PDA

Դիտել ողջ տարբերակը : Perfume: Մարդասպանի պատմությունը

Մասսագետ
24.09.2006, 02:09
Երևի ոմանք կարդացած կլինեն: Ասեմ, որ ես գիրքը հավանել եմ, բայց սիրածս գործերից չի:
Սեպտեմբերի 29-ին Նաիրի կինոթատրոնում արդեն կցուցադրվի ֆիլմը: Ֆիլմում նկարահանվել ա նաև Դասթին Հոֆֆմանը: Հետաքրքիր ա, ձեզ դուր ա էկել գիրքը, թե չէ, կամ ոնց եք պատկերացնում էդ ֆիլմը: Իսկ թե ոնցն էր կինոն, էդ արդեն նայելուց հետո:

kiki
24.09.2006, 02:12
գիրքը չեմ կարդացել, բայց ֆիլմը շատ եմ ուզում նայել ...

otar
24.09.2006, 11:18
կարդացել եմ գիրքը հենց այդ պատճառով էլ ուզում եմ գնալ կինոյին

StrangeLittleGirl
24.09.2006, 12:15
Ուզում եմ գիրքը կարդալ, հետո կինոն նայել: Հակառակ դեպքում գիրքը չեմ կարդա:

otar
24.09.2006, 13:18
Գրքի ռուսերեն տարբերակը կարող եք քաշել այստեղ (http://freenet.am/~armulik/%cf%e0%f2%f0%e8%ea%20%c7%fe%f1%ea%e8%ed%e4.zip) (հատուկ Բյուրակնի համար)

Artgeo
05.10.2006, 01:11
Այս շաբաթ, ժամը 13.00-15.00 կողմերը, այսինքն մինչև հանդիպումը գնում ենք կինո «Նաիրի», բոլոր ցանկացողները այստեղ գրեն: Ավելի կոնկրետ կնշվի հետագայում:

kiki
05.10.2006, 01:13
ես կգամ երևի, եթե որևէ լուրջ բան չլինի ...

Ուլուանա
05.10.2006, 18:49
Ես էլ երևի կգամ։:)

Artgeo
05.10.2006, 19:27
Ով ուզումա գալ, շաբաթ օրը, ժամը 15.45-ին եկեք կինո «Նաիրի»-ի մոտ

StrangeLittleGirl
05.10.2006, 20:15
Ես չեմ կարող գալ

Esmeralda
05.10.2006, 21:11
Կուզենայի գալ.... բայց այդ օրը քաղաքում չեմ լինելու:(

StrangeLittleGirl
05.10.2006, 21:15
Եկեք ուրիշ օր գնանք, ի՞նչ կլինի… Թե չէ չեմ ուզում մենակ գնալ :(

Artgeo
08.10.2006, 15:14
Շատ լավ կինո էր :)

PoeT
08.10.2006, 17:04
Ֆիլմը իրոք լավն էր։ Շատ հավեսով նայեցինք։ Շուտվանից տենց հավեսով կինո չէի նայել։ Ինքը շատ էր տարբերվում, հիմիկվա, համարյա նույն սցենարով գրված ֆիլմերից։ Գիրքը չեմ կարդացել, բայց ասում են շատ լավնա։

Esmeralda
08.10.2006, 22:08
Վաղը կաշխատեմ գնալ ու դիտել... կարծիքս էլ կգրեմ:)
միայն թե ստացվի գնալը....

Մասսագետ
09.10.2006, 00:10
Ֆիլմը վատը չէր: Երևի էն քիչ ֆիլմերից, որ գրքի հիման վրա են նկարել ու հաջող ա ստացվել: Գրքի օրիգինալությունը քիչ, թե շատ պահել էին: Բայց դե մեկ ա, կինոն գրքից լավը չի ստացվում:

bookfan
14.10.2006, 20:38
Գիրքը անգլերեն կարդացեք, ավելի հետաքրքիր ա:

StrangeLittleGirl
15.10.2006, 12:12
Բայց ի՜նչ զզվելին են: Երկու օր առաջ կուրսի աղջիկներով գնացել էինք նայելու, պարզվեց, որ ժամը փոխել են :( Որ չասենք, թե իզուր էդքան ճանապարհ ենք անցել, մի հատ ապուշ կինո նայեցինք:

Բարեկամ
07.02.2008, 10:25
Կինոն չհավանեցի: Գրքի իմաստն ընդհանրապես չերևաց: Կինոյում ստացվեց` հերոսը մանյակ ա, որի մոտիվացիան կանանց բուրմունքի հավաքածու ունենալն ա: Իսկ գրքի իմաստը լրիվ այլ էր. անհոտ մարդու գոյության ողբերգությունը , այսինքն չգոյությունը մեկի, որը չունի անհատականություն: Անհատականության բացակայության դժոխքն ա ներկայացրած, որը միակ անհանգստացնող զգացողությունն էր, որ ուներ մարդասպանը: Ու ինձ հատկապես դուր եկավ գրքի վերջը. էդքան ծանր փիլիսոփայությունից հետո էդքան թեթև իրոնիայով հերոսին ավարտելը:

Yellow Raven
28.02.2011, 16:11
Արդեն թեմաներից մեկում ասել եմ` վերջ ֆիլմա:love

Անհամբերությամբ սպասում եմ գիրքն ընթերցելուն, ընթերցելուց հետո ամբողջական կարծիքս կասեմ:)

Ռուֆուս
01.03.2011, 01:55
Ես էս ֆիլմի մասին կարծիք չեմ հայտնե՞լ: Տուֆտա, անիմաստ, դեբիլ ֆիլմ էր, որի իմաստը եթե որևէ մեկը ինձ բացատրի իմաստը շնորհակալ կլինեմ :) Ֆիլմի միակ արժանիքը էն էր, որ կարողացել էին բավականին հաջող կերպով դարաշրջանը ներկայացնել, դրանից բացի ֆիլմում ոչ մի նորմալ բան չկար :)

Ափսոսում եմ ֆիլմի վրա ծախսածս ժամանակը :)

Հայկօ
01.03.2011, 02:01

Փոխարենը շատ սիրուն էր:

Ռուֆուս
01.03.2011, 02:17
Փոխարենը շատ սիրուն էր:

Ի՞նչը, մարդ ուտե՞լը: :[

AniwaR
01.03.2011, 02:19
Մի անգամ էլ նշեմ, որ ահավոր մռութ կինո ա: Ես շատ եմ սիրում: :love

Արվեստը միշտ չէ, որ հասկանում են: Այն ԶԳՈՒՄ են!!! ^_^ Շատ զգայական կինո ա: :Պ

Ռուֆուս
01.03.2011, 02:25
Մի անգամ էլ նշեմ, որ ահավոր մռութ կինո ա: Ես շատ եմ սիրում: :love

Արվեստը միշտ չէ, որ հասկանում են: Այն ԶԳՈՒՄ են!!! ^_^ Շատ զգայական կինո ա: :Պ

Ի՞նչն են զգում
մարդ ուտե՞լը :[

Հա, շատ ֆիլմեր կան, որ զգացել եմ, օրինակ Դեյվիդ Լինչի «Հասարակ պատմությունը/The Straight Story», Շոն Պեննի «Դեպի վայրի բնությունը/Into The Wild», Գիլյերմո Դել Տորոյի «Պանի Լաբիրինթոսը», բայց Պարֆյումերը ցանկություն չունեմ զգալու :)

Հայկօ
01.03.2011, 02:25
Ի՞նչը, մարդ ուտե՞լը: :[

Էդ էլ:

AniwaR
01.03.2011, 02:29
Ի՞նչն են զգում
մարդ ուտե՞լը :[

Հա, էդ էլ: :love Շատ օրիգինալ ուտել էր, որ կերան:

Հա, շատ ֆիլմեր կան, որ զգացել եմ, օրինակ Դեյվիդ Լինչի «Հասարակ պատմությունը/The Straight Story», Շոն Պեննի «Դեպի վայրի բնությունը/Into The Wild», Գիլյերմո Դել Տորոյի «Պանի Լաբիրինթոսը», բայց Պարֆյումերը ցանկություն չունեմ զգալու :)

Թեթև տար: Ես էլ եմ շատ բաներ զգացել: Բայց Radiohead չեմ զգում ու չեմ զգում: :Պ

ars83
01.03.2011, 03:37
Ես էս ֆիլմի մասին կարծիք չեմ հայտնե՞լ: Տուֆտա, անիմաստ, դեբիլ ֆիլմ էր, որի իմաստը եթե որևէ մեկը ինձ բացատրի իմաստը շնորհակալ կլինեմ :) Ֆիլմի միակ արժանիքը էն էր, որ կարողացել էին բավականին հաջող կերպով դարաշրջանը ներկայացնել, դրանից բացի ֆիլմում ոչ մի նորմալ բան չկար :)

Ափսոսում եմ ֆիլմի վրա ծախսածս ժամանակը :)
«Ֆոնտանի» չափ չկա՞ր: :P

Միայն ֆիլմն եմ տեսել. բավական տպավորիչ էր, դերասանական խաղն էլ լավն էր: Ժամանակին ուզում էի գիրքը կարդալ, միգուցեև կարդամ, եթե ժամանակ լինի (ես այն «անհամներից եմ», որ հանգիստ կարող են ֆիլմը նայել, հետո նստել գիրքը կարդալ՝ համեմատելու համար):

AniwaR
01.03.2011, 04:01
Ես էլ եմ ֆիլմը նայելուց հետո գիրքը կարդացել: Շատ էլ լավ էր: Պահեր կային` ֆիլմն ավելի շատ էր դուր գալիս, պահեր կային՝ գիրքը ֆիլմի համեմատ: Օրինակ՝ գրքում Հովհաննես Մկրտիչ Գորտակերյանը շատ ավելի սարսափելի դեմք ա ինձ մոտ տպավորվել, քան ֆիլմում: Չնայած դա էլ էր հավես: Բայց ֆիլմը մի տեսակ ավելի թեթև, հավես, ռոմաԾիկոտ էր: ՇԱՏ ԼԱՎ ԿԻՆՈ Ա ՈՒ ԳԻՐՔ ՄԻ ԽՈՍՔՈՎ!!!!

Lion
01.03.2011, 08:19
Ես էս ֆիլմի մասին կարծիք չեմ հայտնե՞լ: Տուֆտա, անիմաստ, դեբիլ ֆիլմ էր, որի իմաստը եթե որևէ մեկը ինձ բացատրի իմաստը շնորհակալ կլինեմ :) Ֆիլմի միակ արժանիքը էն էր, որ կարողացել էին բավականին հաջող կերպով դարաշրջանը ներկայացնել, դրանից բացի ֆիլմում ոչ մի նորմալ բան չկար :)

Ափսոսում եմ ֆիլմի վրա ծախսածս ժամանակը :)

+1, միանում եմ ու ավելացնում, որ տղամարդու գլխավոր դերակատարը անհաջող էր: Իսկ ինչի մասին է ֆիլմը` որ աղջիկներ սպանելը լավ է, մանյակներին են արդարացնում? Աբսուրդ - շատ վատ ֆիլմ էր, անհաջող սյուժեով ու աբսուրդ վերջաբանով: Ֆիլմը ինձ սկզբունքորեն դուր չեկավ...

Yellow Raven
01.03.2011, 14:18
Ֆիլմն արդեն իսկ յուրահատուկա նրանով, որ իր մասին նեյտրալ կարծիք ունենալ գրեթե հնարավոր չէ` կամ շատ ես հավանում, կամ ասում <<Յախք, ոնց կարելիա>> :))

Հայկօ
01.03.2011, 21:04
Ֆիլմն արդեն իսկ յուրահատուկա նրանով, որ իր մասին նեյտրալ կարծիք ունենալ գրեթե հնարավոր չէ` կամ շատ ես հավանում, կամ ասում <<Յախք, ոնց կարելիա>> :))

Կինո ա, էլի :}:D:

Kita
01.03.2011, 22:20
Ֆիլմն արդեն իսկ յուրահատուկա նրանով, որ իր մասին նեյտրալ կարծիք ունենալ գրեթե հնարավոր չէ` կամ շատ ես հավանում, կամ ասում <<Յախք, ոնց կարելիա>> :))

Վահիկ ես իրա մասին նեյտրալ կարծիքի եմ:)) :P
Մի անգամ նայեցի ու վսյո:))

Yellow Raven
02.03.2011, 16:57
Կինո ա, էլի :}:D:

Վահիկ ես իրա մասին նեյտրալ կարծիքի եմ:)) :P
Մի անգամ նայեցի ու վսյո:))

Դրա համար էլ ասում եմ <<գրեթե>> :)) (նախապես ինձ ապահովագրել էի:)))

EgoBrain
02.03.2011, 17:37
Տեսածս ամենահանճարեղ ֆիլմերից չէ, բայց վատն էլ չէ, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ տեսածս քիչ ֆիլմերից է, որոնք գիրքը կարդալուց հետո դիտում եմ ու չեմ ասում "գրքի համեմատ զիբիլ էր": Ամեն դեպքում պետք չէ այն դիտարկել զուտ որպես մոլագար սադիստի մասին հերթական "շոկային" ֆիլմ, քանի որ այն ունի իր մեջ շատ նուրբ ու թաքնված գեղեցկություն, մանավանդ գիրքը կարդալուց հետո ավելի պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը ;)

Lion
01.07.2011, 20:28
Այսօր կրկին նայեցի այս ֆիլմը և նոր մինուս գտա - կարծես թե գլխավոր հերոսը լավ ու համոզիչ չի խաղում...