PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ գիրք, գրականություն

Էջեր : 1 2 [3]

Աթեիստ
29.10.2015, 17:28
Պիրատնե՜ր, օգնե՜ք: Ինձ պետք են .mobi ֆորմատով հետևյալ գրքերը.
1. Toni Morrison - "Paradise"
2. Virginia Woolf - "A Writer's Diary"

1. Toni Morrison - "Paradise"
https://copy.com/2GKFbk3actHKDudX

Ափրիկյան
07.11.2015, 17:20
Ժողովուրդ ջան, ինձ պետք են բավականին հազվագյուտ գրքեր՝ բոլորն էլ Կոնան Դոյլի (Քօնան Տօյլ, Գանօն Տօյլ) հեղինակությամբ, բոլորն էլ՝ արևմտահայերեն: Ցանկը ստորև բերում եմ, եթե ունեք որևէ մեկը կամ մի քանիսը, խնդրում եմ կապնվել.
1. Շերլօք Հօլմսի նոր արկածները, 1910
2. Վեր դարձած շրթունքով մարդը, 1920
3. Նարինջի հինգ կուտերու արկածը, 1920
4. Շէրլօք Հօլմս: Պօսքօմպ հովիտին գաղտնիքը, 1925
5. Շէրլօք Հօլմս: Պրիւս Բարինկթըն սուզանաւի գաղտնիքը, 1926

Cassiopeia
07.11.2015, 20:47

2-ը գրքերում թարգմանված է «Ճեղքված շրթունքով մարդը»։

Առաջին երեքը հաստատ կարդացել եմ (հորական տանը կա, եթե ուրիշ ունեցող չեղավ, եկող շաբաթ օրը երևի կկարողանամ վերցնել)։ 4-ը միգուցե կարդացել եմ, բայց ուրիշ վերնագրով։ Իսկ 5-րդը անծանոթ է ընդհանրապես։

Cassiopeia
07.11.2015, 20:50
Կարդալ առցանց Բոսկոմյան հովտի գաղտնիքը (http://grapaharan.org/index.php/Բոսկոմյան_հովտի_գաղտնիքը)։

Cassiopeia
07.11.2015, 20:57
լավ, սխալվել եմ, իմ կարդացածները արևելահայերենեն։

Artur47455
16.10.2016, 21:54
Ով կարող է օգնել գտնեմ ջերմաէլեկտրական երևույթներ թեմայով ինչ որ նյութ ռեֆերատ կազմելու համար

Աթեիստ
16.10.2016, 22:03
Ով կարող է օգնել գտնեմ ջերմաէլեկտրական երևույթներ թեմայով ինչ որ նյութ ռեֆերատ կազմելու համար

Մենակ չասես գուգլը քեզ բլոկ ա արել ։)

https://www.google.com/search?q=термоэлектрические+явления

Artur47455
16.10.2016, 22:05
չէ բայց հայերեն տարբերակնա ինձ պետք

Artur47455
16.10.2016, 22:11
կարաս հայերեն տարբերակը ճարես??

Աթեիստ
16.10.2016, 22:12
Ով կարող է օգնել գտնեմ ջերմաէլեկտրական երևույթներ թեմայով ինչ որ նյութ ռեֆերատ կազմելու համար

Իմ իմանալով ռեֆերատ կազմելու համար հավաքում են եղած օտար լեզվով ինֆոն, թարգմանում, կոնսպեկտավորում, ներկայացնում։

Artur47455
16.10.2016, 22:14
դե ուղակի հիմա թարգմանելու հետ կապված խնդիրներ կան դրա համար :)

Artur47455
16.10.2016, 22:15
դե ուղակի հիմա թարգմանելու հետ կապված խնդիրներ կան իսկ google translate ով շատ վատա թարգմանում

Աթեիստ
16.10.2016, 22:42
Հայերեն դժվար ինչ որ բան ճարես։
Թարգմանելու ուղղությամբ մտածի։

Artur47455
16.10.2016, 23:05
Հա, բայց թարգմանելու հետ կապված խնդիրներ կան:

Լավ, տեսնեմ ինչ եմ անում:

Artur47455
17.10.2016, 20:23
ժող ջան ով կօգնի գտնեմ մաթեմատիկական մեթոդները ֆիզիկայում գիրքը?

Աթեիստ
17.10.2016, 21:41
ժող ջան ով կօգնի գտնեմ մաթեմատիկական մեթոդները ֆիզիկայում գիրքը?

Գրքի ճիշտ անունը գրի, ցանկալի ա հեղինակով։ Էդ անունով գրքի մասին գուգլը չի լսել։

Artur47455
17.10.2016, 21:43
հենց տենցա էտ առարկայի անունը.....ռուսերեն տարբերակը կա գրքի բայց հայերենը չեմ ճարում

Աթեիստ
17.10.2016, 21:48
Ռուսերենը տեսնում (https://imcs.dvfu.ru/lib.int/docs/Math/unsorted/%CC%E0%F2.%F4%E8%E7%E8%EA%E0/%C0%F0%F4%EA%E5%ED%20%C3.,%20%CC%E0%F2%E5%EC.%EC%E5%F2%EE%E4%FB%20%E2%20%F4%E8%E7%E8%EA%E5,%201970.pdf) եմ, վստա՞հ ես, որ հայերեն էդ անունով գիրք կա։
Ես որ խիստ կասկածում եմ։

Artur47455
17.10.2016, 21:50
ես չգիտեմ կա թե չէ.....բայց ման եմ գալիս

Artur47455
25.10.2016, 20:05
ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??

Mephistopheles
26.10.2016, 00:18
Ժողովուրդ, գիրքս կորցրել եմ ու փնտրում եմ, հեռախոսի գիրքն ա... ոտ ըեսնեք վեչադարձրեք

Freeman
30.10.2016, 09:44
Ժողովուրդ, գիրքս կորցրել եմ ու փնտրում եմ, հեռախոսի գիրքն ա... ոտ ըեսնեք վեչադարձրեք
Խոլի տակ նայի, մեր հարևանինն էլ էր կորել, խոլի տակից գտավ:

StrangeLittleGirl
27.05.2017, 17:58
Պիրատ հասարակություն, Ian McEwan-ի Nutshell-ը mobi ֆորմատով ո՞վ կարա ինձ ուղարկի։

Աթեիստ
27.05.2017, 19:48
Պիրատ հասարակություն, Ian McEwan-ի Nutshell-ը mobi ֆորմատով ո՞վ կարա ինձ ուղարկի։

https://cloud.mail.ru/public/3H4i/rvrPFJR25

Փորձի, FB2-ից եմ կոնվերտ անել, չգիտեմ արդյունքը ոնցն ա։

StrangeLittleGirl
28.05.2017, 12:05
https://cloud.mail.ru/public/3H4i/rvrPFJR25

Փորձի, FB2-ից եմ կոնվերտ անել, չգիտեմ արդյունքը ոնցն ա։

Մերսիներ։ Հեսա գցեմ քինդլիս մեջ, տեսնեմ։ Մենակ ընթեռնելի լինի, ինձ լրիվ հերիք ա։

Cassiopeia
16.06.2017, 17:08
Ժող, Ստեփան Լիսիցյանի «Ծաղկաքաղ»ը ո՞վ ունի։ Մի երկու օրով պետք է, կամ էլ եթե տալու ձև չկա, մի բան խնդրեմ, նկարեք, ուղարկեք։

StrangeLittleGirl
18.07.2017, 18:30
Frank McCourt-ի Angela's Ashes-ն ա պետք mobi ֆորմատով։ Ո՞վ կօգնի։

Moonwalker
19.07.2017, 00:20
Frank McCourt-ի Angela's Ashes-ն ա պետք mobi ֆորմատով։ Ո՞վ կօգնի։

Հրես (http://www64.zippyshare.com/v/kTcFWw34/file.html):

StrangeLittleGirl
02.08.2017, 17:03
Մոռացա ասեմ: Շնորհակալություն սաղիցդ :)) Ինձ պմ-ով ուղարկեցին վերջը։ Ուղարկողին էլ մեծ շնորհակալություն։

Progart
14.08.2017, 22:29
Ազգ իմ։
Փնտրում եմ Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» ու «Չենք ասում, ինչքան գիտենք» գրքերը։ Օնլայն տարբերակով չէ ։Ճ
Ո՞ր գրախանութից կարամ առնեմ :(

Աթեիստ
14.08.2017, 22:42
Օնլայն չես ուզում, քաշի, կարդա ։)

http://armebooks.fbreader.org/books/book_0/book_385.html

Սրանց էլ զանգի, կարող ա պատվերով բերեն։

http://www.books.am/en/bukinisticheskij-otdel/-34812.html

Progart
14.08.2017, 22:47
Օնլայն չես ուզում, քաշի, կարդա ։)

http://armebooks.fbreader.org/books/book_0/book_385.html

Սրանց էլ զանգի, կարող ա պատվերով բերեն։

http://www.books.am/en/bukinisticheskij-otdel/-34812.html

:D էս ինչ անուշադիր եմ ման եկել․ ավելի շուտ ման չեկել ։Դ
Ոնց չէի նկատել ։Դ
Է դե ։Դ
Օհ աստվածներ,
Շնորհակալ եմ Աթեիստ ջան ։Դ

Moonwalker
20.08.2017, 02:05
Չնայած քիչ հավանական ա, բայց, մարդ ես, հարցնեմ. Ակումբցիքի կեսի աչքը դուրսն ա: :))
Ուրեմն, քըխ արևմտյան բուրժույ ձյաձյաները թվայնացրել են սովետական փառապանծ «Պռավդան» ու հիմա ծախում են (https://shop.eastview.com/results/item?SKU=2018581D) խեղճ պլեբեյներիս վրա: Որ գուգլում ես «Pravda Digital Archive» (https://www.google.am/search?q=Pravda+Digital+Archive),ահագին թվով համալսարաններ ա բերում, որոնց ուսանողների համար դա հասանելի ա: Գուցե ակումբցի գտնվի, որ կարողանա օգնել:
Ինձ միայն մի համար ա պետք. 1960 թ. թուրքական հեղաշրջման հաջորդ օրվանը՝ մայիսի 28-ինը: Ազգային գրադարանում, ցավոք, ոչնչով չկարողացան օգնել:

StrangeLittleGirl
20.08.2017, 02:23

Մեր համալսարանի գրադարանում նայեցի։ Օնլայն չկա։ Մենակ տպագիր տարբերակներն են, բայց կարայի սկան պատվիրեի, էն էլ մինչև 85-ից սկսած համարներն են։ Մի հատ կամպուսից էլ նավսյակի կնայեմ երկուշաբթի, եթե մինչև էդ չճարես։

Moonwalker
20.08.2017, 02:28

Մերսի շատ։
Երկուշաբթի ամենուր կչափչփեմ. տրամաբանորեն չի կարա պահպանված չլինի, երկրի գլխավոր թերթն էր․ ամեն գյուղ հասցնում էին։

StrangeLittleGirl
21.08.2017, 16:41
Մերսի շատ։
Երկուշաբթի ամենուր կչափչփեմ. տրամաբանորեն չի կարա պահպանված չլինի, երկրի գլխավոր թերթն էր․ ամեն գյուղ հասցնում էին։
Նայեցի, չկա :(

Moonwalker
21.08.2017, 17:03
Նայեցի, չկա :(

Մերսի շատ ջանքերի ու ծախսած ժամանակի համար, Բյուր ջան:
Համարյա գտել եմ, այսինքն վաղն իմ մոտ կլինի ֆայլը: Ակումբցիք ունենք, աշխարհը չունի: :))

GriFFin
29.08.2017, 11:52
Մարդիկ, ինձ ո՞վ կարա Харуки Мураками-ի Танцующий гном-ը mobi ֆորմատով կամ թեկուզ թղթային տարբերակով տա։ Լիքը ման եկա, բայց աուդիոգիրք ա բերում։ Ինձ թվում ա ինքը ինչ որ ստեղծագործության մի հատվածն ա, որտև իրա մասին առանձին վիկիում չգտա, որ հասկանամ։ Մուռակամիին էլ տենց ծանոթ չեմ։ Մի խոսքով, եթե կարող եք՝ հուշեք կամ օգնեք։ Danke!

Moonwalker
29.08.2017, 15:23

Հենց ռուսերե՞նն ես ուզում, Լիզ:
Քո գուգլած աուդիոգիրքի տարբերակի թարգմանիչը հենց ձայնագրողն էր, տպագիր թարգմանությունում «Танцующая фея» ա վերնագիրը:

Բռնի .mobi-ն (https://ufile.io/ge5lr): Քինդլս մոտս չի բայց համակարգչի դիտարկիչով նայեցի ոնց որ քչից շատից նորմալ ա:

GriFFin
29.08.2017, 16:35

Ճիշտ ասած ես մտածեցի, որ ճապոներենից ռուսերեն ավելի լավ թարգմանած կլինեն։ Ինձ թվում ա, որ անգլերենը ճիշտ վերնագրով նայեմ` կգտնեմ։
Հա? Փաստորեն էդ մեկն էր։ Ես էլ լրիվ ուրիշ ուղղությամբ էի գնացել։ Մտածում էի մեկը մյուսի շարունակությունն ա։ Դրա համար Goodreads-ով էլ էր ռուսերեն տարբերակը։ Ամեն ինչ տեղը ընկավ)) Մերսի շատ ^^

Sent from my Nexus 5 using Tapatalk

Մուշու
09.09.2017, 14:11
Ժող ինձ էս ՝ When Breath Becomes Air - Paul Kalanithi, գիրքն ա պետք, անգլերեն: Կհուշեք որտողի՞ց կարամ ներբեռնել: Շնորհակալություն

StrangeLittleGirl
09.09.2017, 14:45
Ժող ինձ էս ՝ When Breath Becomes Air - Paul Kalanithi, գիրքն ա պետք, անգլերեն: Կհուշեք որտողի՞ց կարամ ներբեռնել: Շնորհակալություն

Ես ունեմ տպագիր տարբերակով :)) եթե չճարես մինչև էդ, մյուս գալուցս կբերեմ

Moonwalker
09.09.2017, 14:51
Ժող ինձ էս ՝ When Breath Becomes Air - Paul Kalanithi, գիրքն ա պետք, անգլերեն: Կհուշեք որտողի՞ց կարամ ներբեռնել: Շնորհակալություն

Քինդլի համար (http://bit.ly/2n0PHzU):

Մուշու
09.09.2017, 16:52
Քինդլի համար (http://bit.ly/2n0PHzU):

Շնորհակալություն շատ :kiss:kiss:oy

reminilo
09.09.2017, 23:07
http://libgen.io
Մի հատ էլ սենց :))
Շատ քիչ ա եղել, որ մի բան պետք լինի ու ինքը չունենա: Նենց որ արդար ա :)

Hasuli
16.02.2018, 12:23
Բարև Ձեզ, ինձ շատ շտապ անհրաժեշտ է, Յուրի Ռուբենի Հակոբյանի "Թվային մեթոդներ մաս1" գիրքը, որտեղից գտնեմ՞

Դեղին մուկիկ
24.02.2018, 15:34
Սիրելի ակումբցիներ, փնտրում եմ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը»: Մի ժամանակ էլեկտրոնային տարբերակով հանդիպել եմ, բայց հիմա ոչ մի կերպ չեմ գտնում: Նախապես անչափ շնորհակալ եմ)))))

Վահիկ
25.02.2018, 04:30
Ես կարդացել եմ, խորհուրդ չեմ տալիս։ Դեկարտյան մեթոդները շատ թույլ են պարզաբանված, իսկ ինչ վերաբերվում ա մեթոդոլոգիային, ընդհանհանրապես ասելիք ըտեղ չկա։ Պոստ-պոզիտիվիզմը արդեն սխալ է կիրառել գիտության մեջ, կոնստրուկտիվիստներն էլ արդեն սպառել են իրենց։ Խորդուրդ կտամ մաս2-ը, որտեղ ավելի գիտական պոստ-սխոլաստիկայի մետաֆիզիկան ավելի լավ է բացատրված, քան մեր դասագրքերում (Բոդրիեր կարդացողները ինձ կհասկական)։

armatura
03.01.2021, 22:12
Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) [electronic resource] / Զավեն Կորկոտյան; ՀՍԽՀ Լուսժողկոմատ
By: Կորկոտյան, Զավեն.
Publisher: Յերեվան : Մելքոնյան ֆոնդի հրատ. 1932
Description: 1 առցանց պաշար (188 էջ).
http://library.asue.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=238

Փնտրում եմ այս գիրքը կամ գոնե Շուռնուխին վերաբերվող 28-րդ էջը խնդրեմ

Գիտեմ, որ թվային տարբերակը հասանելի է միայն ՀՊՏՀ ուսանողներին՝ գրադարանի համակարգիչներից:

Կանխավ շատ շնորհակալ եմ։