Դիտել ողջ տարբերակը : Վիոլետ Գրիգորյան
StrangeLittleGirl
09.01.2008, 11:25
Վերնագիրը հաստատ չգիտեմ, եթե անգլերեն Death է, ուրեմն հայերեն էլ «Մահ» կլինի:
Բ.
Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։
Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։
Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Մենք լաց ենք լինում,
որ հարսանիք է,
բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ,
որ հարսանիք է,
հրավիրյալներն, ախ, արժանի չեն։
Եվ ծիծաղում ենք,
որ թեպետ մեռավ ցորենի հատիկն,
բայց բազում արդյունք պիտի ունենա։
Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ
այս Մարդու Որդին,
մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը
մարդու համբույրով մահվամբ վարակվեց։
Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա,
դու մարդու որսորդ էիր քեզ կարծում,
բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով,
ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։
Եվ ահա ինքդ քեզնից վերջացար
ու դադարեցիր ինքդ քեզանից։
Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ,
նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։
Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում
եւ եղբոր նման գլխահակ կանգնում։
Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ,
քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ,
եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ…
Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա,
մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում,
հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին,
վա՜յ հղիներին, ստնտուներին,
ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա,
կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ,
թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք,
թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք,
կաղին կանգնեցրինք,
թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ
մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին,
բայց մեր սրտերը չեն ուրախանում,
մեր լեզուները չեն ցնծում, ավաղ,
եւ մեր մարմինը հույսով չի ապրում,
քանզի մեր անձը մահվան վայրում է,
եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից…
Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ,
բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել,
ո՜նց մխիթարվենք։
Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում,
բայց քո իսկական սփոփանքը չէ,
վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում,
բայց քո իսկական կարեկցանքը չէ,
ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես
եւ ընկերական
եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին
եւ շոշափեիր մեր վերքերը բաց
եւ համբուրեիր,որ ցավը անցներ…
Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան,
ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք,
չորացած արյամբ կպել են իրար,
ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին
ու մեր ոտքերը լվացին խոնարհ,
մեխերով ծակված, խոցված են ահա,
եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը
եւ ուրախությամբ լցնում մեր հոգին,
պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝
ՈՉ ՄԻ ՏԵՂ…
Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում,
որ դիակ է սառ-
եռօրյա կանգառ…
Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ,
շուտով կազատվես,
մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին,
մեր մարմինների մեջ ենք ավարտվում։
Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝
տասդրամանոց սայր, մետրուկես պարան,
թեպետեւ մահը մենք սառեցրել ենք,
կյանքի պահածոն դրել սառնարան,
թեպետ ազատ ենք մահը ընտրելու,
բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում,
որի ներքնակը ճիճուներն են գարշ,
որի վերմակը որդերն են փքուն։
Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան,
մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ,
եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ,
եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ,
եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ,
եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում,
թաքնվում մեր մեջ…
Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ,
քամակներս բաց ու վիզներս ծուռ։
Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու
եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ…
Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
գնացիր դեպի մահդ անծպտուն,
այդ նախաշեմը անցար ու մտար
սիրելի հոր տուն։
Ամենալա՛վ Բան,
մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր
եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր
ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում
ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն
ու տոտիկ-տոտիկ
մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից,
մեզ տար անցկացրու այդ նախաշեմից,
մեզ տար հասցրու մեր պապայի տուն…
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում -
վերջին կում օդն է վերջին հրումով
շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում
հավերժի ափսեն՝
«Եվ կատարված է»։
Copyright Violet Grigoryan.
Աղբյուրը (http://lkoundakjian.wordpress.com/2006/11/28/%D5%8E%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6violet-grigoryan-death/)
Բյուրակն, եթե որոշել ես ներկայացնել գրողին, ինչու՞ ամբողջական չես ներկայացնում, մաս Ա.-ն էլ դիր ;)
Դուր է գալիս Վիոլի ոճը, բառերի մեջ դրված գռեհկությունը, ախմախությունը, հեգնանքի հետ կռիվ տալը:
Լավն է: :)
StrangeLittleGirl
09.01.2008, 17:46
Բյուրակն, եթե որոշել ես ներկայացնել գրողին, ինչու՞ ամբողջական չես ներկայացնում, մաս Ա.-ն էլ դիր
Չգտա, եթե իհարկե կա:
Առաջին մասը՝
Սեր
Ա.
Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու...
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու...
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու...
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։
Համբուրիր ինձ ու...
Չեմ մեռնի ես էլ։
Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի...
Ես իմ բերանով քեզ կմոտենամ
եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի...
Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում...
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ...
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։
Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
եւ հարթել բոլոր շավիղները քո...
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
եւ դրոշակդ ծածանիր վրաս։
Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր...
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից...
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ...
Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
եւ իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է...
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան...
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,
մինչեւ վերջանամ ինքս ինձանից,
մինչեւ ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության...
Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն...
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝
«Եվ կատարված է»։
Copyright Violet Grigoryan.
Աղբյուր (http://armenian-poetry.blogspot.com/2006/11/violet-grigoryan.html)
Sunny Stream
10.01.2008, 11:59
:think
Պատկերավոր էր :D
Ես նման մի բան լսել էի, էնպես որ չեմ զարմանում, բայց իսկականից շատ լավ է գրում... թեկուզ և շատ <նատուրալիստական> է, բայց անընդհատ ուզում ես կարդալ...
Ինձ էս տողը շատ դուր եկավ`
Բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի...
(շատ սիրուն ու ոչ նատուրալիստական տող)
կսպաեսմ նոր գործերի այս էջում;)
Վիոլետին մի քանի տարի առաջ եմ բացահայտել: Շատ տարբերվող է, ու ինչ խոսք հետաքրքիր:
Բայց այդպես էլ չկարողացա հավանել իր ստեղծագործությունները. իրեն կարդալիս մոտս հա էն զգացումն է, որ բառերը բռնաբարում է... բառիս բուն իմաստով: Խոսքը պատկերների մասին չէ, այլ հենց բառերի...
Թեև իր ստեղծագործությունների ողջ արժեքը այդ բառերի հետ խաղալու իր շնորհքն է... բայց դե միևնույն է բռնաբարում է:
Ես հենց նոր բացահայտեցի:) Դուրս եկավ շատ, բացի էս տողից:).
Բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի...
"Ա" մասը հանճարեղ էր,
"Բ"-ում ոնց որ հավայի տարածք լցրած լինի. էժան բաներ շատ կար, էս տիպի.
"Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է..."
impression
22.01.2008, 16:23
Ինձ էլ Ա մասը շատ դուր եկավ, ապշել էի, զարմացած ու ուրախացած եմ: Հրաշալի ստեղծագործություն էր, կյանքում մտքովս չէր անցնի, որ սիրեկանին կարելի է դիմել "խելառ ծովահեն", որ կիրքը կարելի է ներկայացնել այսքան... կրքոտ
Philosopher
22.01.2008, 17:01
Լավ էր, կյանք կար, ուրեմն և' պոեզիա, և' հանճարեղություն, և'... կյանք...
P.S. Խոսքը առաջին մասի մասին է:
Վիոլետի գործերին ծանոթ եմ Բնագիր ամսագրից, որը ցավոք քիչ գոյատևեց: Տպավորիչ է տեղ-տեղ, չեմ վիճում բայց եւ իր, եւ իր ամուսնու՝ Իշխանյան Վահանի` երբեմն հասարակական զուգարանի մակարդակի գրվածքներն անընդունելի եմ համարում:
Հասկացանք, մարգինալ գրականություն, գռեհիկ, բաց, բայց դրա անվան տակ ամեն տեսակ զիբիլ 'սաղացնելն' էլ մի բան չի: Իմ համեստ կարծիքով :)

Այ օրինակ կարող եք բերել, եթե դժվար չի? Ասենք. ցիտեք ու մատնանշեք` այ սա իմ կարծիքով զուգարանային մակարդակի գրվածք է, մենք էլ քննարկենք: Գուցե ձեր քննադատությունը չդիմանա, գուցե ձեր հակառակորդների մեկնաբանությունները քարը քարին չմնան... Բայց ես կոմղ եմ նման բանավեճի, հակառակ դեպքում ես վստահ չեմ Ձեր օբյեկտիվության վրա, եւ Ձեր կարծիքը չի կարող իմ կողմից ընդունելի լինել: Միք ասի, թե վերջին հանգամանքը Ձեզ քիչ է հետաքրքրում: Եթե չուզեիք, որ Ձեր կարծիքը լսելի եւ ընկալելի լիներ, չէիք գրի: ՈՒստիեւ խնդրում եմ, բերեք մեզ հասարակական զուգարանի մակարդակի գրականության թեկուզ տիպական օրինակ, հասկանանք` ինչ նկատի ունեք:
։
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
էս մասը Միսաք Մեծարենցից է վերցված...
Լավն էր Ա մասը...;)
Այ օրինակ կարող եք բերել, եթե դժվար չի՞ Ասենք. ցիտեք ու մատնանշեք` այ սա իմ կարծիքով զուգարանային մակարդակի գրվածք է, մենք էլ քննարկենք: Գուցե ձեր քննադատությունը չդիմանա, գուցե ձեր հակառակորդների մեկնաբանությունները քարը քարին չմնան... Բայց ես կոմղ եմ նման բանավեճի, հակառակ դեպքում ես վստահ չեմ Ձեր օբյեկտիվության վրա, եւ Ձեր կարծիքը չի կարող իմ կողմից ընդունելի լինել: Միք ասի, թե վերջին հանգամանքը Ձեզ քիչ է հետաքրքրում: Եթե չուզեիք, որ Ձեր կարծիքը լսելի եւ ընկալելի լիներ, չէիք գրի: ՈՒստիեւ խնդրում եմ, բերեք մեզ հասարակական զուգարանի մակարդակի գրականության թեկուզ տիպական օրինակ, հասկանանք` ինչ նկատի ունեք:
Վարպետ, ուրախ եմ, որ գրվածին լուրջ մոտեցաք և այժմ օրինակներ եք ուզում տեսնել: Ու հուսով եմ հասկանում եք, որ ես դա նախատեսել էի և հենց այդպես չէի գրել կարծիքս..առանց օրինակ ունենալու նման կարծիք հայտնելը ճիշտ չէ:
Սկսենք Վահանից Իշխանյան: Եթե ձեզ հայտնի չէ, կարող եմ տեղեկացնել, որ նա ունի մի պատմվածք, որի գլխավոր գործող անձը իր հերոսի կղկղանքն է(Վահանը ավելի մասսայական ընդունված բառն է oգտագործում, ք-ովը, ես մեղմացրել եմ) : Նա դիմում է իր այդ արտադրանքին ամենայն լրջությամբ, ողջ պատմվածքի ընթացքում սրտագին մի զրույց ծավալելով: Ի դեպ, "զուգարանային" բառը հենց այդտեղից մոտս առաջացել ու ընդունեք որ էլի մեղմացրել եմ :)
Ձեր ներողամտությունը հայցելով՝ մեջբերում եմ մի-երկու տող: Ցավոք bnagir.am sայտն այլևս չի գործում...ավելի հեշտ կլիներ:
Սերոժը նստեց ու զոռեց: Մի զոռից մի երկար-երկար ու հաստ ք... դուրս եկավ: Սպասի նայեմ: Սերոժը կանգնեց: Ինչ սիրունը ստացվեց: Ք..-ը փռվել էր ունիրազի մի ծայրից մյուսը:
Եվ այսպես շարունակ: Թույլ տվեք էլ չշարունակել՝ էստետիկական առումներով: Ի դեպ պատմվածքը կոչվում է "Եղբայրություն":
Հիմա անցնեք Վիոլետին: Նրա աշխարհայացքը իհարկե չի սահմանափակվում զուգարանի ծակով, պետք է ընդունել, բայց քուչի լեզվով ստեղծագործելը մեծ տաղանդի գրավական չէ: Դա ընդամենը հետաքրքիր է:
Ստեղծագործության մեջ "դեբիլ", "յախկ", "մըլիցա","գյ.."բառեր գործածելով, կանացի եւ տղամարդկանց սեռական անդամների մանրակրկիտ վերլուծություն անելով, աղմուկ հանել կարող ես, համամիտ եմ, բայց գրականությունը աղմուկ հանելու համառ չէ :) Այն իր մեջ մաքրող, զտող մասնիկ պետք է կրի, ոչ թե սկանդալային համբավի հետեւից ընկնի:
Դարձյալ իմ համեստ կարծիքով :)
StrangeLittleGirl
23.01.2008, 02:39
Սկսենք Վահանից Իշխանյան: Եթե ձեզ հայտնի չէ, կարող եմ տեղեկացնել, որ նա ունի մի պատմվածք, որի գլխավոր գործող անձը իր հերոսի կղկղանքն է(Վահանը ավելի մասսայական ընդունված բառն է oգտագործում, ք-ովը, ես մեղմացրել եմ) : Նա դիմում է իր այդ արտադրանքին ամենայն լրջությամբ, ողջ պատմվածքի ընթացքում սրտագին մի զրույց ծավալելով: Ի դեպ, "զուգարանային" բառը հենց այդտեղից մոտս առաջացել ու ընդունեք որ էլի մեղմացրել եմ
Վա՜յ, բայց ինչ ուզում ես, ասա, դա լավ գործ է: Վահան Իշխանյանն էլ շատ տաղանդավոր է: Ախր շատ մեծ արվեստով է նկարագրել: Մարկեսն էլ է շատ զզվելի տեսարաններ նկարագրել: Ո՞վ է այսօր ժխտում նրա տաղանդը:
Ստեղծագործության մեջ "դեբիլ", "յախկ", "մըլիցա","գյ.."բառեր գործածելով, կանացի եւ տղամարդկանց սեռական անդամների մանրակրկիտ վերլուծություն անելով, աղմուկ հանել կարող ես, համամիտ եմ, բայց գրականությունը աղմուկ հանելու համառ չէ
Լիովին համաձայն եմ, բայց նաև այդ բառերն օգտագործելով կարող ես «համ ու հոտ» տալ գրածիդ, եթե տաղանդավոր ես: Վիոլետը հենց այդ դեպքերից է: Երբ կարդում ես «Բնագիրը» կամ «Ինքնագիրը», բազմաթիվ գործեր ես տեսնում, որ զոռով մեջը հայհոյանքներ են ավելացված, բայց Վիոլետը շատ տաղանդավոր է: Ճիշտ է՝ երբեմն նա էլ է չարաշահում, բայց որովհետև ասելիք ունի, այդքան չի նկատվում չարաշահելը:
Վա՜յ, բայց ինչ ուզում ես, ասա, դա լավ գործ է: Վահան Իշխանյանն էլ շատ տաղանդավոր է: Ախր շատ մեծ արվեստով է նկարագրել: Մարկեսն էլ է շատ զզվելի տեսարաններ նկարագրել: Ո՞վ է այսօր ժխտում նրա տաղանդը:
Համամիտ եմ, որ անգամ արտաթորանքի մասին գրելիս կարելի է պոետիկ լինել: Բայց չեք կարծում, որ դա հենց արվում է էգոիզմի թելադրանքով, շուխուր հանելու, մարդկանց շոկի մեջ գցելու նպատակով? Չէ որ նա, եթե տաղանդավոր է, կարող է ընտրել ցանկացած թեմա և կենդանություն տալ դրան` զերծ մնալով էդ պսեվդոնատուրալիզմից: Իսկ գրականությունը չպետք է էգոիզմի տարրեր ունենա: Դա անձնական օրագիր չէ, որը միայն գրողն է ժամանակ առ ժամանակ թերթում: Ընթերցողի հետ կոնտակտ է պետք ստեղծել ոչ թե գրածի սկանդալայինության աստիճանով, այդ էջերում հանգրվանած հեղինակի իսկ էներգետիկայի շնորհիվ:
Լիովին համաձայն եմ, բայց նաև այդ բառերն օգտագործելով կարող ես «համ ու հոտ» տալ գրածիդ, եթե տաղանդավոր ես: Վիոլետը հենց այդ դեպքերից է: Երբ կարդում ես «Բնագիրը» կամ «Ինքնագիրը», բազմաթիվ գործեր ես տեսնում, որ զոռով մեջը հայհոյանքներ են ավելացված, բայց Վիոլետը շատ տաղանդավոր է: Ճիշտ է՝ երբեմն նա էլ է չարաշահում, բայց որովհետև ասելիք ունի, այդքան չի նկատվում չարաշահելը:
Խոսքս հենց այդ չարաշահումների մասին է ;) Լավ կլինի` քիչ լինեն :)
StrangeLittleGirl
23.01.2008, 08:53
Համամիտ եմ, որ անգամ արտաթորանքի մասին գրելիս կարելի է պոետիկ լինել: Բայց չեք կարծում, որ դա հենց արվում է էգոիզմի թելադրանքով, շուխուր հանելու, մարդկանց շոկի մեջ գցելու նպատակով? Չէ որ նա, եթե տաղանդավոր է, կարող է ընտրել ցանկացած թեմա և կենդանություն տալ դրան` զերծ մնալով էդ պսեվդոնատուրալիզմից: Իսկ գրականությունը չպետք է էգոիզմի տարրեր ունենա: Դա անձնական օրագիր չէ, որը միայն գրողն է ժամանակ առ ժամանակ թերթում: Ընթերցողի հետ կոնտակտ է պետք ստեղծել ոչ թե գրածի սկանդալայինության աստիճանով, այդ էջերում հանգրվանած հեղինակի իսկ էներգետիկայի շնորհիվ:
Թե՛ Վահան Իշխանյանը, թե՛ Վիոլետ Գրիգորյանը վաղուց անցել են այն մակարդակից, որ գրեն միայն սկանդալային լինելու համար: Հավատացած եմ, որ նրանք գոնե դրա համար չեն գրում:
Ուլուանա
23.01.2008, 09:39
Galatea–ի հետ համամիտ եմ։ Ուղղակի այստեղ վեճը հանգում է այն հարցին, թե ընդհանրապես որն ենք համարում գեղարվեստական գրականության դերն ու նպատակը և ըստ այդմ՝ նաև գնահատման չափանիշներն ու ուղենիշները։ Սա շատ լուրջ խնդիր է, և կարծում եմ՝ այսօրվա գրականության նկատմամբ մարդկանց խիստ հակասական վերաբերմունքի ու գնահատականների պատճառը հենց այդ դերի ու նպատակի անորոշությունն ու քաոսն է... Ի՞նչ խոսք, ճաշակի հարց էլ կա, դա ոչ ոք չի կարող ժխտել, բայց չէ՞ որ կան նաև որոշակի չափանիշներ, որոնցից ելնելով էլ մի ստեղծագործողը դառնում է դասական ու սերունդներ շարունակ բարձր գնահատվելով՝ մնում պատմության մեջ, իսկ մեկ ուրիշը իր ժամանակի հետ անցնում–գնում է՝ իրենից հետո ոչ մի նկատելի հետք չթողնելով...
impression
23.01.2008, 09:50
Եթե կարելի է, միանամ քննարկմանը: Վերջերս ինձ համար բացահայտեցի մի շատ ծայրահեղ հեղինակի՝ Չարլզ Բուկովսկի: Սարսափելի բառեր է գործածում իր ստեղծագործությունների 98 տոկոսում: Գրում է ծայրահեղ պարզ, մեկ-մեկ նույնիսկ պարզունակ: Նրան, ինչ խոսք, հնարավոր չէ համեմատել "ինտելեկտուալ" գրողների հետ, ինչպիսիք են, օրինակ, Լուիս Բորխեսն ու Պաբլո Ներուդան: Սակայն, մնալով գռեհիկ, ցինիկ, մշտապես հարբած ու կյանքից հոգնած վիճակներում, օգտագործելով բառեր ու արտահայտություններ, որոնց իմաստը (գոնե ես) հիմնականում ոչ թե գիտեմ, այլ գլխի եմ ընկնում, նա ունի հրաշալի բանաստեղծություններ, գրում է բավականին զգացմունքային՝ այդ ամենը չմոռանալով համեմել հայհոյանքների ճոխ շարանով… Սիրում եմ նրա գործերից շատերը, համարում եմ, որ լավ է գրում, սակայն ԸՍՏ ԻՍ նա լուրջ, իսկական գրող չի: Ինչ ուզում ես արա, բայց գռեհկությունն ինչքան ուզում ես արվեստով ներկայացրու, միևնուն է, ընթերցողի վրա որոշ տհաճություն է թողնում: Ասենք ցանկացած մարդ, ում համար գրելը հաճելի է, ում մոտ ստացվում է գրել, կարող է ամեն ինչի մասին (գրածի մակարդակի մասին լռենք, դա այլ խոսակցություն է): Վահան Իշխանյանի վերոհիշյալ գործը չեմ կարդացել, դրա համար էլ չեմ ուզում արտահայտվել այդ մասին, իսկ Վիոլետն ինձ ապշեցրեց ՍԵՐ ստեղծագործության առաջին մասով, սակայն, նրան էլ չեմ կարողանում առանց վերապահումների մոտենալ, քանի որ կարդացել եմ Ինքնագրի մի համար, ու նաև նրա որոշ գործեր: Կարծում եմ, նշանակություն ունի, թե ինչի մասին ես գրում: Սա էլ իմ համեստ կարծիքն էր:
StrangeLittleGirl
23.01.2008, 12:53
քանի որ կարդացել եմ Ինքնագրի մի համար, ու նաև նրա որոշ գործեր: Կարծում եմ, նշանակություն ունի, թե ինչի մասին ես գրում: Սա էլ իմ համեստ կարծիքն էր:
Երևի դու ոստիկանի մասին պատմվածքն ես ասում… Այո՛, էդտեղ իրոք չափն անց էր կացրել, ահավոր էր, չնայած այդ գործն էլ ասելիք ունի և, հավատացած եղեք, բավական լուրջ:
Մի ժամանակ, երբ Բնագիր-ը դեռ գործում էր, Վիոլետի մի շարք ստեղծագործություներ աչքովս ընկել են, կարդացել եմ... Վերնագրերը լավ չեմ հիշում, բայց երկուսը լավ տպավորվել են: Մեկը երեք ջադույի մասին էր, որոնք ինչ-որ կեղտոտ բաներ էին անում. հետաքրքիր գործ էր, բայց բառերի «ոլորապտույտը» նորից չափից դուրս շատ էր, ինչպես նաև բառի հանդեպ «բռնությունը». դրա համար էլ չեմ մարսում իր գրածները:
Իսկ մյուսը, որ էլի շատ է տպավորվել, այն բանի մասին էր, թե ինքն ինչպես է ուզում մի սևամորթ աղջկա ու թե ինչեր կաներ նրա հետ՝ սեռական օրգանների գունագեղ նկարագրությամբ և նրանց հետ հնարավոր բոլոր բաներ անելու մանրամասնություններով: Ես չեմ ասում, թե դա լավ չի, բայց ես ինքս թույլ, զգայուն հոգեկանով մարդ եմ, էտ ամենը ծանր ազդեցություն է ունենում վրաս... սկսում եմ երազել խափշիկ կանանց մասին...
Վիոլետն ինձ հակացուցված է: :)
Գալատեա–ի հետ համամիտ եմ։ Ուղղակի այստեղ վեճը հանգում է այն հարցին, թե ընդհանրապես որն ենք համարում գեղարվեստական գրականության դերն ու նպատակը և ըստ այդմ՝ նաև գնահատման չափանիշներն ու ուղենիշները։ Սա շատ լուրջ խնդիր է, և կարծում եմ՝ այսօրվա գրականության նկատմամբ մարդկանց խիստ հակասական վերաբերմունքի ու գնահատականների պատճառը հենց այդ դերի ու նպատակի անորոշությունն ու քաոսն է... Ի՞նչ խոսք, ճաշակի հարց էլ կա, դա ոչ ոք չի կարող ժխտել, բայց չէ՞ որ կան նաև որոշակի չափանիշներ, որոնցից ելնելով էլ մի ստեղծագործողը դառնում է դասական ու սերունդներ շարունակ բարձր գնահատվելով՝ մնում պատմության մեջ, իսկ մեկ ուրիշը իր ժամանակի հետ անցնում–գնում է՝ իրենից հետո ոչ մի նկատելի հետք չթողնելով...
Այո, ճիշտ եք: Վեճը իսկապես դրան է հանգում: Ես միգուցե ժամանակից հետ եմ ընկել, բայց ինչ անեմ...ոչ մի կերպ մոտս չի ստացվում այդ ամենի հետ հաշտվել ու դեռ ասելիք փնտրել հայհոյանքների արանքում:
Պարզապես երբ ես բակով տուն գալուց քյառթու ապերների անհեթության հասնող աղաղավաղված հայերենի պատառիկներն եմ ակամա լսում, չեմ ուզում տուն գալով և հնարավորինս տաքուկ մի անկյունում կուչ գալով` գիրք վերցնել ձեռքս և կարդալ նույն բաները ինչ քիչ առաջ 'քուչում' էի լսում:
StrangeLittleGirl
24.01.2008, 03:47

Այնպես ես ասում, ասես համաշխարհային գրականության մեջ ժարգոն օգտագործողներ չկան: Ինչու՞ են նրանք ընդունվում, իսկ հայ գրողները մերժվում: Իհարկե, մերոնք մեկ-մեկ չափերն անցնում են, բայց նաև կան գրողներ, որ այսօրվա իրականության մասին են գրում: Այդ իրականությունը պատկերել գրական հայերենով, հատկապես հերոսների խոսակցությունները, պարզապես ծիծաղելի է: Դառնում է իրականության լղոզված պատկերը, ճիշտ այնպես, ինչպես Հ1-ով լուրեր են մատուցում:

Թող չթվա հանկարծ, որ ես թերագնահատում եմ մերոնց: Մտքովս էլ չի անցնում: Բայց նաեւ Վահան Իշխանյանին Մարկեսի հետ համեմատելն է ծայրահեղություն: Նրա համար չէ, որ նա կոլումբացի է, իսկ Իշխանյանը հայ: Չէ: Տաղանդի ու գրելու կուլտուրայի տարբերություն է միայն:
Իսկ ինչ վերաբերում է այժմյան հերոսներին եւ նրանց խոսելակերպը ֆիլտրացիայի ենթարկելուն` էլի թող ներկայացնեն ինչպես կա, բայց ոչ այնպես, որ դա զզվանք ու սրտխառնոց առաջացնի: Գրականությունը, իմ կարծիքով, կոչված է մեզ փոխել դեպի լավը, լուսավորը, կատարյալը: Զզվանք առաջացնել կարող է ցանկացած գրողիկ, իսկ արհամարհանք դեպի կերպարը ու ցանկություն` չլինել այդպիսին` արդեն բոլորին չէ տրված:
Ես պարզապես եկել եմ մի եզրահանգման, որ եթե լավ չես գրելու, ուրեմն ավելի լավ է լռես:
StrangeLittleGirl
24.01.2008, 11:12
Ես պարզապես եկել եմ մի եզրահանգման, որ եթե լավ չես գրելու, ուրեմն ավելի լավ է լռես:
Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է: Մի՞թե դու գտնում ես, որ Վահան Իշխանյանն ու Վիոլետ Գրիգորյանը լավ չեն գրում: Ես նորից կրկնում եմ, որ նրանք տաղանդավոր են, կարող են գրել այնպես, ինչպես ուզում են: Դու կարդացե՞լ ես Վահան Իշխանյան լրագրողին: Մի՞թե կարող ես ասել, որ վատ է գրում:
Վիոլետ Գրիգորյանը մի անգամ Շանթով էր կարծեմ ինչ որ հաղորդման հյուր, ահավոր դրական տպավորություն թողեց, հիշում եմ լավ տպավորված էի, գրածները ինձ հարազատ չեն,զգացվումա որ ուժ ու զգացմունք կա մեջը բայց դե, իսկ Վահան Իշխանյանի գրածներին ծանոթ չեմ, Galatea-ի բերած օրինակից հասկացա որ ցանկությունել հաստատ չեմ ունենա ծանոթանալու, անկախ նրանից ինքը շատ տաղանդավորա թե չէ էտ ոճի ու էտ բառերով գրածներից սիրտս խառնումա:
Հ.Գ
Galatea բարի գալուստ, զգացվումա որ լուրջ մարդ ես:), ուրախ եմ որ ֆորումում ես;)
Պարզապես երբ ես բակով տուն գալուց քյառթու ապերների անհեթության հասնող աղաղավաղված հայերենի պատառիկներն եմ ակամա լսում, չեմ ուզում տուն գալով և հնարավորինս տաքուկ մի անկյունում կուչ գալով` գիրք վերցնել ձեռքս և կարդալ նույն բաները ինչ քիչ առաջ 'քուչում' էի լսում:
Անհնար է նման համեմատություն անելը: Դա գրեթե նույնն է, ինչ համեմատել Օպերայի բակում հավաքված պապիկների "դիսիդենտական" դիալոգները "Գուլագ Արխիպելագի հետ": Չէ, ես չեմ հավակնում Վիլոլետի եւ Վահանի ստեղծագործություններին այդ աստիճան պատմական կարեւորություն հաղորդել, որքան Գուլագին, բայց հուսամ հասկացաք, ինչ նկատի ունեմ: Ցանկացած իդեա կարելի է վերածել գրականության, ցանկացած գրականություն կարել է ընդունել կամ չընդունել, սակայն օբյեկտիվ ընթերցողը պարտավոր է նույնքան օբյեկտիվ գնահատական տալ: Գրականությունը կամ լավն է, կամ վատը, անկախ նրանից դուր գալիս է թե ոչ: Ես համարում եմ, որ քաքի մասին նույնիսկ կարել է լավ ու վատ գրել:
Իսկ ինչ վերաբերում է այժմյան հերոսներին եւ նրանց խոսելակերպը ֆիլտրացիայի ենթարկելուն` էլի թող ներկայացնեն ինչպես կա, բայց ոչ այնպես, որ դա զզվանք ու սրտխառնոց առաջացնի: Գրականությունը, իմ կարծիքով, կոչված է մեզ փոխել դեպի լավը, լուսավորը, կատարյալը: Զզվանք առաջացնել կարող է ցանկացած գրողիկ, իսկ արհամարհանք դեպի կերպարը ու ցանկություն` չլինել այդպիսին` արդեն բոլորին չէ տրված:
Չեմ համարում, որ գրականության միակ նշանակությունը ազգակրթման գործն է (հորս արեւ էս ինչ ասեցի...): Այդպիսի գրականություն շատ կա ամեն տեղ եւ ամեն ժամանակներում, ու դա բավարար է: Գրականությունը պետք է հույզ առաջացնի, զգացմունք, կլնի դա հրճվանք, թե նողկանք: Եթե առաջացնում է, ուրեմն լավ գրականություն է: Իսկ լավ գրականությունը դա հենց գրողի էն ներքինն է, որը ինքը մեր առաջ բացում ա, իր անկեղծությունն ա, որը պետք ա գնահատել, մանավանդ երբ դա արվում է պրոֆեսիոնալ մակարդակով: Ինձ թվում է Ռեմբոն երբ գրում էր "ես փսխեցի քո հեշտոցին", այնքան էլ չէր ուզում զզվացնել, ուղղակի մաքսիմալ անկեղծ էր, ինքը ապրում էր էդ պահին էդ զգացմունքը, ուզում էր մենք էլ ապրենք, ուզում էր իրեն հասկանանք: Եթե Վահանը էդ պահին քաք տրամադրություն ունի ու որ կողմ նայում ա քաքի հոտ ա գալիս, կամ եթե Վիոլետը էդ պահին ուզում խափշիկ շինի, չի կարող նստել ու գրել "ախր ես ինչպես վեր կենամ գնամ".... Անկեղծ չի, ու կզռռա, որ անկեղծ չի: Այդ էդ կեղծավորությունը ավելի մեծ նողկանք ա առաջացնում, քան թե նողկալի թվացող անկեղծ տողերը:
Սիրում եմ էդ մարդկանդ նիհիլիզմը, ծաղրանքը` ամեն տափակ հանգավորվումը պոեզիա համարելողների նկատմամբ, արհամարհանքը` ամեն անհասկանալի վեհակարկառ, ամպագոռգոռ ու սահմռկեցուցիչ բառերի շարանը պոեզիա համարողների հանդեպ:
Կներեք, սումբուր մտքերիս համար, բայց ուղղակի մի քիչ ջղայնացա:
Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է: Մի՞թե դու գտնում ես, որ Վահան Իշխանյանն ու Վիոլետ Գրիգորյանը լավ չեն գրում: Ես նորից կրկնում եմ, որ նրանք տաղանդավոր են, կարող են գրել այնպես, ինչպես ուզում են: Դու կարդացե՞լ ես Վահան Իշխանյան լրագրողին: Մի՞թե կարող ես ասել, որ վատ է գրում:
Չէ, Բյուրակն(շատ գեղեցիկ նիկ ունեք, ի դեպ), ես չեմ գտնում, որ Վիոլետն ու Վահանը վատ գրողներ են: Նրանք պարզապես ունեն գործեր, որ կարող էին և չգրել: Միգուցե դա կօգներ, որ մնացած գործերը անվիճելի լավը լինեին և կասկած չառաջացնեին:
Իսկ Վահանը իսկապես լավ լրագրող է :) Հենց այդ է էլի :)
Վիոլետ Գրիգորյանը մի անգամ Շանթով էր կարծեմ ինչ որ հաղորդման հյուր, ահավոր դրական տպավորություն թողեց, հիշում եմ լավ տպավորված էի, գրածները ինձ հարազատ չեն,զգացվումա որ ուժ ու զգացմունք կա մեջը բայց դե, իսկ Վահան Իշխանյանի գրածներին ծանոթ չեմ, Գալատեա-ի բերած օրինակից հասկացա որ ցանկությունել հաստատ չեմ ունենա ծանոթանալու, անկախ նրանից ինքը շատ տաղանդավորա թե չէ էտ ոճի ու էտ բառերով գրածներից սիրտս խառնումա:
Հ.Գ
Գալատեա բարի գալուստ, զգացվումա որ լուրջ մարդ ես:), ուրախ եմ որ ֆորումում ես;)
Եթե մենք խոսեինք Վիոլետ Գրիգորյան անձի, և ոչ թե գրողի մասին, ես մեծ հաճույքով կնշեի, որ Վիոլետը հիանալի անձնավորություն է :) Շատ հումորով, հետաքրքիր ու հմայիչ: Ես նրա հետ շփվել եմ Բնագիր ամսագրի շնորհանդեսի ժամանակ և մեծ բավականություն եմ ստացել: Նույնը կասեի եւ Վահանի մասին:
Հ. Գ. Շնորհակալ եմ, Երվանդ :)
Անհնար է նման համեմատություն անելը: Դա գրեթե նույնն է, ինչ համեմատել Օպերայի բակում հավաքված պապիկների "դիսիդենտական" դիալոգները "Գուլագ Արխիպելագի հետ": Չէ, ես չեմ հավակնում Վիլոլետի եւ Վահանի ստեղծագործություններին այդ աստիճան պատմական կարեւորություն հաղորդել, որքան Գուլագին, բայց հուսամ հասկացաք, ինչ նկատի ունեմ: Ցանկացած իդեա կարելի է վերածել գրականության, ցանկացած գրականություն կարել է ընդունել կամ չընդունել, սակայն օբյեկտիվ ընթերցողը պարտավոր է նույնքան օբյեկտիվ գնահատական տալ: Գրականությունը կամ լավն է, կամ վատը, անկախ նրանից դուր գալիս է թե ոչ: Ես համարում եմ, որ քաքի մասին նույնիսկ կարել է լավ ու վատ գրել:
Չեմ համարում, որ գրականության միակ նշանակությունը ազգակրթման գործն է (հորս արեւ էս ինչ ասեցի...): Այդպիսի գրականություն շատ կա ամեն տեղ եւ ամեն ժամանակներում, ու դա բավարար է: Գրականությունը պետք է հույզ առաջացնի, զգացմունք, կլնի դա հրճվանք, թե նողկանք: Եթե առաջացնում է, ուրեմն լավ գրականություն է: Իսկ լավ գրականությունը դա հենց գրողի էն ներքինն է, որը ինքը մեր առաջ բացում ա, իր անկեղծությունն ա, որը պետք ա գնահատել, մանավանդ երբ դա արվում է պրոֆեսիոնալ մակարդակով: Ինձ թվում է Ռեմբոն երբ գրում էր "ես փսխեցի քո հեշտոցին", այնքան էլ չէր ուզում զզվացնել, ուղղակի մաքսիմալ անկեղծ էր, ինքը ապրում էր էդ պահին էդ զգացմունքը, ուզում էր մենք էլ ապրենք, ուզում էր իրեն հասկանանք: Եթե Վահանը էդ պահին քաք տրամադրություն ունի ու որ կողմ նայում ա քաքի հոտ ա գալիս, կամ եթե Վիոլետը էդ պահին ուզում խափշիկ շինի, չի կարող նստել ու գրել "ախր ես ինչպես վեր կենամ գնամ".... Անկեղծ չի, ու կզռռա, որ անկեղծ չի: Այդ էդ կեղծավորությունը ավելի մեծ նողկանք ա առաջացնում, քան թե նողկալի թվացող անկեղծ տողերը:
Սիրում եմ էդ մարդկանդ նիհիլիզմը, ծաղրանքը` ամեն տափակ հանգավորվումը պոեզիա համարելողների նկատմամբ, արհամարհանքը` ամեն անհասկանալի վեհակարկառ, ամպագոռգոռ ու սահմռկեցուցիչ բառերի շարանը պոեզիա համարողների հանդեպ:
Կներեք, սումբուր մտքերիս համար, բայց ուղղակի մի քիչ ջղայնացա:
Վարպետ, ջղայնանալ պետք չէ: Սա ընդամենը աշխարհայացքների տարբերություն է: Ես չեմ ուզում քաքի մասին գրականություն կարդալ, դուք եւ Բյուրակնը ուզում եք, քանզի կարծում եք, որ դա անկեղծ է եւ տեղին: Ես կարծում եմ, որ դա գռեհիկ է եւ անօգուտ:
Հասկացեք խնդրում եմ, ամեն ինչ գալիս է անձնական վերաբերմունքից: Ես նախընտրում եմ ' Ախր ես ինչպես վեր կենամ գնամ'-ը, քանի որ այդտեղ առանց հայհոյանքի ու գռեհկաբանությունների մի անբողջ ժողովրդի ցավ է կուտակված, անչափ խորը եւ իմաստուն, եւ եթե ես 'Սերոժի քաքի պատմությանը' նախընտրում եմ Չարենցի անմահ տողերը`, օրինակ 'Եթե ուզեն արեգակներ կշպրտեն երկինքն ի վեր, եթե ուզեն` ցած կբերեն երկինքներից արեգակներ..." ներող եղեք...իմն էլ այդպես ստացվեց :)

Ի սեր Աստծո, ես չասեցի, որ ես ավելի նախընտրում եմ Վիոլետին, քան Չարենցին: ՈՒ ես չասեցի, որ "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ"-ը չեմ նախընտրում կամ համարում եմ միջակ գործ: Քավ լիցի, ամենեւին: Ասածս այն էր, որ մարդիկ ունեն իրականության ինչպես ընկալման, այնպես էլ արտաբերման տարբեր ձեւեր: Ու ամենեւին պարտադիր չէ, որ այդ պահին քաքի մասին գրողը այլեւս դառնա "քաքի մասին գրող": Ասել է թե, եթե Վահանը քաքի հոտ է առնում ամեն ինչից, ինչը հնարավոր է ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (ես չեմ ասում դա լավ է կամ վատ), հարկ չէ նրանից ակնկալել "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ" այդ պահին... Հասկանում եք? Դա իրականության նրա ընկալումն է, նրա վերարտադրման կոնցեպցիան... Չէ որ ինքներդ եք ասում, որ նա ունի ձեր կողմից հավանած գործեր եւս?
Դուք երեւի տեղյակ չեք, բայց Չարենցն ինքն էլ ունի շատ ավելի գռեհիկ ոճով գրված գործեր, որտեղ հայհոյախոսությունների միջոցով սեռական ակտ է նկարագրում: Այո, եղել է ժամանակ, երբ հանճարեղ "Ամբոխները խելագարված"-ի հեղինակը նաեւ այդպիսի էմոցիոնալ վիճակ է ապրել: Ըստ այդմ հիշեք նաեւ Ռեմբոյին, Բայրոնին, Բոդլերին ի վերջո... Հուսամ հիմա միտքս ավելի ընկալելի շարադրեցի:)
Ի սեր Աստծո, ես չասեցի, որ ես ավելի նախընտրում եմ Վիոլետին, քան Չարենցին: ՈՒ ես չասեցի, որ "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ"-ը չեմ նախընտրում կամ համարում եմ միջակ գործ: Քավ լիցի, ամենեւին: Ասածս այն էր, որ մարդիկ ունեն իրականության ինչպես ընկալման, այնպես էլ արտաբերման տարբեր ձեւեր: Ու ամենեւին պարտադիր չէ, որ այդ պահին քաքի մասին գրողը այլեւս դառնա "քաքի մասին գրող": Ասել է թե, եթե Վահանը քաքի հոտ է առնում ամեն ինչից, ինչը հնարավոր է ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (ես չեմ ասում դա լավ է կամ վատ), հարկ չէ նրանից ակնկալել "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ" այդ պահին... Հասկանում եք՞ Դա իրականության նրա ընկալումն է, նրա վերարտադրման կոնցեպցիան... Չէ որ ինքներդ եք ասում, որ նա ունի ձեր կողմից հավանած գործեր եւս՞
Դուք երեւի տեղյակ չեք, բայց Չարենցն ինքն էլ ունի շատ ավելի գռեհիկ ոճով գրված գործեր, որտեղ հայհոյախոսությունների միջոցով սեռական ակտ է նկարագրում: Այո, եղել է ժամանակ, երբ հանճարեղ "Ամբոխները խելագարված"-ի հեղինակը նաեւ այդպիսի էմոցիոնալ վիճակ է ապրել: Ըստ այդմ հիշեք նաեւ Ռեմբոյին, Բայրոնին, Բոդլերին ի վերջո... Հուսամ հիմա միտքս ավելի ընկալելի շարադրեցի:)
Վարպետ, դուք շատ հասկանալի եք շարադրում ձեր միտքը: Բայց ինձ մոտ սկսում են կասկածներ առաջանալ, որ ես բավականաչափ հասկանալի չեմ արտահայտում իմ մտքերը...:)
Հասկացեք խնդրում եմ, եթե Չարենցը ժամանակին(ի դեպ, անթույլատրելի ժամանակին) իրեն թույլ է տվել 'ղժժալ' Լենինի վրա, "Լենինն ու Ալին' իր ստեղծագործությամբ, ընդ որում չօգտագործելով ոչ մի հայհոյանք ու չգրելով քուչի ոչ մի խոսք, դա գալիս է միայն այդ մարդու ամենակուլ տաղանդից...դա հենց այն է, ինչ ես պահանջում եմ ժամանակակից գրողից ու դա հենց այն է, ինչ նրանք չունեն...
Չարենցը գուցե և ունի հայհոյախոս գործեր, որոնց գրելու իրավունքը վաստակել է, 'Մահվան Տեսիլ',-ից 'Ամբոխներ'-ից, 'Մարիոնետ'-ից, 'Ես իմ անուշ Հայաստանի'-ից և այլ բազում ԱՆՄԱՀ գործերից հետո: Իսկ Վիոլետին ու Վահանին ինչով ենք մենք հիշում? ` քֆուրներով? քաքի մասին գործով? Ես որ չեմ ուզում.. Ինչքան ուզում է այդ զուգարանային տրամադրությունը այդ պահին իր աշխարհայացքն արտահայտի.. Ինչքան ուզում է Վիոլետն ասելիք ունենա գյ.. մըլիցեքի մասին իր գործերով..
Իմ ասածը դա է: Գրականության մեջ աղբ մտցնելուց առաջ, պետք է տեղ մաքրած լինես այդ աղբի համար: Իսկ այժմյան ժամանակակից գրողները, ի տարբերություն Ռեմբոյի, Բայրոնի, Բոդլերի, Զոլայի ու Մարկեսի այդ տեղը չեն վաստակել:
Իսկ հենց սկզբից սկսել քաքահոտ գրականությամբ` իմ կարծիքով սխալ է:
Գրականության մեջ աղբ մտցնելուց առաջ, պետք է տեղ մաքրած լինես այդ աղբի համար: Իսկ այժմյան ժամանակակից գրողները, ի տարբերություն Ռեմբոյի, Բայրոնի, Բոդլերի, Զոլայի ու Մարկեսի այդ տեղը չեն վաստակել:
Իսկ հենց սկզբից սկսել քաքահոտ գրականությամբ` իմ կարծիքով սխալ է:
Պետք էր սկսել սրանից:) Եթե Ձեր ասելիքի հանրագումարը սա է, ապա չեմ կարող Ձեզ հետ չհամաձայնել: Բայց սա արդեն մեդալի մյուս կողմն է: Այսինքն բանավեճը, կարծում եմ, իրավունք ունի թեւակոխելու մեկ այլ փուլ, որտեղ կքննարկվի` մաքրել են արդյոք տեղ իրենց "աղբ"-ի համար Վիոլետն ու Վահանը? Կարծում եմ, կարելի է ուսումնասիրել նրանց ստեղծագործական ժամանակագրությունը` հասկանալու համար այն դրդապատճառները, որոնցով նրանք իրենց իրավունք են վերապահել անցնել, այսպես ասած, ոչ ավանդական գրականության:
Հ.Գ. Ձեզ հետ շատ հետաքրքիր է զրուցելն ի դեպ, ուղղակի հաճույք եմ ստանում:)
StrangeLittleGirl
24.01.2008, 20:18
Չէ, Բյուրակն(շատ գեղեցիկ նիկ ունեք, ի դեպ), ես չեմ գտնում, որ Վիոլետն ու Վահանը վատ գրողներ են: Նրանք պարզապես ունեն գործեր, որ կարող էին և չգրել: Միգուցե դա կօգներ, որ մնացած գործերը անվիճելի լավը լինեին և կասկած չառաջացնեին:
Իսկ ո՞ր գրողը չունի այնպիսի գործեր, որոնք կարող էին և չգրել:
Եթե մենք խոսեինք Վիոլետ Գրիգորյան անձի, և ոչ թե գրողի մասին, ես մեծ հաճույքով կնշեի, որ Վիոլետը հիանալի անձնավորություն է Շատ հումորով, հետաքրքիր ու հմայիչ: Ես նրա հետ շփվել եմ Բնագիր ամսագրի շնորհանդեսի ժամանակ և մեծ բավականություն եմ ստացել: Նույնը կասեի եւ Վահանի մասին:
Դե հա, անձերի մասին չենք խոսում: Ես էլ եմ երկուսին էլ անձամբ ճանաչում, Վահանին՝ արդեն քսանմեկ տարի: Երկուսն էլ հիանալի մարդիկ են: Ի դեպ, ես ու Վահանը շատ ընդհանուր բաներ ունենք: Դրա համար նրան շատ եմ սիրում:
Ավելացվել է 4 րոպե անց
Իսկ Վիոլետին ու Վահանին ինչով ենք մենք հիշում? ` քֆուրներով? քաքի մասին գործով?
Կոնկրետ Վահանին հիշում ենք փշալարի մասին գրված հոդվածով և այլնով: Պարտադիր չէ քաքի մասին պատմվածքը չափանիշ համարել:
Իմ ասածը դա է: Գրականության մեջ աղբ մտցնելուց առաջ, պետք է տեղ մաքրած լինես այդ աղբի համար: Իսկ այժմյան ժամանակակից գրողները, ի տարբերություն Ռեմբոյի, Բայրոնի, Բոդլերի, Զոլայի ու Մարկեսի այդ տեղը չեն վաստակել:
Իսկ հենց սկզբից սկսել քաքահոտ գրականությամբ` իմ կարծիքով սխալ է:
Վարպետի հետ լիովին համաձայն եմ: Իսկ ի՞նչ չափանիշներ են պետք այդ տեղը վաստակելու համար:
Իսկ ո՞ր գրողը չունի այնպիսի գործեր, որոնք կարող էին և չգրել:
Ճիշտ եք :) Այստեղ իրավիճակը հանգում է միայն հարաբերակցությանը ;)
Դե հա, անձերի մասին չենք խոսում: Ես էլ եմ երկուսին էլ անձամբ ճանաչում, Վահանին՝ արդեն քսանմեկ տարի: Երկուսն էլ հիանալի մարդիկ են: Ի դեպ, ես ու Վահանը շատ ընդհանուր բաներ ունենք: Դրա համար նրան շատ եմ սիրում:
Անձնական վերաբերմունքիվ շատ բան է կախված :) Եւ դա շատ հասկանալի է: Ես պարսավելի կհամարեի, եթե դուք չպաշտպանեիք նրանց :) Մի ֆիլմ կա ամերիկյան, Մեգ Ռայանն ու Թոմ Հենքսն են խաղում ու Ռայանի հերոսուհին ասում է - ինչ վատ բան կա անձնական վերաբերմունքի մեջ? Չէ որ հենց դա է ամեն ինչի հիմքը ? :)
Կոնկրետ Վահանին հիշում ենք փշալարի մասին գրված հոդվածով և այլնով: Պարտադիր չէ քաքի մասին պատմվածքը չափանիշ համարել:
Փորձում եմ չափանիշ չհամարել, հավատացեք, բայց անկախ ինձանից իր անունը լսելիս այդ գործն է միտքս գալիս...դա էլ երեւի իր համարձակության ու մեր գրականության մեջ իր նորարարության հատուցումն է: Չէ որ ամեն ինչի համար վճարել է պետք:
Վարպետի հետ լիովին համաձայն եմ: Իսկ ի՞նչ չափանիշներ են պետք այդ տեղը վաստակելու համար:
Առանձնապես ոչ մի :) Պետք է ուղղակի լինել Չարենց, Լեւոն Շանթ, Վարդգես Պետրոսյան ե այլն :) Եւ պետք չէ ասել, որ այդպիսի անուններ ի հայտ գալու համար գրողը պետք է լիքը գրի, ի կենացս չգնահատվի ու մեռնելուց հետո միայն հիշվի :) Այժմ տեխնոկրատիզմի եվ բութ մեքենայացման դար է, եւ տաղանդի առկայծումները չեն կարող այդ ֆոնի վրա չերեւալ...միայն թե լինի :)
StrangeLittleGirl
24.01.2008, 21:33
Եւ դա շատ հասկանալի է: Ես պարսավելի կհամարեի, եթե դուք չպաշտպանեիք նռանց
Իսկ ինչու՞ պարսավելի կհամարեիք:
Ավելացվել է 1 րոպե անց
Այժմ տեխնոկրատիզմի եվ բութ մեքենայացման դար է, եւ տաղանդի առկայծումները չեն կարող այդ ֆոնի վրա չերեւալ...միայն թե լինի
Տաղանդը միշտ էլ կա, նկատել է պետք: Պարզապես աղբը շատ է, զտելը՝ դժվար:
Նշածս պատճառով: Սուբյեկտիվիզմ: Երբ մարդուն անձամբ ճանաչում ես, նրա գրածը այլ, ուրիշներից թաքնված իմաստ կարող է ձեռք բերել քեզ համար: Այն ինչ օտարը չի կարողանա ընդունել:) Ես դա շատ մարդկային, դրական կողմ եմ համարում :)
Ավելացվել է 15 րոպե անց
Պետք էր սկսել սրանից:) Եթե Ձեր ասելիքի հանրագումարը սա է, ապա չեմ կարող Ձեզ հետ չհամաձայնել: Բայց սա արդեն մեդալի մյուս կողմն է: Այսինքն բանավեճը, կարծում եմ, իրավունք ունի թեւակոխելու մեկ այլ փուլ, որտեղ կքննարկվի` մաքրել են արդյոք տեղ իրենց "աղբ"-ի համար Վիոլետն ու Վահանը? Կարծում եմ, կարելի է ուսումնասիրել նրանց ստեղծագործական ժամանակագրությունը` հասկանալու համար այն դրդապատճառները, որոնցով նրանք իրենց իրավունք են վերապահել անցնել, այսպես ասած, ոչ ավանդական գրականության:
Հ.Գ. Ձեզ հետ շատ հետաքրքիր է զրուցելն ի դեպ, ուղղակի հաճույք եմ ստանում:)
Գիտեք, առաջին հերթին հենց իրենք, գրողները պետք է մտածեն` աղբի համար տեղ ազատել են թե ոչ?
Բայց ցավալին այն է, որ այժմյան ժամանակակից գրողներից շատերը իրենց գրեթե ցանկացած կրիտիկայից բարձր են դասում: Եվ համոզվածություն ունեն, գրեթե անբեկանելի, որ իրենք շատ լավն են, շատ համարձակ են, ժամանակակից գրական արվեստի ջահակիր են, եւ եթե մեկին իրենց գործը դուր չի գալիս, ուրեմն այդ մարդը բան չի հասկանում գրականությունից, սահմանափակ է, կպել է Թումանյանին պոկ չի գալիս :)
Նույն Բնագրի համախմբագիր Վահրամ Մարտիրոսյանի կողմից ես բազմիցս նկատել եմ այդ ինքնամեծարումը:
Իսկ ես օրինակ, Թումանյանի մի քառյակի մի տողը իր ողջ գրական ժառանգության հետ չեմ փոխի :)
Հ.Գ. Համ էլ շնորհակալ եմ բարի խոսքերի համար :)
StrangeLittleGirl
24.01.2008, 22:57
Եվ համոզվածություն ունեն, գրեթե անբեկանելի, որ իրենք շատ լավն են, շատ համարձակ են, ժամանակակից գրական արվեստի ջահակիր են, եւ եթե մեկին իրենց գործը դուր չի գալիս, ուրեմն այդ մարդը բան չի հասկանում գրականությունից, սահմանափակ է, կպել է Թումանյանին պոկ չի գալիս
Հա՛, էդ կա ու շատ ահավոր է: Բայց մյուս կողմից էլ քննադատներն են չափից դուրս ծայրահեղական: Նրանք գտնում են, որ եթե հայհոյանք է, գրականություն չէ, եթե ժարգոնով է գրված, գրականություն չէ, սեքսի մասին է, գրականություն չէ: Եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ այստեղ տեղադրված բանաստեղծությունը բավական հաջողված է: Էլ չեմ ասում, որ խիստ գրական հայերենով է գրված: Պարզապես տաբու թեմայով է, դրա համար պետք է քննադատները հարձակվեն:
impression
22.05.2008, 10:15
Ժող, Վիոլետ Գրիգորյանը ժամանակակից հայ գրականության ամենավառ դեմքերից է: Կարդացեք նրա գործերը, էնպիսի մի յուրահատուկ համուհոտ ունի, էնպիսի հարուստ կոլորիտ, գժվում ես ուղղակի: Խոսքս նրա չափածո գործերի մասին է, արձակի հետ էդքան էլ ծանոթ չեմ, մի գործ եմ կարդացել, դժվարամարս էր... Բայց իր բանաստեղծությունները՜.... հրաշք են ուղղակի :)
Վիոլետը միակ ժամանակակից գրողն է, որ իր սեփական ոճը, գրելաձևը և իր սեփական մտածելակերն ունի։ Մեր ժամանակակից գրական աշխարհը այնքան էլ հարուստ չէ անհատներով։Մեծամասամբ գործ ունենք կրկնորինակողների հետ, որոնք իրենց հասուն ստեղծագործող են համարում։ Եվ եթե Վիոլետ Գրիգորյանը համարձակվում է այս խավարի մեջ իր ոչ տրադիցիոն տեսակետն արտահայտել, ապա ես նրան հարգում եմ ավելի շատ, քան ողջ գրողների միությունը միասին վերցրած։
Ահա մի բանաստեղծություն բանաստեղծուհու վաղ գործերից, տպագրված 91 թվին
Իմ ներքին ձի, ինձ մի լքիր
ավտոբուսի հրմշտոցում,
արձակ դաշտում
ես ինքս էլ տրտինգ կտամ, կսլանամ քառատրոփ,
ինձ մի՜ լքիր
համատարած ժողովների հորձանուտում,
թաց խոտերի ազատ երկրում
ես ինքս էլ կվրնջամ լիաբերան։
Ինձ մի լքիր
խեղաթյուրված իրերի ու անունների խիտ քաոսում,
հարմար ժանրում հեքիաթների
ես ինքս էլ
յոթգլխանի վիշապների հախից կգամ։
Ինձ մի լքիր
վայրիվերո ընթացքի մեջ այս օրերի,
ելևէձող վիճակների հերթափոխին
ինձ մի լքիր։
Քառակուսի այս ռինգի մեջ ինձ մի լքիր,
իսկ երբ ընկնեմ,
և դեմքերն այս քառակուսի կռանալով մարնիս վրա
հաշվեն հատու մեկից մինչ տաս,
կողքիս եղիր, իմ ներքին ձի։
Ինչ–որ բանի սպասումից բերաններից հոսող ջրով,
ինչ–որ բանի փնտրտուքից միշտ հևիհև,
կույր աչքերով և ձեռքերը առաջ պարզած
բազմության մեջ ինձ մի լքիր,
իմ ներքին ձի, ինձ մի լքիր։
Իմ ներքին ձի,
իմ ներքին ռիթմ քառատրոփ,
իմ ներքին վազք՝ քամուն ընդդեմ,
ժամացույցի իմ ճոճանակ,
իմ կողմնացույց՝ սլաքն ի վեր, դեպի երկինք,
կողքիս եղիր այժմ և միշտ։
Իսկ երբ ընկնեմ ես վերջնական,
հաշվիր դանդաղ մեկից մինչ տաս,
ու երբ տեսնես՝
կանգ է առել ճոճանակը,
և սլաքը անշարժացել,
դու դուրս նետվիր քառակուսի ռինգի միջից
իմ մարմնի
ու սլացիր քառատրոփ
թաց խոտերի ազատ երկրում
ու վրնջա՝ գլուխդ վեր, գլուխդ վեր,
գլուխդ վեր՝ դեպի երկինք։
Իմ կարծիքով ոչ մի ցենզուռայից դուրս բան։ Թե՞ ես սխալվում եմ։:8
Վիոլետը միակ ժամանակակից գրողն է, որ իր սեփական ոճը, գրելաձևը և իր սեփական մտածելակերն ունի։ Մեր ժամանակակից գրական աշխարհը այնքան էլ հարուստ չէ անհատներով։Մեծամասամբ գործ ունենք կրկնորինակողների հետ, որոնք իրենց հասուն ստեղծագործող են համարում։ Եվ եթե Վիոլետ Գրիգորյանը համարձակվում է այս խավարի մեջ իր ոչ տրադիցիոն տեսակետն արտահայտել, ապա ես նրան հարգում եմ ավելի շատ, քան ողջ գրողների միությունը միասին վերցրած։
Ես կհավելեի, որ Վիոլետից սկսեց նորարարական մի ժանր, որին թերևս փորձեցին մոտենալ նրա ոճի օրինակն ունեցող անձինք, սակայն, ահա, միայն փորձեցին: Ըստ իս` Վիոլետի գործերում վուլգարիզմը նրա հանգերի ու գործերի ռիթմի մեջ յուրահատուկ փափկություն, կուզեք` համ ու հոտ է ստանում: Երբեմն բառերի բազմաքանակությունից կարող ես շփոթվել, բայց դրանից ուղեղդ գոնե չի ծանրաբեռնվում: ;)
Որտեղից կարելի է կարդալ Վիոլետի գործերը:
Ուլուանա
30.08.2008, 22:07
Որտեղից կարելի է կարդալ Վիոլետի գործերը:
http://www.inknagir.org/index.php?authorid=28&groupid=27&task=allby&lang=arm
Մդա, ակումբում գրանցվելուց մտքով չէր անցնի, որ կբացեմ գրականության բաժնի հազար տարվա թեման (Վիոլ, մեռնես դու) ու հետաքրքիր բան կգտնեմ: Պատճառն ի միջի այլոց, Վարպետի, այս բաժնին տիրություն անելու թեկնածությունն է:
Ժող, Վիոլետ Գրիգորյանը ժամանակակից հայ գրականության ամենավառ դեմքերից է: Կարդացեք նրա գործերը, էնպիսի մի յուրահատուկ համուհոտ ունի, էնպիսի հարուստ կոլորիտ, գժվում ես ուղղակի: Խոսքս նրա չափածո գործերի մասին է, արձակի հետ էդքան էլ ծանոթ չեմ, մի գործ եմ կարդացել, դժվարամարս էր... Բայց իր բանաստեղծությունները՜.... հրաշք են ուղղակի :)
Չգիտեմ, թե ինչ հույզեր, հրճվանք կարող է առաջացնել սույն չափածո գործը, բայց մեջբերում եմ: Լավ է, որ համապատասպան բառ գտանք այս տիպի ստեղծագործությունների համար. «չափածո գործ», թե չէ մարդու լեզուն չի պտտվում այն բանաստեղծություն անվանել: Չնայած, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք հասկանում «բան» ասելով: Եթե «բան»-ը դիտարկենք Վիոլի գործերի տեսանկյունից, ապա «բանաստեղծություն» բառը լրիվ համապատասխանում է բովանդակությանը:
Հատուկ Վիոլի չափածո գործերի համար գժվողների պատվերով.
Ուշադրության է արժանի այն փաստը, որ սույն չափածո գործը հեղնիկան անվանում է տաղ: Քուչակը մեռավ:
Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)
Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնա խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս...
StrangeLittleGirl
11.09.2008, 19:45
Բայց եկեք խոստովանենք, որ էս վերջինը գործը շատ լավ է գրել: Հետո՞ ինչ, որ ծլիկի մասին է :D
Բայց եկեք խոստովանենք, որ էս վերջինը գործը շատ լավ է գրել: Հետո՞ ինչ, որ ծլիկի մասին է :D
Հատկապես ո՞ր մասն եք հավանել, վարդաշրթունքը, թե՞ անլուսամուտը :oy
Ավելացվել է 1 րոպե անց
Մի հատ էլ լավ գործ ուներ, թսանների մասին, հազար ներողություն: Կարդացել եմ մի երկու տարի առաջ, ու հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Հիշող կա՞:
StrangeLittleGirl
11.09.2008, 20:21
Հատկապես ո՞ր մասն եք հավանել, վարդաշրթունքը, թե՞ անլուսամուտը
Արի ու խոստովանիր, որ բավական տաղանդավոր գործ է: Բոլոր մասերն էլ շատ լավ են ստացվել, բառերը շատ սիրուն է օգտագործել, եթե չհաշվենք, թե ինչի մասին է…
impression
11.09.2008, 20:22
Հա ի՞նչ:
Պարտադիր պիտի լուսամուտի տակ երգված սիրատոչոր գղգղո՞ց լինի, որ բանաստեղծություն անվանեք: ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ, իմ կարծիքով, իհարկե, ու ոչ մի մտադրություն չունեմ որևէ մեկի համոզել, որ լավն էր:
Արի ու խոստովանիր, որ բավական տաղանդավոր գործ է: Բոլոր մասերն էլ շատ լավ են ստացվել, բառերը շատ սիրուն է օգտագործել, եթե չհաշվենք, թե ինչի մասին է…
Իրոք, եթե չհաշվենք ինչի մասին է, բառերի կեսը չհասկանանք, ու ում հարցնենք չկարողանա բացատրել (փչիկ, ֆալիկ, ափլփիկ, դաղվորիկ ...... ), ահագին հաջողված գործ է: Համաձայն եմ;
Ավելացվել է 59 վայրկյան անց
Հա ի՞նչ:
Պարտադիր պիտի լուսամուտի տակ երգված սիրատոչոր գղգղո՞ց լինի, որ բանաստեղծություն անվանեք: ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ, իմ կարծիքով, իհարկե, ու ոչ մի մտադրություն չունեմ որևէ մեկի համոզել, որ լավն էր:
Ճիշտն ասած, ես էլ ոչ մեկին չեմ համոզում, որ վատն է;
impression
11.09.2008, 20:36
Իրոք, եթե չհաշվենք ինչի մասին է, բառերի կեսը չհասկանանք, ու ում հարցնենք չկարողանա բացատրել (փչիկ, ֆալիկ, ափլփիկ, դաղվորի ...... ), ահագին հաջողված գործ է: Համաձայն եմ;
Նշված բառերի իմաստը կարող եմ բացատրել, սակայն գրեթե համոզված եմ, որ մի քիչ երևակայություն օգտագործելու դեպքում ինքներդ կկարողանաք առանց դժվարության հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: ;)
Ուլուանա
11.09.2008, 20:37
Վերոնշյալ «բանաստեղծությունը» մի քանի ամիս առաջ էի կարդացել պատահաբար։
Բայց եկեք խոստովանենք, որ էս վերջինը գործը շատ լավ է գրել: Հետո՞ ինչ, որ ծլիկի մասին է :D
Հա, լավ է գրել, բայց եթե մենակ լավ գրելով լիներ... Չեմ կարծում, թե նմանատիպ թեմաներով գրվածքները կարող են լուրջ գրականություն համարվել։ Հա, համոզված եմ, որ շատերն են կարդում ու հիանում հեղինակի անկեղծությամբ ու երևակայության բարձր թռիչքներով, բայց ինձ համար սա գրականություն չի՝ անկախ նրանից, թե հեղինակն ինչ անթաքույց գորովանքով, անկեղծությամբ ու խանդավառությամբ է նկարագրում իր ծլիկի արտաքին ու ներքին բարեմասնություններն ու գործառույթները...
հիմա, ասենք մեկս համանման մի հատ բանաստեղծություն ենք գրում, ու հանգը պահելու համար, դնում ենք ցանկացած, մեր կողմից հորինված բառ.
ֆլիկ, շլիկ չալվորիկս
ֆլան, ֆստան բալվորիկս
թռան, շռան ջոնվորիս
խռան, բռան լալվորիկս
առը քեզ բանաստեղծություն, իրոք որ էականորեն տարբերվոմ է լուսամւոտի տակի գղգղոցից
Ավելացվել է 53 վայրկյան անց
Նշված բառերի իմաստը կարող եմ բացատրել, սակայն գրեթե համոզված եմ, որ մի քիչ երևակայություն օգտագործելու դեպքում ինքներդ կկարողանաք առանց դժվարության հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: ;)
Ափլփիկի իմաստն եմ ուզում հասկանալ, ի միջի այլոց ինչպես կոնտեքստում, այնպես էլ կոնտեքստից կտրված
Ավելացվել է 4 րոպե անց
Վերոնշյալ «բանաստեղծությունը» մի քանի ամիս առաջ էի կարդացել պատահաբար։
,,, արտաքին ու ներքին բարեմասնություններն ու գործառույթները...
ու հատկապես գործառույթները
անկեղծ ասած, սույն չափածո գործը կարդալուց հետո, ծլիկի հետ որևէ գործառույթ ունենալու ցանկությունը կորում է :love
կներեք, շեղվեցի
Դուրս է տվել, կներեք: Ընդ որում՝ այստեղ երկու տարբերակ կարող է լինել. 1-ին. գրել է՝ հաստատ համոզված լինելով, որ հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է: 2-րդ՝ գրել է՝ համոզված լինելով, որ կգտնվեն լիքը հավակնոտ գրաքննադատներ, որոնք էնքա՜ն կշեփորեն էդ ախմախ գրվածքի մասին, որ բոլորը կհամոզվեն, որ դա հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է: Ես հակված եմ դեպի երկրորդ տարբերակը: Էդ բոլոր կիսատաղանդավոր կիսապոետներին քննադատներն են հանճար սարքում: Իսկ իրենք պարզապես նստած հաստոցով դաստաներով շտամպում են իրենց հանճարեղ ցնդաբանությունները: «Տարբեր»-ը դեռ «լավ» չէ: Ու Տերյանի մի «պատուհանային գղգղոցը», հազար ներողություն, փաթթած ունի միլիոն հատ «ծլվլիկ» իրենց բոլոր ատրիբուտներով:
Կոնկրետ ա՛յս գրվածքի մեջ ոչ թե թեման դուրըս չի գալիս, այլ դատարկ, անիմաստ, «հավայի» թուղթմրոցի իրականացումը: Կարդալուց հետո հարց է առաջանում՝ հա յանի ի՞նչ: Հը՞ն:

Ո՞նց: ՄԻ հատ սիրածդ աղջկա համար անգիր սովորի էս չափածո գործը, ու ասենք ծննդյան տարեդարձին սյուրպրիզ արա ու արտասանի: Տես սիրո ինչ երեկո կլինի դրանից հետո: :hands
Պատկերացնում ես սիրահարված երիտասարդի դեմքը, սա արտասանելուց: Մի հատ պատկերացրու: Մեռաաաա :D
impression
11.09.2008, 21:47

իսկ դու աղջկա դեմքը պատկերացրու, ավելի ծիծաղելի կլինի :D:D
իսկ դու աղջկա դեմքը պատկերացրու, ավելի ծիծաղելի կլինի :D:D
Բայց դուք խոստացել էիք բացատրել ափլփիկ-ի իմաստը:
impression
11.09.2008, 21:52
Բայց դուք խոստացել էիք բացատրել ափլփիկ-ի իմաստը:
իմ կարծիքով հեղինակը նկատի է ունեցել "լափել" արմատը, դե իսկ թե ինչու, երևի թե պարզից էլ պարզ է: :)
իմ կարծիքով հեղինակը նկատի է ունեցել "լափել" արմատը, դե իսկ թե ինչու, երևի թե պարզից էլ պարզ է: :)
Իմ իմանալով "ափլփել" մշանակումա քոռ-քոռ ձեռք տալ, ձեռք գցել, խարխափել ու էդ կարգի :)
impression
11.09.2008, 21:58
Իմ իմանալով "ափլփել" մշանակումա քոռ-քոռ ձեռք տալ, ձեռք գցել, խարխափել ու էդ կարգի :)
էդ էլ ա հնարավոր :) ու իմաստն էլի բռնում ա :D
ուղղակի ինձ թվացել էր, թե հորինված բառ է, քանի որ Վիոլետի մոտ էդպիսինները հաճախ են հանդիպում:
Գալ, ի դեպ, բարի վերադարձ: ;)
Կարծիքները ռադիկալ տարբեր են: Բյաց կարելի է համատեղել. ափլփել = խարխափելով լափել; Սա արդեն իմ երևակայության համար չի; Հատկապես, եթե ափլփում ես վարդաշրթունք անլուսամուտը;
Բա որ այդ բառի իմաստը իմ հասկանալով ասեմ, համ ինձ կհեռացնեն ակումբից, համ էլ բաժինը կփակեն մի հազար տարով:
Չափածո գործի կուլմինացիան, իմ կարծքիով «ներս գցող ու դնջիկս» պահն է: Հետաքրքիր է, թե ում է հատկապես դուր գալիս դնջիկը: Իմ համեստ կարծիքով, «դնջիկի» դեպքում, «ներս գցելը» շատ դժվար է, գրեթե անհնար: Չնայած, ով գիտի թե հիղինակն ինչ կարգի «ներս» ի նկատի ունի:
Ավելացվել է 10 րոպե անց
Կներեք, էս Վիոլի «Հարեմի վարորդ» գործի վերջին մասն էլ դնեմ ու գնամ բաբայիկ:
...աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս,
կլորիկ, ճլորիկս,
շլոր ու սալորիկս...
Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր՝ ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ, վերջ...
Ճլորիկի պահը ռոմանտիզմի գագաթնակետն է:
Դուրս է տվել, կներեք: Ընդ որում՝ այստեղ երկու տարբերակ կարող է լինել. 1-ին. գրել է՝ հաստատ համոզված լինելով, որ հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է: 2-րդ՝ գրել է՝ համոզված լինելով, որ կգտնվեն լիքը հավակնոտ գրաքննադատներ, որոնք էնքա՜ն կշեփորեն էդ ախմախ գրվածքի մասին, որ բոլորը կհամոզվեն, որ դա հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է:
և երրորդ տարբերակը. սրտից է գրել :D
էս ինտիմ բաժնում չի՞ :8
Ավելացվել է 4 րոպե անց
Կարծիքները ռադիկալ տարբեր են: Բյաց կարելի է համատեղել. ափլփել = խարխափելով լափել; Սա արդեն իմ երևակայության համար չի; Հատկապես, եթե ափլփում ես վարդաշրթունք անլուսամուտը;
Բա որ այդ բառի իմաստը իմ հասկանալով ասեմ, համ ինձ կհեռացնեն ակումբից, համ էլ բաժինը կփակեն մի հազար տարով:
Բայց հետաքրքիր է, ասեք էլի :oy:D
եթե էս "գլուխգործոցը" մնացել ա, դժվար թե էդ աստիճանի գերազանցեք ;)
Մի քանի անգամ տեսել եմ Վիոլետ անունով մի կնոջ «Շանթի» եթերում, «Թաքնված տաղանդի» դատավորներից էր, կարծեմ, չե՞ք հուշի՝ դա նույն այս Վիոլետ Գրիգորյա՞նն է: /ձայնից կարծես նա լինի/
Հիմա այս «Սեր» բանաստեղծության մասին: Լսեցի հենց հեղինակի արտասանությամբ, կայքերից մեկում:
Ըստ իս, այս բանաստեղծությունն իրավունք չունի «սեր» կոչվելու, այն պետք էր կոչել «էգոիզմ»։ Եթե նկատեք, բանաստեղծության մեջ անընդհատ խոսվում է սեփական մարմնին հաճույք պատճառելու մասին: Աստվածաշնչյան զուգահեռներն էլ վերածվում են գռեհկաբանության՝ ամենակարևորը՝ սիրելի էակի նկատմամբ զոհողությունը վերացնելու պատճառով։
Հեղինակի ուրիշ գործերին ծանոթ չեմ, բայց բառերի տվյալ հավաքածուն հակակրանք առաջացրեց, առաջին հերթին՝ եսասիրական շեշտի պատճառով։ Դրան գումարած հեղինակի տհաճ արտասանությունը /«շորեր» բառը «շյորերի» նման, ինչպես տանել չեմ կարողանում «լյավը»՝ «լավի» փոխարեն/։ Խորություն կամ արտահայտչականություն ևս չտեսա։
:think Մտածեցի, թե ինչ օրինակ կարելի էր հակադրել այս էգոիստական ոճին, ու, տարօրինակ է՝ միտս եկան Զեմֆիրա երգչուհու երգի բառերը /որ մի ժամանակ չէի հասկանում և չէի հավանում/.
Хочешь солнце вместо лампы? Хочешь за окошком Альпы? Хочешь, я отдам все песни? За тебя отдам все песни...
Առաջին մասը՝
Սեր
Ա.
Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
...
«Եվ կատարված է»։
իմ կարծիքով. չարժեր նման մի կնոջ տրամադրել այսքան էջեր։ կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։:(
Լուսաբեր
14.03.2009, 14:06
Շատ ժամանակ ասում են նայի «Թաքնված տաղանդ» հեռուստահաղորդումը,բայց զուտ էն պատճառով որ Վիոլետն է ժուրիի անդամ , չեմ նայում:
Ճիշտա չգիտեյի իրա սենց ասած բուռն, եթե կարելիա դա բուռն անվանել, ստեղծագործական աշխատանքների մասին, բայց ինքը ինձ հենց իրա խոսալու ոճի և ձայնի համար հակակրանք ա առաջացրել:
Ափսոսում եմ, որ հեռուստատեսությունը նման բաների վրա ուշադրություն չի դարձնում :(
Մանավանդ չեմ սիրում, երբ մի բառը հազար ձևի ծամածռում նոր էն ասում,բա՞ երկարացնելը... :bad:'
Ես Վիոլետ Գրիգորյանին անկախ ամեն ինչից շատ սիրում ու հարգում եմ: Լավ գրող է…:love
Շատ ժամանակ ասում են նայի «Թաքնված տաղանդ» հեռուստահաղորդումը,բայց զուտ էն պատճառով որ Վիոլետն է ժուրիի անդամ , չեմ նայում:
Փաստորեն էդ ինքն էր հա՞ ժյուրիի անդամ: Բայց այդ կինն անգամ իր միտքը չկարողացավ կապակցված արտահայտել, երբ նրան հարցրին, թե ինչպես է պատկերացնում եզրափակիչ փուլի ընթացքը և ինչ է մաղթում մասնակիցներին :o
impression
14.03.2009, 23:53
Դե լավ էլի, հերիք էղավ:
Ամոթ ա:
Անպայման պիտի ողջ աշխարհը գոռա, որ ինքը տաղանդ ա, որ մենք էլ դրանում համոզվենք, չէ՞:
Թե՞ մենք միայն հետմահու ենք կարողանում գնահատել:
Գրել չգիտի, խոսել չգիտի, կարող ա ճաշ եփել էլ չգիտի, բա էսքան բանիմացներով էստեղ նստած ենք ամբողջ օրը, բա գնանք սովորեցնենք:
Rhayader
15.03.2009, 03:53
իմ կարծիքով. չարժեր նման մի կնոջ տրամադրել այսքան էջեր։ կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։:(
Ստիպեցիք «Աբսիռածել»-ի անդամին անցնել «քառասունհինգ աստիճան» ռեժիմին:D
Անդրադառնամ առանձնապես «դուր եկած» կետերին:
կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր Հմմ, դժբախտաբար, չեմ կարդացել, ու չեմ կարող կարծիք հայտնել, բայց միայն էրոտիկ բնութագիրը չի խոսում այդ գրքերի ոչ լավ, ոչ վատ արժեքների մասին:
կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղումԴագաղին մեխ խփողներից մեկն էլ ես եմ:
որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։Եթե քո համար կուսաթաղանթը հանդիսանում է առաքինություն ու բարքեր, ապա ասելու բան չկա: կարծում եմ, կարելի է կուսաթաղանթի խանութներ բացել՝ ազգի առաքինութունը բարձրացնելու համար: Հետաքրքիր է, իսկ սինթետիկ կուսաթաղանթի սերիական արտադրությունը եկամտաբե՞ր գործ կլինի:
Լավ բարքեր են, երբ առաջին ամուսնական գիշերից հետո կիսուրը պռոստինը հարևաններին է ցույց տալիս, ինչպես Անուկի ասած օրագրում է գրված, կներեք արտահայտության համար, «կարծում էինք, բ... է, պարզվեց՝ աղջիկ է» խորագրով:
Լավ բարքեր են: Եթե ծանոթներիցս մեկը գոնե մինիմալ սիմպատիա արտահայտեր այս երևույթի նկատմամբ, մինչև կյանքի վերջը բարև էլ կարող է չտայի:
մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։Կտրուկ, եթե էդ մեղքերից ու հանցանքներից դու էլ մի քիչ գործեիր, հաստատ ավելի բարի ու հանգիստ մարդ կլինեիր, ոչ թե կտրուկ ու բովանդակազուրկ բաներ կասեիր:
Վիոլետի գործերից քիչ եմ կարդացել՝ միայն այն, ինչ կար Ինքնագրում: Զգացվում է գրական տաղանդը, բայց զգացվում է նաև, որ իրեն գցել է Ինքնագրի ինֆանտիլ մասսայի ջրերն ու շատ ավելի ցածր մակարդակի վրա է գրում, քան կարող է:
Ինչևէ, գրքերը կուզեի կարդալ: Պոռնոգրաֆիկ վեպերից լավ չեմ՝ էրեկցիան խանգարում է կարդալ:D, բայց մոտագա գրքին էլ կսպասեմ:
Rhayader
16.03.2009, 09:43
քեզ ՝ որպես տեղեկություն.ասեմ որ խանութում կուսաթաղանթ չեն վաճառում ։ քեզ խաբել են։
Կակռազ, մրցակցություն չի լինի:
Կտրուկ, դու չէի՞ր, որ ասում էիր՝ կինը չպետք է տղամարդուն հավասար իրավունքներ ունենա:
Պարզ է, որ նման ռեակցիա կտաս՝ տեսնելով կնոջ, որը տղամարդուց ոչ պակաս համարձակորեն է արտահայտում իր կարծիքը:
Ասում եմ, ես ինքս Վիոլետա Գրիգորյանի երկրպագու չեմ, բայց նման անհեթեթ քննադատությունն առնվազն ամոթալի է:
Ասում են՝ ամեն մարդ ունի գեղեցկության իր ընկալումն ու չափորոշիչները: Բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ նորմալ մարդու համար գռեհկաբանությունը գեղեցիկ համարվի:
Ըստ իս Վիոլետ Գրիգորյանը գռեհիկ գրող է:
Ես իմ քույրերին երբեք թույլ չեմ տա կարդալ նման գրականություն և վաղը թույլ չեմ տա նաև իմ երեխաներին:
Իսկ ինչ վերաբերում է նման «գրականություն» ստեղծելու թույլատրելիությանը, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ազատ է արտահայտել իր մտքերն ու կարծիքը (իհարկե քանի դեռ չի վերավորել այլոց):
Վիոլետ Գրիրորյանը իր գործ է անում: Չեմ մեղադրում ու չեմ փնովում նրան: Ուղղակի չեմ սիրրում նրա ոճը:
Կտրուկ, դու չէի՞ր, որ ասում էիր՝ կինը չպետք է տղամարդուն հավասար իրավունքներ ունենա:
Պարզ է, որ նման ռեակցիա կտաս՝ տեսնելով կնոջ, որը տղամարդուց ոչ պակաս համարձակորեն է արտահայտում իր կարծիքը:
Հա բայց "ձոն ծլիկին" համարձակության դրսևորում չի էլի:
Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
Հա բայց "ձոն ծլիկին" համարձակության դրսևորում չի էլի:
Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
Իմ կարծիքով ծլիկի մասին բանաստեղծությունը «չտես» դեռահասի համար ա նախատեսված, որ նա կարդա, «ծլիկի» մասին ինչ-որ մտապատկերներ ստեղծի երևակայության մեջ ու «լիցքաթափվի»:
Second Chance
16.03.2009, 13:20
Գեղանկարչության մեջ, երբ որոշ համարձակներ սկսեցին սյուժետային փոփոխություն մտցնել արվեստի մեջ մեծ քննադատաություն բարձրացավ: Եթե նախքինում կային հստակ կանոնակարգված ատրիբուտներ, որոնք կարող էին պերսոնաժներ դառնալ նկարների համար ապա այս նորարարորությունն ասում էր, որ « ամեն բան կարող է սյուժե դառնալ նկարի համար»: Այլևս պարտադիր չէ ընտրել դիցաբանական կամ այլ կրոնական պերսոնաժներ, հայտնի արիստոկրատներ ... միայն գեղեցիկ դիմագծեր... պահեր.... Նկարների մեջ արդեն կարելի էր տեսնել շատ բնական կենցաղային սյուժեներ... Սա մեծ հեղափոխություն էր գեղարվեստի բնագավառում և նկարիչները, որոնք քարկոծվում էին այնուհետև մեծ ճանաչում ու ընդունելություն վայելեցին: Սակայն այս հեղափոխությունը դրական էր, այն թույլ էր տալիս ներկայացնել իրական կյանքը, իրական պահերը՝ առանց իդեալականացման...
Այս սկզբունքով է միգուցե առաջնորդվում վերոհիշյալ գրողը կարծելով որ ոչ ընդունված և ավանդական ձևով կազմված գրականությունը նույնպես կունենա նույն հաջողությունը: Քանի որ կոտրում է ընդունված նախապաշարմունքը: Բայց ըստ ինձ նա բացարձակապես սխալվում է: Այո կարող են շատ բաներ սյուժե դառնալ, բայց դրանք պետք է միտք ունենան: Դրանք պետք է արթնացնեն ներսում մի բան՝ մտածելու տեղ տան հատկապես գրականության մեջ, որովհետև այստեղ արդեն բացակայում է տեսանելիությունը և պատկերները ստեղծվում են տպավորությունից արդեն...
Եվ վերջապես արվեստը ավելի շուտ հոգևոր արժեք է, այն պետք է գործ ունենա հենց այդ արժեքների հետ, որպեսզի հենց ինքն էլ իրենից արժեք ներկայացնի...
Եթե դիտարկենք Վիոլետայի հենց այստեղ զետեղված ստեղծագործությունները, ապա դրանք, ըստ ինձ ավելի շուտ ոչ ցենզուրային մանրապատումներ են, քան բանաստեղծություններ: Որովհետև կարդալիս հենց այդպիսի զգացողություններ են առաջացնում, ինչ որ այդպիս անեկդոտ լսելիս:
Իմ կարծիքով ծլիկի մասին բանաստեղծությունը «չտես» դեռահասի համար ա նախատեսված, որ նա կարդա, «ծլիկի» մասին ինչ-որ մտապատկերներ ստեղծի երևակայության մեջ ու «լիցքաթափվի»:
Կեցցեն չտես դեռահասների համար ստեղծագործող համարձակները:pardon
Իմ կարծիքով ծլիկի մասին բանաստեղծությունը «չտես» դեռահասի համար ա նախատեսված, որ նա կարդա, «ծլիկի» մասին ինչ-որ մտապատկերներ ստեղծի երևակայության մեջ ու «լիցքաթափվի»:
Չէ ապեր չտես դեռահասների համար գերմանական արտադրության ֆիլմեր կան, ու ավելի պատկերավոր:
Չնայած... հեսա կարող ա ինձ էլ քարկոծեն, որ ազատամիտ ու համարձակ պոռնո դերասանուհիներին էլ սկսեմ քննադատել: Բացատրեն, որ իրանք տաղանդ են դրսևորում, խոսեն տղամարդու ու կնոջ հավասարության մասին, ու բացատրեն, որ ես չեմ հասկանում, բայց պոռնոն դա արվեստ է ու կնոջ համարձակության, ազատամտության դրսևորում:
Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
Դու էլ համեմատեցիր, քու տունը շինվի;
Ես ծլիկի երկրպագուներից եմ:
իմ կարծիքով. չարժեր նման մի կնոջ տրամադրել այսքան էջեր։ կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։
Ես էլ Վիոլի ֆանատը չեմ, բայց նման քննադատությունը չեմ ընդունում:
Թեկուզ հենց այն պատճառով որ համոզված եմ - կարմիր խնձորի ու առաքինության մեջ կապը միայն հեռավոր է, ու վիճակագրորեն չապացուցված:
Չնայած... հեսա կարող ա ինձ էլ քարկոծեն, որ ազատամիտ ու համարձակ պոռնո դերասանուհիներին էլ սկսեմ քննադատել: Բացատրեն, որ իրանք տաղանդ են դրսևորում, խոսեն տղամարդու ու կնոջ հավասարության մասին, ու բացատրեն, որ ես չեմ հասկանում, բայց պոռնոն դա արվեստ է ու կնոջ համարձակության, ազատամտության դրսևորում:
Բռատ, պոռնոն գռեհիկություն ա, ինչպես նաև պոռնո բանաստեղծությունը, եթե դա կարելի է ընդհանրապես բանաստեղծություն համարել:
Բայց առանձին վերցրած ծլիկին խնդրում եմ բան չասեք: Մուրազ ա:
Բռատ, պոռնոն գռեհիկություն ա, ինչպես նաև պոռնո բանաստեղծությունը, եթե դա կարելի է ընդհանրապես բանաստեղծություն համարել:
Բայց առանձին վերցրած ծլիկին խնդրում եմ բան չասեք: Մուրազ ա:
Կուսաթաղանթը մի կողմ, գրականությունը՝ մի: Ստեղ խոսք չի գնում կարմիր խնձորի չընդունելու, կամ գործում ծլիկ, պցիկ բառերի օգտագործման մասին:Ասենք Գյոթեն եթե իրա գործերի մեջ մի 50 անգամ ծլիկ բառը օգտագործեր, դրանից իրա հանճարը ու հռչակը չէին տուժի: Կամ թեկուզ հենց Թումանյանը:
Ախրս սկի անձի բարոյական կերպարի մասին էլ խոսք չի գնում: Ես Վիոլետ-ին հավանում եմ, որպես կին: Իրան չեմ ճանաչում, բայց ինչքան էլ տենում եմ բացասական ասոցացիա չի առաջանում մոտս:
Օրինակ Արթուր Ռեմբոն անբարոյականի մեկն ա եղել, ու գռեհկության մարմնավորում, բայց իրա գործերը հանճարեղ են:
Ամբողջ խոսքը գնում է անկապ, առանց ասելիքի, պարզապես հանգերը բռնած կամ առանց դրան, ինչ որ ծլիկին նվիրված բանաստեղծությանը գործ անվանել-չանվանելու մասին:
Ամբողջ խոսքը գնում է անկապ, առանց ասելիքի, պարզապես հանգերը բռնած կամ առանց դրան, ինչ որ ծլիկին նվիրված բանաստեղծությանը գործ անվանել-չանվանելու մասին:
ապեր, լրիվ համաձայն եմ
Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)
Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնա խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս...
Էս ինչ էր?!?!?! :o
Էս ինչ էր?!?!?! :o
ձոն ծլիկին.. ինչը դուրդ չի գալիս, Արիացի ջան ??
ձոն ծլիկին.. ինչը դուրդ չի գալիս, Արիացի ջան ??
Ընդհանրապես, ոչ թե դուրս չի գալիս այլ չհասկացա թե ինչ ա սա: Սա կոչվում ա բանաստեղծություն? Տխուր ա:
կամ գործում ծլիկ, պցիկ բառերի օգտագործման մասին
իսկ "անլուսամուտ խցիկի" մասին ինչ կասեք ..
որքան ռոմանտիզմ կա
բա որ մի հատ էլ եվրոլուսամուտ դնեն վրեն, տարբեր կողմերից բացվող - թեք, հորիզոնական, մի փոքր ճեղք, մեծ ճեղք, մոծակների դեմ ցանցով (կուսաթաղանթով) ու առանց ...
Second Chance
16.03.2009, 16:30
Ընդհանրապես, ոչ թե դուրս չի գալիս այլ չհասկացա թե ինչ ա սա: Սա կոչվում ա բանաստեղծություն? Տխուր ա:
Ոնց թե մի հատ մանրամասն կարդա վերջում անգամ հայրենասիրական շունչ կա :D:D:D
:(
Սա կոչվում ա բանաստեղծություն? Տխուր ա:
ապեր, էս մի հատ մեծ պոեմից հատված ա, ինչից ես խաբար
Ընդհանրապես, ոչ թե դուրս չի գալիս այլ չհասկացա թե ինչ ա սա: Սա կոչվում ա բանաստեղծություն? Տխուր ա:
Դա կոչվում ա ժամանակակից, ազատ մտածելակերպի տեր գրողի գործ: Նայի
երկամի քարիկս
դու իմ անլուռ դարդիկս
միզամուղ դու քարիկս
բժիշկներին ծախսիկս
գիշերները ցավիկս
արյունաբուխ պրիստուպս
-----
ու տենց էլի:
էս էլ երիկամի քարի մասին ա: Նոր գրեցի:

Մո ջան, պատվերներ ընդունում ես?
Տասներկումատնյա աղիքի մասին մի հատ տուշ !
ապեր, էս մի հատ մեծ պոեմից հատված ա, ինչի ես խաբար
լավա խաբար չեմ:
Հարցը էն չի, որ սա սենց ասած համարձակ գործա: Հարցը էն ա, որ ամեն մի գործ պետք ա իրա մեջ իմաստ պարունակի: Ես դեմ չեմ էրոտիկ բանաստեղծություններին, ես դեմ եմ, երբ էս տեսքի անիմաստությունը կոչվում ա բանաստեղծություն: Վիսոցկին մի անգամ ասել ա. <<Շատերը կարծում են, թե բանաստեղծությունը էն ա, որ ամեն տողի վերջին վանկերը համընկնում են: Բայց էդ դեպքում ցանկացած մարդ կարող է վերցնել ցանկացած լեզվի հանգավորման բառարան ու ինչքան ուզի բանաստեղծություն գրի: Մինչդեռ բանաստեղծությունը պետք է նախ և առաջ ինչ-որ իմաստ արտահայտի>>: Կոնկրետ էս բառերի կույտը ինձ բանաստեղծություն չի հիշեցնում: Կան մի շարք գործեր, որոնք ընդհանրապես հանգավորում չունեն, բայց կարդում ես մեծ բավականությամբ: Իսկ ես մեկը ընդհանրապես, ոնց որ
Միշիկ, միշիկ,
Արեց չիշիկ:
Ոչ մի բանով սրանից չի տարբերվում:
էս էլ երիկամի քարի մասին ա: Նոր գրեցի:
ապեր, դու թաքնված տաղանդ ես
Դոկտորին դիմի, կարա առանձին դետալների պահով կոնսուլտացիա անի, որ բժշկական սխալներ թույլ չտաս բանաստեղծությունների մեջ
օրինակ էս վերջինի մեջ թերություն կա, դաժե իմ ոչ մասնագետ աչքով - քարիկը միզամուղ չի կարա լինի, կարա միզասուղ լինի
Դա կոչվում ա ժամանակակից, ազատ մտածելակերպի տեր գրողի գործ: Նայի
երկամի քարիկս
դու իմ անլուռ դարդիկս
միզամուղ դու քարիկս
բժիշկներին ծախսիկս
գիշերները ցավիկս
արյունաբուխ պրիստուպս
-----
ու տենց էլի:
էս էլ երիկամի քարի մասին ա: Նոր գրեցի:
Էլմո, թող էլի ժամանակակից ու ազատ լինեն: Թող գրեն ինչի մասին ուզում են, ես դեմ չեմ: Բայց կոնկրետ սա քո ասած գործերի շարքին չի դասվում: Չնայած արդեն կասկածում եմ, թե ժամանակակից գործի տակ ինչ ա հասկացվում:
լավա խաբար չեմ:
Հարցը էն չի, որ սա սենց ասած համարձակ գործա: Հարցը էն ա, որ ամեն մի գործ պետք ա իրա մեջ իմաստ պարունակի: Ես դեմ չեմ էրոտիկ բանաստեղծություններին, ես դեմ եմ, երբ էս տեսքի անիմաստությունը կոչվում ա բանաստեղծություն: Վիսոցկին մի անգամ ասել ա. <<Շատերը կարծում են, թե բանաստեղծությունը էն ա, որ ամեն տողի վերջին վանկերը համընկնում են: Բայց էդ դեպքում ցանկացած մարդ կարող է վերցնել ցանկացած լեզվի հանգավորման բառարան ու ինչքան ուզի բանաստեղծություն գրի: Մինչդեռ բանաստեղծությունը պետք է նախ և առաջ ինչ-որ իմաստ արտահայտի>>: Կոնկրետ էս բառերի կույտը ինձ բանաստեղծություն չի հիշեցնում: Կան մի շարք գործեր, որոնք ընդհանրապես հանգավորում չունեն, բայց կարդում ես մեծ բավականությամբ: Իսկ ես մեկը ընդհանրապես, ոնց որ
Միշիկ, միշիկ,
Արեց չիշիկ:
Ոչ մի բանով սրանից չի տարբերվում:
Սասուն ջան, էդ չիշիկի մասին որ գրել ես, տանում ես "Ինքնագիր" ամսագրին ես հանձնում, ասում ես, որ զուգարանում ա ծնվել էդ գործը:
Նաղդ տպող են:

Արիացի ջան, դու Միխայիլի մեկանգամյա միզելու պրոցեսը համեմատության մեջ ես դնում ծլիկի ողջ ֆիզիլոգիան, նրա բոլոր ֆունկցիաները, անատոմիական տեղագրությունը, նրա մատույցներում տարբեր իրավիճակներում սանիտարական վիճակը և այդ ամենի հմայքը նկարագրող բանաստեղծության հետ…:D Չեղավ…;)
Սասուն ջան, էդ չիշիկի մասին որ գրել ես, տանում ես "Ինքնագիր" ամսագրին ես հանձնում, ասում ես, որ զուգարանում ա ծնվել էդ գործը:
Նաղդ տպող են:
Լիլ ջան, նաղդ կտանեի, բայց ափսոս հեղինակային իրավունքները ինձ չեն պատկանում: :(
Լիլ ջան, նաղդ կտանեի, բայց ափսոս հեղինակային իրավունքները ինձ չեն պատկանում: :(
Դե լավ..ոչինչ:
Մի օր Վիոլետը կգրի:
Ծլիկից ու պցիկից հետո իսկական "Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն" կլինի:
Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)
Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնա խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս...
Ես գրգռվեցի:D
Լուսաբեր
16.03.2009, 23:09
Կարդալուց եսասերությունա զգացվում, ջոկել ե՞ք :think :D:D:D
Ինչ ասում Չի ասում լրիվ Ս-երով
Կարդալուց եսասերությունա զգացվում, ջոկել ե՞ք :think :D:D:D
Ինչ ասում Չի ասում լրիվ Ս-երով
Չէ, չէի ասեի, որ եսասիրությունից ելնելով ա ս-եր շատ օգտագրոծում: Ուղղակի ինքը »բանաստեղծությունում» նկարագրում ա իր համապատասխան օրգանը:
Առանց տեսնելու, արդեն լրիվ պատկերացում կազմել եմ:D
Ուլուանա
17.03.2009, 01:00
Մարկիզ, կներես, էդ մեկն աչքիցս վրիպել էր, ինչպես նաև մի երկու ուրիշ գրառումներ։ Արդեն ջնջեցի։ ;)
Մոդերատորական։ Եկել եմ հիշեցնելու, որ թեման ոչ թե կարմիր խնձորի ավանդույթն ու հայ աղջիկների բարոյականության նորմերը, այլ Վիոլետ Գրիգորյանի ստեղծագործությունները քննարկելու համար է։
Ուրվական
17.03.2009, 01:11
Ա, դե, ինչքան ասի չգրեմ, չեղավ, էս տխմարության մասին էս ինչ եք խոսում էս քանի էջ ա... ես հասարակ ընթերցող եմ, կարդում եմ էս գրածը, ոչ մի դրական տպավորություն, ոչ մի էմոցիա՝ ոչ դրական, ոչ բացասական չի առաջանում: Տպավորությունն այնպիսին է, որ հեղինակը սեռական անբավարարվածությամբ է տառապում կամ որոշակի շեղումներ ունի: Գրում ա, թող գրի, դեմոկրատիա ա, ով ինչ ուզում, գրում ա, էլ ինչ եք էսքան քննարկում: Գնացեք Սևակ, Չարենց ու Թումանյան կարդացեք, կամ թեկուզ մեր Ծովի գրածները, ինչի հետևից եք ընկել, մի հատ էլ քննարկում եք: Վիոլետ Գրիգորյան... էդ ո՞վ ա, արա, է, մի հատ էլ ժամանակակից հայ գրականություն թեմայում իրա անունով թեմա կա: Դե որ էս ա մեր ժամանակակից գրականությունը, ասեք իջնեմ 15 համարը նստեմ, ուղիղ տանում ա հաղթանակի կամուրջ...
Rhayader
17.03.2009, 13:32
Հա բայց "ձոն ծլիկին" համարձակության դրսևորում չի էլի:
Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
Դե, եթե կա տաբու, ապա նրա վրայով անցնելը հաստատ համարձակություն է: Ինչ վերաբերում է այս «զգործն արժանահիշատակոյ»-ին, ապա, կարծում եմ, այն պարոդիա է՛ քչիգ մ՛ախմախ պարոդիա:
Ասենք՝ ես հակված եմ կարծել, որ Ներսես անշնորհալու ախմախ կրոնական ձոներին նույն չափի ախմախ պարոդիա գրելը բավականին ախմախ ու անիմաստ զբաղմունք է: Ըստ այդմ, ժամանակ չեմ վատնում:
Բայց «ծլիկին» կամ «ուղիղ աղիքին» գրված ձոները հաստատ ավելի վատը չեն, քան էս ֆորումի մի քանի անդամներինը, մասնավորապես՝ ոմն «Հասմիկ Դալլաքյանինը»:
Ինձ ծլիկով չես զարմացնի՝ դրանով էլ այս գործն իմ համար կորցնում է իր հետաքրքրությունը: Բայց լիքը ինֆանտիլներ, այստեղ էլ, անուններ չտամ, շոկի մեջ են ընկնում, ուշաթափվում, արմունկներ են կրծում, անուն են կպցնում և այլն:
Անձամբ ես ավելի լավ է տասներկումատնյա աղիի խոցիս մասին գրեմ՝ այնքան հարազատ է դարձել, քան «օ իմ միակ սեր, որին սպասել եմ ողջ կյանքս իմ արքայազն սպիտակ ձիով ու դորջարով որ ինձ սերվանտը կդնես որ վրես խազ չընկնի»-ի մասին:
Կարծիք լսեցի՝ «քույրերիս թույլ չեմ տա կարդան» և այլն: Բա պարզ է, եթե եղբայրը քրոջը պիտի թույլ տա կամ չտա, չոքերը կթուլանան, եթե կինը կարող է նման բան գրել, ու նրան չեն կարող արգելել՝ հերիք չի, ոչ մի կերպ չեն կարող նաև գցել «հասարակության տականքների» կատեգորիան, որովհետև այդ մարդն, այդքանով հանդերձ, լրիվ նորմալ կյանքով է ապրում:
Ասում եմ, նման «ծլիկոֆիլական» գործերն էլ են պետք՝ դրանք իմ զենքն են ցենզուրայի մեջ:
Պրելյուդիաս սկսեմ նրանից, որ շատ հիշաչար մարդ եմ: Մի անգամ ակումբում բանաստեղծություն դրեցի, որի մեջ կար «մաստուրբացիա» բառը: Չասենք ով, ինձ քառասուն թե յոթանասուն ինֆրեքշն արեց՝ էն էլ դա «պիղատոսյան մտրակներ էին», որ ավելի խիստ մարդիկ ինձ «չխաչեն»: Ինչպես վերոհիշյալ օրինակում, դա ինձ քիչ օգնեց:D:D:D
Բայց հիմա ես արդեն կարող եմ նման բաների մասին չմտածել, մասամբ նաև Վիոլետ Գրիգորյանի շնորհիվ՝ նրա գործի քննարկումն այստեղ արդեն ինձ պաշտպանում է ցենզորների գրոհներից:
Լավ էլի : Հալա ինձ բացատրի էս «բանաստեղծությունը» ի՞նչ ա նշանակում ու ինչի՞ համար ա գրված:
մերին շռում էր պոդյեզդում ուուուհու
մերին դնում էր արեւային ակնոց
մերին ուտում էր խնձոր կարմիր
բայց կառլսոնը չէր վերադառնում
Ինքնագիր օրգ -ից եմ կարդացել:
Լավ էլի : Հալա ինձ բացատրի էս «բանաստեղծությունը» ի՞նչ ա նշանակում ու ինչի՞ համար ա գրված:
Ինքնագիր օրգ -ից եմ կարդացել:
Էս հաստատ «ուռած» ժամանակ ա գրել:D
Էս հաստատ «ուռած» ժամանակ ա գրել:D
Վիոլետը չի գրել: Բայց նույն ոճն ա: Օրինակի համար եմ բերել, որ ոճից հասկացողները մեկնաբանեն:
Դե, եթե կա տաբու, ապա նրա վրայով անցնելը հաստատ համարձակություն է: Ինչ վերաբերում է այս «զգործն արժանահիշատակոյ»-ին, ապա, կարծում եմ, այն պարոդիա է՛ քչիգ մ՛ախմախ պարոդիա:
Ասենք՝ ես հակված եմ կարծել, որ Ներսես անշնորհալու ախմախ կրոնական ձոներին նույն չափի ախմախ պարոդիա գրելը բավականին ախմախ ու անիմաստ զբաղմունք է: Ըստ այդմ, ժամանակ չեմ վատնում:
Բայց «ծլիկին» կամ «ուղիղ աղիքին» գրված ձոները հաստատ ավելի վատը չեն, քան էս ֆորումի մի քանի անդամներինը, մասնավորապես՝ ոմն «Հասմիկ Դալլաքյանինը»:
Ինձ ծլիկով չես զարմացնի՝ դրանով էլ այս գործն իմ համար կորցնում է իր հետաքրքրությունը: Բայց լիքը ինֆանտիլներ, այստեղ էլ, անուններ չտամ, շոկի մեջ են ընկնում, ուշաթափվում, արմունկներ են կրծում, անուն են կպցնում և այլն:
Անձամբ ես ավելի լավ է տասներկումատնյա աղիի խոցիս մասին գրեմ՝ այնքան հարազատ է դարձել, քան «օ իմ միակ սեր, որին սպասել եմ ողջ կյանքս իմ արքայազն սպիտակ ձիով ու դորջարով որ ինձ սերվանտը կդնես որ վրես խազ չընկնի»-ի մասին:
Կարծիք լսեցի՝ «քույրերիս թույլ չեմ տա կարդան» և այլն: Բա պարզ է, եթե եղբայրը քրոջը պիտի թույլ տա կամ չտա, չոքերը կթուլանան, եթե կինը կարող է նման բան գրել, ու նրան չեն կարող արգելել՝ հերիք չի, ոչ մի կերպ չեն կարող նաև գցել «հասարակության տականքների» կատեգորիան, որովհետև այդ մարդն, այդքանով հանդերձ, լրիվ նորմալ կյանքով է ապրում:
Ասում եմ, նման «ծլիկոֆիլական» գործերն էլ են պետք՝ դրանք իմ զենքն են ցենզուրայի մեջ:
Պրելյուդիաս սկսեմ նրանից, որ շատ հիշաչար մարդ եմ: Մի անգամ ակումբում բանաստեղծություն դրեցի, որի մեջ կար «մաստուրբացիա» բառը: Չասենք ով, ինձ քառասուն թե յոթանասուն ինֆրեքշն արեց՝ էն էլ դա «պիղատոսյան մտրակներ էին», որ ավելի խիստ մարդիկ ինձ «չխաչեն»: Ինչպես վերոհիշյալ օրինակում, դա ինձ քիչ օգնեց:D:D:D
Բայց հիմա ես արդեն կարող եմ նման բաների մասին չմտածել, մասամբ նաև Վիոլետ Գրիգորյանի շնորհիվ՝ նրա գործի քննարկումն այստեղ արդեն ինձ պաշտպանում է ցենզորների գրոհներից:
Էս ի՞նչ մի պաշտպանական ճառ ես գրել:
Անձամբ ես գռեհկաբանույունը համարձակություն չեմ համարում, և ոչ ոք հակառակն ինձ չի կարող ապացուցել:
Ի՞նչ է նշանակում ծլիկանկարագրությունաձոն գրել:think Ավելի պատկերավոր ու ավելի էֆֆեկտիվ կլիներ, եթե էդքան բարբաջանք դուրս տալու փոխարեն ուղղակի բացեր ցույց տար:angry
Վիոլետը չի գրել: Բայց նույն ոճն ա: Օրինակի համար եմ բերել, որ ոճից հասկացողները մեկնաբանեն:
Էլմո ջան, ի դեպ, դա շատ հայտնի բանաստեղծություն ա ֆորումում, հատուկ քննարկվել է Մերիի այդ անվայելուչ արարքը :D
Rhayader ջան, ես մի անգամ արդեն լրջորեն էս թեմայով անցել եմ...կարծեմ սկզբի էջերում, բայց կրկնեմ կարծիքս:
Տաբուի վրայով անցնել` չի նշանակում գրականություն ստեղծել, որից քաքի կամ մի շաբաթ չլվացած տռուսիկի հոտ կգա:
Տաբուի վրայից անցնել` չի նշանակում ներքին ու արտաքին սեռական օրգաններին "իկս" կպցնել ու դա հրամցնել շոկամետ գյոռմամիշ, առանց այն էլ անճաշակ հասարակությանը:
Էլի մի գրի սպիտակ ձիու ու "հեռացար մոռացար սիրեցի էրվեցի" մոտիվներով արդեն սրտխառնոց առաջացնող տողերը:
Բայց ով ա ասել, որ դրա միակ ալտերնատիվը ծլիկն ու քաքն են? Տենց վատ ա հա վիճակը?
Դա համարձակություն չի, հասկացի, դա ընդամենը գրականության ոլորտում տիրող բեզպրեդելի, անտաղանդության ու խղճուկության պայմաններում ուշադրություն գրավելու սրտաճմլիկ աղաղակ ա:
Ո՞վ ա Վիլոյին գրողների միություն ընդունել ու ընդհանրապես ի՞նչ չափանիշներով են գրողների միության անդամ դառնում:think
impression
17.03.2009, 15:05
Ո՞վ ա Վիլոյին գրողների միություն ընդունել ու ընդհանրապես ի՞նչ չափանիշներով են գրողների միության անդամ դառնում:think
Գրողների միությունը տենց արվեստի ու ճաշակի չափանիշ ա հա՞ :think
Ժողովուրդ, գրողի մահը մոռացությունն ա: Դուք ուրիշ թեմա չունե՞ք քննարկելու: Իրան թող կարդան իրան սիրողներն ու հասկացողները, թող հաճույք ստանան. մենակ ուրախ կլինեմ իրանց համար, հարց չկա, ինձնից հետո՝ ջրհեղեղ: Բայց դե ինձ դուր չի գալիս՝ դուր չի գալիս, ոչ կարդում եմ, ոչ հայհոյում եմ, ոչ էլ կայֆավատ եմ լինում (չնայած գայթակղությունն էնքա՜ն մեծ ա, ամպի չափ :))): Ինքը քանի դեռ «բացառություն» ա, համազգային աղետ դառնալ չի կարող: Է թող գրի՛, է՛լի: Մարդը գրում-մրում ա, վիզ ա դնում՝ տպում են, վիզ ա դնում՝ խոսում են... Մարդա՝ իրանը: Խոզերի առաջ էլ մարգարիտ մի լցրեք:
Անպայման պիտի ողջ աշխարհը գոռա, որ ինքը տաղանդ ա, որ մենք էլ դրանում համոզվենք, չէ՞:
Աշխարհն ի՞նչ կապ ունի: Մեզանից ամեն մեկն էլ կարող է սեփական կարծիք ունենալ:
Գրել չգիտի, խոսել չգիտի, կարող ա ճաշ եփել էլ չգիտի, բա էսքան բանիմացներով էստեղ նստած ենք ամբողջ օրը, բա գնանք սովորեցնենք:
Ճաշը չգիտեմ, հետաքրքիր էլ չի, պարզապես ինձ զարմացրեց, որ մարդը, որը գրող է համարվում, չի կարող մտքերը կապակցված արտահայտել: Այդքան բան:
Գրողների միությունը տենց արվեստի ու ճաշակի չափանիշ ա հա՞ :think
Դե հիմա:)
Կառույց ա էլի:P
Մարկիզ, կներես, էդ մեկն աչքիցս վրիպել էր, ինչպես նաև մի երկու ուրիշ գրառումներ։ Արդեն ջնջեցի։ ;)
Մոդերատորական։ Եկել եմ հիշեցնելու, որ թեման ոչ թե կարմիր խնձորի ավանդույթն ու հայ աղջիկների բարոյականության նորմերը, այլ Վիոլետ Գրիգորյանի ստեղծագործությունները քննարկելու համար է։
ես էլ եկել եմ հիշեցնելու քեզ.որ լավ նայի. թէ ով ա սկսել քննարկել ոչ թէ թեման.այլ իմ կարծիքը։հետո տաս անգամ մոդերատորին տեղեկացնելուց ու անարձագանք մնալուց հետո . երբ իմ պատասխանը գրում եմ նրան. գո ՙթեթև՚ ձեռքով չխկ ես անում ու ջնջում։դե ինքն էլ երևի գիտի թէ ընենց հ անճարներ ա դուրս տվել որ պատասխան չկա։
քեզ մոտ երևի լավ կստացվի. որ մեկի ձեռքերը բռնես՝մյուսն էլ խփի։ կեցցես։
Ուլուանա
17.03.2009, 23:15

:o
Նախ ասեմ, որ թեմայից դուրս գրառումները ջնջելիս ոչ մի նշանակություն չունի, թե ով է սկսել օֆֆտոպային զրույցը, ամեն դեպքում թեմայից դուրս բոլոր գրառումներն էլ ջնջման ենթակա են։ Ես էլ մարդ եմ, ռոբոտ չեմ, գրառումներ ջնջելիս երբեմն ջնջման ենթակա որոշ գրառումներ էլ կարող են աչքիցս վրիպել։ Եթե իմ այդ թերացումը որևէ կերպ վիրավորել է քո ինքնասիրությանը՝ ընդդիմախոսիդ մոտ խոսքի տակ մնալու թյուր տպավորություն ստեղծելով, ապա դրա համար հայցում եմ քո ներողամտությունը։ Հուսով եմ, որ այսքանով կավարտենք այս թեմայի օֆֆտոպները։ Մնացած ասելիքները, եթե այդպիսիք լինեն, խնդրում եմ, նամակներով։ ;)
Rhayader
17.03.2009, 23:47
Լավ էլի : Հալա ինձ բացատրի էս «բանաստեղծությունը» ի՞նչ ա նշանակում ու ինչի՞ համար ա գրված:
Ինքնագիր օրգ -ից եմ կարդացել:
Զիբիլ ա, գրված ա որպես զիբիլ, ինչքանով ես կարող եմ դատել: Աղբանոցի մշակույթի արտահայտում: Այլ կերպ ասած՝ պանկ-կուլտուրա:
Rhayader
18.03.2009, 00:09
Rhayader ջան, ես մի անգամ արդեն լրջորեն էս թեմայով անցել եմ...կարծեմ սկզբի էջերում, բայց կրկնեմ կարծիքս:
Տաբուի վրայով անցնել` չի նշանակում գրականություն ստեղծել, որից քաքի կամ մի շաբաթ չլվացած տռուսիկի հոտ կգա:
Տաբուի վրայից անցնել` չի նշանակում ներքին ու արտաքին սեռական օրգաններին "իկս" կպցնել ու դա հրամցնել շոկամետ գյոռմամիշ, առանց այն էլ անճաշակ հասարակությանը:
Էլի մի գրի սպիտակ ձիու ու "հեռացար մոռացար սիրեցի էրվեցի" մոտիվներով արդեն սրտխառնոց առաջացնող տողերը:
Բայց ով ա ասել, որ դրա միակ ալտերնատիվը ծլիկն ու քաքն են? Տենց վատ ա հա վիճակը?
Դա համարձակություն չի, հասկացի, դա ընդամենը գրականության ոլորտում տիրող բեզպրեդելի, անտաղանդության ու խղճուկության պայմաններում ուշադրություն գրավելու սրտաճմլիկ աղաղակ ա:
Գալ, խառնում ես: Ինքս շատ եմ ասել, որ բնավ նման բաների երկրպագու չեմ: Բայց սա հաստատ քո ասած
Դա համարձակություն չի, հասկացի, դա ընդամենը գրականության ոլորտում տիրող բեզպրեդելի, անտաղանդության ու խղճուկության պայմաններում ուշադրություն գրավելու սրտաճմլիկ աղաղակ ա: չի:
Սա մարտահրավեր ա հասարակությանը, ու հասարակությունը՝ ի դեմս քեզ ու մնացածների, ընդունել ա էդ մարտահրավերն ու ամեն կերպ փորձում ա գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել:
Գալ, խառնում ես: Ինքս շատ եմ ասել, որ բնավ նման բաների երկրպագու չեմ: Բայց սա հաստատ քո ասած
չի:
Սա մարտահրավեր ա հասարակությանը, ու հասարակությունը՝ ի դեմս քեզ ու մնացածների, ընդունել ա էդ մարտահրավերն ու ամեն կերպ փորձում ա գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել:
Ռայ, ընդունում եմ, որ դու երկրպագու չես։ ԱՆգամ ուրախ եմ։
Բայց, ինչ վերաբերում ա մարտահրավերին...ախր չէ էլի..մանավանդ՝ ինձ նետած :)
Էդ նույն Բնագիր/Ինքնագիր ամսագրում ես ինքս իմ կոտրած ձեռքով պատմվածք եմ տարել տվել ու տպագրվել...առաջին համարներում, երբ մարգինալ գրականությունը նոր էր ծնունդ առնում :)
Այսինքն ես ինքս եմ մարտահրավեր նետել։ Բնագրում տպագրվող հեղինակներից մեծ մասին, այդ թվում, Վիոլետին, անձամբ եմ ճանաչում։
Ասածս ինչ ա...Մարտահրավեր նետելու համար պարտադիր չէ գրել պցիկի, ծլիկի, գյոթ մենթերի ու պլորիկի մասին։ Կարելի է պարզապես ներկայացնել որակյալ, սկզբունքորեն պատրիարխալից տարբերվող, բայց ոչ ձիշովի, զուգարանահոտ գրականություն։
Այ դա իսկապես կլինի մարտահրավեր։
Ու հա, չունեմ ես նման հեղինակներին գոտկատեղից ներքև հարվածելու...իրենցից մեկին հրապարակավ պաշտպանելու համար ես ժամանակին բավականին լուրջ կերպով տուժել եմ...սա հենց էնպես, ի գիտություն ;)
Rhayader
18.03.2009, 00:53
Ասածս ինչ ա...Մարտահրավեր նետելու համար պարտադիր չէ գրել պցիկի, ծլիկի, գյոթ մենթերի ու պլորիկի մասին։ Կարելի է պարզապես ներկայացնել որակյալ, սկզբունքորեն պատրիարխալից տարբերվող, բայց ոչ ձիշովի, զուգարանահոտ գրականություն։
Ամեն մեկը «բունտի» իր ձևն ունի: Անձամբ ես գրականության բնագավառում այնքան անկախ եմ, որ դրա կարիքն էլ չունեմ: Եթե իմ հերոսներից մեկն ասի «քաքս ուտեք», ես հենց այդպես էլ կգրեմ: Ոչ թե նրա համար, որ դրանից մարդիկ կվատանան, որովհետև ինձ հետաքրքրում են միայն այն մարդիկ, ովքեր գրածս հասկանում են, ոչ կույր ֆանատները (անուններ չտամ), ոչ էլ քննադատ-բռնադատները «բանջարաբոստանիս» չեն:
Վիոլետին անձամբ չեմ ճանաչում, բայց կարդացել եմ նաև մի քանի ոչ այդքան տափակ գործ ու կարող եմ ասել, որ հասուն ոճ ունի: Ու երբ պարունակության առումով էլ կհասունանա, քիչ մարդիկ կկարողանան համեմատվել նրա հետ:
Հասարակայնորեն պաշտպանելուց տուժելու պահը չհասկացա:

Տուժելու պահն անցանք :) Ակումբի հաջորդ հանդիպմանը /որին որ միասին ներկա կլինենք/ կպատմեմ, եթե հետաքրքիր ա ;)
Ինչ վերաբերում ա մնացածին՝ անհամբեր կսպասեմ Վիոլետի հասուն գործերին։
Բունտ անելը վատ բան չի..եթե տեղին ա ու սիրուն :)
Ամեն ինչ, ինչ անում ես՝ պետք ա լավ անես։ Հակառակ դեպքում՝ իմաստ չունի :)
Ամեն մեկը «բունտի» իր ձևն ունի: Անձամբ ես գրականության բնագավառում այնքան անկախ եմ, որ դրա կարիքն էլ չունեմ: Եթե իմ հերոսներից մեկն ասի «քաքս ուտեք», ես հենց այդպես էլ կգրեմ: Ոչ թե նրա համար, որ դրանից մարդիկ կվատանան, որովհետև ինձ հետաքրքրում են միայն այն մարդիկ, ովքեր գրածս հասկանում են, ոչ կույր ֆանատները (անուններ չտամ), ոչ էլ քննադատ-բռնադատները «բանջարաբոստանիս» չեն:
Rhayader, 100%-ով ընդունում եմ, որ գրական հերոսները չպիտի միայն լպստած ոսկեղենիկով խոսեն: Բայց կա մի բայց. լավ գործի մեջ գրված թունդ կամ «ոչ ավանդական» արտահայտությունը կարող է էլ ավելի հզորացնել գործը, սակայն միայն «ոչ ավանդականը» ինքնին չի կարող գործը դարձնել լավը, ոչ էլ տապոռ գրվածքի մեջ սրսկվելով՝ կարող է չուգունը սարքել ոսկի: Այս նույն՝ «կենդանի, ձևականություններից զուրկ խոսք» տրամաբանությամբ Վիոլետը ծլիկ-մլիկ է իրար խառնել ու բստրել էդ աջաբ-սանդալը, իսկ Յարոսլավ Հաշեկը գրել է իր «Շվեյկը»: Կա, չէ՞, տարբերություն: «Շվեյկի» հայհոյանքները (որոնց համար ժամանակին, ի դեպ, քննադատները լիքը մաղձ են թափել Հաշեկի վրա) միայն ընդգծում են էդ գործի հանճարեղությունը, իսկ Վիոլետի բառերը, թվում է, միայն դատարկություն լցնելու ֆունկցիա են իրականացնում. տակը, ի վերջո, ոչ մի բան չկա: Ես սա բունտ չեմ համարում. լավագույն դեպքում՝ բունտի անհաջող փորձ, որովհետև հեղաշրջում չկա: Այ եթե ինքը դրանով գրավեր ընթերցողների մի շատ լայն շերտ, հազարավոր գրքեր վաճառեր, այդ ուղղության հետևորդներ գտներ, դա, ինչ-որ տեղ, կլիներ հեղաշրջում: Տարբեր գրական-պիոներական կազմակերպությունների ու խմբակների մասին չեմ խոսում. գրական գործի միակ գնահատողը, դա ապրեցնողը կամ սպանողը ընթերցողն է: Գրողի՝ ինքն իրեն հանճար հռչակելը դեռ բավական չէ:
Rhayader
18.03.2009, 02:11

Հայկօ, ախր մենք ռեալում էլ ենք խոսել սրա մասին:) լրիվ համաձայն եմ քո հետ: Ես այս թեմայում գրառում կատարելու միտք չունեի, բայց ռաստվեցի այ սրան.
կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։
Ու ռեակցիաս ադեկվատ էր:
Հայկօ, ախր մենք ռեալում էլ ենք խոսել սրա մասին:) լրիվ համաձայն եմ քո հետ:
:o Հա՞: Ստառըսծ նե ռադըսծ... :pardon
Փաստորեն՝ ես ինձ կրկնում եմ: Խառակիրիի վախտն ա:
Ժողովուրդ, գրողի մահը մոռացությունն ա: Դուք ուրիշ թեմա չունե՞ք քննարկելու:
Շատ ճիշտ է:hands
Ժողովուրդ ջան, էդ սխալը մի անգամ արդեն թույլ եք տվել: Խփնվածի մեկը վերցրեց տաճարը վառեց, բռնեցիք անմահացրիք… Էլի է՞դ եք ուզում: Շան տեղ մի դրեք: Տնից դուրս-դրսից տուն քանի՞-քանի անգամ եք տեսել, որ շները ցուցադրում են իրենց … կիզկիզիկները: Իսկի մարդատեղ դրե՞լ եք: Անասուն են: Ասուն լինեին, բառերով էլ կցուցադրեին: Իրա ինքնաբավարարման օրգանն ա, թողեք ինքնաբավարարվի «գրողների միության ու ժյուրիի անդամիկս...»
…………………………………………………………………………………
Գալաթեա, ես քեզ չեմ ճանաչում, որ ասեմ՝ Լիլ…, բայց քո բոլոր-բոլոր ասածներին համաձայն եմ
Գիտեք, ծանոթ չէի Վիոլետի ստեղծագործություններին, թեև լսել էին ինչ ոճի էին դրանք: Բայց պատկերացրեք... դուրս եկավ: Դե իհարկե, անսովոր է, գուցե և շատերի ականջն է սղոցում, բայց... այստեղ /համենայն դեպս առաջին պոստերում բերված բանաստեղծությունում/ ես տեսա կիրք, տեսա սեր տենչող ու ցանկացող, կիրք պարգևելու պատրաստ կին, տեսա ներքին փոթորիկ: Իսկ այդ ամենը արժե նրան, որ գրվի, քանզի այդ ամենը շատ շատերի մոտ է, որ կատարվում է...
Նույն Երևանցի Ռուբուն, իրեն բնորոշ պոետիկ ոճով ու նրբությամբ կասեր.
"Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չ իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ, չի փրկի..."
Ինձ դուր եկավ, բայց... դուք գիտեք: Ես սիրում եմ օրիգինալ ստեղծագործություններ...
Բայց եկեք խոստովանենք, որ էս վերջինը գործը շատ լավ է գրել: Հետո՞ ինչ, որ ծլիկի մասին է :D
Բայց այս մեկը ընդհանրապես դուրս չեկավ: Հա, ես էլ հրեշտակ չեմ ու թևեր չունեմ ու հազար ու մի բան եմ տեսել կյանքումս, հազար ու մի բան..., բայց այս բանաստեղծությունը... չգիտեմ, կարծես հիվանդ կնոջ կողմից գրված լինի: Աստված տա Վիոլետը չկարդա կամ չիմանա այս տողերի մասին, իսկ եթե կարդա կամ իմանա էլ, թող ներող լինի: Բայց այդպիսին է իմ կարծիքը, եսի՞մ... կարծես այդ կնոջը թունդ սեքս է պակասում, չգիտեմ:think:o:[
Rhayader
18.03.2009, 21:37
Վերնագիրը հաստատ չգիտեմ, եթե անգլերեն Death է, ուրեմն հայերեն էլ «Մահ» կլինի:
Բ.
Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։
Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։
Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Մենք լաց ենք լինում,
որ հարսանիք է,
բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ,
որ հարսանիք է,
հրավիրյալներն, ախ, արժանի չեն։
Եվ ծիծաղում ենք,
որ թեպետ մեռավ ցորենի հատիկն,
բայց բազում արդյունք պիտի ունենա։
Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ
այս Մարդու Որդին,
մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը
մարդու համբույրով մահվամբ վարակվեց։
Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա,
դու մարդու որսորդ էիր քեզ կարծում,
բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով,
ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։
Եվ ահա ինքդ քեզնից վերջացար
ու դադարեցիր ինքդ քեզանից։
Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ,
նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։
Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում
եւ եղբոր նման գլխահակ կանգնում։
Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ,
քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ,
եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ…
Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա,
մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում,
հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին,
վա՜յ հղիներին, ստնտուներին,
ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա,
կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ,
թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք,
թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք,
կաղին կանգնեցրինք,
թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ
մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին,
բայց մեր սրտերը չեն ուրախանում,
մեր լեզուները չեն ցնծում, ավաղ,
եւ մեր մարմինը հույսով չի ապրում,
քանզի մեր անձը մահվան վայրում է,
եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից…
Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ,
բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել,
ո՜նց մխիթարվենք։
Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում,
բայց քո իսկական սփոփանքը չէ,
վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում,
բայց քո իսկական կարեկցանքը չէ,
ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես
եւ ընկերական
եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին
եւ շոշափեիր մեր վերքերը բաց
եւ համբուրեիր,որ ցավը անցներ…
Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան,
ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք,
չորացած արյամբ կպել են իրար,
ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին
ու մեր ոտքերը լվացին խոնարհ,
մեխերով ծակված, խոցված են ահա,
եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը
եւ ուրախությամբ լցնում մեր հոգին,
պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝
ՈՉ ՄԻ ՏԵՂ…
Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում,
որ դիակ է սառ-
եռօրյա կանգառ…
Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ,
շուտով կազատվես,
մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին,
մեր մարմինների մեջ ենք ավարտվում։
Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝
տասդրամանոց սայր, մետրուկես պարան,
թեպետեւ մահը մենք սառեցրել ենք,
կյանքի պահածոն դրել սառնարան,
թեպետ ազատ ենք մահը ընտրելու,
բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում,
որի ներքնակը ճիճուներն են գարշ,
որի վերմակը որդերն են փքուն։
Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան,
մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ,
եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ,
եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ,
եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ,
եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում,
թաքնվում մեր մեջ…
Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ,
քամակներս բաց ու վիզներս ծուռ։
Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու
եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ…
Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
գնացիր դեպի մահդ անծպտուն,
այդ նախաշեմը անցար ու մտար
սիրելի հոր տուն։
Ամենալա՛վ Բան,
մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր
եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր
ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում
ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն
ու տոտիկ-տոտիկ
մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից,
մեզ տար անցկացրու այդ նախաշեմից,
մեզ տար հասցրու մեր պապայի տուն…
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում -
վերջին կում օդն է վերջին հրումով
շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում
հավերժի ափսեն՝
«Եվ կատարված է»։
Copyright Violet Grigoryan.
Աղբյուրը (http://lkoundakjian.wordpress.com/2006/11/28/%D5%8E%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6violet-grigoryan-death/)
Առաջին մասը՝
Սեր
Ա.
Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու...
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու...
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու...
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։
Համբուրիր ինձ ու...
Չեմ մեռնի ես էլ։
Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի...
Ես իմ բերանով քեզ կմոտենամ
եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի...
Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում...
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ...
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։
Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
եւ հարթել բոլոր շավիղները քո...
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
եւ դրոշակդ ծածանիր վրաս։
Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր...
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից...
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ...
Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
եւ իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է...
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան...
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,
մինչեւ վերջանամ ինքս ինձանից,
մինչեւ ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության...
Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն...
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝
«Եվ կատարված է»։
Copyright Violet Grigoryan.
Աղբյուր (http://armenian-poetry.blogspot.com/2006/11/violet-grigoryan.html)
Եկեք հիշենք, թեման ինչից սկսեց: Մի բանաստեղծությամբ մարդու ամբողջ ստեղծագործության վրա խաչ քաշելն առնվազն անհեռատես ու մակերեսային մոտեցում է:
Ես այս թեմայում գրառում կատարելու միտք չունեի, բայց ռաստվեցի այ սրան.
Ու ռեակցիաս ադեկվատ էր:ու քանի ավելի հետաքրքիր բաների չես ՙռաստվել՚ մյուս անգամ հեռու մնա իմ արտահայտած կարծիքներից։ որովհետև . հայերեն լեզվից բացի. ես քո հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ ։ու պարզ ա. որ իմ գրածից դու պիտի ցայտնոտի մեջ ընկնես։ու ուղեղիդ թելադրող բջիջներին էլ հասկացրու. որ թեմայում խոսում են առաջարկված հարցի շուրջ.ոչ թէ քննարկում են ուրիշի արտահայտած կարծիքները։
Rhayader
18.03.2009, 23:00
ու քանի ավելի հետաքրքիր բաների չես ՙռաստվել՚ մյուս անգամ հեռու մնա իմ արտահայտած կարծիքներից։ որովհետև . հայերեն լեզվից բացի. ես քո հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ ։ու պարզ ա. որ իմ գրածից դու պիտի ցայտնոտի մեջ ընկնես։ու ուղեղիդ թելադրող բջիջներին էլ հասկացրու. որ թեմայում խոսում են առաջարկված հարցի շուրջ.ոչ թէ քննարկում են ուրիշի արտահայտած կարծիքները։
Կտրուկ ջան, ստեղ մենակ դու ես կտրուկ ընկնում ցայտնոտի մեջ: Եթե կարծիք ես արտահայտել, ապա պատրաստ եղիր, որ կարծիքդ էլ է քննարկվելու: Պաստրաստ եղիր պաշտպանել կարծիքդ, փաստեր բերել, և այլն:
որովհետև . հայերեն լեզվից բացի. ես քո հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ
Կընդունեմ սա որպես կոմպլիմենտ:
Կտրուկ ջան, ստեղ մենակ դու ես կտրուկ ընկնում ցայտնոտի մեջ: Եթե կարծիք ես արտահայտել, ապա պատրաստ եղիր, որ կարծիքդ էլ է քննարկվելու: Պաստրաստ եղիր պաշտպանել կարծիքդ, փաստեր բերել, և այլն::ի ուրախություն քեզ՝ իմ պատասխանները քեզ՝ ջնջվեցին։ ուրեմն գտիր տվյալ թեմային համապատասխան բաժին ու ընդեղ ելույթ ունեցիր .որ կարողանամ պատասխանել։
Կընդունեմ սա որպես կոմպլիմենտ:
սովորաբար ես կանանց եմ կոմպլիմենտ անում։
Rhayader
18.03.2009, 23:54
ի ուրախություն քեզ՝ իմ պատասխանները քեզ՝ ջնջվեցին։ ուրեմն գտիր տվյալ թեմային համապատասխան բաժին ու ընդեղ ելույթ ունեցիր .որ կարողանամ պատասխանել։
սովորաբար ես կանանց եմ կոմպլիմենտ անում։
Կարող ես «Դեսից-Դենից» բաժնում բացել «Բանավեճ Կտրուկի ու Ռայադերի միջև» թեմա, կզրուցենք:
Այստեղ կարծիք հնչեց, որ Վիոլետ Գրիգորյանը ունի ոճ, բայց բովանդակության առումով դեռ զարգանալու տեղ ունի: Կարծում եմ հակառակը՝ Վիոլետը նախկինում ուներ ոճ ու լավ բովանդակություն, և ժամանակի ընտացքում նրա գրականությունը բավականին դեգրադացվել է: Մաթեվոսյաննը նրա մասին մեծ գովասանքով է խոսել, իսկ նա կարծում եմ ավելին էր հասկանում քան այս թեմայում գրառում կատարած որոշ մարդիկ, ովքեր նույնիսկ չեն էլ նեղություն տալիս իրենց գոնե քիչ թե շատ ամբողջական ծանոթանալ գրողին և ապա նոր կարծիք արտահայտել նրա «լավ» կամ «վատ» գրող լինելու վերաբերյալ:
Բացի դրանից, կարծում եմ, «ծլիկներով» նույնպես կարելի է բանաստեղծություն կառուցել, թե՛ լավ, թե՛ վատ: Եվ «ծլիկների» առկայության փաստով բանաստեղծության վատ լինելը հիմնավորելը (թեկուզ մասամբ) ինքնին շատ վիճելի է:

dylan, իմ անունից խոսելով պետք է նշեմ, որ անձամբ ես չեմ ասել որ Վիոլետը վատ գրող է։ Ընդհանրապես, աշխատում եմ մարդուն, գրողին գնահատական չտալ։ Ես խոսում եմ կոնկրետ ստեղծագորություններից։
Ընդունում եմ, ես ծանոթ չեմ իր ստեղծագործական ողջ ուղու յուրաքանչյուր գործին։ Կարդացել եմ այնքան, որքան կարդացել եմ։ Եղել են գործեր, որոնք իսկապես եղել են թարմ ու մեկումեջ ասելիք են ունեցել։
Բայց ինչ վերաբերում է Ձեր ասածին, որ "ծլիկով" կարելի է կառուցել արժեք ներկայացնող բանաստեղծություն, թույլ տվեք չհամաձայնել։
Եթե սեռական օրգանների ու քֆուրների անվանացանկով ողողված ժամանակակից այդ բանաստեղծություններ ու արձակը հասարակությանը նետած կեղտոտ ձեռնոցից բացի որևէ այլ բան են, ասեք՝ չէ, դու սխալ ես :)
Բայց ասեք ինձ նաև ու՞մ է պետք էդ ձեռնոցը, որ տենց հավեսով շպրտում են։ Ինչ ա, քֆուր չենք լսե՞լ փողոցներում, թե՞ պլորիկը չգիտենք ինչա, եթե Վիոլետը մեզ չասի։ Ոտանավորի տեսքով, հանգեր սարքելով ու միայն սկանդալի համար գրված բառերի շարանը գրականություն տեղ ե՞ն անցկացնում։ Ինչի՞ համար։ Ի՞նչ ենք իրենց արել :esim
Ասում եք կարելի է և լավ գործ գրել "ծլիկ"-ով, և վատ։ Համամիտ չեմ, եթե գործը դիտմամբ հիմնված է դրա վրա։
Ամեն ինչ պետք է լինի իր չափի մեջ։ Գրական ստեղծագործության մեջ իսկապես կարող է լինել ցանկացած բառ ու արտահայտություն։ Բայց այն պետք է ունենա գրվելու տեղ ու ժամանակ։ Որ մեղմ ասած՝ համը դուրս չգա։ Այն պետք է գրվի ինքնաբերաբար, բնական, ոչ թե զոռով ճխտվի տեքստի մեջ, որ կարդացողն էլ ասի՝ "վայ քո արյա, հլա ինչ ա գրել, հալալ ա հալալ"։ Կամ ասենք կարճ՝ "յախք"։
Գիտեք, ծանոթ չէի Վիոլետի ստեղծագործություններին, թեև լսել էին ինչ ոճի էին դրանք: Բայց պատկերացրեք... դուրս եկավ: Դե իհարկե, անսովոր է, գուցե և շատերի ականջն է սղոցում, բայց... այստեղ /համենայն դեպս առաջին պոստերում բերված բանաստեղծությունում/ ես տեսա կիրք, տեսա սեր տենչող ու ցանկացող, կիրք պարգևելու պատրաստ կին, տեսա ներքին փոթորիկ: Իսկ այդ ամենը արժե նրան, որ գրվի, քանզի այդ ամենը շատ շատերի մոտ է, որ կատարվում է...
Նույն Երևանցի Ռուբուն, իրեն բնորոշ պոետիկ ոճով ու նրբությամբ կասեր.
"Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չ իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ, չի փրկի..."
Ինձ դուր եկավ, բայց... դուք գիտեք: Ես սիրում եմ օրիգինալ ստեղծագործություններ...
Հետո այդ կիրքը, տենչը, փոթորիկը խփեցին խեղճ Վիոլի գլխին ու նա դարձավ "…հավեն գլխին տված"
Գուցե և... աստված գիտի, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում...
Բյուր ջան, որ խնդրեմ, Վահանի «շատ մեծ արվեստով» նկարագրածից մի ամբողջական կտոր կդնես?, որ կարծիքս օբյեկտիվ լինի... Չնայած, հայտնի ճշմարտություն կա, որ մի թաս գինով էլ կարող ես որոշել ամբողջ կարասի որակը:
Մեղապարտ
12.04.2009, 23:24
Միջինից ցածր ոտանավորներ է գրում …
Լավ ոստիկան
13.04.2009, 00:29
Ա՜հ, առավոտյան ո՞վ առաջինը ոտքը կդնի
ականապատված այս հարթակներին, ո՞վ իր մոլեգին
սրտի փեղկերը բաց կանի շռինդ՝ կանխիկ
հրճվանքին ինքնամատուցման, ո՞վ իր տոմսակը
շռայլ կուրանա վիճակահանության հենց նախօրեին…
Տես, արվարձանից ձայներ են գալիս,
այդ աղետագուժ պոմպեուհին է հոսում
ընդառաջ, հևում ծուխ ու մուժ,
մազերը՝ լավա, աչքերը՝ ծծումբ,
ձայնը՝ նայադի, հոգին՝ չարադյութ…
Մի՜ լսիր նրան, իմ սրտով սիրած,
փակի՜ր աչքերդ, իմ մարմնով
ընտրած, ես քեզ համար մի
թաքուն տուն ունեմ իմ դեռ
չարարված ամենաքաղցր
թույն-համբույրի մեջ, մենք պահ
կմտնենք իմ հիշողության խուլ
ձեղնահարկում, այդ կացարանը
ամենուժեղ պայթունից անգամ ցրիվ չի գալու…
Վ.Գ.
Ըստ իս Վիոլետի հետաքրքիր գործերից մեկն է: Ու թեև ասելիքի հետ այնքան էլ համամիտ չեմ, բայց մատուցման ձևը իր բարձրության վրա է:
Ի՞նչ կլիներ Չարենցը, եթե նրա մասին դատեին միայն Արմիկին ուղղված բանաստեղծությունների շարքով:
impression
13.04.2009, 09:57
Միջինից ցածր ոտանավորներ է գրում …
իսկ եթե գաղտնիք չի, ո՞ր սանդղակից ես օգտվել, որ էդպես ճշգրիտ նշում ես մակարդակը
Վիոլետ Գրիգորյանի առաջին երկու բանաստեղծական ժողովածուները`<Ճշմարիտ,ճշմաչիտ եմ ասում> և <Քաղաքը> բավականին հետաքրքիր բանաստեղծական նորարաություն էին անցյալ դարի 90 ականների սկզբներին.<Փոքր մարդու>,<փոքր կնոջ> աննշան էությունը լավագույնս արտահայտվել է <Մուկիկ> և էլի նման մի քանի բանաստեղծությունների մեջ:Անընդհատ դիմելով նորարության և' ձևի,և' բովանդակության հարցերում Վիոլետը կարողացավ բերել նոր շունչ 90 ականների կիսամեռ գրականությանը,բայց հետագա տարիներին նրա հրատարակած ասենք <Հարեմի վարդ>,թեպետև շատ լավ կառուցված հանգախաղերին ու միտումնավոր քնքշաբանությանը, արդեն պարտություն էր սեփական պոեզիայի առջև:
Մոդերատորական. անլուրջ քննարկման հրահրող գրառումը և արձագանքները ջնջվել են:
Շինարար ջան, վստա՞հ ես, որ ես անլուրջ քննարկում էի հրարում:think Լավ, հարցը դա չէ: Ես չգիտեմ ինչպիսի անձագանքներ էր ստացել իմ գրառումը (գրառումը անելուց հետո այս թեման նոր եմ միայն բացում), բայց կարծում եմ՝ եթե քննարկում ենք Վիոլետ Գրիգորյան «գրողին», ապա ինչպես նրա բանաստեղծությունները այս թեմայում տեղ ունեն, նույն կերպ և տեղ ունի այդ իսկ բանաստեղծությունների «ասմունքը» հենց հեղինակի կատարմամբ:
Եթե գրառման արձագանքները անլուրջ են, ջնջիր այդ արձագանքները (կուզես՝ տուգանիր հեղինակներին), բայց եթե ջնջում ես բուն գրառումը, ապա էլ այս թեմայի իմաստը ո՞րն է: Թեման էլ փակիր, պրծնենք էլի...

Վստահ եմ:) Այլ բան է, որ թերևս դու դա չէիր նախատեսել, սակայն գրառումդ միայն դրան էր հանգեցնում:
Բացի այդ խնդրում եմ ծանոթանալ ակումբի կանոնադրությանը, որում հստակ ասվում է.
2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
Այդ դեպքում, Շինարար ջան, դու երևի ստիպված լիես ջնջես այս թեմայի բոլոր այն գրառումները, որոնցում Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից մեջբերումներ կան: Մասնավորապես այս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/18813-%D5%8E%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6?p=1126134&viewfull=1#post1126134)հաստատ «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ»:
Իսկ թեման ընդհանրապես փակելու մասին ի՞նչ կասես :think Չէ՞ որ արգելվում է թեմայի նյութը քննարկել...
Այդ դեպքում, Շինարար ջան, դու երևի ստիպված լիես ջնջես այս թեմայի բոլոր այն գրառումները, որոնցում Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից մեջբերումներ կան: Մասնավորապես այս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/18813-%D5%8E%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6?p=1126134&viewfull=1#post1126134)հաստատ «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ»:
Իսկ թեման ընդհանրապես փակելու մասին ի՞նչ կասես :think Չէ՞ որ արգելվում է թեմայի նյութը քննարկել...Այդ գրառման հետ կապված՝ արդեն «Բողոքի գրքում» գրել եմ:) Իսկ ո՞վ ասաց, թե արգելվում է թեմայի նյութը քննարկել:
Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
Ես չէի զարմանա,եթե այս բանաստեղծությունը սղամարդ գրեր...
http://www.youtube.com/watch?v=bZASjnVO4ZQ&feature=share