Դիտել ողջ տարբերակը : Հաճախակի հոսանքազրկումներ Երևանում
Այս տարի Նոր Տարվա գիշերը 23:45–ից մինչև մոտավորապես ժամը 3–ը 15–16 թաղամասից մինչև Դավիթաշեն ու Զովունի գյուղ հոսանքազրկված էր։ Տարբեր ծանոթներիս հետ հարցուփորձի արդյունքում պարզեցի, որ Երևանի այլ թաղամասերում էլ են հոսանքազրկումներ եղել։ Որոշ տեղերում ավելի վաղ են անջատել, ու 23:45–ին միացրել են։
Վերջին 10 օրերին տարբեր թաղամասերում էլի մի քանի անգամ մի քանի ժամով հոսանքի անջատումներ են եղել։
Նախորդ տարիներին էլ Նոր Տարվա գիշերը մեր թաղամասում անջատումներ էին լինում, սովորաբար դեկտեմբերի 31–ին 18:00-ից մինչև 23:55–ի սահմաններում։ Բայց մինչև այս տարի ոչ մի անգամ չէր եղել, որ ժամը 12–ին ու դրանից հետո լույս չլիներ։
Անցյալ տարիներին այդ հոսանքազրկումները պատճառաբանվում էին, թե իբր ամսի 31–ի երեկոյան բոլորը էլեկտրական պլիտաների վրա ամանորյա ճաշեր են պատրաստում, հոսանքի լարերը գերծանրաբեռնվում են ու չեն դիմանում։ Տրամաբանական հիմնավորում էր։
Բայց հիմա, երբ շենքերը գազաֆիկացված են ու ոչ մեկ էլեկտրական պլիտայի վրա ճաշ չի եփում, տների ջեռուցումն էլ հիմնականում էլի գազով է, հին պատճառաբանությունն արդեն տրամաբանական չի թվում։
Ի՞նչ եք կարծում, այս հաճախակի հոսանքազրկումների պատճառը ո՞րն է։ Որևէ ինֆորմացիա ունե՞ք։ Ձեր թաղամասու՞մ ինչպես է։ Լույսերը հաճա՞խ են գնում։
Լուրեր են պտտվում, որ իշխանությունները միտումնավոր են հոսանքազրկումներ կազմակերպում, որպեսզի ժողովրդի ենթագիտակցության մեջ լույս չլինելն ասոցացվի Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ակտիվության հետ։
Ի՞նչ կարծիքի եք։

որ ասում էի, ծիծաղում էիք
մեր փողոցում շաբաթը մեկ միջինը 1-2 ժամով կտրում են (վերջի մի քանի ամիսներին)
Ի՞նչ եք կարծում, այս հաճախակի հոսանքազրկումների պատճառը ո՞րն է։ Որևէ ինֆորմացիա ունե՞ք։ Ձեր թաղամասու՞մ ինչպես է։ Լույսերը հաճա՞խ են գնում։
Մեր մոտ լույսերը գնացին 23.55, ու եկան 1.30
ChildOfTheSky
11.01.2008, 13:05
թու , թու , թու , մեր մոտ շատ հազվադեպ են անջատում
Լուրեր են պտտվում, որ իշխանությունները միտումնավոր են հոսանքազրկումներ կազմակերպում, որպեսզի ժողովրդի ենթագիտակցության մեջ լույս չլինելն ասոցացվի Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ակտիվության հետ։
Ի՞նչ կարծիքի եք։
Վերնագիրը կարդալուց ակամայից հենց ետ կարծիքին էի ,են էլ վերջում գրել էիր:
Սև փի-առ ա:think
ChildOfTheSky
11.01.2008, 13:09
չէ , դժվար , անիմաստ կլիներ , կարծում եմ պատճառը միայն համակարգի մաշվածությունն է և ձմռան ամիսներին բնակիչների կողմից ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառումը:
քաղաքացի
11.01.2008, 14:01
Ի՞նչ եք կարծում, այս հաճախակի հոսանքազրկումների պատճառը ո՞րն է։ Որևէ ինֆորմացիա ունե՞ք։ Ձեր թաղամասու՞մ ինչպես է։ Լույսերը հաճա՞խ են գնում։
Լուրեր են պտտվում, որ իշխանությունները միտումնավոր են հոսանքազրկումներ կազմակերպում, որպեսզի ժողովրդի ենթագիտակցության մեջ լույս չլինելն ասոցացվի Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ակտիվության հետ։
Ի՞նչ կարծիքի եք։
Քաղաքկանության հետ կապ ունենալ չի կարող: Աբսուրդ է:
Ինձ թվում է, ուղղակի շատ ծանրաբեռնվածությունից է եղել: Այն թաղամասերում, որտեղ էլեկտրացանցը կիսասարքին վիճակում է և քանի որ այդ օրը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա օգտագործող է եղել, այդ պատճառով լարերը չեն դիմակայել: Այդքան բան:

Դե ասում եմ, էս տարի պատճառը շատ ծանրաբեռնվածությունը լինել չէր կարող, քանի որ համենայն դեպս մեր թաղամասը գազաֆիկացված է ու մարդիկ ջեռուցման ու ճաշ եփելու համար էլեկտրականություն չեն օգտագործում։
Եթե էդ նույն լարերը դիմացել էին նախանցած ձմռանը, երբ թաղամասը գազաֆիկացված չէր, եթե նույն լարերը դիմացել էին անցած տարվա ձմռանը, երբ դեռ ահագին մարդիկ կային, որ գազ չէին քաշել, ապա այս տարի պիտի շատ հանգիստ դիմանային։
Ընդ որում, անցած տարիներին երբ լույսերը գնում էին, դա լինում էր տեղային. լույսերը գնում էին միայն տվյալ պադստանցիային պատկանող մի քանի շենքերում, քանի որ ծանրաբեռնվածության դեպքում վթար լինում էր պադստանցիայում, կամ բնակարաններից մինչև պադստանցիա եղած հանգույցներում։
Իսկ հիմա հաճախ միաժամանակ հոսանքազրկվում են տարածքներ, որոնք այդ առումով իրար հետ կարծես կապ չունեն։
16 Կվարտալ ցերեկը ժամը 4-ից անջատած էր ու 23:45 միացրին 1 րոպեով ու էլի անջատվեց մինչև առավոտ ժամը 6-ը: Էտ 8 ժամվա ընթացքում չէին կարում սարքեն հա:think
ChildOfTheSky
11.01.2008, 14:20
Իսկ որ բոլոր լույսերը չտեսի նման միացնում են <մամայիս սիրած արտահայտություններից ա > էտ հեչ
Իսկ որ բոլոր լույսերը չտեսի նման միացնում են <մամայիս սիրած արտահայտություններից ա > էտ հեչ
Քանի՞ հատ լույս պիտի միացնես, որ մի հատ պուճուր պլիտայի չափ հզորություն ապահովես։
Է ոչինչ, որ վերջին 5 տարիներին, մթության մեջ եմ նոր տարին դիմավորել: Ժամը 10-ից անջատում էին, մինչև ամսի 1-ի ժամը 13-ը: Իսկ այս տարի, քանի որ գազաֆիկացվել է շենքը, արդեն նորմալ դիմավորեցինք: Ինձ թվում է ` հաճախակի անջատումները կապված են համակարգի մաշվածության հետ: Կամաց-կամաց արդիականացում են, դրա հետ է կապված:
Անցած տարի գրել եմ սրա մասին, բայց հիմա չեմ գտնում։ Մալաթիա-Սեբաստիան հաճախակի են հոսանքազրկում, անկախ տարվա ու օրվա հատվածից։
Էս էլ «երկրաչափական տնտեսական աճի» մաս կազմող երևույթ է...
Դե մեր մոտ էլ կարճ ժամանակով հոսանքազրկումներ հա էլ լինում էին, բայց դե հիմա ավելի հաճախ ու երկար ժամանակով են լինում։ Ու բացի դրանից, ինչքան էլ անջատեին, նույնիսկ էն անլույս տարիներին գոնե Նոր Տարվա գիշերը 12–ին լույս լինում էր։