PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե ժամանակի մեքենա ունենայիք...



Artgeo
10.01.2008, 12:19
Եթե ժամանակի մեքենա ունենայիք, ձեր կյանքի ո՞ր ժամանակահատված կվերադառնայիք։

Նորմարդ
10.01.2008, 12:21
Եթե ժամանակի մեքենա ունենայիք, ձեր կյանքի ո՞ր ժամանակահատված կվերադառնայիք։
Առաջ կգնայի հետաքրքիր ա ապագան:)

Աբելյան
10.01.2008, 12:36
հենց առաջին օրը, որ ամեն ինչը զրոյից սկսեի :(

Cassiopeia
10.01.2008, 12:37
Ես չէի օգտագործի այն, թե անցյալս, թե ներկաս և թե ապագաս հետաքրքիր են նրանով, որ մեկ անգամ են ընդամենը ապրվելու: Ու եկեք խոստովանեք, նույնիսկ ձեր ամենասիրած ուտելիքն ուտելուց առաջին պահին մի համ եք զգում, այնուհետ այդ համը իր բնույթը փոխում է (չեմ ասում, թե վատանում է, ուղղակի այլ այն չի լինում, ինչ առաջին անգամ համտեսելիս)

Նավաստի
10.01.2008, 12:39
Առաջ կգնայի հետաքրքիր ա ապագան:)


Посмотри фильм "Назад в будущее"... :)

Будущее не предопределено (с)

Աթեիստ
10.01.2008, 12:41
Ուր ա տենց մի բան լիներ, Ծաղկաձորի 2 օրը 20 օր կսարքեի, հետ կգայի որպես արհեստավարժ "դահուկիստ":

StrangeLittleGirl
10.01.2008, 12:44
Ես կա՛մ երկու և ավելի տարով հետ կգնայի ու կկանգնեցնեի ժամանակը, կա՛մ մի հինգ տարով առաջ կգնայի, կտեսնեի էնտեղ ինչ կա-չկա, եթե լավ լիներ, նորից կկանգնեցնեի:

Amaru
10.01.2008, 12:46
Կգնայի 96 թիվ… մեծանալ չեմ ուզում :cry2

Արշակ
10.01.2008, 13:12
Կգնայի դպրոցական տարիներ ու ուրիշ ձևով կապրեի։ Բայց դե եսիմ, հավես չկա էդքան տարիները նորից անցնելու։:D
Ամեն դեպքում հիմիկվա տարիքս լավն է։:)

Բարեկամ
10.01.2008, 13:21
Եթե ժամանակի մեքենա ունենայի, կկանգնեցնեի ժամանակը:

Նավաստի
10.01.2008, 16:17
Բայց ի՞նչու է գերակշռող մեծամասնությունը ցականում կանգնեցնել ժամանակը:

Հետաքրքիր է կարծիքները իմանալ, ինչո՞ր լավ բան կա, չէ՞, որ ուզում են կանգնեցնեն: :)

Ձայնալար
10.01.2008, 16:33
Եթե ժամանակի մեքենա ունենայի կծախեի:

Script
10.01.2008, 16:38
Բա չլիներ , մի 3 տարով առաջ կգնայի ու կտեսնեյի ինչի եմ հասել , արածս սխալները կաշխատեի չկրկնել ու ճիշտ ներդրումներ կանեյի: Կամ էլ մի 1000 տարով հետ կտայի ժամանակը ու էնտեղից հնություններ կբերեյի ու լավ փող կաշխատեյի::P

Ուրվական
10.01.2008, 17:07
Դե, հաստատ հետ չէի գնա, առաջ կգնայի: Կտեսնեի, թե ինչքան եմ ապրելու, ինչու եմ մահանալու, ով ա ինձ իրոք սիրում, ով ոչ, հետո էդ սաղ իմանալով, կմտնեի մի հատ բանկ, լիքը փող կվերցնեի, ու կգայի հետ:):

Guest
10.01.2008, 17:15
Կգնայի մոտ 1348 թվական, Անգլիա… ասպետ կդառնայի ու կգրավեի ամենասիրուն աղջկա սիրտը… հանգիստ խղճով հետ կգայի :D

Armeno
10.01.2008, 17:39
Բենզին կլցնեի, ու ճռցնելով դեպի վառվող ապագան

Belle
10.01.2008, 17:45
Ժամանակիը հետ կտայի մինչև 2005թվի ապրիլի 23 ու հետո միանգամից 25ը կբերեի: Այսինքն 2005-ի ապրիլի 24ը կշրջանցեի: :(

Լեո
10.01.2008, 18:48
Եթե ժամանակի մեքենա ունենայի, առանց վարանելու կվերադառնայի մանկություն...
Ա~խ, մանկություն ջան, ո~նց եմ կարոտել քեզ...:cry2

egoist
10.01.2008, 19:02
Ա~խ, մանկություն ջան, ո~նց եմ կարոտել քեզ...:cry2

Լավ ժամանակներ էին, ես էլ կուզանայի որոշ ժամանակով վերդառնալ մանկություն..
Բայց եթե , ժամանակի մեքենա ընկներ ձեռք, կուզեի ճամփորդել դարերի միջով...

Goga
10.01.2008, 19:19
Միշտ ցանկացել եմ տեսնել իմ ապագան, թեկուզ մեկ վայրկյանով, դրա համար առաջ կտայի այդ մեքենան, բայց նորից ետ կգայի, որ ամեն վայրկյանն ապրեի ինքնուրույն:)
Սիրում եմ կյանքը՝ իր ուրախություններով ու տխրություններով:love

ChildOfTheSky
10.01.2008, 20:02
Եթե ժամանակի մեքենա ունենայի, անհապաղ կոչնչացնեի այն:

Sunny Stream
10.01.2008, 20:21
Կտեսնեի ոնց եմ ծնվում, չոչ անում... ինքս ինձ կխաղացնեի, կուրախացնեի (երգել իմանայի` օրորոցային կերգեի) :oy

Mefistofel
10.01.2008, 20:41
Ժամանակի մեքենա ունենայ- կծախեյ ու մի ցիստեռն արաղ կառնեյ ...:russian
Անցյալը անհետաքրքիր է- ես այն գիտեմ!
իսկ ապագան , ինձ թվում է, մի ցիստեռն արաղից հետո` առավել քան ակնհայտե :angel

Ուլուանա
10.01.2008, 21:45
Ուղղակի անցյալի որոշ մասեր այցելելու ու նորից հետ գալու համար կօգտագործեի այդ մեքենան։ Ապագա հաստատ չէի գնա... Ես միշտ վախեցել եմ ապագան իմանալուց... :oy Համ էլ որ իմանաս, դրանից հետո էնպիսի զգացողություն կլինի, կարծես, միևնույն է, ամեն ինչ արդեն որոշված է, ու քեզնից ոչինչ կախված չէ, իսկ դա բավական զզվելի զգացողություն է... :[ որը ես հաստատ չեմ ուզում ապրել։

Բայց էդ մեքենան կօգտագործեի մենակ տխուր պահերին լավ հուշերը վերապրելու համար։ :P
Մանկություն հաստատ չէի վերադառնա... :[ Հետաքրքիր է եղել, բայց նաև դաժան... Տխուր հուշերն անհամեմատ ավելի շատ են, քան ուրախ։ Մինչև այժմ ապրածս կյանքի ամենատխուր ու ամենաոչ անհոգ հատվածն է եղել... :( Պատանեկությունս էլ, մեղմ ասած, չի ձգում... :D Կատարյալ տաղտուկ... :[ Ուսանողական տարիներումս էլ առանձնապես հետաքրքիր ու հաճելի բաներ չեն եղել... Եղել են, բայց ոչ էնքան, որ գնամ դրանց հետևից։ Բայց, օրինակ, կվերադառնայի 10-րդ դասարան, երբ Եղվարդում էի ապրում, շրջապատ, դպրոց, ամեն ինչ փոխվել էր, ու որոշակիորեն դեպի լավը։ :love Էդ շրջանը դեմ չէի լինի մեկ անգամ էլ վերապրել, բայց կինոյի պես արագ, երկար լռվելու հավես չկա։ :D Հետո կվերապրեի ամուսնուս հետ վիրտուալ շփման որոշ պահերը։ :love Ակումբցիների հետ անցկացրած լիքը–լիքը պահեր, էնքան շատ են, որ անհնար է նույնիսկ թվարկել։ Որոշ այլ ընկերների հետ անցկացրած պահեր։ Ընտանիքիս հետ անցկացրած շատ պահեր։ Բայց, էլի եմ ասում, միայն վերապրելու համար։ Բայց դե իմ դեպքում նույնիսկ դա է մի քիչ անիմաստ, որովհետև ինձ համար կարևոր պահերը ես համարյա միշտ ճշգրտությամբ հիշում եմ առանց ժամանակի մեքենայի։ ;)

Իսկ ընդհանրապես համարում եմ, որ եթե ինչ–որ բան եղել է, ուրեմն հենց այդպես էր պետք, փոխելը սխալ կլիներ։ Ժամանակին էր պետք փոխել, իսկ հետո փոխելով կխախտվեր տիեզերական ամբողջականությունը, հենց դրա համար էլ դա անհնար է, և ուրախ եմ, որ անհնար է։ Ամեն ինչ ճիշտ է։ :)

Universe
19.10.2010, 21:39
Քանի որ ասում են, թե որքան էլ քո ապագան իմանաս ու տեղափոխվես մեկ քայլ առաջ քեզ տեսնելու, միևնույն է, ոչինչ մինչ այդ չես կարողանալու փոխել: Այսինքն, ինքստինքյան ԱՌԱՋ գնալու իմաստը կորչում է, նենց որ այդ մեքենան ես կօգտագործեի, որ տեղղափոխվեի անցյալ: բայց ունենալով որոշակի նպատակ` ձեռք բերել որոշակի ինֆորմացիա: Կիմանաի, թե Տիտանիկի գլխավոր հերոսը վերջը էտ վզնոցը ուրա գցել, կիմանաի, թե վերջերս կորցրածս բումաժնիկս ուր եմ թողել... Իսկ ավելի լուրջ բաների համար, կարելի էր պարզել, թե ժամանակին եգիպտական բուրգերը ոնց են պատրաստել տենց բաներ ու կգաի բոլորիդ կգրեի կպատմեի...