PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավիաուղեկցուհի

Լեո
09.01.2008, 13:55
Հարգելի ակումբեցիներ, ինձ ձեր օգնությունն է պետք:
Բարեկամներիցս մեկը ուզում է, որ իր աղջիկը "ավիաուղեկցուհի" դառնա, բայց չգիտի, թե դրա համար ինչ պետք է անել, որտեղ պիտի դիմել, կամ որտեղ պիտի սովորել:
Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, օգնեք գլուխ հանել: Կա՞ որևէ այդպիսի ուսումական հաստատություն, որտեղ "ավիաուղեկցուհի" են պատրաստում:

Նավաստի
09.01.2008, 14:27
Բարի Լույս...

Ինչքան գիտեմ դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ ընդունվել որևե աշխատանքի Զվարթնոց օդանավակայան; Այնտեղ ներքին կարգով ժամանակ առ ժամանակ հայտարարվում է բորտ-ուղեկցողների դասընթացներ, որոնց և պետք է կցվել:

Կամ էլ թող ռեզյում է ուղարկի տարբեր ավիաընկերությունների, միգուցե իրենք վերցնեն դասընթացների:

Համենայն դեպս, ես ուրիշ տարբերակ չգիտեմ:

Cassiopeia
09.01.2008, 15:10
Մի անգամ մի աղջկա հետ եմ խոսել (առնվազն մի 7 տարի առաջ էր դա): Նա հենց էդպիսի դասընթացների էր հաճախում, որը կազմակերպված էր Զվարթնոց օդանավակայանում: Բայց նա չէր աշխատում այնտեղ: Դրա համար պարզապես պետք է գնալ օդանավակայան ու հետաքրքրվել:

Լեո
10.01.2008, 18:27

Շնորհակալություն