PDA

Դիտել ողջ տարբերակը : Պետք են Երեւանում գործող ֆան կլուբերի կոորդինատներ



Anika Verdy
10.01.2008, 19:06
Ժողովուրդ բարեւ բոլորին:) Ինձ հետաքրքիր է` Երեւանում ինչքա՞ն Ֆան կլուբ կա...
Եթե դուք գիտեք որեւէ ֆան կլուբ, կամ ինքներդ ձեզ համարում եք ինչ-որ խմբի ֆանատ, ապա խնդրում եմ արտահայտվեք:)
Կարեւոր է նաեւ ձեր կարծիքը՝ ինչպես եք վերաբերվում այդ երեւույթին
խնդրում եմ որեւէ ֆան կլուբի կոորդինատ իմանալու դեպքում ուղարկել նաեւ vikalaz@yahoo.com հասցեով:
Շնորհակալություն

Anika Verdy
10.01.2008, 19:27
Հա մի բան էլ մոռացա....հետաքրքիր է ՝հայկական շոու բիզնեսից ինչ-որ մեկը ֆան կլուբ ունի՞, թե ոչ....:)

Սամվել
10.01.2008, 20:14
Հա մի բան էլ մոռացա....հետաքրքիր է ՝հայկական շոու բիզնեսից ինչ-որ մեկը ֆան կլուբ ունի՞, թե ոչ....:)
Ոնց չունի, Թաթուլ ֆան կլաբը :D
Բայց կոորդինատները չգիտեմ։:(
Գիտեմ որ Հայաստանի կեսը հոգով սրտով էտ ֆան կլաբի անդամա, ու իրանց կեսն էլ գրանցված են :hands

StrangeLittleGirl
10.01.2008, 21:04
Հարգելի՛ Anika Verdy, դուք լրագրո՞ղ եք: Եթե այո, ապա ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում:
Նման թեմայով նյութ արվել է մի քանի տարի առաջ «Մաքս լիբերթիում», հեղինակն էլ Արման Հակոբյանն էր: Որքան հիշում եմ, այդպես էլ որևէ ֆան կլուբ չգտնվեց, դրա համար խոսվեց առհասարակ այդ երևույթի մասին: Ես էլ մի երկու բառ ասացի կարծեմ:
Որքան հիշում եմ, Երևանում Մայքլ Ջեքսոնի ֆան կլուբ կար տարիներ առաջ: Հիմա չգիտեմ՝ կա՞, թե՞ ոչ. վերջիվերջո նրա անդամներն արդեն մեծացած կլինեն, իսկ Մայքլ Ջեքսոնը վաղուց կորած է, որ նոր երկրպագուներ ձեռք բերի:

Armeno
10.01.2008, 21:54
Զզվում եմ եդ երևույթից, ինչքան գիտեմ Տոկիո հոթելի ֆան ակումբ կա Հայաստանում

Anika Verdy
11.01.2008, 00:58
Հարգելի՛ Anika Verdy, դուք լրագրո՞ղ եք: Եթե այո, ապա ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում:
Նման թեմայով նյութ արվել է մի քանի տարի առաջ «Մաքս լիբերթիում», հեղինակն էլ Արման Հակոբյանն էր: Որքան հիշում եմ, այդպես էլ որևէ ֆան կլուբ չգտնվեց, դրա համար խոսվեց առհասարակ այդ երևույթի մասին: Ես էլ մի երկու բառ ասացի կարծեմ:
Որքան հիշում եմ, Երևանում Մայքլ Ջեքսոնի ֆան կլուբ կար տարիներ առաջ: Հիմա չգիտեմ՝ կա՞, թե՞ ոչ. վերջիվերջո նրա անդամներն արդեն մեծացած կլինեն, իսկ Մայքլ Ջեքսոնը վաղուց կորած է, որ նոր երկրպագուներ ձեռք բերի:

Բյուրակն ՋԱԱԱԱԱՆՆՆ ՋԱԱԱԱՆՆՆՆ ՋԱԱԱԱՆՆՆՆ!
Ես էլ եմ Մաքսից:)
Ավելին իրար հետ փարթիի էլ ենք եղել
Դե լավ մեկ,,, երկու,,, երեք.... ՏԸդըըըմմմմ !!!!!!!!!!!
Հույս ունեմ Տաթեւին հիշում ես:)
Ես էլ եմ ուզում նյութ անել ֆանատների ֆանատիզմի եւ ֆան կլուբերի մասին, հույս ունեմ, որ գոնե մի հատ ֆան կլուբ կգտնեմ
Հեչ որ չէ, մենք Ալանիսի ֆան կլուբում հոգով կանք ու կանք:thumbup::lol

Հա ի դեպ տեսա ֆորումում հայտարարություն՝ ինչ- որ ֆան կլուբ են ստեղծում, գրել եմ իրենց, տեսնեմ կարձագանքեն՞՞՞՞՞

StrangeLittleGirl
11.01.2008, 01:00
Ես տենց էլ իմացա: Ձայնդ Մաքսից էր գալիս: Հա՛, Ալանիսի ֆան կլուբը լավ միտք ա:

Fobus
11.01.2008, 16:06
ինչքան գիտեմ Beatles-ի ֆան կլուբ կա

ErrewayFanclub
13.01.2008, 21:49
Ereway խմբի պաշտոնական Ֆան ակումբ Էլ. հասցե Erreway-Armenia@yandex.ru(Ֆան Ակումբ ); Hrach63@yandex.ru (Կապի պատասխանատու) ք. Երևան