PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ վերևի մականունը



Էջեր : [1] 2

Belle
09.01.2008, 13:20
"Իմ վերևի"-ով ահագին լավ թեմաներ կան: Բայց էս մեկից ոնցոր չկա: :)
Դե նայում ենք մեր վերևի մարդու մականունն ու փորձում մեկնաբանել, կամ կարծիք հայտնել այդ նիկի մասին: Կարող եք նաև առաջարկել մի մականուն, որը, ըստ ձեզ, ավելի շատ կսազեր այդ մարդուն:

Cesare
09.01.2008, 13:22
Մի հատ մուլտիկ կար ՝ Հրեշի մեկ ել աղջկա մասին :

Աղջկա անունը Belle էր, եթե չեմ սխալվում : :)

Belle
09.01.2008, 13:26
Էդ մուլտը շաաատ եմ սիրում, բայց նիկս դրա հետ կապ չունի: :)
Իմ վերևի նիկը կարդալիս ժպիտա հայտնվում դեմքիս, հիշում եմ "Քեյթը և Լեոն" ֆիլմը:

Լեո
09.01.2008, 13:27
Belle լավ նիկ է, հուսով եմ լրիվ համապատասխանում է իր տիրոջը: Իսկ եթե ավատարով դատենք, ավելի շատ կսազեր ուղղակի bell նիկը:
Ի միջի այլոց գոյություն ունի հատուկ լեզու Belle անունով (Basic Embedded Layout Language):

Undina
09.01.2008, 13:27
Իմ վերևինը կարծում եմ պիտի որ սիրուն լինի:B

Belle
09.01.2008, 13:33
Ինչ որ ռուսական սերիալ կար, հերոսուհին Ունդինան էր: ոչ մի կերպ չեմ կարողանում կոնկրետ տեղը բերեմ: Բայց ամեն դեպքում շատ սիրուն նիկ է: ;)

Լեո
09.01.2008, 13:35
Եթե Undina-ն նույն undine-ն է, ապա որտե՞ղ է քո պոչը, չեմ տեսնում:

Belle
09.01.2008, 13:58
նիկից շատ ուշադրություն է գրավում "Ադ-մին չեմ, բայց կդառնամ"-ը: :hands

PoeT
09.01.2008, 16:57
Belle? Գեղեցկուհի՞։ Եսիմ, անկապա։

Guest
09.01.2008, 17:03
PoeT... էությունը նիկին չի համապատասխանում…
Գրել ա ընդամենը մի քանի անտաղանդ բանաստեղխություններ:D

Ra$Ta
09.01.2008, 17:06
Guest , երևի որ նորեր ֆոռում մտնում , որոշեց որպես հյուր մտնել :D, հետոել արալելա փոխի անունը :D

Dayana
09.01.2008, 19:09
Ra$Ta -ի նիկը մի տեսակ ծովափի ավազ է հիշեցնում ու տաք իսպանացիներ :oy չգիտեմ ինչու :8 բայց ինչքանով հիշում եմ Ra$Ta-ի դեմքը հեչ իսպանացու նման չէր :)

Lapterik
09.01.2008, 19:48
Դայանայի նիկը ինձ ոչինչ էլ չի հիշեցնում, բացի իրենից, որ եկավ հանդիպման ու անհետացավ, ոչ տեսա ոնց, երբ:

Vishapakah
09.01.2008, 19:58
Դայանայի նիկը ինձ ոչինչ էլ չի հիշեցնում, բացի իրենից, որ եկավ հանդիպման ու անհետացավ, ոչ տեսա ոնց, երբ:

:)) Լավ Մեկնաբանություն էր, մնացած հարցերի պարզաբանումը PM-ով կանեք::))

Mogakan`Lapterik

Այս նիկը կարդալով, միշտ կյանքին սկսում եմ ուրիշ ձև նաել: Վառ երևակայություն է մոտս առաջեցնում և երազի զգացողություն: Ինչքան գիտեմ նիկը երգի հետ է կապված, բայց ես լապտերներով զարդարված քաղաք եմ պատկերացնում: Մի գաղտնիք բացեմ, այս նիկը ամեն կարդալու ժամանակ, չգիտես ինչու մտքումս գրեթե միշտ արտաբերում եմ «Megic Lapterik» բառերը::)

Kita
09.01.2008, 21:06
Ուրեմն Vishapakah նիկը տեսնելուց, մեկից մոտես Րաֆֆու, կամ այդ ստիլի գրքերի հերոսների հետ կապված ասոցացիաներ են առաջանում:ok

Ra$Ta
09.01.2008, 21:12
Կիտան դա անուննա , իսկ Տաթև իրա նիկնա:D

Լ.յ.ո.վ.
09.01.2008, 21:16
Kita-ի նիկը avatar-i հետ միասին հիշեցնում են ճապոնական մուլտիկների մեջի նեղ աչքերով գեղեցիկ աղջիկներին,որ չես հասցնում աչքդ թարթես,մեկ էլ եսիմ որ քարի հետևից,եսիմ որ շենքի տանիքից դուրս են հելնում ու փրկում նեղն ընկած ընկերոջը :)

P.S. վաղու~~ց մուլտիկ չեմ նայե :(

Kita
09.01.2008, 21:17
RA$TA- ռաստաման… էխխխխ....:D կայֆեր-կայծեր մի տեսակ:P

քաղաքացի
09.01.2008, 21:18
Դե իրա համար մականուն ա էլի: Իմաստ չկա մեջը: Բառարաններում մի փնտրեք՝ չեք գտնի:

Բայց դե լավն ա էլի :love

Ուլուանա
09.01.2008, 22:24
Մոդերատորական: Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են: Եթե թեմա մտնելուց անմիջապես հետո մոռանում եք, թե որ թեմայում եք գտնվում, ապա գրառում անելուց առաջ մի անգամ էլ կարդացեք վերնագիրն ու վերևում երևացող առաջին գրառումը, որտեղ մանրամասն բացատրված է թեմայի նպատակը: Իսկ զրույցների, պարզաբանումների ու զանազան բնույթի տպավորություններ արտահայտելու համար բազմաթիվ այլ թեմաներ կան: Թեման շուկայի մի վերածեք:

Հաջորդ թեմայից դուրս ու անլուրջ գրառումների հեղինակները արդեն հաստատ զգուշացում են ստանալու: Բարի ժամանց:

Լ.յ.ո.վ.
09.01.2008, 22:25
Մոդերատորական: Գրառումը ջնջված է թեմայից դուրս լինելու պատճառով:

Adam
09.01.2008, 23:03
Իմ վերևի մականունը զուտ անվան կրճատ տարբերակն է, որը միայն Հայաստանում է ընդունված: Իսկ նիկի գրելաձևն էլ հուշում է, որ ամեն տառի մեջ խորիմաստ բաներ կան... :D :)

aerosmith
10.01.2008, 00:24
Շատ ունիկալ մականունա իմ վերևինի մականունը, բայց որ ճիշտն ասեմ իմաստը չեմ կարում հասկանամ։

Annushka
10.01.2008, 00:27
Իմ վերևի մականունը հիշեցնում է համանուն ռոք խումբը և բնականաբար հասկանալի է , որ Aerosmith–ը Aerosmith շաաաաաաատ է սիրում:);)

Amaru
10.01.2008, 00:27
դե իրա նիկը մեկնաբանելը դժվար չի :) ռոք ա սիրում, լավ ա անում, ճիշտ ա անում :)

Ավելացվել է 1 րոպե անց
լոլ, իսկ Աննուշկան իմ հետ Բուլգակովի հետ ա ասոցացվում))) «…Աննուշկան արդեն թափել է ձեթը…» :))

Ra$Ta
10.01.2008, 00:32
Դե Ամառու , բայց խի էէէէ , եթե ռեպ էդքան չես սիրում խի հենց Փակի անունը , զարմանալիա:think

Amaru
10.01.2008, 00:45
ինչի Ռաստան ռեգի՞ ա սիրում…))

Հ.Գ.
ո՞վ ասեց՝ չեմ սիրում… Makaveli The Don ;)

Երկնային
10.01.2008, 01:17
հիշեցնում է իմ նիքը... բայց այս մեկը չէ էլի :oy;)

սիրում եմ ամառն ու արևը :love

Lilushik
10.01.2008, 02:56
Այս Նիկն ակումբի իմ ամենասիրած նիկերից մեկն է, ասոցացվում է երազանքի հետ…

Մանե
10.01.2008, 10:23
հիշեցնում է իմ նիքը... բայց այս մեկը չէ էլի :oy;)

սիրում եմ ամառն ու արևը :love
Ինձ էլ հիշացրեց :love:P
Դե վերևիս մարդու նիկը իրա անունն ա հիշեցնում ու անկեղծ ասած ուրիշ ոչ մի բան :esim

Belle
10.01.2008, 15:26
Մանեի նիկը անունն է հիշեցնում, մեկել հիշում եմ, որ շուտով Մանե անունեվ կոլեգա կունենամ: ;)

Script
10.01.2008, 15:46
Belle նիկը ինձ հիշեցնումա գեղեցկուհին և հրեշը մուլտի միջի Բելլին:)

Լեո
10.01.2008, 18:06
Իմ վերևի նիկը ինձ սցենար է հիշեցնում, բայց թե հատկապես որ ֆիլմի, չեմ կարողանում մտաբերել:D:D:D

Belle
14.01.2008, 14:17
Իմ վերևի նիկը ինձ սցենար է հիշեցնում, բայց թե հատկապես որ ֆիլմի, չեմ կարողանում մտաբերել:D:D:D

Տիտանիկի Լեոին հիշեցի :oy

Grieg
14.01.2008, 15:09
Տիտանիկի Լեոին հիշեցի :oy
Բելա բելկա սկյուռիկ ելի :) սիրուն պոչիկով

Belle
14.01.2008, 15:18
Բելա բելկա սկյուռիկ ելի :) սիրուն պոչիկով



Ես էլ skizb.am ադմիններից մեկին հիշեցի, իրա անունիցա իմ վերևի նիկը: :)

Ra$Ta
14.01.2008, 15:27
Իմ վերևի նիկը նշանակումա գեղեցիկ , գեղեցկուհի :love : Իրականության հետե բռնումա;)

Ձայնալար
14.01.2008, 15:29
Իմ վերևի նիկը իմ մոտ ասոցացվում ա բարբարայաին ռաստ գալ, կամ ժարգոնային ռաստվել (հանդիպել) բառերի հետ: Մի խոսքով՝ ՎՍՏՌԵՉ :D

Cassiopeia
14.01.2008, 15:32
Ձայնալար… մինչ հետդ հանդիպելը կարծում էի ինչ-որ օպերային երգիչ ես կամ էլ լաչառի մեկը:D բայց ոչ մեկը ճիշտ դուրս չեկավ:) Մինչև հիմա էլ մտածում եմ… Ի՞նչ նպատակ է հետապնդում մականունդ

Սամվել
14.01.2008, 15:33
Ձայնալար

տենց էլ չհասկացա թե ինչ կապ ունի Բագրատը Ձայնալարերի հետ, իմ կարծիքով իր նախկին ավատարի խաթր էր նիկը ընտրել։

Իմ նախկին նիկը մեկնաբանեք :D՝ kiborg ;)

Ավելացվել է 48 վայրկյան անց
Cassiopeia Բարի փերի

Undina
14.01.2008, 16:14
Կմեկնաբանեմ սենց. Շաաաաաաաատ վառ երևակայություն ունես :)

Ariadna
14.01.2008, 16:51
Կմեկնաբանեմ սենց. Շաաաաաաաատ վառ երևակայություն ունես :)

Կամ էլ սենց. Խելառը քարը գցում ա ջուրը, հազար խելոք չեն կարողանում հանել:)

Malu
14.01.2008, 19:44
Երևի հենց իր անունն է: Վարդուհի անունով ամբողջ կյանքիս ընթացքում միայն մեկ ծանոթ ունեմ - դասընկերուհիս է :) կարող ա՞ էտ դու ես :)

Kita
14.01.2008, 19:50
Հենց մալուն կարդում եմ, չգիտեմ ինչու լեզվիս գալիս է Բալուն մաուգլիի մեջից:oy

Երկնային
15.01.2008, 00:39
մեր դասարանի Քրիստինեին եմ հիշում... իրեն այդպես էինք դիմում :)

Ariadna
15.01.2008, 10:55
Երևի հենց իր անունն է: Վարդուհի անունով ամբողջ կյանքիս ընթացքում միայն մեկ ծանոթ ունեմ - դասընկերուհիս է :) կարող ա՞ էտ դու ես :)

Չէ, Մալու ջան, անունս չի, ընդամենը ծաղկային թեմաներով Նիկ:)
Իսկ քանի որ գրառումս երկնայինից հետո է, ասեմ, որ միայն հրեշտակային ասոցիացիաներ են առաջանում մոտս Երկնայինի նիկը, էլ չեմ ասում հուշող ավատարը տեսնելիս:)

Belle
15.01.2008, 12:46
Սիրում եմ Վարդուհի անունը, պատկերացնում եմ, որ Վարդուհին կապույտ վարդիա նման :love

Ann87
21.01.2008, 15:00
[QUOTE=Belle;531569]

Նոտեռդամ Դե Պարին ա հիշացնում:love

Ձայնալար
21.01.2008, 15:04
[QUOTE=Belle;531569]

Նոտեռդամ Դե Պարին ա հիշացնում:love

Շատ ինֆորմատիվ նիկ ա՝ Աննա 21 տարեկան:

Երկնային
21.01.2008, 15:07
Ձայնալար

էս նիքը կարդում եմ, ու կառաօկե գնալս գալիսա :oy

Undina
21.01.2008, 15:09
Ձայնալար…
Հհհհհհհհհհհմմմմմ:think
Ես կարծում եմ պիտի որ նշանակի, որ նրանք 2ն են…;) ու, որ շատախոս են…:D

Ann87
21.01.2008, 15:10
[QUOTE=Ann87;544337]

Շատ ինֆորմատիվ նիկ ա՝ Աննա 21 տարեկան:

լավ դեռ 21 չկամ:oy

Ձայնալար:think-ձայնավոր լոբի:Dկիթառի լար,երաշտություն

Guest
21.01.2008, 15:48
Ann87… Ավելի լավ ա լիներ Ann87_093682457(խոսքի) ;)

Երկնային
21.01.2008, 15:51
Ann87… Ավելի լավ ա լիներ Ann87_093682457(խոսքի) ;)

երևի սկզբից որոշելա շատ քիչ գրարումներ անել, ու լինել պարզապես հյուր, իսկ հետո իրան էլ տարավ :oy

ChildOfTheSky
21.01.2008, 15:51
Guest-ը ինձ մոտ ասոցացվում ա առանց նիկի նորեկի հետ , որովհետև mIRC-ի որոշ սերվերներում նիկ չունեցողները հենց այդպես են անվանվում ավտոմատ :)

Ann87
21.01.2008, 16:12
:angryինչ եք կպել նիկիցս

childofthesky:thinkեսիմ երեղայա հիշեցնում:erexa

Malu
21.01.2008, 16:20
Շատ տրամաբանական nick է ընտրել: Ann երևի Աննա կամ Անի, իսկ 87-ն ել ծննդյան թիվը կլինի:) Մեծ ֆանտազիա ունի Ann-ը :P, կամ ել պարզապես չի սիրում թիթիզություններ, այլ պարզ, հասարակ աղջիկ է… կամ էլ չի ուզեցել իրեն ծանրաբեռնել ինչ-որ յուրօրինակ nick հորինելու համար :)

Cassiopeia
21.01.2008, 16:42
Հենց սկզբից, կարդալով այս մականունը, մոտս կարծիք էր ձևավորվել, որ այն կապ ունի մուլատների հետ (Ման ջան, կներես, եթե կվիրավորեմ)… գեղեցիկ մուլատների հետ: Ավատարից ելնելով սակայն այդ կարծիքը չէր ձևավորվում ու լրիվ իրար հակասում էին ըստ իս նրա ավատարն ու մականունը… Սակայն, հիմա, ճանաչելով նրան, կարող եմ ասել, որ այդ նիկը հաստատ նրանն է, նրան շատ սազում է ու հեչ էլ կապ չունի ոչ ոքի հետ, այլ միայն ու միայն մեր ակումբցի՝ Մալուիի հետ:love:kiss

Ծով
21.01.2008, 22:16
Երկինքն ա հիշեցնում...:love

Grieg
21.01.2008, 22:23
Երկինքն ա հիշեցնում...:love
իլիկա հիշացնում..Alize это իլիկ

Dayana
22.01.2008, 10:20
Grieg
Դասական երաժշտություն է հիշեցնում մեկ էլ այն, որ վաղուց դաշնամուր չեմ նվագել :( մատիկներս սառում են :(

Guest
22.01.2008, 12:05
Dayana, անուն, որը Արմինեին ավելի շատ ա սազում, քան իր իսկական անունը… Ափսոս հայաստանում ընդունված չե այդ անունը, թե չե ծնողներտ քեզ առաջին անգամ տեսնելուց հաստատ քեզ հենց Dayana կանվանեին:

Dayana
22.01.2008, 12:16
Guest
Հեչ հյուր չի հիշեցնում :) չնայած բոլորս այս կայնքում հյուր ենք :) իմ շատ լավ ընկերջն է հիշեցնում, որ միշտ ասում է այն ինչ մտածում է ու չի վախենում նույնիսկ նեղացնելուց ;) Մեկ էլ հիշեցնում է, որ ես 6-րդն եմ :D չեմ մոռացել Հայկ, որ ինձ տենց վատ համարում ես թողել :P

Հենո
22.01.2008, 13:59
Անգլիայի թագուհի Դայանաին է հիշեցնում…:)

Annushka
22.01.2008, 16:11
Հենրի Ֆորդին է հիշեցնում:)

Հենո
22.01.2008, 16:19
Փոքր Անուշիկ անունով ՝ անուշ աղջկա է հիշեցնում…:)

Arisol
22.01.2008, 16:32
Հենո, ասսոցացվում ա հենարան բառի հետ :oy :

Dayana
22.01.2008, 17:51
Arisol
Սելֆեջոյի դասերս հիշեցի :oy :( նենց եմ կարոտել էդ դասերիս ու խումբս :love

Armeno
22.01.2008, 18:15
Սիրուն մականուն ա Հիշեցնում


Հ.Գ. իմ նիքը մենակ չասեք կոշիկա

Լեո
22.01.2008, 20:10
Ինձ քո նիկը ավելի շատ կոշիկի խանութ ա հիշեցնում, քան կոշիկ:lol

Belle
28.01.2008, 16:39
Չգիտեմ ինչի, բայց մրցանակաբաշխություն հիշեցի մեկել Փարիզը: :think

Ծով
28.01.2008, 16:45
ՀԻշեցնում է գեղեցկությունը և դրա հետևանքները:D

Աթեիստ
28.01.2008, 16:48
Հիշեցնում է "Ամելի" ֆիլմը (չգիտեմ ինչու):

Գալաթեա
28.01.2008, 16:56
Ինձ է հիշեցնում

Belle
28.01.2008, 17:00
սիրուն նիկա, բայց ինչա նշանակու՞մ :think

Sunny Stream
28.01.2008, 17:15
Belle...Դե... միանշանակ Էսմերալդա... :love

Belle
28.01.2008, 17:21
Belle...Դե... միանշանակ Էսմերալդա... :love

Ձնծաղիկը իմ սիրած ծաղիկներից է, իսկ ինքը՝ Ձնծաղիկը շատ պուպուշիկն է, համոզված եմ, համ էլ ուզում եմ տեսնեմ իրեն :oy

Kita
28.01.2008, 20:19
Belle- նենց հետաքրքրեց, թե երգից է վերցրել, թե ուղղակի ֆրանսերենից հնչողության համար::) կամ մուլտիկից:love

Davids
28.01.2008, 20:37
Belle- նենց հետաքրքրեց, թե երգից է վերցրել, թե ուղղակի ֆրանսերենից հնչողության համար::) կամ մուլտիկից:love

Kita - Կիտա - Քիտա - Քիթա - Քիթ ա :D

Լավ դե կատակ էր)

Երկնային
28.01.2008, 23:16
սիրում եմ Դավիթ անունը… :)
Davids.… չգիտեմ տենց ծխախոտի անուն կա թե չէ, բայց մտքիս ծխախոտ եկավ :D

Kita
28.01.2008, 23:28
Նոր Արշակի մաման էլ ասաց:) երկնագույնագույն:D

Malu
29.01.2008, 00:41
Ինչ-որ չինական բան եմ զգում Կիտա անվան մեջ (Կիտանա-սենց մի բան)
Նաև ասոցեացվում է ԿԵՏ կենդանու հետ:
Հետաքրքիր կլինի իմանալ,թե իրականում ինչ է նշանակում :think

Sunny Stream
29.01.2008, 01:02
Մալու - մյաու - կատվային ասոցացիաներ...
Մալու - Մալի - աֆրիկյան պետություն...
Մի խոսքով` ինչ-որ աֆրիկյան ցեղատեսակի պատկանող կատու :P

Artgeo
29.01.2008, 01:08
Գարուն եմ հիշում Ձնծաղիկի նիկը տեսնելիս :)

Sunny Stream
29.01.2008, 01:10
Գարուն եմ հիշում Ձնծաղիկի նիկը տեսնելիս :)
:oy
Ռուսթավելին եմ հիշում, սալիկապատ փողոցները, գիշերով լուսավորված եկեղեցիները, թաց ծառերն ու այդ ամենը` Մելուայի երգերի ֆոնին ականջներումս... :love

ivy
29.01.2008, 01:12
Ձնծաղիկ... ինձ հիշեցնում է ժպտերես, երիտասարդ ու կյանքով լի մի աղջնակի, որի թարմ ու նուրբ մաշկն անուշ բույր ունի: :)

Vahe
29.01.2008, 01:15
Իվի-ի նիկը կարդալուց կիվի եմ հիշում:

Իմ նիկը կարդալուց հո անուն չեք հիշում?

ivy
29.01.2008, 01:18
Դե եթե Այվի-ն Իվի կարդաս, պարզ է՝ կիվի կհիշեցնի: ;)
Վահե մականունն ինձ հիշեցնում է խրոխտ ու գիտուն մի հայրենասերի: :)

Sunny Stream
29.01.2008, 01:19
Իմ նիկը կարդալուց հո անուն չեք հիշում?
:D Հա, իմ դասարանցուն, ով վերջերս զանգահարել էր ու ուզում էր, որ ձայնից ճանաչեի` մոռանալով, որ ավարտելուց հետո իր ձայնն ահավոր փոխվել է...:D


Ձնծաղիկ... ինձ հիշեցնում է ժպտերես, երիտասարդ ու կյանքով լի մի աղջնակի, որի թարմ ու նուրբ մաշկն անուշ բույր ունի:
ivy - :) սիրեցի էդ աղջնակին
նիկդ ինձ ինչ-որ եվրոպական թեթևություն է փոխանցում :)

Vahe
29.01.2008, 01:21
Դե եթե Այվի-ն Իվի կարդաս, պարզ է՝ կիվի կհիշեցնի: ;)
Վահե մականունն ինձ հիշեցնում է խրոխտ ու գիտուն մի հայրենասերի: :)

հաա. ուրեմն էսպես: Այվի-ի նիկը կարդալուց արդեն կիվի չեմ հիշում)) Ափսոս, կիվի սիրում եմ:

GevSky
03.02.2008, 02:54
Ինչ ասեմ Վահենա էլի, հասարակ բայց միևնույն ժամանակ իր անունը սիրող մարդու մականուն

Cesare
08.02.2008, 15:21
Ինչ ասեմ Վահենա էլի, հասարակ բայց միևնույն ժամանակ իր անունը սիրող մարդու մականուն

Դու ել նենց ոչինչ անունդ սիրում ես : Երեվի :think
Պրինցիպի վատ կոմպոզիցա չի :

Kita
08.02.2008, 17:14
Մի տեսակ իր նիկին հեչ նման չի:D

Guest
08.02.2008, 17:27
Կիտայի նիկը կարդակուց միշտ հիշում եմ երեխա վախտ 50 դրամ ճարած փողը, որով գնում ենք 10 րոպե կոմպյուտերային խաղեր խաղալու ու ես վերցնում էի Kitana-յին էն կռիվ-կռիվ խաղի մեջ: Միակ կռվող աղջինկ էր…

Dayana
08.02.2008, 17:31
Guest Էս նիկն էնքան մոտ եմ զգում Հայկին, որ իրան արդեն նշելիս ասում եմ Guest ու ոչ թե Հայկ :8 մնումա քաջանամ ու իրեն դիմելիս էլ ասեմ Guest ;) իրականում ինքը հյուրի նման եկավ իմ ընկերների սակավ բանակ ու դառավ լիիրավ անդամ ;)

GevSky
10.02.2008, 20:47
Մականվան մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա, նաև այ ինձ հետաքրքիր է թե ինչու է ստատուսը լացկան, ավելի ճիշտ ինչով է գրավել Դայանային այդ բացասական որակը

Dayana
11.02.2008, 12:12
Մականվան մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա, նաև այ ինձ հետաքրքիր է թե ինչու է ստատուսը լացկան, ավելի ճիշտ ինչով է գրավել Դայանային այդ բացասական որակը

GevSky մի տեսակ հիշեցնում և Գևորգ անունը, իսկ ես էդ անունը սիրում եմ;)

Հ.Գ. Լացկան եմ գրել եմ լացկան :P չեմ վախենում իմ բացասական հատկանիշներից ;)

Երկնային
11.02.2008, 14:11
Dayana, Շատ գեղեցիկ ա հնչում... գիտեմ, որ նիքա, անունդ չի, բայց համոզված եմ, որ քեզ անունիցդ ոչ պակաս կսազեր :oy

Գալաթեա
11.02.2008, 14:38
Երկնայինը եթե անգամ ինձ ասած չլիներ, որ Ակումբում այդ նիկովա, միամիտ մտնեի կարդայի` կհասկանայի :) Մռութ :)

Adam
11.02.2008, 16:58
Երկնայինը եթե անգամ ինձ ասած չլիներ, որ Ակումբում այդ նիկովա, միամիտ մտնեի կարդայի` կհասկանայի :) Մռութ :)

Galatea... երբեք չեմ լսել: Բայց շատ յուրօրինակ ա: Իսկ ինքը ինձ վրա դրական տպավորությունա գործել: Ասում եմ, ելնելով գրառումներից: :)

Երկնային
11.02.2008, 17:01
Surpr!Se, նենց ուրախ նիք ա... չգիտես, թե ինչու, նենց դրական բան եմ զգում էս մարդուց, հենց սենց համով նիք ընտրելու համար... :oy

Լեո
16.02.2008, 23:23
Երկնային... Նիկը իր տիրոջը շատ լավ է բնորոշում: Երկնայինի` ակումբում հայտնվելու հենց առաջին օրերից նրա նկատմամբ շատ ուժեղ համակրանք ունեմ: Ու ոչ միայն ես, նրան բոլորը սիրեցին: Ապլեեե~ս Երկանային ջան:hands

Երկնային
17.02.2008, 00:52
Leo_de_Gran, հենց սկզբից նենց տպավորություն ստեղծվեց, որ շատ ինքնավստահ տղայա, ու մտքովս անցավ, որ անունը Լևոն պետք է, որ լինի :) (բայց չգիտեմ` ճիշտ էր ենթադրությունս թե ոչ:oy)

Chuk
17.02.2008, 00:59
Երկնային... մականունը կարդալուն պես սկսեցի մտածել, որ ինչ-որ նուրբ, «փխրուն» էակ պետք է թաքնված լինի այդ մականվան հետևում: Ծանոթանալուց հետո հասկացա, որ յուրաքանչյուր նուրբ բան իր ներսում մեծ ուժ է պարունակում:

quel-punto
17.02.2008, 03:46
Chuk-ի մականունը կարդալուն պես հասկանում ես, որ ինքը ադմին է:
Տեսնե՞ս էս մականունը չուկչայի հետ կապ ունի:D

Chuk
17.02.2008, 04:01
quel-punto,
Ինչ որ մի բան ինձ հուշում է, որ սա ինչ-որ մեկի երկրորդ մականունն է:
Հուսով եմ, որ իմ ուղարկած նամակներից մեկի պատասխանը կտա այս հարցի պատասխանը: Նամակի հասցեատիրոջ ազնվությանը հավատում եմ:

Malu
21.02.2008, 01:02
Արտակի նիքը չգիտեմ իրականում որտեղից է վերցված, բայց ինձ թվում է, թե Չուկ անունը կսազեր մուլֆիլմի ինչ-որ փոքրիկ, բայց ճարպիկ ու իմաստուն կենդանու :)
Այ այսպիսի ասոցեացիաներ առաջացրեց ինձ մոտ Չուկ անունը :)

Երկնային
21.02.2008, 01:06
Արտակի նիքը չգիտեմ իրականում որտեղից է վերցված, բայց ինձ թվում է, թե Չուկ անունը կսազեր մուլֆիլմի ինչ-որ փոքրիկ, բայց ճարպիկ ու իմաստուն կենդանու :)
Այ այսպիսի ասոցեացիաներ առաջացրեց ինձ մոտ Չուկ անունը :)

Մալու նիքը առաջին անգամ կարդալիս Malu-ի «Si estoy loca» (եթե խելագար եմ) երգը մտքիս եկավ… ու մտածեցի… «այս աղջիկը հաստատ խենթությունների պատրաստ մեկն է» :oy

Ra$Ta
21.02.2008, 01:10
Երկնային ; Մի ժամանակ ասոցիացնում էի սիրո հետ , իսկ հիմա ջոգեցի որ պլանին , արաղին ավելի մոտիկա , ախր երբ կայֆա , օդերում ես ::D:D Մի քիչ սևոտ հումոր

Երկնային
21.02.2008, 01:14
Երկնային ; Մի ժամանակ ասոցիացնում էի սիրո հետ , իսկ հիմա ջոգեցի որ պլանին , արաղին ավելի մոտիկա , ախր երբ կայֆա , օդերում ես ::D:D Մի քիչ սևոտ հումոր

դաժան տղա ես դու… դե մարդիկ էլ քեզ հավատան… :D:D

Ռաստա, մեջը դոլլարի նշան կա է… :D ու~խ… :D

Adam
21.02.2008, 01:17
Երկնային, շատ հանգիստ նիկա, ինքն էլ էությամբ շատ հանգիստ աղջիկա էրևում :)

Գալաթեա
21.02.2008, 01:21
դաժան տղա ես դու… դե մարդիկ էլ քեզ հավատան… :D:D

Ռաստա, մեջը դոլլարի նշան կա է… :D ու~խ… :D

Երկնայի~~ն...Թեթե~ւ, փափուկ ու քաղցր...էն ուտելու բամբակների նման :)

Երկնային
25.02.2008, 17:00
Երկնայի~~ն...Թեթե~ւ, փափուկ ու քաղցր...էն ուտելու բամբակների նման :)

Գալատեա… լեգենդից եկել ա, որ բոլորի սրտերը գրավի… :love ստացվում ա է…:oy

Ռուֆուս
25.02.2008, 17:05
Գալատեա… լեգենդից եկել ա, որ բոլորի սրտերը գրավի… :love ստացվում ա է…:oy

Երկնային - Թիթեռնիկի պես ազատ ու անկաշկանդ: :crazy

Malu
25.02.2008, 18:32
Չգիտես ինչու միտքս անմիջապես նարկոտիկ է գալիս :8

Empty`Tears
29.02.2008, 05:20
Չգիտես ինչու միտքս անմիջապես նարկոտիկ է գալիս :8

Malu ջան ուր գնում եմ դու ես...:love Չգիտեմ ... Մի սիրելի եչգչուհի ունեմ, պատկերացնում են նրան...Եվ Մալու ասելով` տախիծ...

Belle
29.02.2008, 09:39
չգիտեմ ինչից է հիասթափվել, որ սենց "դատարկ" ու "արցունքոտ" է իմ վերևի նիկը, բայց հուսով եմ գարունը կլցնի էդ դատարկությունն ու արցունքները կլինեն միայն ուրախության ;)

Empty`Tears
29.02.2008, 10:01
չգիտեմ ինչից է հիասթափվել, որ սենց "դատարկ" ու "արցունքոտ" է իմ վերևի նիկը, բայց հուսով եմ գարունը կլցնի էդ դատարկությունն ու արցունքները կլինեն միայն ուրախության ;)


Ոչինչից չեմ հիասթափվել, Ուղղակի հենց նիկի իմաստն այն է, որ պետք չէ լացել, որքան էլ լացես, միևնույնն է, դատարկ են.. :oy

Բելլե.... Բարի, համեստ... մի խոսքով հայկական աղջկա կերպար...:love

Ռուֆուս
29.02.2008, 10:40
Ինչ-որ դեպրեսիվ բան կա քո նիքի մեջ

Safaryan
29.02.2008, 10:45
Դժվարությամբ եմ արտաբերում, Նեկրոմանտը ավելի ... էր

Արշակ
29.02.2008, 11:26
Նախկինում Highordy մականունով ֆորումի մասնակից ունեինք, վերևինիս նիքը կարդալուց Highordy–ին եմ հիշում ու նույնիսկ մի պահ կարծում եմ, թե ինքն է ու զարմանում։

Safaryan
29.02.2008, 11:32
Արշակ եմ պատկերացնում, :) ու Highordy -ն չեմ:

Ձայնալար
29.02.2008, 11:34
Արշակ եմ պատկերացնում, :) ու Highordy -ն չեմ:

Լավ նիկա՝ «ջրիկ» :D, մի տեսակ ջրային իմ մոտ էկոլոգիայի, բնության հետ ա ասոցացվում:

Safaryan
29.02.2008, 11:38
Լավ նիկա՝ «ջրիկ» :D, մի տեսակ ջրային իմ մոտ էկոլոգիայի, բնության հետ ա ասոցացվում:

Ճիշտ տրամաբանություն: Էկոլոգիա - բնություն - ջրաբան
Ձայնալար - միշտ թվացել է այսպես. իր խոսքը տեղին ասող անձնավորություն::B

Լեո
29.02.2008, 11:42
Hydrology

Չնայած հիդրոլոգները շատ հաճախ են սխալվում, բայց այս նիկի տերը նրանց նման չէ::hands

Ռուֆուս
29.02.2008, 12:33
Աֆրիկա :)

GevSky
29.02.2008, 15:48
Ինձ Բեովուլֆ ֆիլմն է հիշեցնում, որը ես զոռով եմ նայել այնել ոչ մինչև վերջ:[

Երկնային
29.02.2008, 16:08
GevSky, մարդ, որն իրեն երկնքում է զգում… :oy

GevSky
29.02.2008, 16:28
Երկնային էակ:angel, որն անմիջական կապ ունի ինձ հետ՝ զգալով ինձ իր մեջ:oy

Empty`Tears
01.03.2008, 00:26
GevSky ասելով...պատկերացնում եմ, մռայլ երկինք....:bl

Երկնային
03.03.2008, 21:49
Empty`Tears, մելանխոլիկ նիք... երևի իր տիրոջ առաջնային բնութագրիչ հատկանիշն է…

Anul
03.03.2008, 21:53
իվ վերևի մականունը ամբողջովին համապատասխանում է իր տիրոջը. իր նման նուրբ է,անուշ ու քաղցր :oy:love

Belle
03.03.2008, 21:58
Anul
սիրուն նիկ է, քեզ էլ սազում է :love
մի տեսակ խենթություն եմ զգում էս նիկի մեջ

Apsara
03.03.2008, 22:12
Belle

կարծում եմ հենց հեքիաթի հերոսուհուն ի նկատի ունի, հեքիաթային նիկ է շատ գեղեցիկ և կարևորը հաճելի է հնչում:)

Empty`Tears
04.03.2008, 06:03
Aspara
Պատկերացնում եմ.....Սիրո խորհրդանիշ, աստվածուհի...:love

Cesare
05.03.2008, 16:23
Empty`Tears

Եսիմ...... մի տեսկ թախծոտ ինչ-որ բան :

Belle
05.03.2008, 17:10
AristocraT

էնպիսի տպավորություն է, որ անունը "Տ" տառով է սկասվում :oy

Անգլիական շունչ կա նիկի մեջ

REAL_ist
05.03.2008, 17:17
Belle
ռոմանտիկ ու հեքիաթային նիկա

Belle
05.03.2008, 17:36
REAL_ist
ոնց հասկացա ֆուտբոլի հետ է կապված :think հեռում եմ ֆուտբոլից, բայց ընկերուհիներիցս մեկը Ռեալի երկրպագում է, ասում է շատ լավ են խաղում :B

իսկ եթե ստորագրությանը չնայեի, կմտածեի իրատես ես :oy

Empty`Tears
07.03.2008, 19:29
REAL_ist
ոնց հասկացա ֆուտբոլի հետ է կապված :think հեռում եմ ֆուտբոլից, բայց ընկերուհիներիցս մեկը Ռեալի երկրպագում է, ասում է շատ լավ են խաղում :B

իսկ եթե ստորագրությանը չնայեի, կմտածեի իրատես ես :oy

Belle Չգիտեմ, բայց միշտ պատկերացնում եմ...Garou-ի երգը... :love, Բարի աղջիկ...

Adam
07.03.2008, 19:32
Empty`Tears, չգիտեմ ինչու կարծում էի թե տղա է: Հետո կարծիքս փոխվեց դեպի աղջիկ, հետո նորից տղա... մինչև ստույգ իմանալս: Բայց մականունը հետաքրքիր է: Ցանկանում եմ, որ մոռանաս արցունքների մասին և միշտ երջանիկ լինես, ու եթե արցունք էլ լինի, լինի հուզմունքից՝ այսինքն դատարկ ;) :D :)

Belle
17.03.2008, 13:55
Surpr!se

Դե, անակնկալ ու հաճելի անակնկալ :oy
համ էլ մի տեսակ կախարդական բան կա նիկի մեջ :oy

Գալաթեա
17.03.2008, 14:58
Belle-ը սիրածս մուլտֆիլմն է հիշեցնում :)

Kita
17.03.2008, 15:08
Galatea- չգիտեմ, ով պատմությունը գիտի, թե չէ մականունի, բայց բռնում է, իր մեջ բազբաթիվ գեղեցկություններ է պարունակում:)

Լեո
30.03.2008, 23:41
Kita

Գեղեցիկ, փաղաքշական նիկ է:)

Հ.Գ. Հիմա Guest-ի էլի կասեի, որ ես իմ նիկը շա~տ եմ սիրում:D

Kuk
02.04.2008, 19:20
Leo_De_Gran
Ֆուտբոլից էնքան հեռու եմ, ինչքան սերժը նախագահի աթոռից:
Որպես մականուն սիրունա նայվում;)

Ավելացվել է 1 րոպե անց
Իմ մականունի մասին կարող եք չգրել,չեմ մտածի, որ անտեսել եք: իմաստը Ակումբցիներից ոչ ոք չգիտի:

Amaru
02.04.2008, 20:03
ծովագնա՞ց ես :)
համ էլ մամաս ա ինձ կուկ ասում :))

Երկնային
02.04.2008, 20:13
Amaru
Ամռան պես ջերմություն պարգևող Ամառս… ես ամառ շատ եմ սիրում պուճուրս, իսկ դու իսկական արև ես, ջերմ շողերով… մենակ ժպիտդ հերիք ա օրը տաքացնելու համար :love

Կաթիլ
02.04.2008, 20:34
Երկնային
Մի տեսակ…անիրական, երազ գուցե :8 գեղեցիկ ու անչափ հաճելի :oy

Empty`Tears
03.04.2008, 03:31
Կաթիլ- Փափուկ. մեծ սիրո կաթիլ (որը գոյություն չունի) :)

Երկնային
16.06.2008, 00:49
Empty`Tears
մի տեսակ միայնակություն ու սառնություն ա փչում իր նիքից… խորը աշուն է, «մահացած» տերևներ… :oy :noti

ivy
16.06.2008, 00:53
Empty`Tears
մի տեսակ միայնակություն ու սառնություն ա փչում իր նիքից… խորը աշուն է, «մահացած» տերևներ… :oy :noti


Երկնային

Թեթևություն ու լույս կա այս նիկի մեջ, որովհետև հանգիստ կարողացել է կտրվել երկրից, բարձրանալ ու նստել արևով ողողված ամպիկի վրա: :)

քաղաքացի
16.06.2008, 00:56
ivy
այվի, այվայ, իվի… իմաստ չեմ գտնում մականվան մեջ: Հնարավոր է, որ caps lock-ն անջատած հապավումներ լինեն: Չգիտեմ :esim

dvgray
16.06.2008, 01:18
քաղաքացի
Մականունը ամեն ինչ ասում է: Ափսոս որ հլա դեռ քաղաքացի է առանց պետության:

Գալաթեա
16.06.2008, 01:19
Մականվան մեջ կա gray բառը...որը...ախր հեչ չի համապատասխանում կերպարին...

Ի՞նչ գորշ այ մարդ :)

Janita Hero
16.06.2008, 09:28
Գալաթեան չգիտես ինչի վերջերս հայաֆիկացվեց, բայց դե մեկա ա Գալաթեա ե էլի:
Երևի ինչ որ հույն դիցի անունով է, ո՞վ գիտե :think

Moon
16.06.2008, 10:22
Նիկը օրիգինալ ա։ Բայց դատելով ավատարից նիկդ կդնեի Պուճուրիկ-համովոիկ։

Ռեդ
16.06.2008, 10:27
Գժուկին գիտեմ որպես ռոք լսող, իրա մականունը վատը չի, բայց ես կդնեի MOON

Janita Hero
16.06.2008, 10:35
Առանց այդ էլ կյանքում քիչ չի կարմիր դիվայինը, հիմա էլ արդեն նիկ ա դառել :think, դուրըս չի գալիս: Վարդարամն էլ մի բան չէր, բայց սրանից լավ էր:

Taurus
16.06.2008, 10:44
Իսկ եթե թողենք միայն Janita :ok
ավելի հարմար ա

Moon
16.06.2008, 11:17
Իսկ եթե թողենք միայն Janita :ok
ավելի հարմար ա
Ես Տաուրուսին չգիտեմ ինչու միշտ շփոթում են Տաուռելի հետ։ Բայց նիկդ շատ սիրուն ա։ Մի տեսակ խորհրդավոր։ Ի՞նչ ա նշանակում։ Կամ էլ նիկդ կդնեի Գերմանիա-գոլ, լօլ, քո գրածով։

Kuk
16.06.2008, 19:41
Ես Տաուրուսին չգիտեմ ինչու միշտ շփոթում են Տաուռելի հետ։

Հա, ես էլ եմ հաճախ շփոթում:)

Գժուկ!!

Հետաքրքիր ա նայվում:) Եթե չեմ սխալվում սկզբում անգլերեն էր, էդ ժամանակ դուրըս չէր գալիս, բայց հայերենով նոռմալ ա:)
Հա, մեկ էլ էս «վասկրիցածելնի»-ները որ երկու հատ ա, հետաքրքիր ա, հաճախ մեկն ա հանդիպում կամ երեքը, բայց երկու հատը ինչ որ օրիգինալ ա:)

unknown
16.06.2008, 19:47
Kuk
Իսկույն հիշում եմ 3-ք բան
1.Ծով
2.Նավ
3.Պիրատներ
:)

Norton
16.06.2008, 19:53
Քանի որ իմ նիկն էլ ա անունով Անուշի նիկը դուրս գալիսա, չնայած էդքան էլ օրիգինալ չի
այ որ լիներ A.N.U.S.H.17 ավելի օրիգինալ կլիներ:D

Moon
16.06.2008, 22:40
Քանի որ իմ նիկն էլ ա անունով Անուշի նիկը դուրս գալիսա, չնայած էդքան էլ օրիգինալ չի
այ որ լիներ A.N.U.S.H.17 ավելի օրիգինալ կլիներ:D
Չգիտեմ ինչի, բայց նիկդ մի տեսակ քյարթու տղայի ա հիշեցնում, չնայած քեզ տեսել եմ իրականում։ ԼՕլ, իմ կարծիքով մեծատառերով գրողներն ունեն ինչ որ կոմպլեքս, ես լինեի քո տեղը Հզոր կդնեի նիկդ, չգիտեմ ինչու։ Կարծեմ մի անգամ քեզ ասել եմ, որ քեզ միշտ հաղթանդամ եմ պատկերացնում, չնակած տեսել եմ։լօլ

Norton
16.06.2008, 23:01
Չգիտեմ ինչի, բայց նիկդ մի տեսակ քյարթու տղայի ա հիշեցնում, չնայած քեզ տեսել եմ իրականում։ ԼՕլ, իմ կարծիքով մեծատառերով գրողներն ունեն ինչ որ կոմպլեքս, ես լինեի քո տեղը Հզոր կդնեի նիկդ, չգիտեմ ինչու։ Կարծեմ մի անգամ քեզ ասել եմ, որ քեզ միշտ հաղթանդամ եմ պատկերացնում, չնակած տեսել եմ։լօլ

Գժուկ, որ տեսել ես ինչ լօլ՞՞
Հա ասեմ, որ հանաձայն եմ քո նիկի հարցում, քեզ մի քիչ չի սազում, մունը ավելիա դուրս գալի, իսկ մեծատառերովա դրած, քանի որ մեծ մարդիկ մեծատառով պտի գրվեն հետո սիրունա:)

dvgray
17.06.2008, 03:12
Հիանալի մարդ է…
Հիշում եմ …
Պոմնյու կակ սեյչաս: Նստած էինք IBM 286 -ի դիմաց, ու վայելում էինք DOS -ի խրախճալից հնարավորությունները: Մեկ էլ որտեղից որտեղ :o մտավ Նորտոնը… իր հրաշալի մկնիկով, TAB -ով, վերևի մենյուով, 2 գունավոր պատուհանով …
Հրաշք էր դա … Մի ամբողջ էպոխայի - պատուհանային /windows/ էպոխայի սկիզբ
Պատուհանտ բաց արա ու նայիր …
Պատուհանիրտ տակ սպասում եմ քեզ …
:sulel

Ոբշմ՝ Նորտոն - դու դեմք ես ;)

Երկնային
17.06.2008, 03:16
dvgray

միանգամից մտքիս գալիս է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»…
խորհրդավորություն կա նիքի, ինչպես և նիքը կրողի մեջ… :)

dvgray
17.06.2008, 03:20
Երկնային
հետաքրքիր է , թե ի՞նչ կա այնտեղ ՝ վերևներում :oy:
Իսկ ինքը իր նիկին/կոչմանը համապատասխան, բան չի ասում…

Yevuk
17.06.2008, 21:05
dvgrey........ ճիշտն ասաց, հենց այս պահին ոչ մի միտք չի առաջանում նիքի հետ կապված....Հետաքրքիր է, ինչպես ես ընտրել նիքդ: Աաա...... միգուցե keybaord-ի վրա ուղղակի անկապ սեղմել ես տեսնելու, թե ինչ կստացվի: Գուշակեցի???:think

Փոքրիկ
17.06.2008, 21:53
:) Yevuk
Հիշեցնում է Եվայի ցեղի ներկայացուցչի :)) Շատ գեղեցիկ անուն ունես իդեպ;)

Moon
17.06.2008, 22:25
:) Yevuk
Հիշեցնում է Եվայի ցեղի ներկայացուցչի :)) Շատ գեղեցիկ անուն ունես իդեպ;)
Նիկդ ու նկարդ իսկականից համապատասխանում են։

Երկնային
17.06.2008, 22:30
Գժուկ!!
գժուկ լինելը լավ ա… իսկ ինքը գժուկ ա… :P
ի դեպ, հայերեն տառերով ավելի հավես ա նայվում… :)

Moon
17.06.2008, 22:34
Գժուկ!!
գժուկ լինելը լավ ա… իսկ ինքը գժուկ ա… :P
ի դեպ, հայերեն տառերով ավելի հավես ա նայվում… :)
Վույ, մերսիներ։ Հա, Նյութիկ հենց իկ-ով ա, կամ չունի։ Արուսիկ, Նյութիկ թե Երկնային, ինձ համար Երկնայինիկ ա։ Տենց ավելի մռութիկ ա դառնում։

Ռուֆուս
17.06.2008, 22:56
Գժուկ, քո մականունը լրիվ քեզ բնորոշում է.... Կեցցե գծությունը :)

Ռեդ
17.06.2008, 22:57
Վերվուլֆ
Նիկդ կդնեի Վերշիփ

Cesare
18.06.2008, 20:56
Վերվուլֆ
Նիկդ կդնեի Վերշիփ

Հաա իսկ Red_Debil ավելի լավն ա : :D

Ռեդ
18.06.2008, 20:58
Հաա իսկ Red_Debil ավելի լավն ա : :D
:D
Քոնն էլ HipocraT

Yevuk
18.06.2008, 21:12
Red Devils.........Հետաքրքիր է......Եթե չեմ սխալվում կապված է ֆուտբոլի հետ: Կարևորը ավատարի հետ համապատասխանում է: Շատ հաջող մականուն է.....:hands

Cesare
18.06.2008, 21:19
Red Devils.........Հետաքրքիր է......Եթե չեմ սխալվում կապված է ֆուտբոլի հետ: Կարևորը ավատարի հետ համապատասխանում է: Շատ հաջող մականուն է.....:hands

Հաա նշանակում ա Կարմիր:angryՍատանա ՄՅի բալելշիկ ա :
Իրանը լավ նիկ ա :

Իսկ քոնը մի տեսակ հասարակ, հետաքրքիր ... Քոնը ավելի լավն ա : :)

Ռեդ
18.06.2008, 21:26
Հաա նշանակում ա Կարմիր:angryՍատանա ՄՅի բալելշիկ ա :
Իրանը լավ նիկ ա :

Իսկ քոնը մի տեսակ հասարակ, հետաքրքիր ... Քոնը ավելի լավն ա : :)
Քո համար ավելի լավ նիկ եմ մտածել, արի փոխի ՉԵԼՇԻՇՆԻԿ :lol

Ուլուանա
18.06.2008, 22:52
Իմ վերևի նիկի հոգնակիության իմաստը, ճիշտն ասած, չեմ հասկանում... Ինչու՞ հենց Red_Devils և ոչ թե Red_Devil: :esim

Moon
18.06.2008, 22:56
Իմ վերևի նիկի հոգնակիության իմաստը, ճիշտն ասած, չեմ հասկանում... Ինչու՞ հենց Red_Devils և ոչ թե Red_Devil: :esim
Ես քեզ կանվանեի հենց ակումբի մամա։ Ախր իսկականից տենց ա։ Բարի ու հոգատար։

Yevuk
18.06.2008, 23:12
Գժուկ!! - Շատ լավ նիկա, վերջնա: Որ նոր էի մտել Ակումբ, ինձ ամենաշատը քո նիկն էր դուր եկել ու Avril Lavigne-ի նկարը, միասին շատ բոց էր: Միանգամից զգացվումա, որ եթե Գժուկ, ապա ռոք, եթե ռոք, հավանականա որ metal...........Հը, ժիշտ եմ մեկնաբանում????:B

Moon
19.06.2008, 22:35
Գժուկ!! - Շատ լավ նիկա, վերջնա: Որ նոր էի մտել Ակումբ, ինձ ամենաշատը քո նիկն էր դուր եկել ու Avril Lavigne-ի նկարը, միասին շատ բոց էր: Միանգամից զգացվումա, որ եթե Գժուկ, ապա ռոք, եթե ռոք, հավանականա որ metal...........Հը, ժիշտ եմ մեկնաբանում????:B
Մերսի, իսկ քո նիկը մռութն ա, բայց չգիտեմ ինչ ա նշանակում։ հա քո նիկը միշտ սազում ա ավատրներիդ հետ։

John
20.06.2008, 09:45
Լավ նիկ է :) թե ինչքանով է համապատասխանում տիրոջը չգիտեմ, բայց լատիներերն տառերով ավելի սիրուն է նայվում ;)

Cesare
20.06.2008, 12:17
Հաա քոնն ել նենց ոչինչ լավն ա բայց JHON ավելի լավն ա :

Չնայած քեզ ավելի շատ առաջինն ա համապատասխանում :
Ոշեմ առաջին անգամ նայողը չի ջոգի ում ես բալետ անում :

John
23.06.2008, 16:29
Ոշեմ առաջին անգամ նայողը չի ջոգի ում ես բալետ անում :
դրա համր կա ԱՎԱՏԱՐ, որ ջոգեն ում եմ բալետ անում…
Արիստոկրատ- իմ գրական կեղծանունիս մի մասը… լավ նիկ է :) տերն էլ վատը չի, թե չէ կստիպեի փոխեր…

Լեո
23.06.2008, 16:35
John

Ես կասեի ամերիկական նիկ:apeape Մեռնողին` փոս, հայերին` Լոս...:lol

Երկնային
23.06.2008, 18:23
Լեո դե Գրան
Նիքիցդ միշտ մեծ առյուծի եմ նմանացրել… հետո մի անգամ հադիպման եկար, ու զարմացա, թե իրոք ինչքա~ն նման ես առյուծի… :))
մի խոսքով, նիքդ լրիվ դու ես… :)

Yevuk
23.06.2008, 21:33
Երկնային......
Շատ հետաքրքիր նիկա, ավատարը, ստորագրությունը ու նիկը իրար շատ են համապատասխանում: Միանգամից երևումա, որ չափից դուրս ռոմանտիկ աղջիկ է ու շատ է սիրում երազել........հա...ու մեկ էլ էս սմայլիկը դնել:love

ivy
23.06.2008, 21:37
Երկնային......
Շատ հետաքրքիր նիկա, ավատարը, ստորագրությունը ու նիկը իրար շատ են համապատասխանում: Միանգամից երևումա, որ չափից դուրս ռոմանտիկ աղջիկ է ու շատ է սիրում երազել........հա...ու մեկ էլ էս սմայլիկը դնել:love

Եվուկ` փոքրիկ Եվա, իսկ դե Եվա-ն էլ կանացիություն սկիզբն է: Եվուկին էլ ընկալում եմ` որպես սիրուն փոքրիկ կոկոնի, որը շուտով դառնալու է քնքուշ ու կանացի վարդ:

Moon
25.06.2008, 00:29
Ivy-ն ինձ մոտ միշտ ասոցացնում է կիվի-ի հետ։ Մռութիկ նիկ ա, համ կարճ համ էլ հեշտ հիշվող։

Kuk
25.06.2008, 00:41
Գժուկ
լավնա, բայց վերջերս որ ասում են գիժ, հասկանում եմ լրագրող:D

Moon
25.06.2008, 00:48
Չգիտեմ, թե ինչու է նիկդ կուկ, վայց նիկդ ավատարիդ հետ չի բռնում, չգիտեմ ինչու։ Բայց օրիգինալ ննիկ ունես, ակամայից կուկ ասելով կոպ եմ պատկերացնում։

Լեո
25.06.2008, 00:50
Kuk

Էս նիկը առաջ չէի սիրում, որովհետև նիկի տերը սկզբում ինձ վրա քյարթուի տպավորություն էր թողել (չնեղանաս Kuk ջան);): Բայց հետո կարծիքս 180 աստիճանով փոխեցի նրա մասին: Պարզվեց, որ մեր Kuk-ը շատ բանիմաց անձնավորություն ա ու շատ հետաքիքիր ու սուր գրառումներ ա կատարում: Միշտ հաճույքով եմ կարդում նրա գրառումները:

Մի խոսքով իմ համակրելի ակումբեցիներից ա, և հետևաբար նաև նրա նիկն էլ եմ հավանում:)

Գժուկ

Ինչպես նկատել եմ, էս նիկն իրոք բնութագրում ա իր տիրոջը:
Մի քանի տարուց նիկը փոխելու անհրաժեշտություն կառաջանա` Գիժ:)

Moon
25.06.2008, 01:47
Kuk

Էս նիկը առաջ չէի սիրում, որովհետև նիկի տերը սկզբում ինձ վրա քյարթուի տպավորություն էր թողել (չնեղանաս Kuk ջան);): Բայց հետո կարծիքս 180 աստիճանով փոխեցի նրա մասին: Պարզվեց, որ մեր Kuk-ը շատ բանիմաց անձնավորություն ա ու շատ հետաքիքիր ու սուր գրառումներ ա կատարում: Միշտ հաճույքով եմ կարդում նրա գրառումները:

Մի խոսքով իմ համակրելի ակումբեցիներից ա, և հետևաբար նաև նրա նիկն էլ եմ հավանում:)

Գժուկ

Ինչպես նկատել եմ, էս նիկն իրոք բնութագրում ա իր տիրոջը:
Մի քանի տարուց նիկը փոխելու անհրաժեշտություն կառաջանա` Գիժ:)
Քո նիկը ինձ հիշեցնում է ինչ որ կոմսի անուն։ Հետաքրքրիր է։
Չէ, տարիներ հետո հաստատ չեմ գժվի։ Կարողա դեռ գժուկ լինեմ։ Բայց նիկս որոշ ժամանակ հետո կարող ա փոխեմ։

Chuk
25.06.2008, 01:51
Գժուկ
Ճիշտ է Լուսինը մի քիչ խենթություն ունի, այդ բառի ամենալավ, ամենադրական ու իմ սիրած իմաստով, բայց չեմ կարծում, որ մականունն իրեն շատ սազական է: Այս նազելի աղջկան, իմ կարծիքով, ավելի նուրբ, բայց իմաստալից մականուն կսազեր :)

Moon
25.06.2008, 01:54
Գժուկ
Ճիշտ է Լուսինը մի քիչ խենթություն ունի, այդ բառի ամենալավ, ամենադրական ու իմ սիրած իմաստով, բայց չեմ կարծում, որ մականունն իրեն շատ սազական է: Այս նազելի աղջկան, իմ կարծիքով, ավելի նուրբ, բայց իմաստալից մականուն կսազեր :)
Արտակ ջան ես քեզ ուրիշ նիկով չեմ էլ պատկերացնում։ Մեկ մեկ ուզում եմ Ճուկ ասել, հիշելով նիկիդ պատմությունը։
Մերսի լավ խոսքերի համար։ Դե տարբերակ առաջարկի։)

Norton
20.11.2008, 02:34
Արտակ ջան ես քեզ ուրիշ նիկով չեմ էլ պատկերացնում։ Մեկ մեկ ուզում եմ Ճուկ ասել, հիշելով նիկիդ պատմությունը։
Մերսի լավ խոսքերի համար։ Դե տարբերակ առաջարկի։)

Էն ժամանակ ասում էինք Մուն ավելի լավա իկսկապես շատ ա սազում, բայց մեկա մնացել ես հին Գժուկը:)

Belle
20.11.2008, 13:14
Էն ժամանակ ասում էինք Մուն ավելի լավա իկսկապես շատ ա սազում, բայց մեկա մնացել ես հին Գժուկը:)

ակամայից անտիվիրուս եմ հիշում.. :oy այսինքն` բարի, չարը վանող նիկ է :)

total_abandon
20.11.2008, 13:16
ակամայից հիշում ես Կվազիմոդոյին...:D

Մեղսավոր
25.11.2008, 13:17
ակամայից հիշում ես Կվազիմոդոյին...:D

լատինական տառերի ևս մեկ սիրահար

Lion
25.11.2008, 13:29
լատինական տառերի ևս մեկ սիրահար

Մեղսավոր է միաձայն, միաձայն... Արթուր Մեսչյանի ոճով:)

Երկնային
25.11.2008, 13:29
Մեղսավոր - ռեալիստական մոտեցում…

Երկնային
25.11.2008, 13:31
Lion - գիշատիչ :)

Belle
25.11.2008, 14:28
Երկնային
խոսուն է.. ամեն ինչ ասում է.. նուրբ, քնքուշ, մռութիկ :love

Lion
25.11.2008, 18:51
Belle - Ես հիշո)մ եմ ԶԱՆԳ:)

Մեղսավոր
25.11.2008, 18:56
Lion

իսկ ի՞նչու ոչ հայերեն, չէ որ Առյուծ շատ ավելի զեղեցիկ ա հնչում:

Second Chance
25.11.2008, 19:02
Իմ վեևի մականունը ինձ մահապատիժ է հիշեցնում, ու շատ տխուր բաներ...

Նարե
25.11.2008, 23:08
Իմ վեևի մականունը ինձ մահապատիժ է հիշեցնում, ու շատ տխուր բաներ...

Արևելք:love

Դեկադա
26.11.2008, 21:12
_Nanuk_

:) Օրօրոցային.:)

Ahik
27.11.2008, 02:10
"Իմ վերևի"-ով ահագին լավ թեմաներ կան: Բայց էս մեկից ոնցոր չկա: :)
Դե նայում ենք մեր վերևի մարդու մականունն ու փորձում մեկնաբանել, կամ կարծիք հայտնել այդ նիկի մասին: Կարող եք նաև առաջարկել մի մականուն, որը, ըստ ձեզ, ավելի շատ կսազեր այդ մարդուն:

Բայց էտ ինչա նշանակում իմ վերևի մարդը, իմ օրինակով հենց կբացատրե՞ս:)

Ռեդ
27.11.2008, 02:13
Բայց էտ ինչա նշանակում իմ վերևի մարդը, իմ օրինակով հենց կբացատրե՞ս:)
Այսինքն, վերջին գրառում արած մարդու մականվան մասին պիտի գրես :)
Եթե դու էլ գրառում անես, ապա հաջորդ գրառում անողը պետք է քո նիկի մասին գրի, իրա համար վերևի մարդը դու էս դառնալու :)

Ahik
27.11.2008, 02:35
Այսինքն, վերջին գրառում արած մարդու մականվան մասին պիտի գրես :)
Եթե դու էլ գրառում անես, ապա հաջորդ գրառում անողը պետք է քո նիկի մասին գրի, իրա համար վերևի մարդը դու էս դառնալու :)

Այսինքն ես պետք է գրեմ Dekada-ի, իսկ դու ի՞մ մասին

Ռեդ
27.11.2008, 03:18
Այսինքն ես պետք է գրեմ Dekada-ի, իսկ դու ի՞մ մասին
Այո :)
Կներեք թեմայից դուրս գրառումների համար

total_abandon
27.11.2008, 11:19
Red Devils = Paul "The Kid" Size

Fox
27.11.2008, 12:41
Իմ կարծիքով շատ հստակ և կտրուկ անձնավորություն է: total_abandon միանգամից ամեն ինչից հրաժարվում, թողնում գնում...:cry

Enigmatic
27.11.2008, 12:51
Fox-խորամանկ

Belle
27.11.2008, 16:02
Առեղծվածային :)

comet
28.11.2008, 10:37
Փարիզի Աստվածամոր տաճարը:)

Sunlight
28.11.2008, 11:20
Ընկնող աստղ........ բոլորդ շտապ երազանք պահեք :)

Cesare
28.11.2008, 12:35
Sunlight
Սկզբում բանն էր, հետո բանը բանից անցավ և Աստված արարեց լույսը . . .
. . . հաջոչդ օրը Աստված արարեց արևը . . .

Էսքանը հիշա . :pardon

unknown
23.04.2012, 21:07
Cesare
առաջինը մտքիս եկավ Հուլիոս Կեսարը:)

Հայկօ
23.04.2012, 23:10
Չեմմանում վերևիս մականունը ինչ ա, error 404 :unsure

Sent from my HTC Sensation

Ռուսա
24.04.2012, 12:37
Հայկօ-ին տեսնելիս իմ նախկին դասարանցի տաՓՓակ Հայկոյին եմ հիշում, ով իր անունը «կլոր» Օ-ով էր գրում…:))

Meme
24.04.2012, 16:02
Ռուսայի մականունը կարդալիս, առաջինը որ գալիս է մտքիս, որ կարողա՞ էս աղջիկը ռուս է, է՜ն ամենաուղիղ իմաստով, ու մեկ էլ Լուսինամարային եմ հիշում ;)

Arpine
24.04.2012, 16:42
Meme-ն միշտ ինչ-որ հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսուհու է հիշեցնում: Երևակայական պուճուրիկ էակի, օրինակ, Մաշային (http://www.youtube.com/watch?v=OE1e2oU6Tw4&feature=fvwrel) :))

unknown
24.04.2012, 17:29
Arpine
քույրիկիս կուրսից մի աղջիկ կար իրան եմ միշտ հիշում էս անունը կարդալիս:)

Մինա
24.04.2012, 19:26
Թաքնված,չբացահայտված:Սիրում եմ բացահայտել unknown-ին:;)

Ռուսա
24.04.2012, 21:36
Լրիվ մի հաշիվ ա :D
/Մեր գյուղում ասում են՝ իմ հըմար սաղ մին ա/ :))

Sirarpi
24.04.2012, 22:43
Ռուսա- մի տառը փոխենք դառնում ա շատերի ոգեշնչման աղբյուրը- մուսա :oy

Մարկիզ
08.07.2012, 01:34
Իմ վերևի մականունը՞… :think

Հավանաբար անունն է: Սիրարփի:

Կաթիլ
08.07.2012, 16:01
Մարկիզ

Խորամանկ ժպիտ եմ հիշում էս մականունը տեսնելիս :)

Հա, բայց չգիտեմ ինչի՞ :bl

Ruby Rue
08.07.2012, 16:21
Ինչ որ նուրբ , թափանցիկ , բարի ու մաքուր զգացմունքներ են առաջացնում իմ վերևինի մականունն ու ավատարը համատեղ:)

yerevanci
08.07.2012, 16:29
Ruby Rue

Ոնց որ մի կախարդական բան լինի այս անվան մեջ

Meme
21.07.2012, 19:49
yerevanci;):)

Հայկական, ազգային, ջան ու ջիգյարով մականունա, որը ամեն անգամ կարդալիս մի տեսակ հպարտանում եմ:hands

հ.գ նույնը և Հայուհու-նը

Ruby Rue
08.01.2013, 22:50
Մեմե՜ :)
Գիտե՞ս չէ մականունդ քեզ շատ ա սազում :roll

Անվերնագիր
08.01.2013, 23:26
Ruby Rue
հըըմ... մի գուցե զարդերի խանութ է (http://www.rubyrue.com.au/), կամ թեյերի Ruby Rue Teas (http://www.rubyrueteas.co.uk/), բայց ավելի շատ երևի ինքն ա (http://thedoodlediner.wordpress.com/2010/10/29/ruby-rue/):)

ARMbrain
09.01.2013, 00:54
Անվերնագիր (http://www.akumb.am/member.php/27502-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)

Գուցե իր բնավորության նման, կամ իր արած գործերի նման անվերնագիր :)

Alphaone
09.01.2013, 01:28
Անվերնագիր (http://www.akumb.am/member.php/27502-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)

Գուցե իր բնավորության նման, կամ իր արած գործերի նման անվերնագիր :)

Վերևի մտորումներն ու ARMbrain մականունն էնքան համահունչ են, որ այստեղ են ասել՝ no comment :)

Meme
14.04.2013, 13:49
Վերևի մտորումներն ու ARMbrain մականունն էնքան համահունչ են, որ այստեղ են ասել՝ no comment :)

Alphaone` - Ալֆա՜ - չգիտեմ էլ քեզ ովա Ալֆա ասել էստեղ, բայց ես հեշտ սովորեցի, սիրում եմ շատ Ալֆան, Ալֆային իրա մականունով, իրական անունով....
մեկ մեկ նենց հետաքրքրումա ոնց են ընտրել մականունը:think, էդպիսի թեմա էլ ունենք, եթե ճիշտ եմ հիշում, բայց քո մականունը հարազատա չգիտեմ էլ ինչով:love

սազումա~

yerevanci
14.04.2013, 18:36
Meme - Շատ գեղեցիկա ու համահունչ իրա «կերպարի» հետ, ակումբի այն մի քանի անուններիցա, որոնք չեմ մոռանում, իսկ դա արդեն կարելիա հաջողություն համարել ;)

ՀԳ: Մի փոքր էլ ինֆորմացիա իմ կողմից. չգիտեմ ինքանով ես տեղյակ, թե` ոչ, Մեմե անունով մարզ (իրանց լեզվով ասած դեպարտամենտ) կա Կամերունում:

Լեդի Վարդ
15.04.2013, 20:04
Meme - Շատ գեղեցիկա ու համահունչ իրա «կերպարի» հետ, ակումբի այն մի քանի անուններիցա, որոնք չեմ մոռանում, իսկ դա արդեն կարելիա հաջողություն համարել ;)

ՀԳ: Մի փոքր էլ ինֆորմացիա իմ կողմից. չգիտեմ ինքանով ես տեղյակ, թե` ոչ, Մեմե անունով մարզ (իրանց լեզվով ասած դեպարտամենտ) կա Կամերունում:

Իսկական Երևանցու մականունա ա

Meme
17.04.2013, 21:02
Լեդի Վարդ


Հետաքրքիրա, չգիտեմ ինչի ես ընտրել հենց սա, երևի անունիդ հետ ես համադրել, բաց տարբեր ես;)

լավնա~

ԱնԱիդա
18.04.2013, 13:52
Meme մանկան թոթովանքի պեսա,, մի տեսակ պարզություն կա… մեկ–մեկ էլ բարձրաձայն ասելիս ինձ թվումա փոքր երեխա եմ:))

Նիկեա
19.04.2013, 19:01
Meme մանկան թոթովանքի պեսա,, մի տեսակ պարզություն կա… մեկ–մեկ էլ բարձրաձայն ասելիս ինձ թվումա փոքր երեխա եմ:))

Միշտ սիրել եմ անունները կրճատել,բայց չեմ սիրել երբ ուրիշներն են ըտենց արել:Սիրուն մականում է ու չեմ էլ կարա կրճատեմ,իսկ էդ շատ լավ է:;)

Լեդի Վարդ
19.04.2013, 21:15
Էս անունը իրա սիրծ մուլտի հերոսի անուննա …շաաաատ սիրուն ա

Նիկեա
20.04.2013, 20:22
Էս անունը իրա սիրծ մուլտի հերոսի անուննա …շաաաատ սիրուն ա

Մուլտհերոս չի:Նիկեն հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհին էր:Դե ես էլ մտածեցի,որՆիկեա ավելի սիրուն է:Իսկ ամենասիրած մուլտհերոսս Հաուլն է:

Alphaone
20.04.2013, 20:26
Ստացվեց, որ իմ վերևում երկու մականուն հայտնվեցին:
Լեդի Վարդ- Վարդուհի ջան, դու դեռ աղջնակ ես, լեդին ինձ համար ոչ միայն ստատուս է, այլև՝ տարիք, մի շտապիր լեդի դառնալ, մանկությունը հեշտ է կորցնելը...
Նիկեա- Նիկա/Նիկե չգիտեմ, դու ինձ համար լուրջ հաղթանակի աստվածության հետ չես ասոցիացվում, ավելի շատ կենսական էներգիայի, կյանքի, երիտասարդության, կենսախնդության, ընդհանրապես՝ կենսա... Քո մենակ ավատարը ստիպում է կյանքով լցվել ու Մականունն էլ մտքովս չէր անցնում, որ Նիկե-ի պատվին է, մտածում էի ուղղակի հնչեղ համադրություն ես գտել, որ կյանքով էլ լեցուն :))