա թեմայով։
Արշակը, ինչպես միշտ, ամեն ինչ շատ լավ ասեց, բացի էն վերջի մասից :D
ԻՆչպես ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ :)
Իհարկե պետք է լինել մաքուր ու կոկիկ, բայց դե պետք չի փորձել գեղեցկությամբ համեմատվել աղջիկների հետ ու դրա համար դիմել զանազան զարմանազան միջոցների :D Դեմքի խնամը շատ կարևորա։ Դեռ չեմ հանդիպել մարդու ով շատա սիրում պզուկոտ մարդկանց։ Դրա համար դրա դեմ պայքարելա պետք բոլոր հնարավոր միջոցներով :)։ Սափրվելն էլ դե էլ չասեմ։

Goga
12.01.2008, 23:18
Իմ համար խորթ են կրեմները...
Կարևորը սափրված լինեմ ,ծոծորակը մաքուր լինի`սափրած,եղունգները կտրված,այդքան...:think
Մաքրության աստիճանը ստուգելու ամենաառաջին մեթոդս, դա ծոծորակին ու կոշիկներին հայացք գցելս է:oy
Կան մաշկի տարբեր տեսակներ, որ իրոք սնուցման կարիք ունեն և ես դեմ չեմ, երբ այդ դեպքում խնամում եմ իրենց մաշկը, իսկ ինչ վերաբերում է այլ գեղարարական միջոցներին, ինչպիսին ես ինքս հանդիպել եմ՝ հոնքերի տեսք տալ, մանիկյուր և այլն, այ դրան նորմալ չեմ վերաբերվի ինքս իմ մեջ, որովհետև դա իր մաշկն է, ինչ կուզի, այն էլ կանի, չնայած այդ մարդը ուղղակի ծանոթից ավել ինձ համար լինել չի կարող:ok

Artgeo
12.01.2008, 23:20
Բայց ամեն դեպքում, ինչ–որ մի տղա թևի տակը սափրում է, թե չի սափրում, դրանից իմ վերաբերմունքը չի փոխվի տվյալ մարդու նկատմամբ։ Հիմա կարող է որոշ մարդիկ զարմանան, թե՝ ինչ իմաստ ունի շեշտելը, ինչու կարող է փոխվե՞ր։ :o
Ասում եմ, որովհետև, շատ տղաներ ուրիշների թևերի տակի սափրած լինել–չլինելուն չգիտես ինչու տարորինակ կարևորություն են տալիս։ :))
:roll :sulel Հիշում եմ, հիշում... Տղաները հեչ, բայց որ աղջիկները չեն սափրում... :[


Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
:)

Ատամների օրը երկու անգամ մաքրելը պարտադիր է :D
Անընդունելի ու զզվելի է ճկույթ մատի եղունգի երկարացումը :[ Եղունգների խնամքը ընդունելի ու իմ կարծիքով նույնիսկ պարտադիր է։ Եթե ոչ մասնագետի մոտ, ապա տանը մանիկյուր ու պեդիկյուր անելը ողջունելի ու ցանկալի է։
Սանր ընդհանրապես չեմ օգտագործում, երկար մազերը ընդունելի են։ Բայց իմ մազերով դա չի ստացվի։
Մազեր ներկելը անընդունելի է ինձ համար։ Բայց մի ժամանակ մելիրովկայի իդեա էր առաջացել ինձ ու մի ընկերոջս մոտ :roll բայց հետո հետ կանգնեցինք այդ իդեայից, ինքը կնոջ խնդրանքով՝ հիմնավորումը «սխալ կհասկանան» ես էլ երևի մենակ չէի ուզում անել։
Պիրսինգ ու տատու չունեմ, բայց լիովին ընդունելի է :aha
Թևատակերի սափրումը նորմալ ու ընդունելի, նույնիսկ ցանկալի է։ Համենայն դեպս Վրաստանում հազվադեպ կհանդիպես տղամարդկանց առանց թևատակերը թրաշելու։ Մի մասը մկրատով կտրում է։
Էլ ի՞նչ մնաց։ :think Ինտիմ մասերի պահով գրելու կարիք չեմ տեսնում :D
Հա, հիշեցի։ Ձմռանը (նամանավանդ Երևանում) ստիպված եմ լինում ձեռքի կրեմ ու հիգիենիկ շրթներկ օգտագործել :(

Ես երևի այսքանը, իսկ մյուսները ինչ կանեն իրենց մարմնի հետ, քիչ է հետաքրքրում։ Մարդը մարդ լինի։ :)

egoist
12.01.2008, 23:32
Միշտ էլ հաճելի է խնամված ու կոկիկ հագնված մարդյանց հետ շփելը,
բայց երբ լավ արտաքին ունենալը մարդու համար դառնում է կյանքի նպատակ , դա արդեն նորմալ չի…Հատկապես տղաների դեպքում , երբ սկսում են չափիչ շատ ֆիքսվել իրենց արտաքինը վրա, իրենց ժամանակի զգալի մասը նվիրում են արտաքին խնամքին դրանից տուժում է նրանց «իտելեկտի գործակիցը» և կամաց -կամաց կորցնում են իրենց տղամարդկային դիմագիծը....

Cassiopeia
12.01.2008, 23:40
Ivy ջան, անկեղծ պատասխանեմ, ես օրինակ կզզվեմ, եթե իմ ամուսինը կամ ընկերը մասկա դնի երեսին ու էդպես ման գա տան մեջ, կամ ասենք վարունգ կլպելուց լինեմ, ասի տուր կլեպները դնեմ,լավ ա մաշկին:D Էնքան կզզվեմ, ինչքան որ, եթե վրայից ասենք քրտինքի հոտ գա։ Անձամբ ես կարծում եմ, որ տղամարդը պետք է մաքուր լինի, բայց ոչ ավելորդ խնամված։ Հիմա կասես հենց հարցը դա է, թե որն է սահմանը ավելորդի և ոչ ավելորդի:) Օրինակ, երբ տղամարդը մանիկյուր կամ պեդիկյուր է անում (ճանաչում եմ էդպիսիններին), անգույն լաքով, պարզ է, բայց միևնույնն է՝ տհաճ է։ Մի խոսքով, տղամարդու վրայից պետք է գա թարմության հոտ, նույնիսկ լավ օծանելիքի հոտ, լինի մաքուր, բայց ոչ կնոջ պես խնամված։ Ու նաև չեմ սիրում չափից ավելի тряпочник տղաներին, սիրում եմ, երբ լավ է հագնված, լավ ոճով, բայց որ դա անկախ իրենից է, այլ ոչ թե, որ հագնում են, ու սպասում, թե ով ինչ ռեակցիա կտա, կհավանեն թե չէ, կամ էլ գինը կհարցնեն թե չէ։
Ներեցեք թեմայից շեղվելու համար, բայց ինչո՞ւ է ձեզ թվում, թե տղամարդկանց դուր է գալիս տեսնել դիմակով պատված դեմքով կնոջ, որ ուրվականի նման շրջում է տնով, կամ երբ որին խնդրում են շտապ մի բան անել, ասում է "Սիրելիս, խիստ զբաղված եմ, մի կես ժամից…"
Իսկ հիգենայի առումով… ինչի քի՞չ են կանայք, որոնք էլ իրենց չեն հետևում: Ու դա տհաճություն է առաջացնում: Չեմ ասում գեղարարական կոսմետիկայի մասին: Խոսքս հիգենիկ կոսմետիկայի մասին է՝ սնուցող քսուկներ, սպիտային մաքրող լոսյոններ և այլն:
Բոլորիս հայտնի պատճառներով էկոլոգիական աղետներ ենք վերապրում: Օդում անչափ մեծ է հնոցային ծխերի և այլն աղտոտվածության քանակը: Դա այնքան էլ օգտակար չէ մաշկի համար: Ու կարծում եմ, որ յուրաքանչյուր օր դրսից տուն մտնելով, կին թե տղամարդ պետք է դեմքը մաքրի այդ էկոլոգիական ազդեցությունից:
Չգիտեմ բժշկական տեսակետից ինչպես, բայց իմ տրամաբանությամբ գալիս եմ այն եզրահանգման, որ սովորական ջուրը՝ լինելով իբր չեզոք (տեսականորեն PH=7), բացի այդ էլի էկոլոգիական պայմաններից ելնելով, այն քլորացնում ու յոդացնում են (ու էլի եսիմինչ նյութերով հագեցնում), մաշկի համար երբեմն կարող է ուղղակի վնասակար լինի, ավելի շուտ, այդ չեզոք ազդեցությունը այնքան էլ չեզոք չի լինի: Ու դրա համար արտադրվում են կոսմետիկ քսուքներ, հեղուկներ՝ այդ ազդեցությունը վերացնելու համար: Եթե ուշադիր լինեք, ոչ մի փաթեթի վրա նշված չէ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ:
Չեմ ասում, թե տղամարդը (ինչպես նաև կինը) պիտի ցուցադրական օգտագործի ՀԻԳԵՆԻԿկոսմետիկա: Սակայն, հաստատապես ասում եմ, եթե արտադրված է, ապա արտադրված է օգտագործելու, ոչ թե վրան նայելու համար:

Adam
13.01.2008, 00:21
Սենց ասում եք սափրված սափրված, բայց մեր հայ աղջիկների ավելի քան կեսը ըստ իմ տեղեկության թրաշով տղաներին ավելի գրավիչ ու հմայիչա համարում, քան թրաշվածներին: Իրանց համար դա սեքս սիմվոլա :D