PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննայի Օրագիրը



Dayana
09.01.2008, 19:48
Աննայի Օրագիրը

Սեղծագործությունս առաջացավ «Օրագիր» ֆիլմի դիտումից հետո: Չգիտեմ ինչ էին զգում այդ ֆիլմի հերոսներն առաջին անգամ հանդիպելիս, բայց գիտեմ թե ինչ զգաց իմ Աննան, երբ առաջին անգամ տեսավ իր Էռնեստին:
Դա սովորական հանդիպում չէր: Էռնեստը կինոդերասան էր, ինչպես հիմա է ընդունված ասել ` կինոաստղ, իսկ Աննան հասարակ աղջիկ, ով վաստակում էր կարելով: Երբ առաջին անգամ Աննան տեսավ Էռնեստի նկարը թերթում, նա շփոթվեց, գույնը գցեց, հուզվեց, հետո կտրեց թերթի այն հատվածը, որին Էռնեստի նարն էր պատկերված ու նրա մասին ինչ-որ կցկտուր տեղեկություններ ուներ, և պահեց այն միչև իր oրերի ավարտը: Հուսով եմ դու, կարդալով Աննայի oրագրի այս հատվածը, խիստ չես դատի նրան ու երբեկ-երբեկ թեթևաբարո չես համարի:

«Երբ ասում են Սեր կամ սիրահարվածություն, ասոցիացվում է սրտի արագ զարկերով: Այո, ես դա զգացել եմ մի անգամ` այն միակ ու հավերժ տևող զգացողությունը,որ երբեկ և ոչնչի հետ չեմ փոխի: Հիմա` կյանքիս մայրամուտին, երբ մի օր ճերմակ մազերս կփռվեն բարձիս վերջին անգամ, երբ երիտասարդությունը կորցրած շուրթերիցս վերջին անգամ դուրս կգա նրա անունն իմ վերջին շնչի հետ, ես հասկանում եմ , որ դեռ երկար կսիրեմ նրան ու չեմ մոռանա այն Օրը, որ «Աշխարհը տեսախցիկից այն կողմ» թերթի «47»-րդ հրատարակության էջերից պատռեցի ինձ անհրաժեշտ հատվածն ու պահեցի մինչ oրս: Միայն հիմա, երբ նայում եմ քո երիտասարդ նկարին, հասկանում եմ ` այն աչքերը, որոնց մեջ այդպես էլ չհամարձակվեցի երկար նայել, պատկանում են ինձ: Պատկանում են ինձ այն օրվանից, ինչ ամեն ինչ հաշվի առնող ու կշռադատված Աննան սիրահարվեց լուսանկարի տղային, որի մասին գիտեր միայն կիսատ տեղեկություններ: Էռնեստ Բարշոու, ծնվել է 1923 թվականին հասարակ աշխատողի ընտանիքում, ավարտել է Լոնդոնի այսինչ համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետը: Մի անգամ կինոռեժիսոր Ս.Մոնտանը հանդիպել է նրան սրճարանում և առաջարկել նկարահանվել «Թափարականը» ֆիլմում: Այդպես Էռնեստը դարձել է հայտնի դերասան Էռնեստ Բարշոու: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ինչ նախընտրություններ ունի` արձակ է սիրում թե չափածո, թեյը շաքարով է սիրում թե առանց դրա, երեկոյան կարմիր թե սպիտակ գինի է խմում, ոչինչ, ոչինչ չգիտեի: Չգիտեի նույնիսկ, թե ինչպիսին է նրա ձայնը: Գիտեի միայն մի բան, աչքերը, որ նայում են ինձ լուսանկարի միջից, ուզում եմ որ նայեն նաև ռեալում: Ես ամեն ինչ չափում ու ձևում էի կտրելուց առաջ, սակայն հիմա հասկանում եմ, որ իրական կյանքը չափումներ չունի և այն ոլր-մոլոր կտրվածքների շարան է ու ես սկսել եմ սիրել այդ չձևված իրականությունը:
Գիտեմ, որ գուցե թեթևաբարո կնոջ նման վարվեցի, սկայն այլ ելք չունենալու պատճառով նամակ գրեցի Էռնեստին: Նամակում մի քանի խոսքով պատմում էի իմ մասին, թե ով եմ և ինչով եմ զբաղվում, ինչ եմ երազում դառնալ և թե ինչու որոշեցի գրել նրան... Հետո կատարվեց այն ինչին սպասում էինք երկուսս էլ, մեկս միակին հանդիպելու ակնկալիքով, իսկ մյուսս ` լավ ժամանակ անցնացնելու մադրությամբ:
Առաջին հանդիպումը Լոնդոնի ամենահին ու լքված այգում էր: Չկար ոչ անձրև, ոչ ձյուն, ոչ տերևների խշշուն, ոչ քամի, ոչ ծաղիկներ ու մեղուներ, որ պիտի բզզային սիրահարների շուրջ: Շոգ ամառային օր էր` մեկն այն օրերից, որ չեն հիշվում ու երգասացների լեզվից չեն հնչում: Ահա այդպիսի մի օր ես հանդիպեցի քեզ: Չէ սիրելիս, ես երբեկ չեմ փոշմանել այդ օրվա համար, երբ մոռացած ամեն ինչ ու ամբողջ աշխարհը` դարձա քոնը:
Գիտեմ, դա ուրիշ կերպ է պատկերված գրքերում և մեր ենթագիտակցության մեջ, որ զգացմունքը պիտի լինի փողադարձ, իսկ մեր դեպքում ավելի քան միակողմանի էր: Ես քեզ գովերգում էի, սիրում ու ատում միաժամանակ քո անտարբերությունը, իսկ դու չէիր էի փորձում թաքցնել այն: Առաջին չստացված հանդիպման ավարտին դու չգիտեմ ինչու ասացիր, որ կցանկանաս էլի հանդիպել ու գուցե մենք ընկերանանք: Գիտեի, որ հուսադրվել պետք չէ, սակայն ի զորու չէի չմտածել . « Նա ինձ կսիրի » :
Ախ~, ես այնքան երիտասարդ էի, այնքան պարզ ու միամիտ, որ մտածում էի, թե այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում անակախ մեր պատկերացումից, ու որ դեռ կսիրես ինձ այնպես, ինչպես ես քեզ: Իսկ դա իրականում այդպես չէ: Մենք նորից հանդիպեցինք , նորից , ու հետո նորից, սակայն դրանք հանդիպում անվանել չի կարելի: Չգիտեմ էլ ինչու էիր դու միշտ գալիս հանդիպման, քանզի չէիր սիրում և ես էլ չէի անցնելու ինձ համար սահմանված բարոյական սահմանը: Այդ հանդիպումները տևեցին շուրջ 6 ամիս, որոնց ընթացքում դու ոչ մի անգամ չհարցրեցիր իմ որպիսության մասին, չխոսեցիր քո այս հանդիպումներին գալու մտքի մասին ու ինձ համար շատ կարևոր միայն մեր, իսկ քո համար «ես»-ի ապագայից: Դու անվերջ խոսում էիր քո նոր ներկայացումների մասին, կազմակերպվելիք խնջույքների ու երեկույթների մասին, քո մետաքսե կոստյումի օձիքի մասին, միայն ոչ իմ կամ մեր մասին: Ես երջանիկ էի , որ կարող էի լինել կողքիդ, թեկուզ ոչինչ չանող ու միայն լսոս մեքենայի դերում, որին ցանկացած ժամանակ կարելի էր զանգել կամ հանդիպել, պատմել կատարվածի և կատարվելիքի մասին ու թեթևացած հեռանալ: Իսկ մի օր դու ինձ ասացիր, որ եթե չլինեի ես, դու կձախողեիր, քանի որ ինքդ քեզնում հավատդ կմարեր, ինչին ի պատասխան առաջին անգամ ես քեզ ընդհատեցի ու հակառակվելով խոսքիդ ասացի, որ իմ լինել-չլինելը ոչինչ չի փոխում, ու որ դու բացառիկ տաղանդ ունես, որ կդառնաիր նույնքան հայտնի որքան հիմա` առանց իմ ոգեշնչման: Այդ խոսքերն իզուր չէին ասցած. Դու ամեն անգամ իմ կողքին քեզ հանճար էիր զգում, քանի որ այդպիսին էիր իմ աչքերում: Քեզանով հիանում էին, սիրում քեզ ու ամենից կարևորը կար մեկն ով առանց երկմտանքի իր կյանքն էր պատրաստ տալ քեզ համար:
Հետո դու մեկնեցիր ԱՄՆ, ու ես քեզ չտեսա 2 տարի: Այդ 2 տարիների ընթացքում սպասում էի գոնե մի զանգի, մի նամակի, մի հեռագրի, որում կկարդայի . «Թանկագին Աննա, ինձ մոտ ամեն ինչ կարգին է ու ես քեզ կարոտում եմ», սակայն ես այդպես էլ չստացա այդ հեռագիրը: Ինչպես կարող էիր դու գրել ինձ, երբ ես ոչինչ էի քեզ համար: Ես այնքան մանկամիտ էի, որ դու նույնիսկ որպես սիրուհի ինձ չէիր ընդունի:
Կյանքիս ամբողջ ընթացքը փոխվեց քո վերադարձով: Ես այդ մասին լսեցի ռադիոյով. «Պր. Էրնեստ Բարշոուն վերադառնում է հայրենիք, մեր կինոմատոգրաֆիան զարգացնելու համար»: Ախ իմ սիրելի դերասան պր. Բարշոու, որքան էի ես քեզ կարոտել ու չդիմանալով սիրտս կտոր-կտոր անոխղ կարոտին եկա օդանավակայան ` քեզ դիմավորելու, ու երեխայի պես պատկերացրել էի, որ ինձ հանդիիպելով դու անմիջապես կճչաս` «սա իմ Աննան է» , հետո կառաջարկես քո թևն ու մենք կողք-կողքի կքայլեինք տեսախցիկների ու լուսարձակների լույսի ներքո: Իրականությունն ինչպես միշտ հակառակն էր: Երբ ես աչքիդ երևացի, դեմքդ այլայլվեց, ու ես հասկացա, որ պիտի հեռանամ քո կյանքից ` որքան կարող եմ արագ ու աննկատ: Իմ միակ ճիշտ որոշումը մինչ այդ պահը:
Ես այնքան ծանր տարա այդ բաժանումը, որ երբեկ էլ բաժանում չէր եղել, քանի որ չեն կարող 2 առանձին մարդիկ բաժանվել:
Մի երեկո `այն պահին, երբ ես նստած տան արևմտյան մասում` պատշգամբի ճոճաթոռին, որն իմ տան միակ տանկարժեք իրն էր, կարդում էի միջնադարյան փիլիսոփայության մասին ինչ-որ գիրք, ներս մտար դու` մանուշակների մի փոքրիկ փունջ ձեռքիդ: Ախ իմ սիրելի Էռնեստ, ես այնքան էի երազել ու պատկերացրել այդ պահը: Իսկ երբ քեզ տեսա, խոսելու ունակությունն ասես լքել էր ինձ ու ես կիսաձայն արտաբերեցի միայն մի երկու բառ, որոնք պիտի ասեին, որ քեզ չէի սպասում: Դու ձեռքով ամուր սեղմել էիր շուրթերս ու ներողություն էիր խնդրում: Չգիտեմ թե երբ էիր իմ կարևորությունը զգացել քո կյանքում, բայց այդ օրը «ես»ը վերացավ և առաջացավ մի մեծ մենք, որը շուրջ 45 տարի անբաժան ու անփոփոխ է: Մնացածի մասին գրել այդպես էլ չհամարձակվեցի, քանի որ դա զգում էի այնքան անձնական, որ նույնիսկ թղթին չվստահեցի: Հիմա երջանիկ եմ, որ այն աչքերը, որոնց սիրահարվեցի 45 տարի առաջ ու որոնց ես այն ժամանակ իմն էի հաամրում, հիմա իմն են ու ամեն անգամ նրանց մեջ նայելիս, ես ամբողջ աշխարհն եմ իմը համարում:»
Այսօր ես կարդում եմ քեզ համար իմ օրագրի այն էջերը, որոնք իմը չեն, դու սրբում ես աչքերդ ու ես հասկանում եմ, որ հիմա իմ հերթն է ամուր սեղմելու շուրթերդ, որ երբեկ այլևս ներողություն չխնդրես մեկից, ով չկա, ով ամբողջովին քոնն է` քո Աննան:

Ավելացվել է 5 րոպե անց
Աննայիս օրագիրը հանձնում եմ ձեր դատին :oy

Vishapakah
09.01.2008, 20:20
Շատ լավ էր գրված և անսպասելի ավարտով, որը խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին:;)
Չգիտեմ ինչքան ժամանակ է, որ գրում եք, բայց ըստ ինձ հմուտ գրողի ձեռք էր: Տաղանդ միանշանակ կա: Շատ սենտիմենտալ էր, հուզիչ, զգացողություններով լեցուն: Անգամ ամենաանտարբեր մարդուն կարող է հուզել այս պատմությունը: Եթե այս պատմությունը հնարավոր լիներ օգտագործել որպես սցենար և ֆիլմ նկարահանել, միայն սցենարի համար, ըստ ինձ ֆիլմը Օսկար կստանար: Այդպիսի ֆիլմեր կան, երբ ամբողջ ֆիլմը ընդանում է հերոսներից մեկի հիշողության հիման վրա և ֆիլմի վերջում հերոսը դադարում է հիշելուց և հետագա գործողությունները կատարվում են արթեն առանց հիշելու, ցույց տալով ֆիլմի տրամաբանական ավարտը: Տեկստը հենց այդպիսի ֆիլմի համար է նախատեսված: Մի խոսքով ապրես::)

Ann87
09.01.2008, 21:18
Շատ լավն էր:handsԱպրես,ինձ շատ դուր եկավ:Կարդալիս չէի սպասում այսպիսի ավարտի:loveդու իրոք տաղանդաոր ես,մալադեց

Cassiopeia
09.01.2008, 21:21
Dayana ջան, երբեք չէի պատկերացնի, որ նման տողեր ծնունդ կառնեն գրիչիցդ: Շատ սիրուն էր, ապրես:

Dayana
10.01.2008, 19:31
Շատ շնորհակալ եմ :) Չէի պատկերացնի, որ իմ Աննայի Օրագիրն ինչ-որ մեկին դուր կգա :oy շնորհակալ եմ :)

Հ.Գ. impression կաշխատեմ էլ տառասխալներ չանել :oy

John
01.05.2008, 08:41
Շատ շնորհակալ եմ :) Չէի պատկերացնի, որ իմ Աննայի Օրագիրն ինչ-որ մեկին դուր կգա :oy շնորհակալ եմ :)

Հ.Գ. impression կաշխատեմ էլ տառասխալներ չանել :oy
Արմինե ջան, շատ հավանեցի «Աննայի օրագիրը»: Դեռ մի քանի ժամ հաստատ գրածիդ ազդեցության տակ կմնայի, եթե ֆիզիկայի պարապմունքի չշտապեի… շատ լավ ես գրել :)

Dayana
01.05.2008, 19:06
Արմինե ջան, շատ հավանեցի «Աննայի օրագիրը»: Դեռ մի քանի ժամ հաստատ գրածիդ ազդեցության տակ կմնայի, եթե ֆիզիկայի պարապմունքի չշտապեի… շատ լավ ես գրել :)

Շնորհակալ եմ Հովսեփ ջան :oy ես նույնիսկ մոռացել էի Աննայի Օրագրի մասին :oy

Lion
11.09.2008, 19:14
Ինձ դուր եկավ, թեև կյանքում նման ավարտներ գրեթե չեն լինում: Ամեն դեպքում սիրահարված աղջկա հույզերի նկարագրումը լավն էր:)

Dayana
11.09.2008, 19:16
Ինձ դուր եկավ, թեև կյանքում նման ավարտներ գրեթե չեն լինում: Ամեն դեպքում սիրահարված աղջկա հույզերի նկարագրումը լավն էր:)
Լինում են կյանքում սենց դեպքեր :) ու դա ոչ թե ավարտ էր, այլ սկիզբ :oy մի մոռացի, որ մենք էս կյանքվ չենք սահմանափակվում :)

Lion
11.09.2008, 19:18
Դրա համար էլ ասեցի "գրեթե":)