PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ վերևի մականունը



Էջեր : 1 [2]

Ruby Rue
20.04.2013, 21:39
Քանի հիշում եմ, ասեմ: :D
Ամեն անգամ խնդիր լուծելիս, որ ինչ-որ անկյուն կամ հաստատուն α1(ալֆա մեկ) եմ նշանակում, միանգամից քեզ եմ հիշում: :D
Չնայած, սկզբում մականունդ Ալֆաոնե էի կարդում. էդպես ավելի մարսային հնչողություն ունի:

Վոլտերա
23.04.2013, 14:25
Իմ վերևինի մականունը լրիվ համապատասխանում ա իմ վերևինին՝ վհուկ, կռիս ու նյարդակեր. Ռուբի Ռու- մեկ ա բոլորն էլ Ռու են կարդում :D

Լեդի Վարդ
23.04.2013, 16:15
Մարի
Էս իմա մենա սիրած անունն ա

einnA
28.04.2013, 00:58
ավելի սիրուն կլիներ, եթե մենակ Վարդ լիներ :)

Գալաթեա
28.04.2013, 01:13
Չեմ հասկանում ինչ ա նշանակում, բայց մի տեսակ դուրըս գալիս ա :)

ԱնԱիդա
28.04.2013, 01:14
Սիրում եմ այդ անունը, մականվան տարներակն էլ հետաքրքիր Է…

ԱնԱիդա
28.04.2013, 01:17
Գալաթեա չգիտեմ ինչի հետ ա կապված ինչ ա նշանակում, բայց հետաքրքիր ա կարդացվում
հ.գ նախորդը einnA -ի մասին էր:)

Նաիրուհի
28.04.2013, 01:52
Վերևի մականվան սրտիկը մի տեսակ չի տեղավորվում ակումբի մականվան մասին իմ պատկերացումների մեջ, երևի դրանով է հետաքրքիր։ Համ էլ էդպես էլ չիմացա՝ պետք է Անսի՞րտ կարդալ, թե՞ ընկալել որպես սրտիկի նշանը սիրող ռոմանտիկ Ան ;) Վատ է, որ չգիտեմ՝ ինչպես կարդամ, լավ է, որ էդ սրտիկի շնորհիվ ոչ մեկի հետ չեմ շփոթում :)

Enna Adoly
28.04.2013, 09:27
Գեղեցիկ ու իսկական հայուհու անունն է,այդ անունից հայրենասիրություն է փչում.....

yerevanci
28.04.2013, 11:26
Enna Adoly - շատ էմոցիոնալ անուն ունես ;) Ճիշտն ասեմ քեզ առաջին անգամ եմ տեսնում Ակումբում, ու այս թեմայի շրջանակներում մի տեսակ շատ մտածեցի քո անվան շուրջ, ու չնայած որ մականունների նման տարբերակները իմ սրտով չեն, համենայն դեպս ոնց ասում են կարևորը որ քեզ դուր գա :)

Լեդի Վարդ
29.04.2013, 23:11
Մի անգամ արդեն ասել եմ շաաաաաաաատ լավ մականուն ա Երևանցի

unknown
05.05.2013, 16:48
Լեդի Վարդ սիրուն մականունա,ավատարին համապատասխան:)

ARMbrain
05.05.2013, 16:54
Լեդի Վարդ սիրուն մականունա,ավատարին համապատասխան:)
Ռուսերեն ինձ ավելի շատա դուր գալիս, неизвестный,լավիկնա, բայց դու անհայտ չես::)

Meme
06.05.2013, 21:24
ARMbrain


չգիտեմ անունդ ինչա, բայց մականունդ հուշումա որ նման են , ու սիրունա~
համենայն դեպս սազումա էլի~

Լեդի Վարդ
06.05.2013, 21:28
Meme
Շաատ գեղեցիկ մականուն ա:

Smokie
07.05.2013, 09:45
Լեդի Վարդ

Լավն ա Վարդուհի ջան, իր երկարությամբ հանդերձ շատ գեղեցիկ մականուն ա

unknown
07.05.2013, 16:17
Smokie

Շատ լավ մականունա իմ սիրած մականուններից ակումբում:)

Լեդի Վարդ
08.05.2013, 19:18
unknown
Ա՜յ սենց մականուն ա:hands

Այբ
17.06.2013, 09:36
Լեդի Վարդ- Ինձ թվում է, որ ինքը հաստատ վարդեր շատ է սիրում: Մականունն էլ իրեն սազում է:
Եվ իր իսկական անունին էլ շատ նման է:))
Վա՜րդ:rose

ԱնԱիդա
17.06.2013, 18:14
որպես մականուն սիրուն ա, հայեցի ա;)

հ.գ. բայց թե խի եմ ես էս վերջերս անունդ կարդալուց հիշում «այբուբենում Ա, Բ, Գ ու էտ Գ տառից հետո գալիսա Դ,,,» Մեր բակից ես երգը, բայց սկի նորմալ էլ չեմ հիշում բառերը ախ :), ուղղակի գալիսա մտքիս իրա երաժշտությամբ :oy:D

One_Way_Ticket
18.06.2013, 03:13
ԱնԱիդան շատ լավ մականուն է, մեկնաբանությունների լայն տարածություն է տալիս :)

Անտոնյան Աիդա
Անահիտ -> Անաիտ -> Անաիդ -> Անաիդա
Она Ида
Ան-ը որպես ժխտական նախածանց. Խելոք-անխելք, Աիդա-ԱնԱիդա

Meme
18.06.2013, 18:09
Իսկ ես հավանում եմ One_Way_Ticket մականունը:B
ամեն անգամ հենց իր երգն եմ հիշում...տարբերվողա, չնայած հակիրճ էլ չի, բայց մեկա ուրիշա՜.;)

Լեդի Վարդ
18.06.2013, 20:07
Իսկ ես հավանում եմ One_Way_Ticket մականունը:B
ամեն անգամ հենց իր երգն եմ հիշում...տարբերվողա, չնայած հակիրճ էլ չի, բայց մեկա ուրիշա՜.;)

Meme - Ճիշտն ասած երբ մտա ակումբ հենց առաջինը էս մականունը ինձ հետաքրքրեց, թե ինչի՞ Մեմե ,շատ լավն ա :hands բայց անհասկանալի ա;):kiss

Այբ
04.02.2014, 15:52
Լեդի Վարդ-մականուն, որը միանգամից հուշում է տիրոջ իսկական անունը՝ Վարդուհի::))

Նաիրուհի
06.02.2014, 16:25
Շատ եմ սիրում Այբի մականունը, մենակ թե ջղայանանում եմ, որ էդ նորաստեղծ «Այբ» կրթահամալիրի հետ եմ մեկ-մեկ ասոցացնում :(

Վոլտերա
06.02.2014, 19:40
Շատ եմ սիրում Այբի մականունը, մենակ թե ջղայանանում եմ, որ էդ նորաստեղծ «Այբ» կրթահամալիրի հետ եմ մեկ-մեկ ասոցացնում :(

Նաիրուհու մականունն իրեն մեկ շատ է համապատասխանում, մեկ չափից դուրս շատ հակասում իրեն: Բայց որ իր պես վայրի ու քարքարոտ մականուն է, դա հաստատ :love

Alphaone
06.02.2014, 19:44
Վոլտերային, դեռ երբ դեռ Վոլտերա էլ չէր, իր օրագրում գտա: Ահավոր սիրեցի: Ամենսկզբում, երբ կարդացի, էլեկտրականության հետ ասոցացրեցի, հիմա արդեն մտածում եմ, հազիվ թե, մականունը վոլտի ու վատի հետ կապ ունենա :) : Իսկական բլրակցու անուն է, ընդհանրապես, ուրիշ անունով բլրակցի դժվարությամբ եմ պատկերացնում :)

Այբ
04.06.2014, 21:19
Երբ նոր էի գրանցվել ակումբում, Alphaone առաջին հերթին ինձ գրավեց մականունով : Տպավորվող ու շատ սիրուն մականուն է:
Կարիք չկա ասելու, չէ՞, որ մականվան տիրոջն էլ եմ շատ սիրում:;)

Smokie
05.06.2014, 10:48
Այբ. Հրաշալի մականուն ա, նախ, որ առաջին հերթին առնչվում ա մեր լեզվի հետ, երկրորդը, որ առաջի՛ն տառն ա ու իր էությամբ առաջնորդ ա, երրորդը, որ կարճ ա, հեշտ արտասանվող ու չորրորդը, պարզապես սիրուն ա::good

GriFFin
05.06.2014, 11:07
Սմոքը, ես չգիդեմ ինչու ասոցացնում եմ սկզբում ոչ թե ծխախոտի, այլ իմ սիրած խաղի Mortal Kombat-ի Smoke-ի հետ :D Հավանաբար նրանից ա, որ գրելուց առաջ խաղում էի: Ավելի լավ կամ համապատասխանող մականուն չեմ կարող ասել, զի վասն չեմ ճանաչում: Բայց ինձ շաաատ հետաքրքրեց ավատառը: Մի տեսակ չի համապատասխանում Smoke-ի նման հավես մականունին: Բայց էլի լավն ա ;)

Մար.
05.06.2014, 14:04
կարծում եմ բնություն շատ ես սիրում. ամենդեպքում այդպես է գրված նկարիդ վերևում :D:oy

Գորտուկ
05.06.2014, 14:30
Մար. (Մարկետ ՝ սա իհարկե Մար և .-ի հետ կապված;)): Ավատարի գույները շատ հետաքրքիր են , իսկ ինչ վերաբերվում է մականվան հետ երևի սա քո անվան սկզբնատառերն են… Երևի Մարիաննա, Մարինա, Մարինե կամ Մարի , ո՞րն էր ճիշտը::8

Մար.
05.06.2014, 14:50
նախ սկսեմ նկարիցդ ու անունիցդ, հետո պատասխանեմ հարցիդ :) ճիշտն ասած գորտուկների չեմ սիրում .. բայց կարծես թե դու սիրում ես , Մութ անտառի ճահիճում - ենթադրում եմ անտառ ևս շատ ես սիրում.. ու արդեն հասկացել եմմ, որ որոշ բաներով իրար նման ենք :oy այդ կարծիքս առաջ եկավ, երբ տեսա, որ հավանել եք իմ գրառումը կեղծավոր մարդկանց մասին :D իսկ անունս Մարիաննա է:love:oy

Գորտուկ
05.06.2014, 14:58
նախ սկսեմ նկարիցդ ու անունիցդ, հետո պատասխանեմ հարցիդ :) ճիշտն ասած գորտուկների չեմ սիրում .. բայց կարծես թե դու սիրում ես , Մութ անտառի ճահիճում - ենթադրում եմ անտառ ևս շատ ես սիրում.. ու արդեն հասկացել եմմ, որ որոշ բաներով իրար նման ենք :oy այդ կարծիքս առաջ եկավ, երբ տեսա, որ հավանել եք իմ գրառումը կեղծավոր մարդկանց մասին :D իսկ անունս Մարիաննա է:love:oy Մենք կարծես մի հարցով էլ ենք նման , որ իմ անվան մեջ էլ կա -աննա- մասը, որովհետև իմ անունն էլ Սուսաննա է: Անտառ, բնություն շատ եմ սիրում: Սիրում եմ բնությանը բնությամբ մոտ մարդկանց:

Մար.
05.06.2014, 15:04
գուշակ եմ աշխատում :) հաճելիիի է :love

GriFFin
05.06.2014, 20:01
կարծում եմ բնություն շատ ես սիրում. ամենդեպքում այդպես է գրված նկարիդ վերևում :D:oy
Ես չհասկացա ;)

Nihil
05.06.2014, 20:39
Գրիֆֆին չգիտեմ կապ ունի համանուն մուլտսերիալի հետ, բայց հավես ա։ Գոթեմ քաղաքն էլ ։Դ

Գորտուկ
05.06.2014, 20:41
Գրիֆֆին չգիտեմ կապ ունի համանուն մուլտսերիալի հետ, բայց հավես ա։ Գոթեմ քաղաքն էլ ։Դ

Նիհիլ - երևի կապված է նիհիլիստական մտածելակերպի հետ , ես էդպես եմ ենթադրում :

Ուլուանա
05.06.2014, 21:00
Գորտուկ – ինձ համար շատ հավես մականուն ա, ինչպես որ ցանկացած –ուկ–ով վերջացող բառ կամ անուն :))։ Ավատարն էլ իր հերթին նպաստում ա մականվան մռութությանը։ Ինչ–որ առումով կարելի ա նաև համարձակ մականուն համարե՝ հաշվի առնելով, որ գորտը սովորաբար առանձնապես դրական ասոցիացիաների չի առաջացնում, բայց –ուկ փաղաքշական վերջածանցը զգալի չափով կոմպենսացնում ա էդ ընկալումը։ Իհարկե, ցանկացած մականուն ժամանակի ընթացքում նաև իր տիրոջ կերպարով ա սիրունություն/հաճելիություն կամ տգեղություն/տհաճություն ձեռք բերում։ Մի խոսքով՝ ինձ դուր ա գալիս Գորտուկ մականունը։