PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննա Ֆրանկի օրագիրը



StrangeLittleGirl
10.01.2008, 13:26
Ի՞նչ արժեք ունի այս գիրքը ձեզ համար. գրական-գեղարվեստակա՞ն, քաղաքակա՞ն, ուրի՞շ: Ես մեկ-մեկ ջղայնանում եմ, երբ այս գիրքը համարում են քաղաքական փաստաթուղթ: Հա՛, դա էլ կա, բայց առաջին հերթին ուրիշ է… Կարդալով էդ գիրքը՝ հասկանում ես, որ դեռահասն էլ կարող է մտածել, նույնիսկ ավելի լավ, քան մեծահասակները: Ու նաև պարզ է դառնում, որ կորել է մի տաղանդավոր գրող:
Ի՞նչ կլիներ, եթե Աննա Ֆրանկը երկար ապրեր: Նրա օրագիրը կհրապարակվե՞ր: Կշարունակե՞ր գրել: Սպասում եմ կարծիքների:

ChildOfTheSky
10.01.2008, 15:00
Կարծում եմ միայն երջանիկ պատահականությունն է պատճառը, որ մենք այսօր հնարավորություն ունենք կարդալ "Աննա Ֆրանկի օրագիրը": Համոզված եմ, որ նրա նահատակվելը չի պատճառը այս գրքի լույս տեսման: Իսկ կդառնար նա արդյոք գրող, թե ոչ, դժվար է պատասխանել: Չնայած շատ հետաքրքիր է կարդալ այն, բայց կարծում եմ նրա իրական արժեքը ուռճացված է:

Բարեկամ
10.01.2008, 15:19
Ինտերնետում այսօր հազարավոր բլոգեր կան, որոնք շատ ավելի հետաքրքիր են, քան Աննա Ֆրանկի գրառումները: Որպես գրականություն այն արժեք չունի ըստ իս, պարզապես օրագիր է, այդպես գրել և գրում է այդ տարիքի աղջիկների զգալի մասը բոլոր ժամանակներում՝ միջին դարերից մինչև այսօր էլ: Իսկ գիրքն, իրոք, իր հանրահայտությանն առաջին հերթին պարտական է այդ ժամանակվա հայտնի իրադարձությունների կարևորությանը, որոնց մեջ ներքաշված էր նաև Աննան ու իր ընտանիքը, ինչպես հազարավոր այլ ընտանիքներ , այլ կերպ ասած՝ այդ օրագիրը պարզապես մեկ այլ վկայություն է:

Sunny Stream
13.01.2008, 17:23
Է՜, Բյուր, էս ի՞նչ ցեց գցեցիր մեջս... Քույրերս անցած տարի կարդում էին, ես մի քանի էջով սահմանափակվեցի, էն էլ ավատարդ ամեն օր տեսնելը ստիպեց սկսել... Հիմա քննական «Դեկամերոն»-ը մի կողմ եմ թողել, էդ եմ կարդում... Բա որ վատ հանձնեմ, քեզ մեղավոր չե՞ս զգա...:))))
Իրականում, չէի սպասում, որ էսքան "ձգող" կլինի, գիշերը, մինչև աչքերս չցավան, ցած չեմ դնում... Շատ հետաքրքիր է կարդացվում, անգլերեն գիրքն ունենք տանը՝ "The Critical Edition. The Diary of a Young Girl"... տեղ-տեղ նման ենք:))) շատ անկեղծ է, հետաքրքիր, փշաքաղվում եմ, երբ կարդում եմ իր հետպատերազմյան պլանների մասին... ինձ սպանեց, երբ էն հատվածից հետո, երբ պատմում է, որ Mrs. van Daan-ին սկսել են Mr. Beaverbook ասել, մեկ էլ մի առանձին տողով գրել է. "Gandhi is eating again"... երբեք չէի մտածել, որ ռմբակոծվող քաղաքում, էդ վախի մթնոլորտում կարելի է հնարավորինս նորմալ ապրել ու էսպիսի փոխհարաբերությունների մեջ լինել... Դեռ կարդում եմ... Ամեն դեպքում, ապրես Բյուր ջան, որ վարակեցիր ;)

Chilly
13.01.2008, 17:41
Ժող այդ օրագրի հայերեն թարգմանությունը կա? ինչ-որ մեկն ունի? եվ այդ ինչ-որ մեկը կտա? կարդամ? :love please

Amaru
13.01.2008, 17:42
Բավականին փոքր էի, երբ գիրքը ձեռքս էր ընկել, մի քիչ կարդացի, անհետաքրքիր թվաց. պարզապես իմաստը չէի հասկանում. չգիտեի՝ ով էր էդ աղջիկը, կամ ընդհանրապես՝ ում ա հետաքրքիր ինչ-որ աղջկա օրագիրը, հեհ… Հիմա նորից կարդում եմ, գրական-գեղարվեստական արժեքի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց, իսկապես, տողեր կան, որ կարդալիս փշաքաղվում եմ…

StrangeLittleGirl
13.01.2008, 19:12
Ժող այդ օրագրի հայերեն թարգմանությունը կա? ինչ-որ մեկն ունի? եվ այդ ինչ-որ մեկը կտա? կարդամ?
հայերեն թարգմանությունը կա, նույնիսկ Ամստերդամում Աննա Ֆրանկի թանգարանում եմ տեսել: Ես չունեմ, բայց ցանկացած գրադարանում կա:

Sunny Stream
26.01.2008, 02:47
Ըհը... հենց նոր փակեցի գիրքը... չէ, էդքան դադաղ չեմ կարդում, ուղղակի ստիպված էի քննական գրքերս պրծնել, հետո վերսկսել...
Շատ հետաքրքիր էր կարդացվում... փաստորեն դեռ դուրս չեմ եկել էդ ներքին-կոնֆլիկտային տարիքից, լիքը ընդհանրություններ կային (դե, էս տարիքի ում էլ հարցնես, ասում է, որ ես ներսից երկատված եմ` արտաքուստ անհոգ եմ ու ժպտերես, ներքուստ` դեպրեսիվ, չհասկացված, տխուր...), հետաքրքիր էր կարդալ իր վերաբերմունքը պատերազմին, վերջում արդեն լուրջ մտքեր է արտահայտում, լուրջ դատողություններ անում աշխարհի անցյալի ու գալիքի մասին... Դե, որ ամենավերջում էլ կարդացի, թե ինչ է եղել էդ մարդկանց վերջը, թեև գիտեի, թե ինչ պիտի կարդայի, փշաքաղվեցի... :cry
իհարկե, չեմ զարմանա, որ լսեմ, թե Աննայի հայրիկը կամ այլ հրեաներ լաաավ խմբագրել են օրագիրը, որովհետև մի տեսակ, ընդհանուր առմամբ վերցրած, ճիշտ կառուցված դրամատուրգիա կար. ընտանեկան լարվածությանը հաջորդում է անձնական կյանքը, դրան` քաղաքականությունը, ամեն անգամ մի հետաքրքիր բան պատահում է... Վերջում էլ մի տեսակ հանրագումարի է բերվում ամեն ինչ, շատ ավելի հասուն ձևով վերլուծում է իր` աշխարհի հետ ունեցած խնդիրներն ու փոխհարաբերությունները... Վերջնականապես իրեն օպտիմիստ է համարում:
Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր գիրք էր, կլանող ու հուզող...
Իսկ հետաքրքիր է, Ինտերնետում կամ Հայաստանում ինչ-որ տեղ կա՞ն Մարգոտի օրագիրը, Աննայի պատմվածքները... կուզեի կարդալ...

Ինտերնետում այսօր հազարավոր բլոգեր կան, որոնք շատ ավելի հետաքրքիր են, քան Աննա Ֆրանկի գրառումները:
Բարեկամ ջան, եթե չեմ սխալվում, այս գիրքը շատ մեծ դեր է խաղացել բլոգերի ստեղծման գործում, երբ մարդիկ հասկացել են, որ հաճախ վկաներն ավելի ստույգ տեղեկություն են տալիս, քան մասնագետ-լրագրող-մեկնաբանները, էնպես որ այն պետք է դիտարկել որպես նախատիպ ու հավասար չափանիշներով չդատել ;)

Բարեկամ
26.01.2008, 05:35
Բարեկամ ջան, եթե չեմ սխալվում, այս գիրքը շատ մեծ դեր է խաղացել բլոգերի ստեղծման գործում, երբ մարդիկ հասկացել են, որ հաճախ վկաներն ավելի ստույգ տեղեկություն են տալիս, քան մասնագետ-լրագրող-մեկնաբանները, էնպես որ այն պետք է դիտարկել որպես նախատիպ ու հավասար չափանիշներով չդատել ;)

Ձնծաղիկ ջան, չեմ կարծում, թե այս գիրքը դեր ա խացաղել բլոգերի ստեղծման գործում: Աննա Ֆրանկի տիպի օրագրեր (եթե հանենք այդ ժամանակվա քաղաքական հանգամանքները, որոնք էլ ըստ իս գիրքը դարձնել են պոպուլյար) գրվել և գրվում են այն ժամանակներից ի վեր երբ գիր-գրականություն կար, ու դրան առնընչվող տիկնայք և օրիորդներ /հիմնականում փափկասուն/ այլ անելիք չունեին, քան լճանալու իրենց "ես"-ի ու ինքնատարվածության փակ օղակի մեջ, որոնք անկեղծ ասած հետաքրքրություն կամ ինչ-որ նորություն, արժեք չեն ներկայացնում, համենայն դեպս ինձ համար: Մի քիչ խիստ ասվեց, բայց ես վերցրեցի վատագույն դեպքերը, չնայած հիմնականում բոլորն էլ նույնն են...

Sunny Stream
08.02.2008, 02:59
Վայ, էսօր Եվրոնյուզով ցույց տվեցին, որ Իսպանիայում բեմադրել են "Աննա Ֆրանկի օրագիրը" մյուզիքլը, էնպես որ, Բյուր ջան, ավատարդ էնտեղ արդեն պատերին են փակցնում :P Շատ կուզեի նայել, փոքրիկ հատվածներ ցուցադրեցին, մեկ էլ ստեղծագործական խմբի այցը Ամստերդամ` Աննայի տուն-թանգարան. գլխավոր դերասանուհին 13 տարեկան աղջնակ է, ով խոստովանեց, որ իր համար շատ կարևոր էր այդ այցելությույնը...
Հետաքրքիր է, ամեն դեպքում... որ էլի կարծիքներ լսեք (հատկապես Եվրոպայում), գրեք, հա՞ ;)

Ruby Rue
10.08.2012, 12:22
Կարդացել եմ երևի 13 տարեկան հասակում ու դատելով իմ հիշողություններից բավականին ստացված գիրք էր: Թեև քաղաքական իրադարձությունները ու հրեաների ճակատագիրն է գրքին ճանաչված դարձրել, բայց ըստ էության Աննան բավականին հետաքրքիր աղջնակ էր, թեև զգացմունքային , ռոմանտիկ, բայց միաևնույն ժամանակ խելացի , սառը դատող, ուներ նպատակներ , ուներ երազանքներ ու նույնիսկ իրենց թաքստոցի պայմաններում էլ զբաղվում էր ինքնակրթությամբ:
Կարծում եմ, որ այն դեռահասները, ովքեր Աննայի պատանեկան հույսերով ու հույզերով հրապուրված են գիրքը կարդում, հենց աղջկա կերպարը նրանց վրա դրական ազդեցություն կթողի, որովհետև էդ տարիքային սահմանի աղջիկները միշտ ձգտում են նմանվել սիրելի հերոսին:
Լավն էր Աննան ու շատ անկեղծ էր իր օրագրի հետ;)