PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայր Թերեզա



Agape
11.01.2008, 01:33
Այս թեմայում կուզեմ խոսենք Մայր Թերեզաի անձի և գործունեության մասին:

Սկսեմ ես, նրա խոսքերից.

Չենք կարող մեծ բաներ անել, միայն փոքր բաներ` մեծ սրտով:

Երբեք չենք իմանա` ի'նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:

Հավատարիմ եղիր փոքր բաներում, որովհետև դրա մեջ է քո ուժը:


Երջանկությունը աղոթք է:
Երջանկությունը սեր է:
Երջանկությունը մաքուր սերն է,
որով կարող ենք գերել հոգիները:

Safaryan
11.01.2008, 09:34
Մայր Թերեզա՝ Թերեզա Գոնջա Բոյաջիու Կալկաթացի, ապրել է 1910-1997թթ.: Թերեզա անունը ստացել է 1931թ. ի պատիվ 1927թ-ին սրբերի դասին դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:

Agape
11.01.2008, 12:17
Ինչ եք կարծում ինչի մեջ էր այս կնոջ յուրահատկությունը, գիտեմ որ Ատծուց էր ներշնչվում , բայց միլիոնավոր հավատացյալներից նրա կյանքը տարբերվում է:Ձեր կարծիքով ինչն էր նրա յուրահատուկ լինելու գաղտնիքը:




Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիրակություն կամ դիրք, բոլորը նույնն են : Բոլորը սիրելու մարդիկ են: Բոլորը սիրո քաղց ունեն:

Շատերն են խոսում աղքատների մասին . քչերն են խոսում նրանց հետ:

Տվեք ձեր ձեռքերը ծառայելու և ձեր սիրտը սիրելու:

Սելավի
20.09.2008, 23:01
Մայր Թերեզայի 10 թեզերը

1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:

2 Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք:

3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության:

4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ:

5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:

6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ:

7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք:

8 Կարևոր չէ թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:

9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:

10 Աղոթեք միասին և մնացեք միաբան:

ԵՎ ի վերջո Դուք կհամոզվեք որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև:

sarkavag
25.09.2008, 08:24
Ողջույն ձեզ, շատ հրաշալի թեմա եք բացել, ես էլ փորձեմ լրացնել այս թեման.
http://lusamut.net/forums/index.php?topic=993.0

Agape
01.05.2011, 11:06
Ամեն Դեպքում
Մարդիկ անխոհեմ են,
անտրամաբանական եվ եսակենտրոն,
սիրիր նրանց ամեն դեպքում:

Երբ բարիք ես գործում,
մարդիկ քեզ կմեղադրեն
անձնասիրության հետին նպատակների մեջ,
բարիք գործիր ամեն դեպքում:

Եթե հաջողակ ես եվ կեղծ ընկերներ
եվ թշնամիներ ես վաստակում,
հաջողիր ամեն դեպքում:

Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի,
բարիք գործիր ամեն դեպքում:

Ազնվությունը եվ անկեղծությունը
քեզ խոցելի են դարձնում,
ազնիվ եվ անկեղծ եղիր ամեն դեպքում:

Տարիներ շարունակ քո կառուցածը
մեկ գիշերում կարող է կործանվել,
կառուցիր ամեն դեպքում:

Մարդիկ իսկապես օգնության կարոտ են,
բայց եթե օգնես նրանց,
կարող են քեզ վրա հարձակվել,
օգնիր մարդկանց ամեն դեպքում:
Տո`ւր աշխարհին քո ունեցած ամենալավը

եվ կփշրեն քո ատամները,
Տո`ւր աշխարհին քո ունեցած ամենալավը
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ:

Jarre
26.05.2011, 17:02
Մոդերատորական: Թեմայից դուրս և թեման զրուցարանի վերածող գրառումը ջնջված է։

Ameli
28.05.2011, 20:36
Մայր Թերեզա


Մայր Թերեզան իր օրինակով սովորեցրեց մեզ, թե իրականում ինչ է նշանակում ապրել ավետարանը:

Մի' սպասիր առաջնորդների, ի'նքդ գործիր:

Այսօր աշխարհը կարծես գլխիվայր շուռ է եկել և տառապում է, որովհետև այնքան քիչ սեր կա տանը, ընտանեկան կյանքում: Մենք ժամանակ չունենք մեր զավակների, միմյանց համար, ժամանակ չունենք փոխադարձ ըմբոշխնումի համար:
Սերը սկսվում է տանը: Սերը տներում է ապրում, իսկ եթե այդպես չէ, տառապանքն ու դժբախտությունն է տիրում.... Ամեն ոք խելահեղ աճապարանքի մեջ է, ավելի մեծ ձեռքբերումներով, ունեցվածքով և այլնով այնքան մտահոգ, որ մինչև անգամ երեխաները քիչ ժամանակ ունեն ծնողների համար: Ծնողբերը շատ քիչ ժամանակ ունեն միմյանց համար: Եվ ահա տանը սկսվում է աշխարհի խաղաղության փլուզումը:

Աղքատության մասին

Ամեն Մարդու մեջ Աստծուն եմ տեսնում: Երբ լվանում եմ բորոտի վերքերը, կարծես Տիրոջն եմ խնամում. մի՞թե գեղեցիկ փորձառություն չէ: /հարցազրույց 1974/

Երբ աղքատությունն եմ տեսնում այստեղ, ինքս իմ ներսում զայրանում եմ: Չեմ արդարացնում իմ զայրույթը, բայց Եթովպիան տեսնելուց հետո այլ կերպ անհնար է: /Վաշինգտոն 1984/

Ամենասարսափելի աղքատությունը մենությունն է և սիրված չլինելու զգացումը:

Ամենից ծանր հիվանդությունը այսօր բորոտությունը կամ թոքախտը չէ, այլ անցանկալի լինելու զգացումը:

Աշխարհում ավելի շատ սիրո և գնահատանքի քաղց կա, քան՝ հացի:

Երբեմն մտածում ենք թե աղքատությունը միայն քաղցած, մերկ ու անտուն լինելն է: Անցանկալի, չսիրված ու չհոգացված լինելու աղքատությունը ամենամեծ աղքատությունն է: Դա բժշկելու համար յուրաքանչյուրս մեր տնից պետք է սկսենք:

Ameli
28.05.2011, 22:04
Պատերազմի մասին

Նախկինում երբևէ պատերազմի ականատես չեմ եղել, բայց սով ու մահ տեսել եմ: Միշտ հարցնում էի ինքս ինձ. "Ի՞նչ են զգում, երբ դա անում են: Ինձ համար անհասկանալի է: Բոլորն էլ Աստծու զավակներն են: Ի՞նչու են այդ անում. չեմ կարողանում հասկանալ: /Բեյրութ 1982, իսրայելապաղեստինյան հակամարտության ժամանակ/

Աղաչում եմ ձեզ, ընտրե'ք խաղաղության ճանապարհը: ... Պատերազմում, որից բոլորս զարհուրում ենք, կարճ ժամանակում հաղթողներ ու պարտվողներ կարող են լինել: Բայց դա երբեք չի կարող արդարացնել և չի արդարացնի ձեր զենքի պատճառած տառապանքը, վիշտն ու կյանքի կորուստը: /Նամակ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, հունվար 1991/

Արհեստական վիժեցման մասին

Վիժեցումը ոճիր է որովայնում: Երեխան Աստծո նվերն է: Եթե չեք ուզում նրան, ի'նձ տվեք:

Խաղաղության մեծագույն կործանիչը վիժեցումն է, որովհետև եթե մայրը կարող է սպանել սեփական երեխային, ուրեմն էլ ի՞նչը կարող է ինձ հետ պահել քեզ սպանելուց և քեզ՝ ինձ սպանելուց. ոչինչ:

Որոշել, որ երեխան պետք է մեռնի, որպեսզի դու ապրես, ինչպես ուզում ես, թշվառություն է:

Ameli
28.05.2011, 23:17
Կյանքի գործի մասին

Մենք զգում ենք, որ այն ինչ անում ենք գեթ մի կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց եթե այդ կաթիլը չլիներ, օվկիանոսն ավելի փոքր կլիներ:

Անցյալ օրը երազում տեսա, թե դրախտի դռների մոտ եմ: Սբ. Պետրոսն ասաց. "Վերադարձի'ր Երկիր: Այստեղ խարխլված տներ չկան":

Հրաշքն այն չէ, որ գործ ենք անում, այլ որ ուրախությամբ ենք անում:

Սիրո մասին

Եթե դատում ենք մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չունենք:

Ես փորձում եմ աղքատներին սիրո դիմաց տալ այն, ինչ հարուստները փողով են ձեռք բերում: Ո'չ, բորոտին չեմ դիպչի նույնիսկ հազար ֆունտի համար, այլ հոժարակամ կբուժեմ ի սեր Աստծո:

Ահա և պարադոքսը. եթե սիրում ես ցավ զգալու աստիճան, այլևս ցավ չի լինի, այլ ավելի շատ սեր:

Չգիտեմ թե դրախտն ինչպիսին է, բայց գիտեմ, որ երբ մեռնենք, և Աստծո դատաստանի ժամանակը գա, նա չի հարցնի՝ որքան բարի գործ ենք կատարել մեր կյանքում, այլ որքան ՍԵՐ ենք դրել մեր արածի մեջ:

Ամենքի կողմից անցանկալի, չսիրված, չհոգացված ու մոռացված լինելը շատ ավելի մեծ սով է, շատ ավելի մեծ աղքատություն, քան ուտելու ոչինչ չունենալը:

Մի' կարծեք թե անկեղծ լինելու համար սերը պետք է արտասովոր լինի: Պարզապես պետք է սիրել առանց հոգնելու:

Ամեն անգամ ինչ-որ մեկին ժպտալը սիրո դրսևորում է, նվեր այդ անձին, գեղեցիկ մի բան:

Բարի գործերը օղակներ են, որ սիրո նշան են կազմում:

Ameli
28.05.2011, 23:42
Աստծուն ծառայելու մասին

Հավատարի'մ եղեք փոքր բաների մեջ, քանզի դրանց մեջ է ձեր զորությունը:

Յուրաքանչյուրի մեջ Հիսուսն է թաքնված:

Ես մի փոքրիկ գրիչ եմ Աստծո ձեռքին, ով սիրո նամակ է հղում աշխարհին:

Չեն աղոթում հաջողության համար: Ես հավատարմություն եմ աղերսում:

Ես գիտեմ, որ Աստված ինձ չի տա այն, ինչ իմ ուժերից վեր է: Պարզապես ուզում եմ, որ նա ինձ այդքան չվստահի:

Շատերը մեծ գործը շփոթում են կոչման հետ: Մեր կոչումը Հիսուսի սերն է:
Ով քաղցր Տեր, ճանաչե'լ տուր իմ բարձրագույն կոչման արժանապատվությունն ու պարտականությունները:Երբեք թույլ մի' տուր անպատվել այն՝ տեղի տալով անտարբերության, անգթության կամ անհամբերության:
Հարկավոր է քիչ խոսել: Քարոզը ժողով չէ: Ի՞նչ է պետք անել, վերցնել ավելն ու մաքրել ինչ-որ մեկի տունը: Դա բավական բան է ասում:
Այս կյանքում չենք կարող մեծ բաներ անել, կարող ենք միայն փոքր բաներ անել մեծ սրտով:

Այն խոսքերը, որոնք չեն հաղորդում Քրիստոսի լույսը, թանձրացնում են խավարը:

Պետք չէ գոհանալ դրամ ողորմելով: Դա բավարար չէ: Ողորմություն խնդրողները ձեր սիրող սրտերի կարիքն ունեն: Արդ, ուր էլ որ գնաք սփռե'ք ձեր սերը:

Մենք կարիք ունենք գտնելու Աստծուն, բայց անաղմուկ ու խառնաշփոթի մեջ հանարավոր չէ գտնել Նրան: Աստված լռության բարեկամն է: Տեսե'ք թե ինչպես է բնությունը՝ ծառերը, ծաղիկները, խոտը, աճում լռությամբ: Տեսե'ք ինչպես են աստղերը, լուսինն ու արևը շարժվում լռության մեջ: Հոգիներ հուզելու համար մենք լռության կարիք ունենք:

Մեր կյանքի վերջում չենք դատապարտվելու ըստ այն բանի, թե քանի դիպլոմ ենք ստացել, որքան գումար ենք հայթայթել կամ ինչքան մեծ գործեր ենք կատարել, այլ դատվելու ենք ըստ՝ "Քաղցած էի, և ինձ կերակրեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, անտուն էի, և ինձ ընդունեցիք":

հովարս
29.05.2011, 00:50
Մարդ , որի կյանքը սիրո քարոզ էր:


http://youtu.be/Y5_DTh1nMH4

Հայաստան-Վրաստան
14.06.2011, 11:06
Շատ լավ և հոգեհարազատ թեմա է, ես չգիտեի, որ Մայր Թեեզայի անունը Լիզեոյի Թերեզայի անունով է, շատ եմ կարդացել և հետաքրքրվել Լիզեոյի Թերեզայի կյանքով:
Մայր Թերեզան շատ բարի և յուրօրինակ կին էր, միշտ, երբ կարդում եմ նրա խոսքերը աչքերս լցվում են: Իրոք շատ դժվար է ապրել ավետարանով այժմ, երբ մադիք միայն նյութականով են տարված, Մայր Թերեզան գերբնական ուժ ուներ:

Ավետիք
15.06.2011, 12:23
Մայր Թերեզան անձ է, ով իրական Մոր սիրտ ուներ: Եվ այդ սիրտը լցված էր Աստծո Սիրով, որը փոխանցվում էր տառապող մարդկանց հոգիներին, սփոփելով դրանք և վկայելով, որ Տերը քաղցր է:

Lion
15.06.2011, 22:23
Ինչ եք կարծում ինչի մեջ էր այս կնոջ յուրահատկությունը, գիտեմ որ Ատծուց էր ներշնչվում , բայց միլիոնավոր հավատացյալներից նրա կյանքը տարբերվում է:Ձեր կարծիքով ինչն էր նրա յուրահատուկ լինելու գաղտնիքը:

Գուցե ուղղակի լավ պիառված պռոեկտ էր?

Rhayader
08.08.2013, 15:41
Մայր Թերեզա. ֆանատիկ, ավանտյուրիստ, մահվան ու ցավի կուլտի ղեկավար: Ահա թե ինչ կարող եմ ասել նրա մասին: Մարդ, ում սրբության մարմնացում են համարում, թեև նա ամբողջ կյանքում երբեք ոչ մի առանձնահատուկ բարեգործություն չի արել: Ի նկատի ունեմ, միգուցե, ասենք, մուրացկանին մի քանի կոպեկ փող է տվել մեկ-մեկ, բայց պատմությունը դրա մասին լռում է:

Rhayader
08.08.2013, 16:14
Որ ասածս մի քիչ անհիմն չլինի, մի նյութ տեղադրեմ.


http://www.youtube.com/watch?v=pGHQIKXw1dA

Rhayader
08.08.2013, 22:05
http://www.youtube.com/watch?v=aoKCjCXqCYs

ՈՒ ասենք սա:)