PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանյան թատրոններ



Undina
11.01.2008, 14:21
Երևի թե բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ մեր երիտասարդության մեծ մասը չի հետաքրքրվում թատրոնով: Բայց պիտի նշեմ, որ մեր թատրոնները այնքան էլ վատը չեն…:think երևի::8
Թեմայում խոսում ենք մեր քաղաքում տեղի ունեցող թատերական միջոցառումներից… սկսեք:oy

Lapterik
11.01.2008, 15:47
Երևի թե բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ մեր երիտասարդության մեծ մասը չի հետաքրքրվում թատրոնով: Բայց պիտի նշեմ, որ մեր թատրոնները այնքան էլ վատը չեն…:think երևի::8
Թեմայում խոսում ենք մեր քաղաքում տեղի ունեցող թատերական միջոցառումներից… սկսեք:oy

Հա համաձայն եմ երիտասարդների մեծ մասը չի գնում թատրոն, բայց ես գնում եմ, համարյա միշտ դրամատիկական եմ գնում, չգիտես ինչի, բայց ուրիշ թատրոն ել եմ գնում ելի, ուղղակի ներկայացնումները մի տեսակ անկապ են: Չեմ ասում, որ բոլորը տեսել եմ ու բոլորը տենց են, բայց դրամատիկականի համարյա լրիվ ներկայացումները նայել եմ, լավն են: «Անվերջ վերադարձ»-ի ժամանակ լիքը լացել եմ::oy

Mari
11.01.2008, 17:39
Ես էլ Պարոնյան եմ հաճախ գնում: Շաատ եմ սիրում: Դրամատիկական էլ եմ գնում, բայց ոչ հաճախ: Այ, դրամատիկականում մի հատ լավ ներկայացում կար՝ «Վճարովի պատրանք», ես էլ դրա ժամանակ լացեցի: Մի քանի օր ներկայացման ազդեցության տակ էի. փայլուն դերասանական խաղ էր:

Sunny Stream
11.01.2008, 18:08
Երկու ամենասիրած թատրոն ունեմ քաղաքում՝ Դրամատիկականն ու Համազգայինը…
Դրամատիկականը սիրում եմ "դասական" թատրոնի իմաստով՝ շատ լավ դերասաններ են, Արմեն Խանդիկյանը հետաքրքիր ռոժիսոր է (թեև շատ են կրկնվում 3-4 ծաղրածուատիպ վազվզող կերպարներն ու կայծակի լուսային էֆեկտը, միանմանություն է ստեղծում)... Էստեղի "Մակբեթը", թեև ասում են ուժեղ ներկայացում է, դուրս չեկավ... շատ ծանր էր, երկար ու ձանձրալի... լավ քնել էի, վեր թռա Ութմազյան-Մակբեթի գոռոցներից... Սիրում եմ "Կանգ ա՛ռ, երկրագունդ"-ը՝ Պերճ Զեյթունցյանի պիսեի հիման վրա… Եվ հետաքրքիր է դիտվում, և՛ լիքը ասելիք է փոխանցում… "Մոռանալ Հերոստրատին"-ը ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է գոնե 1 անգամ նայել :ok Մսրյանի խաղը ապշեցնում է... նայում ես էդ մեծահասակ մարդուն ու չես պատկերացնում, որ էդքան մեծ էներգիայով կարող է մոտ 2 ժամ մնալ բեմում... Շատ լավ, էդ թատրոնի կլասիկա համարվող ներկայացումներ կան, որ դեռ չեմ դիտել, բայց պատրաստվում եմ՝ "Չաո", "Սպանել սիրո համար"... Դիտել եմ նաև "Ավտոբուսն" ու էլի շատ հավանել... Հովհաննես Բաբախանյանը ուղղակի սպանում է...:hands
"Համազգային"-ը շատ եմ սիրում, որովհետև ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ է!!! ես նկատի ունեմ կազմն ու նրանց խաղը... Շատ-շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ կան այս թատրոնում... ազգանունները չեմ հիշում, բայց անունները կգրեմ՝ Նարինե, Արման, Գագիկ, Վարշամ, Կարեն, Տաթև Ղազարյան, Սերգեյ Թովմասյան, Արմինե (2 հոգի)... Նրանց մի մասը հիմա հեռուստատեությունում ու կինոյում էլ են իրենց տեղը գտել, բայց բեմի վրա շատ ուրիշն են... Գագիկի խաղը շատ եմ սիրում, էնքան ազատ է, էնքան իմպրովիզներ է անում ու շատ համ ու հոտ տալիս ներկայացումներին. նույնն էլ Արմանը, Վարշամը... Նարինեն նաև շատ տաղանդավոր ու հետաքրքիր մտածողությամբ ռեժիսոր է (ներկայացումները լինումեն կա՛մ Տիկնիկայինում, կա՛մ Ստանիսլավսկու փոքր բեմում... իմ դիտածը կարծեմ կոչվում էր "Աչքերի որս"՝ շաաաաատ հետաքրքիր մնջախաղ էր:ok)… Նարինեին շատ եմ սիրում "Սիլվիա" կամ "Շան աղջիկը" ներկայացման մեջ՝ պուճուր, խելոք շունիկ է խաղում: Շատ-շատ եմ սիրում նաև Տաթևին, ինչ դեր ասեք, որ չի խաղա՝ մեծից փոքր (նկատի ունեմ տարիքային): "Շխոնց Միհրանում" մարե է՝ տատիկ, բայց ամենալավը "44 աստիճանի վրա"-ում է… Ի դեպ, սա Երևանում իմ ամենասիրած ներկայացումն է:love Զոհրապ Բեկ-Գասպարենցի բեմդարությունն է. էնքան շատ էմոցիա կա մեջը, էնքան մեծ սեր դեպի հայրենիքն ու երազանքը... գլխավոր դերում հրաշալի խաղում է Սերգեյ Թովմասյանը (ավելի հայտնի է Կոոպոլիվայի գովազդներից), մյուս դերակատարը Կարենն է... շատ համով են խաղում գյուղի առօրյան, շատ խորն են խաղում գյուղը պահողների կյանքը...
Շատ եմ սիրում նաև թատրոնի մյուս ներկայացումները՝ "Շխոնց Միհրան" (ցեղասպանություն), "Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը" (հայկականացրած իտալական պիես հետպատերազմյան ընտանիքի մասին՝ նեոռեալիստական սյուժե), "Խեղճ Պետրոս" (նույնպես լաաավ հայկականացրած իտալական պիես՝ շաաատ զվարճալի, Նարինեի կերպարը ընդհանրապես գռոտեսկային է ու շատ լավը, բայց տեղ-տեղ հումորային հաղորդման տպավորություն է թողնում... ես ամբողջ ընթացքում ծիծաղել եմ, թեև կան մարդիկ, որ չեն հավանում ներկայացումը), "Այրվող մոմեր" (ազդեցիկ է՝ թրաֆիքինգ)...
լավ, շատ ստացվեց... ու մի բան էլ...
չեմ սիրում Սունդուկյանի անվան թատրոնը :angry լրիվ գցել են էն հեղինակությունը, որ ուներ էդ թատրոնը, երբ բեմում Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյանն են եղել...

Undina
12.01.2008, 12:06
Ասեմ, որ շաաատ հարցերում համամիտ եմ: Իմ ամենասիրած Թատրոններից մեկը Կամերային թատրոնն է: Ես էդ թատրոնի ներկայացումնեչի մեջ սիրում եմ իրանց անկեղծությունն ու շփումը: Ինչ-որ մեկը ԿԱԲԱՐԵ ներկայացումը նայելա՞: Ճիշտն ասած մի քիչ դժվարա դա ներկայացում անվանելը, բայց Երևանում էդ իմ ամենասիրած ժամանցի հնարավորություննա: Քետրին Մանասյանը նենց մի ձեն ունի, որ շշմում ես::o
"ՏԻՏԱՆիկ" ներկայացումը բառեր ունի, որ աֆորիզմների գրքույկի մեջա պետք գրանցել…:B

StrangeLittleGirl
12.01.2008, 12:31
Ես ինքս որոշ ժամանակ լինելով թատերախմբում՝ սովորել եմ հասկանալ, որ Երևանում թատրոն գրեթե չկա: Դրամատիկականում չեմ եղել, բայց մնացած գրեթե բոլորում եղել եմ: Միայն ու միայն թատերական ինստիտուտի ներկայացումներն են դուրս եկել՝ անկախ նրանից, թե որտեղ են բեմադրել. Պարոնյանու՞մ, ինստիտուտի դահլիճու՞մ, թե՞ ուրիշ տեղ: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ երիտասարդներն ավելի եռանդուն են, անընդհատ աշխատում են, փորձում նորություն մտցնել: Բացի դրանից, այդ աշխատանքներից շատերը նրանց դիպլոմայիններն ու կուրսայիններն են: Երևի հենց դրա համար են ձգտում այդքան լավ անել: Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում: Նա կարողանում էր սիրողներից կազմված խումբն այնպես մշակել, որ պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացում տային:

Mari
12.01.2008, 14:12
Միայն ու միայն թատերական ինստիտուտի ներկայացումներն են դուրս եկել՝ անկախ նրանից, թե որտեղ են բեմադրել. Պարոնյանու՞մ, ինստիտուտի դահլիճու՞մ, թե՞ ուրիշ տեղ: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ երիտասարդներն ավելի եռանդուն են, անընդհատ աշխատում են, փորձում նորություն մտցնել: Բացի դրանից, այդ աշխատանքներից շատերը նրանց դիպլոմայիններն ու կուրսայիններն են: Երևի հենց դրա համար են ձգտում այդքան լավ անել: Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում: Նա կարողանում էր սիրողներից կազմված խումբն այնպես մշակել, որ պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացում տային:


Մի անգամ եմ:oy եղել թատերականի ուսանողների ներկայացմանը, չգիտեմ, ուղղակի բառեր չեմ գտնում արտահայտելու այն, ինչ զգում էի ներկայացման ընթացքում: Գլխավոր դերասանի խաղը ուղղակի ցնցող էր. ստիպեց արտասվել: Դերասանի անունը Դավիթ էր. համոզված եմ՝ ապագայում դեռ կլսենք նրա մասին: Չգիտեմ, ուղղակի ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդ դերասաններ կան:

Հ.Գ. Շատ կուզենայի հաճախ գնալ նրանց ներկայացումներին. հետս եկող չկա:(

Sunny Stream
12.01.2008, 18:37
Հ.Գ. Շատ կուզենայի հաճախ գնալ նրանց ներկայացումներին. հետս եկող չկա:(
Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում);) իսկ ո՞ր ներկայացումն ես դիտել... Դավիթը Եսենին է՞ր խաղում-ասմունքում...

Բյուր ջան, անպայման գնա Դրամատիկական... ասում են «Վճարովի պատրանքն» ու «Գնդապետ թռչունն» էլ են շատ լավը, պետք է անպայման նայել... (մի տարի է ինձ համոզում եմ էս ներկայացումները կամ որևէ օպերա նայել ու հեչ չի ստացվում... :()

Mari
12.01.2008, 22:40
Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում);) իսկ ո՞ր ներկայացումն ես դիտել... Դավիթը Եսենին է՞ր խաղում-ասմունքում...

Եթե չեմ սխալվում ներկայացման անունը մոտավորապես հետևյալն էր՝ «Որքան դժվար է մեռնել»:


Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում);)

Շատ ուրախ կլինեմ դիտել: Մանրամասն /եթե դժվար չի/ խնդրում եմ, գրիր, թե երբ են ձեր ներկայացումները և որտեղ: Նախապես շնորհակալություն:

Cassiopeia
12.01.2008, 23:51
Հետաքրքիր է, որ ոչ ոք չխոսեց օպերային կամ բալետի ներկայացումներից: Դրանց խաղն ու արտահայտչական միջոցները յուրահատուկ են, բայց շատ սիրուն:
Նախընտրում եմ հենց օպերային և բալետային ներկայացումներ (հաճախ էլ ինքս բալետի ժամանակ ինձ պարելուց եմ պատկերացնում :oy), ու շատ եմ սիրում Դրամատիկական թատրոնն իր դերասաններով ու բեմադրություններով:love

StrangeLittleGirl
13.01.2008, 00:31
Գլխավոր դերասանի խաղը ուղղակի ցնցող էր. ստիպեց արտասվել: Դերասանի անունը Դավիթ էր. համոզված եմ՝ ապագայում դեռ կլսենք նրա մասին: Չգիտեմ, ուղղակի ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդ դերասաններ կան:

Չլինի՞ սև-սև, մի քիչ երկար մազերով տղա է:
Թատերականից մի Դավիթ կար, համ էլ կիթառ էր նվագում: Մեր ներկայացումներին էլ էր մասնակցում որպես երաժիշտ:

Adam
13.01.2008, 00:55
Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում:

տիկին Մարգարիտային ես էլ եմ ճանաչում: Փոքր ժամանակ հաճախում էի դերասանական խմբակ, որը Զավեն Տատինցյանինն էր: Եթե իրան հարցնես Ադամի՞ն հիշում եք: Կասի :) ;)

StrangeLittleGirl
13.01.2008, 01:17
տիկին Մարգարիտային ես էլ եմ ճանաչում: Փոքր ժամանակ հաճախում էի դերասանական խմբակ, որը Զավեն Տատինցյանինն էր: Եթե իրան հարցնես Ադամի՞ն հիշում եք: Կասի
Մեր թատերախմբի փակվելուց հետո նրանից առանձնապես տեղեկություններ չունեմ: Ճիշտ է՝ աղջիկը մեր կուրսից է, բայց այնքան էլ հաճախ չեմ տեսնում: Բայց ո՜նց եմ կարոտում իմ թատերական անցյալը:

Sunny Stream
13.01.2008, 17:00
Եթե չեմ սխալվում ներկայացման անունը մոտավորապես հետևյալն էր՝ «Որքան դժվար է մեռնել»:
Շատ ուրախ կլինեմ դիտել: Մանրամասն /եթե դժվար չի/ խնդրում եմ, գրիր, թե երբ են ձեր ներկայացումները և որտեղ: Նախապես շնորհակալություն:
«Որքան դժվար է մեռնել», էս ներկայացումը չեմ նայել, բայց ասում են, թե ռեկտորը վերջում կանգնել, ասել է. «Մեռնելը հեշտ ա, ձեր ներկայացումը նայելն էր դժվար»… :[ իրենից սպասելի է էսպիսի կոպիտ խոսք, չգիտեմ...
Եղավ, հենց նոր աֆիշա տեսնեմ, կգրեմ էստեղ:

Ուզում եմ մի երիտասարդ ու շատ տաղանդավոր դերասան-ռեժիսորի մասին գրել… ԱՐԱ: (ազգանունը չեմ հիշում): ինքը ՄԻՄստուդիո-ի հիմնադիրներից է… շատ-շատ լավ պլաստիկա ունի ու շաաատ նուուուրբ մարդ է՝ դա երևում է ներկայացումներում… ՄԻՄստուդիոն առհասարակ շատ հետաքրքիր է՝ 3 երիտասրդ են, հիմա շատ են հանդես գալիս էստրադայում («Երազանքների բարի փերի»-ի տեսահոլովակի ծաղրածուներն են): Իրենց ամենամեծ արժանիքներից պլաստիկան է՝ բրեյք-դանսն ու բեմական շարժումը համադրված, ու թախծոտ, հումորային համարները: Արան անցած տարի երկու ներկայացում էր բեմադրել՝ «Հայելու մեջ» և «Ամպերի վրա»: Ինձ շատ էր դուր եկել:ok Շատ բարի ու նուրբ հումորով պանտոմիմա է… Շարունակ շփոթում եմ, թե Արան երկու ներկայացումներից որում է միայնակ խաղում, որում՝ Լիկա Էլբակյանի՝ հայտնի Էլբակյանների աղջկա հետ… Մոնոներկայացման մեջ բարի, երազկոտ, անտեսված մարդու ողբերգություն կա... մի տեսակ Դոն Կիխոտին է հիշեցնում... ամեն քայլի դիմում է, բայց չի կարողանում հասնել իր սիրուն... հետն էլ ադ կերպարը ամեն օր աշխատում է՝ ծաղրածու է: Լիկայի ստեղծած կերպարն էլ շատ եմ հավանել (Չապլինա-Ջելսիմոնիայոտ շատ երանգներ կան), նույնպես շատ տաղանդավոր աղջիկ է… Եթե էս ներկայացումներն այս տարի էլ լինեն, կգրեմ, իսկ եթե հանկարծ չգրեմ, ուշադիր եղեք, ներկայացումները սովորաբար լինում են Տիկնիկայինում… Շատ կարևոր է դիտել երիտասարդ տաղանդավոր դերասանների ու ռեժիսորների ներկայացումները, դա ավելի քիչ եկամտի աղբյուր է նրանց համար, ավելի շատ՝ մեծ խթան հետագա գործունեության համար…
Ընդհանրապես էս վերջերս շատ մեծ օպտիմիզմով եմ լցված մեր «թատրոնի ապագայի» նկատմամբ… «ՀայՖեստի» ընթացքում 1 օրվա մեջ 2 ներկայացում դիտեցի՝ 2-ի դերակատարներն էլ հայ երիտասարդներն էին: Առաջինը Տիկնիկայինի «Ակ-Ակ»-ն էր... ես երևի ուղղակի շա՜տ վաղուց չէի դիտել պրոֆեսիոնալ տիկնիկային ներկայացում… Տիկնիկները, բեմի օգտագործումն ու հատկապես՝ էդ երիտասարդների պլաստիկ ձեռքերն ու ձայնավորումները էնպես դուրս եկան!!! Պատմությունը Գոգոլի «Շինելն» է... Դրանից հետո էլ Ստանիսլավսկու անվան թատրոնում «Ամերիկյան սյուիտ»-ը դիտեցի՝ պարային ջազային ներկայացում… Ինձ համար նորություն էին էդքան հավեսով, անկեղծ ու լավ պարող երիտասարդները: Սյուժեն շատ ավանդական հետպատերազմյան Ամերիկան էր՝ իր սիրային պատմություններով, պատկերներն էլ ծանոթ են շատ ֆիլմերից ու գրքերից, բայց այն, որ դերասանները հայ էին ու երիտասարդ էին, ինձ ՇԱՏ ուրախացրեց…զգեստները, դեկորները, երաժշտությունն ու իրենց խաղը լրիվ ստեղծեցին էդ ժամանակների Ամերիկան, շատ լավ էր:
Ես վստահ եմ, որ ամեն ինչ ավելի քան ԼԱՎ կարող է լինել, եթե միայն էս երիտասարդների թևերը չկտրեն, ստեղծեն համապատասխան պայմաններ, տրամադրեն նյութեր... իրենք էլ չկոտրվեն ոչ մեր իշխանության, ոչ հանդիսատեսի անտարբերությունից... :ok

Նավաստի
15.01.2008, 23:23
Եկեք այստեղ տեղադրենք Թատրոնների խաղացանկերը:

chocho
16.01.2008, 01:07
Ես էլ անչափ շատ եմ սիրում Մնջախաղի ներկայացումները,որոնց գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է ,ես գրեթե բոլորը դիտել եմ...Հատկապես շատ եմ սիրում <<Շերանիկը>>,<<Չարի ծաղիկները>> և <<Խաղը>>:hands: Կարծում եմ մնջախաղի սիրահարները այնքանել շատ չեն Հայաստանում,բայց հուսով եմ որ հետագայում նրանց թիվը կավելանա և նրանց ներկայացումների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն կլինեն....

Undina
16.01.2008, 10:22
Ես էլ անչափ շատ եմ սիրում Մնջախաղի ներկայացումները,որոնց գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է ,ես գրեթե բոլորը դիտել եմ...Հատկապես շատ եմ սիրում <<Շերանիկը>>,<<Չարի ծաղիկները>> և <<Խաղը>>:hands: Կարծում եմ մնջախաղի սիրահարները այնքանել շատ չեն Հայաստանում,բայց հուսով եմ որ հետագայում նրանց թիվը կավելանա և նրանց ներկայացումների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն կլինեն....

Ես էլ եմ սիրում մնջախաղի թատրոնը… իրանց ներկայացումներից "Շերանիկն" ու "Դևն" եմ նայել… Հրաշք ներկայացումներ են:ok

Նավաստի
24.01.2008, 19:31
Ո՞վ գիտի մոտ օրերի Կամեռային Թատրոնի խաղացանկը:
Ի՞նչ ներկայացումներ են հիմա գնում:

Sunny Stream
24.01.2008, 20:00
Ունեմ վաղվա` 25.01.2008թ. աֆիշան`

19:00 “Շխոնց Միհրան” պիսեը` Մ. Խերանյանի
Գեղ. ղեկ.` Հրաչյա Գասպարյան
Համազգային Թատրոն 26 Ամիրյան, 539415

19:00 “Նվեր աղջիկը” (եթե չոմ սխալվում` "Девушка в подарок"), պիսեը` Ա. Վատյանի
Գեղ. ղեկ.` Ալեխանդեր Գրիգորյան
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական Թատրոն

Էս երկուսից մենակ առաջինն եմ նայել...Վերևում գրել եմ` ցեղասպանության մասին է, բայց այս թատրոնին հատուկ հումորով, երիտասարդների շատ լավ խաղով, վերջում նաև ազդեցիկ է...
:B

Dr. M
24.01.2008, 21:17
փետրվար ամսվա մեջ ինչ կա ? կհուշեք?

Sunny Stream
25.01.2008, 00:30
Հենց ստանամ, կտեղադրեմ ;)

GevSky
03.10.2008, 00:42
Լրիվ թատրոնը մոռանում են:(
Բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել «Կարմիր Լապտերներ» ներկայացում
Դերերում՝ Աննա Էլբակյան, Արսեն Գրիգորյան և այլն.
Բեմադրությունը՝ Լիլիա Էլբակյանի
Հա նաև ասեմ որ ներկայացման ձայնային օպերատորը ես եմ;)

Եթե հետաքրքրվողներ լինեն ես կներկայացնեմ խաղացանկը:
Ներկայացումը՝ Էդգար Էլբակյանի անվան պետական խամաճիկների և դրամայի թատրոն
Չնայած կներկայացվի նաև Սունդուկյանում

Sunny Stream
03.10.2008, 23:06
Լրիվ թատրոնը մոռանում են:(
Բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել «Կարմիր Լապտերներ» ներկայացում
Դերերում՝ Աննա Էլբակյան, Արսեն Գրիգորյան և այլն.
Բեմադրությունը՝ Լիլիա Էլբակյանի
Հա նաև ասեմ որ ներկայացման ձայնային օպերատորը ես եմ;)

Եթե հետաքրքրվողներ լինեն ես կներկայացնեմ խաղացանկը:
Ներկայացումը՝ Էդգար Էլբակյանի անվան պետական խամաճիկների և դրամայի թատրոն
Չնայած կներկայացվի նաև Սունդուկյանում

վաա~խ, շա~տ եմ ուզում դիտել, ափսոս վերջին երկու ներկայացումներին ներկա գտնվել չէի կարող... խնդրում եմ գրեք, թե երբ է լինելու հաջորդ անգամ!
Ի դեպ, այսօր նաև տեսա "Օֆելիայի ստվերների թատրոն" ներկայացման ազդագիրը` ամսի 10-11 Գեղագիտության ազգային կենտրոնում, կամ նույնն է թե` Փոքր թատրոնում` Աբովյան փողոցի վրա!!!

GevSky
11.10.2008, 06:55
15, 16 «Կարմիր լապտերներ»՝ Էլբակյանի անվան խամաճիկների թատրոնում, սկիզբը 19:00

Sunny Stream
11.10.2008, 18:49
15, 16 «Կարմիր լապտերներ»՝ Էլբակյանի անվան խամաճիկների թատրոնում, սկիզբը 19:00
գնացի, որպես ուսանող ներս չթողեցին :beee
բայց էլի կգնամ, որովհետև Լիլիին ու ընդհանրապես Էլբակյաններին շա~տ եմ սիրում, ներկայացման մասին էլ լի~քը լավ բաներ եմ լսել... հաստատ արժի դիտել ;) "Օֆելիայի ստվերների թատրոնն" էլ այս ամիս չեմ դիտի, արդեն տանն եմ, դուրս գնալու հավես չկա, իսկ հերթական ներկայացումը հենց այսօր է` ժամը 9-ին...

Heqim
18.10.2008, 11:49
Իսկ մարդ կա, որ տեղյակա ՆՓԱԿ թատրոնից? Արդեն 8 տարի ա ի միջայլոց գործում, ամեն հինգշաբթի ունեն ներկայացում, ամսի 23-ինը, աշնանային խաղացանկի վերջին ներկայացումնա :8

Ավելի մանրամասն>http://accea.info/list_cinthea.php?id=258

Remix-Hayko
18.10.2008, 14:40
Երևի թե բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ մեր երիտասարդության մեծ մասը չի հետաքրքրվում թատրոնով: Բայց պիտի նշեմ, որ մեր թատրոնները այնքան էլ վատը չեն…:think երևի::8
Թեմայում խոսում ենք մեր քաղաքում տեղի ունեցող թատերական միջոցառումներից… սկսեք:oy

:okԱմենա նորմալ և ժամանակակից թատրոնները Մալյանի, Կամերային (Բաղրամյան փողոցի վրայի) և Համազգային է իմ կարծիքով:

GevSky
06.12.2008, 16:23
Համարձակ արտահայտություն է, երբ ասում էս ամենա, դու վերջին ժամանակներում բոլոր երևանյան թատրոններում ներկայացում ես նայե՞լ, որ այդպես ես որոշել...
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս նայել «ՈՒշացած թռչունը» (Արմեն և Աննա Էլբակյաններ) ով չի տեսել թող գա Էլբակյանի անվ. խամաճիկների թատրոն դեկտեմբերի 12,13 սկիզբը ժամը 19:00
Հ.Գ. Թատերական սեզօնի վերջին ներկայացումներն են:

masivec
26.01.2010, 22:50
Մի հատ խորհուրդ հարցնեմ.
Ի՞նչ ներկայացում կարելի է գնալ ընկերուհու հետ նայելու ես քանի վախտը

Adriano
12.08.2011, 10:03
Ժողովուրդ Նարեկ Դուրյանի նոր ներկայացման մասին ինչ ինֆորմացիա կարող եք տրամադրել?: Շատ շնորհակալ կլինեմ , եթե նշեք երբա լինելու, որտեղ, ինչ գնի են տոմսերը:

Sunny Stream
04.02.2012, 02:53
Ժող, հետաքրքիր տվյալներ են հայաստանյան թատրոնների մասին.
պատկերացնում ե՞ք, մարզեր կան, որտեղ գործող թատրոն ընդհանրապես չկա...:((

http://www.youtube.com/watch?v=MewG5YwRx3E&feature=channel_video_title

sharick
04.02.2012, 20:17
Միշտ գնում եմ թատրոն ... Երևանում գտնվող բոլոր թատրոններում եղել եմ (բացառությամբ Կամերային ու Էլբակյանների թատրոնի )ու շարունակում եմ հաճախել : Ամենասիրածս թատրոնը Դրամատիկական թատրոնն է:love : Դրամատիկ թատրոնի բոլոր ներկայացումները դիտել եմ : ՈՒ ուզում եմ նշել , որ Դրամատիկ թատրոնը միակ թատրոնն է իմ հաճախած թատրոններից , որը միշտ լեփ-լեցուն է ու որտեղ համարյա թե ամեն անգամ կարող ես հանդիսատեսի մեջ տեսնել լավ արվեստագետների .... ՈՒզում եմ , բոլոր թատրոնները միշտ լեփ-լեցուն տեսնել թատրոնը սիրող և թատրոնը իսկապես գնահատող `ճաշակով հանդիսատեսներով : Բայց ուզում եմ ասել , որ իմ կարծիքով թատրոնից ա կախված նրա հանդիստեսի քանակը , թէ ինչքանով նա կարող է գրավել հանդիսատեսին : Կան լավ ներկայացումներ ու լավ դերասաններ , ու ես կարծում եմ , որ թատրոնը լավ էլ հանդիսատես ունի :

Vaio
19.03.2012, 16:44
Ով կարող է մի սայթ ասել, որտեղ գրված կլինի Երևանի թատրոնների ներկայացումների մասին (ներկայացման անվանումը, ամսաթիվը, ժամը, թատրոնի անվանումը...) ?

Ռուֆուս
19.03.2012, 17:26
Ով կարող է մի սայթ ասել, որտեղ գրված կլինի Երևանի թատրոնների ներկայացումների մասին (ներկայացման անվանումը, ամսաթիվը, ժամը, թատրոնի անվանումը...) ?

Ժամանակին լավ կայքեր կային, օրինակ ArmeniaInfo-ի օրացույցը, որը Երևանի բոլոր մշակութային իրադարձությունների մասին ինֆորմացիա էր տալիս: Բայց հիմա չկան, բոլոր կամ փակվել են, կամ տարիներով չեն թարմացվել: Կարող ես http://yerevanguide.am/ ու http://www.eventot.com/ փորձես, բայց ցավոք երկուսինն էլ ամբողջական չէ:

Claudia Mori
19.03.2012, 17:47
Ով կարող է մի սայթ ասել, որտեղ գրված կլինի Երևանի թատրոնների ներկայացումների մասին (ներկայացման անվանումը, ամսաթիվը, ժամը, թատրոնի անվանումը...) ?

Ոչ բոլորինը բայց մի քանի տեղի թարմացրած հայտարարությունները կարող ես գտնել այստեղ՝ http://www.arit.am (http://www.arit.am/)

Ռուֆուս
19.03.2012, 17:54
Ոչ բոլորինը բայց մի քանի տեղի թարմացրած հայտարարությունները կարող ես գտնել այստեղ՝ http://www.arit.am (http://www.arit.am/)

Բայց 2010-ից հետո ոչ մի բան թարմացրած չկա:

Արէա
19.03.2012, 18:09
Ով կարող է մի սայթ ասել, որտեղ գրված կլինի Երևանի թատրոնների ներկայացումների մասին (ներկայացման անվանումը, ամսաթիվը, ժամը, թատրոնի անվանումը...) ?

Ըստ իս, Երևանյան մշակութային, ժամանցային միջոցառումների մասին ամենամեծ ու լիակատար տեղեկությունն այստեղ (http://yerevan.apress.am/arm/) է:

Vaio
19.03.2012, 21:15
Շնորհակալություն արձագանքների համար: