Դիտել ողջ տարբերակը : Արմեն Շեկոյան
Մասսագետ
25.04.2006, 00:23
Ծանո՞թ եք Շեկոյանի գործերին: Ի՞նչ կարծիքներ կան:
ներողություն իհարկե արտահայտությանս համար, իսկ Արմեն Շեկոյանն ով է...?:oy
Կարդացել եմ մենակ "Հայկական ժամանակ" վեպի առաջին գլուխները՝ "Առավոտ" թերթում: Դուրս շատ եկավ գրելու ոճը, շատ հետաքրքիր էր կարդալ, փաստորեն, Երևանի պատմությունը: Բայց մեկ շաբաթ սպասելը հաջորդ գլխին հոգնեցրեց: Որոշեցի սպասել մինչև գիրքը հրատարակվի, գնեմ ու կարդամ:
Լսել եմ, արդեն հրատարակվել է: Ճի՞շտ է:
Մասսագետ
25.04.2006, 01:12
Հա, "Հայկական ժամանակը" տպագրվել ա. Բայց էդ չեմ կարդացել, "Երևան Հյուրանոցը", բանաստեղծություններն ու պատմվածքներն եմ կարդացել: Բանաստեղծություններից մի էրկու հատն էլ հիմա կգրեմ:
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Փոքրիկ տղան «Շիսսոտ» տեսավ,
տեսավ «Շիսսոտ» մայլի միջին,
«Շիսսոտ» տեսավ, ուրախացավ,
մոտիկ վազեց սիրուն մաշնին:
Սիրուն մաշնին, քնքուշ մաշնին,
սիրուն մաշնին մայլի միջին:
Տղան ասաց. « Քեզ կքշեմ,
Ա'յ սև «Շիսսոտ» մայլի միջին»:
«Շիսսոտն» ասաց. «Քեզ կքաշեմ, ես «Շիսսոտն» եմ Կոնդի Բջի»:
Կոնդի Բջի, Կոնդի Բջի,
ձեռին հեռախոսը բջջի:
ՈՒ անհամբեր տղան քշեց
էն «Շիսսոտը» մայլի միջին,
Բիջը նրա հորը ծակեց,
Որ չմոռնան Կոնդի Բջին:
Կոնդի Բջին, Կոնդի Բջին,
Կոնդի բիջը բերդի միջին:
ՈՒ մի հատ էլ...
Գեղամյանին ես կընտրեի
(մեռնեմ իրա մենձ սրտին),
Բայց 5000 մանեթով
ձենս տվի Ռոբերտին :
Այ թե ինչ է նշանակում թերթերը ուշադիր չկարդալը...:(
Ուլուանա
25.04.2006, 12:46
Արմեն Շեկոյանի մասին շատ եմ լսել։ Բայց շատ քիչ եմ կարդացել։
Մրրիկ, դրածդ բանաստեղծությունը հետաքրքիր էր։ :hands
http://www.hzh.am/Shekoyan.html
Վայելեք...:)
Լսել եմ, արդեն հրատարակվել է: Ճի՞շտ է:
Առաջին հատորը միայն... Եթե կցանկանաս, կարող եմ հեղինակի ինքնագիրը ապահովել:)
Ի դեպ... մի քիչ գլուխ գովամ.. Շեկոյանի պատմվացքներից մեկում իմ անունն էլ է հիշատակվում;)
StrangeLittleGirl
25.04.2006, 13:09
Իսկ պոեմներից մեկում մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամների աննունները կան :D
Իսկ պոեմներից մեկում մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամների աննունները կան :D
Էդ հաստատ «Երեւան հյուրանոցն» ա.. ցիտի էլի:) հետարքիր ա:)
StrangeLittleGirl
25.04.2006, 13:25
Էդ հաստատ «Երեւան հյուրանոցն» ա.. ցիտի էլի:) հետարքիր ա:)
Հա՛, ճիշտ ես: Բայց պիտի գտնեմ համապատասխան տողերը: Հիմա փնտրում եմ: Հենց գտնեմ, կտեղադրեմ:
StrangeLittleGirl
25.04.2006, 13:34
Կարող ես կարդալ այստեղ (http://freenet.am/~byurie/shekoyan.doc)
Կարող ես կարդալ այստեղ (http://freenet.am/~byurie/shekoyan.doc)
Այդ ֆայլը չի կարդացվում, երևի այդ ֆոնտերից չունեմ։ Կարա՞ս այս ֆոռումում դնես։ Ես հենց նոր կարդացի քո օրագիրը, շատ հետաքրքիր էր...
StrangeLittleGirl
25.04.2006, 18:40
Ինձ ճանաչում է Իշխանյան ցեղը,
ինձ ճանաչում էր նա՝ Լուսահոգին,
ինձ ճանաչում են նրա տղերքը,
որ հնչեցնում են իրենց կրկներգը,
կրում են իրենց Խաչը բարդ ու հին
մտքով հստակ ու քայլքով երերուն:
Ինձ ճանաչում է նաև Վարդուհին,
ճանաչում է, բայց չի բարևում:
Էլ բան չըմընաց. պրծավ կալոդըս.
Ինձ գիտեն Հենոն, Նորքի Վալոդը,
Ռոմանն ու Սմբոն, Ծոն ու Ղայդինը,
Դանիկն ու Դնոն, Դիջն ու Այդինը,
Արփենն ու Արփին, Նարեկն ու Սաքսը,
Սերոժն ու Անոն, Էդոն ու Մաքսը,
Հակոբն ու Սիլվան, Սենն ու Մետաքսեն,
Ալվարդն ու Շուշոն, Յուրան, Ղուկասը,
Ստյոպն ու Նորոն, Տուզն ու Վալետը,
Մարինեն, Ռուզանն ու Վիոլետը,
որին կսազեր ձեր կաբրիոլետը:
Առաջին հատորը միայն... Եթե կցանկանաս, կարող եմ հեղինակի ինքնագիրը ապահովել:)
Երևի կցանկանամ :oy
Այսօր ArmeniaNow.com–ում կարդացի Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ»–ի մասին մի հոդված։ Վերջը հետաքրքրեց։ Մի օր կկարդամ։
Այստեղ էլ դնեմ այդ հոդվածը։
Արձակ` հանպատրաստից. վիպասանն ու օրաթերթը գտել են գեղարվեստական երկի հաջողության բանաձևը
Վերջին 1,5 տարվա ընթացքում «Առավոտի» ամեն շաբաթօրյա համարում տպվում է Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի մի գլուխ:
Ի՞նչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երևում, մանավանդ որ այս վեպը պատմում է խորհրդային անցյալը միախառնված ներկայի հետ:
Գրող Միլան Կունդերան գրում է, որ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնված է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից, և վրեժ է պատմության նկատմամբ:
Եթե այդպես է, ապա Հայաստանը բաց է թողել մի հսկա հատված որպես վեպի պատմություն:
Իհարկե, խորհրդային տարիներին տպվում էին վեպեր, բայց դրանք Կունդերայի ասած պարտադրված դրսի օտար ուժի պատմության նմանակումներն էին, որտեղ հերոսները հարմարեցված էին գրաքննության պատկերացրած ստերիլ կերպարներին: Միայն գյուղի թեմայով գրականությանն էր որոշ ազատություն տրված, քանի որ բրեժնևյան Սովետը ստալինյանի հետևանքով ճնշված ու ավերված գյուղը փրկելու քաղաքականություն էր տանում: Խորհրդային քաղաքի մասին արձակը և իրական կյանքը այն զուգահեռներն էին, որ երբեք չէին կարող հատվել:
Ու եթե Կունդերայի միտքը շարունակվի, որ իրական պատմությունը ոչ թե դասագրքերինն է, այլ վեպերինը, ապա սովետահայ իրականությունը զրկված է պատմությունից: Շեկոյանը գրում է մյուս զուգահեռը, անհայտը, որ մնացել է միայն հիշողություններում, որ Սովետի ժամանակ երբեք չէր կարող տպվել, և որն այսօր «Առավոտի» էջերում դառնում է նորություն: Սա այն հազվագյուտ գրական գործերից է, որի տպագրվելով երևում է խորհրդային գրաքննության վերանալը:
53-ամյա Շեկոյանը 11 բանաստեղծությունների գրքերի հեղինակ է: Վերջին ժողովածուները` «Անտիպոեզիա» և «Երևան» հյուրանոց», քանդում էին պոեզիայի վերաբերյալ պատկերացումները (տես`Անտիպոեզիա հարակից հոդվածը): 50 տարին լրանալուց հետո որոշեց միայն արձակ գրել: Հրատարակեց «Մետաքսի ճանապարհը» պատմվածքների ժողովածուն:
Վեպի չորրորդ գլուխը սկսվում է «Ես իմ արևին ինքնակենսագրական վեպ եմ սկսել» տողով: Այդ ինքնակենսագրությունը մի ամբողջ խորհրդային սերնդի կենսագրությունն է դառնում: Վեպի առաջին հատորի հիմնական չորս հատվածները` պատանեկություն, ուսանողություն, ծովափ և բանակ, երևանցի երիտասարդ տղայի կյանքի անբաժան մասերն են, ու էլի հակապատկերը սովետահայ վեպերի իդեալական ինտելիգենտ կամ բանվոր հերոսների: Այդ տղան դպրոցին զուգահեռ մի այլ` փողոցի կրթություն էր ստանում (ֆուտբոլի մարզադաշտում ջուր ու տոմս ծախող տղաները հակապատկերն են իրականում դասագրքերում ներկայացվող ծերունիներին փողոց անց կացնող գոյություն չունեցող պիոներների):
Միօրինակ կյանքում ստալինյան ռեժիմից հետ բրեժնևյան լճացման տարիներին մարդիկ փոքրիկ խախտումների հնարավորություն էին ստացել, որ նրանց երջանիկ էր դարձնում: Վեպն այդ երջանկության պատմությունն է, ու նրա փնտրտուքը մեր առօրյայում: Այդ որոնումների ժամանակ հեղինակը վեպից ազատորեն ներսուդուրս է անում, չենթարկվելով պատումի ընդունված կանոններին, որ նորություն է հայ գրականության մեջ: Օրինակ` բանակի առաջին օրը խոհարար Մացոյի սարքած «տուշոնկայով» ընթրիքը նկարագրելիս հեղինակը պատումից դուրս է գալիս, որ գտնի «տուշոնկայի» համը ու հետո այդ որոնումն էլ վեպի պատումի մեջ մտցնում. «Երբ վեպիս հենց էս հատվածն էի գրում ու վերապրում էի Մացոյի էն «տուշոնկայի» համն ու հոտը, հանկարծ որկրամոլությունս բռնեց ու տանից արագ-արագ դուրս եկա, վազեցի «Փեթակ» և մի քանի բանկա տավարի «տուշոնկա» առա ու շտապ-շտապ վերադարձա տուն, և երբ էդ «տուշոնկան» տապակած կարտոֆիլով ու տոմատով կերանք, պարզվեց, որ մեր էն խորհրդային «տուշոնկան» միանգամայն ուրիշ էր»:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն ասում է, որ վեպը ամենաբևեռային արձագանքներն է ստանում. մի մասը` լեզվի պուրիտանները, բողոքում են, թե ինչպես կարելի է երևանյան լեզվով վեպ գրել, մյուսներն էլ համեմատում են Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ:
Շեկոյանի վեպը ակամա քանդում է գրականության մասին նաև այլ պատկերացումներ:
Մի գրող` բողոքելով «Հայակական ժամանակից» ասաց` վեպը պիտի մարմին ունենա, Շեկոյանինը չունի: «Հայկական ժամանակը» ներկայացնում է մի մարմին, որին սովոր չէ հայ գրողը, այս մարմինը տարածվում է անցյալի, ներկայի և ապագայի մեջ: Վեպի ամեն հաջորդ գլուխ գոյություն ունի ապագայում, և դեռևս ինքը հեղինակն էլ չգիտի, թե ինչ պիտի լինի այնտեղ: Դեպքերից և հրապարակված գլխի արձագանքներից, որոնք ապագայում են, կախված է հաջորդ գլխի բովանդակությունը:
Վեպը ամենից շատ համովացնում է նրա գլխավոր համեմունքը` հումորը: Հումորը ներծծված է նաև պատումի ամբողջ տարածքում, որի համը զգալ առանձին մեջբերումով հնարավոր չէ: Սակայն սա մի հումոր է, որ չի ծաղրում ինչ-որ բարոյական դիրքերից, որ այսօր ընդունված է հայ արձակում, այլ մի հումոր, որով ընթերցողին սիրել է տալիս բազմատեսակ հերոսներին` փոխգնդապետ Կարավանին ու նրա կնոջը` Լարիսա Իվանովնային, Լենուղի գյուղի աշակերտ մի քանի տարի նույն դասարանում մնացած թզուկ Բենյամինը, Հանրային հեռուստատեսության հաղորդավար Նազելին, որին գրքից դուրս տեսնում ենք եթերում ու համաձայնում Շեկոյանի հետ, որ նա իրոք գեղեցկուհի է…
Եվ ընթերցողը սկսում է հետաքրքրվել վեպից դուրս նրանց ճակատագրով, ինչպես մեկն է հետաքրքրվում իր տարիներ առաջ ունեցած ծանոթների ճակատագրով:
Մի քանի ամիս առաջ լույս տեսավ վեպի առաջին հատորը: Վերնագրի տակ թեև գրված է «Անավարտ վեպ», սակայն առաջին հատորը հստակ ֆինալ ունի, երբ հեղինակը մի տարի ծառայելուց հետո գալիս է «Պապլավոկ» սրճարան, տեսնում է դագաղ, թաղումն է բանաստեղծ Չիլոյի:
Ու երբ «Առավոտում» շարունակվում է վեպի երրորդ հատորը, պատրաստ է հրատարակության երկրորդ հատորը: Աբրահամյանն ասում է, որ կշարունակի տպագրել վեպը այնքան ժամանակ, քանի դեռ Շեկոյանը գրում է:
Վահան Իշխանյան
Ինձ Շեկոյանը դուր ա գալիս, որպես գրող, որովհետեվ ազատ ա գրում,/չմիջնորդավորված/: Բայց իռա գրածների մեծ մասը չեմ սիրում, որովհետև մի քիչ շատ ա տուֆտում:)
Mefistofel
07.01.2008, 23:45
Կարդացել եմ նրա պոեզիայից... մի էրկու հատ բան...
Կպատասխանեմ պոեզիայով այս թեմային.
Ես չեմ ուզում դառնալ տապանաքար
Ազնվական ոճի գերեզմանին:
Ես չեմ ուզում անխղճաբար
Թքել վարպետների փայլուն հիշատակին:
Ես չեմ ուզում լինել գամված
Այս անիծյալ թերիության խարդավանքին
Ու չեմ դառնա երբեք հյուծված...
Թեկուզ երաշտը տիրացել է հոգեդաշտին:
Ես որդերի պես, չեմ ուզում խժռել
Ժամանակի ճանապարհին փտող դիակը,
Որը մարդիք սովեր են գովերգել
Ու ասել թե դա է հենց` արդիականը:
Երբեք ոտք չեմ գցի դրանց հետ ես համաչափ,
Ու չեմ դավաճանի երկնից հոսող երաժշտությանը.
Թեկուզ գրում էի ժամանակին անհամաչափ,
Սակայն հիմա' ձգտում եմ կատարելությանը:
StrangeLittleGirl
07.01.2008, 23:50
Կներես, Mefistofel, բայց քո գրածը կարդալով ես այն զգացողությունն ունեցա, որ ինչ-որ բան ես խնդրել Շեկոյանից, չի արել, դու էլ հիմա աբիժնիկություն ես անում: Հազար ներողություն, վիրավորելու ցանկություն չունեի, բայց այդպիսի տպավորություն ստացա:
Կներես, Mefistofel, բայց քո գրածը կարդալով ես այն զգացողությունն ունեցա, որ ինչ-որ բան ես խնդրել Շեկոյանից, չի արել, դու էլ հիմա աբիժնիկություն ես անում: Հազար ներողություն, վիրավորելու ցանկություն չունեի, բայց այդպիսի տպավորություն ստացա:
Բյուր, ուզել-չտալը ստեղ ի՞նչ կապ ուներ, չհասկացա: Հատկապես ինչի՞ց տենց հետևքւթյուն արեցիր:
StrangeLittleGirl
08.01.2008, 10:02
Բյուր, ուզել-չտալը ստեղ ի՞նչ կապ ուներ, չհասկացա: Հատկապես ինչի՞ց տենց հետևքւթյուն արեցիր:
Ուղղակի մի քիչ կոպիտ եմ արտահայտվել: Գործից աբիժնիկությունը թափվում է, ես էլ պատճառ էի ման գալիս:
Ինձ Շեկոյանը դուր ա գալիս, որպես գրող, որովհետեվ ազատ ա գրում,/չմիջնորդավորված/: Բայց իռա գրածների մեծ մասը չեմ սիրում, որովհետև մի քիչ շատ ա տուֆտում:)
Հա, համաձայն եմ, գրելաոճը անկաշկանդ է, բայց դե էդքանը քիչ է համենայն դեպս ինձ հետաքրքրելու համար։ Ոնց որ ասեցիր՝ շատա տուֆտում։ Մի անգամ նստեցի ահագին բանաստեղծություններ կարդացի իրանից, գրեթե ոչ մի հետաքրքիր բան չգտա։ Ամբախ–զամբախ, անբովանդակ խոսում էր։
Արձակ ստեղծագործությունները չեմ կարդացել։ Գուցե դրա՞նք դուրս գան։
Շեկոյանը հայտարարել է, թե ինքը գրելու է աշղարհի ամենաերկար վեպը; Ես դա արդեն համարում եմ անլրջություն; Եթե գրքի միակ արժանիքը պիտի լինի դրա երկար լինելը, ապա ուր մնաց արվեստը;
Շատ կներեք, ինքը լուրջ գրող է՞։ Ինձ նրա գրածները ավելի հիշեցրին դպրոցական սիրողական նմանակումները։ Կարծում եմ նրանից մեծ բան դուրս չի գա, իսկապես, որ շատ անլուրջ է։
Հա, համաձայն եմ, գրելաոճը անկաշկանդ է, բայց դե էդքանը քիչ է համենայն դեպս ինձ հետաքրքրելու համար։ Ոնց որ ասեցիր՝ շատա տուֆտում։ Մի անգամ նստեցի ահագին բանաստեղծություններ կարդացի իրանից, գրեթե ոչ մի հետաքրքիր բան չգտա։ Ամբախ–զամբախ, անբովանդակ խոսում էր։
Արձակ ստեղծագործությունները չեմ կարդացել։ Գուցե դրա՞նք դուրս գան։
Գրական երևությներն ուսումնասիրելիս ես ինձ այդքան մեծ իրավունքներ չեմ թույլ տալիս`հավանել-չհավանելու.Այսօր մենք ունենք Արմեն Շեկոյան բանաստեղծին,որն իր տեսակի մեջ երևույթ է ժամանակակից գրականության մեջ:Երբ բոլոր ստանդարտ ձևերը սպառված են նոր խոսք ասելու,Շեկոյանը դիմում է բնաստեղծական բոլոր կառույցների կազմաքանդման.և' միտումնավոր,չափածո հանգախաղը,և' բնաստեղծական լեզուն,և' հանրահայտ բանստեղծությունների պարոդիան ինքնանպատակ չի արվում,և ոչ էլ այս բանաստեղծությունները պրիմիտիվ են:Իսկ օրինակ<Երևան հյուրանոց> կոչվող ստեղծագործությունը,որ Շեկոյանը պոեմ է անվանել,հենց պոեմի ժանրի ամբողջական կազմաքանդումն է և դրա արդյունքում փաստացի անուների հիշատակումից այն կողմ այլևս ոչինչ չի մնում: Դու կարող ես կարդալ,հավանել կամ չհավանել գրականության այս տեսակը,բայց նաև պարտավոր ես հասկանալու,թե ինչու է ժամանակակից գրողը օր օրի ավելի շատ դիմում բանաստեղծական կազմաքանդվող կառույցներին:
Գրական երևությներն ուսումնասիրելիս ես ինձ այդքան մեծ իրավունքներ չեմ թույլ տալիս`հավանել-չհավանելու.Այսի՞նքն:8
Այսօր մենք ունենք Արմեն Շեկոյան բանաստեղծին,որն իր տեսակի մեջ երևույթ է ժամանակակից գրականության մեջ:Երբ բոլոր ստանդարտ ձևերը սպառված են նոր խոսք ասելու,Շեկոյանը դիմում է բնաստեղծական բոլոր կառույցների կազմաքանդման.և' միտումնավոր,չափածո հանգախաղը,և' բնաստեղծական լեզուն,և' հանրահայտ բանստեղծությունների պարոդիան ինքնանպատակ չի արվում,և ոչ էլ այս բանաստեղծությունները պրիմիտիվ են:Իսկ օրինակ<Երևան հյուրանոց> կոչվող ստեղծագործությունը,որ Շեկոյանը պոեմ է անվանել,հենց պոեմի ժանրի ամբողջական կազմաքանդումն է և դրա արդյունքում փաստացի անուների հիշատակումից այն կողմ այլևս ոչինչ չի մնում: Դու կարող ես կարդալ,հավանել կամ չհավանել գրականության այս տեսակը,բայց նաև պարտավոր ես հասկանալու,թե ինչու է ժամանակակից գրողը օր օրի ավելի շատ դիմում բանաստեղծական կազմաքանդվող կառույցներին:
Ի՞նչ է նշանակում «բոլոր ստանդարտ ձևերը սպառված են», ինչու՞ է հիստերիկ գերնպատակ դարձել դասական ձևերը «կազմաքանդելը»։ Ինչու՞ է «ժամանակակից գրողը» էդքան կարևորություն տալիս ձևին։ Բա ու՞ր մնաց բովանդակությունը։
Գուցե պրոբլեմը հենց ասելիքի պակա՞սն է։
Ու ընդհանրապես, իբր կաղապարներներից ազատվելու նպատակով, բոլոր դասական ձևերը մերժելն ու միայն անհանգ–անձև պոեզիան միակ ժամանակակից ձև հայտարարելն արդյո՞ք գրականությունը խիստ սահմանափակել ու կաղապարների մեջ դնել չի դառնում։
Հմմմ...Ես տեսա, թե ինչպես է Շեկոյանը արձակը քանդում...բայց չգիտեի, որ չափածոն արդեն քանդել մի կողմ է քաշվել , նոր հետո անցել է արձակին՝ խոպան գործ են գտել... դրա համար էլ էսօր ավերակների վրա ենք նստել... մեկը հարցնող լինի՝ ինչի՞ համար եք քանդում... էդ, որ դուք քանդում եք, ո՞վ պետք է կառուցի...
Ասացեք խնդրեմ..., մարդկանց՝ նոր խոսք ասելու համար ՝ հին պատերը արդեն նեղ են թվում... քանդելը՝ տեսանք, կուզեինք նոր խոսքն էլ տեսնել...
Այսի՞նքն:8
Ի՞նչ է նշանակում «բոլոր ստանդարտ ձևերը սպառված են», ինչու՞ է հիստերիկ գերնպատակ դարձել դասական ձևերը «կազմաքանդելը»։ Ինչու՞ է «ժամանակակից գրողը» էդքան կարևորություն տալիս ձևին։ Բա ու՞ր մնաց բովանդակությունը։
Գուցե պրոբլեմը հենց ասելիքի պակա՞սն է։
«Կաղապարների կազմաքանդում», «լեզվի տրոհում» և նման կարգի այլ նորաձև արտահայտությունները հերթապահ կաղապարների դեր են խաղում գրականագետների համար. երբ պետք է ինչ-որ գրողի մասին կարճ մեկ էջի սահմաներում գրախոսական գրեն, իսկ նրա գրածները կարդալով՝ այդքան ասելու բան չի լինում կամ ընդհանրապես չեն էլ ուզում ժամանակ վատնեն կարդալու վրա, իսկ գրողը մտերիմ է, պետք է մի բան գրել, օգնության են շտապում կազմաքանդումը, տրոհումը, ճեղքումը… Ինքս ականատես եմ եղել, որ գրողը դիմում է գրականագետին.
-Դե, մի կես էջ բան է պետք, կաղապարների կազմաքանդում, լեզվի ճեղքում, պատկերների տարրալուծում, սյուժեի խտացում, էդքանը հերիք է:)
«Կաղապարների կազմաքանդում», «լեզվի տրոհում» և նման կարգի այլ նորաձև արտահայտությունները հերթապահ կաղապարների դեր են խաղում գրականագետների համար. երբ պետք է ինչ-որ գրողի մասին կարճ մեկ էջի սահմաներում գրախոսական գրեն, իսկ նրա գրածները կարդալով՝ այդքան ասելու բան չի լինում կամ ընդհանրապես չեն էլ ուզում ժամանակ վատնեն կարդալու վրա, իսկ գրողը մտերիմ է, պետք է մի բան գրել, օգնության են շտապում կազմաքանդումը, տրոհումը, ճեղքումը… Ինքս ականատես եմ եղել, որ գրողը դիմում է գրականագետին.
-Դե, մի կես էջ բան է պետք, կաղապարների կազմաքանդում, լեզվի ճեղքում, պատկերների տարրալուծում, սյուժեի խտացում, էդքանը հերիք է:)
Շինարար ջան, էդ մեխանիզմը առաջ էլ էր աշխատում... հիմա, պարզապես կազմակերպված բիզնես է դարձել...
Պոեզիայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև կարդացել եմ միայն այս թեմայում եղածներն ու չեմ հավանել, բայց արձակը, մասնավորապես «Հայկական ժամանակ» վեպը ոչ միայն չի կազմաքանդում արձակ ոճը, այլև հետաքրքիր որոշ նորամուծություններ է ավելացնում ու իրականում նշածս վեպը հրաշալի ստեղծագործություն է, որը նաև սերուդներն են գնահատելու, որովհետև վերջին երևի 40-60 տարիների Հայաստանյան կյանքի՝ մասնավորապես Երևանի, կոլորիտը լրիվ ներկայացնում է: Որպես զուտ գրական ստեղծագործություն էլի հրաշալի է:
lusattik
14.12.2009, 20:22
Ես դա չեմ կարող որակել որպես վեպ և որպես գեղարվեստական ստեղծագործություն, ընդհանրապես, հետևաբար «վեպի» գեղարվեստական արժեքի մասին ասելիք, բնականաբար, չեմ կարող ունենալ...
պոեզիային ծանոթ չեմ...
Ես դա չեմ կարող որակել որպես վեպ և որպես գեղարվեստական ստեղծագործություն
Քո իրավունքն է, անշուշտ:
Պարզապես շատ հետաքրքիր է, թե այդ դեպքում որպես ի՞նչ որակվում:
lusattik
15.12.2009, 09:10
Քո իրավունքն է, անշուշտ:
Պարզապես շատ հետաքրքիր է, թե այդ դեպքում որպես ի՞նչ որակվում:
Սա, իմ կարծիքով, զուտ լրագրային գործ է, որը , բնականաբար, չունի գեղարվեստական երկին բնորոշ հղկվածությունը: Հիմնական թերությունների մասին արդեն խոսվել է ուրիշների կողմից, չգիտեմ, որքանով է ճիշտ նորից ասել այդ մասին...Չուկ ջան, չեմ հիշում ,մեր անդամներից որ մեկը խոսեց դիալոգների մասին... իրոք, քեզ թվում է սեղանի թենիսի գնդակին ես հետևում. .ասաց, մտածեց ասաց իրար հաջորդող բառերի տարափի տակ բուն երկխոսությունը լրիվ կորչում է... մարդիկ վաղուց գտել են երկխոսությունների շարքը ներկայացնելու օպտիմալ տարբերակ և այն քանդելով՝ հեղինակը , կարծում եմ, ավելի լավը չի կարողացել ստեղծել, ինչը բուն զրույցի մտքին հետևելը մի տեսակ դժվարացնում է:Այդ ամենը, կարծես, սղագրային մակարդակի է,թվում է՝տեղ-տեղ անփույթ՝ խոսքի կառուցման առումով... ինքնահավանությունը, ինքնագովության տարրերը նկատելի էին(կարծեմ, այդ մասին էլ ասացին). այն տպավորությունն է ստեղծվում, որ ոչ թե իր միջոցով ուրիշներին է ներկայացնում, այլ ուրիշների միջոցով՝ իրեն...ես չեմ գտնում , որ դա ճիշտ տարբերակ է . համենայն դեպս՝ դեռ շուտ է...Իհարկե, սա իմ տպավորությունն է. վստահ եմ , ըմբռնումով կմոտենաս...
«Կաղապարների կազմաքանդում», «լեզվի տրոհում» և նման կարգի այլ նորաձև արտահայտությունները հերթապահ կաղապարների դեր են խաղում գրականագետների համար. երբ պետք է ինչ-որ գրողի մասին կարճ մեկ էջի սահմաներում գրախոսական գրեն, իսկ նրա գրածները կարդալով՝ այդքան ասելու բան չի լինում կամ ընդհանրապես չեն էլ ուզում ժամանակ վատնեն կարդալու վրա, իսկ գրողը մտերիմ է, պետք է մի բան գրել, օգնության են շտապում կազմաքանդումը, տրոհումը, ճեղքումը… Ինքս ականատես եմ եղել, որ գրողը դիմում է գրականագետին.
-Դե, մի կես էջ բան է պետք, կաղապարների կազմաքանդում, լեզվի ճեղքում, պատկերների տարրալուծում, սյուժեի խտացում, էդքանը հերիք է:)
Ես չգիտեի,որ վերլուծություններ անելիս տերմիններն իրենց անուններով արտահայտելը խիստ քննադատելի երևույթ եք համարում,ինչև այլ կերպ հնարավոր չէ,եթե դու գրականությանը սիրողական մակարդակից ավելի լավ գիտես:Նախ վերադառնանք կազմաքանդմանըի.ամբողջ համաշխարահային գրականությունը`իր ստեղծման օրից մինչ այսօր`հիմնված է կազմաքանդման վրա:Եթե դա դիտարկենք պոեմի զարգացման աստիճանում,ապա պարզ տեսանելի կլինի,որ ռոմանտիկ դարաշրջանի պոեմները կազմաքանդեցին Ոդիսևսյան պոեմների ընդունված ոճը,և դա նույնպես հեշտ անցում չի եղել,այդ ժամանակ նույնպես առկա էին հակասությունները:Այսօր Արմեն Շեկոյանը չի կարող գրել պոեմ,որը պիտի կրկնի ասենք Հովհաննես Թումանյանի,դա արդեն ընկալելի չի ընթերցողի կողմից,հո Թումանյանից ավելի լավ չի գրելու:Ես հեռու եմ մտածելու,որ Շեկոյանի պոեմները կատարելություն են,բայց դրանք իրենց ժամանակի արձագանքն են:Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ասելիքին,ասեմ`կրկին հիշատակելով Թումանյանին.որ չկա ասելիքի խնդիր,բոլոր ասելիքներն արդեն առկա են,կա միայն ասելիքի ձևի խնդիր ու այն հավերժորեմ Նույնը լինել չի կարող:Գիտեք հետաքրքիրը որն է,որ մեծ մասամբ Շեկոյանը հանգավոր բանաստեղծություն է գրում ու հենց հանդերի հետ խաղալով ծաղրի,պարոդիայի ենթարկում գոյություն ունեցող բանաստեղծական կարծրատիպերը:
Rhayader
15.12.2009, 11:32
Երբ բոլոր ստանդարտ ձևերը սպառված են նոր խոսք ասելու
Ստանդարտ ձևերն արվեստի տեսանկյունից սպառված են, հենց ստանդարտ են դառնում, ու ստեղծագործողի նպատակը ստեղծագործելն է՝ նոր բան ասելը կամ հին բանը նորովի ասելը: Ու միշտ էլ այդպես է եղել: Իսկ քո ասածը,
Արա էտ գյադեն ասեց գամ քացու տակ եմ գցելու, այ Q.A.Q.լան լակոտ
մակարդակի բաների ստանդարտ արդարացում է:
Նախ վերադառնանք կազմաքանդմանըի.ամբողջ համաշխարահային գրականությունը`իր ստեղծման օրից մինչ այսօր`հիմնված է կազմաքանդման վրա:Եթե դա դիտարկենք պոեմի զարգացման աստիճանում,ապա պարզ տեսանելի կլինի,որ ռոմանտիկ դարաշրջանի պոեմները կազմաքանդեցին Ոդիսևսյան պոեմների ընդունված ոճը,և դա նույնպես հեշտ անցում չի եղել,այդ ժամանակ նույնպես առկա էին հակասությունները:Այսօր Արմեն Շեկոյանը չի կարող գրել պոեմ,որը պիտի կրկնի ասենք Հովհաննես Թումանյանի,դա արդեն ընկալելի չի ընթերցողի կողմից,հո Թումանյանից ավելի լավ չի գրելու:Ես հեռու եմ մտածելու,որ Շեկոյանի պոեմները կատարելություն են,բայց դրանք իրենց ժամանակի արձագանքն են:Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ասելիքին,ասեմ`կրկին հիշատակելով Թումանյանին.որ չկա ասելիքի խնդիր,բոլոր ասելիքներն արդեն առկա են,կա միայն ասելիքի ձևի խնդիր ու այն հավերժորեմ Նույնը լինել չի կարող:Գիտեք հետաքրքիրը որն է,որ մեծ մասամբ Շեկոյանը հանգավոր բանաստեղծություն է գրում ու հենց հանդերի հետ խաղալով ծաղրի,պարոդիայի ենթարկում գոյություն ունեցող բանաստեղծական կարծրատիպերը:
Ռաֆ ջան, մոլորության մեջ ես ...գրականությունը ընդհանրապես, իսկ պոեզիան,որ հունարեն նշանակում է արարել՝ մասնավորապես, ոչ մի կապ չունեն հեղաշրջումների, կազմաքանդումների հետ...Թումանյանը, որ իմանա, որ իր ասածը էսպես են հասկացել....մեղք է, ավելի լավ է նրան հանգիստ թողնենք ...
Հանգավորված գործերը առաջացել են առանց հեղաշրջման, առանց որևէ բան քանդելու, ծաղրելու... և գործել են զուգահեռաբար... ինչու՞ , մեր գրականությունը պակա՞ս օրինակներ ունի...Վերլիբռով ստեղծագործել են Նարեկացին, Սիամանթոն, Վարուժանը... կարդա ու իմացիր, թե ինչ է անհանգ բանաստեղծությունը, որը երբեք արձակ չես անվանի... և , որ այդ հանճարեղ գրողները այնքան բան են ունեցել ասելու, որ արտահայտման ձևը բոլորովին էլ նոր խոսքի նշան չի եղել նրանց համար...ես հասկանում եմ, երբ քննադատում են ապաշնորհությունը, անճաշակությունը , բայց ծաղրել ձևն ինքը...այ, դա , իրոք, չտեսնված բան է, որպես սկզբունքային անհեթեթություն ...
Ես ձեզ ուզում եմ ներկայացնել մի փայլուն հատված՝ ընդհանրապես պոեզիայի նկատմամբ տածած իր սիրո վերաբերյալ ՝Շեկոյանի նույնքան փայլուն վեպից (չմոռանաք գեղագիտական հաճույք ստանալ):
«...մինչդեռ էս ընթացքում ինձ հաջողվեց ընդամենը պոեզիան թարգել, եթե, իհարկե, համարենք, որ հանգաբանությունը պոեզիայի հետ որեւէ առնչություն ունի, եւ եթե մեր հանգաբան ցեղից միայն ի՛մ մտքով է անցել հանգաբանությունը տարիներ շարունակ պոեզիայի տեղ ձեզ վրա նաղդել, դա ամենեւին չի նշանակում, թե մեր ցեղի ամենաշնորհքովը հանգաբանության առումով հենց ե՛ս եմ, եւ եթե գրողական շրջանակներում ինձ չհաջողվեց հանգաբանության գծով լուրջ կոնկուրենտ գտնել, մեր ցեղի մեջ կոնկուրենտներ միշտ էլ ունեցել եմ, եւ եթե գրողական մեր միջին ու նորագույն սերունդներն ինձ գլխի չգցեին, որ հանգաբանությունն ու պոեզիան միանգամայն տարբեր բաներ են, ես երեւի առ էսօր էլ շարունակեի էդ անլուրջ ու անշնորհակալ աճպարարությունն ու աջբատեսությունը, մանավանդ որ՝ անհանգ ու ազատ բանաստեղծությանն էլ ի՛նքս երբեւէ լուրջ չեմ վերաբերվել...
...էս արձակովս փորձում եմ ազատվել ներսերիս պատերից դժվարությամբ քերվող ամենավերջին մնացուկներից եւ, աչքով չտամ, կարծես թե հաջողվում է, ու ես հիմա մոտավորապես է՛ն վիճակում եմ, ինչ վիճակում հայտնվում են ծխելը մի քանի շաբաթ թարգածները. տարիներ շարունակ ներսդ կուտակված սեւահեղուկներն ու զանազան կեղտաջրերը միջիցդ սկսում են դուրս հորդել, եւ ինչքան տհաճ ու զզվելի են էդ սեւալորձերն ու կիսահեղուկները, էնքան հաճելի է է՛ն զգացողությունը, որ դու ազատվում ես էդ, ուրեմն, ամեն տեսակի կեղտաջրերից, ու ես պոեզիայի առումով հիմա հենց էդ վիճակի մեջ եմ...»
Այս հատվածը կարդալուց հետո հարց է առաջանում՝ եթե մի մարդ իր գրածին լուրջ չի մոտենում, ընթերցողը, ավելի ճիշտ՝ չընթերցողը ինչպե՞ս կարող է լուրջ մոտենալ ...
http://www.aravot.am/am/articles/culture/11237/view
«Երևան հյուրանոցը» ընտիր գործ ա: Դեռ երբեք ոչ ոք էդքան գեղարվեստական մարդահամար չէր արել:
Սեր
Ձմեռն անցավ։ Աստված իր հետ.
գնա՜ էլ, գա՜ էլ։
Էս ընթացքում դու ոչ մի օր
չես բացակայել
մտածմունքից իմ շուրջօրյա՝
ճոխ ու գունավոր,
ուր դու անվերջ թագուհի ես,
ու ես՝ թագավոր։
Ճողոպուր
Ես ուզում եմ կըտըրվել
իմ ու ձեր փուչ քանքարից։
Ես ուզում եմ դուրս գրվել
Էս կատաղի պայքա րից։
Իմ հավատո հանգանակ՝
թուլակազմ ու սըփըրթնած,
էլ չեմ ուզում անդանակ
մորթըվել ու թըպըրտալ։
Հերիք է ինձ կողոպտեմ՝
շըռայլելով սուտ երդում։
Ես ուզում եմ ճողոպրել.
չըլինել էս շըքերթում։
Հ.Գ. «Անտիպոեզիա» -ից: